ԱՀ Պաշտպանության բանակ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պետական ռազմական կառույց է Արցախի Հանրապետությունում, որի սահմանադրական նպատակն է Արցախի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը գործում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի աջակցությամբ եւ սերտ համագործակցությամբ։

Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն պատմում է հայ զինվորների սխրանքների մասին

Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն պատմում է հայ զինվորների սխրանքների մասին

Հարավային ուղղությամբ գործող ստորաբաժանումներից մեկը ոչնչացրել է հակառակորդի ավտոտեխնիկա և մեծաթիվ մարդուժ, պաշտպանել են կարևոր խաչմերուկներից մեկը՝ կասեցնելով թշնամու հետագա առաջխաղացումը, և հետագայում ապահովել անձնակազմի անվտանգ դուրսբերումը: Նաև հմտորեն գործել է դարանում՝ պահպանելով կապը հրամանատարության հետ:   Գործողության ժամանակ աչքի են ընկել ավագ լեյտենանտ Գեղամ Նշանի Ուզունյանը, կապիտան Արտավազդ Հենրիկի Զաքարյանը, սերժանտ Արսեն Արմենակի Տեր-Պողոսյանը, շարքայիններ Վահե Վահանի Ապրունցը, Վիլեն Մխիթարի Ղազարյանը, Ժան Սերյոժայի Էլոյանը, Սուրեն Սպարտակի Մխիթարյանը:   Նույն հատվածում բարձունքներից մեկի պաշտպանության ժամանակ աչքի է ընկել և խմբի կազմով երկու անգամ շրջափակումից դուրս եկել ավագ ենթասպա Սասուն Վրեժի Սահակյանը:   Հյուսիսարևելյան հատվածում ընթացող մարտերի ժամանակ աչքի են ընկել և թշնամուն մեծաթիվ կորուստներ պատճառել շարքային Դավիթ Սարգսի Թեմուրյանը, լեյտենանտ Նարեկ Տիգրանի Խալաթյանը, լեյտենանտ Աշոտ Դավթի Խաչատրյանը, լեյտենանտ Մարատ Սերյոժայի Մնացականյանը:   Պահեստազորային, կրտսեր սերժանտ Սևակ Գառնիկի Գրիգորյանը ոչնչացրել է կենդանի ուժ, դրսևորել անձնական խիզախություն:   Ավագ լեյտենանտ Արմեն Ռաշիդի Մանասյանը խոցել է թշնամական 8 տանկ, 4 հրամանատարական դիտակետ և կենդանի ուժ:   Վիրավոր զինծառայողներին տարհանելիս և առաջին բուժօգնություն ցուցաբերելիս աչքի է ընկել վարորդ-սանիտար, շարքային Սամվել Գևորգի Գրիգորյանը:   Փա՜ռք մեր հերոսներին:
19:31 - 03 դեկտեմբերի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ԱՀ ՊԲ հրամանատարի հետ

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ԱՀ ՊԲ հրամանատարի հետ

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հետ:   Պաշտպանության բանակի հրամանատարը ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, առաջնագծում իրականացվող աշխատանքները և նոր ենթակառուցվածքների ստեղծման ընթացքը: Միքայել Արզումանյանն ընդգծել է, որ հետագա խնդիրների լիարժեք կատարման և Արցախի անվտանգության ապահովման համար ընթանում են զորքերի վերակազմակերպման և ստորաբաժանումների խնդիրների ու կառուցվածքի վերանայման աշխատանքներ: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Պաշտպանության բանակում իրականացվող լայնածավալ աշխատանքները, հավաստիացրել, որ ձեռնարկվելու են հնարավոր բոլոր գործողությունները հայկական երկու հանրապետությունների անվտանգային համակարգի վերափոխման և առավել ամրապնդման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցերին: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, զրուցել զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ, նշել որոնողական խմբերի ավելացման անհրաժեշտությունը: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարը ԱՀ նախագահի, ԱՀ ՊԲ հրամանատարի և ԱՀ ԱԻՊԾ ղեկավարի հետ մասնակցել է անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը: Վաղարշակ Հարությունյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը շուրջօրյա բանակցություններ է վարում ադրբեջանական և ռուսական կողմերի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ որոնումների ինտենսիվությունը բարձրացնելու և որոնողական տարածքներն ընդլայնելու ուղղությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ  պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում ՌԴ իր պաշտոնակցի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ՝ քննարկումների առանցքում պահելով գերության մեջ հայտնվածների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման հարցը:
15:04 - 03 դեկտեմբերի, 2020
ՊԲ-ն շարունակում է ներկայացնել հերոսական դրվագներ 2020 թվականի Արցախյան պատերազմի օրերից

ՊԲ-ն շարունակում է ներկայացնել հերոսական դրվագներ 2020 թվականի Արցախյան պատերազմի օրերից

