ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Եվրամիությունը պետք է Հայաստանին առաջարկի ուղի դեպի եվրոպական ապագա. Վիոլա ֆոն Կրամոն
 |1lurer.am|

Եվրամիությունը պետք է Հայաստանին առաջարկի ուղի դեպի եվրոպական ապագա. Վիոլա ֆոն Կրամոն |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը: «ԵՄ պայմանագրի 49-րդ հոդվածում գրված է, որ ցանկացած եվրոպական երկիր, որը հարգում է մեր արժեքները, կարող է դառնալ ԵՄ անդամ, և Հայաստանն էլ իրապես եվրոպական երկիր է՝ իր արժեքներով, մշակույթով և, վստահ եմ՝ ապագայով: Մենք պետք է պաշտպանենք Հայաստանի ժողովրդավարությունը: Դժբախտաբար, տարածաշրջանում Հայաստանի գոյությունը երաշխավորված չէ: Հայաստանին հետևում կանգնած Ռուսաստանը կանաչ լույս վառեց էթնիկ զտմանը Լեռնային Ղարաբաղում: Եվրամիությունը պետք է Հայաստանին առաջարկի ուղի դեպքի եվրոպական ապագան՝ երաշխավորելով անվտանգություն և բարգավաճում: Սա կլինի պատմական արդարության դրսևորում: Դա հեշտ ճանապարհ չէ, բայց պետք է անել առաջին քայլերը: Վիզայի ազատականացում հայերի ազատ ճանապարհորդության համար, տնտեսական խոր ներգրավում, պետք է արագացնել անձնական և սոցիալական կապերը, որոնք կապահովեն, որ հայերի հաջորդ սերունդները քաղեն եվրոպական օգուտները: Ավելի կարևոր է, որ մենք հասկացնենք Ադրբեջանի նախագահին, որ Հայաստանի տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն դաժան հետևանքներ կունենա: Մենք թույլ չենք տա ևս մեկ բռնի հարձակում՝ եվրոպական սահմանների վերաձևավորման համար»,- շեշտել է գերմանացի պատգամավորը:
13:55 - 28 փետրվարի, 2024
Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու ուղիները
 |tert.am|

Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու ուղիները |tert.am|

tert.am: Հայաստանում հետագա բարեփոխումների խթան կհանդիսանա, ի թիվս այլ բաների, ԵՄ-ի հետ այցագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը. Եվրոպական հանձնաժողովը ներկայումս քննարկում է այն սկսելու ուղիները: Այս մասին հայտարարել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը: Ըստ եվրապատգամավորների՝ այս հարցի շուրջ երկխոսությունը հայ ժողովրդին աջակցության հզոր ազդակ կլինի, ինչի մասին ասվել է փետրվարի 27-ին Եվրախորհրդարանում Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդման քննարկման ժամանակ, գրում է dw.com կայքը:«Մենք կարող ենք սկսել Հայաստանի բնակիչների համար առանց այցագրի ռեժիմի ներդրման առաջին քայլերից, ինչին կհաջորդի ավելի խորը տնտեսական ինտեգրումը և անձնական ու սոցիալական կապերի զարգացումը, որպեսզի հայերի հաջորդ սերունդն արդեն օգտվի ԵՄ-ի առավելություններից»,- առաջարկել է Գերմանիայի ներկայացուցիչ, եվրապատգամավոր Վիոլա վոն Կրամոն Տաուբադելը:Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանում արձանագրել են, որ Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները մթագնում է Ադրբեջանի հետ հակամարտությունը:«Երևանի և Բաքվի հարաբերությունները լուրջ խոչընդոտ են մնում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանում կայունության համար», - ասել է բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչյովը։Նրա լիտվացի գործընկեր Անդրիուս Կուբիլիուսի կարծիքով՝ տարածաշրջանում կայուն խաղաղության միակ ճանապարհը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարն է։
13:39 - 28 փետրվարի, 2024
ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել. եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնեն
 |tert.am|

ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել. եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնեն |tert.am|

tert.am: Եվրախորհրդարանը Ստրասբուրգում փետրվարի 27-ին քննարկել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը, հայտնում է dw.com-ը։«Մենք ականատես ենք ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում պատմական պահի. այդ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել»,- ասել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը, որը մասնակցել է բանավեճին:Նրա խոսքով՝ Բրյուսելի առաջնահերթությունն այժմ Հայաստանի կայունությանը նպաստելն է, որպեսզի նա կարողանա ինքնուրույն կատարել իր արտաքին քաղաքականության ընտրությունը։Այդ նպատակով Եվրամիությունը զարգացնում է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում, այդ թվում՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, ինչպես նաև ավելացնում է ներդրումները նրա տնտեսության մեջ:«Առջևում գտնվող ճանապարհը կարող է դժվար լինել: Հայաստանի նախկին որոշումները, որոնք հանգեցրել են քաղաքական, տնտեսական և անվտանգային կախվածության, չեն կարող հաղթահարվել մեկ ժամում», - զգուշացրել է եվրահանձնակատարը:
12:00 - 28 փետրվարի, 2024
Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական նպատակներն ու սկզբունքները

Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական նպատակներն ու սկզբունքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և հաստատությունների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Հանդիպման սկզբում Ադրիեն Կիրալին փոխվարչապետին հանձնել է ԵՄ կողմից ստորագրված բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանը, ինչպես նաև տեխնիկական աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը՝ ուղղված ՀԸԳՀ կիրարկմանը: Փոխվարչապետը շնորհավորել է Ադրիեն Կիրալիին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով ՀՀ-ԵՄ համագործակցությունն առավել կխորանա: Մհեր Գրիգորյանը, բարձր գնահատելով ԵՄ-ի հետ փոխգործակցությունը, ընդգծել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման գործընթացի և Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման տեսանկյունից: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ԵՄ պատվիրակությանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական նպատակներն ու սկզբունքները՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանում կայունության և հարատև խաղաղության հաստատման տեսանկյունից: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերին և հույս հայտնել, որ «Խաղաղության խաչմերուկը» կդառնա «Global Gateway» նախաձեռնության բաղկացուցիչ մաս: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են համագործակցության հեռանկարային ուղղությունները, մասնավորապես՝ մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման և առևտրատնտեսական ոլորտներում: Առանձնակի կարևորվել են հանրային կառավարման և թվայնացման ոլորտներում իրականացվող և նախանշված բարեփոխումները, որոնք պետք է համահունչ լինեն ժամանակակից միտումներին: Քննարկվել է նաև Կառավարության կողմից հայտարարված «Ակադեմիական քաղաք» նախաձեռնությունն ու դրա հիմնական նպատակները: 
16:33 - 27 փետրվարի, 2024
Ադրբեջանին պետք է փոխանցել ուղերձը՝ ուժի սպառնալիքը առաջ գնալու ճանապարհը չէ և հետևանքներ կունենա. Ստանո |armenpress.am|

