Գևորգ Պապոյան

Գեւորգ Հարությունի Պապոյանը (փետրվարի 11, 1987ՈւջանԱրագածոտնի մարզ) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Իմ քայլը» խմբակցության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

2008թ. ավարտել է Հայաաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: 2011թ.՝ ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Հեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի եւ գիտական տասնյակ հոդվածների:

2008-2009թթ. աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում: 2009-2013թթ. եղել է «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ մարկետինգային հետազոտությունների մասնագետ: 2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնում: 2015-2018թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մարկետինգի բաժնի ղեկավար: 2018-2019թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխտնօրեն:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ճանապարհների հիմանորոգման ուղղությամբ նախորդ տարի 5 մլրդ դրամի խնայողություն է արվել |armenpress.am|

Ճանապարհների հիմանորոգման ուղղությամբ նախորդ տարի 5 մլրդ դրամի խնայողություն է արվել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախորդ տարի պետությունը  ճանապարհաշինության մրցույթների արդյունքում միայն հիմնանորոգման ուղղությամբ արել է 5 մլրդ դրամի խնայողություն, որը կվերաբաշխվի այլ ճանապարհների շինարարության համար: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը»-ից Գևորգ Պապոյանի հարցին: Պապոյանը նկատեց, որ դասական բյուջետավորման կանոնների համաձայն բազմաթիվ տողերով առկա է թերակատարում: Օրինակ x ճանապարհը կառուցելու համար նախատեսվել է 1 մլրդ դրամ, բայց 600 մլն դրամն է ծախսվել: «Սակայն, երբ ծրագրային բյուջետավորման կանոններով ենք նայում, տեսնում ենք, որ ճանապարհը կառուցվել է: Ավելի քիչ բյուջետային միջոցներով նպատակներն իրականացվել են, խնայված գումարներով հանրային այլ կարիքներ են հոգացել»,-ասաց Պապոյանն ու հարցրեց, թե արդյոք կարելի է պնդել, որ նախկինում այդպիսի տոկոսներով գողացվել են պետական բյուջեի միջոցները: «2019-ի աշխատանքների արդյունքում, ընթացիկ տարվա ճանապարհաշինության մրցույթների արդյունքում միայն հիմնանորոգման ուղղությամբ ունենք 5 մլրդ դրամի խնայողություն: Նոր գնման ընթացակարգի և դրա արդյունքների մասին է խոսքը: Սա ենթադրում է նաև, որ այդ նույն 5 մլրդը վերաբաշխվել է, և հավելյալ այլ ճանապարհների շինարարություններ նույնպես տեղի կունենան»,-ասաց Պապիկյանը: Նախարարը նկատեց, որ կառավարումից մեծապես կախված է արդյունավետությունն ու դրամական միջոցների ճիշտ օգտագործումը: Խնդիրը հետևողականության, ընթացակարգերին հետևելու մեջ է: Նա չցանկացած գնահատականներ հնչեցնել, թե նախկինում որտեղ ինչ կոռուպցիոն մեխանիզմներ են եղել, հիշեցրեց, որ իրավապահ մարմինները հետևողականորեն դրանով զբաղվում են, բացահայտում են:
17:44 - 17 հունիսի, 2020
Առցանց և շրջիկ վաճառքի ու ծառայությունների մատուցման որոշ խոչընդոտներ կվերացվեն |armenpress.am|

Առցանց և շրջիկ վաճառքի ու ծառայությունների մատուցման որոշ խոչընդոտներ կվերացվեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Ըստ պատգամավորի` նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում առցանց կամ շրջիկ վաճառքների իրականացման և շրջիկ ծառայությունների մատուցման խոչընդոտների վերացմամբ: Ակնկալվում է, որ կարգավորումը կբացառի առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների ռիսկերը, կվերացնի շրջիկ առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման պարագայում ՀԴՄ-ի կիրառման խոչընդոտը, կխթանի առցանց առևտուրը և նոր բիզնեսի տեսակների աճը: Օրենքի նախագիծն ընդունվեց է 112 «կողմ» և 2 «դեմ» ձայներով։
12:53 - 01 հունիսի, 2020
Ովքեր ունեն հնարավորություն երեխաներին չտանելու նախակրթարան, կոչ ենք անում չտանել. Տիգրան Ավինյան
 |armtimes.com|

Ովքեր ունեն հնարավորություն երեխաներին չտանելու նախակրթարան, կոչ ենք անում չտանել. Տիգրան Ավինյան |armtimes.com|

