Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր։ 1982 թ.  գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցը 1982-1987  սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ։ Մասնագիտական վերապատրաստում է անցել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում, Մոսկվայի առաջատար թատրոններում։

1992-1999 «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» թերթերի լրագրող։ 1999-2006  «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան։ 2007-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող։ 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 19.06.2007-08.06.2009 թթ. - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

16.06.2008-15.09.2009 թթ. - 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ 2009 թ. հունիսի 8-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար։ 2015 թ. մարտի 5-ին ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ։

2017թ. մայիսի 18-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2018թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ վարկանիշային ցուցակով Սյունիքի մարզից։ Դեկտեմբերի 29-ին հեռացվել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։


ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են ընդլայնել հանրային պաշտպանի ծառայությունից օգտվողների շրջանակը

 |armenpress.am|

ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են ընդլայնել հանրային պաշտպանի ծառայությունից օգտվողների շրջանակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանը նոր օրենքի նախագծով առաջարկում են, որ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս կարողանան օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի անվճար ծառայություններից: «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը: Նախագծով առաջարկվում է «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը` շարադրել նոր խմբագրությամբ:  «Օրենքով սահմանված կարգով հաստատված` զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս պետք է կարողանան օգտվել հանրային ծառայողի ինստիտուտից: Փաստաբանության մասին գործող օրենքով սահմանված է, որ Հայաստանտ երաշխավորում է անվճար իրավաբանական օգնություն՝ մասնավորապես ՀՀ-ի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին: Մենք գտնում ենք, որ այս վերաբերմունքն արդարացի չէ այն զինծառայողների անդամների հանդեպ, որոնց զավակները Զինված ուժերում իրենց ծառայությունն իրականացնելու ընթացքում մահացել են այլ հանգամանքներում»,-ասաց պատգամավորը: Զոհրաբյանը նշեց՝ առկա է բավականին ցավալի վիճակագրություն՝ բանակում սպանություն, ինքնասպանություն և այլն: Եվ այդ անձանց ընտանիքները առ այս պահը չեն կարողանում օգտվել հանրային պաշտպանի ինստիտուտի անվճար ծառայությունից:  Նա հիշեցրեց, որ հանրային պաշտպանի ինստիտուտից օգտվում են 16 կատեգորիաներ, և երբ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է սևազգեստ մայրերին, նրանց բարձրացրած հիմնական հարցերից մեկն էլ եղել է հենց դա:
19:12 - 08 մայիսի, 2020
Դատապարտված և կալանավորված որևէ անձի մոտ մինչև օրս կորոնավիրուս չի հայտնաբերվել |armenpress.am|

Դատապարտված և կալանավորված որևէ անձի մոտ մինչև օրս կորոնավիրուս չի հայտնաբերվել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մինչև օրս կալանավորված և դատապարտված որևէ անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել՝ թեև քրեակատարողական ծառայողների շրջանում կան դեպքեր: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանը՝ պաատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին: Նա, մասնավորապես, նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ հարազատներին չեն թողնում հանձնուքներ տալ կալանավորված և դատապարտված անձանց, սակայն ոմանք քրեակատարողական հիմնարկի դիմացի խանութից կարողանում են բանկային քարտով առևտուր անել և ստանալ ապրանքը: Բադասյանը արձագանքեց՝ դիմացի խանութի խնդիր չկա: Համապատասխան հայտ է լրացվում, այդ հայտի հիման վրա հնարավոր է լինում ձեռք բերել ապրանքներ, այդ ապրանքները մեկ օր պահել, բոլոր ախտահանման աշխատանքները կատարել, հետո նոր մուտք անել և  հանձնել դատապարտյալին: «Հերոսական ջանքեր են պահանջվել, որ մինչ այսօր որևէ դատապարտված  և կալանավորված անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, թեև քրեակատարողական ծառայողների շրջանում ունենք նմանատիպ դեպքեր»,-ասաց նախարարը: Երեկվա՝ մայիսի 6-ի դրությամբ առկա է 2 142 դատապարտված և կալանավորված անձ: Նախարարը նկատեց՝ եթե նրանց հարազատները գնան, հանձնուքներով մտնեն ՔԿՀ, հնարավոր շփում լինի ծառայողների հետ, արդյունքում վարակի տարածման ինտենսիվության բարձր ցուցանիշներ կարձանագրվեն:
13:14 - 07 մայիսի, 2020
Հայաստանի ոչ մի ղեկավար Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ այդքան մանրամասն դիրքորոշում չի հայտնել, որքան ես․ Նիկոլ Փաշինյան |hetq.am|