Ադրբեջանին պետք է փոխանցել ուղերձը՝ ուժի սպառնալիքը առաջ գնալու ճանապարհը չէ և հետևանքներ կունենա. Ստանո |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունն աջակցում է  կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն:  Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն՝ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի դեմ ԵՄ-ի հնարավոր գործողություններին, պատժամիջոցների կիրառելիությանը, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանն ու դրա դեմ Ադրբեջանի հայտարարություններին: - Օրերս Հայաստանի ինքնիշխան տարածքումտեղակայված ադրբեջանական զորքերըհերթական չհրահրված ագրեսիան ձեռնարկեցինՀայաստանի դեմ՝ սպանելով 4 զինվորի։ Բարձրներկայացուցիչը զգուշացրել էր Ադրբեջանիհամար ծանր հետևանքների մասին, եթե վերջինըշարունակի ագրեսիվ գործողությունները։ Որո՞նքեն լինելու ձեր գործողությունները այժմ: - Մենք, իհարկե, դատապարտում ենք կյանքի յուրաքանչյուր կորուստ, որտեղ էլ որ տեղի ունենա, ինչ հանգամանքներում էլ լինի: Բայց այս կրկնվող, դժբախտաբար՝ կրկնվող միջադեպը ևս մեկ անգամ ընդգծեց, որ անհրաժեշտ է, իհարկե, ուժերը հեռացնել իրարից, և շատ ավելի մեծ ջանքեր գործադրել այնպիսի միջոցառումների ու գործողությունների համար, որոնք կանխում են նման միջադեպերը, քանի որ դրանք ոչ մի դրական բանի չեն հանգեցնում։ Դրանք պարզապես նպաստում են լարվածության, անվստահության մթնոլորտի ձևավորմանն ու ողբերգության վրա ևս մեկ ողբերգություն են ավելացնում։ Այսպիսով, սա իսկապես ցույց է տալիս ուժերի՝ միմյանցից հեռավորության հրատապ անհրաժեշտությունը, և ԵՄ-ն երկար ժամանակ հանդես է եկել հօգուտ այս տեսակետի: Մենք աջակցում ենք կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն: Միջադեպը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը, քանի որ առանց նորմալացման՝ վտանգ կա, որ նման միջադեպեր կլինեն, կկրկնվեն նորից ու նորից։ Ինչպես ասացի, դա միայն վատթարացնում է ընդհանուր մթնոլորտը։ Այնպես որ, իսկապես, մի կողմից կարևոր է զսպվածություն ցուցաբերելը, մյուս կողմից՝ ուժերի՝ միմյանցից հեռավորությունը։ - Որո՞նք են լինելու ԵՄ-ի հստակգործողությունները, չէ որ ի վերջո ադրբեջանականհարձակումը եղել է հենց Հայաստանի ինքնիշխանտարածքում։ Դուք միշտ ընդգծում եքդիվանագիտությունը, բանակցությունները և այլն, բայց դրանք գործիքներ չեն, որոնք կկանգնեցնենԱլիևին: Միջադեպերը շարունակվում են: Հետեւաբար, ի՞նչ գործողություններ է ձեռնարկելուԵՄ-ն, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքըվտանգի տակ է։ - Նախ, ԵՄ-ն դերակատար չէ, ներգրավված կողմ չէ այս խնդրին։ Սա, ըստ էության, երկկողմանի խնդիր է, միջազգային իրավունքի հարգման խնդիր։ Մենք միշտ ասում ենք, որ երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն, պետք է ակնկալել, որ երբ դրանց շուրջ վեճեր են լինում, դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այսպիսով, մենք ոչ թե ուղղակի կողմ կամ անմիջական մասնակից, այլ որպես երրորդ կողմ կարող ենք աշխատել գործընկերների հետ և խրախուսել՝ միասին բոլոր հարցերը լուծել ոչ թե կրակոցներով, այլ՝ բանակցությունների սեղանի շուրջ քննարկելով։ Եվ կրկնում եմ, այդ պատճառով մենք Եվրոպական խորհրդի նախագահի և հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ ներգրավվեցինք նորմալացման գործընթացի աջակցության մեջ: - ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի վերջիննիստից հետո համատեղ ասուլիսի ժամանակպարոն Բորելը հայտարարեց, որհարաբերությունները գտնվում են ամենաբարձրմակարդակի վրա։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ԵՄ-ն գործնական քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանինպատասխանատվության ենթարկելու համար: Խոսքը, մասնավորապես, պատժամիջոցներիմասին է։ - Բարձր ներկայացուցիչ Բորելը իսկապես ասել է, որ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները ներկայումս իրենց լավագույն փուլում են, ամենաբարձր մակարդակի վրա, և մենք վճռական ենք՝ շարունակելու աշխատել դրանք խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Ահա, թե ինչու մենք երկու շաբաթ առաջ Բրյուսելում պայմանավորվեցինք սկսել աշխատանքը Հայաստանի հետ նոր գործընկերության համաձայնագրի կամ նոր գործընկերության օրակարգի ուղղությամբ՝ բացահայտելու մեր համագործակցության ողջ ներուժը։ Հայաստանին բազմակողմանի աջակցություն է տրամադրվում մասնավորապես գործնական հարցերում՝ տնտեսության, սոցիալական զարգացման՝ տնտեսական ներդրումային պլանի, մարդասիրական աջակցության միջոցով, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղից փախած (բռնի տեղահանված-խմբ.) մարդկանց համար։ Մենք աշխատում ենք Հայաստանի կայունության ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես, տնտեսության դիմադրողականության ուղղությամբ, եւ սա անում ենք Եվրոպական ներդրումային ծրագրի, տնտեսական ներդրումային պլանի, բայց նաև՝ այլ միջոցներով։ Մենք անցյալ տարի արդեն ասել ենք, որ պատրաստվում ենք նաև ուսումնասիրել Հայաստանի պաշտպանունակության հզորացման հնարավորությունները, իհարկե, խոսքը ոչ մահաբեր միջոցների և գործիքների մասին է։ Բայց սա մի բան է, որը դրված է սեղանին: Այս նոր գործընկերության քննարկումների եւ համագործակցության մեջ մենք նաև կներառենք անվտանգության և պաշտպանության ոլորտը, ուստի կան գործնական քայլեր, որպեսզի օգնենք Հայաստանին իր անվտանգությանը սպառնացող պայմաններում լինել ավելի ուժեղ, ավելի դիմացկուն ցանկացած խնդրի նկատմամբ: Միևնույն ժամանակ կշարունակենք համագործակցել նաև Ադրբեջանի հետ՝ փորձելով շատ խստորեն փոխանցել այն ուղերձը, որ միակողմանի գործողությունները, ինչպիսիք են ուժի սպառնալիքը, ուժի կիրառման սպառնալիքը և միջազգային իրավունքի խախտումները, առաջ գնալու ճանապարհը չեն, դրանք հետևանքներ են ունենալու։ Ադրբեջանի հետ հարաբերությունների մի փուլում ենք, որ սպառնալիքների փոխարեն դեռ նախընտրում ենք ներգրավումը, բայց եթե իրավիճակը շարունակի զարգանալ բացասական ուղղությամբ, ապա անդամ պետությունները (ԵՄ անդամ պետություններ – խմբ.) պետք է որոշեն վերանայել իրավիճակը և տեսնել, թե ինչ այլ գործիքներ կարող ենք օգտագործել: - Ո՞րն է ԵՄ-ի կարմիր գիծը, ե՞րբ կասեք՝բավական է։ Ո՞րն է Ադրբեջանի դեմպատժամիջոցներ կիրառելու պարտադիրպայմանը։ - Երևի պետք է մի բան շատ հստակ պարզաբանեմ. ԵՄ պատժամիջոցներն, ընդհանրապես, բոլոր խնդիրների կախարդական լուծումը չեն։ Պատժամիջոցները միշտ կիրառվում են մեր կողմից օգտագործվող այլ գործիքների հետ կապակցված: Սովորաբար, սկսում ենք պատժամիջոցներ կիրառել, երբ մյուս բոլոր գործիքները չեն կարողացել հասնել ցանկալի նպատակներին… - Բայց չե՞ք կարծում, որ պատժամիջոցները կարողեն օգնել կանգնեցնել Ալիևին, և նա Հայաստանիվրա հարձակվելուց առաջ գոնե երկու անգամկմտածի։ - Մենք դեռ հավատում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա, որ բոլոր սպառնալիքները կվերացվեն հենց ներգրավվածության ընթացքում։ Բայց, միեւնույն ժամանակ, Եվրամիությունը շատ պարզ  նշել է՝ եթե լինի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության որևէ ոտնահարում, ապա՝ կարձագանքենք։ Դարձյալ պետք է կրկնեմ, մենք չենք կարող իրականում կենտրոնանալ միայն պատժամիջոցների վրա՝ որպես միակ կախարդական փայտիկի, որը լուծում է ամեն ինչ, այդ թվում՝ դրանց օգտագործումը որպես ներուժ: Եթե նայենք պատժամիջոցների կիրառման Եվրամիության պատմությանը, ապա դա սովորաբար վերջին միջոցն է, որից մենք օգտվում ենք։ Չի կարելի մոռանալ պատժամիջոցների ընդունման սկզբունքը, սա գործիք է անդամ պետությունների ձեռքում, որոնք նախ պետք է միասին նստեն և որոշեն, այդ որոշումը պետք է ընդունվի բոլոր 27 անդամ երկրների միաձայնությամբ: Սա օժանդակ միջոց է այլ գործիքների հետ համատեղ, որոնց Եվրոպական Միությունը միշտ նախընտրում է օգտագործել խնդիրները լուծելու և սպառնալիքներն ու մարտահրավերները վերացնելու համար: - ԵՄ-ն ընդլայնում է իր առաքելությունըՀայաստանում: Այդ նույն ընթացքում ԱդրբեջանիԱԳՆ-ն ԵՄ դեսպանին հրավիրում էնախարարություն և ասում, թե իբր ՀայաստանումԵՄ դիտորդական առաքելությունը վստահությունկառուցելու փոխարեն զբաղված էհակաադրբեջանական քարոզչությամբ։ Ինչպիսի՞նէ ձեր արձագանքն այս դիրքորոշմանը։ -Եվրամիությունը որոշել է իր առաքելությունը սկսել Հայաստանում՝ ելնելով Հայաստանի խնդրանքից, և մենք այդ առաքելությունը տեղակայել ենք Հայաստանի տարածքում, ուստի այս առաքելությունը ԵՄ-ի և Հայաստանի միջև է։ Ադրբեջանի կողմից մեղադրանքներն ու շարունակական քննադատությունը անհիմն են եւ իսկապես ցավալի։ Առաքելության մի մասը կամ ավելի ճիշտ հավակնություններից մեկը նաև Ադրբեջանի հետ վստահության ամրապնդման միջոցառումների մեջ ներգրավվելն է, և այս առաջարկը գործում է: Այնպես որ, մենք ամեն առիթով Ադրբեջանին կրկնում ենք մեր առաքելությամբ զբաղվելու առաջարկը, որովհետև դա միայն օգուտ կտա։ Սա քաղաքացիական անզեն առաքելություն է, որը տեղակայված է ինքնիշխան Հայաստանի տարածքում՝ նպատակ ունենալով հետևել, թե ինչ է կատարվում և զեկուցել։ Նաեւ հանգստություն ներշնչել հայերին, որ կա ԵՄ գործընկեր, որը հետևում է նրանց անվտանգությանն ու պաշտպանությանը: Սա որևէ մեկի դեմ ուղղված առաքելություն չէ։ Կայունության ամրապնդման առաքելություն է և հուսով ենք նաև, որ ի վերջո կնպաստի վստահության ամրապնդմանը։ Հետևաբար, մեր առաջարկը՝ համագործակցելու Ադրբեջանի հետ, գործում է, բայց միևնույն ժամանակ մենք վճռականորեն մերժում ենք այս առաքելության դեմ ուղղված բոլոր անհիմն մեղադրանքներն ու քննադատությունները։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
12:43 - 27 փետրվարի, 2024
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը
 |armenpress.am|

