Մարտի 1

Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի կենտրոնում: Իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները եւ պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լ.Տեր-Պետրոսյանը: Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչեւ օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց: Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լեւոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին:

Արթուր Դավթյանը 2008թ իրադարձություններին վերաբերող դատավճիռը բեկանելու միջնորդություն է ներկայացրել |armenpress.am|

Արթուր Դավթյանը 2008թ իրադարձություններին վերաբերող դատավճիռը բեկանելու միջնորդություն է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել  Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2009թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ 2009թ. մարտի 31-ի դատավճռով վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. փետրվարի 23-ին` ժամը 23-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Էջմիածին-Երևան մայրուղու Արգավանդ գյուղի խաչմերուկում, «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում գտնվող զինված անձանց զինաթափելու և բերման ենթարկելու ժամանակ նա չի ենթարկվել չշարժվելու մասին իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, ավտոմեքենան վարել է նրանց ուղղությամբ և բախվել ոստիկանության ավտոմեքենային, չի ենթարկվել մոտը պահվող հրազենը ներկայացնելու պահանջներին, վնասել է ոստիկանի համազգեստը, բռունցքով հարվածել վերջինիս դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Դատավճռով Վ.Ջհանգիրյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, նշանակված պատիժը պայամանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով երեք տարի ժամկետով փորձաշրջան։ Պաշտպանական կողմը դատավճիռը 2009թ. բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը բողոքը մերժել է, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողել անփոփոխ, Վ.Ջհանգիրյանը համաներման որոշմամբ նշանակված պատժից ազատվել է։ Իսկ ՀՀ վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ պաշտպանության կողմից բերված բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանը 2009թ. սեպտեմբերին վերադարձրել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։ ՀՀ գլխավոր դատախազությունը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով և այլ երկրներին վերաբերող գործերով ՄԻԵԴ որոշումների, ներպետական նախադեպային իրավունքի և ՀՀ վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ 2019թ. սեպտեմբերի 18-ի ԵԿԴ/0134/01/08 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ուսումնասիրել է Վ. Ջհանգիրյանին առնչվող դատավճիռը, քրեական գործի նյութերը: Պարզվել է, որ նշված գործերով դատական քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, դատական սխալ, ինչի պատճառով ընդունված դատական ակտերը անօրինական և չհիմնավորված են և խաթարում են արդարադատության բուն էությունը: Մասնավորապես՝  ստորադաս դատարանները Վ․Ջհանգիրյանի մեղադրանքը հիմնավորելիս ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր են հատկացրել ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին և պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել այդ իրադարձություններում, ինչը ողջամիտ կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների արժանահավատությունը։  Պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն չի ընձեռնվել մրցակցային դատավարության պայմաններում արդյունավետ վիճարկելու իր դեմ տրված ցուցմունքների արժանահավատությունը, ինչը հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման: Պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել գործի փաստական հանգամանքները, իսկ քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար այնպիսի համակցություն, որը թույլ կտար ապացուցված համարել Վ.Ջհանգիրյանի կողմից իրեն մեղասգրված արարքները կատարած լինելու հանգամանքը: Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2009թ. կայացված դատական ակտերը բեկանելու և փոփոխելու, մեղսագրված արարքում նրա անմեղությունը ճանաչելու  պահանջով: Հիշեցնենք՝ Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիրքորոշում է հայտնել առ այն, որ «...իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին...»: 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ 2008-2009թ. կայացված դատավճիռների, դրանց առնչվող գործերի ուսումնասիրությունը ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում է:  
11:35 - 16 մարտի, 2020
Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |armenpress.am|

Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |armenpress.am|

armenpress.am: Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Աֆյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով»,- ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ նախկին փոխոստիկանապետը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-309 հոդվածի հատկանիշներով՝ բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, դրդելու կամ այն կազմակերպելու համար:  Սաշիկ Աֆյանը ՀՀ ոստիկանապետի տեղակալ է եղել  2008-2013 թվականներին:
13:08 - 06 մարտի, 2020
ԱԱԾ-ն թվայնացնում է բոլոր փաստաթղթերը. Մարտի 1-ի փաստաթղթերի վերականգնման խնդիր չկա |armenpress.am|

