ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Առողջապահության նախարարը «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է հետագա համագործակցության ուղղությունները

Առողջապահության նախարարը «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է հետագա համագործակցության ուղղությունները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթր Աբաջյանի և հիմնադրամի ծրագրերի ղեկավար Գեղամ Մինասյանի հետ: Կողմերն անդրադարձել են արցախյան պատերազմի և համավարակի լարված պայմաններում Հայաստանին ցուցաբերած լայնածավալ աջակցությանը` կարևորելով հիմնադրամի միջոցով Հայաստանին տրամադրած մեծաքանակ բժշկական սարքերը, դրանց արդյունավետությունը: Քննարկվել են հետագա համագործակցության ուղղությունները` շեշտը դնելով սահմանամերձ մարզերում բժշկական ոլորտների զարգացմանն առնչվող մի շարք հարցերի վրա: Գեղամ Մինասյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող բժշկական ոլորտին վերաբերող ծրագրերը` խնդրելով Անահիտ Ավանեսյանին տրամադրել բժշկական այն սարքերի ցանկը, որոնք կբաշխվեն մարզերին` ըստ անհրաժեշտության: Նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի ներկայացուցիչներին աջակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում գործակցությունը կշարունակվի բոլոր հնարավոր ուղղություններով: Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակին, խոսել պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացի մասին:
20:40 - 10 մարտի, 2021
Կորեայի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն է տրամադրել

Կորեայի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն է տրամադրել

Կորեայի Հանրապետության Պաշտոնական զարգացման աջակցություն (Official Development Assistance) ծրագրի շրջանակներում առողջապահության նախարարությանն է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն։ Դեռևս 2020 թվականի աշնանը, կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի ընթացքում, Կորեայից Հայաստան է հասել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ COVID-19-ի ախտորոշման 35000 ՊՇՌ թեստ։ Փետրվարի վերջին տեղ է հասել նաև օգնության երկրորդ խմբաքանակը, որը ներառում է 116 ինֆուզիոն պոմպ և 5 էլեկտրասրտագիր։ Սարքերը բաշխվելու են Հայաստանում գործող կորոնավիրուսային հիվանդության բուժում իրականացնող բժշկական կենտրոններին։ Հարկ է նշել, որ Կորեայի Հանրապետության կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել առաջիկայում Հայաստանի առողջապահական համակարգին կրկին մարդասիրական օգնություն ցուցաբերելու։ Հավելենք, որ նախկինում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանին տրամադրվել էր 5 ուլտրաձայնային ախտորոշման սարք, որոնք ներկայումս օգտագործվում են հայաստանյան մարզային 5 հիվանդանոցում՝ տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:    
15:15 - 09 մարտի, 2021
Լրատվականը խեղաթյուրել է Առողջապահության նախարարության՝ հարցմանը տված պատասխանը և պայմանագրի սխալ արժեք նշել․ ՀՀ ԱՆ

Լրատվականը խեղաթյուրել է Առողջապահության նախարարության՝ հարցմանը տված պատասխանը և պայմանագրի սխալ արժեք նշել․ ՀՀ ԱՆ