Արցախի ՊԲ-ն շարունակում է ներկայացնել հերոսական դրվագներ 2020 թվականի Արցախյան պատերազմի օրերից։ Փոխգնդապետներ Նաիրի Արկադիի Ավետիսյանը, Արմեն Գառնիկի Պետրոսյանը, Վաչե Շահենի Մանասյանը հարավային ճակատում պահել են կարևոր բարձունքը, խոցել թշնամական ավտոտեխնիկա, մեծաքանակ մարդկային ուժ և ապահովել մեր անձնակազմի անվտանգ դուրս բերումը մարտական գործողությունների շրջանից:Մայոր Արմեն Վյաչեսլավի ղեկավարությամբ, ՀՕՊ ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ԱԹՍ, Հադրութի մոտակայքում թշնամուն պատճառել երկու հարյուրից ավելի մարդկային ուժի կորուստ: Մարտերի ընթացքում անձնակազմը երկու անգամ հայտնվել է շրջափակման մեջ և հմտորեն խուսավարելով ու չտալով ոչ մի զոհ, հաջողությամբ դուրս են եկել՝ իրենց հետ տանելով նաև բոլոր վիրավորներին:Մարտական գործողությունների ընթացքում խիզախություն են դրսևորել ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Սողոմոնյանը, Արշամ Նելսոնի Մանուկյանը, Նորիկ Վլադիկի Առաքելյանը, Սլավա Վլադիմիրի Մովսեսյանը, Սամվել Անդրանիկի Խաչատրյանը, Վիգեն Արսենի Եղիազարյանը, Սամվել Համբարձումի Գևորգյանը, Արման Խաչատուրի Խաչատրյանը, Սերգեյ Աշոտի Հայրապետյանը:
15:32 - 02 դեկտեմբերի, 2020
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները․ Պահեստազորային Մանուկյան Արթուր Տիգրանի, ծնվ. 1994թ.Թովմասյան Տիգրան Սերյոժայի, ծնվ. 1998թ.Դունամալյան Միշա Վարդանի, ծնվ. 2000թ.Աբրահամյան Սարգիս Գևորգի, ծնվ. 1999թ.Սահակյան Մերուժան Ռուբենի, ծնվ. 2001թ.Գրիգորյան Դավիթ Մանվելի, ծնվ. 2000թ.Մելքոնյան Նարեկ Վարդանի, ծնվ. 2000թ.Աղվանյան Արման Սանասարի, ծնվ. 2000թ.Կիրակոսյան Էդիկ Գագիկի, ծնվ. 2000թ.Հարությունյան Համլետ Արագածի, ծնվ. 2001թ.Խաչատրյան Արտյոմ Խաչատուրի, ծնվ. 2001թ.Ասատրյան Գևորգ Վանիկի, ծնվ. 2002թ.Պետրոսյան Վարդան Արմենի, ծնվ. 2000թ.Գրիգորյան Դավիթ Գոհարի, ծնվ. 2000թ.Դանիելյան Դանիել Արայի, ծնվ. 2000թ.Կիզիրանց Գարիկ Քաջիկի, ծնվ. 2000թ.Տոնոյան Մեխակ Հարությունի, ծնվ. 2000թ.Պահեստազորային Մելիքյան Պողոս Խաչիկի, ծնվ. 1997թ.Պահեստազորային Գրիգորյան Սարգիս Թաթուլի, ծնվ. 1985թ.Պահեստազորային Հովսեփյան Օնիկ Ջամբուլատի, ծնվ. 1989թ.Պահեստազորային Գրիգորյան Գրիշա Հենրիկի, ծնվ. 1992թ.Պահեստազորային Կարապետյան Վահե Արթուրի, ծնվ. 1993թ.Պահեստազորային Առուստամյան Մխիթար Միրզայի, ծնվ. 1977թ.Պահեստազորային Դանիելյան Մարատ Ռոմայի, ծնվ. 1983թ.Պահեստազորային Ավետիսյան Սարգիս Պողոսի, ծնվ. 1993թ.Պահեստազորային Մնացականյան Ռոբերտ Բորիսի, ծնվ. 1996թ.Պահեստազորային Ավետիսյան Սարգիս Հրաչյայի, ծնվ. 1998թ.Պահեստազորային Ներկարարյան Հովհանես Հովհաննեսի, ծնվ. 1978թ.Պահեստազորային Բաբայան Արթուր Սուրենի, ծնվ. 1982թ.Պահեստազորային Արզումանյան Միքայել Վահրամի, ծնվ. 1996թ.Կամավորական Բաբայան Ռոլանդ Վոլոդյայի, ծնվ. 1960թ.Կամավորական Ասատրյան Արայիկ Երջանիկի, ծնվ. 1969թ.Կամավորական Կարապետյան Արսեն Գուրգենի, ծնվ. 1998թ.Կամավորական Պողոսյան Վարդան Գառնիկի, ծնվ. 1979թ.
15:17 - 02 դեկտեմբերի, 2020
ՊԲ-ն ներկայացրել է հերոսական դրվագներ 2020 թվականի Արցախյան պատերազմից