armtimes.com: Թեեւ նախակրթարանները բացվում են, սակայն ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կոչ է անում բոլոր այն ծնողներին, որոնք հնարավորություն ունեն երեխաներին մանկապարտեզ չտանել, չտանեն: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանի հարցին՝ այն երեխաները, որոնք խնամող ունեն, կարո՞ղ են մանկապարտեզ չհաճախել, Տիգրան Ավինյանը քիչ առաջ պատասխանեց. «Առհասարակ մենք կոչ ենք անում բոլոր գործատուներին, որոնք որ հեռավար ռեժիմով իրականացնում են իրենց աշխատանքը, շարունակել այդպես իրականացնել: Որովհետեւ վարակը դեռ առկա է ու տարածվում է»: Ավինյանն ընդգծեց՝ նախակրթարանները բացվում են նրա համար, որպեսզի աշխատող ծնողները հնարավորություն ունենան երեխային ուղարկել նախակրթարան, սակայն այդ հաստատություններում եւս պետք է պահպանվեն բոլոր կանոնները, որոնց մասին, ըստ նրա, մանրամասն գրված կլինի այսօր հրապարակվելիք պարետի որոշման մեջ: «Ովքեր ունեն հնարավորություն չտանել նախակրթարան, կոչ ենք անում չտանել»,- հավելեց Ավինյանը:
18:04 - 14 մայիսի, 2020
Քննարկվել են հարկային ոլորտին, պետական տուրքին ու ընդերքօգտագործմանն առնչվող մի շարք օրինագծեր

Քննարկվել են հարկային ոլորտին, պետական տուրքին ու ընդերքօգտագործմանն առնչվող մի շարք օրինագծեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ ապրիլի 7-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են նախատեսված ռազմավարական ծրագրերը, կատարողականները կազմել են 90-100 տոկոս: Ըստ այդմ` 2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, եւ Կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը` 7.6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ, հարեւան բոլոր եւ եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Հաշվետու տարում Հայաստանի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով: Մշակող արդյունաբերությունում 2019 թվականին տնտեսական աճը կազմել է 12%` 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12.1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: Հաշվետու ժամանակահատվածում ամենաբարձր տնտեսական աճն արձանագրել է կացության եւ հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով 27.2%-ով, ինչը 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14.7%-ով աճի կարեւոր արտահայտություններից է: Այնուհետեւ Կառավարության անդամներն ու գերատեսչությունների ղեկավարները հակիրճ ներկայացրել են տարբեր բնագավառներում 2019թ-ին իրականացրած ծրագրերը, անդրադարձել առկա խնդիրներին, կարեւորել դրանց հրատապ լուծումը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի հեղինակած «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ պատգամավորի` գործող օրենքով թափոնների վերամշակումը պետք է իրականացներ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն, սակայն ընկերությունը կյանքի չի կոչել որեւէ ծրագիր: Մերի Գալստյանի հավաստմամբ` 2016 թվականին Գեղարքունիքի Ընդհանուր իրավասության դատարանը սնանկ է ճանաչել վերոհիշյալ ընկերությանը: Նա կարծիք է հայտնել, որ թափոնների վերամշակումը չպետք է կատարվի օրենքով: Կառավարության դիրքորոշումը հարցի վերաբերյալ դրական էր: Սակայն որոշ հարցեր հստակեցնելու նպատակով Մերի Գալստյանն առաջարկել է օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգել երկամսյա ժամկետով: Հանձնաժողովականներն առաջին ընթերցմամբ քննարկել են ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը, ըստ պատգամավորի, պայմանավորված է ՀՀ-ում առցանց կամ շրջիկ վաճառքների իրականացման եւ շրջիկ ծառայությունների մատուցման խոչընդոտների վերացմամբ: Ակնկալվում է, որ կարգավորումը կբացառի առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների ռիսկերը, կվերացնի շրջիկ առեւտրի իրականացման եւ ծառայությունների մատուցման պարագայում ՀԴՄ-ի կիրառման խոչընդոտը, կխթանի առցանց առեւտուրը եւ նոր բիզնեսի տեսակների աճը:Պատգամավորն ընդունել էր կառավարության ներկայացրած բոլոր առաջարկները: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի առնչությամբ հեղինակը` ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը, տեղեկացրել է, որ իր կողմից առաջարկվող փոփոխություններն արդեն իրականացվել են Կառավարության որոշմամբ, այդ իսկ պատճառով նա հետաձգել է նախագծի քվեարկությունը: Քննարկվել է նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հավաստմամբ` օրինագծի ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող դեղերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, դեղերի շուկայի նկատմամբ պատշաճ ու հնարավորինս ամբողջական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությամբ: Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն` յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի ու Բաբկեն Թունյանի ներկայացրած «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Առաջին ընթերցումից հետո երկու նախագծերի վերաբերյալ ներկայացվել էին տեխնիկական բնույթի առաջարկներ: Հեղինակների առաջարկով երկամսյա ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի եւ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
17:29 - 07 ապրիլի, 2020
Կառավարությունն առաջարկում է արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումը |armenpress.am|

Կառավարությունն առաջարկում է արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022 թվականից արգելել մեկանգամյա պլաստիկի, պոլիէթիլենային տոպրակների իրացումը: ԱԺ մարտի 25-ի նիստում ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Նախագիծը վերաբերում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելմանը: Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը»,-ասաց Գրիգորյանն ու նշեց` նախագիծը բավականին երկար ժամանակ քննարկվել է կառավարությունում, նաև այս գործունեությամբ զբաղվող 44 արտադրողների, իրացման ցանցերի հետ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խնդրեց հստակեցնել, թե ինչ է 50 միկրոն հաստությունը: Էրիկ Գրիգորյանը պարզաբանեց`  բոլոր սուպերմարկետներում և առևտրի ցանցերում վաճառվող բոլորին ծանոթ տոպրակները 50 միկրոնից ցածր են, այսինքն՝ բազմակի օգտագործումներն ավելի շատ են: Նախագծով հիմնականում արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկը:
12:49 - 25 մարտի, 2020
Գույքը վաճառելուց առաջ հարկի պարտավորության կատարումը պարտադիր դարձնող նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

