ՌԴ ԱԳՆ

ԵՄ-ն ԱՄՆ-ի պատվերն է կատարում և ՀՀ-ն դիտարկում է որպես մուտքի կետ տարածաշրջան. Զախարովա
 |armeniasputnik.am|

ԵՄ-ն ԱՄՆ-ի պատվերն է կատարում և ՀՀ-ն դիտարկում է որպես մուտքի կետ տարածաշրջան. Զախարովա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԵՄ-ն ԱՄՆ-ի ուղիղ պատվերն է կատարում և Հայաստանը դիտարկում է որպես տարածաշրջան մտնելու կետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը։ Նրա խոսքով՝ Արևմուտքը, հիասքանչ ապագա խոստանալով, այդ ցանցն է գցել նաև Կիևի ռեժիմն ու Ուկրաինան։ Սակայն հետո «գցել է» նրանց։ «Միայն թե նորից այդպես չլինի, ես հույս ունեմ, հաստատ նման բան չի լինի, ես չէի ցանկանա, որ Հայաստանի հետ նման բան լինի։ Որովհետև Հայաստանը ծանրագույն պատմական ճանապարհ է անցել, որում եղել է և Ցեղասպանություն, սեփական ինքնիշխանության պաշտպանություն, պայքար սեփական մշակույթի համար, ծանրագույն տարածքային վեճեր, հարցեր, հակամարտություններ»,-ասել է Զախարովան։ Նա նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը արժանի են խաղաղ կյանքի և ոչ մի դեպքում չպետք է մանրադրամ դառնան արևմտյան քաղաքական փնթի գործիչների ձեռքում։ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Հայաստանին, նրա համար այդ երկիրը դաշնակից է, որի հետ Մոսկվան երկարատև պատմական կապեր ունի։ Նա շեշտել է, որ ի սրտե խաղաղություն, կայունություն և բարգավաճում է ցանկանում Հայաստանին՝ այդ երկրի և ժողովրդի հանդեպ սիրո և պրագմատիզմի տեսանկյունից: Զախարովան ընդգծել է, որ Երևանի բարեկեցությունից է կախված նաև ամբողջ տարածաշրջանի բարեկեցությունը: Միաժամանակ նա մատնանշել է Արևմուտքին, որը, ձանձրանալով Ուկրաինայի հետ խաղալուց և կոտրելով այն, անձեռ-անոտ մնացած տիկնիկի պես նրան մի անկյուն շպրտելուց հետո սկսել է նոր զոհ փնտրել։ Զախարովան անհանգստանում է, որ այդ զոհը կարող է դառնալ Հայաստանը, որն, ի դեպ, արդեն պատմական փորձ ունի, և տեղյակ է, թե ով է միշտ օգնության հասել։ «Երևանում առանձին քաղաքական գործիչներ ԵՄ-ի կողմից հանրապետության նկատմամբ հանկարծակի մեծացած ուշադրությունը ընկալում են կամ որպես համադարման, կամ որպես խայծ»,-ասել Է Զախարովան: Նա նաև զուգահեռ է անցկացրել զավթողական քաղաքականություն վարող սպիտակ մարդու հետ։ Զախարովան կարծում է, որ Հայաստանում մի շարք քաղաքական գործիչներ չեն էլ մտածում, որ Հայաստանը վերածում են արևմտյան աշխարհաքաղաքականության, զվարճանքի հերթական գործիքին, ծախսվող նյութ են դարձնում։ Իսկ այդ ընթացքում հավաքական Արևմուտքը պետությունն օգտագործում է իր պատեհապաշտական նպատակներով ու բախտի քմահաճույքին է թողնում։
16:30 - 06 մարտի, 2024
Մոսկվան և Երևանը կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ. Զախարովա
 |1lurer.am|

