ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ երկրները համաձայնության են եկել սեւ ցուցակում ներառել ՌԴ-ից 14 գործարարի եւ Դաշնային խորհրդի 146 անդամների

ԵՄ երկրները համաձայնության են եկել սեւ ցուցակում ներառել ՌԴ-ից 14 գործարարի եւ Դաշնային խորհրդի 146 անդամների

ԵՄ երկրները համաձայնության են եկել սեւ ցուցակում ներառել ՌԴ-ից 14 գործարարի եւ Դաշնային խորհրդի 146 անդամների, սահմանափակումներ են մտցրել ռուսական ծովային նավարկությունների դեմ։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։ Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու չորեքշաբթի՝ այսօր երեկոյան։ «160 անձ ներառվել է սեւ ցուցակում գործողությունների համար, որոնք խաթարել են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նրանցից 14-ը գործարարներ են՝ իրենց ընտանիքի անդամների հետ, նաեւ Դաշնային խորհրդի 146 անդամներ, որոնք վավերացրել են ՌԴ-ի, Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության համաձայնագիրը»,- ասված է հայտարարության մեջ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսկերպ ՌԴ-ի վերաբերյալ ԵՄ-ի սեւ ցուցակում են ներառված են 862 ֆիզանձինք, 53 կազմակերպություններ․ սա պատժամիջոցների ամենամեծ ցուցակն է, որը երբեւէ ընդունել է Եվրամիությունը։  ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է նաեւ ծովային բեռնափոխադրումների ռուսական ռեգիստրը, սահմանափակումներ է մտցրել նավիգացիոն եւ ծովային ռադիոհաղորդակցության տեխնոլոգիաների արտահանման վրա․ «Այս որոշմամբ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի, կազմակերպության կարգելվի ծովային նավիգացիոն տեխնոլոգիաների ուղղակի կամ անուղղակի վաճառքը, մատակարարումը, արտահանումը՝ Ռուսաստանում կամ ՌԴ դրոշի ներքո նավարկող նավերի օգտագործման համար»։ Եվրամիությունը ռուսների առաջ նաեւ արգելք է դրել եվրոպական հարթակներում կրիպտոարժույթով գործարքների համար։
18:37 - 09 մարտի, 2022
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկել է Ռուսաստանից ածխի, նավթի ու գազի ամբողջական հրաժարման ծրագիր

Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկել է Ռուսաստանից ածխի, նավթի ու գազի ամբողջական հրաժարման ծրագիր

Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկել է Ռուսաստանից ածխի, նավթի ու գազի ամբողջական հրաժարման ծրագիր, ինչը պետք է իրականացվի մինչեւ 2030 թվականը։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հրապարակած ծրագրում, որը ստացել է  «REPower EU» անվանումը։ «Եվրոպական հանձնաժողովը առաջարկել է Եվրամիությունը ռուսական հանածո վառելիքից մինչեւ 2030 թվականն անկախ դարձնելու ծրագիր՝ սկսած գազից»,- ասված է փաստաթղթում։ Ընգծվում է, որ որոշումը կապ ունի Ուկրաինայի հակամարտության հետ։  ԵՀ-ն ԵՄ երկրներին առաջարկել է մինչեւ այս տարեվերջ 67%-ով նվազեցնել ռուսական գազից կախվածությունը։ Եվրահանձնաժողովի ծրագրում ընդգծված է, որ  Եվրոպայում էներգակիրների գներն արդեն դարձել են «սուր, խորացող խնդիր»։ «Ծրագիրը մի շարք միջոցառումներ է ներառում՝ արձագանքնելու Եվրոպայում էներգիայի գնի աճին եւ մինչեւ եկող ձմեռ գազի պահեստները լցնելու համար։ Ծրագիրը նախատեսում է գազի մատակարարումների դիվերսիֆիկացում, արագ անցում գազի վերականգնվող տեսակների, գազի փոխարինում ջեռուցման եւ էներգիայի գեներացման համակարգերում։ Այս բոլոր միջոցառումները թույլ կտան մինչեւ այս տարվա ավարտը կրճատել ռուսական գազի պահանջարկը երկու երրորդով»։ Եվրահանձնաժողովը մտադիր է մինչեւ ապրիլ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել, ըստ որի գազի ընդհատակյա պաշարները մինչեւ ամեն տարվա հոկտեմբերի 1-ը կլրացվեն առնվազն 90%-ով։ Առաջարկը կներառի պաշարների լրացման մշտադիտարկում եւ վերահսկում, նաեւ փոխադարձ աջակցության համաձայնություն։
20:17 - 08 մարտի, 2022
Եվրահանձնաժողովը ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու պլան կքննարկի

