#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Քննարկում չի եղել պաշտոններ զբաղեցնելու մասին․ Խաչատուր Սուքիասյանը՝ ընտրություններից հետո փոխվարչապետ դառնալու մասին

Քննարկում չի եղել պաշտոններ զբաղեցնելու մասին․ Խաչատուր Սուքիասյանը՝ ընտրություններից հետո փոխվարչապետ դառնալու մասին

Ոչ մի քննարկում չի եղել պաշտոններ զբաղեցնելու մասին, ուղղակի քննարկում է եղել գնալ ԱԺ։ Այս մասին Փարաքարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կուսացկության պատգամավոր թեկնածու Խաչատուր Սուքիասյանը։ «Աշխարհում պետական կառավարման համակարգում կա 2 անընդունելի վիճակ․ առաջինը կոռուպցիան է, որ պետք է զրոյական վիճակում լինի, երկրորդը պաշտոնյայի անարդյունավետ լինելն է։ Իսկ ՀՀ-ում կան կիրթ, բանիմաց, փորձ ունեցող, բարի, ազնիվ մարդիկ, որոնք կարող են այս կամ այն օղակում ի նպաստ ՀՀ-ի աշխատել»,- նշեց նա։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք դա Տիգրան Ավինյանին է վերաբերում, Սուքիասյանն ասաց, որ դա վերաբերում է իրեն, Ձեզ, բոլորին։ Դիտարկմանը, թե ինչ կասի ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, «ՔՊ» նախընտրական ցուցակում չհայտնված Տիգրան Ավինյանի հետ, պատգամավորի թեկնածուն ասաց․ «Ես չեմ ճանաչում պարոն Ավինյանին, չգիտեմ՝ ինչ հակասության մասին է խոսքը, իր հետ չեմ շփվել»։
12:21 - 07 հունիսի, 2021
Հայաստանին անհրաժեշտ է ստին, կեղծիքին, պոպուլիզմին և պարտվողականությանը այլընտրանք առաջարկող իշխանություն. Իշխան Սաղաթելյան |tert.am|

Հայաստանին անհրաժեշտ է ստին, կեղծիքին, պոպուլիզմին և պարտվողականությանը այլընտրանք առաջարկող իշխանություն. Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Մենք մեկնարկը տալիս ենք Ագարակ համայնքից, ավարտում ենք Երևանում և ամբողջ Հայաստանով մեկ քշենք այս իշխանությանը և գնանք դեպի ուժեղ Հայաստան: Այս մասին այսօր ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Սյունիքի մարզի Ագարակ համայնքում, որտեղից էլ մեկնարկել է դաշինքի նախընտրական քարոզարշավը: «Պատահական չէ, որ նախընտրական արշավի առաջին օրը սկսում ենք Սյունիքից և Ագարակ համայնքից: Սյունիքը ողնաշարն է և Հայաստանի դարպասը, Սյունիքը այս ազգադավ իշխանության դեմ պայքարի խորհրդանիշն է, մենք մեր հաղթական արշավը սկսում ենք Սյունիքից և հունիսի 20-ին ավարտելու ենք Երևանում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը: Նա նաև նշեց, որ «Հայաստան» դաշինքն է այն թիմը, որն ունի երկրի զարգացման ծրագիր, ով կարող է կազմակերպել երկրի սահմանների պաշտպանությունը, վերականգնել հայ ժողովրդի, հայ մարդու արժանապատվությունը և երկիրը բերել բնականոն զարգացման հուն:
12:13 - 07 հունիսի, 2021
Մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր |lragir.am|

Մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հետ․ Պարոն Միսկարյան, վաղվանից մեկնարկում է պաշտոնական քարոզարշավը, սակայն արդեն հնչում են փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ: Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարել է, թե այս իշխանությունը որևէ խոստում չի կատարել, անգամ խոստացել էր իրեն դատել, դա էլ չարեց: Արդյոք կարո՞ղ ենք առողջ ընտրապայքար կանխատեսել: Շատ հետաքրքիր դիտարկում է արել Ռոբերտ Քոչարյանը. Ամենայն հավանականությամբ, իր կարծիքով, բոլոր խոստումների մեջ ամենահեշտ իրագործելին երևի թե հենց իրեն դատելն էր: Իսկ առհասարակ՝ դժվար է առողջ ընտրապայքար սպասել, երբ ընտրություններին մասնակցում են բոլոր այն ուժերը, որոնք Հայաստանում հիմք են դրել ընտրակաշառքներին, ընտրակեղծիքներին, վարչական ռեսուրսի կիրառմանը և այսօր շարունակում են ավելի ու ավելի պառակտել հանրությանը: 26 քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին: Որքանո՞վ են կանխատեսելի այս ընտրությունների արդյունքները: Արդյոք կլինե՞ն անակնկալներ: Քանի որ ռեսուրսները կուտակված են 2-3 ուժերի մոտ, իսկ այս ընտրությունները՝ նախորդների պես, ռեսուրսների պայքար է, մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր՝ լիդերներ, ու 20+ այլ ՝ մանր-մունր ուժեր՝ աուտսայդերներ: Այս կոնտեքստում եթե նայենք, ապա՝ այո, կլինեն անակնկալներ, քանի որ մեր շփումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ հանրության մոտ բոլորովին այլ տրամադրություններ են. Քաղաքացիներն իրականում ավելի շատ հակված են ԱԺ-ում առողջ ուժեր տեսնելուն: Շարունակությունը՝ lragir.am-ում
12:09 - 07 հունիսի, 2021
Նախընտրական քարոզչության մեկնարկի օրը ԲՀԿ-ի կողմից արձանագրել է խախտում․ կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել սահմանված կարգին համապատասխան․ Ընտրությունների վերահսկման կոմիտեն

Նախընտրական քարոզչության մեկնարկի օրը ԲՀԿ-ի կողմից արձանագրել է խախտում․ կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել սահմանված կարգին համապատասխան․ Ընտրությունների վերահսկման կոմիտեն

Քաղաքացիներից ստացված ահազանգերի արդյունքում հունիսի 7-ին՝ նախընտրական քարոզչության մեկնարկի օրը, Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է խախտում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Մասնավորապես, Արարատի մարզի տարբեր հանրային վայրերում դիտարկվել է հետևյալ հայտարարությունը. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրահանգով ս.թ. հունիսի 6-ից Մասիսի կոնյակի-գինու գործարանի ներկայացուցիչները լինելու են Արտաշատի տարածաշրջանի բոլոր գյուղերում և անհատապես տեղում կնքելու են խաղողի մթերման պայմանագրերը: Բոլորին խնդրում ենք նեղություն չկրել և չգնալ գործարան պայմանագրերի համար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակ, Երևանյան 7, Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց»: ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «նախընտրական քարոզչության ժամանակ … թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուի անունից խաղողագործներին նման առաջարկ կատարելը իրենից ներկայացնում է նախընտրական քարոզչության ժամանակ տրվող խաղողի մթերման ծառայությունների խոստում, ինչն արգելված է օրենքով: Ընտրությունների վերահսկման կոմիտեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կոչ է անում վերացնել նշված խախտումը և նախընտրական քարոզչությունն իրականացնել սահմանված կարգին համապատասխան:
11:49 - 07 հունիսի, 2021
Սա հերթական ընտրություն չէ, սա մեր գոյության պատերազմն է․ մենք պետք է փրկենք այն, ինչ մնացել է մեր պետականությունից․ Վահե Հակոբյանը՝ Սյունիքում |tert.am|

Սա հերթական ընտրություն չէ, սա մեր գոյության պատերազմն է․ մենք պետք է փրկենք այն, ինչ մնացել է մեր պետականությունից․ Վահե Հակոբյանը՝ Սյունիքում |tert.am|

tert.am: Պատահական չէ, որ մենք քարոզարշավի մեկնարկը սկսում ենք այստեղից, որտեղ հերթական անգամ մերժվեցին ապաշնորհ ազգադավները։ Այս մասին Սյունիքի Ագարակ քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։ «Այսօր ամենալավը սյունեցին է հասկանում, թե ինչ սպառնալիքների առաջ են մեզ կանգնեցրել ներկա իշխանությունները, ինչ է նշանակում ամեն օր անցել թշնամու դրոշների տակ մեր սեփական հողում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս ընտրությունները սովորական չեն։ «Սա հերթական ընտրություն չէ, սա մեր գոյության պատերազմն է։ Այո, պատերազմ է, որովհետև մենք պետք է փրկենք այն, ինչ մնացել է մեր պետականությունից, որովհետև դա պետք է մեր երեխաների ապագայի համար։ Ահռելի քանակի գործ կա անելու, և այս պարագայում բոլորս, ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է լծվի այս մեծ խնդիրը լուծելու գործին»,-ասաց նա։
11:44 - 07 հունիսի, 2021
ՀՀ նախագահը կոչ է հղել նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ

ՀՀ նախագահը կոչ է հղել նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կոչով է հանդես եկել նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ: «Այսօր Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այս ընտրությունները տեղի են ունենում բացառիկ բարդ և ճգնաժամային պայմաններում, մեր ժողովուրդն ու պետությունն անցնում են դժվարին փորձությունների միջով: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ եմ անում լինել առավելագույնս զուսպ, հարգել ընտրողին ու մրցակցին, ցուցաբերել խոհեմություն ու հանդուրժողականություն, ընտրական գործընթացն անցկացնել քաղաքակիրթ քաղաքական մշակույթի մթնոլորտում: Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ քարոզչական անազնիվ տեխնոլոգիաներին, հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու հավաքական նպատակին: Պետական բոլոր կառույցները պարտավոր են առավել պատասխանատվությամբ վերաբերվել իրենց պարտականություններին: Հատկապես մեծ պատասխանատվություն ունեն իրավապահ մարմինները: Նրանք պարտավոր են գործել մեծ պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ երաշխավորելու օրինականությունն ու իրավունքի գերակայությունը, ապահովելու հասարակական կարգը, ընտրությունների բնականոն ընթացքը: Դիմում եմ բոլոր ընտրողներին՝ ընտրություններին ակտիվորեն մասնակցելով դրսևորենք մեր վերաբերմունքը քաղաքական այս կամ այն ուժի, այս կամ այն քաղաքական գործչի հանդեպ՝ խորապես գիտակցելով, որ ընտրություն ենք կատարում մեր երկրի ապագայի, զարգացման հեռանկարի, մեր սերունդների բարեկեցության համար: Հաջողություն մաղթելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին՝ ուզում եմ հիշեցնել, որ այս ընտրությունները, արտահերթ և նաև արտակարգ, երկրի համար բախտորոշ լինելով հանդերձ, բնականոն քաղաքական գործընթաց են, որին պետք է վերաբերվել մեծ պատասխանատվությամբ, և որից Հայաստան պետությունը և մեր ժողովուրդը պետք է դուրս գան արժանապատվորեն»:
11:35 - 07 հունիսի, 2021
Խնդրում ենք ուշադիր լինել մեր յուրաքանչյուր հրապարակային խոսքին, որը ձեզ է ուղղվելու միանգամայն անկեղծ սրտով․ «Արդար Հայաստան» կուսացկության նածագահ Նորայր Նորիկյան