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը, որի շրջանակներում սահմանափակող միջոցներ են մտցվել 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում՝ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը, Շրի Լանկան, Սերբիան, Ղազախստանը, Թաիլանդը և Թուրքիան։ Սյս մասին հաղորդում է ԵՄ խորհուրդը։ «Խորհուրդը որոշել է սահմանափակող միջոցներ կիրառել ևս 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են այնպիսի գործողությունների համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը», - ասվում է հայտարարության մեջ։ Այսպիսով, ըստ հայտարարության, Ռուսաստանից ԵՄ-ի սև ցուցակում ընդգրկված է ավելի քան 2000 ֆիզիկական անձ և ընկերություն։ Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ընկերությունների մի քանիսը գործում են երրորդ երկրներում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Շրի Լանկայում, Սերբիայում, Ղազախստանում, Թաիլանդում և Թուրքիայում․ դրանք, ըստ ԵՄ-ի,  շրջանցում են Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցները։ 13-րդ փաթեթի շրջանակներում Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 27 նոր ձեռնարկություններ, որոնք, ըստ ԵՄ-ի, աջակցում են ռուսական պաշտպանական արդյունաբերությանը: ԵՄ-ն ընդլայնել է նաև արգելված ապրանքների ցանկը՝ դրանում ընդգրկելով անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության համար օգտագործվող բաղադրիչները։ Բացի այդ, արտահանման սահմանափակումներ են մտցվել այնպիսի ապրանքների վրա, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի արդյունաբերական կարողություններին, մասնավորապես՝ էլեկտրատրանսֆորմատորների: Հակառուսական պատժամիջոցների մասին Եվրահանձնաժողովի հայտարարությունում նշվում է, որ 13-րդ փաթեթում ընդգրկվել է նաև Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Կան Սուն Նամը, ինչպես նաև «մի շարք բելառուսական ընկերություններ և ֆիզիկական անձինք, որոնք աջակցություն են տրամադրում ՌԴ զինված ուժերին»։
16:26 - 23 փետրվարի, 2024
Եվրոպական խորհրդարանը հաջորդ շաբաթ բանաձև կքննարկի Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ |armenpress.am|