Եվրահանձնաժողովը ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու պլան կքննարկի

Եվրամիությունը մինչև այս տավա վերջ կարող է զգալիորեն կրճատել ռուսական գազից իր կախվածությունը, եթե միության երկրներն արտակարգ միջոցներ ձեռնարկեն, որոնք Եվրահանձնաժողովին կներկայացվեն այսօր, գրում է Politico պարբերականը։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ 2021 թ-ին ԵՄ սպառած գազի 40%-ը բաժին է ընկել Ռուսաստանից ստացվող գազին։ Այս ցուցանիշի արագ կրճատումը նշանակում է, որ ԵՄ-ն «պաշտպանում է իր կենսական կարևորության շահերն», ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը։ Եվրախորհրդարանում երկուշաբթի երեկոյան իր ելույթի ընթացքում նա հայտարարել է, որ այս պլանը, որը մեծապես և արագորեն վերանայվել է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո, կարող է Եվրամիությունն ավելի անկախ դարձնել «մի քանի տարվա ընթացքում»։ «Դա հեշտ չէ, սակայն հնարավոր է», - հավելել է նա։ Պլանը ներկայացնելուց առաջ լրագրողների հետ հանդիպմանը Թիմերմանսը հաստատել է, որ ձեռնարկվելիք միջոցների փաթեթով նախատեսվում է արագացնել վերականգնվող էներգիայի, կենսաբանական վառելիքի աղբյուրների ներդրումը։ «Հաշվի առնելով, որ էներգետիկ շուկաները մոտ ապագայում լարված են լինելու՝ սեփական էներգետիկ ռեսուրսների ստեղծումը ռազմավարական նշանակություն ունեցող ամենախելամիտ և անհետաձգելի ընտրությունն է», - ասել է նա։ Պաշտոնյան հավելել է, որ էներգիայի սպառման տնտեսման կարելի է հասնել՝ կրճատելով դրա օգտագործումը, գազային պահեստներն այս տարի լցնելով և գազի նոր աղբյուրներ որոնելով։ Այս նպատակով Եվրամիությունը բանակցում է Եգիպտոսի, Կատարի, «Միջերկրական ծովի հյուսիսային ափի երկրների», Ավստրալիայի և ԱՄՆ հետ՝ կարճ ժամկետներում մատակարարումների ավելացման համար։ «Մինչև այս տարվա վերջ կարող ենք երկու երրորդով ավելի քիչ ռուսական գազ ներկրել, եթե բոլորս միասին ընդունենք այս միջոցները», - ասել է Թիմերմանսը։  
15:31 - 08 մարտի, 2022
Ոչ բարեկամ երկրներ․ Ռուսաստանի կառավարությունը նոր ցանկ է հրապարակել

Ոչ բարեկամ երկրներ․ Ռուսաստանի կառավարությունը նոր ցանկ է հրապարակել

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը, որոնք Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողություններ են կատարում, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ կառավարության կարգադրագիրը։ Ցանկում հայտնվել են․ ԱՄՆ-ն, Ավստրալիան, ԵՄ երկրները, Թայվանը, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Կանադան, Կորեան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Մոնակոն, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Չեռնոգորիան, Սան Մարինոն, Սինգապուրը։ Ավելի վաղ այս երկրներն ու տարածքները Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ էին սահմանել կամ միացել էին արդեն սահմանվածներին այն բանից հետո, երբ Ռուսաստանը զորքեր էր մտցրել Ուկրաինա, գրում է ՏԱՍՍ-ը։ Կարգադրագիրը մշակվել է «Որոշ օտարերկրյա վարկատուների նկատմամբ պարտավորությունների կատարման ժամանակավոր կարգի մասին» երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանի շրջանակում։ Փաստաթղթի համաձայն՝ պետությունը, Ռուսաստանի քաղաքացիներն ու ընկերությունները, որոնք արտարժութային պարտավորություններ ունեն ոչ բարեկամ երկրների ցանկում ներառված օտարերկրյա վարկատուների նկատմամբ, կարող են վճարումները կատարել ռուսական ռուբլիով։   Նորա Վանյան
16:04 - 07 մարտի, 2022
Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ միջոցները չեն օգտագործվի Ուկրաինային ռազմական ​​ինքնաթիռների մատակարարման ֆինանսավորման համար

Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ միջոցները չեն օգտագործվի Ուկրաինային ռազմական ​​ինքնաթիռների մատակարարման ֆինանսավորման համար