Խնդրում ենք ուշադիր լինել մեր յուրաքանչյուր հրապարակային խոսքին, որը ձեզ է ուղղվելու միանգամայն անկեղծ սրտով․ «Արդար Հայաստան» կուսացկության նածագահ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը հայտարարություն էտարածել, որում ասվում է․   «Սիրելի’ հայրենակիցներ, հարազատ մարդիկ Այսօր մեկնարկում է պաշտոնական ընտրարշավը: Մենք ունենք ընդամենը երկու շաբաթ` ներկայանալու ձեր առջեւ եւ ներկայացնելու մեր ծրագիր-անելիքները: Որքան էլ մեծ է մեր ցանկությունը քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ Հայաստանի ընտրողի առջեւ դեմ առ դեմ, բաց ճակատով հանդես գալու, նույնքան և սուղ են ժամանակային ու ֆիզիկական հնարավորությունները իրագործելու այդքան անհրաժեշտ կենդանի շփումը մեր եւ ձեր միջեւ: Ուստի և խնդրում ենք ձեզ ուշադիր լինել մեր յուրաքանչյուր հրապարակային խոսքին, որը ձեզ է ուղղվելու միանգամայն անկեղծ սրտով, ձեզ բոլորիդ առավելագույնս հասանելի եւ ընկալելի ձեւակերպումներով: Մինչ մեր հիմնական ասելիքին անցնելը մեկընդմիշտ փարատենք ձեր կասկածները առ այն, թե ինչու «Արդար Հայաստանը» չգնաց դաշինքի որեւէ ուժի հետ` այսպիսով ավելացնելով ընտրվելու եւ էլ ավելի բազմապատիկ հնարավորությամբ մերժելի բոլոր ուժերին ասպարեզից հեռացնելու շանսերը: Մեն մի պատճառով: Ապագա Հայաստանի զարգացման հիմքում որպես անկյունաքար դնելով արդարության սկզբունքը եւ համոզված լինելով, որ անհրաժեշտ բոլոր զարգացումները ճյուղավորվում են արդարության ակունքից, մենք այդպես էլ չհանդիպեցինք այս գաղափարը կիսող ուժի: Եւ եթե դու երկրի զարգացման ռազմավարության հարցը խոնարհում ես ամեն գնով ընտրություններում հաղթելու մարտավարական հնարքին, ապա ո՞րն է քո տարբերությունը միմյանց հաջորդող քաղաքական ճգնաժամերում ասպարեզը տնօրինող ուժերից, որոնք ամենայն դյուրությամբ հանուն այսրոպեական եսական շահի հենց միայն զբաղված են եղել իրարամերժ քաղաքական կոնֆիգուրացիաներ ձեւավորել-քանդելո
11:28 - 07 հունիսի, 2021
Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը. Մարդու իրավունքների պաշտպան

Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը. Մարդու իրավունքների պաշտպան

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների գործընթացում հիմնարար նշանակության հարց է այն, որ ընտրական գործընթացին մասնակից քաղաքական բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը: Դա երաշխիք կլինի ընտրական իրավունքի ազատ ու անխոչընդոտ իրացման համար: Որքան դա ապահովված է, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։  Նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է ապահովել փոխադարձ հարգանք իրար նկատմամբ և բացառել որևէ լարվածություն: Ընտրությունները պետք է ծառայեն հասարակությունում համերաշխության վերականգնմանը: Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից: Հանրային գործիչները հատկապես պարտավոր են իրենց արարքներով ու խոսքով օրինակ ծառայել այս հարցում: Պետք է նկատի ունենալ, որ ցանկացած լարվածություն տարածվում է նաև կողմնակիցների միջև և մեծացնում է լարվածությունը, անգամ ագրեսիվացնում է մթնոլորտը: Պաշտոն զբաղեցնող և պետական կարգավիճակ ունեցող բոլոր անձինք` անկախ պաշտոնեական դիրքի աստիճանից, պարտավոր են հաշվի առնել, որ իրենք նախընտրական քարոզարշավի ընթացքում չեն դադարում պաշտոնյա լինելուց և պետական կարգավիճակ ունենալուց: Սա նշանակում է, որ նրանք սահմանափակված են իրենց իրավասության սահմաններով և պետք է թույլ չտան խախտում` անցնելով այդ իրավասության սահմանները: Պետության բոլոր մարմինները, այդ մարմինների պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ նրանց ուղիղ պարտավորությունն է իրենց խոսքով ու վարքով բացառել լարվածության տանող ցանկացած երևույթ՝ վիրավորանքն ու ատելությունը, հայհոյանքը, բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը: Համերաշխության մթնոլորտի, մարդու իրավունքների ու յուրաքանչյուրի կարծիքի նկատմամբ հարգանքի ապահովման գլխավոր պարտավորությունը պետությանն է: Այս նպատակների համար ընտրական գործընթացը պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը: Դիտարկումը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերում ակտիվ են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ: Դրանցով արվում են հայհոյանքներ պարունակող, ագրեսիվ, անգամ բռնությունը խրախուսող կամ արդարացվող գրառումներ: Այս արատավոր երևույթներն ավելացնում են առանց այդ էլ առկա լարվածությունը: Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում իրավապահ մարմինների արագ արձագանքն իրենց իրավասության տիրույթում հայտնված հարցերին: Այս հարցով Պաշտպանի աշխատակազմը նրանց հետ կապահովի անհրաժեշտ համագործակցություն և փոխադարձ կապ: Ի գիտություն բոլորի, ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Պաշտպանի իրավասության մեջ չի մտնում այն վեճերի լուծումը կամ բողոքների քննումը, որոնք կոնկրետ գործերով են և ուղղված են մասնավոր անձանց դեմ կամ մասնավոր անձանցից կոնկրետ պաշտոնատար անձանց պաշտպանելուն: Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների իրավունքների հարցերը, իսկ աշխատակազմում գործում է աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով և կիրականացնի անկախ մշտադիտարկում: Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքներ կամ ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100: Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում:
11:10 - 07 հունիսի, 2021
14 օր հետո մենք Հայաստանում բացելու ենք նոր էջ․ Ռոբերտ Քոչարյանի կոչը