Մոսկվան և Երևանը կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան և Երևանը կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ, ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը հիմք կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար՝ ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Անդրադառնալով Երիտասարդության համաշխարհային փառատոնում հայ երիտասարդների մասնակցությանը՝ դիվանագետը նշել է. «Ոչ թե ես եմ ասում հայաստանցի երիտասարդներին, այլ հայաստանցի երիտասարդներն են այս փառատոնի շրջանակում մոտենում, խոսում ընկերական հարաբերություններ զարգացնելու անհրաժեշտության մասին, խնդրում նկարվել, նվերներ փոխանակել։ Եվ նրանք երազում են, որ մենք կապրենք խաղաղության, ներդաշնակության մեջ: Ավելին, մենք ունենք հարաբերությունների այսպիսի ֆանտաստիկ պատմություն: Եվ ես չեմ կասկածում, որ այն պետք է ապագայում էլ լինի երկկողմ հարաբերությունների զարգացման հիմք»:
20:54 - 05 մարտի, 2024
Լավրովի հետ հանդիպումից ԵՄ դեսպանների հրաժարումը հարցեր է առաջացնում Ռուսաստանում նրանց աշխատանքի մասին. ՌԴ ԱԳՆ |news.am|

Լավրովի հետ հանդիպումից ԵՄ դեսպանների հրաժարումը հարցեր է առաջացնում Ռուսաստանում նրանց աշխատանքի մասին. ՌԴ ԱԳՆ |news.am|

news.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից Եվրամիության դեսպանների հրաժարումը հարցեր է առաջացնում Ռուսաստանում նրանց աշխատանքի մասին, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այս դեպքում, այդ մարդկանց հանդեպ ողջ հարգանքով կամ անհարգալից վերաբերմունքով հանդերձ, նրանք միայն ֆունկցիա են, նրանք միայն տեղեկություն են փոխանցում մի երկրից մյուսին։ Եվ հարց է առաջանում, ընդ որում՝ բոլորի մոտ միեւնույն հարցը. ըստ էության ի՞նչ են անում այդ մարդիկ եւ ինչո՞ւ, ինչպե՞ս են իրենք իրենց հասկանում մեր երկրի տարածքում, եթե իրենց գլխավոր ֆունկցիան չեն կատարում»,- ասել է նա «Соловьев Live»-ի եթերում։ «Նրանք իրենց ամբողջ ժամանակը, նկատի ունեմ դեսպանների արեւմտյան մասին, ՆԱՏՕ-ականներին, նվիրում են միայն մի բանի։ Չեմ ասում բոլորի մասին, բայց ասում եմ այդ «շարժիչի» մասին։ Նրանք զբաղվում են, առաջին՝ մեր երկրի ներքին գործերին միջամտելով։ Երկրորդ՝ տառացիորեն պերֆորմանսներով, որոնք նույնպես կապվում են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին միջամտելու հետ»,- ավելացրել է Զախարովան։ Երկուշաբթի Լավրովը հայտնել էր, որ վերջերս հրավիրել է Եվրամիության դեսպաններին խոսակցության Ռուսաստանի նախագահի ընտրություններից առաջ, բայց նրանք հրաժարվել են հանդիպումից երկու օր առաջ։
11:51 - 05 մարտի, 2024
Ռուսաստանը ցավում է, որ Հայաստանը հարաբերությունների վատթարացման ուղի է ընտրել. Լավրով
 |armeniasputnik.am|

