Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի արձանագրման առաջին իսկ օրերից Հայաստանը սերտորեն համագործակցել է Վրաստանի հետ․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի արձանագրման առաջին իսկ օրերից Հայաստանը սերտորեն համագործակցել է Վրաստանի հետ․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի արձանագրման առաջին իսկ օրերից Հայաստանը սերտորեն համագործակցել է Վրաստանի հետ։ Ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը՝ անդրադառնալով  Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությանն այն մասին, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ «Կորոնավիրուսի համաճարակի դեպքերի արձանագրման առաջին օրվանից սերտորեն համագործակցել ենք Վրաստանի կառավարության հետ։ Այդ համագործակցությունը շատ արդյունավետ ենք համարում։ Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը։ Բնականաբար, եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր, բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի»,- ասաց վարչապետը։ Նա հավելեց, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է փոխադարձաբար պատրաստակամություն ունենան միմյանց օգնելու։ «Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել։ Եվ այս ընթացքում մենք մշտապես պետք է իրար կողքի լինենք, իրար աջակցենք, որովհետև համաճարակները մեր ընդհանուր օրակարգի հարց են, ընդհանուր սպառնալիք են։ Մենք մեր հարևաններ Վրաստանի, Իրանի և մեր միջազգային գործընկերների հետ պատրաստ ենք սերտորեն համագործակցել»,- եզրափակեց Փաշինյանը։  
20:36 - 30 մայիսի, 2020
Վրաստանն ապրիլին 16․6% տնտեսական անկում է գրանցել |panarmenian.net|

Վրաստանն ապրիլին 16․6% տնտեսական անկում է գրանցել |panarmenian.net|

panarmenian.net: 2020-ի ապրիլին Վրաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական անկումը կազմել է 16․6%, հայտնել է երկրի ազգային վիճակագրական ծառայությունը, փոխանցում է Regnum-ը։ Նշվում է նաև, որ տարվա առաջին 4 ամսվա կտրվածքով ՀՆԱ-ն, ընդհանուր առմամբ, նվազել է 3․6%-ով։ Վրաստանը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կարանտինային խիստ ռեժիմ էր հայտարարել, որի արդյունքում երկրում գրեթե բոլոր ոլորտներում գործունեությունը դադարեցված էր։ Մայիսի 30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը 757 է, առողջացել է 600 մարդ, մահացել 12 հոգի։ Երկրի վարչապետ Գերոգի Գախարիան արդեն հայտարարել է, որ իրենք պատրաստվում են հուլիսից զբոսաշրջիկներ ընդունել, երկրում կարանտինային խիստ ռեժիմը վեացված է։ Ապրիլին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 17․2% անկում է գրանցել։ Ադրբեջանի ՀՆԱ-ն հունվար-ապրիլ ամիսներին աճել է ընդամենը 0․2%-ով, ընդ որում՝ ոչ նավթային ՀՆԱ-ն նվազել է 0․8%-ով, իսկ նավթայինը գրանցել 1.5% աճ՝ 2020 առաջին երկու ամսվա հաշվին։
12:15 - 30 մայիսի, 2020
COVID-19. Հնդկաստանը մահերի թվով շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին |armenpress.am|

COVID-19. Հնդկաստանը մահերի թվով շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 909 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 362 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 583 հազար 004 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 768 հազար 461 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 103 հազար 330 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 438 հազար 812-ի, մահերինը՝ 26 հազար 764-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 379 հազար 051 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 142-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 284 հազար 986 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 119: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 269 հազար 127 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 37 հազար 837: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 231 հազար 732, մահերինը՝ 33 հազար 142: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 186  հազար 238 է, մահացածներինը՝ 28 հազար 662: Գերմանիայում 182 հազար 452 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 570 մարդ: Հնդկաստանը վարակվածների թվով շրջանցել է Թուրքիային՝ հայտնվելով 9-րդ տեղում: Այստեղ հաստատվել է վարակի 165 հազար 799 դեպք, մահացել է 4 հազար 711 մարդ: Հնդկաստանին հաջորդող Թուրքիան եզրափակում է երկրների տասնյակը, այստեղ վարակակիրների թիվը հասել է 160 հազար 979-ի, մահացածներինը՝ 4 հազար 461-ի: Իրանում հաստատված դեպքերի թիվը  143 հազար 849 է: Մահերի թիվը կազմում է 7 հազար 627:    Վարակվածների թվով Իրանին հետևում են Պերուն՝ 141 հազար 779, Կանադան՝ 88 հազար 512 ընդհանուր դեպքով: Կանադային հաջորդում է Չիլին, որը շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին: Չիլիում ընդհանուր դեպքերի թիվը 86 հազար 943 է: Վարակվածների ընդհանուր թվով 15-րդ տեղում հայտնված Չինաստանում այս անգամ ևս վարակի նոր դեպք չի գրանցվել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 82 հազար 995 է, որից ապաքինվել է 78 հազար 291-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 738-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 50 հազար 914, մահերինը՝ 33: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 32 հազար 532 է, մահացածներինը՝ 258: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 24 հազար 112-ի, մահացածներինը՝ 185-ի: Եգիպտոսում 20 հազար 793 հաստատված դեպք կա, մահացել է 845 մարդ: Իրաքում գրանցվել է 5 հազար 457 վարակվածության, 179 մահվան դեպք: Լիբանանում կա 1168 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 122-ի: Մահացել է 4 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
11:29 - 29 մայիսի, 2020
Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Գամկղրելիձե
 |aliq.ge|

