Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման ոլորտներում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովումն է:

Տեսչական մարմնի ղեկավարն է Գեղամ Շախբազյանը։ Տեղակալներն են Արտյուշ Գրիգորյանը և Աշոտ Շահբազյանը։

Կառավարությունն առաջարկում է սոցիալական գովազդն ազատել հարկումից |armenpress.am|

Կառավարությունն առաջարկում է սոցիալական գովազդն ազատել հարկումից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում, ինչի արդյունքում սոցիալական գովազդը կազատվի հարկումից: Գործադիրի օգոստոսի 20-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս նախագծով առաջարկվում է սոցիալական գովազդն ազատել հարկումից և վերահսկողության իրականացումը վերապահել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Այստեղ ներկայացված երեք օրենքներում փոփոխությունները միտված են համայնքի ֆինանսական միջոցները մեծացնելուն և լիազորությունների ապակենտրոնացում ապահովելուն»,- ասաց Պապիկյանը: Նախարարը նշեց, որ նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի և այն տարածքային համաչափ զարգացման շրջանակում էական առաջխաղացում է, բխում է ՀՀ համաչափ զարգացման իշխանության գաղափարից և լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված քայլերից մեկն է:
13:01 - 20 օգոստոսի, 2020
Տեսչական մարմինը վերահսկել է տրանսպորտը Երևանի Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում

Տեսչական մարմինը վերահսկել է տրանսպորտը Երևանի Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում

ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ օգոստոսի 18-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ հերթական վերահսկողական միջոցառումները և մշտադիտարկումներն են կատարել Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վաղ առավոտից սկսված դիտարկման ընթացքում հայտնաբերվել են մի քանի գերբեռնված տրանսպորտային միջոցներ, մասնավորապես հայտնաբերվել են կանգնած ուղևորներ, ինչպես նաև նստարանների թվաքանակից ավել նստեցումով փոխադրման դեպքեր, իսկ մարդատար տաքսի ավտոմոբիլների դեպքում հայտնաբերվել են առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդներ: «Արդյունքում նշված բոլոր խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:  Տեղում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, վարորդների, ուղևորների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ խստագույնս պահպանելու պարետի կողմից սահմանված անվտանգության կանոննները։ Մարզերում և Երևան քաղաքում Տեսչական մարմնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ իրականացնում են ամենօրյա հսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
22:28 - 18 օգոստոսի, 2020
Խախտումների հիմքով՝ կասեցվել է մի շարք տրանսպորտային միջոցների գործունեությունը

Խախտումների հիմքով՝ կասեցվել է մի շարք տրանսպորտային միջոցների գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրված խախտումների դեպքերով պայմանավորված` օգոստոսի 13-ին Տեսչական մարմինը մի շարք տրանսպոտային միջոցների գործունեության ժամանակավոր կասեցման առաջարկություններ էր ներկայացրել ՀՀ պարետին։ Արդյունքում՝ օգոստոսի 14-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 8, N 57, N 44, N 42, N 39 համարի երթուղիները սպասարկող թվով 18 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։ Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ն շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Բաղրամյան պողոտայում, Աբովյանի պուրակի հարակից կանգառներում, Ծովակալ Իսակովի պողոտայի ողջ երկայնքով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորների նստեցումով փոխադրում իրականացնելու դեպքեր։ Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։ Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ։ Այսօր վաղ առավոտից սկսված մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ  մարզերում: 
17:34 - 14 օգոստոսի, 2020
Վանաձորի քիմկոմբինատում առկա ամոնիակը վտանգավոր չէ շրջակա միջավայրի համար. Տեսչական մարմին

 |armenpress.am|

Վանաձորի քիմկոմբինատում առկա ամոնիակը վտանգավոր չէ շրջակա միջավայրի համար. Տեսչական մարմին |armenpress.am|