ԱԱԾ-ն թվայնացնում է բոլոր փաստաթղթերը. Մարտի 1-ի փաստաթղթերի վերականգնման խնդիր չկա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը թվայնացնում է ինչպես առկա նյութերը, այնպես էլ արխիվը. այս պահին Մարտի 1-ին առնչվող փաստաթղթերի վերականգնման խնդիր չկա: Այս մասին ԱԺ ամբիոնից վստահեցրեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին վերաբերող կորած և վերականգնված նյութերից: Նա հետաքրքրվեց, թե նյութերը, որոնք ԱԱԾ-ի ձեռքի տակ են, թվայնացվո՞ւմ են, որպեսզի այդպիսի կորուստներ չլինեն: «Թվայնացման գործընթացը մեզ մոտ բավականին տևական ժամանակ՝ մի քանի տարի է, ինչ իրականացվում է: Մենք թվայնացնում ենք նաև մեր արխիվները: Թվայնացման գործընթացը շարունակվում է: Իսկ Մարտի 1-ին վերաբերող գործերի հետ կապված, փաստաթղթերի վերականգման խնդիր մենք այս պահի դրությամբ այդտեղ չենք տեսնում »,-ասաց Մարտիրոսյանը: Բաբաջանյանի մյուս հարցն առնչվում էր քննարկվող «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագրին: Նա հետաքրքրվեց, թե արդյոք կարող է այնպես լինել, որ ԱՊՀ գործընկերներից որևէ մեկի հետ տեղեկություն փոխանակվի, և այդ տեղեկությունն առանց ՀՀ ԱԱԾ տնօրենի իմացության փոխանցվի Ադրբեջանին: Մարտիրոսյանը արձագանքեց՝ համաձայնագրի հոդված 8-ով կարգավորվում է այդ հարցը: «Առանց մեր գրավոր համաձայնության իրավունք չունեն տվյալներ տրամադրել 3-րդ կողմին»,-ասաց նա: Դեռ նախորդ տարվա օգոստոսին հայտնի էր դարձել, որ ԱԱԾ-ի անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։ Անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերաբերել է Մարտի 1-ին։ 
17:20 - 03 մարտի, 2020
Ինչպես էլ փորձեն մկրատը դնել ու կտրել Ռոբերտ Քոչարյանին այդ գործողություններից, չի լինի |lragir.am|

Ինչպես էլ փորձեն մկրատը դնել ու կտրել Ռոբերտ Քոչարյանին այդ գործողություններից, չի լինի |lragir.am|

