ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Վլադիմիր Զելենսկին  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները և «հակապատերազմական կոալիցիան»

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները և «հակապատերազմական կոալիցիան»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Twitter-ում գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները և «հակապատերազմական կոալիցիան»։ Այս մասին հայտնում է tass.ru-ն։  «Հենց նոր Ջո Բայդենի հետ քննարկեցի պատժամիջոցների ավելացումը, կոնկրետ պաշտպանական օգնությունը և հակապատերազմական կոալիցիայի ստեղծումը: Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին Ուկրաինային ցուցաբերած ուժեղ աջակցության համար»,- գրել է Զելենսկին: Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսով քննարկել է որոշ եվրոպական երկրների վրա ազդելու հնարավորությունը, որոնք կասկածներ Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելու անհրաժեշտության վերաբերյալ։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները ուրբաթ երեկոյան Բրյուսելում արտակարգ խորհրդակցություն են անցկացրել, որի ընթացքում հավանություն են տվել Ռուսաստանի Դաշնության դեմ անձնական և տնտեսական պատժամիջոցների երկրորդ փաթեթին Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։ Նոր սահմանափակումների թվում քննարկվել է Ռուսաստանին տեղեկատվության փոխանցման և SWIFT վճարումներ կատարելու միջբանկային համակարգից անջատելու հնարավորությունը։
22:54 - 25 փետրվարի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ և կանադացի ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու՝ երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը՝ ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։ Ստեֆան Դիոնը նշել է, որ Հայաստանը շարժվում է ժողովրդավարական բարեփոխումների կարևոր ուղիով և ընդգծել, որ իր առաքելության հիմնական նպատակը Կանադայի կողմից Հայաստանի ժողովրդավարական գործընթացին աջակցությունն է: Արարատ Միրզոյանը կարևորել է դատական համակարգի արդիականացման, հանրային ծառայությունների թվայնացման և արդյունավետ կառավարման և մի շարք այլ ոլորտներում կանադական կողմի հետ փորձի փոխանակումը, և համոզմունք հայտնել, որ այս փոխգործակցությունը ճանապարհ կհարթի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման համար։ Քննարկվել է նաև ՀՀ խորհրդարանի կարողությունների զարգացման և քաղաքացիական հասարակությանն աջակցելու հնարավորությունները։ Զրուցակիցները նշել են Կանադայում հայկական համայնքի կարևոր դերը հայ-կանադական հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային օրակարգի մի քանի հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները։
17:35 - 25 փետրվարի, 2022
Եվրամիությունը կարգելի ինքնաթիռների և դրանց սարքավորումների վաճառքը ռուսական ավիաընկերություններին |armtimes.com|

Եվրամիությունը կարգելի ինքնաթիռների և դրանց սարքավորումների վաճառքը ռուսական ավիաընկերություններին |armtimes.com|

armtimes.com: Եվրամիությունը կարգելի ինքնաթիռների և սարքավորումների վաճառքը ռուսական ավիաընկերություններին, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «Մենք արգելում ենք բոլոր ինքնաթիռների, պահեստամասերի և սարքավորումների վաճառքը ռուսական ավիաընկերություններին: Դա կհանգեցնի Ռուսաստանի տնտեսության առանցքային հատվածի և երկրի հաղորդակցության հնարավորությունների դեգրադացմանը: Ռուսաստանի ներկայիս առևտրային օդային նավատորմի երեք քառորդը կառուցվել է Եվրամիությունում, ԱՄՆ-ում և Կանադայում, հետևաբար, օդային հաղորդակցությունը լրջորեն կախված է այդ վաճառքից»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ եվրոպական նոր էներգետիկ պատժամիջոցները «անհնարին են դարձնում» ռուսական նավթավերամշակման գործարանների արդիականացումը։ Բացի այդ, սահմանափակումները կկենտրոնանան «հիմնական տեխնոլոգիաների» հասանելիության սահմանափակման վրա, ինչպիսիք են կիսահաղորդիչները և նորագույն ծրագրային ապահովումը: Ավելի վաղ ԵՄ երկրների ղեկավարները արտահերթ գագաթնաժողովում պայմանավորվել էին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, որոնք կազդեն ֆինանսական կազմակերպությունների, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների ձեռնարկությունների գործունեության, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների շրջանառության և վիզային քաղաքականության վրա։
10:13 - 25 փետրվարի, 2022
ՌԴ-ն կոշտ միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան Եվրամիության սանկցիաների․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն կոշտ միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան Եվրամիության սանկցիաների․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն կոշտ միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան Եվրամիության սանկցիաների, հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը, փոխանցում է Ռիա նովոստին։ ԱԳՆ-ից նաև նշել են, որ ՌԴ-ի դեմ Եվրամիության սանկցիաները անարդյունավետ են եւ ոչ լեգիտիմ։ Երկրի արտաքին գերտեսչությունը շեշտել է, որ ԵՄ-ին ոչ ոք չի տվել պատերազմի ու խաղաղության խնդիրները լուծելու լիազորություն։ ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի նման իրավասություն։«Ցանկանում ենք եւս մեկ անգամ հիշեցնել՝ արեւմտյան երկրները չունեն մենաշնորհ միջազգային իրավունքի եւ միջազգային զարգացումների շարժիչ ուժի։  Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
18:48 - 24 փետրվարի, 2022
ԵՄ-ն Ուկրաինայից փախստականների ընդունելու ծրագիր է մշակել
 |factor.am|