Հայաստանի ոչ մի ղեկավար Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ այդքան մանրամասն դիրքորոշում չի հայտնել, որքան ես․ Նիկոլ Փաշինյան |hetq.am|

hetq.am: Հայաստանի ոչ մի ղեկավար Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ այդքան մանրամասն դիրքորոշում չի հայտնել, որքան ես: Այս մասին խորհրդարանում Կառավարության 2019 թվականի կատարողականի քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցադրմանը: «Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան հաճախ Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ես եմ հայտնել, ոչ մի ղեկավար հրապարակային ու թափանցիկ չի եղել այնքան, ինչքան ես եմ եղել: Իմ դիրքորոշումները, Կառավարության դիրքորոշումները գոյություն ունեն այնքանով, ինչքանով դրանք մեր դիրքորոշումներն են, իսկ մեր դիրքորոշումը գոյություն ունի` անկախ նրանից, թե աշխարհում էլ ուրիշ ինչ դիրքորոշումներ գոյություն ունեն»,-ասաց Փաշինյանը: Փաշինյանը հիշեցրեց իր մոտեցումը` Ղարաբաղի հարցի որևէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե այն ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար, այդ թվում` երկու երկրների խորհրդարանների: «Եթե անգամ նախկինում եղել են իշխանություններ, որոնք մտածել են` իրենք կստորագրեն ու կտանեն լուծում կտան, գերագնահատել են իրենց ուժերը: Առանց ձեզ չի կարող լուծում լինել, եթե լուծումը լինելու է այս գումարման խորհրդարանում»,-ասաց նա: Վարչապետն ընդգծեց` չի կարող որևէ տարբերակ գոյություն ունենալ ու չքննարկվել Արցախի ու Հայաստանի անվտանգության խորհուրդներում, խորհրդարաններում: «Նախկինում հայտնած իմ դիրքորոշումներից ոչ մի ստորակետ ոչ պակասեցնելու, ոչ էլ ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,-ասաց նա: Վարչապետը, խոսելով Հայաստանի դիվանագիտական կորպուսի մասին, ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ: «Էս ամեն ինչը ունի ռիսկեր, բայց այն ընտրության հարց է, մենք ինչ ենք ուզում որպես երկիր, ինչպես ենք ուզում դիրքավորվել, ուզում ենք ձեռքներս գլխներիս պահած դիրքավորվել, որ մի խփեք մեզ, թե դիրքավորվել որպես մի երկիր, որը անհրաժեշտության դեպքում կարող  է ընդունել հարվածներ և անհրաժեշտության դեպքում  տալ նաև հակահարվածներ»,-ասաց նա` ապա խոսելով դիվանագետների աշխատանքի մասին հավելեց. «Ներողություն խնդրելով դիվանագիտական կորպուսից` պետք է ասեմ` իսկ դիվանագիտական կորպուսը էս դիրքորոշումը լիարժեք որդեգրել ու լիարժեք իրականացնում է, ոչ, էլի նույնը, արդյոք ասում եմ ոչ մեկ չի ընդունում, դա  էլ չեմ ասում: Շատ պրոֆեսիոնալ հատված դա ընդունում է, բայց կա մի հատված, որ տեսնում եմ` իրենք սովոր են հին ռեժիմում աշխատել, սովոր են, որ պետք է վիզը ծռել, հնարավորինս խեղճացած, կռացած գնալ ու բոլորից ինչ-որ բան աղերսել, փշրանք ստանալ ու լինել երջանիկ: Սա իմ գնահատականն է իրավիճակին, բազմաթիվ կոնկրետ օրինակներով գիտեմ, տեսել եմ, վերապրել եմ, նաև ցավով»,-եզրափակեց Փաշինյանը:
13:49 - 06 մայիսի, 2020
Քաղաքացուն ասում եք գրանցվի, հետո ասում` կներեք, թարմացված չէ համակարգը, սպասեք մինչև թարմացվի․ Նաիրա Զոհրաբյան |hetq.am|