Ռուսաստանը ցավում է, որ Հայաստանը հարաբերությունների վատթարացման ուղի է ընտրել. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ-ն ցավում է, որ հայկական ղեկավարությունը փաստացի գիտակցված որոշում է կայացրել ու ՌԴ - ի հետ հարաբերությունները հետևողականորեն վատթարացնելու ուղի է ընտրել։ Այս մասին Անթալիայում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ «Մենք ցավում ենք, որ հայկական ղեկավարությունը փաստացի գիտակցված որոշում է կայացրել ու ՌԴ - ի հետ հարաբերությունները հետևողականորեն վատթարացնելու ուղի է ընտրել` Ռուսաստանին մեղադրելու այն ամենի մեջ, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ։ Իհարկե դա դաշնակցային չէ»,-հայտարարել Է Լավրովը: Նա հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է կանգնեցրել պատերազմը Լեռնային Ղարաբաղում, ընդ որում` պատերազմը կարող էր ավելի վաղ կանգ առնել: «Բացի այդ, կան հերյուրանքներ, որոնք ես մեջբերել եմ հայ պաշտոնյաների ելույթներից, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանին դրդել պատերազմ սկսել 2020 թվականի սեպտեմբերին։ Սրանք անշնորհակալ գնահատականներ են, որովհետև հենց Ռուսաստանն էր կանգնեցրել այդ պատերազմը և կարող էր կանգնեցնել այն շատ ավելի վաղ, երբ ադրբեջանցիները դեռ չէին գրավել Շուշին, բայց այն ժամանակ Նիկոլ Վովայի Փաշինյանը Վլադիմիր Պուտինի կոչին ի պատասխան ասաց ՝ ո՛չ, մենք կռվելու ենք մինչև վերջ։ Դե, խնդրում եմ: Թեև հնարավոր էր շատ ավելի վաղ կանգ առնել, և կային տարբերակներ, որոնք հնարավորություն կտային ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի՝ Շուշին պահելով Ղարաբաղի կազմում»,- ասել է Լավրովը։ 
17:28 - 02 մարտի, 2024
Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի վերջնական որոշմանը․ Լավրով

Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի վերջնական որոշմանը․ Լավրով

Մոսկվան սպասում է, որ Երևանը  ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ իր վերջնական որոշման մասին արդեն հայտարարի։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։   «Սպասում ենք, որ բոլորիս պաշտոնապես հաստատեն, թե որն է լինելու վերջնական որոշումը․ ասում են՝ դե ֆակտո սառեցնում ենք ՀԱՊԿ-ում [շփումը-խմբ․], եթե ուզենք՝ դե յուրե կսառեցնենք, դե յուրե դուրս կգանք, ԵԱՏՄ-ն մեզ առայժմ հետաքրքիր է, քանի որ մենք այդտեղից ինչ-որ բան ենք ստանում»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ «դա այդքան էլ գեղեցիկ պատկեր չէ»։  «Մենք իսկապես կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենց համար կողմնորոշվեին, թե ինչպես են ցանկանում շարունակել ապրել և փոխադարձ հիմունքներով իրականացնել այն համաձայնագրերը, որոնք մեզ կապում են ինտեգրացիոն տարբեր կառույցներում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ 
17:23 - 02 մարտի, 2024
Երևանի հայտարարությունները Մոսկվային ստիպում են մտածել գործնական քայլերի մասին. Լավրով
 |armeniasputnik.am|

Երևանի հայտարարությունները Մոսկվային ստիպում են մտածել գործնական քայլերի մասին. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը հետևում է ՀՀ ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք սեփական գործնական քայլերը պլանավորելիս։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այն հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մեզ մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»,- նշել է Լավրովը։ Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունները հարաբերություններ են կառուցում ոչ թե հարևանների ու ընկերների, այլ իրենց թշնամիների հետ։ «Հայաստանում չգիտես ինչու կարծում են, որ պետք է կյանք կառուցել ոչ թե մերձավոր հարևանների և պատմականորեն համերաշխ ժողովուրդների հետ , այլ նրանց, ովքեր դեմ են քո բարեկամներին»,-նշել է նախարարը: Նա չի կարողացել հաստատել այն տեղեկությունը, որ Հայաստանն այժմ քննարկում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների գտնվելու հարցը։ «Ես չեմ կարող հաստատել այդ հաղորդագրությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ արտահայտում է Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի խոսնակն ու այլ գործիչներ»,- ասել է Լավրովը։ Միաժամանակ Լավրովն ընդգծել է, որ Երևանի և Բաքվի միջև կարգավորումն այլընտրանք չունի, բացառությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունների։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Բաքուն զրույցներում հաստատում է նման պատրաստակամությունը։ Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահները պետք է դադարեցնեն ծառայություն իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ մարտի 1–ին ասաց, որ ՔՊ–ին անհանգստացնում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայությունը և հարցը կուսակցության օրակարգում է։ Հավելենք, որ ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին՝ Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին 1992թ.-ի սեպտեմբերի 30-ին Երևանում կնքված միջպետական պայմանագրի համաձայն: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանապահ ջոկատ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին անցակետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
17:21 - 02 մարտի, 2024
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում |armenpress.am|