ԵՄ միջոցները չեն օգտագործվի Ուկրաինային ռազմական ​​ինքնաթիռների մատակարարման ֆինանսավորման համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը «Journal du Dimanche» կիրակնօրյա թերթին տված հարցազրույցում։  Հարցին՝ արդյո՞ք Եվրամիությունը, զենք մատակարարելով Ուկրաինային,  մտել է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, Շառլ Միշելը պատասխանել է․ «Եվրամիությունը բացարձակապես չի պատերազմում Ռուսաստանի հետ։ Պատերազմը սկսել է Ռուսաստանը ԵՄ-ին շատ մոտ բարեկամ երկրի՝ Ուկրաինայի դեմ։ Ահա թե ինչու մենք աջակցում ենք Ուկրաինային բոլոր մակարդակներում։ Ռուսաստանի հետ, չնայած այն ողբերգական իրավիճակին, որում մենք ապրում ենք, մենք բաց ենք պահել մեր հաղորդակցության բոլոր ուղիները, նույնիսկ եթե այն լինի դժվար, փխրուն և հիասթափեցնող: Միևնույն ժամանակ, լիարժեք թափանցիկության պայմաններում մենք հնարավորինս աջակցում ենք Ուկրաինայի տոկունությանը և դիմադրությանը։ Անցյալ շաբաթ օրը, երբ նախագահ Զելենսկին  ԵՄ-ից ռազմական օգնություն խնդրեց, ես անմիջապես հայտնեցի Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել»։ «Մոբիլիզացվել է 500 միլիոն եվրո, 450-ը՝ մահաբեր սարքավորումների, 50 միլիոնը՝ ոչ մահաբեր նյութերի համար։ Առաջին անգամ մենք զբաղվում ենք մահաբեր զենքի մատակարարմամբ, սակայն այդ եվրոպական միջոցները նախատեսված չեն Ուկրաինային ռազմական ինքնաթիռների մատակարարման ֆինանսավորման համար: Մյուս կողմից՝ այս միջոցները գումարվում են որոշ անդամ երկրների կողմից ձեռնարկվող երկկողմ ջանքերին, որոնք արտացոլում են ռազմաօդային ուժերի օգտագործման հետ կապված սարքավորումների կամ պահեստամասերի մատակարարման վարկածը»,- ասել է Միշելը։  
13:34 - 06 մարտի, 2022
Մինչ այս պահը ավելի քան 40 երկիր մասամբ կամ ամբողջությամբ միացել է մեր պատժամիջոցներին․ Եվրահանձնաժողովի նախագահ

Մինչ այս պահը ավելի քան 40 երկիր մասամբ կամ ամբողջությամբ միացել է մեր պատժամիջոցներին․ Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարություն է տարածել Միացյալ Նահանգների պետքատուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Եվրահանձնաժողովի նախագահը խոսել է Եվրամիության և ԱՄՆ-ի համագործակցության մասին՝ ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման։  «Մինչ այս պահը ավելի քան 40 երկիր մասամբ կամ ամբողջությամբ միացել է մեր պատժամիջոցներին»,- ասել է նա։ Նա հայտնել է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն շարունակելու են լինել Ուկրաինայի և նրա ժողովրդի կողքին․ «Մենք անհապաղ տրամադրում ենք 500 միլիոն եվրո մարդասիրական օգնություն և կտարամդրենք ավելին։ Մենք աշխատում ենք Լեհաստանում, Սլովակիայում և Ռումինիայում քաղաքացիական պաշտպանության կենտրոններ ստեղծելու ուղղությամբ: Եվ մենք միջազգային կազմակերպությունների ու հասարակական կազմակերպությունների հետ անում ենք ամեն ինչ, որ ստեղծենք մարդասիրական միջանցքներ Ուկրաինայի ներսում»։
14:08 - 05 մարտի, 2022
ԵՄ-ն կասեցրել է Ռուսաստանին և Բելառուսին գործունեությունը Բալթիկ ծովի երկրների խորհրդում

ԵՄ-ն կասեցրել է Ռուսաստանին և Բելառուսին գործունեությունը Բալթիկ ծովի երկրների խորհրդում

Եվրամիությունը հայտարարել է, որ միացել է Բալթիկ ծովի երկրների խորհրդի անդամներին (CBSS)՝ դադարեցնելով խորհրդում Ռուսաստանի և Բելառուսի գործունեությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը։ «Այս որոշումը Եվրամիության և նրա համախոհ գործընկերների պատասխանի մի մասն է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը և Բելառուսի ներգրավմանն այս չհրահրված և չարդարացված ագրեսիային»,- հայտարարել է ԵՄ-ն։ «ԵՄ-ն համաձայն է խորհրդի մյուս անդամների (Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Իսլանդիա, Լատվիա, Լիտվա, Նորվեգիա, Լեհաստան և Շվեդիա) հետ, որ Ռուսաստանի և Բելառուսի գործունեության կասեցումը կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր չի լինի վերսկսել համագործակցությունը՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները հարգելու վրա»,- հավելել է ԵՄ-ն։
13:57 - 05 մարտի, 2022
Իտալիայում առգրավվել է Ալեքսեյ Մորդաշովին պատկանող նավը