Քաղաքացուն ասում եք գրանցվի, հետո ասում` կներեք, թարմացված չէ համակարգը, սպասեք մինչև թարմացվի․ Նաիրա Զոհրաբյան |hetq.am|

hetq.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ համավարակի հետևանքների չեզոքացման Կառավարության նախաձեռնած սոցիալական ծրագրերին: «Կարողացեք տեղորոշել քաղաքացիներին, բա տեղորոշման մի ամբողջ համակարգ էիք մշակել, քաղաքացուն ասում եք գրանցվի, հետո ասում եք կներեք, թարմացված չէ համակարգը, սպասեք մինչև թարմացվի: Դա քաղաքացու խնդիրը չէ, կարգի բերեք ձեր համակարգերը, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր այս կամ այն ծրագրի շահառու են, կարողանան այդ  ծրագրերից օգտվել»,- ասաց Զոհրաբյանը: Պատգամավորի խոսքով` գուցե շատերի համար մեկ օրը ոչ մի արժեք չունի, բայց կան մարդիկ, որոնց համար նույնիսկ մեկ օրը կենսական նշանակություն ունի: Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև ուսման վճարների` Կառավարության աջակցության ծրագրին: «ՄՈԳ-երի (միջին որակական գնահատական, հեղ.) հետ կապված էնպիսի բարձր շեմ եք դրել… Առանց այդ էլ նման մոգ ունեցողը գերազանցիկ է, բարձր առաջադիմություն ունի և հիմնականում օգտվում է անվճար համակարգից: Հիմա էս ֆորսմաժորային իրավիճակը կապ ունի առաջադիմության հետ, այսինքն` եթե բարձր առաջադիմություն չունի, ուսման վարձերի զեղչման խնդիր չունի»,- ասաց նա: Նաիրա Զոհրաբյանի խոսքով` այդ մոտեցումն անարդար մոտեցում է ուսանողների հանդեպ: «Ասում եք անտոկոս վարկ, բա մայր գումարը որտեղից են վճարելու էն ուսանողները, որոնց ծնողները չեն աշխատում ստեղծված վիճակում»,- ասաց նա: Զոհրաբյանը խոսեց նաև Քրեակատարողական հիմնարկներից իրեն դիմած քաղաքացիների դժգոհությունների մասին: «Բոլորը հույս ունեին, որ այսօրվանից որոշակի մեղմացումներ կլինի հանձնուքների հարցում, դատապարտյալներն ու կալանավորները կկարողանան քաղցրավենիք ու միրգ ստանալ, որը կարող են գնել բերդի կողքի բուդկից: Եթե կարող են իրենց քարտերով կողքի բուդկից առնել, ինչն է խանգարում, որ թույլատրեն հարազատները հանձնեն նույն միրգն ու քաղցրավենիքը»,- եզրափակեց նա:
17:32 - 05 մայիսի, 2020
Գագիկ Ծառուկյանն ու Արայիկ Հարությունյանն ունեցել են զրույց, եւ ԲՀԿ նախագահը շնորհավորել է նորըտնիր նախագահին․ Նաիրա Զոհրաբյան |armtimes.com|

Գագիկ Ծառուկյանն ու Արայիկ Հարությունյանն ունեցել են զրույց, եւ ԲՀԿ նախագահը շնորհավորել է նորըտնիր նախագահին․ Նաիրա Զոհրաբյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողը «Բարգավաճ Հայաստան» խմբացկության պատգամավորներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ կուսակցությունը որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի մասին։ Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ մամուլում նույնպես հանդիպել է այդպիսի գնահատականների եւ շեշտեց, որ դավադրությունների տեսության կողմնակից չէ։ «Իսկ դուք ի՞նչ գիտեք կամ որտեղի՞ց գիտեք, որ պարոն Ծառուկյանը չի շնորհավորել Արայիկ Հարությունյանին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների ավարտից հետո Գագիկ Ծառուկյանն ու Արայիկ Հարությունյանն ունեցել են զրույց, եւ ԲՀԿ նախագահը շնորհավորել է նորըտնիր նախագահին»,- ասաց պատգամավորը։ Նա հավելեց նաեւ, որ Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստան»-ն ունեցել են իրենց սերտ հարաբերություններն Արցախի Հանրապետության հետ, իրականացրել են բազմաթիվ ծրագեր։ «Մենք՝ որպես պատգամավորներ, միջազգային կառույցներում աշխատելու մեր օրակարգում մշտապես առաջնահերթություն տվել ենք Արցախի խնդրին, եւ այդպես էլ շարունակվելու է»,- եզրափակեց Զոհրաբյանը։
13:11 - 20 ապրիլի, 2020
Ընդդիմությունը դեմ կքվեարկի կոնտակտավորներին գտնելու համար զանգերը ֆիքսելու մեխանիզմի ներդրմանը |armenpress.am|