armenpress.am: Վանաձորի քիմիական կոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերը վտանգավոր չեն շրջակա միջավայրի համար, քանի որ դրանց ծավալը շատ փոքր է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը հայտնեց, որ իրենց տեսչությունը նման եզրակացության է եկել կոմբինատի տարածքում իրականացրած ուսումնասիրությունից հետո: Մամուլում հրապարակումներ էին շրջանառվում, որ արդեն 4 տարի շարունակ սնանկության գործընթացում գտնվող և չշահագործվող կոմբինատի տարածքում պահվում է շուրջ 90 տոննա ամոնիակ և ամոնիակաջուր, ինչը վտանգավոր է շրջակա միջավայրի և բնակիչների համար: «90 տոննա ամոնիակի հետ կապված որևէ տեղեկատվություն չկա: Ամեն դեպքում, այնտեղ առկա ամոնիակի ծավալները բավական քիչ են և շրջակա միջավայրին և բնակչությանը բացարձակ վտանգ չեն սպառնում: Իմ ունեցած տվյալներով` ամոնիակի մեծ մասը վաճառվել է, բայց ներկա պահին չորս տակառից 3-ը դատարկ են, իսկ մեկի մեջ ջերմային սարքով ամոնիակ է հայտնաբերվել տակառի 1/6-րդ մասով, սակայն իրականում ավելի քիչ է: Մոտ 9 տոննայի չափով ամոնիակ կա»,- ասաց Շախբազյանը: Տեսչական մարմնի տնօրենը հայտնեց, որ ամոնիակը սելիտրա նյութի նման ազոտ է պարունակում, բայց ավելի անվտանգ է, պատկանում է իներտ գազերի դասին և շուտ գոլորշիանում է, իսկ կոմբինատում առկա ծավալներն այն քանակության չեն, որ խոշոր հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնան: «Կարող է տեղային հրդեհի օջախ լինել, բայց այն շուտ կկասեցվի, որովհետև ծավալները շատ քիչ են»,- նշեց Գեղամ Շախբազյանը: Անդրադառնալով կոմբինատի տարածքում առկա ամոնիակի հետագա ճակատագրին, Շախբազյանը հավելեց, որ այն տնօրինելու է սնանկության կառավարիչը, հնարավոր է, որ ամոնիակը վաճառվի կամ քիչ քանակությամբ բաց թողնվի հատուկ ընթացակարգով: Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով` հաստատվել է նաև կոմբինատում սնդիկի առկայությունը, սակայն դրանք ևս անվտանգ են: «Սնդիկի քանակություն կա: Դրանք փակված են տարրաներում, ավելի ապահով են: Դրանց մասին մտահոգություն հայտնել ընդհանրապես պետք չէ»,- ասաց Շախբազյանը: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը չգործող կոմբինատի տարածքում տեխնիկական և հրդեհային անվտանգության այլ խախտումներ է արձանագրել, որոնց առնչությամբ վարչական վարույթ է հարուցել: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:48 - 11 օգոստոսի, 2020
ՔՏՀԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում

ՔՏՀԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն օգոստոսի 9-ին ևս շարունակել են ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ իրականացրել Երևանի մի քանի վարչական շրջանների առավել ծանրաբեռնված կանգառի կետերում՝ հանրային տրանսպորտում ՀՀ պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վերահսկողական գործառույթների շրջանակներում տեսչական մարմնի մասնագետները վարորդների, ուղևորների շրջանում իրականացրել են ակտիվ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ՝ առկա թերություններն անհապաղ շտկելու կամ վերացնելու, այսուհետ նաև բացառելու ուղղությամբ։ Վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են մայրաքաղաքում և մարզերում ամենօրյա գրաֆիկով։
20:18 - 09 օգոստոսի, 2020
ՔՏՀԱ տեսչական մարմինն ապօրինի հանքավայր Է հայտնաբերել Զոլաքար համայնքում

ՔՏՀԱ տեսչական մարմինն ապօրինի հանքավայր Է հայտնաբերել Զոլաքար համայնքում

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ստացված գրությունում նշված` ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության  նկատմամբ խնդիրների ուսումնասիրության նպատակով, ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի եւ հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. հուլիս ամսին  ստուգում է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում։ Այս մասին հայտնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը։ Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ տեղազննությունից պարզվել է, որ «Բարոյան եղբայրներ»  ՍՊ ընկերությանը 20.10.2012թ.-ին  Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից տրվել է օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն, լեռնահատկացման ակտ եւ ընդերրքօգտագործման պայմանագիր, որոնց գործողության ժամկետը մինչեւ  16.08.2036թ. է, իսկ լեռնահատկացման մակերեսը 1.4հա։ Զոլաքար համայնքին սեփականության իրավունքով պատկանող 1.3628հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ հողատեսքի հողամասը 10.02.2014թ. վարձակալության պայմանագրով գյուղատնտեսական գործունեության նպատակով տրվել է  «Բարոյան եղբայրներ»  ՍՊԸ-ին եւ գույքը ստացել է իրավունքի պետական գրանցում։ Սակայն 1.3628հա հողամասը ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրվել է մինջեւ 09.12.2038թ. ժամկետով: Խախտվել են  վարձակալության տրամադրման ժամկետները եւ տրամադրման չափերը: Հողամասում ՍՊ ընկերության կողմից կատարվում է քարի արդյունահանման աշխատանքներ։ Վերոնշյալ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի՝ նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության փոփոխելու վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել: Այսպիսով, խախտվել է ոչ միայն հողամասերի նպատակային նշանակությունը, այլ նաեւ տրամադրման կարգը։ Հաշվի առնելով համայնքում արձանագրված խախտումների բնույթը եւ հիմք ընդունելով «Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքը, ՔՏՀԱ տեսչական մարմինը՝  խախտումներին իրավական գնահատական տալու եւ պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն։
15:43 - 06 օգոստոսի, 2020
Փարաքար համայնքում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել են գլխավոր դատախազություն