ՊԲ-ն ներկայացրել է հերոսական դրվագներ 2020 թվականի Արցախյան պատերազմից

Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հերոսական դրվագներ 2020 թվականի Արցախյան պատերազմից․ Նորօրյա մեր հերոսներից է սերժանտ Նարեկ Մյասնիկի Կարապետյանը: Հարավ-արևելյան հատվածում մղված պաշտպանական մարտերի ընթացքում ոչնչացրել է թշնամական հինգ տանկ:Պաշտպանական գծի նույն հատվածում սերժանտ Գառնիկ Արմանի Կարապետյանը խոցել է հակառակորդի մեկ տանկ, իսկ սերժանտ Արա Վարդանի Վարդանյանը՝ մեկ ավտոտեխնիկա:Թշնամական ուժերին պատկանող հինգ տանկ ու մեկ կամազ էլ ոչնչացրել է կրտսեր սերժանտ Հայկ Արարատի Ղազարյանը:Կապիտան Հովհաննես Արսենի Գևորգյանը աչքի է ընկել հյուսիսային ուղղությամբ մղված մարտերում՝ թշնամուն պատճառելով զգալի վնասներ:Խիստ վտանգավոր հատվածներում անձնակազմին սնունդ է հասցրել և թիկունքային ապահովումն իրականացրել մայոր Տիգրան Իլյիչի Հարությունյանը:Հարավային հատվածում, թշնամական դիվերսիոն-հատախուզական խմբերը ոչնչացնելիս, անձնակազմի ղեկավարումը հմտորեն կազմակերպել ու անձնական արիությամբ աչքի են ընկել ավագ լեյտենանտ Ռաֆիկ Գարիկի Քալաշյանն ու կրտսեր սերժանտ Արմեն Անդրանիկի Մարտիրոսյանը, լեյտենանտ Խաչիկ Արագածի Խաչիկյանը:Սերժանտ Գուրգեն Գևորգի Մահտեսյանը հակառակորդի կրակի տակից տարհանել ու փրկել է 10 վիրավոր զինծառայողի կյանք:Մարտական գործողությունների ակտիվ շրջաններում անձնակազմի հետ բարոյահոգեբանական արդյունավետ աշխատանքներ է իրականացրել, և նաև թշնամական դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման դեմ անձամբ մասնակցել փոխգնդապետ Հարություն Պատվականի Մնացականյանը:Մարտական առաջադրանքները անձնվիրաբար կատարելիս առանձնացել են շարքայիններ Մամիկոն Արտակի Ասատրյանը, Սասուն Հրաչյայի Թովմասյանը, Դիմա Մարզպետի Հուսիկյանը, Արման Վռամի Իրիցյանը:Հրետակոծության ժամանակ խոցված սպառազինությունը և ռազմական տեխնիկան տարհանել և յուրային զորքերին զինամթերք է մատակարարել բանվոր-ծառայող Նվեր Ռոմիկի Քարամյանը:
11:49 - 30 նոյեմբերի, 2020
Արցախի ՊԲ-ն հրապարակել է նոր հերոսական դրվագներ 2020 թվականի Արցախյան պատերազմից