14 օր հետո մենք Հայաստանում բացելու ենք նոր էջ․ Ռոբերտ Քոչարյանի կոչը

«Հայաստան» դաշինքը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի կոչը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Իմ կոչը թիմակիցներին, դաշինքի համակիրներին և մեր բոլոր քաղաքացիներին՝ քարոզարշավի մեկնարկին․ 1. Քարոզարշավի ընթացքում կենտրոնանալ մեր ծրագրի բովանդակության վրա։ Մեր ծրագիրն ունի երկրի վերելքի հսկայական պոտենցիալ։ 2. Վարակենք մարդկանց պոզիտիվ տրամադրությամբ, յուրաքանչյուր մեր հայրենակցի տուն պետք է մտնի հույսի և արժանապատվության գաղափարը։ 3. Մոռացե´ք գործող իշխանությունը, այն չկա մեր օրակարգում, կենտրոնացեք անելիքների վրա, ապագայի վրա։ 4. Մի´ տրվեք որևէ սադրանքի։ Ակնհայտ է, որ գործող իշխանության մի նեղ խումբ ցանկանում է անել ամեն ինչ՝ ներքին լարվածություն ու նույնիսկ բախումներ հրահրելու համար։ Սա այդ մարդու միակ կարողությունն է, իսկ անխուսափելի պարտության հեռանկարը նրանց դրդում է գնալ անօրինականությունների։ 5. Հարգանքով վերաբերվեք բոլոր ուժերին. բոլոր այն ուժերը, որոնք պայքարում են Հայաստանում պարտության էջը փակելու համար, մեր գործընկերներն են։ 6. Համբերատար խոսեք մեր հայրենակիցների հետ. այդ մարդիկ երեք տարի գտնվել են իշխանական տոտալ քարոզի և օտար ուժերի՝ երկիրը քանդող քարոզչության ազդեցության տակ։ 7. Կոչ եմ անում պետական համակարգի աշխատողներին. ձեր ճնշող մեծամասնությունը հայրենասեր ու պրոֆեսիոնալ մարդիկ են, և մենք միասին աշխատելու ենք մեր երկրում արժանապատիվ խաղաղության, տնտեսության զարգացման և համահայկական վերելքի համար։ Չվախենաք, չզիջեք որևէ սպառնալիքի տակ։ 8. Կոչ եմ անում ուժային կառույցների աշխատողներին. պահպանեք զգոնություն, սառնասրտություն, մի´ կատարեք հեռացող իշխանության ապօրինի հրամանները, կատարեք բացառապես ձեր ծառայողական պարտականությունները։ 9. Իմ թիմակիցների և ցանկացած քաղաքացու նկատմամբ ճնշումները, սպառնալիքները, ահաբեկման փորձերը չեն մնալու անպատիժ։ Բոլորը հատ-հատ պատասխան են տալու օրենքի առաջ։ 10. Այս ընտրություններում հարցը շատ պարզ է՝ հաղթելու է հույսը, վերելքի հեռանկարը, արժանապատիվ խաղաղության գաղափարը։ Ընդամենը 14 օր հետո մենք Հայաստանում բացելու ենք նոր էջ։   Մենք անպայման ունենալու ենք անվտանգ սահմաններ, անպայման ունենալու ենք կայուն խաղաղություն և արժանապատիվ կեցվածք տարածաշրջանում, մենք անպայման ունենալու ենք աշխատող ու զարգացող պետություն։   Ամեն ինչ լավ է լինելու»։
10:55 - 07 հունիսի, 2021
Ընտրական հանցագործությունների բացահայտման և դրանք կատարողների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է առանձնահատուկ հետևողականություն․ Դատախազություն