Ընդդիմությունը դեմ կքվեարկի կոնտակտավորներին գտնելու համար զանգերը ֆիքսելու մեխանիզմի ներդրմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկելու կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որով մասնավորապես առաջարկվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու համար այդ անձի հետ հեռախոսով շփված անձանց շրջանակը բացահայտելու մեխանիզմ ներդնել:  Խմբակցությունների անունից ելույթում այս մասին ասացին պատգամավորները՝ ԱԺ նիստում կառավարության կողմից ներկայացված փաթեթի քննարկմանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էմոն Մարուքյանը նկատեց, որ մեծ գումարներ են ծախսվելու այդ տվյալները մշակելու, ուսումնասիրելու, դրանք նույնականացնելու համար, իսկ այս պահին երկիրը կանգնած է սոցիալ-տնտեսական ճգնաժամի առաջ: Մարուքյանն առաջարկեց սրա փոխարեն սոցիալական աջակցության ծրագրեր մշակել: «ԼՀԿ-ն դեմ է այս նախագծին, մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն»,-ասաց Մարուքյանն ու նշեց՝ դեմ են քվեարկելու: «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը հորդորեց նախագիծը հետ տանել: «Ո՞վ ասաց, թե մարդիկ անպայման հեռախոսով  պետք է  պայամնավորվեն, որ հանդիպեն: Իմ  կարծիքով՝ հանդիպումների գերակշիռ մասը տեղի է ունենում էքսպրոմտ»,-ասաց Զոհրաբյանն ու հավելեց՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու: «Իմ քայլ»-ից Ռուբեն Ռուբինյանը նկատեց, որ խոսվում է զանգերը ֆիքսելու արդյունավետության մասին: «Եվ հարց է բարձրացվում՝ եթե լոկացիան երևում է, որն է զանգերը ֆիքսելու իմաստը: Պատկերացնենք՝ ես ապրում եմ 10-հարկանի բազմաբնակարան շենքում, որի առաջին հարկում կա սուպերմարկետ: Եվ լոկացիան կարելի է ֆիքսել մոտ 100-150 մետր ճշտությամբ: Եվ, եթե ես հիվանդանամ ու փորձեն ստուգել բոլոր այն անձանց լոկացիաները, որոնք այդ օրերի ընթացքում եղել են իմ լոկացիայի մոտ, կստացվի շատ մեծ թիվ, և արդյունավետ չի լինի: Իմ ընկալմամբ՝ դրա համար է մտցվել զանգերի ֆիքսումը, բնական է, եթե մեկն այդ օրերի ընթացքում մի քանի անգամ զանգել է ինձ, և լոկացիան էլ ինձ մոտ է ցույց տալիս, մեծ է հավանականությունը, որ ես այդ մարդու հետ շփված կլինեմ»,-ասաց պատգամավորն ու նկատեց՝ դա ամբողջությամբ չի լուծում խնդիրը, բայց համաճարակի պայմաններում 100 տոկոսանոց միջոցառում չկա: Նա նշեց, որ ապանձնավորման և հիփոթետիկ հնարավոր վերանձնավորման հետ կապված խնդիր է տեսնում և կարծում է, որ նախարարը պետք է պարզաբանի, որ վստահության մակարդակը բարձրանա:  Արդադարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ պատգամավորների այդ բուռն ռեակցիայի պատճառն այն է, որ նրանք քիչ ժամանակ են ունեցել նախագծի ուսումնասիրության համար:  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է  նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ, եթե արտակարգ դրությունը համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով է պայմանավորված, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին: Հավաքվելու են, մասնավորապես, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ կամ, այլ կերպ ասած, հաճախորդի տեղորոշումը: Հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում, այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: 
16:12 - 30 մարտի, 2020
Միջին մասնագիտական կրթական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորելու հնարավորություն կլինի |armenpress.am|

Միջին մասնագիտական կրթական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորելու հնարավորություն կլինի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որն աշակերտներին հնարավորություն կտա նաև վճարովի հիմունքներով սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի և Հարություն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց Մ. Հայրապետյանը: Գործող օրենքի համաձայն, աշակերտները միայն անվճար հիմունքներով կարող են սովորել նախնական և միջին մասնագիտական հաստատություններում: Առաջարկվում է հնարավորություն տալ, որ աշակերտները նաև վճարովի հիմունքներով կարողանան սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Նախագծի երկրորդ փոփոխությունը վերաբերում է հիմնականում արվեստի ուղղվածություն ունեցող բուհերին: Ինչպես հայտնել էր Հայրապետյանը՝ այդ փոփոխությամբ, օրինակ, Ռ. Մելիքյանի անվան քոլեջը կամ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջն ավարտելուց հետո անմիջապես 2-րդ կուրսում առկա ուսուցումը շարունակելու հնարավորություն է ընձեռվում:
11:57 - 25 մարտի, 2020
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծով մենք դատական համակարգը սարքում ենք կախյալ՝ պետական տարբեր ինստիտուտներից. Ն. Զոհրաբյան |tert.am|