Եվրոպական խորհրդարանը հաջորդ շաբաթ բանաձև կքննարկի Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը։ Նա հայտնել է, որ բանաձևը կքննարկվի հաջորդ շաբաթ՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում։ «Մենք բանաձևով առաջ ենք քաշում իրական վիզային գործողությունների ծրագիր, մենք առաջ ենք մղելու Հայաստանի հետ ինստիտուցիոնալ և այլ կապերը սերտացնելու օրակարգը, որպեսզի Հայաստանի բնակիչներն էլ զգան, որ իրենք ողջունվում են: Մենք իսկապես կցանկանայինք Հայաստանին ինչ-որ պահի տեսնել Եվրամիության մաս։ Այսպիսով, եթե գոնե առաջ գնանք մուտքի արտոնագրերի կամ ազատականացման գործողությունների ծրագրով, սա շոշափելի բան կլինի մարդկանց համար, ինչպես նաև առևտրի և մեր շուկաների ազատականացման առումով»,- նշել է Եվրախորհրդարանի պատգամավորը։ Հարցին, թե արդյոք խոչընդոտներ կա՞ն, որպեսզի Եվրամիությունը Հայաստանի հետ երկխոսություն սկսի վիզաների ազատականացման շուրջ, պատգամավորը պատասխանել է, որ Եվրախորհրդարանը չէ, որ կարող է արգելափակել կամ մինչ այժմ արգելափակել է այդ գործընթացը։ Նա մանրամասնել է, որ այդ խնդիրը միշտ եղել է Եվրոպական խորհրդում։ Վիոլա Ֆոն Քրամոնն ասել է, որ Հայաստանի դիվանագետները պետք է այդ հարցով որոշակի աշխատանքներ տանեն ԵՄ անդամ որոշ երկրների հետ՝ չհստակեցնելով, թե խոսքը հատկապես որ երկրների մասին է։ Նա նշել է, որ ԵՄ անդամ որոշ երկրներում արմատացած մտահոգություններ կան Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցում։  
10:07 - 23 փետրվարի, 2024
Բայրամովը Բաքվում Տոյվո Կլաարիի հետ հանդիպմանը խոսել է ՀՀ-ի հետ բանակցությունները սկսելու մասին
 |factor.am|