Ի պատասխան Tert.am լրատվական կայքում մարտի 6-ի՝ «Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել» վերտառությամբ հրապարակմանը, ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ լրատվականը խեղաթյուրել է ՀՀ առողջապահության նախարարության՝ Tert.am լրատվականի հարցմանը տված պատասխանն ու տեղեկատվությունը և պայմանագրի սխալ արժեք նշել:«2018-2021թթ. «ՄԻԲՍ» ՍՊ-ի հետ կնքվել է ընդամենը 288 772 մլն ՀՀ դրամի պայմանագիր: Tert.am-ին առողջապահության նախարարությունից գրավոր տեղեկատվությունը ոչ ճիշտ է ներկայացվել, մասնավորապես, գրության մեջ ներկայացված տարեսկզբի պայմանագրային գումարը և տարվա ընթացքում համաձայնագրով ամրագրված գումարները պետք է դիտարկել աճողական կարգով, այլ ոչ թե մեխանիկական գումարելով: Արդյունքում՝ 2018, 2019, 2020, 2021 թվականների ընթացքում «ՄԻԲՍ» ՍՊ-ի հետ կնքվել է համապատասխանաբար 25176, 98 934, 91 982, 72 680 մլն ՀՀ դրամ: Արդյունքում չորս տարիների ընթացքում «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման հատկացված շուրջ 4,5 մլրդ դրամից վերոհիշյալ կազմակերպությանը հատկացվել է 288 772 մլն ՀՀ դրամ:  Համեմատության համար կարող ենք նշել, որ 2019, 2020, 2021 թվականներին օրինակ «Արմամաքս» ՍՊ-ին հատկացվել է 420 884 մլն ՀՀ դրամ: Առողջապահության նախարարությունը հորդորում է Tert.am լրատվականին զերծ մնալ նման էժանագին շահարկումներից և հրապարակել սույն հերքումը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին համապատասխան»,- ասված է հայտարարությունում:      
22:26 - 06 մարտի, 2021
ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախ

ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է:   Ստեփանակերտում Երևանից ժամանած հյուրերին դիմավորել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:    Կողմերը քննարկել են համավարակով պայմանավորված՝ առողջապահական համակարգի մարտահրավերները, խոսել համատեղ իրականացվող և նախանշված ծրագրերի մասին, քննարկել հետպատերազմական Արցախի առողջապահության համակարգի արդիականացման գործընթացը: Առողջապահական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց բուժման, ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին:   Նախարար Ավանեսյանը եղել է Ստեփանակերտի բժշկական կենտրոնում, ապա այցելել ԱՀ ԱՆ «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»: Կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը նախարարին ծանոթացրել է հաստատության հագեցվածությանն ու պացիենտների բուժման ընթացքին: Այնուհետև նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:   Հանդիպմանը քննարկվել են պետությունների առողջապահության ոլորտների համատեղ միջոցառումների և ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Մարտիրոսյանն ընդգծել է ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարությունների միջև գործակցության բարձր մակարդակը, ինչը, հատկապես, արտահայտվել է պատերազմի ընթացքում և հաջողությամբ շարունակվում է:   Հագեցած օրակարգի վերջում Հայաստանից ժամանած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի առողջապահության համակարգին ու բժիշկներին, ում շնորհիվ պատերազմի օրերին և դրանից հետո էլ հազարավոր կյանքեր են փրկվել ու շարունակում են պայքարել վիրավորների առողջության համար:
14:08 - 06 մարտի, 2021
Կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները Հայաստանում սկսվել են. 200 բուժաշխատող արդեն պատվաստվել է
 |armtimes.com|

Կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները Հայաստանում սկսվել են. 200 բուժաշխատող արդեն պատվաստվել է |armtimes.com|