ԵՄ-ն Ուկրաինայից փախստականների ընդունելու ծրագիր է մշակել |factor.am|

factor.am: ԵՄ-ն Ուկրաինայից հնարավոր փախստականներին միության սահմանամերձ պետություններում ընդունելու ծրագիր է մշակել։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ամիսներ շարունակ մենք լավագույնի հույս ունեինք, բայց պատրաստվում էինք վատթարագույնին։ Հիմա սահմանային ծառայությունների հետ միասին Ուկրաինայից փախստականներին Եվրամիության սահմանամերձ երկրներում ընդունելու ծրագիր ենք պատրաստել»,- հայտնել է ԵՀ ղեկավարը։ ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնն իր հերթին տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է աջակցել ԵՄ անդամ երկրներին փախստականներին ընդունելուն նախապատրաստվելու հարցում՝ Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը զուգընթաց։ «Եվրահանձնաժողովը պատրաստ է աջակցել անդամ երկրներին՝ [փախստականներին] ընդունելու պատրաստակամության հարցում: Ես շնորհակալություն եմ հայտնում Լեհաստանին, Չեխիային, Ռումինիային, Սլովակիային և Հունգարիային անհապաղ պաշտպանություն տրամադրելու պատրաստակամության և ցանկության համար»,- նշել է Յոհանսոնը։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
18:29 - 24 փետրվարի, 2022
Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ բժշկական պարագաների շտապ օգնության հարցով

Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ բժշկական պարագաների շտապ օգնության հարցով

Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում բժշկական օգնության համար: Այս մասին հայտնել է Ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեշ Լենարչիչը։  «Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ բժշկական պարագաների շտապ օգնության հարցով»,- գրել է նա թվիթերյան իր էջում՝ կոչ անելով անդամ երկրներին անհապաղ հանդես գալ այդպիսի օգնության առաջարկներով։ Հիշեցնենք՝ այսօր՝ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
17:21 - 24 փետրվարի, 2022
Եվրամիությունը G7-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի իրադրության շուրջ բանակցություններ կվարի մոտ ժամանակներս |armenpress.am|

Եվրամիությունը G7-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի իրադրության շուրջ բանակցություններ կվարի մոտ ժամանակներս |armenpress.am|

armenpress.am: style="text-align: justify; font-family: 'ghea grapalat', ghea_grapalatregular, Tahoma, 'Arian AMU', 'Arial Unicode', Sylfaen, sans-serif; font-size: 15px; background-color: #ffffff;">Եվրամիության երկրների ղեկավարները G7-ի եւ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ բանակցություններ կվարեն, որպեսզի քննարկեն Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը: Ինչպես հաղորդվում Է Եվրամիության՝ փետրվարի 24-ին հրապարակված հայտարարության մեջ, բանակացությունները կկայանան մոտ ժամանակներս: «Մենք համակարգում ենք մեր պատասխան գործողությունները հարեւանների եւ միջազգային գործընկերների, ներառյալ ՆԱՏՕ-ի եւ G7-ի հետ, որոնց ղեկավարները շուտով կհանդիպեն»,- ասված Է հայտարարության մեջ: Ավելի վաղ Եվրամիության եւ G7-ի ղեկավարների առաջիկա հանդիպման մասին հայտնել Է Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:54 - 24 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահին

Նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է նախագահի կայքը։ «Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Մարինա Կալյուրանդին և Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին, Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյին` անաչառ դիրքորոշման ու Հարավային Կովկասում ճգնաժամերը խաղաղ ճանապարհով լուծելուն միտված շարունակական ջանքերի համար։ Նախագահի պաշտոնակատարը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ու ԵՄ անդամ երկրների միջև գործընկերային հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հիմնահարցերին՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շարունակականությունը։ Այս համատեքստում շեշտվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացումը, ինչպես նաև ադրբեջանական կողմից վերջիններիս խախտումների հետևանքների վերացումը, այդ թվում՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վերադարձը, հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Երևանում օրերս կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու մշտական հանձնաժողովների նիստերի շուրջ»,- նշված է կայքում։
16:33 - 24 փետրվարի, 2022
Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին եւ դատապարտում ենք Ուկրաինայի հանդեպ ագրեսիան․ ՀՀ-ում ԵՄ դեսպան |aravot.am|

Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին եւ դատապարտում ենք Ուկրաինայի հանդեպ ագրեսիան․ ՀՀ-ում ԵՄ դեսպան |aravot.am|

aravot.am: «Եվրոպական միության բոլոր կառույցները միասնական են։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին։ Մեր հայտարարությունները շատ հստակ են եւ դատապարտում են Ուկրաինայի հանդեպ ագրեսիան»,-ազգային ժողովում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը։ Նրա խոսքով․ «Եվրոպական պառլամենտը միասնական է աշխատում՝ ձեռք ձեռքի տված։ Մեր խորհրդակցությունների ժամանակ դա ընդգծվել է»։ Նկատառմանն ի պատասխան, որ Եվրոպան կարծես թե մենակ է թողել Ուկրաինային եւ միայն խոսքերով է սատարում, դեսպանն ընդգծեց․ «Կարդացեք մեր հայտարարությունները եւ կտեսնեք Եվրամիության հստակ դիրքորոշումը․․․մենք հավատում ենք, որ դիվանագիտության միջոցով հնարավոր կլինի հասնել․․․սա ահավոր է աշխարհի եւ Ուկրաինայի համար»։
15:43 - 24 փետրվարի, 2022
Անկախ Ադրբեջանի ասածից՝ վերահաստատում եմ, որ պատերազմը լուծում չէ․ Եվրախորհրդարանի պատգամավոր |aravot.am|

Անկախ Ադրբեջանի ասածից՝ վերահաստատում եմ, որ պատերազմը լուծում չէ․ Եվրախորհրդարանի պատգամավոր |aravot.am|

aravot.am: «Անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչ կասի միակողմանի, վերահաստատում եմ, որ պատերազմը լուծում չէ։ Լուծումը բանակցությունների արդյունք պետք է լինի՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահող Մարինա Կալյուրանդը։ Նրա խոսքով․ «Կարեւոր է, որ ռազմագերիները վերադարձվեն։ Շարունակելու ենք սա կրկնել, մինչեւ վերջին ՀՀ քաղաքացին կվերադարձվի ՀՀ-ին։ Ռազմագերիները, մարդկային կյանքը չեն կարող առեւտրի առարկա լինել, ուստի մենք ողջունում ենք ՀՀ-ի քայլը՝ Ադրբեջանին տրամադրելու ականապատ տարածքների քարտեզները»։ Ինչ վերաբերում  է Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը, Կալյուրանդը հույս հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը շուտով կգա տարածաշրջան։ Հայաստանյան պաշտոնյաների հետ հանդիպումներն ամփոփելով՝ Մարինա Կալյուրանդը նշեց․ «Քննարկել ենք, թե ինչ առաջխաղացման է հնարավոր հասնել ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում։ Խոսել ենք կոմունիկացիաների ապաշրջափակման, երկաթգծի մասին՝ քայլեր, որոնք աստիճանաբար կարող են բերել լուծումների։ Խոսել ենք նաեւ Թուրքիայի հետ բանակցությունների մասին։ Թուրքական ավիաընկերություններն արդեն թռնում են Երեւան։ Հաջողություն ենք մաղթում կողմերի՝ այսօր կայանալիք հանդիպմանը»։
14:49 - 24 փետրվարի, 2022
Մեր քննարկմանն ընդգծվել է հայ ռազմագերիների, պահվող անձանց վերադարձի կարևորությունը․ Կալյուրանդ

Մեր քննարկմանն ընդգծվել է հայ ռազմագերիների, պահվող անձանց վերադարձի կարևորությունը․ Կալյուրանդ