lragir.am: Հարցազրույց փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի հետ։ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի նկարագրությունը կառուցված է միֆերի վրա։ Որ միֆ է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է այդ ընտրություններում, «0038» գաղտնի հրամանն էլ այդ միֆերից մեկն է։ Ինչպե՞ս եք գնահատում նրա մեկնաբանությունները և ինչ ազդեցություն կարող են ունենալ դրանք գործի ընթացքի վրա։ Դրանք ոչնչով չեն կարող ազդել գործի ընթացքի վրա։ Իմ կարծիքով, դրանք ավելի շատ ուղղված են հանրության մեջ խուճապ գցելուն։ Հանրությունը շատ լավ գիտի, որ «Մարտի 1»-ի գործով ոչ մի բան միֆ չէ, միֆն այն է, որ հանրապետության երկրորդ նախագահը նմանատիպ մեծածավալ, մեծամասշտաբ, համակարգային խառնաշփոթ ստեղծելով, ողբերգություն է սարքել մեր ժողովրդի համար։ Բացի այն, որ «0038» հրաման կա, կան նաև ենթահրամաններ։ Այդ հրամաններով ու ենթահրամաններով փետրվարի 23-ից սկսած սահմաններից անգամ զորք է բերվել քաղաք, որը մասնակցել է կոնկրետ գործողությունների և ամենատարբեր ուղղություններով կրակել է։ Սա արդեն բավարար է արձանագրելու, որ «0038» հրամանը և կատարված գործողությունները միմյանց լրացնող են, և որևէ մեկը չունի դրան որևէ բան հակադրելու իրավական ու փաստական հիմք։ Ինչ ասեմ, ամեն մարդ ինքն է իր պաշտպանությունը կազմակերպում։ Գուցե իրենք միֆ են համարում Հայաստանի պատմության մեջ ՀՀ երկրորդ նախագահի դատվելու հանգամանքը՝ հաշվի առնելով, որ նախկինում երբեք որևէ նախագահ քրեական պատասխանատվության չի ենթարկվել իր կատարած ու չկատարած արարքների համար։ Բայց նաև մենք գիտենք, որ որևէ նախագահ այդպես ռիսկով սեփական ժողովրդի դեմ զորք չի հանել։ Մենք նաև գիտենք, որ այդպիսի արյունոտ կիրակի մեր կյանքում չենք ունեցել։ Հետևաբար ոչ մի միֆ էլ չկա, սա փաստերի վրա հիմնված քրեական գործ է։ Կհրապարակվի, ու դուք առիթ կունենանք տեսնելու, որ այն, ինչ այսօր նրանց կողմից ասվում է, ոչ մի կապ չունի «Մարտի 1»-ի գործի ապացույցների հետ։ Տիկին Սաֆարյան, դատարանում օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը կարծես փորձեց պատասխանատվությունը գցել այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի վրա՝ նշելով, որ ոստիկանությունը ենթակա է եղել վարչապետին, ոչ թե նախագահին։ Ինչպե՞ս եք գնահատում այդ փորձը։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա էլ համարում է, որ ինչ արել է, լավ է արել, ճիշտ է արել։ Այնպես չէ, որ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումները փոխվել են, կամ մենք լսեցինք որևէ բան, որը հակառակի մասին վկայի։ Նիկոլ Փաշինյանի խոսքը շահարկելը բացառապես ուրիշ նպատակ ունի։ Եթե նկատել ենք, անընդհատ փորձում են դատավարությունը դիտարկել վրեժի ֆոնի վրա կատարված քննություն և այլն։ Այնպես չի, որ իրենք չգիտեն, որ Նիկոլ Փաշինյանը չէր կարող դատապարտվել, որովհետև իրականում դատապարտելի արարք չէր արել։Իրենք գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը զուտ քաղաքական հետապնդման է ենթարկվել, բայց քանի որ Եվրոպական դատարան դիմելու նպատակներ են որդեգրել և այդպիսի շրջանառվող լուրեր կան, ես հասկանում եմ, որ դատարանում դա հրապարակում են, որպեսզի հետագայում օգտագործեն։ Բայց ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը, որը ոչ զորք է ունեցել, ոչ զենք է ունեցել, ոչ զենք է կիրառել։ Եթե Նիկոլ Փաշինյանի լեզուն ու խոսքը հանրահավաքի ժամանակ կարող էին փոխարինել Ռոբերտ Քոչարյանի արածին, ապա խնդրեմ, թող բերեն, համադրեն ու միֆային եզրահանգումների գան։ Ալումյանը նաև հայտարարեց, որ մի բարձրաստիճան սպա Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին նախազգուշացրել է, որ ոստիկանությունը պետք է ստուգում անցկացնի։ Նա նշել է, որ ցուցարարները ոչ միայն մոլոտովի կոկտեյլներ, մահակներ, «ոզնիներ» են ունեցել, այլև մարտական նռնակներ։ Նորից շեշտադրումն անում են ցուցարարների վրա։ Դե արդեն ուրիշ ելք չունեն, քանի որ Եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանի և մյուսների գործերով արձանագրել է, որ մարտի 1-ի առավոտյան գործողությունները, հետագայում նաև ոստիկանության կողմից ուժի գործադրումը եղել է ոչ համաչափ, որ կառավարությունը չի կարողացել իր տեսակետը հիմնավորող ապացույցներ ներկայացնել: Ժամանակին անվտանգության այսպես կոչված ենթադրվող օպերատիվ տվյալները ոստիկանությունը չի էլ ունեցել։ Դրանք բոլորը հորինվել ու կեղծվել են, որոնց կապակցությամբ քրեական գործով կան ապացույցներ։ Դրանց մասնակցել են շատ պաշտոնյաներ, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին նախագահականում աշխատող պաշտոնյաներ։ Հետևաբար, ինչպես էլ փորձեն մկրատը դնել ու կտրել Ռոբերտ Քոչարյանին այդ գործողություններից, չի լինի։ Շարունակությունը՝ lragir.am-ում
12:09 - 02 մարտի, 2020
Մարտի 1-ին Երևանում փակ են լինելու փողոցներ