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Գամկղրելիձե |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը՝ իր իրավասությունների շրջանակում, պատրաստ է օգնել Հայաստանին, եթե դրա կարիքը լինի: Այս մասին ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն: «Մեկ շաբաթ առաջ փոքր անհասկացվածություն եղավ: Մենք եղբայրական ազգ ենք, միշտ իրար կողքի կանգնած ենք, լավ հարաբերություններ ունենք: Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ մշտապես հաջող համագործակցություն ենք ունեցել, փոխանակել ենք տարբեր միջոցներ, պատվաստանյութեր և այլն. դա եղել է հեպատիտ C-ի ժամանակ նաև` 2-3 տարի առաջ, և այլն: Եթե ​​Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը մեզ, որպես հիվանդությունների վերահսկման կենտրոնի, դիմի` թեստավորման կամ այլ խնդիրների հետ կապված, մենք՝ մեր իրավասության շրջանակներում պատրաստ ենք օգնել», — ասել է Գամկղրելիձեն` վստահեցնելով, որ հարկ եղած դեպքում Վրաստանի կառավարությունը, առողջապահության նախարարությունը ամեն ջանք կգործադրեն՝ Հայաստանին օգնելու համար:
22:58 - 28 մայիսի, 2020
Մեր պետությունների միջև առկա համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա․ Գախարիան շնորհավորել է Փաշինյանին և հայ ժողովրդին

Մեր պետությունների միջև առկա համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա․ Գախարիան շնորհավորել է Փաշինյանին և հայ ժողովրդին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Վրաստանի վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն վարչապետ, Թույլ տվեք սրտանց շնորհավորել անձամբ Ձեզ և հայ ժողովրդին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ: Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը և ավանդական, եղբայրական ու բարիդրացիական փոխհարաբերությունները: Ցանկանում եմ նաև հաստատել մեր անկոտրում պատրաստակամությունը աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք ապագայում էլ ավելի կամրապնդեն գոյություն ունեցող բարեկամական կապերը ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ խորին հարգանքը և հույս հայտնում, որ մեր պետությունների միջև առկա համագործակցությունը, որը հիմնված է փոխվստահության և հարգանքի վրա, մեր համատեղ ջանքերով հետագայում էլ ավելի կխորանա: Հարգելի պարոն վարչապետ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն և բարեկեցություն»:
19:30 - 28 մայիսի, 2020
COVID-19. Չինաստանում վերջին օրերին վարակի հետևանքով մահվան նոր դեպքեր չեն գրանցվում |armenpress.am|

COVID-19. Չինաստանում վերջին օրերին վարակի հետևանքով մահվան նոր դեպքեր չեն գրանցվում |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 590 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 347 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 366 հազար 574 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 706 հազար 226 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 99 հազար 805 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 376 հազար 669-ի, մահերինը՝ 23 հազար 522-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 353 հազար 427 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 3 հազար 633-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 282 հազար 480 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 837: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 261 հազար 184 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 36 հազար 914: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 230 հազար 158, մահերինը՝ 32 հազար 877: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 182 հազար 942 է, մահացածներինը՝ 28 հազար 432: Գերմանիայում 180 հազար 789 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 428 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 157 հազար 814-ի, մահացածներինը՝ 4 հազար 369-ի: Երկրների տասնյակը եզրափակում է Հնդկաստանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 145 հազար 456-ի: Վարակի հետևանքով մահացել է 4 հազար 172 մարդ: Հնդկաստանին հաջորդում է Իրանը 137 հազար 724 ընդհանուր դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 451:     Վարակվածների թվով Իրանին հետևում են Պերուն՝ 123 հազար 979 ընդհանուր դեպքով, Կանադան՝ 85 հազար 711 դեպքով: Կանադան վարակվածների թվով շրջանցեց վարակի ծագման երկիր Չինաստանին: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը 82 հազար 992 է: Օրեր առաջ Չինաստանում վրակի նոր դեպք չէր գրանցվել, իսկ այսօրվա տվյալների համաձայն, վարակի 7 նոր դեպք է գրանցվել: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 731-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 45 հազար 465, մահերինը՝ 26: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 30 հազար 307 է, մահացածներինը՝ 248: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 21 հազար 967-ի, մահացածներինը՝ 165-ի: Եգիպտոսում 17 հազար 967 հաստատված դեպք կա, մահացել է 783 մարդ: Իրաքում գրանցվել է 4 հազար 632 վարակվածության, 163 մահվան դեպք: Լիբանանում կա 1119 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 106-ի: Մահացել է 4 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:16 - 26 մայիսի, 2020