Իտալիայում առգրավվել է Ալեքսեյ Մորդաշովին պատկանող նավը

«Իտալիայի ոստիկանությունը առգրավել է «Lady M Yacht»՝ 65 միլիոն եվրո արժողությամբ նավը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իտալիայի վարչապետի մամուլի խոսնակ Ֆերդինանդո Ջուլիանոն։ Ըստ գրառման՝ նավը, որը գտնվում էր Իմպերիայում, պատկանում է Ալեքսեյ Մորդաշովին։ Ջուլիանոյի խոսքով նավն առգրավվել է՝ համաձայն ԵՄ վերջին պատժամիջոցների։ Ըստ Franc24-ի` Մորդաշովը պատկանում է «Severstal» խմբավորմանը և այն գերհարուստ ու հզոր ռուսների թվում է, որոնք ընդգրկված են Բրյուսելի սև ցուցակում Կրեմլի հետ իրենց ենթադրյալ մտերմության համար: Փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա սկսելուց ի վեր, ԵՄ-ն քայլեր է ձեռնարկել՝ սառեցնելու ՌԴ-ի հետ կապ ունեցող օլիգարխների ակտիվները և արգելելու նրանց մուտքը դաշինք: ԵՄ պատժամիջոցների արդյունքում առգրավված առաջին զբոսանավը Amore Vero-ն է, որը առգրավվել է հինգշաբթի օրը Ֆրանսիայի Լա Սիոտատ նավահանգստում։
11:26 - 05 մարտի, 2022
Եվրամիությունը ժամանակավոր կարգավիճակ է տալիս ուկրաինացի փախստականներին |azatutyun.am|

Եվրամիությունը ժամանակավոր կարգավիճակ է տալիս ուկրաինացի փախստականներին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական միության խորհուրդը գործադրում է ուկրաինացի փախստականների պաշտպանության ժամանակավոր մեխանիզմ: Այդ որոշմամբ նրանք կարող են 1-ից 3 տարի գտնվել Եվրամիության տարածքում: Որոշումը միաձայն ընդունվել է Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարների նիստում: «Եվրոպական միության խորհուրդն այսօր միաձայն որոշել է Ուկրաինայի պատերազմից զանգվածաբար փախչող մարդկանց վերցնել ժամանակավոր պաշտպանության տակ: Մեխանիզմը սահմանվում է 1 տարով, ինչից հետո կարող է երկարաձգվել ևս 2 տարով»,- ասվում է Եվրամիության հրապարակած հաղորդագրությունում: Այդ մեխանիզմն ուկրաինացի փախստականներին տալիս է ժամանակավոր բնակության, ժամանակավոր կեցավայրի, աշխատանքի, բուժօգնության, երեխաների համար կրթության և Եվրամիության տարածքով տեղաշարժի իրավունք: Դրանից կարող են օգտվել Ուկրաինայի քաղաքացիները, Ուկրաինայում բնակվող ուրիշ երկրների քաղաքացիները, առանց քաղաքացիության անձինք և Ուկրաինայում ապաստան ստացած մարդիկ, ովքեր Եվրամիության տարածքում են հայտնվել 2022 թվականի փետրվարի 24-ից սկսած: Այդ իրավունքից կարող են օգտվել նաև Ուկրաինայի այն քաղաքացիներն, ովքեր փետրվարի 24-ի դրությամբ գտնվել են Եվրամիության տարածքում և հիմա չունեն հայրենիք վերադառնալու հնարավորություն: Եվրամիությունը նաև կօգնի տուն վերադառնալ Ուկրաինայի տարածքում ժամանակավոր գտնվող օտարերկրացիներին:
22:41 - 04 մարտի, 2022
Հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու․ Թոմաս դը Վաալ

Հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու․ Թոմաս դը Վաալ

«Քարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը «Ուկրաինայի հարևանների գլխին ամպեր են կուտակվել» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ։ Մինչ Ռուսաստանի գրոհային ուժերը շարունակում են առաջխաղացումն Ուկաինայի տարածքում, մյուս հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու իրենց ապագայի համար։ Ուկրաինայից զատ ևս հինգ երկրների՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին ու Մոլդովային, Եվրամիությունը դասում է իր հարևանների շարքին «Արևելյան գործընկերության» շրջանակում։ Նրանցից երեքը չորեքշաբթի՝ մարտի 2-ին, նշել են Միացյալ ազգերի կազմակերպությանը միանալու 30-ամյակը։ Սակայն նրանք դեռևս մնացել են գորշ գոտում՝ Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս։ Կարող ենք երկար խոսել այս բոլոր երկրների կառավարման ձախողումների և ինստիտուտների անկատարության մասին։ Սակայն ԽՍՀՄ փլուզումից երեք տասնամյակ անց նրանք լիարժեք ինքնիշխան պետություններ են։ Սարսափելի պարադոքսն այն է, որ անգամ 1990-ականներին՝ իրենց փխրուն պետականության ամենավատ օրերին, այս երկրներից ոչ մեկը չի բախվել իր գոյությանը սպառնացող այնպիսի մարտահրավերի, որին առերեսվեց Ուկրաինան 2022 թ-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ոչ միայն պարզապես վերադառնում է 1991 թ․, այլև վերադարձնում է մեզ 1939 կամ նույնիսկ 1918թ․, երբ կայսերական տերությունը կարող էր իր բանակը մտցնել հարևան երկիր։ Եվրամիությունը աստիճանական բարեփոխումների վրա հիմնված իր քաղաքականությունը մի գիշերում ստիպված է փոխարինել քաղաքականությամբ, որն ուղղված է այս երկրների՝ որպես պետություն գոյատևմանը: Պետք է հաշվի առնել այս հինգ երկրների խոցելիությունն ու հասկանալ, թե ինչպես օգնել նրանցից յուրաքանչյուրին։ Բելառուսում ռուսական իշխանության հաստատումն արդեն տեղի է ունեցել։ Այն այս նոր պատերազմում Մոսկվայի լիիրավ զինակիցն է։ Ուկրաինայում տեղի ունեցող ջարդերի ֆոնին աչքից վրիպում է, որ Ռուսաստանը փաստացի կուլ է տվել Բելառուսն ամբողջությամբ, և տեսանելի ապագայում այն արդեն կորսված է Եվրոպայի համար։  Ավելի քան ինը միլիոն բնակչություն ունեցող այս երկիրն այժմ հրաժարվել է իր անկախությունից։ Սակայն ընդամենը 18 ամիս առաջ այն ժողովրդավարական ապստամբություն վերապրեց, որը քիչ էր մնացել պաշտոնանկ աներ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Որքան կարող էր ամեն ինչ այլ լինել, եթե այդ զանգվածային ցույցերը հաջողեին։ Եվրամիությունը պետք է շարունակի սատարել Բելառուսի խիզախ ժողովրդավարական ընդդիմությանը, սակայն այդ խմորը շատ ջուր կտանի։ Ռուսաստանը չափազանց մեծ իշխանություն ունի Հայաստանում, որը Ռուսաստանի հովանու ներքո գործող ռազմական և տնտեսական դաշինքների՝ Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի և Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թ-ի պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը նաև փաստացի ղեկավարում է հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի անկլավը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ ցանկանալով Հայաստանը տանել դեպի Եվրոպա։ Իր դոնքիշոթային պոպուլիզմով նա ոչ մեկին այնքան նման չէ հետխորհրդային տարածքում, որքան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Սակայն Ուկրաինան ու Հայաստանն աշխարհաքաղաքական ջրբաժանի տարբեր կողմերում են։ Որպես հաջողություն կարելի է նշել այն, որ Հայաստանը կարողացավ ձեռնպահ մնալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի քվեարկության ընթացքում, որը մարտի 2-ին դատապարտեց Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Հայ փորձագետներից մեկը վարչապետ Փաշինյանին անվանում է «Պուտինի համար օգտակար ռազմավար», մարդ, որը համաձայնել է կյանքի կոչել Ռուսաստանի պարտադրած հրադադարի համաձայնագիրը, որով դադարեցվեց 2020 թ-ի պատերազմը։ Սակայն Ռուսաստանը Հայաստանի վրա ազդելու ավելի երկարաժամկետ բազմաթիվ տնտեսական և քաղաքական լծակներ էլ ունի, ինչպես նաև բազմաթիվ օգտակար ընկերներ, ինչպես, օրինակ, նախկին նախագահ և ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Եվրամիությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև հայկական սփյուռքի կազմակերպությունների (որոնք դեմ էին արտահայտվում Փաշինյանին 2020 թ-ի պատերազմի պատճառով) միջոցով այժմ պետք է հստակ աջակցություն ցուցաբերի երկրի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը։ Ադրբեջանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հավասարակշռություն պահպանելու անհանգիստ փորձեր է անում։ Նախագահ Իլհամ Ալիևը Կիև էր այցելել հունվարին։ Այնուհետև կանչվել էր Մոսկվա Ռուսաստանի ներխուժումից բառացիորեն երկու օր առաջ՝ Պուտինի հետ արդեն նախապատրաստված «համագործակցության» համաձայնագիր ստորագրելու։ Հասարակության արձագանքն Ալիևի