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանը մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ​​համաժողովի շրջանակներում քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սևծովյան տարածաշրջանում: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչությունում։ «Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ զրույցի ընթացքում արծարծվել են միջազգային օրակարգի առանցքային թեմաները, ներառյալ՝ իրադրությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սևծովյան տարածաշրջանում», - ասվում է հաղորդագրության մեջ։ Նախարարները նաև քննարկել են ռուս-թուրքական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության հրատապ հարցեր։ Սերգեյ Լավրովը Թուրքիա է մեկնել Հաքան Ֆիդանի հրավերով։ Այնտեղ նա մասնակցել է Անթալիայի դիվանագիտական համաժողովի հատուկ նստաշրջանին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացրել։
17:18 - 01 մարտի, 2024
Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Մեղրիի երթուղու այլընտրանք չէ. Զախարովա
 |news.am|

Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Մեղրիի երթուղու այլընտրանք չէ. Զախարովա |news.am|

news.am: Հայաստանի իշխանությունները խոսել են իրավահավասարության և փոխադարձության շրջանակներում ինքնիշխանության և իրավասության սկզբունքի հիման վրա տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու պատրաստակամության մասին, Ադրբեջանը, փաստորեն, չհրաժարվեց նման մոտեցումից։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այս թեման նախապես մանրամասն քննարկվել է եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով, որը համանախագահում էին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։ Ցավոք, այս աշխատանքը հիմա կանգ է առել մեր հայ գործընկերների դիրքորոշման պատճառով։ Ինչ վերաբերում է հայտարարության այն կետին, որը վերաբերում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության վերահսկողությանը Մեղրիի երթուղու վրա, ապա դա տրամաբանական է թե՛ երթեւեկության օպտիմալ կազմակերպման, թե՛ տնտեսական տեսակետից։ Ռուս սահմանապահներն արդեն տեղակայված են Սյունիքի մարզի հարավում, նրանք պաշտպանում են Հայաստանի և Իրանի սահմանը»,- ասել է Զախարովան։ Նա նաև հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղության խաչմերուկ» նախագիծը այլընտրանք չէ Մեղրիին կամ այլ երթուղուն: «Ինչ վերաբերում է ոչ տարածաշրջանային խաղացողներին, ապա Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը օգնելու նրանց դժկամությունը բացատրվում է բացառապես քաղաքական իրավիճակի նկատառումներով: Նրանք շահագրգռված չեն Հայաստանի և Ադրբեջանի փոխկապակցվածության մեծացմամբ միմյանց հետ, իրենց հարևանների հետ, նրանք ձգտում են կտոր-կտոր անել տարածաշրջանը, ներկայանալ այնտեղ, իրենց շահերը՝ չմտածելով ուրիշների մասին։ Դե, և այդպիսով խորացնել հակասությունները երկրների միջև»,- ասել է նա։
17:54 - 28 փետրվարի, 2024
Չեմ հասկանում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության «սառեցման» մասին հայտարարության տրամաբանությունն ու ոճը. Զախարովա
 |news.am|