armtimes.com: ՀՀ առողջապահության նախարարությունը հույս ունի, որ մինչև հաջորդ շաբաթ Հայաստան կներկրվի ռուսական «Sputnik V»  պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Նախատեսվում է ձեռք բերել 15 000 դեղաչափ 7 500 մարդու պատվաստելու համար: Սկզբնական փուլում կամավոր հիմունքով կարող են պատվաստվել ռիսկի խմբերը՝ 65 և բարձր տարիքի անձինք, 16- 64 տարեկան քրոնիկ հիվանդները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները։ Այս մասին ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը: Սահակյանը նշեց նաև, որ ՌԴ առողջապահության նախարարության կողմից Հայաստանը նվեր է ստացել պատվաստանյութի 2000 դեղաչափ՝ 1000 մարդու համար: Այժմ պատվաստումները սկսել են կորոնավիրուսով վարակվածներին բուժող բուժաշխատողների շրջանում: Պատվաստված բուժաշխատողների քանակն արդեն 200-ն է: 2020 թվականի մարտից 2021 թվականի փետրվարի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է 5588 բուժաշխատող, որից 1697-ը բժիշկներն են, 2489-ը բուժքույրերը, 704 մայրապետեր, այլ աշխատակիցները 698:Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը պատասխանեց նաև մեր մի քանի հարցին.- Տիկին Սահակյան, նշեցիք, որ հիմա պատվաստվում են կորոնավիրուսով վարակվածներին բուժող բուժաշխատողները, հետպատվաստումյանը շրջանը նրանց մոտ ինչպե՞ս է անցել, արդյո՞ք եղել են որևէ ռեակցիաներ:- Պատվաստվողներից մեկը ես եմ, և կարող եմ ասել՝ արտառոց որևէ բան չի գրանցվում, տեղային ռեակցիա գրանցվում է, բայց չէի ասի, որ գերակշռող մեծամասնության մոտ է դա եղել: 200 պատվաստված բուժաշխատողներից մի քանիսի մոտ էլ եղել են կարճատև ջերմային ռեակցիա, մինչև 38 աստիճան, բայց դա մաքսիմում 2 օր է տևել, դրանից հետո անցել է: Ջերմությունը նորմալ է, դա պատասխան ռեակցիա է:- Կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվելուց հետո որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մարդը կարողանա պատվաստվել և արդյո՞ք պատվաստվելուց առաջ կարիք կա ՊՇՌ թեստ հանձնել՝ գուցե մարդը վարակված է, բայց հիվանդությունը իր մոտ առանց ախտանիշ է ընթանում: - Կարող են պատվաստվել ապաքինվելուց 14 օր հետո: Իրականում այո, մարդը կարող է գտնվել հիվանդության գաղտնի շրջանում և պատվաստվել, բայց արդեն հիվանդությունը իր մոտ բարդ չի ընթանա, ինքը չի մահանա, չի հոսպիտալացվի: Շատ կարևոր նրբություն էլ կա, մտածում են պատվաստվեցինք և վերջ, բայց պատվաստանյութը աշխատում է պատվաստվելուց հետո 10-րդ օրը, իսկ արդեն մեկ ամսվա վերջում ապահովում  է պաշտպանությունը: Պատվաստվելուց հետո կարևոր է նորից դիմակ կրել, կանոններին հետևել, որովհետև գուցե վարակը լինի մարդու կոկորդում և նա հետո վարակի շրջապատին: - Այդ պատվաստանյութերը որքանո՞վ են արդյունավետ, որքանո՞վ կպաշտպանեն մարդկանց կորոնավիրուսային հիվանդությունից և կնվազեցնեն վիրուսի տարածումը:- Եթե խոսենք պատվաստանյութերի ընդհանուր արդյունավետության մասին, ապա ընդհանրապես որևէ պատվաստանյութ 100 տոկոս պաշտպանություն չունի: Դա կախված է առաջին հերթին մարդու օրգանիզիմի առանձնահատկությունից: Ընդհանուր միջինացված թվերով դրանց արդյունավետությունը տարբեր է՝ սկած 70-ից մինչև 95 տոկոս: Օրինակ Սպուտնիկի առաջին դեղաչափի արդյունավետությունը եղել է 91 տոկոս, երկրորդ դեղաչափինը, համաձայն որոշ գրականության տվյալների, 94 տոկոս: Ասել, որ պատվաստումների դեպքում վիրուսը կնահանջի, վաղ է: Ամբողջ աշխարհում զանգվածային պատվաստումներ պետք է արվեն նաև, որպեսզի հնարավոր լինի խոսել վիրուսի շրջանառության վրա ազդելու մասին: Դրա համար հիմա աշխարհի բոլոր երկրեների և մեր նպատակը մեկն  է՝ նվազեցնել մահացությունը, կանխել բարդությունները: Ոչ ոք դեռևս չի պայքարում, որ վիրուսի շրջանառությունը միանգամից ընդհատվի: - Իսկ արդեն վարակված եւ ապաքինված մարդիկ, որոնք ձեռք են բերել հակամարմիններ, պատվաստվելու կարիք ունե՞ն: - Այո, ունեն, քանի որ այդ հակամարմինները գուցե մարդկանց որոշ չափով պաշտպանում են վարակվելուց, բայց դա բավարար չէ եւ լիարժեքին մոտ պաշտպանություն ապահովում է միայն պատվաստանյութը:  Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
19:35 - 04 մարտի, 2021
Ես էլ եմ մասնակցել միտինգների, միշտ եղել եմ դիմակով և հորդորում եմ բոլորին լինել դիմակով. Ավանեսյան |1lurer.am|