համար սարսափելի էր, սակայն այդ փաստաթուղթը որոշակի երաշխիքներ տվեց նրան։ Համաձայնագրի առաջին կետում խոսվում է տարածքային ամբողջականության և «միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքներին հավատարիմ լինելու» մասին (ուշադրություն դարձրեք, թե ինչ լկտիություն է այս նորմատիվ լեզուն օգտագործելը, հաշվի առնելով, թե ինչ արեց Պուտինը երկու օր անց)։ Այս և Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցության մասին համաձյանգիրն Ալիևին յուրօրինակ ապահովագրություն է տվել։ Բայց Ադրբեջանն ավելի խոցելի է տնտեսական ոլորտում։ Համաձայնգիրն ավելի է սերտացնում Բաքվի և Մոսկվայի կապերը, այն բազմաթիվ ձևակերպումներ է պարունակում տնտեսական համագործակցության մասին, որը Ադրբեջանը կարող է դարձնել փրկօղակ արևմտյան պատժամիջոցներից խուսափելու փորձեր ձեռնարկող ռուսական ընկերությունների համար։ Բացի այդ, փաստաթղթում ամրագրված է նաև «մյուս կողմի շահերին ուղղակի և անուղղակի վնաս հասցնող ցանկացած տնտեսական գործունեությունից զերծ մնալու» պարտավորությունը, որը գոնե թղթի վրա կարծես Մոսկվային ձայնի իրավունք է տալիս Ադրբեջանի ապագա էներգետիկ նախագծերում։ Եվ վերջապես, երկու երկրների մասին, որոնք առավել վտանգված են։ Մոլդովայի դեպքում աշխարհագրությունը ճակատագրական նշանակություն ունի։ Այն մոտ է Եվրամիությանն ու հեռու է Ռուսաստանից, թեև սահմանադրորեն չեզոք է և ֆորմալ առումով  պարտավորված է չմիանալ ՆԱՏՕ-ին։ Մայա Սանդուի եվրոպամետ կառավարությունը դեռևս առերեսվում է ուժեղ ռուսամետ ընդդիմությանն ու կարճաժամկետ ճգնաժամի, մինչ տասնյակ հազարավոր ուկրաինացի փախստականները գաղթում են Մոլդովա։ Այժմ մղձավանջային սցենարն այն կլինի, եթե ռուսական առաջխաղացումը շարունակվի Սև ծովի երկայնքով դեպի Օդեսա, և զորքերը միանան Մերձդնեստրում՝ Մոլդովայից պոկված շրջանում եղած զորքերին, որին 30 տարի շարունակ ֆինանսավորում և զինում է Ռուսաստանը։ Մերձդնեստրի դե ֆակտո իշխանությունն ուզում է ուշադրություն չգրավել և երկու կողմերից էլ օգուտ քաղել՝ քաղաքական աջակցություն ստանալ Մոսկվայից և պահպանել ռուսական ոչ մեծ ռազմական ուժերն իր տարածքում, բայց հույսեր կապել  ԵՄ-ի հետ՝ որպես տնտեսական գործընկեր։ Ռուսաստանի շահերը Մերձդնեստրում մեծ չեն, սակայն կարող են մեծանալ, եթե այն դիտարկվի որպես նոր ռազմաբազայի տեղակայման վայր։ Մոլդովացիներին պետք է որ սարսափեցրած լինի տեսարանը, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն անզգուշաբար բացեց ներխուժման քարտեզը` հարավից Մոլդովայի վրա մատնանշող սլաքով: Վրաստանն, իր հերթին, շատ առումներով Ուկրաինայի զույգն է։ Բուխարեստի 2008 թ-ի հռչակագիրը, որում ամրագրվել է այս երկու երկրների ՆԱՏՕ-ի անդամակցության մշուշոտ հեռանկարը, նրանց թողեց երկու վատթարագույն իրավիճակներում՝ առանց անդամակցության պաշտոնական պլանի և ավելի թշնամաբար տրամադրված Ռուսաստանի հետ։ Թբիլիսիում արդեն մի քանի օր է զագվածային ցույցեր են՝ ի աջակցություն Ուկրաինայի։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հասարակական տրամադրությունների արտացոլումն է. նա աջակցություն է հայտնում Ուկրաինային և շրջագայում եվրոպական մայրաքաղաքներով։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում, նրա համեմատ ողորմելի և երկչոտ տպավորություն է թողնում։ Նա բացահայտ կերպով հրաժարվում է դատապարտել Ռուսաստանին, որի հետևանքով հանդիմանության է արժանացել իր ուկրաինացի գործընկերոջից։ Իշխող «Վրացական երազանքի» կառավարության՝ Ռուսաստանի հետ շփման երբեմնի բավականին հաջող քաղաքականությունը փլուզվում է։ Թբիլիսին գժտվել է Բրյուսելի և Վաշինգտոնի հետ՝ ժողովրդավարությունից հեռանալու պատճառով։ Ռուսաստանի նկատմամբ մեղմ վերաբերմունք պահպանելով, բայց միաժամանակ չդիմելով իր ավանդական արևմտյան դաշնակիցներին՝ Վրաստանը կարող է ձախողել երկու ուղղություններով էլ։ Ավելին՝ պատերազմն ակտիվացրել է ընդդիմությանն ու սաստկացրել տևական քաղաքական ճգնաժամը երկրում։ Եթե Պուտինը թաքնված հավակնություններ ունենար այս կամ այն ձևով գրավել Վրաստանը, նրան ավելի քիչ բան պետք կլիներ, քան Ուկրաինայի դեպքում։ Ռուսաստանի աջակցությունը դե ֆակտո Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմաններից այն կողմ չի անցնում։ Երիտասարդ սերունդը  գրեթե չի խոսում ռուսերեն։ Ոչ մի քաղաքական կուսակցություն կողմ չի արտահայտվում Ռուսաստանի հետ միությանը։ Այնուամենայնիվ Ուկրաինայում մենք տեսնում ենք, որ Պուտինը կարող է օդից պատերազմ հայտարարելու առիթ ստեղծել։ Մարտի 3-ին սկզբում Վրաստանը, այնուհետև Մոլդովան պատմական որոշում կայացրին՝ արագացնելու ԵՄ անդամակցության դիմումները։ Եվրամիությունը շատ է խոսում կայունության մասին։ Հիմա ժամանակն է ուժեղացնելու այն ոչ միայն Վրաստանում և Մոլդովայում, այլև Հայաստանում և Ադրբեջանում։ Նորա Վանյան
16:47 - 04 մարտի, 2022
ՀՀ գլխավոր դատախազը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների հարցեր