Փարաքար համայնքում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել են գլխավոր դատախազություն

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը վարչապետի հանձնարարությամբ 2020թ. հուլիս ամսին ստուգում է իրականացրել Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության  նկատմամբ խնդիրների ուսումնասիրության նպատակով։ ՔՏՀԱ հաղորդագրության համաձայն՝ համայնքում փաստաթղթերի ուսումնասիրության և տեղազննության արդյունքում արձանագրվել է ընդհանուր թվով 36 խախտում, որից 34 խախտումների վերաբերյալ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է որոշում, որով արձանագրված խախտումների համար միջնորդություն է ներկայացվել  ՀՀ Արմավիրի  մարզպետին՝ Փարաքար համայնքի համապատասխան պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու, խախտումները ողջամիտ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։ Արձանագրված 2 խախտումների վերաբերյալ նյութեր են պատրաստվել և ներկայացվել իրավասու մարմիններին։ Մասնավորապես՝ համայնքում կատարված փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ քաղաքացու սեփականությունը հանդիսացող 0,1513հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ խաղողի այգի գործառնական նշանակության հողամասում` առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել է ջերմոց, հետագայում համայնքի ղեկավարի  որոշումով` հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները, փոխվել է հողամասի նպատակային նշանակությունը որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության ջերմոցային տնտեսության կառուցման համար և տրվել է շինարարության թույլտվություն։ Սակայն վերոնշյալ ջերմոցը կառուցված է եղել դեռևս 2013 թվականին։ Արդյունքում համայնքի բյուջե չեն մուտքագրվել  զգալի չափով գումարներ։ Մյուս դեպքով պարզվել է, որ քաղաքացիների  ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող 0.143հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը բաժանվել է 3 մասի, որից մի մասի՝  0.0382հա մակերեսով գործառնական նշանակությունը փոխվել է հասարակական կարուցապատման և վարձակալությամբ տրամադրվել է Ա/Ձ-ի՝ գազալցակայանի հաշվիչ կայան և լիցքավորման աշտարակ տեղադրելու համար։ Սակայն վերոնշյալ 3 հողամասերի վրա ամբողջությամբ, կրկին առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ և առանց հողամասերը տրամադրելու մասին փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցվել և գործում է գազալցակայան։  Հաշվի առնելով համայնքում արձանագրված խախտումների բնույթը և հիմք ընդունելով «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքը, ՔՏՀԱ տեսչական մարմինը՝  խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել գլխավոր դատախազություն։
16:00 - 30 հուլիսի, 2020
Նոր Նորքում՝ տրանսպորտային միջոցներում, հայտնաբերվել են խախտումներ

Նոր Նորքում՝ տրանսպորտային միջոցներում, հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կիրակի օրը ևս շարունակել են ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ իրականացրել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում ՀՀ պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Վերահսկողական գործառույթների շրջանակներում մարդատար տաքսի ավտոմոբիլներում խախտումներ չեն արձանագրվել, իսկ կանոնավոր երթուղիներում արձանագրված հիմնական խախտումները հետևյալն են՝ հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնցում բացակայել է ախտահանիչ հեղուկը, ինչպես նաև հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնելու դեպքեր:ՀՀ ՃՈ կողմից՝ պայմանավորված խախտումների բնույթով, կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։ Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ առկա թերություններն անհապաղ շտկելու կամ վերացնելու, այսուհետ նաև բացառելու ուղղությամբ։ Կորոնավիրուսի (Covid 19) հետագա տարածումը կանխարգելելու նպատակով մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում և մարզերում։
17:48 - 19 հուլիսի, 2020
Երթուղիներում հայտնաբերվել են նստատեղերի քանակից ավելի ուղևորների փոխադրման դեպքեր. տեսչական մարմին