Բայրամովը Բաքվում Տոյվո Կլաարիի հետ հանդիպմանը խոսել է ՀՀ-ի հետ բանակցությունները սկսելու մասին |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, որին երկար ժամանակ է՝ Բաքուն չէր ընդունում։  Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի հեռանկարները։ Խոսելով ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին՝ Բայրամովն ասել է, թե «հայկական սադրանքը, որի արդյունքում դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, նպատակ ուներ խաթարել խաղաղ գործընթացը»։ «Հայկական կողմին ներկայացվել են Ադրբեջանի հերթական մեկնաբանությունները խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ, և մենք շահագրգռված ենք այս ուղղությամբ բանակցային գործընթացը սկսելու հարցում։ Միևնույն ժամանակ, անընդունելի են Հայաստանի Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերում, միջազգային կազմակերպություններում և դատարաններում մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջները»,- ասվում է Բաքվի տարածած հաղորդագրության մեջ։
17:57 - 22 փետրվարի, 2024
Բորելը հայտնել է, որ ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
 |tert.am|

Բորելը հայտնել է, որ ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան |tert.am|

tert.am: ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ցանկանում է այցելել Հայաստան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի և կայքի ներկայացման ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Եվրոպական միության առաքելության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: «Հուսով ենք՝ դա հնարավոր կլինի։ Կարծում եմ, որ նրա ներկայությունը ողջունելի կլինի»,-նշեց Մարագոսը՝ մանրամասնելով, որ այդ ցանկության մասին Բորելը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հայտնել է անցյալ շաբաթ։ ԵՄ դեսպանի խոսքով՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի՝ ՍԵՊԱ-ի նոր օրակարգի ուղղությամբ արդեն իսկ առկա են որոշակի արդյունքներ, մասնավորապես անվտանգության ուղղությամբ համագործակցության ամրապնդման մասով։ «ԵՄ-ն իր բարձր ներկայացուցչին ու Եվրահանձնաժողովին խնդրել է դիտարկել հնարավորություն, որով հնարավոր է բարելավել ԵՄ-Հայաստան հարաբերությունները բոլոր ուղղություններով»,-ասաց նա: Անդրադառնալով նոր օրակարգին՝ ԵՄ դեսպանը նաև նշեց, որ այն մեծապես վերաբերում է ՍԵՊԱ համաձայնագրի ներուժի հետազոտմանն ու օգտագործմանը։ «Սա շատ կարևոր փաստաթուղթ է, որը կյանքի կոչման ճանապարհին է, բայց իրականում մենք կարող ենք միասին ավելի լավ արդյունքների հասնել։ Ոչ թե որևէ այլ պատճառներով, այլ հայ ժողովրդի և այստեղի բիզնեսի՝ արժեքների ու հարգանքի, տարածքային ամբողջականության, ինքնավարության և տարածքային զարգացման նպատակների վրա հիմնված ավելի լավ կյանք ունենալու ձգտումներին ավելի լավ արձագանքելու համար»,-ասաց նա։
15:00 - 22 փետրվարի, 2024
Միրզոյանը բարձր է գնահատում ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը երկկողմ կապերի ամրապնդման և տարածաշրջանային կայունության գործում
 |armenpress.am|

Միրզոյանը բարձր է գնահատում ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը երկկողմ կապերի ամրապնդման և տարածաշրջանային կայունության գործում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը ինչպես Եվրամիության հետ երկկողմ կապերի ամրապնդման, այնպես էլ տարածաշրջանային կայունության խթանման գործում։ Այս մասին ՀՀ արտգործնախարարը նշել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մեկամյակի առթիվ X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Թեև մենք դիտարկում ենք գործընկերության հետագա խորացման հեռանկարները և ավելի հավակնոտ օրակարգը, ուրախ ենք նշելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության առաջին տարեդարձը: Մենք կարևորում ենք փոխշահավետ համագործակցությունը և դիտորդական առաքելության ներդրումը ինչպես երկկողմ կապերի ամրապնդման, այնպես էլ Հարավային Կովկասում կայունության խթանման գործում»,-նշված է Միրզոյանի գրառման մեջ։
19:05 - 21 փետրվարի, 2024
Բելգիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության գործընթացում ԵՄ դերակատարմանը. դեսպան
 |armenpress.am|

Բելգիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության գործընթացում ԵՄ դերակատարմանը. դեսպան |armenpress.am|

armenpress.am:  Բելգիան՝ որպես Եվրամիության խորհրդի նախագահող երկիր, աջակցում է ԵՄ-ի դերակատարմանը քաղաքական գործընթացներում, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և կոնկրետ ջանքերը: Այս մասին ասաց Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության 1-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում: «Որպես խորհրդի նախագահող երկիր՝ Բելգիան շարունակում է աջակցել այն ուժեղ դերակատարմանը, որ ունի ԵՄ-ն ավելի լայն քաղաքական գործընթացներում, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և կոնկրետ ջանքերը գետնի վրա»,-ասաց դեսպանը: Նա շնորհավորեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության անձնակազմի յուրաքանչյուր անդամի, շնորհակալություն հայտնեց ամենօրյա նվիրման համար: «Դուք տեղի բնակչության համար դարձել ենք ԵՄ-ի ամենատեսանելի մասը Հայաստանում»,-նշեց դեսպանը: Նա ողջունեց քաղաքացիական առաքելության ճիշտ ժամանակին ամրապնդումը և գովեստի խոսքերս հղել այն աշխատանքի ուղղությամբ, որն իրականացրել են  1 տարի շարունակ՝ անաչառորեն նպաստելով անվտանգային իրավիճակի բարելավմանը գետնի վրա: Բելգիան ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնել է 6 ամիս ժամկետով՝ մինչև հունիսի վերջ: 
18:36 - 21 փետրվարի, 2024
Հայաստանը պատրաստ է ներդրում ունենալ ԵՄ քաղաքացիական առաքելություններում․ ԱԽ քարտուղար
 |armenpress.am|

Հայաստանը պատրաստ է ներդրում ունենալ ԵՄ քաղաքացիական առաքելություններում․ ԱԽ քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը չի ցանկանում հանդիսանալ միայն անվտանգության սպառող, պատրաստ է նաև ներդրումներ ունենալ ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության քաղաքացիական առաքելություններում։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառմանը այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Մենք չենք ցանկանում հանդիսանալ միայն անվտանգության սպառող և այդ կոնտեքստում ՀՀ-ն Բրյուսելին հայտնել է, որ պատրաստ է ներդրումներ ունենալ ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության քաղաքացիական առաքելություններում»,- ընդգծեց նա։ ԱԽ քարտուղարի խոսքով՝վերջին երկու տարում ԵՄ-Հայաստան հարաբերությունների ինտենսիվ ընդլայնվում են։ «Եթե նախկինում ԵՄ-ի հետ օրակարգը ձևավորվում էր հիմնականում տնտեսական համագործակցության և ինստիտուցիոնալ բարեփոխումների շուրջ, ապա այսօր կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ԵՄ-ն համագործակցությունը ընդլայնվել է և իր մեջ ներառել է անվտանգությունը որպես համագործակցության կարևոր ուղղություն։ Մենք ԵՄ-ին և անդամ պետություններին դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևոր գործընկերներ։ Ցանկանում եմ նաև նշել, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ-ի հետ համագործակցության կարևոր օղակներից մեկը։ Այն նոր մակարդակի է բարձրացրել Երևան-Բրյուսել հարաբերությունները և, ինչպես հաճախ նշում ենք, դրական ազդեցություն է ունեցել ԵՄ-ի մասին Հայաստանի հանրության կարծիքի ձևավորման վրա։ Մենք ԵՄ-ի հետ կիսում ենք նույն ժողովրդավարական արժեքները և ուրախ ենք արձանագրել, որ ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը ներառել է նաև անվտանգության ոլորտը»,- եզրափակեց Գրիգորյանը։
17:57 - 21 փետրվարի, 2024
ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար
 |armenpress.am|

ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը տարածաշրջանում կայունության ապահովման գործում կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը։ Այս մասին արտգործնախարարի խոսնակը նշել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության մեկամյակի առթիվ X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Այսօր Եվրամիության գործընկերների հետ մենք նշում ենք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության առաջին տարեդարձը, որը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ամենավառ օրինակներից է։ Այն ցույց է տալիս Հայաստանի, ԵՄ-ի և նրա անդամ երկրների փոխադարձ շահագրգռվածությունը՝ այն նոր հարթություն տեղափոխելու հավակնոտ օրակարգով։ Մենք նաև կարևորում ենք առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,- գրել է Բադալյանը։
17:55 - 21 փետրվարի, 2024
ՀՀ-ն անընդունելի է համարում ԵՄ առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները․ ԱԽ քարտուղար
 |armenpress.am|