Ես էլ եմ մասնակցել միտինգների, միշտ եղել եմ դիմակով և հորդորում եմ բոլորին լինել դիմակով. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Ինչպես հնչեցրեցի Կառավարության նիստում և երեկ ԱԺ-ում, ունենք կորոնավիրուսային թվերի բարձրացում, և դրական թեստավորվածների տոկոսը հասել է 16 տոկոսի: Նորից եմ նշում՝ հունվար-փետրվարի սկզբի մեր կառավարելի վիճակը մեր բոլորի զգոնությունը թուլացրել է, բայց այսօր մենք պետք է գիտակցենք, որ ունենք շանս՝ կանխարգելելու, զսպելու աճը: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Լրագրողների հարցին՝ արդյոք թվերի աճին չի՞ նպաստել հանրահավաքների անցկացումը, նախարարը ասաց, որ ինքն էլ է մասնակցել հանրահավաքների: «Ես էլ եմ մասնակցել միտինգների, միշտ եղել եմ դիմակով և հորդորում եմ բոլորին լինել դիմակով»,- ասաց նախարարը: Նախարարի խոսքով՝ բացի հանրահավաքներից, հարյուր հազարավոր քաղաքացիներ առանց դիմակի են: «Հիվանդացության տոկոսների նվազումը որոշակի զգոնության, հոգնածության զգացում էր առաջացրել, բայց խնդրում եմ, հորդորում եմ՝ այս պահին մենք պետք է վերադառնանք դիմակների խիստ կրմանը: Դրանք պարզ, հեշտ, մատչելի միջոցներ են՝ կանխարգելելու հիվանդությունը և մեզ հետագա՝ ավելի մեծ սահմանափակումներից, զոհերից պաշտպանելու միջոց է»,- ասաց նախարարը: «Լուրերի» լրագրողի դիտարկմանը՝ արդյոք վերադառնալո՞ւ ենք խիստ միջոցներին, օրինակ՝ տուգանքին,  նախարարը պատասխանեց՝ դիմակներ կրելու դեպքում չենք վերադառնա այդ միջոցներին: «Չսպասենք պարտադրելուն, ինքներս կարգապահություն դրսևորենք և չհասնենք նրան, որ մեզ ոստիկանը կամ այլ վերահսկող մարմին նկատողություն, տուգանք կիրառի: Բայց եթե քաղաքացին չի անում օրենքով սահմանված պահանջ, ապա, այո՛, պետք է կիրառվի նաև տուգանք»,- ասաց Ավանեսյանը:
12:17 - 04 մարտի, 2021
Պատվաստանյութի ձեռքբերման մասով ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտված են. Անահիտ Ավանեսյան

Պատվաստանյութի ձեռքբերման մասով ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտված են. Անահիտ Ավանեսյան