ՀՀ գլխավոր դատախազը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների հարցեր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրության ղեկավար  Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ԵՄ պատվիրակության առաքելության դերը, ինչի վկայությունն են հաստատված սերտ և արդյունավետ համագործակցության արդյունքում ի նպաստ օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության, Հայաստանում և մասնավորապես ՀՀ դատախազության համակարգում ԵՄ աջակցությամբ իրագործվող բազմաթիվ ծրագրերը: Դրանում առանցքային նշանակություն ունի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որով նախանշված են տարբեր ոլորտներում ռազմավարական բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նպատակները: «Գլխավոր դատախազն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից: Նա ներկայացել է այս ուղղությամբ դատախազության համակարգում կատարված բարեփոխումները՝ կապված հակակոռուպցիոն, ինչպես նաև ապօրինի ծագում ուենցող գույքի բռնագանձման հարցերով մասնագիտացած ստորաբաժանումների ստեղծման և վերջիններիս արդյունավետ գործունեության հետ: Արթուր Դավթյանը հավելել է, որ ՀՀ դատախազությունը հանձնառու է կատարելու դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում բարեփոխումների ռազմավարական ծրագրերով ստանձնած իր պարտավորությունները՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ն կաջակցի դրանց կենսագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Անդրեա Վիկտորինը արժևորել է այն հանգամանքը, որ չնայած 2020թ. արցախյան պատերազմի, կորոնավիրուսային համավարակի հարուցած ծանր հետևանքներին և նոր մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է կենսագործել օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավուքնների պաշտպանության ինստիտուտների ուժեղացմանն ուղղված բարեփոխումների փաթեթը՝ փոխանցելով ԵՄ-ի պատրաստակամությունը աջակցելու այդ գործընթացին: Նա ընդգծել է, որ բարեփոխումների ծրագրով դատախազության բաղադրիչը իրականացվում է հաջողությամբ: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմանն ուղղված ԵՄ աջակցության ծրագրերը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ նաև կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հայաստանյան պրակտիկան, դրա բարելավմանն ուղղված ՀՀ դատախազության նախաձեռնությունները:   ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ Անդրեա Վիկտորինի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ծանր վիրավորանքի քրեականացման անհրաժեշտության հիմնավորումները, նոր իրավակարգավորմամբ հետապնդվող՝ հանրային խոսույթում ատելության խոսքի ծավալն ու ազդեցությունը նվազեցնելու կամ չեզոքացնելու նպատակները:    
20:17 - 03 մարտի, 2022
«Այսօր պատմական օր է Վրաստանի համար». Ղարիբաշվիլին ստորագրել է Եվրամիությանը երկրի անդամակցության հայտը |tert.am|