Այսօր տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի և Մարինա Կալյուրանդի մամուլի ասուլիսը: Կալյուրանդն իր ելույթում շեշտեց, որ տեսնում են ժողովրդավարության ճանապարհին Հայաստանի բարեփոխումները և ձեռքբերումները։ Այս առումով, ըստ նրա, Հայաստանն առաջատարներից է տարածաշրջանում։  Կալյուրանդը տեղեկացրեց, որ կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ հակամարտությունը։  «Ես ասացի, որ պատերազմը երբեք լուծում չէ, անկախ նրանից, թե ինչ կասի Ադրբեջանը միակողմանի։ Լուծումը պետք է լինի բանակցությունների արդյունք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։  Մենք ընդգծեցինք նաև Բաքվում գտնվող ռազմագերիների, պահվող անձանց վերադարձի կարևորությունը։ Մենք կշարունակենք սա կրկնել, մինչև ՀՀ վերջին քաղաքացին չվերադառնա Հայաստան»,- ասաց Կալյուրանդը։ Կալյուրանդի խոսքով՝ բոլորն ունեն խաղաղության ու բարգավաճման իրավունք, դրան կարելի է հասնել դիվանագիտության միջոցով։ «Ես իրապես ցավում եմ այն կյանքերի համար, որ կորսվել են, ցավում եմ բոլոր ընտանիքների տառապանքների համար»,- ասաց նա։
14:24 - 24 փետրվարի, 2022
Պուտինը պատասխանատու է պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար․ ԵՄ ներկայացուցիչ

Պուտինը պատասխանատու է պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար․ ԵՄ ներկայացուցիչ

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այսօր Բրյուսելում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով Ուկրաինայի վրա ՌԴ հարձակմանը։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը ասել է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա դասվել է վերջին 80 տարվա ընթացքում Եվրոպայի ամենածանր ժամերի շարքին․ «Սրանք Եվրոպայի համար ամենածանր ժամերից են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո», - լրագրողների հետ զրույցում նշել է նա: Բորելը խոստացել է հրատապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ինչպես նաև աջակցել մարդկանց, այդ թվում՝ ԵՄ անձնակազմի տարհանմանը։ Խոսելով Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին՝ նա ասել է, որ 27 անդամներից բաղկացած դաշինքի պատժիչ միջոցները Ռուսաստանի դեմ լինելու են պատժամիջոցների ամենախիստ փաթեթը, որը երբևէ իրականացվել է: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանատու է պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար, ինչով պայմանավորված՝ ԵՄ-ն նրան պատասխանատվության կենթարկի․ «Այս փաթեթով մենք կթիրախավորենք Ռուսաստանի տնտեսության ռազմավարական ոլորտները՝ արգելափակելով նրանց հասանելիությունը հիմնական տեխնոլոգիաներ և շուկաներ։ Մենք կթուլացնենք Ռուսաստանի տնտեսական բազան և արդիականացման կարողությունները։ Դրանից բացի, կսառեցնենք ԵՄ-ում ռուսական ակտիվները և կդադարեցնենք ռուսական բանկերի մուտքը եվրոպական ֆինանսական շուկա»,- նշել է Լեյենը։    
14:11 - 24 փետրվարի, 2022
Հակոբ Արշակյանի ելույթը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստում

Հակոբ Արշակյանի ելույթը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստում

Փետրվարի 24-ին կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստը, որի ընթացքում Հակոբ Արշակյանը հանդես է եկել բացման խոսքով: Ստորեւ՝ նրա բացման խոսքն ամբողջությամբ։ «Ողջունում եմ ձեզ Երեւանում` ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք քննարկել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության ներկա վիճակին, Ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային այլ հարցեր: Ցանկանում եմ նշել, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի համար եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության տիրույթի կարեւոր ուղղություններից մեկը: Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերն արդի միջազգային հարաբերություններում, մենք մշտապես պատրաստ ենք երկխոսություն ծավալել մեր եվրոպացի գործընկերների հետ խորհրդարանական տարբեր ձեւաչափերում` տարածաշրջանային խնդիրներ քննարկելու եւ դրանց լուծումներին աջակցելու համար: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Եվրոպական միության հետ արդեն իսկ գոյություն ունեցող սերտ գործընկերության խորացմանն ուղղված ընդհանուր օրակարգի հաստատմանը, ինչն էլ, վստահաբար, կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու զարգացմանը: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2021 թվականի մարտի 1-ից գործողության մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացել ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության նոր ծրագրեր իրականացնելու համար: Կուզենայի մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել Եվրոպական միության կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների իրականացմանը: Անցյալ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ ու արդար անցկացմամբ մենք վերահաստատեցինք ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը: Վստահեցնում եմ, որ Հայաստանի իշխանություններն առաջնահերթ են համարում ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակականության ապահովման եւ ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիության ուղղությամբ: Նախորդ տարվա իրադարձությունները նոր իրականություն են ստեղծել  մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս: 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքներն անդառնալի եղան մեզ համար: Այսօր մեր առջեւ կանգնած են անվտանգության մարտահրավերներ: Տարածաշրջանի խաղաղությունը վտանգված է, կայունությունը` փխրուն: Առավել վտանգավոր զարգացում է հանդիսանում ադրբեջանական զինուժի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է 2021 թվականի մայիսի 12-ից: Հայաստանի Հանրապետության դեմ ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի եւ լրջորեն վտանգել տարածաշրջանային անվտանգությունը: Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ եւ հասցեական արձագանք, այդ թվում`  Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցմանը եւ Ադրբեջանի կողմից սահմաններում հրահրող հետագա սրացումներին: Մեր խորին համոզմամբ, ուժի կիրառումը չի կարող նպաստել վստահության ամրապնդման միջոցառումների հաստատմանը, ինչպես նաեւ խաղաղության մթնոլորտին: Այս առումով կուզենայի իմ շնորհակալությունը հայտնել Եվրոպական խորհրդարանի անդամներին` 44-օրյա պատերազմից հետո սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար: Կուզենայի առանձնահատուկ անդրադառնալ հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձեւի համար, որով Եվրոպական խորհրդարանը պահանջում է հակամարտության ընթացքում եւ դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիների, ռազմական եւ քաղաքացիական անձանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը: 2021թ. մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության արդյունքներով հաստատվեց նաեւ Թուրքիայի վերաբերյալ բանաձեւ-զեկույցը, որում Եվրոպական միությունը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Թուրքիային նաեւ կոչ է արվում զերծ մնալ ցանկացած տեսակի հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից եւ լիարժեքորեն հարգել հայկական մշակույթը պաշտպանելու հանձնառությունը: Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ունեցած բացասական դերին: Հաշվետու զեկույցներում ԵՄ կողմը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Ցավոք սրտի, Հայոց ցեղասպանության չճանաչումը եւ ցեղասպանության ժխտումը բերում են նոր ցեղասպանությունների եւ պատերազմների: Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը, դրանց խախտումների հետեւանքների վերացումը, այդ թվում` անվերապահորեն հրադադարի ռեժիմի պահպանումը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը, ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման համար: Հայաստանը մեծապես կարեւորում է հարեւան պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալը: Մենք կողմնակից ենք եւ ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով եւ գործընկերության վրա խարսխված հարաբերություններ հաստատելուն` մշտապես պատրաստ լինելով առողջ ու իրատեսական երկխոսության: Կուզենայի ձեզ տեղեկացնել, որ իմ գործընկեր, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ հունվարի 14-ին հանդիպել է Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ: Այսօր, Վիեննայում տեղի կունենա բանագնացների երկրորդ հանդիպումը: Լիահույս ենք, որ Թուրքիան կվերանայի 1993 թվականից ի վեր անկախ Հայաստանի նկատմամբ վարվող փակ սահմանների քաղաքականությունը: Մենք պատրաստակամ ենք համագործակցության կամուրջներ ունենալ ինչպես հարեւան երկրների, այնպես էլ տարբեր ձեւաչափերում գործող միջազգային կազմակերպությունների հետ` ի նպաստ մեր երկրի զարգացման ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդման: Վստահ եմ, որ Եվրոպական միությունն այն կառույցն է, որն իր առաքելությամբ կաջակցի այդ խաղաղության ու կայունության հաստատմանը, իսկ մենք` խորհրդարանականներս, կօգտագործենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր լծակները մեր տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների հաստատման եւ հարգման ուղղությամբ: Եվս մեկ անգամ ողջունում եմ գործընկերներին Հայաստանում եւ մաղթում արդյունավետ աշխատանք: Շնորհակալություն»,- իր ելույթում նշել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
13:30 - 24 փետրվարի, 2022