Արցախի ՊԲ-ն հրապարակել է նոր հերոսական դրվագներ 2020 թվականի Արցախյան պատերազմից

Արցախի ՊԲ-ն հրապարակել է նոր հերոսական դրվագներ 2020 թվականի Արցախյան պատերազմից։ Բուժծառայության համակարգի ներկայացուցիչներ, լեյտենանտ Կոնստանտին Թորոսի Մակարյանը, մայոր Անահիտ Ջոնի Գալստյանը, սերժանտ-պայմանագրային Սիրուն Սլավիկի Գրիգորյանը, ծառայող Սյուզաննա Յուրիի Աբրահամյանը, ենթասպա Դավիթ Սլավիկի Հարությունյանը իրականացրել են վիրավոր զինծառայողների ախտորոշումներ՝ բարդ մարտական պայմաններում, հակառակորդի հրետակոծության տակ անզգայացրել, վերակենդանացրել ու փրկել բազմաթիվ վիրավորների կյանքեր:Հարավային ճակատային գծում, հակառակորդի թիկունքում սեփական կյանքը վտանգի ենթարկելով, լարված ու անելանելի իրավիճակում արագ կողմնորոշվել ու արդյունավետ գործողություններ է իրականացրել մայոր Վաչագան Գավրիլի Գրիգորյանը:Պահեստազորային Հարություն Հակոբի Հակոբյանը մարտական դրվագներից մեկում նետվել է առաջ՝ խրամատի մյուս հատվածում հակառակորդի գերակայող ուժերի դեմ մարտնչող իր ընկերներին օգնության:Թշնամու գերազանցող ուժերի հարձակումը ետ մղելու ժամանակ, վերջիններիս ներթափանցումը մարտական դիրքի թիկունքային հատված կասեցրել է ավագ լեյտենանտ Մկրտիչ Խաչատուրի Վարդանյանը:Սերժանտ-պայմանագրային Հակոբ Արշակի Սարգսյանը մասնագիտական բարձր վարպետության շնորհիվ, անօդաչու թռչող սարքի միջոցով բազմաթիվ ուղղություններում կատարել է մարտական խնդիրներ՝ հրամանատարությանը փոխանցելով ճշգրիտ ու կարևոր հետախուզական տվյալներ, որոնք նպաստել են յուրային ուժերի հետագա քայլերին:Մարտական գործողությունների ընթացքում ենթակա ստորաբաժանումների և հրամանատարության միջև անխափան կապ ապահովելու գործում աչքի են ընկել սերժանտ-պայմանագրային Հարություն Հովիկի Մուսայելյանը, ավագ լեյտենանտ Դավիթ Թելմանի Ղուկասյանը, եֆրեյտոր-պայմանագրային Երվանդ Վլադիմիրի Գրիգորյանը, կրտսեր-սերժանտ պայմնագրային Մանուկ Ռոբերտի Դոլուխանյանը, սերժանտ-պայմանագրային Արմեն Ֆրեյդունի Օհանյանը, սերժանտ-պայմանագրային Լևոն Սերգեյի Մուսայելյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Արմեն Ռոբիկի Հայրապետյանը, սերժանտ-պայմանագրային Վոլոդյա Աշոտի Օհանյանը, ավագ լեյտենանտ Ռոման Վագիֆի Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրային Արթուր Նիկոլայի Խուրշուդյանը, սերժանտ-պայմանագրային Սերգեյ Սիմոնի Սիմոնյանը, սերժանտ-պայմանագրային Դավիթ Ռոբերտի Դանիելյանը:
11:07 - 27 նոյեմբերի, 2020
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները

Ացախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները․ Պահեստազորային Նավասարդյան Ալեն Արտակի, ծնվ. 1989թ.Պահեստազորային Սարգսյան Նորայր Փայլակի, ծնվ. 1967թ.Պահեստազորային Առաքելյան Արմեն Ալիքի, ծնվ. 1996թ.Կամավորական Սառիկյան Գագիկ Պարգևի, ծնվ. 1967թ.Մանուկյան Գերասիմ Արտյոմի, ծնվ. 2001թ.Գարսևանյան Թաթուլ Մխիթարի, ծնվ. 2001թ.Բադալյան Տիգրան Դավթի, ծնվ. 2001թ.Սարգսյան Մովսես Կարենի, ծնվ. 2001թ.Կարապետյան Գագիկ Կարենի, ծնվ. 2001թ.Սահակյան Արամ Մանվելի, ծնվ. 2001թ.Առուստամյան Արմեն Պավելի, ծնվ. 2001թ.Կամավորական Վիրաբյան Արթուր Իվանի, ծնվ. 1992թ.Բալասյան Նարեկ Վիկտորի, ծնվ. 2002թ.Կամավորական Կարապետյան Էմին Ռուդիկի, ծնվ. 1990թ.Շահնազարյան Դավիթ Դարչոյի, ծնվ. 2000թ.Ասատրյան Վահե Թովմասի, ծնվ. 2001թ.Մխոյան Սերյոժա Լյուդվիգի, ծնվ. 2002թ.Մալխասյան Գագիկ Արթուրի, ծնվ. 2001թ.Հայրապետյան Հարություն Արթուրի, ծնվ. 1996թ.Թորոսյան Արամ Տարոնի, ծնվ. 2002թ.Կամավորական Մխիթարյան Տիգրան Գառնիկի, ծնվ. 1994թ.Պահեստազորային Տոնյան Խաչատուր Մակիչի, ծնվ. 1994թ.Մարտիրոսյան Դմիտրի Վասիլի, ծնվ. 2000թ.Սիմոնյան Գոռ Գարիկի, ծնվ. 2000թ.Հարությունյան Մանվել Միշայի, ծնվ. 2001թ.Սիմոնյան Վազգեն Սիմոնի, ծնվ. 2001թ.Հակոբյան Արթուր Գրիգորի, ծնվ. 2002թ.Բարսեղյան Վահագն Տիգրանի, ծնվ. 2002թ.Գևորգյան Արման Արթուրի, ծնվ. 2002թ.Կամավորական Հասրաթյան Սուրեն Բագրատի, ծնվ. 1960թ.Կամավորական Մարգարյան Սամվել Սերգեյի, ծնվ. 1981թ.Կամավորական Ղազարյան Արկադի Հրայրի, ծնվ. 1977թ.Կամավորական Ավագիմյան Արտակ Վլադիմիրի, 1980թ.Կամավորական Սարգսյան Ռոբերտ Կարապետի, ծնվ. 1992թ.
10:47 - 27 նոյեմբերի, 2020
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հերոսական նոր դրվագներ 2020 թվականի Արցախյան պատերազմից