Երթուղիներում հայտնաբերվել են նստատեղերի քանակից ավելի ուղևորների փոխադրման դեպքեր. տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հուլիսի 18-ին, մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կառավարությունից, վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղիներում հայտնաբերվել են նստատեղերի քանակից ավելի ուղևորների նստեցումով փոխադրում իրականացնելու դեպքեր: Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներին զուգընթաց իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ:
16:27 - 18 հուլիսի, 2020
Կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ․ ՔՏՀԱՏՄ

Կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ․ ՔՏՀԱՏՄ

Կիրակի՝ հուլիսի 12-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։Տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված լայնածավալ վերահսկողության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում՝ դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր:Հայտնաբերված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ:
21:39 - 12 հուլիսի, 2020
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին |armenpress.am|

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը: Փաթեթն ընդունվեց միաձայն՝ 83 «կողմ» ձայներով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում պատգամավորների կողմից օրինագծերի փաթեթի վերաբերյալ առարկություններ և առաջարկներ չեն ներկայացվել: Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստեղծմամբ: Նախագծերի նպատակն է` օրենքներում կատարված փոփոխությունների լույսի ներքո համապարփակ կարգավորել Տեսչական մարմինների գործունեության հետ կապված հարաբերությունները` ստեղծելով Տեսչական մարմինների բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ: Օրինագծով ակնկալվում է հստակեցնել գործող օրենքների մի շարք դրույթներ` համապատասխանեցնելով դրանք նոր ընդունված օրենքներին, ապահովելով ՀՀ օրենսդրության որոշակիությունը և հստակությունը:
12:08 - 09 հուլիսի, 2020
ՔՏՀԱ տեսչական մարմինը Վարդենիս համայնքում իրականացվող ապօրինի շինաշխատանքների գործով դիմել է դատախազություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը Վարդենիս համայնքում իրականացվող ապօրինի շինաշխատանքների գործով դիմել է դատախազություն

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը տեղեկացնում է, որ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի մասնագետների կողմից ուսումնասիրություն է կատարվել Վարդենիս համայնքի Լեռնագործների 1/2 բազմաբնակարան շենքի հարևանությամբ իրականացված և Լեռնագործների 3 հասցեներում շինարարական աշխատանքների նկատմամբ։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված հասցեներում իրականացվում են շինարարական աշխատանքներ՝ առանց սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տրամադրված շինարարության թույլտվության։ Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի պահանջներով՝ ստուգումների արդյունքում գրություններ են ուղարկվել Վարդենիս համայնքի ղեկավար Ա․ Մելքոնյանին, որով նա տեղեկացվել է, որ համայնքի նշված երկու հասցեներում կատարվում են ապօրինի ինքնակամ շինարարական աշխատանքներ։ Գրությամբ համայնքի ղեկավարը նաև տեղեկացվել է, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել տվյալ շինաշխատանքները դադարեցնելու, օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքները վերացնելու, որից  հետո արդյունքների մասին ՔՏՀԱ Տեսչական մարմնին տեղեկացնելու վերաբերյալ: 2020թ․ մայիսի 18-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարից ստացվել է գրություն՝ համաձայն որի նշված հասցեներում շինարարական աշխատանքները դադարեցվել են և սեղմ ժամկետում օրենքով պահանջվող փաստաթղթերը կներկայացվեն Տեսչական մարմին։  Սակայն նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել ապօրինի շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։ 2020թ․ հունիսի 4-ին Տեսչական մարմնի կողմից համայնքի ղեկավարին ուղարկվել է արդեն երկրորդ գրությունը, որպեսզի վերջինս ապահովի ինքնակամ շինարարությունների անհապաղ դադարեցումը և օրենքով սահմանված կարգով ձեռնարկի համապատասխան միջոցառումներ, ինչը կրկին չի իրականացվել և մինչ օրս մնացել է անպատասխան։ Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով արձանագրված խախտումների բնույթը, ՔՏՀԱ տեսչական մարմինը համապատասխան նյութեր է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ քաղաքաշինության բնագավառում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
13:27 - 07 հուլիսի, 2020
Կրկնակի վերահսկողություն Կոտայքի մարզում․ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից Հրազդան քաղաքում խախտումներ չեն արձանագրվել

Կրկնակի վերահսկողություն Կոտայքի մարզում․ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից Հրազդան քաղաքում խախտումներ չեն արձանագրվել

