Հունգարիա

Ճգնաժամի հանգուցալուծումը պահանջում է տեղում իրավիճակին համապատասխան հստակ գնահատականներ և քայլեր. Միրզոյանը՝ Հունգարիայի ԱԳ նախարարին

Ճգնաժամի հանգուցալուծումը պահանջում է տեղում իրավիճակին համապատասխան հստակ գնահատականներ և քայլեր. Միրզոյանը՝ Հունգարիայի ԱԳ նախարարին

Օգոստոսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի 120 հազար ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի: Ընդգծվել է, որ Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը խաթարում է նաև ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը ԼՂ-ում: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ճգնաժամի հանգուցալուծումը պահանջում է տեղում իրավիճակին համապատասխան հստակ գնահատականներ և քայլեր, ինչպես նաև բոլոր գործընկերների ջանքերի համադրում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժի վերականգնման նպատակով:
21:32 - 11 օգոստոսի, 2023
Հունգարիան չի խոչընդոտելու Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, շվեդ գործընկերոջը վստահեցրել է Օրբանը |azatutyun.am|

Հունգարիան չի խոչընդոտելու Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, շվեդ գործընկերոջը վստահեցրել է Օրբանը |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի հետ հեռախոսազրույցում խոստացել է, որ Բուդապեշտը չի խոչընդոտի այդ երկրի անդամակցումը ՆԱՏՕ-ին: «Ես երեկ զրուցել եմ Վիկտոր Օրբանի հետ: Նա հստակ ասել է, որ ինձ անցած շաբաթ տրված խոստումն ուժի մեջ է, և Հունգարիան որևէ եղանակով չի դանդաղեցնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու վավերացումը: Իհարկե, ես հավատում եմ նրան», - հայտարարել է Կրիստերսոնը: Հունգարիայի ընդդիմադիր կուսակցությունների մի խումբ պատգամավորներ ավելի վաղ ասել են, թե ընթացակարգային հարցերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը որոշել է ավելի ուշ քվեարկության դնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման որոշման վավերացումը: Հունգարիայի խորհրդարանը մի քանի անգամ արդեն այն հետաձգել է : Ֆինլանդիան և Հունգարիան 2022 թվականի մայիսի 18-ին են ՆԱՏՕ-ին միանալու պաշտոնական հայտեր ներկայացրել: Երկու սկանդինավյան երկրները դա բացատրել են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հանգամանքով: Ֆինլանդիան արդեն միացել է Հյուսիսատլանտյան դաշինքին, մինչդեռ Շվեդիայի անդամակցման վավերացմանը դեռ հավանություն չեն տվել Հունգարիան և Թուրքիան: Անկարան պահանջում է Ստոկհոլմից «առավել վճռական պայքարել Շվեդիայում ապաստանած քուրդ ահաբեկիչների դեմ»:    
14:03 - 30 հունիսի, 2023
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցը
 |news.am|

ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցը |news.am|

news.am: Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումը պայմանավորված էր հայ սպայի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական կողմին հանձնելով: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայ-հունգարական բարեկամական խմբի ձեւավորման հարցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Բուդապեշտի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին անհիմն էր եւ անհեռատես: «Ինչո՞ւմ է մեղավոր հունգարացի ժողովուրդը։ Եթե նրանք ցանկանում էին ցույց տալ իրենց բացասական վերաբերմունքն այդ ակտի նկատմամբ, ապա պետք է այն ցուցաբերեին Հունգարիայի քաղաքական ղեկավարության նկատմամբ»,- նշեց Արսենյանը։ Հունգարիան արդեն ձեւավորել է նման խումբ եւ նմանատիպ քայլ է ակնկալում նաեւ Հայաստանի կողմից։ Բավականին կարճատեւ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ ԱԺ մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:   
12:33 - 19 հունիսի, 2023
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ու համագործակցության խթանման հնարավորություններն ու ուղիները: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Հունգարիայի համագործակցությունը ՍԵՊԱ-յի շրջանակներում, ինչպես նաև անդրադարձել են միջազգային այլ հարթակներում փոխգործակցային առկա ներուժի իրականցման հեռանկարներին: Նախագահները մտքեր են փոխանակել հայ և հունգար ժողովուրդների արժեքային և գաղափարախոսական ընդհանրությունների վերաբերյալ՝ մասնավորապես շեշտվել է երկու ժողովուրդների համար քրիստոնեական ու ավանդական արժեքների կարևորությունը: Զրույցի ընթացքում Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հրավիրել է մասնակցել Բուդապեշտի ժողովրդագրական գագաթաժողովին, որը նվիրված է եվրոպական երկրներում ժողովրդագրական խնդիրներին և դրանց լուծման ուղիներ գտնելուն: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա արդյունավետ շփումները, որոնք նպաստում են երկու երկրների միջև փոխգործակցության սերտացմանը:
11:38 - 18 հունիսի, 2023
Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հրավիրել է Հունգարիա

Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հրավիրել է Հունգարիա

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին: Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակը։ «Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է նրա այցը Հայաստան՝ որպես հայ-հունգարական երկկողմ հարաբերությունների վերականգման և հետագա զարգացման նոր խթան: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների առկա ներուժն իրացնելու հնարավորությունների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացման անհրաժեշտությունը: Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը նշել է հայկական համայնքի գործունեության կարևորությունը, անդրադարձել նաև մշակույթի և կրթության ոլորտում համագործակցությանը: Հանդիպման ավարտին Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հրավիրել է Հունգարիա՝ երկկողմ հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ քննարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: 
20:09 - 31 մայիսի, 2023
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հնարավորինս կարճ ժամանակում Հայաստանն ու Հունգարիան կկարողանան բաց թողնվածը լրացնել

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հնարավորինս կարճ ժամանակում Հայաստանն ու Հունգարիան կկարողանան բաց թողնվածը լրացնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին: Վարչապետը ողջունել է Հունգարիայի փոխվարչապետի այցը մեր երկիր և գոհունակություն հայտնել երկար դադարից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում Հայաստանն ու Հունգարիան կկարողանան բաց թողնվածը լրացնել: Վարչապետը նկատել է, որ ՀՀ-ում Հունգարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին, այժմ տեղի է ունենում պարոն Շեյմենի այցը, իսկ առաջիկայում սպասվում է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս ամենը վկայում է երկկողմ փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու փոխադարձ ցանկության մասին: Հայ-հունգարական կապերի ամրապնդումը վարչապետը կարևորել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցության համատեքստում: Ժոլտ Շեյմենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Նիկոլ Փաշինյանին փոխանցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ողջույնները: Պարոն Շեյմենը ևս կարևորել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն ու ընդգծել Հունգարիայի կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու և ընդլայնելու գործակցությունը Հայաստանի հետ: Այդ առումով, նա շեշտել է Հունգարիայի համայնքի կարևոր դերը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հունգարական կառավարությանը՝ այդ երկրում հայկական մշակութային ժառանգության պահպանման և հոգատար վերաբերմունքի համար: Կողմերն ընդգծել են տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Այդ առումով, կարևորվել են Երևանի և Բուդապեշտի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնմանն ուղղված քայլերը: Ժոլտ Շեյմենն իր հերթին տեղեկացրել է, որ Հունգարիայի կառավարությունը հայ ուսանողների համար նախաձեռնել է կրթաթոշակի ծրագիր: Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային նշանակության տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ դրա հետևանքով տեղի հայությունն ապրում է հումանիտար ճգնաժամ: Վարչապետն արձանագրել է, որ ադրբեջանական կողմը դադարեցրել է Հայաստանից ԼՂ մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները, իսկ սնունդ տեղափոխվում է միայն խաղաղապահների միջոցով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու նպատակով: Վարչապետը կարևորել է տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրության համարժեք արձագանքը:
13:43 - 31 մայիսի, 2023
ԱԳ նախարարի տեղակալը և Հունգարիայի դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ԱԳ նախարարի տեղակալը և Հունգարիայի դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մայիսի 12-ի ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի Հանրապետության դեսպան Աննա Մարիա Շիկոյին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը։ Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելությունում։ Զրուցակիցները քննարկել են հայ-հունգարական երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղիները, կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը:  Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն հինգ ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններին։ Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը:
19:12 - 12 մայիսի, 2023
Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան աշխատանքային խումբ են ստեղծել էլեկտրաէներգիայի մատակարարման հարցով |1lurer.am|

Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան աշխատանքային խումբ են ստեղծել էլեկտրաէներգիայի մատակարարման հարցով |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան աշխատանքային խումբ են ստեղծել, հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն: «Մասշտաբային ծրագիրը, որի շրջանակում կանաչ էլեկտրաէներգիան Ադրբեջանից Վրաստանի և Ռումինիայի տարածքով կմատակարարվի Հունգարիա, կօգնի հասնել երկու կարևոր նպատակների։ Այս ներդրումների շնորհիվ, մի կողմից, մենք է՛լ ավելի կբարձրացնենք մեր էներգետիկ անվտանգությունը, մյուս կողմից՝ կմոտենանք կլիմայի պաշտպանության մեր նպատակներին»,- նշել է Սիյարտոն։ Նա տեղեկացրել է, որ Սև ծովի հատակով կանցկացվի աշխարհի ամենաերկար ստորջրյա էլեկտրական մալուխը՝ 1հուն195 կիլոմետր երկարությամբ։ «Այսօր մենք ստեղծել ենք Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա-Հունգարիա աշխատանքային խումբ և հանձնարարել ենք նրան նախապատրաստել միասնական տեխնիկատնտեսական հիմնավորում»,- հավելել է Սիյարտոն։
12:22 - 04 փետրվարի, 2023
Հայաստանի ԱԳՆ-ում զգուշավոր լավատեսություն են տեսնում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հարցում |armenpress.am|