Չեմ հասկանում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության «սառեցման» մասին հայտարարության տրամաբանությունն ու ոճը. Զախարովա |news.am|

news.am: Մենք կտրականապես չենք ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2020 և 2021 թվականներին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորությունները իբր չկատարելու վերաբերյալ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Երևանի հետ կապված այսպես կոչված հավաքական անվտանգության պայմանագիրը չի իրականացվել, հատկապես. 2021-2022 թթ., իսկ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին «սառեցված է»: «Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել է կազմակերպության քարտուղարության և միասնական շտաբի գնահատման առաքելություն, որն ուղարկվել է երկրի սահմանամերձ շրջաններ։ Արդյունքների հիման վրա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատրաստվել է որոշում Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ։ Մենք մեղավոր չենք, ոչ էլ ՀԱՊԿ մյուս անդամները, որ այս հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր հանրապետությանը ռազմատեխնիկական օգնություն տրամադրել և մի շարք այլ միջոցներ, Հայաստանի իշխանությունների կողմից մերժվեց անհիմն պատրվակով: Ավելին, դրա դիմաց Երևանը ցուցադրաբար նախընտրեց հրավիրել ԵՄ-ից կեղծ դիտորդների։ Հայտնի փաստերն իրենք են խոսում և կասկած չեն թողնում հենց այդ ներկայացուցիչների աշխատանքի զրոյական արդյունավետության մասին։ Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով ու պարտավորություններով։ Միևնույն ժամանակ, ցավով նշում ենք, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, և դա ակնհայտորեն չի համապատասխանում բարեկամ հայ ժողովրդի շահերին և երկրի անվտանգության ապահովման խնդիրներին։ Հուսով ենք, որ Երևանը կհասկանա, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ, կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով, այլ ոչ թե դրանք անվերջ, քաոսային կերպով հանրային տարածք նետելով։ Եթե ​​խոսենք հայտարարության ոճի և կառուցման տրամաբանության մասին, ապա, ճիշտն ասած, ես այնքան էլ չեմ հասկանում. հենց վերջերս Հայաստանի ներկայացուցիչներն ասացին, որ ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանը։ Եթե ​​ՀԱՊԿ-ը, պաշտոնական Երեւանի կարծիքով, լքել է Հայաստանը, ինչպե՞ս կարող է Հայաստանը սառեցնել իր մասնակցությունը դրան»,- ասել է Զախարովան։
16:51 - 28 փետրվարի, 2024
ՌԴ-ն Ալեն Սիմոնյանի խոսքերը «անբարյացակամ պահվածքի ևս մեկ օրինակ» է համարում․ Զախարովա

ՌԴ-ն Ալեն Սիմոնյանի խոսքերը «անբարյացակամ պահվածքի ևս մեկ օրինակ» է համարում․ Զախարովա

Ռուսաստանը Ալեն Սիմոնյանի խոսքերը՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին, «անբարյացակամ պահվածքի ևս մեկ օրինակ» է համարում։ Այս մասին ասել է Զախարովան՝ նշելով․ «Այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի նախագահը պատասխանատու իր բարձրացրած թեմաների համար»: Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններից այս առնչությամբ ոչ մի հարցում չեն ստացել։ Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը ասել էր․ «Ես նման քննարկման մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենք այդտեղից դուրս գան։ Դա իմ անձնական կարծիքն է։ Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Ապացուցվեց մի քանի անգամ որ չպաշտպանեցին։ Եկան ԼՂ ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, է՞դ են պաշտպանել։ Մի օր էլ «Զվարթնոցից» ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»։ 
16:10 - 28 փետրվարի, 2024
Լավրովն այս շաբաթ կայցելի Թուրքիա
 |armenpress.am|

Լավրովն այս շաբաթ կայցելի Թուրքիա |armenpress.am|

armenpress.am: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ին կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Անատոլիական համաժողովին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Լավրովը մարտի 1-2-ին Թուրքիա կայցելի այդ երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով՝ մասնակցելու Անատոլիական դիվանագիտական ​​համաժողովին։ Այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ Լավրովի և նրա թուրք գործընկերոջ միջև։ «Այս հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին` երկկողմ փոխգործակցության իրավիճակն ու հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ առևտուր, էներգետիկա, անվտանգություն, բնականաբար, բանկային ոլորտ, զբոսաշրջություն և այլն», - հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական  ներկայացուցիչը: Բացի այդ, նախարարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի, այդ թվում` Ուկրաինայում, Անդրկովկասում իրադրության, պաղեստինաիսրայելական հարցերի, Սիրիայի և Լիբիայի շուրջ, հայտնել է Զախարովան։ Նա հավելել է, որ Լավրովը Անատոլիական համաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։
15:51 - 28 փետրվարի, 2024
Զելենսկին ստում է, երբ խոսում է Ուկրաինայի ԶՈՒ կորուստների մասին |azatutyun.am|