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծով մենք դատական համակարգը սարքում ենք կախյալ՝ պետական տարբեր ինստիտուտներից. Ն. Զոհրաբյան |tert.am|

tert.am: Եթե դուք կարծում եք, որ դատական խնդրահարույց համակարգը ենթարկում եք ռեսթարտի, ապա պետք է հիասթափեցնեմ ձեզ, այս նախագծի փաթեթը բնավ չի լուծում արդար դատարանի խնդիրը: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Այս նախագծով մենք դատական համակարգը սարքում ենք կախյալ՝ պետական տարբեր ինստիտուտներից»: Նա հարց բարձրացրեց, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները փորձառության հոմանիշ բերում կոռուպցիոները, բեզպրեդելը, հովանավորչությունը: Մենք ինչու ենք վիրավորում մի ամբողջ համակարգի, ես մշտապես ասել եմ, որ մեր դատական համակարգը ախտահարված է, բայց ինձ թույլ չեմ տվել բոլորին դնել նույն զամբյուղի մեջ և ասել՝ դուք կոռուպցիոներ եք»,-ասաց նա և նշեց, որ այս նախագծում կատարյալ խառնաշփոթ է տեսնում: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր համար խնդրահարույց է մնում դատական գործերի ձգձգման խնդիրը: «Այս պահին դատապարտյալների հիվանդանոցում է գտնվում Արթուր Մեխակի Շահինյանը՝ երկու երիկամը չի աշխատում, և նրան երկու-երեք օրը մեկ տեղափոխում են դիալիզի»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
13:24 - 04 մարտի, 2020
Մենք պետք է ունենանք մասնագիտական դատարաններ. Նաիրա Զոհրաբյան |aysor.am|

Մենք պետք է ունենանք մասնագիտական դատարաններ. Նաիրա Զոհրաբյան |aysor.am|

aysor.am: Դատավարությունների համար պետք է սահմանել ողջամիտ ժամկետներ։ Օրենքով պետք է սահմանել ողջամիտ ժամկետներ։ Ցանկացած պատճառաբանություն, որ դատավորները քիչ են և գերզզբաղված, բացատրություններ չեն, Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։«Մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ։ Եթե, օրինակ, դատարանը մի քիչ ավելի շուտ նիստ գումարեր՝ իմանալով դատապարտյալ Կարեն Ծաղիկյանի ծայրահեղ ծանր առողջական վիճակը, գուցե նա հունվարի 8-ին չմահանար։ Կամ՝ 2015 թվականին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում դաժանաբար սպանված Հայկազ Բարսեղյանի գործը։ Դուք պատկերացնո՞ւմ եք ծնողների վիճակը, նրանց էմոցիոնալ լարվածությունը։ Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք մարդկային ճակատարգրերի հետ», - ասաց պատգամավորը։ Նաիրա Զոհրաբյանը միաժամանակ շեշտեց՝ մենք պետք է ունենանք մասնագիտական դատարաններ, ինչպես, օրինակ, Գերմանիան, որտեղ 40 մասնագիտացված դատարան կա։ 
16:34 - 25 փետրվարի, 2020
Հանձնաժողովների համատեղ նիստում կքննարկվեն վերջին օրերին բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահերը․ ներկա կլինի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը |factor.am|

Հանձնաժողովների համատեղ նիստում կքննարկվեն վերջին օրերին բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահերը․ ներկա կլինի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը |factor.am|

factor.am: Վաղն Ազգային ժողովում կայանալու է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին հրավիրված են նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ու ՊՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա փոխանցմամբ՝ քննարկվելու են վերջին օրերին բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահերը: «Մենք փորձելու ենք հասկանալ այս ամենի իրական արմատները: Ցավոք, մենք այսօր ունենք «կամանդիրներ», ովքեր առաջնորդվում են անհասկանալի հասկացություններով: Այսօր ինձ զարմացնում է, որ որևէ մեկը որևէ բանի համար պատասխանատու չէ: Մենք պետք է կարողանանք բանակը համալրել ռազմական հոգեբաններով»,- ասաց նա:
17:23 - 17 փետրվարի, 2020
Կառավարությունն ու պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «Ներման մասին» օրենքում |armenpress.am|