Գույքը վաճառելուց առաջ հարկի պարտավորության կատարումը պարտադիր դարձնող նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի տնտեսական  հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հավանություն տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Արգիշտի Մեխակյանի հեղինակած օրինագծին, որով առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ՝ մինչև վաճառքի ամիսը ներառյալ, գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:   «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Գ. Պապոյանը: Պատգամավորը նշեց՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո մի քանի հանդիպում են ունեցել Կադաստրի կոմիտեի ղեկավարության հետ, բայց, այնուամենայնիվ, որոշում են կայացրել, որ կոմիտեի բարձրաձայնած հարցերի մասով նախագծում փոփոխություն չի լինելու:  Նախագծում բովանդակային փոփոխություններ չեն եղել, կատարվել են միայն տեխնիկական փոփոխություններ: Ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած գույքահարկով: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ քննարկել են նախագիծը, հեղինակները կաշխատեն նախագծի շուրջ:
16:29 - 26 փետրվարի, 2020
Մեկ պետհամարանիշով երթեւեկելու համար նախատեսված տուգանքը կնվազեցվի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |armtimes.com|

Մեկ պետհամարանիշով երթեւեկելու համար նախատեսված տուգանքը կնվազեցվի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի ներկայացրած նախագիծը, որով նա առաջարկում է մեղմացնել մեքենայի պետհամարանիշերից մեկի բացակայության համար սահմանված պատիժը։ Գործող օրենսդրական կարգավորմամբ, երբ մեքենայի պետհամարանիշերից մեկը կամ երկուսը բացակայում են, ապա երկու դեպքում էլ տվյալ մեքենայի վարորդը մեկ տարով զրկվում է մեքենան վարելու իրավունքից: Պապոյանն առաջարկում է, որ եթե մեքենայի վրա պետհամարանիշերից միայն մեկն է բացակայում, կիրառել շատ ավելի մեղմ վարչական պատժամիջոց՝ 20 հազար դրամ տուգանք եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նախատեսված բալերից երկուսը։ Նախագիծն ընդունվեց 92 կողմ, 12 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով։
18:24 - 13 փետրվարի, 2020
Չեմ ուզում մտնել իրավական մանրուքների մեջ, ինչ արել ենք մենք՝ ամբողջը համապատասխան է օրենքի տառին. Գևորգ Պապոյան
 |tert.am|

Չեմ ուզում մտնել իրավական մանրուքների մեջ, ինչ արել ենք մենք՝ ամբողջը համապատասխան է օրենքի տառին. Գևորգ Պապոյան |tert.am|

tert.am: ԱԺ-ի կողմից հանրաքվե անցկացնելու որոշումն ընդունվել իրավական հիմնավորմամբ, այլապես կունենային ինչպես իրավական, այնպես էլ բարոյական խնդիրներ: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: «Ես չեմ ուզում իրավական մանրուքների մեջ մտնել, այն, ինչ մենք արել ենք, ամբողջապես օրենքի տառին համապատասխան է: Ես ուզում եմ խոսել այն տրամաբանության մասին, որի շուրջ մարդիկ ելույթներ են ունենում: ՀՀ քաղաքացիները, ժողովուրդը, սահմանադիրը կարող է որոշել, որ ուզում է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել, և 7 կամ 9 հոգի ասում են՝ ոչ, դու պետք է ապրես այն Սահմանադրությամբ, ինչը մենք արդեն որոշել ենք ձեզ համար: Ես կարծում եմ, որ այդպես չի կարող լինել: Իշխանության իրական կրողը` ժողովուրդը, որը նաև սահմանադիրն է, ցանկացած ժամանակ իր որոշմամբ կարող է Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել, կարող է նույնիսկ որոշել, որ իրեն նոր Սահմանադրություն է պետք: Որևէ 7 կամ  9 հոգի չի կարող ժողովրդի այդ կամքին ընդդիմանալ»,-ասաց Պապոյանը: Գևորգ Պապոյանը մեջբերեց վարչապետի խոսքերը. «Ժողովուրդը չէ Սահմանադրության համար, այլ Սահմանադրությունն է ժողովրդի համար»,- ապա հավելեց. «Մենք այստեղ խնդիր իրավական առումով խնդիր չունենք: Հակառակ պարագայում խնդիր կունենայինք՝ իրավական, տրամաբանական, ժողովրդավարական և բարոյական առումով, եթե այս կերպ չշարունակեինք և լիներ հակառակ գործընթացը»,-նշեց պատգամավորը:
19:00 - 11 փետրվարի, 2020