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հերոսական նոր դրվագներ 2020 թվականի Արցախյան պատերազմից

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հերոսական նոր դրվագներ 2020 թվականի Արցախյան պատերազմից։ Շարքային Ներսես Արայիկի Առաքելյանը աչքի է ընկել մարտկոցի կազմում, հակառակորդի կրակակետերի և կրակային դիրքերի խոցման ժամանակ:Կապիտան Մեխակ Սուրենի Եղիկյանը կազմակերպել է հակառակորդի կրակային խոցումը, մարտկոցի կազմով ակտիվ մասնակցություն ունենալով մարտական գործողություններին:Ավագ լեյտենանտ Վահան Սանասարի Ավագյանը հմտորեն կառավարել է հրետանու կրակը, տվել ճշգրիտ տվյալներ, նպաստել թշնամու ջախջախմանը:Թշնամական կրակակետերի և մարտկոցների խոցման, կրակի ղեկավարման, առանձին կրակակետերի ոչնչացման և այլ արդյունավետ գործողություններով առանձնացել են հրետանավորներ կապիտան Տիգրան Ռուդիկի Հայրապետյանը, ավագ լեյտենանտ Շանթ Հովհաննեսի Մանուկյանը, լեյտենանտ Նվեր Հովհաննեսի Կիրակոսյանը, սերժանտ Լյովա Հովհաննեսի Մելքոնյանը, շարքային Արթուր Արգամի Անտոնյանը:Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտական գործողությունների ժամանակ, ավագ լեյտենանտ Կամո Վլադիմիրի Զաքարյանը ոչնչացրել է թշնամու 2 տանկ:Նույն հատվածում, ավագ լեյտենանտ Գևորգ Հրայրի Խաչատրյանը դրսևորելով բացառիկ արիություն, իրականացրել է տեղանքի ականապատումներ և միաժամանակ ականազերծել մեր զորքերի տեղաշարժի համար անհրաժեշտ հատվածները, նպաստելով յուրային ուժերի գործողություններին և արգելափակելով հակառակորդի առաջխաղացումը:Հակառակորդի կրակի տակ, վիրավորների և զոհերի տարհանման ժամանակ, աչքի են ընկել բուժծառայության լեյտենանտներ Գարիկ Սարգսի Մանուկյանն ու Դավիթ Նորայրի Հակոբյանը:Հակառակորդի հրետակոծության տակ վիրահատություններ են կատարել և բազմաթիվ կյանքեր փրկել մայոր Արտակ Սամվելի Գևորգյանը, լեյտենանտներ Սարգիս Սուրենի Գևորգյանն ու Արման Աշոտի Մուրադյանը:
12:45 - 25 նոյեմբերի, 2020
Արցախի ՊԲ-ն հրապարակել է նոր հերոսական դրվագներ մարտական գործողություններից

Արցախի ՊԲ-ն հրապարակել է նոր հերոսական դրվագներ մարտական գործողություններից

Փոխգնդապետ Արմեն Վալերիի Բալայանը մարտական գործողությունների ամբողջ ընթացքում հմտորեն ղեկավարել է ստորաբաժանումը, անմիջականորեն մասնակցել դիրքերից մեկի պաշտպանությանը, խմբի կազմով իրականացրել հետախուզություն, և մարտ վարելով ոչնչացրել թշնամու մեկ տանկ, մեկ զրահափոխադրիչ ու մեկ հետևակի մարտական մեքենա:Շարքային Արկադի Կարոյի Վերդյանը դրսևորելով անձնական արիություն, հակառակորդի կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին:Մարտկոցի կազմով հակառակորդի կրակային խոցումն իրականացնելիս, աչքի են ընկել սերժանտներ Գոռ Պատվականի Ղազարյանը, Սահակ Մարատի Սարգսյանը, Սուրեն Նորայրի Արզումանյանը, շարքայիններ Գարիկ Թաթոսի Նաջարյանը, Գուրգեն Գենայի Անտոնյանը: Նույն գործողության ընթացքում կայուն և անխափան կապը ապահովել է սերժանտ Գագիկ Արմենի Սարգսյանը:Հյուսիսային ուղղությամբ մղված ծանր մարտերի ժամանակ, հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ իրականացված գործողություններում բացառիկ խիզախություն են դրսևորել կրտսեր սերժանտ Արամ Վարդանի Դանիելյանը, շարքայիններ Էդգար Կարենի Քոչարյանը, Նարեկ Աշոտի Նիկողոսյանը, Գոռ Գագիկի Աթայանը, Մաքսիմ Ռոբերտի Վարդանյանը, Հովիկ Վահեի Ոսկանյանը, Էդգար Մամեյի Մուրադյանը, Միքայել Կամոյի Հարությունյանը, Արսեն Ռոմիկի Հովսեփյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Վարդանի Հակոբյանը:
12:07 - 24 նոյեմբերի, 2020
Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները․ ԱՀ ՊՆ

Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները․ ԱՀ ՊՆ

Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։  Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում: Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից:
19:19 - 23 նոյեմբերի, 2020
ՊԲ-ն ներկայացրել է մեր զինծառայողների մասին նոր հերոսական դրվագներ

ՊԲ-ն ներկայացրել է մեր զինծառայողների մասին նոր հերոսական դրվագներ

Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը ներկայացրել է մեր զինծառայողների մասին նոր հերոսական դրվագներ․ «Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ՝ երկու արդյունավետ հակագրոհներ կազմակերպելիս, անձնական արիություն ու հրամանատարական բարձր ունակություններ է դրսևորել փոխգնդապետ Սերյոժա Սլավիկի Իվանյանը: Ճակատային գծի նույն հատվածում և նույն հակագրոհների ժամանակ։ թշնամական 3 տանկ, 3 զրահամեքենա ու 1 հետևակի մարտական մեքենա է ոչնչացրել փոխգնդապետ Արմեն Զարմիկի Վարդանյանը: Հյուսիսային ռազմաճակատում աչքի են ընկել և հակառակորդին մեծ կորուստներ պատճառել նաև փոխգնդապետ Արմեն Վահագնի Մարկոսյանը, Հումբերտ Վովայի Մանուկյանը, մայոր Գոռ Նիկոլայի Նազլուխանյանը, կապիտան Սասուն Արեգի Վարդանյանը: Կապիտան Թորգում Իշխանի Շահբազյանը 120մմ ականանետով անընդհատ ճնշել է հակառակորդին, թույլ չի տվել վերջինիս առաջխաղացումը, մեծ աջակցություն է ցուցաբերել յուրային ուժերին և զգալի կորուստներ պատճառել թշնամուն: Ավագ լեյտենանտ Արտակ Գրիգորիի Եգանյանն ու կրտսեր սերժանտ Էրիկ Կամոյի Պետրոսյանը ակտիվորեն մասնակցել են հյուսիսային ուղղության պաշտպանողական ու հակահարձակողական մարտերին, ձեռք բերել կարևոր փաստաթղթեր, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Նշված հատվածում թշնամական ուժերը մարտի դաշտում թողել են ավելի քան 40 դիակ: Խմբի կազմով արդյունավետ հետախուզություն իրականացնելու, թշնամական 1 տանկ, 1 ՀՄՄ-3 և 1 զրահափոխադրիչ ոչնչացնելու գործողության ընթացքում աչքի են ընկել պահեստազորայիններ Եղիշե Սամվելի Բոցինյանը, Վարդան Վիլենի Գալստյանը, Հարութ Գառնիկի Մնացականյանը, Բորիս Արմենի Գալստյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Արմեն Սլավայի Դանիելյանը, ավագ-լեյտենանտ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանը»:
20:12 - 21 նոյեմբերի, 2020
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 41 զինծառայողի անուն