Հայաստանի ԱԳՆ-ում զգուշավոր լավատեսություն են տեսնում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հարցում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար զգուշավոր լավատեսության տեղ և լրացուցիչ քայլերի անհրաժեշտություն է տեսնում: Հովհաննիսյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին: Ղազարյանը հիշեցրեց՝ Հայաստանը ԵՄ անդամ երկրներից մեկի՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էր, սակայն, վերջերս Հունգարիայի միջնորդությամբ վերադարձվել են գերեվարված ՀՀ քաղաքացիներ: Նա հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է հարաբերությունների վերականգնում: Պարույր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ հայտնի դեպքերի հետևանքով էին հարաբերությունները կասեցվել: «Անցյալ տարի մենք տեսանք Հունգարիայի կողմից այդ քայլը, որի արդյունքում Հայաստան վերադարձվեց 5 գերի: Դրանից հետո տեսանք որոշ այլ քայլեր, օգնություն էր տրամադրվել Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցին, որպես օգնություն Հայաստանին տրամադրվել էին նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր»,-ասաց Հովհաննիսյանը:   Նա հիշեցրեց, որ վերջերս նաև Բուդապեշտում բացվել է հայկական կաթոլիկ վերանորոգված եկեղեցի, ներկա է եղել նաև Հայ Կաթոլիկ եկեղեցու պատրիարքը, որը հանդիպում է ունեցել Հունգարիայի նախագահի հետ: «Այսինքն՝ այդ ուղղությամբ տեսնում ենք որոշակի քայլեր: Իհարկե, ինչպես և հայտնել էինք նախկինում, մենք պատրաստ ենք այդ իրավիճակին նույնպես տալ համապատասխան լուծում: Անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր: Կարծում եմ՝ այնտեղ զգուշավոր օպտիմիզմի տեղ կա»,-ասաց փոխնախարարը: Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004-ի փետրվարի 19-ին քնած ժամանակ դաժանաբար կացնահարած ադրբեջանցուն` Ռամիլ Սաֆարովին, Հունգարիան արտահանձնել էր Ադրբեջանին՝ չնայած նրան, որ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 30 տարի առանց ներման իրավունքի: Սաֆարովն Ադրբեջանում ոչ միայն ազատ էր արձակվել, այլ նաև՝ մայորի կոչում ստացել: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ՝  Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին:
15:18 - 03 նոյեմբերի, 2022
Հունգարիան ցանկանում է մեծացնել Ռուսաստանից մատակարարվող բնական գազի ծավալները. Սիյարտո |1lurer.am|

Հունգարիան ցանկանում է մեծացնել Ռուսաստանից մատակարարվող բնական գազի ծավալները. Սիյարտո |1lurer.am|

1lurer.am: Հունգարիայի կառավարությունը կցանկանար, որ Ռուսաստանից մատակարարվող բնական գազի ծավալները մեծացվեն։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը: Նա նշել է, որ ներկայիս միջազգային իրադրությունում Հունգարիայի համար ամենակարևորն էներգետիկ անվտանգության ապահովման հարցն է, ինչն, ըստ Սիյարտոյի, Բուդապեշտի և Մոսկվայի համագործակցության առանցքային թեմաներից է: Հունգարիայի ԱԳ նախարարի խոսքով՝ երկրի կառավարությունը որոշում է ընդունել լրացուցիչ 700 մլն խմ գազ գնել, սակայն առանց ռուսական աղբյուրների դա հնարավոր չի լինի անել: Սերգեյ Լավրովն իր հերթին հավաստիացրել է, որ Մոսկվան անհապաղ կդիտարկի այդ հարցը:
22:03 - 21 հուլիսի, 2022
Հունգարիան չի կարող սատարել Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն այն տեսքով, որը կա․ Վիկտոր Օրբան

Հունգարիան չի կարող սատարել Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն այն տեսքով, որը կա․ Վիկտոր Օրբան