«Այսօր պատմական օր է Վրաստանի համար». Ղարիբաշվիլին ստորագրել է Եվրամիությանը երկրի անդամակցության հայտը |tert.am|

tert.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հինգշաբթի քաղաքացիներին ուղղված հատուկ ուղերձում հայտարարել է, որ ստորագրել է Եվրամիությանը երկրի անդամակցության հայտը։ Վրաստանը ծրագրել էր այս հայտը ներկայացնել 2024 թվականին, սակայն Ուկրաինայում վերջին զարգացումների պատճառով Վրաստանի իշխանությունները որոշել են արագացնել եվրաինտեգրման գործընթացը, գրում է sputnik-georgia.ru-ն։«Այսօր պատմական օր է Վրաստանի համար, ես երկրի անունից ստորագրում եմ Եվրամիությանն անդամակցելու հայտը»,- ասել է կառավարության ղեկավարը, որից հետո ստորագրել է փաստաթուղթը։Մի քանի օր առաջ Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել։ Երեքշաբթի Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել բանաձևին, որում կոչ է արվում Ուկրաինային ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել։Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կոչ է արել Եվրամիությանը «արտահերթ» դիտարկել Թբիլիսիի հայտը և որոշում կայացնել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու մասին։
17:50 - 03 մարտի, 2022
ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ արեւմտյան պատժամիջոցները Եվրոպայում դժվարությունների են հանգեցնում․ եվրահանձնակատար

ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ արեւմտյան պատժամիջոցները Եվրոպայում դժվարությունների են հանգեցնում․ եվրահանձնակատար

Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ՌԴ-ի ու Բելառուսի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները Եվրոպայում դժվարությունների եւ փոփոխությունների են հանգեցնում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման հարցերով եվրահանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում «գլխավոր գործիքը պատժամիջոցներն են, որոնք պետք է շատ ցավոտ լինեն, որպեսզի ագրեսիան ամբողջությամբ ոչ շահավետ դարձնեն»։  «Դրանք [պատժամիջոցները], իհարկե, կհանգեցնեն դժվարությունների եւ կփոխեն իրավիճակը Եվրոպայում»,- խոստովանել է Վոյցեխովսկին։ Ինչպես նշել է եվրահանձնակատարը՝ «պատերազմի ժամանակ նորմալ առեւտուրն անհնարին է դառնում»։ Ռուսաստանին ու Բելառուսին, որոնք ենթարկված են պատժամիջոցների, և Ուկրաինային բաժին է ընկնում 10,5 միլիարդ եվրո արտահանում և գրեթե 8 միլիարդ եվրո ներմուծում՝ Եվրամիության հետ առևտրում: Վոյցեխովսկու խոսքով՝ այդ շուկաների կորուստը մեծապես առնչվում է Գերմանիային, Նիդերլանդներին եւ Լեհաստանին. «Յուրաքանչյուրը՝ մինչեւ 1,5 մլրդ եվրո»,- նշել է նա։ «Բայց դա շատ ցավոտ է նաեւ հարեւան երկրների համար։ Լիտվան, Լատվիան, Էստոնիան իրենց արտահանման զգալի մասն ուղարկել են արեւելյան շուկաներ»,- հավելել է եվրահանձնակատարը։ Վոյցեխովսկին նաեւ նշել է, որ Ուկրաինան հանդիսանում է կերային մշակաբույսերի, եգիպտացորենի, ցորենի, ձեթի սերմերի կարեւոր մատակարար․ «Այս ներմուծման դադարեցումն առաջին հերթին հարված է հասցնում ԵՄ-ի անասնաբուծական ոլորտին»,- ասել է նա։ «Սա բարդ իրադրություն է, եւ մենք պետք է դրան արձագանքնենք։ Եվրահանձնաժողովը վերլուծում է իրավիճակը»,- ամփոփել է եվրահանձնակատարը՝ հաղորդելով, որ պատասխանների մի մասը կներկայացվի այս ամսվա ութին։ 
02:19 - 03 մարտի, 2022