Կառավարությունն ու պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «Ներման մասին» օրենքում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կողմից: Նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը, ամրագրվել է տուժողների և նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության մեխանիզմ: Նախատեսվել են ներման խնդրագրի քննարկմանն առնչվող տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու կարգավորումներ, ինչպես նաև որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ցմահ ազատազրկման դատապարտվածների համար ներում շնորհելու ավելի վաղ ընթացակարգ: Կարգավորվել է ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներով ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները: Ներում շնորհելու գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով նախատեսվել է ներման խնդրագրերի մասին քաղվածքների հրապարակման պահանջ: «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
16:47 - 13 փետրվարի, 2020
Զոհրաբյանն առաջարկում է ԼՀԿ-ի օրենքի նախագծում հատուկ կարգավիճակ տալ սահմանապահ համայնքներին |armenpress.am|

Զոհրաբյանն առաջարկում է ԼՀԿ-ի օրենքի նախագծում հատուկ կարգավիճակ տալ սահմանապահ համայնքներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում հատուկ կարգավիճակ տալ սահմանապահ համայնքներին: Այս մասին Զոհրաբյանն ասաց փետրվարի 12-ի Ազգային ժողովի նիստում: «Մենք ունենք 36-37 համայնք, որոնք ստացել են սահմանապահ համայնքի կարգավիճակ, քննարկենք, գուցե այդ համայնքների համար մեկ միլիոնի շեմը հանվի, քանի որ սահմանին թշնամին է, և, եթե որևէ մեկը ցանկանում է սահմանապահ համայնքներում, որոնք պահում են մեր թիկունքը, անանուն նվիրատվություն անել, այդ հնարավորությունը այդ մարդկանց համար տրվի»,- ասաց Զոհրաբյանը: Օրենքի նախագծով՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը:
13:13 - 12 փետրվարի, 2020
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդգրկվեց ԱԺ օրակարգ |tert.am|

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդգրկվեց ԱԺ օրակարգ |tert.am|

tert.am: Այս նախագծի ոդիսականը բավականին հետաքրքրիր է: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացնելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը պետք է ներառվեր լիագումար նիստի օրակարգ:«Այս նախագիծը բերվել է գրեթե բոլոր ընդդիմադիր խմբակցությունների կողմից և մերժվել է  բոլոր իշխանությունների կողմից: Վերջին անգամ այս նախագծի մասին այս ամբիոնից հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ «Ելք» խմբակցության շրջանակներում»,-ասաց նա:Տարոն Սիմոնյանը ներկայացրեց, որ ձերբակալածների և կալանավորվածների պահման վայրեր պատգամավորները իրավունք ունենք մուտք ու ելք կատարել, բայց սրանով սահմանափակված են օրենսդրական կարգավորումները, և ունենում ենք այնպիսի վիճակներ, երբ պատգամավորը կարողանում է մուտք գործել, սակայն թույլ չի տրվում շփվել կալանավորի հետ:«Այս նախագծով բերում ենք թույլտվություն առ այն, որ նման հիմնարկների ղեկավարները իրավունք չունեն արգելք սահմանել պատգամավորների, ԱԺ նախագահի համար, ովքեր կարող են տեսակցել ձերբակալվածներին և կալանավորներին»,-ասաց նա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ասաց, որ գլխադասային հանձնաժողովի դիրքորոշումը բացասական է, քանի որ գտել են, որ ձևակերպումների հարց կա նախագծում:«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ սա շատ կարևոր նախագիծ է և քանիցս պատգամավորները իշխանություն-ընդդիմություն տարբեր առճակատումների ժամանակ, երբ տարբեր անձինք են ձերբակալվել Սարի թաղի դեպքերի ժամանակ, փորձել են գնալ ՔԿՀ–ներ, բայց չեն կարողացել հանդիպել կալանավորներին:«Մեզ ասել են, որ այ մտեք շենք, հրավիրել են քրեակատարողական պետի աշխատասենյակ, ասել են կարող եք թեյ խմել, բայց կալանավորին հանդիպել չեք կարող, քանի որ քննչական գործողություններ են, սա անընդունելի է»,-ասաց նա:Շարունակությունը՝ tert.am-ում
11:42 - 11 փետրվարի, 2020