ՀՀ-ն անընդունելի է համարում ԵՄ առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները․ ԱԽ քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նպաստում է Հարավային Կովկասում կայունությանը և կարևոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկության ապահովման համար։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա հիշեցրեց, որ անցած մեկ տարին կարևոր փուլ էր ԵՄ քաղաքացիական առաքելության համար, որի ընթացքում լուծվել և հսկայական առաջընթաց են գրանցել մի շարք հարցեր՝ կապված առաքելության տեղակայման վայրերի, անձնակազմի համալրման և գործունեության իրավապայմանագրային հիմքի հետ։ «Վստահաբար կարող եմ նշել, որ այս ընթացքում մենք կատարելագործել ենք նաև առաքելության և Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների միջև համագործակցությունը, ձևավորել ենք հաղորդակցության մի շարք արդյունավետ ձևաչափեր։ Առաքելությունը Հայաստանում տեղակայվել է մեզ համար դժվար ժամանակաշրջանում և կարևոր գործառույթ է իրականացնում՝դիտարկելու Հայաստան-Ադրբեջան միջազգայնորեն ճանաչված սահմանի ողջ երկայնքով։ Մեր գնահատականն այն է, որ առաքելությունը նպաստում է տարածաշրջանի կայունությանը և կարևոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկության ապահովման համար։ Մենք անընդունելի ենք համարում առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները և աջակցում ենք առաքելությանն՝ իրականացնելու իր մանդատը ամբողջ ծավալով»,- ընդգծեց Գրիգորյանը։ Նա նշեց, որ այս կարևոր առաքելությունում ներդրում ունենալու համար հայկական կողմը շնորհակալ է ԵՄ անդամ երկու տասնյակից ավելի երկրներին, Բրյուսելի ղեկավարությանը և առաքելության անձնակազմին։ «Մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ առաքելությունում կտեսնենք ԵՄ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներին։ Մենք նաև ողջունում ենք Կանադայի մասնակցությունն առաքելությանը և ողջունում ենք առաքելությանը միանալու՝ Նորվեգիայի պատրաստակամությունը»,- եզրափակեց Գրիգորյանը։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հասցեին օրերս անհիմն մեղադրանքներ էր հնչեցրել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ առաքելությունը ոչ թե նպաստում է Հարավային Կովկասի կայունությանը, այլ զբաղված է հակաադրբեջանական քարոզչություն իրականացնելով։
17:44 - 21 փետրվարի, 2024
Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ․Մարկուս Ռիտեր
 |news.am|

Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ․Մարկուս Ռիտեր |news.am|

news.am: Մեր առաքելությունը կարող է այցելել ամբողջ Հայաստանի տարածք, բացառությամբ Ներքին Հանդի տարածքի, որը Ռուսաստանի ԱԴԾ-ի պատասխանատվության գոտում է գտնվում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: «Ի սկզբանե մենք չէինք բացառում, որ կարող են խնդիրներ լինել Ներքին Հանդ մտնելու հետ կապված»,-ասաց նա: Հարցին, թե որն է ԵՄ դիտորդների Ներքին Հանդ չթողնելու հիմնավորումը նա պատասխանեց. «Այս հարցն էլ պետք է տալ ռուսական կողմին։ Մենք Հայաստանում հյուրի կարգավիճակում ենք գտնվում՝ որպես ընդունող կողմ։ Այդ հարցով պետք է Հայաստանը զբաղվի, որովհետև մենք չենք շփվում Հայաստանում տեղաբաշխված ռուս խաղաղապահ ուժերի հետ»։ Նա հավելեց, որ նման խնդիր առաջացել է միայն Ներքին Հանդում։ Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Ներքին Հանդում վերջին միջադեպի մասին, նշել էր ԵՄ առաքելությունն այդ հատվածում չունի հասանելիություն, այնտեղ միայն ՌԴ-ն է ներկա, որը չի կարողացել դդարեցնել միջադեպը եւ հայկական կողմը 4 զոհ է տվել:
17:38 - 21 փետրվարի, 2024
Որոշ հետընթացներ դեռևս առկա են. ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի մասով ադրբեջանական առաջարկների մասին
 |1lurer.am|

Որոշ հետընթացներ դեռևս առկա են. ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի մասով ադրբեջանական առաջարկների մասին |1lurer.am|

1lurer.am: Որոշ հետընթացներ, որոնց մասին ԱԳ նախարարը խոսել է, դեռևս ներկա են, բայց նաև կա հնարավորություն աշխատելու: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության լրագրողի դիտարկմանը, թե նախորդ անգամ, երբ հայկական կողմը ստացել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ դիտարկումները, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե առաջարկներում հետընթաց է նկատվում՝ համեմատած նախորդի: Այս անգամ ի՞նչ արձանագրումներ կարելի է անել: «Ես ուզում եմ՝ մենք դիտարկենք այս խաղաղության պայմանագրի բանակցությունները գործընթաց՝ ակնկալելով, որ երբեմն կարող է առաջընթաց լինել, երբեմն կարող է հետընթաց լինել, բայց մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, առաջ մղել խաղաղության օրակարգը, և այս առումով խաղաղության պայմանագիրը մեզ համար առաջնահերթություն է: Հուսով ենք, որ շուտով հանդիպումը և՛ արտգործնախարարների, և՛ փոխվարչապետների հնարավորություն կտա ընդհանուր առմամբ առաջ մղելու խաղաղության օրակարգը»,- ասաց նա և հավելեց, որ այլ մանրամասների մասին չի կարող խոսել:
17:36 - 21 փետրվարի, 2024