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 41 զինծառայողի անուն

Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 41 զինծառայողի անուն։  «Պահեստազորային Խաչատրյան Արման Արիստակեսի, ծնվ. 1998թ.Թարոյան Արտուշ Սեյրանի, ծնվ. 1985թ.Աբրոյան Վահե Կարենի, ծնվ. 2001թ.Մինասյան Արամ Հարությունի, ծնվ. 1980թ.Պահեստազորային Խաչատրյան Խաչատուր Գուրգենի, ծնվ. 1982թ.Գրիգորյան Գեղամ Գարեգինի, ծնվ. 2002թ.Հովհաննիսյան Գևորգ Լևոնի, ծնվ. 1991թ.Խաչատրյան Հայկ Հայկի, ծնվ. 2001թ.Խաչատրյան Անդրանիկ Էդվարդի, ծնվ. 1993թ.Ներսիսյան Տարոն Վարդանի, ծնվ. 1999թ.Բաբոյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.Ավետիսյան Արմեն Աբրիկի, ծնվ. 1975թ.Դավթյան Դավիթ Արմանի, ծնվ. 2002թ.Սարգսյան Գուրգեն Փափազի, ծնվ. 1987թ.Սարգսյան Վազգեն Մկրտչի, ծնվ. 2001թ.Մարտիրոսյան Վրեժ Վրեժի, ծնվ. 2000թ.Տոնոյան Գեղազնիկ Հաբետի, ծնվ. 1990թ.Մելքոնյան Տիգրան Եղիշի, ծնվ. 1997թ.Մելքոնյան Գևորգ Միսակի, ծնվ. 1996թ.Հարությունյան Հարություն Տիգրանի, ծնվ. 2002թ.Ասրյան Նարեկ Լեռնիկի, ծնվ. 2001թ.Աղաջանյան Էդգար Գագիկի, ծնվ. 2000թ.Չոբանյան Նվեր Տիգրանի, ծնվ. 2001թ.Վարդանյան Ավետիս Սլավայի, ծնվ. 2001թ.Խալաթյան Աղվան Վալերիկի, ծնվ. 1996թ.Առաքելյան Ժորա Արմենի, ծնվ. 2001թ.Բաբայան Վահագն Վահանի, ծնվ. 1990թ.Խաչատրյան Հովհաննես Վրեժի, ծնվ. 2000թ.Մարտիրոսյան Մհեր Կամոյի, ծնվ. 1989թ.Սարգսյան Նարեկ Նուգզարի, ծնվ. 1992թ.Դալլաքյան Մանվել Սամվելի, ծնվ. 1995թ.Հակոբյան Գրիգոր Համլետի, ծնվ. 1976թ.Միքայելյան Վազգեն Լևոնի, ծնվ. 1998թ.Բադալյան Ռաֆայել Մնացականի, ծնվ. 1998թ.Համբարձումյան Գոռ Կարապետի, ծնվ. 1998թ.Խաչատրյան Վահրամ Ժիրահայրի, ծնվ. 2002թ.Պահեստազորային Միրզախանյան Վարդան Սարգսի, ծնվ. 1993թ.Ռաֆայելյան Դավիթ Արայի, ծնվ. 2001թ.Պահեստազորային Խաչատրյան Ղամբար Սպարտակի, ծնվ. 1980թ.Հարությունյան Շալիկո Գոռի, ծնվ. 2001թ.Ֆռանգյան Նարեկ Գևորգի, ծնվ. 2002թ.»։
19:55 - 21 նոյեմբերի, 2020
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները․ Ղուկասյան Արեն Արթուրի, ծնվ. 2002թ.Սազբանդյան Էդգար Նորայրի, ծնվ. 2002թ.Իսպիրյան Արմեն Նորիկի, ծնվ. 2002թ.Ստեփանյան Գարիկ Արայի, ծնվ. 2002թ.Դերձյան Արման Անդրանիկի, ծնվ. 2002թ.Ապերյան Անդրանիկ Արգամի, ծնվ. 2001թ.Հովսեփյան Վարդան Արթուրի, ծնվ. 2001թ.Զեյնալյան Գառնիկ Նշանի, ծնվ. 2001թ.Խաչատրյան Մարատ Արթուրի, ծնվ. 2002թ.Կյուրեղյան Մկրտիչ Համլետի, ծնվ. 2000թ.Ժուռոյան Սիփան Մարտինի, ծնվ. 2002թ.Պահեստազորային Սարգսյան Դավիթ Սասունի, ծնվ. 1990թ.Ասլանյան Ալբերտ Գևորգի, ծնվ. 2001թ.Ղազարյան Արամ Արմենի, ծնվ. 2002թ.Կամավորական Խաչատրյան Համլետ Ռաֆայելի, ծնվ. 1978թ.Գրիգորյան Համլետ Արմենի, ծնվ. 2000թ.Պահեստազորային Ղազարյան Արամ Վարդանի, ծնվ. 1981թ.Մելքոնյան Սերոբ Վարուժանի, ծնվ. 1993թ.Պահեստազորային Սարյան Քաջիկ Հակոբի, ծնվ. 1990թ.Պահեստազորային Հակոբյան Պողոս Հայրիկի, ծնվ. 1971թ.Արամյան Սարգիս Սամսոնի, ծնվ. 1975թ.Պահեստազորային Գասպարյան Ռաֆայել Ռուստամի, ծնվ. 1991թ.Պահեստազորային Մարտիրոսյան Էդուարդ Միշայի, ծնվ. 1992թ.Ասլանյան Լևոն Սերյոժայի, ծնվ. 1983թ.Պահեստազորային Պետրոսյան Հարութ Ալեքսանդրի, ծնվ. 1990թ.Պահեստազորային Ավագյան Սուրեն Սլավիկի, ծնվ. 1974թ.Պահեստազորային Աղայան Նարեկ Մյասնիկի, ծնվ. 1994թ.Պահեստազորային Համբարձումյան Ստեփան Սուրենի, ծնվ. 1965թ. [ՊԲ]
13:26 - 20 նոյեմբերի, 2020
Արցախի ՊԲ-ն մեր զինծառայողների  հերթական հերոսական դրվագներից է ներկայացրել