Հունգարիան չի կարող սատարել Եվրամիության պատժամիջոցենրի նոր փաթեթը, որը ներառում է նավթի ներկրման արգելք, այն տեսքով, որը հիմա կա, Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա նշել է, որ ռուսական նավթի ներկրման արգելքի մասին Եվրահանձնաժողովի ներկայիս առաջարկը հավասարազոր է կլինի Հունգարիայի տնտեսության վրա նետված «ատոմային ռումբի»։ Վարչապետը հայտարարել է նաև, որ Հունգարիան պատրաստ է նոր առաջարկի շուրջ բանակցությունների, եթե այն համապատասխանի Հունգարիայի շահերին։ Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն առաջարկել էր Մոսկվայի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթն Ուկրաինայում պատերազմ սկսելու համար, սակայն ԵՄ որոշ երկրներ մտահոգ են, որ ռուսական նավթի մատակարարման դադարեցումն իրենց շատ ժամանակ չի տա նախապատրաստվելու՝ չնայած որ ֆոն դեր Լյայենը նշել էր․ Սլովակիայի և Հունգարիայի համար բացառություն կարվի մինչև 2023 թ-ի ավարտը։ Օրբանը պետական ռադիոյին ասել է, որ երկրին անհրաժեշտ կլինի հինգ տարի և հսկայական ներդրումներ՝ ներկայիս համակարգը վերափոխելու համար։ Նշենք որ, Հունգարիայի նավթի պահանջարկի 65%-ն ապահովվում է ռուսական նավթի հաշվին։   Նորա Վանյան
15:22 - 06 մայիսի, 2022
Հունգարիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ ընդունել է ռուսական գազի ու նավթի դիմաց ռուբլով վճարելու սխեման |armenpress.am|

Հունգարիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ ընդունել է ռուսական գազի ու նավթի դիմաց ռուբլով վճարելու սխեման |armenpress.am|

armenpress.am: Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյյարտոն CNN հեռուստաալիքով հաստատել է, որ իր երկիրը կօգտագործի ռուսական գազի ու նավթի դիմաց Ռուսաստանի կողմից սահմանված վճարման սխեման: Դիվանագետը պարզաբանել է. «Ռուսաստանից ստացվում է մեր գազի 85 տոկոսը, մեր նավթի 65 տոկոսը: Ինչո՞ւ: Որովհետեւ դա որոշվում է ենթակառուցվածքով: Դա ժամանց չէ, մենք չենք ընտրել իրադրությունը»,-ասել է նա: Սիյյարտոն հավելել է, որ Հունգարիան ոչ մի այլընտրանքային աղբյուր կամ երթուղի չունի, որոնք իրեն թույլ կտային դադարեցնել ռուսական էներգակիրների ներմուծումն առաջիկա մի քանի տարում: Հեռուստաալիքը հիշեցրել է, որ մի քանի այլ երկրներ համաձայնել են վճարման մոսկովյան սխեմային: Այսպես, փաստաթղթում, որը Եվրահանձնաժողովի կողմից հրապարակվել է անցյալ շաբաթ, հաղորդվել է, որ «հնարավորություն է ստեղծվում» պահպանել նոր ռուսական կանոնները՝ հակամարտության մեջ չմտնելով ԵՄ-ի օրենսդրության հետ: Ինչպես տեղեկացվել է, նախօրյակին Սիյյարտոն Hungary Today պորտալին հայտարարել է, որ Հունգարիա ռուսական գազի մատակարարումները շարունակվում են Ռուսաստանի հետ պարտավորագրին եւ գրաֆիկին համապատասխան: «Ես կցանկանայի բոլորին հանգստացնել. Բուլղարիային մատակարարումների դադարեցումը չի տարածվում այդ երկրի տարածքով տարանցման վրա»,-ասել է հունգարացի նախարարը: Նա նշել է. «Մենք գտել ենք լուծումը, երբ Հունգարիան եվրոյով կվճարի «Գազպրոմբանկի» հաշվի վրա, որն այնուհետեւ դրանք կփոխանակի ռուբլու եւ կուղարկի «Գազպրոմ էքսպորտ»,-նշել է նա: Ինչպես հաղորդվել է, ապրիլի 27-ի առավոտյան «Գազպրոմ»-ը լիովին դադարեցրել է գազի մատակարարումները «Բուլգարգազ» (Բուլղարիա) եւ PGNiG (Լեհաստան) ընկերություններին, որը կապված է ռուբլով չվճարելու հետ: Ապրիլի 26-ին «Գազպրոմ էքսպորտ»-ն այդ ընկերություններից չի ստացել ապրիլ ամսվա գազի մատակարարումների վճարումներն ռուբլով: Գազի դիմաց վճարումները, որը մատակարարվել է ապրիլի 1-ից, պետք է իրականացվեն ռուբլով՝ նոր ռեկվիզիտների օգտագործմամբ, ինչի մասին պայմանադիր կողմերը ժամանակին տեղեկացվել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:56 - 28 ապրիլի, 2022