Զելենսկին ստում է, երբ խոսում է Ուկրաինայի ԶՈՒ կորուստների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի բնակչությունը հասկանում է, որ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստում է, երբ խոսում է հատուկ ռազմական գործողության ընթացքում 31 հազար ուկրաինացի զինվորականների մահվան մասին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի քաղաքացիները Զելենսկու համար մարդիկ չեն, այլ միավորներ, որ կարող են օգտագործվել՝ արևմտյան փողերը ստանալու համար», - Տելեգրամի իր էջում գրել է Զախարովան։ «Կարծում եմ՝ հենց դրանով է բացատրվում այն փաստը, որ նա մի քանի անգամով նվազեցրել է կորուստների թիվն՝ այդքան շատ «մեռած հոգիներ» թողնելով Ուկրաինայի զինված ուժերի շարքերում, որպեսզի նրանք ֆինանսավորվեն, ասես նրանք ողջ են։ Իսկ կիևյան հանցախումբը կշարունակի տեղափոխել գումարներն արտասահմանում իր հաշիվների վրա»,- նշել է նա։ Զելենսկին երեկ առաջին անգամ բացահայտել է ուկրաինական բանակի կորուստները Ռուսաստանի դեմ պատերազմում։ Նրա խոսքով՝ ագրեսիան ետ մղելիս մահացել է 31 հազար ուկրաինացի զինվոր։ Սա, ըստ էության, ուկրաինական բանակի զոհերի թվի առաջին պաշտոնական հրապարակումն է:
09:02 - 26 փետրվարի, 2024
Մոսկվան Երևանից պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի մեկնաբանությունների առնչությամբ
 |azatutyun.am|

Մոսկվան Երևանից պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի մեկնաբանությունների առնչությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ կապված մեկնաբանությունների վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Մենք երկկողմ ուղիներով ակնկալում ենք համապարփակ բացատրություններ այն մասին, թե իրականում ինչ է կանգնած Հավաքական անվտանգության պայմանագրին և բուն կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցման վերաբերյալ հայտարարությունների հետևում։ Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Միևնույն ժամանակ, ցավով նշում ենք, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում բարեկամ հայ ժողովրդի շահերին և երկրի անվտանգության ապահովման նպատակներին, հուսով ենք՝ Երևանը կգա այն ըմբռնմանը, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ, կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով, այլ ոչ թե դրանք հանրային տարածքում բարձրաձայնելով», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը: Մոսկվան, ըստ ՏԱՍՍ-ի հաղորդագրության, «կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորություններն իբր չկատարելու վերաբերյալ»։ «Ուզում ենք հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել և երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկվել կազմակերպության քարտուղարության և միացյալ շտաբի գնահատման առաքելությունը, ինչի արդյունքում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատրաստվել է որոշում Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու մասին, մենք մեղավոր չենք և կազմակերպության մյուս անդամները մեղավոր չեն, որ այս հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնության տրամադրում, Հայաստանի իշխանության կողմից շինծու պատրվակներով մերժվել է, ավելին՝ դրա փոխարեն Երևանը ցուցադրաբար նախընտրել է հրավիրել Եվրամիությունից կեղծ դիտորդների, բոլոր փաստերը վկայում են, որ նրանց աշխատանքը զրոյական արդյունավետություն ունի», - հայտարարել են Սմոլենսկայա հրապարակում (ՌԴ ԱԳՆ կենտրոնական շենքը)։
19:50 - 23 փետրվարի, 2024