Այսօր  կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված դրությանը՝ նշելով, որ վերջին օրերին Հայաստանում վարակի թվերի որոշակի աճ է արձանագրվում, ինչը անհանգստացնող է։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կոնկրետ վիճակագրական տվյալներ։ Վերջինս հաստատեց, որ վերջին օրերին կա հիվանդացության թվերի աճ, և երեկվա դրությամբ 2922 հետազոտությունից դրական է ախտորոշվել 491 դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է։ Ավանեսյանը հավելեց․ «Եթե մենք հունվարին և փետրվար ամսվա սկզբին ունեինք թեստավորվածների 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա, ինչպես տեսնում ենք, մինչև 16 տոկոս ունենք, և մեր կանխատեսումներով հաջորդ շաբաթ այս թիվը կավելանա։ Ի՞նչ պետք է անենք․ պետք է վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը և եթե ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, մեզ՝ նոր սահմանափակումների կիրառումից, ապա ամեն բան պետք է անենք մեր կողմից, որ կանխենք հհիվանդության տարածումը»։ Նախարարը վերահսկողական մարմինների ուշադրությունը հրավիրեց գալիք  տոնական օրերի իրադարձությունների՝ տրանսպորտում, առևտրային կենտրոններում, հյուրատներում շարժի ավելացման վրա և ընդգծեց, որ այդ օրերին նշված վայրերում պետք է իրականացվի հստակ վերահսկողություն։ Նրա խոսքով՝ հանրությունը իր կարգապահությամբ պետք է ներդրում ունենա պաշտպանելու բոլորի առողջությունը, երկրի տնտեսությունը և ստեղծի հնարավորություն պահպանելու հիվանդացության թվերի կառավարելիի շրջանակները։ «Այսօր մենք արդեն իսկ վերսկսում ենք 2 հիվանդանոցների ծավալման աշխատանքները , ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ճ-ը, հընթացս կավելացնենք մահճակալների թիվը։ Եթե նույնիսկ մենք իվիճակի լինենք բոլորին պատշաճ բուժօգնություն տրամադրելու գիտեք, որ հիվանդացությունը ունի 20 տոկոսի մոտ ծանր ընթացք, իսկ 5 տոկոսի մոտ ծայրահեղ ծանր ընթացք»,- ասաց նախարարը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ այսօր քննարկում կիրականացնեն շահագրգիռ գերատեսչությունների հետ, որ թիրախային վերահսկողական միջոցառումների մասով ուժեղացում իրականացվի։ «Ինչպես մեր սեփական փորձն է ցույց տալիս, մենք լավ հաջողություններ ենք ունեցել՝ դա անելով ամռանը, աշնանը կարողացել ենք դիմանալ։ Հույս ունեմ, որ այա ալիքին նույնպես կարող ենք դիմանալ»,- նշեց Թորոսյանը։  Վարչապետի այն հարցին, թե արդյո՞ք նորություններ չկան պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացում, առողջապահության նախարարը պատասխանեց, որ աշխատանքներն այդ ուղղությամբ ընթանում են, «Կովաքսի» հարթակում բանակցությունները շարունակվում  են, ընդհանուր պրոցեսի դանդաղեցում կա, սակայն նախարարությունը փորձում է իր այլ երկրների գործընկերների հետ քայլեր ձեռնարկել, որպեսզի զարգացող երկրների հասանելիությունը ապահովվի։ «Հույս ունենք, որ գարնանը պետք է ունենանք առաջին խմբաքանակը։ Ռուսական կողմի հետ  էլ բանակցությունները ավարտված են՝ առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կնքվում է, ակնկալում ենք նաև առաջին ամսվա մեջ այս խմբաքանակի ներկրումը»,- տեղեկացրեց Ավանեսյանը։ Նախարարը նաև շեշտեց, որ պատվաստման գործընթացին զուգընթաց էլ պետք է շարունակվի դիմակների կրումը, որը համընդհանուր որոշում է։ Ավանեսյանը անդրադարձավ նաև հանրության մեջ տարածված այն կարծիքին, թե մեկ անգամ վարակված անձը այլևս չի վարակվում և նշեց, որ ապացուցված գիտական որևէ մոտեցում չկա, որ այլ շտամներով նրանց կողմից վարակումը բացառված է։ Նախարարը նշեց, որ վարակված և առողջացած քաղաքացիները նույնպես պետք է կրեն դիմակներ։
11:49 - 04 մարտի, 2021