Մարտի 1-ին Երևանում փակ են լինելու փողոցներ

Մարտի 1-ին կայանալիք երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար նույն օրը՝ ժամը 11․00-ից երկկողմանի արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը՝ Թումանյան փողոցում՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից դեպի Շահումյանի հրապարակ ուղղությամբ և Բեյրութի փողոցում։ Ժամը 17․00-ից արգելվելու է երթևեկությունը Թումանյան փողոցում՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, Տերյան փողոցում՝ Տերյան փողոց-Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ և Տերյան-Արամի փողոցների խաչմերուկից դեպի Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց-Սայաթ Նովա պողոտա խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկինի-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Սախարովի հրապարակ, Արամի փողոցում՝ Արամի-Նալբանդյան փողոցների խաչմերուկից դեպի Արամի-Աբովյան փողոցների խաչմերուկ, Հանրապետության հրապարակում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Խորենացու փողոցում՝ Խորենացու-Զաքիյան փողոցների խաչմերուկից Շահումյանի հրապարակ, Խորենացի-Իտալիայի փողոցների խաչմերուկից դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան-Բեյրութի փողոցների խաչմերուկ, Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Կրկեսի խաչմերուկից Մյասնիկյանի արձան ուղղությամբ և Գրիգոր Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Մյասնիկյանի արձանի ուղղությամբ և Արգիշտի փողոցը՝ Արգիշտի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Մյասնիկյանի արձանի ուղղությամբ։
15:45 - 29 փետրվարի, 2020
Այսօր է ոստիկանությունն ուղիղ ենթարկվում վարչապետին, այդպիսի լիազորություններ այն ժամանակվա սահմանադրությամբ նախագահը չուներ․ Ռոբերտ Քոչարյան |lragir.am|

Այսօր է ոստիկանությունն ուղիղ ենթարկվում վարչապետին, այդպիսի լիազորություններ այն ժամանակվա սահմանադրությամբ նախագահը չուներ․ Ռոբերտ Քոչարյան |lragir.am|

lragir.am: Մարտի մեկի գործով դատական նիստում այսօր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց դատախազների պնդումներին, որ նրա կողմից սահմանադրական կարգը տապալվել է: «Դատախազը փորձեց պարզաբանել, թե ինչ է սահմանադրական կարգի տապալումը: Ինքը որպես օրինակ բերեց, հավաքների ու հանրահաքների սահմանափակման մասին խոսեց՝ ենթադրում եմ՝ հաշվի առնելով հրամանագիրը, որը որոշակի սահմանափակումներ էր մտցնում: Ես կցանկանայի հիշեցնել, որ հրամանագիրը միայն Երևան քաղաքի վրա էր տարածվում և բոլոր սահմանափակումները միայն Երևան քաղաքի վրա էին տարածվում: Սա է հրամանագրի բովանդակությունը: Եվ հարց է առաջնում, հնարավո՞ր է արդյոք, որ հազարից ավելի համայնքներ ունեցող երկրում միայն մեկ համայնքում սահմանափակումները դիտվի որպես իրավական համակարգում նորմի գործողության դադարեցում: Կարծում եմ ՝ պատասխանը պարզ է»,- ասաց Քոչարյանը: Նա անդրադարձավ նաև տուժողների փաստաբան Սեդա Սաֆարյանի հայտարարություններին, ով ասել էր, որ այն ժամանակ ոստիկանությունն ուղղակի ենթարկվում էր նախագահին, այսինքն՝ Քոչարյանին: «Ես կարծում եմ՝ իրավաբանը պետք է ավելի լավ իմանար այն ժամանակվա գործող Սահմանադրությունը: Այսօր է ոստիկանությունն ուղիղ ենթարկվում վարչապետին: Այդպիսի լիազորություններ այն ժամանակվա սահմանադրությամբ նախագահը չուներ: Այն ժամանակ նախագահի լիազորությունները զուտ սահմանափակվում էին պետության գլուխ լինելու հանգամանքով: Եվ նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկա՝ կապված հասարակական կարգի հետ: Դա կառավարության լիազորությունների մեջ էր ամբողջությամբ: Նախագահի լիազորությունը եղել է, այո, արտակարգ դրություն մտցնել»,- ասաց Քոչարյանը:
15:48 - 25 փետրվարի, 2020