Արցախի ՊԲ-ն մեր զինծառայողների  հերթական հերոսական դրվագներից է ներկայացրել

Արցախի ՊԲ-ն մեր զինծառայողների  հերթական հերոսական դրվագներից է ներկայացրել։ Հակաօդայիններ, ավագ լեյտենանտ Ռուբեն Սերյոժայի Խաչատրյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ Կամոյի Բաբայանն ու սերժանտ-պայմանագրային Կարեն Արթուրի Գրիգորյանը, գրագետ ու ներդաշնակ գործողությունների շնորհիվ, հոկտեմբերի 19-ին ոչնչացրել են հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք: Թշնամական 1 տանկ ոչնչացվել է սերժանտ Արտիկ Ալեքսանի Լալայինի կողմից: Իսկ մայոր Հակոբ Ռուդիկի Պողոսյանը շարքից հանել է հակառակորդի 7 տանկ: Տեսադիտարկման համակարգի տեղադրման ու մարտական պայմաններում աշխատանքի ապահովման, կապի տարբեր միջոցների անխափան ու ներդաշնակ ապահովումն իրականացնելիս անձնական արիության, բարոյակամային բարձր որակներ ու մասնագիտական պատրաստության բարձր մակարդակ են դրսևորել կապավորներ, ավագ լեյտենանտ Գեղամ Արարատի Մուսայելյանը, ենթասպա Հրանտ Սամվելի Բալասանյանը, սերժանտ-պայմանագրայիններ Կարեն Արմենի Սևիյանը, Քաջիկ Արթուրի Վանյանը, շարքային-պայմանագրային Սամվել Սերգեյի Խաչատրյանը, կապիտան Արամ Նիկոլայի Մանգասարյանը, ավագ լեյտենանտ Ռենալդ Մարտինի Կասպարյանը, ավագ լեյտենանտ Նորայր Մանվելի Հայրապետյանը, կապիտան Գագիկ Սլավի Մարտիրոսյանը, լեյտենանտ Նվեր Վաչագանի Խաչատրյանը: Պատերազմական օրերի ամբողջ ընթացքում մարտական գործողություններ վարող ստորաբաժանումների թիկունքային ապահովումը կազմակերպելու գործընթացում աչքի են ընկել կապիտան Արթուր Էդվարդի Մուսայելյանը, մայոր Արմեն Էդուարդի Այդինյանը, մայոր Իգոր Ռոմանի Բալայանը, ավագ ենթասպա Արմեն Զորիկի Հարությունյանը, պահեստազորի կրտսեր սերժանտ Անդրեյ Վլադիմիրի Զաքարյանը, ավագ ենթասպա Արմեն Ռոբերտի Հակոբյանը:
15:50 - 19 նոյեմբերի, 2020
ՊԲ-ն ներկայացրել է մերօրյա հերոսների մասին նոր դրվագներ

ՊԲ-ն ներկայացրել է մերօրյա հերոսների մասին նոր դրվագներ

Նորօրյա մեր հերոսամարտի աչքի ընկնող ներկայացուցիչներից է փոխգնդապետ Արթուր Մարտիկի Քարամյանը: Վերջինիս ղեկավարությամբ իրականացված գործողությունների շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի 3 և առգրավվել 3 տանկ, թշնամական կողմը ունեցել է մարդկային լուրջ կորուստներ: Քաջարի փոխգնդապետը նաև կարողացել է արագ կողմնորոշվել մարտական բարդ իրավիճակում և գրագետ ու սառնասիրտ գործողությունների շնորհիվ շրջափակումից հանել թվով 600 զինծառայողի:Շարքային Սուրեն Արիկի Գաբրիելյանը խոցել է թշնամական 4 միավոր ՀՄՄ-2, 2 միավոր ՀՄՄ-3 և 2 տանկ: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։6 միավոր հակառակորդի տանկ էլ ոչնչացրել է լեյտենանտ Տիգրան Կարենի Պետրոսյանը:Հակառակորդի համար իսկական պատուհաս է դարձել ՊԲ զինծառայող, փոխգնդապետ Ռյուրիկ Օլեգովիչ Սեմյոնովը: Քաջարի զինվորականը ոչնչացրել է զինամթերքով բեռնված 2 թշնամական «Կամազ», 1 ՊԶՄ, հակատանկային 2 դասակ, 3 տանկ, 8 հետևակի մարտական մեքենա, 1 հրետանային «ՏՌ» կայանք, 2 ավտոտեխնիկա:Հակառակորդի 3 տանկ է ոչնչացրել շարքային Մարտին Վարդգեսի Բաբախանյանը, ու ևս 2 տանկ՝ սերժանտ Կարապետ Սեյրանի Հարությունյանը:Փառք մեր հերոս տղաներին:Նրանց կատարածը հավերժ կմնա մեր ժողովրդի հերոսական տարեգրության էջերում և նրանց օրինակով կդաստիարակվեն սերունդներ:
18:10 - 18 նոյեմբերի, 2020