Հունիսի 28-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ կրկնակի վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Կոտայքի մարզում՝ հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոների պահպանման նկատմամբ:Մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Հրազդան քաղաքում, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների և մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ վաղ առավոտից իրականացված վերահսկողության, մշտադիտարկումների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի կողմից տրված ցուցումների լուրջ խախտումներ չեն հայտնաբերել, ավելին՝ արձանագրել են անվտանգության կանոների պահպանման նկատմամբ պատասխանատու մոտեցում և դրական տեղաշարժ:Այնուամենայնիվ նշենք, որ մի քանի տրանսպորտային միջոցներում արձանագրվել են որոշակի թերություններ, որոնք Տեսչական մարմնի մասնագետների՝ տեղում տրված պարտադիր կատարման ցուցումների հիման վրա անհապաղ շտկվել են:Տեսչական մարմնի մասնագետները հանրապետության բոլոր մարզերում խախտումները բացառելու կամ համավարակի հետագա տարածումը հնարավորինս նվազագույնին հասցնելու նպատակով իրականացրել են լայնածավալ իրազեկման և բացատրական աշխատանքներ:Արտակարգ դրության պայմաններում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետների կողմից ամենօրյա նմանատիպ անակնկալ մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներն են իրականացվում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ բոլոր մարզերում, որոնք կրելու են շարունակական բնույթ:
18:46 - 28 հունիսի, 2020
Կասեցվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը․ Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը շարունակվում են

Կասեցվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը․ Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը շարունակվում են

ՀՀ կրթության տեսչական մարմնի օրերս իրականացրած ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման խախտումներ է արձանագրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզում. բացակայել է բացօթյա պարապմունքներ անցկացնելու համար համապատասխան տարածքը, խոհանոցում առկա չի եղել հոսող տաք ջուր:Խախտումների մասին արձանագրությունը ներկայացվել է պարետատուն։ՀՀ պարետի N 154-Ա որոշմամբ նշված մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է 5 օրով: ՀՀ կրթության տեսչական մարմնի ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում շարունակվում են: Այսօր տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականցրել մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներում, իսկ ուժեղացված վերահսկողությունը` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հերթապահ մանկապարտեզներում էր:  
17:18 - 25 հունիսի, 2020
Վերահսկողություն Շենգավիթում. արձանագրվել է խախտումների թվաքանակի կտրուկ նվազում

Վերահսկողություն Շենգավիթում. արձանագրվել է խախտումների թվաքանակի կտրուկ նվազում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի՝ 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման համաձայն, շարունակել են ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։ Հունիսի 24-ին Շենգավիթ վարչական շրջանում իրականացվել է հերթական մշտադիտարկման և վերահսկողական գործառույթները՝ հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ։ Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են քիչ թվով խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ կանոնավոր և ոչ կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել է տրանսպորտային միջոց, որտեղ բացակայել է ախտահանիչ հեղուկը, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում կրկին հայտնաբերվել է վարորդ՝ առանց դիմակի։ Նշված դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Չնայած հանրապետության ամբողջ տարածքում արձանագրված խախտումների թվաքանակի նվազման հանգամանքին, Տեսչական մարմնի մասնագետներն այնուամենայնիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում և ՀՀ մարզերում շարունակում են ակտիվորեն իրականացնել կանխարգելիչ, բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ, որի նպատակը հանրային տրանսպորտի ողջ համակարգում անվտանգության կանոնների լիարժեք պահպանումն է։
18:49 - 24 հունիսի, 2020
Ախտահանիչ նյութերի փոխարեն սրվակում ջուր է լցված. Տեսչական ստուգումներ են անցկացվում Էրեբունիում

Ախտահանիչ նյութերի փոխարեն սրվակում ջուր է լցված. Տեսչական ստուգումներ են անցկացվում Էրեբունիում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացնել Էրեբունի վարչական շրջանում: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: Նշվում է, որ վարչական շրջանում իրականացված այսօրվա դիտարկման արդյունքերը ցույց են տալիս, որ խախտումների թվաքանակը կտրուկ նվազել է, բայց, այնուամենայնիվ, դեռևս վարորդների, ուղևորների մոտ հայտնաբերվում են որոշ խախտման դեպքեր: Հայտնաբերվել են դեպքեր, երբ հանրային տրանսպորտում ախտահանիչ նյութերի փոխարեն սրվակում պարզապես ջուր է լցված: Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով համատասխան տեսաչկան մարմինների կողմից անրապետության տարածքում խստացված ստուգումներ են անցկացվում:
16:49 - 20 հունիսի, 2020