Ընտրական հանցագործությունների բացահայտման և դրանք կատարողների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է առանձնահատուկ հետևողականություն․ Դատախազություն

Նկատի ունենալով, որ 2021թ. հունիսի 7-ին մեկնարկում է հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, ընտրությունների ամբողջ ընթացքում ներգրավված բոլոր սուբյեկտներին հնարավոր հանցավոր վարքագծից զերծ պահելու նպատակով տեղեկացնում է այն արարքների մասին, որոնք համարվում են հատկապես նախընտրական շրջանին բնորոշ ընտրական հանցագործություններ և ինչպիսի պատիժներ են նախատեսված դրանք կատարողների համար: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ «ՀՀ գլխավոր դատախազությունն զգուշացնում է, որ ընտրական հանցագործությունների բացահայտման և դրանք կատարողների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է առանձնահատուկ հետևողականություն: Քաղաքացիներին հորդորում ենք ընտրական հանցագործությունների մասին տեղեկություններ ունենալու, դրանց վերաբերյալ փաստական տվյալների տիրապետելու դեպքում անմիջապես դիմել ՀՀ գլխավոր դատախազություն»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
10:44 - 07 հունիսի, 2021
Խստագույնս պահպանել օրենսդրական պահանջները. ԿԸՀ-ն կոչով դիմել է մասնակից քաղաքական ուժերին

Խստագույնս պահպանել օրենսդրական պահանջները. ԿԸՀ-ն կոչով դիմել է մասնակից քաղաքական ուժերին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչով դիմել է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին: «2021 թվականի հունիսի 7-ից մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը: Բոլորին մաղթելով արդյունավետ քարոզարշավ՝ կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին  բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը»,- ասված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունում:
10:38 - 07 հունիսի, 2021
«Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները չեն հանվի․ դատարանը բավարարեց Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի որոշման

«Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները չեն հանվի․ դատարանը բավարարեց Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի որոշման

Վարչական դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշման, որով նախընտրական փուլում պետք է հանվեին Քոչարյանի՝ «Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։ «Դատարանը գտավ, որ ԿԸՀ-ի որոշումը հիմնավոր և պատճառաբանված չէ, իսկ օրենքի սահմանումները՝ թերի են... Հետևապես, ըստ դատարանի որոշման, Քոչարյանի դեմքով էապես ավելի շատ 5 քմ-ից մեծ պաստառներ կլինեն, քան մյուս կուսակցությունների (առաջին համարների):Նշեմ, որ ԿԸՀ-ն իրոք մարդավարի չէր հիմնավորել, որ այդ պաստառները ասոցացվում են Ռոբերտ Քոչարյանի հետ: ԿԸՀ-ում, որոշման մեջ, նույնիսկ չէին գրել, որ դրա վրա Ռոբերտ Քոչարյանի դեմքն է պատկերված (!)... ԿԸՀ-ն դա չի նշել նաև իր առարկություններում ու նույնիսկ չի ներկայացելբդատական նիստին, որ դա բանավոր ասի: Ու թեև ԿԸՀ-ն իր մասով, մտածված կամ չմտածված, ամեն ինչ արել է, որ իր իսկ որոշումը անվավեր ճանաչվի, դատարանը չէր կարող այդ աստիճանի անհավասար մրցապայքար ստեղծող որոշում կայացներ: Հավելեմ, որ օրենքի բացը, որի մասին նշել է դատարանը, չէր վրիպել նաև քաղհասարակության աչքից և մենք առաջարկել էինք օրենքում փոխել ձևակերպումները: Ու թեև այդ առաջարկը  օրհնվեց Վենետիկի հանձնաժողովում, այն հանվեց «Իմ քայլի» կողմից՝ «չենք կարծում, որ կարիքը կա» հիմնավորմամբ:Ապրե՜ն տակից ոմանց լավություն անող ԿԸՀ-ն, անհավասար մրցակցություն ապահովող վարչական դատարանը և, իհարկե, բոլոր բարեփոխումները տապալած «Իմ քայլի» որոշ ներկայացուցիչներ: «Անկախ դիտորդը» շարունակում է Վարչական դատարանում ընտրական գործերի քննության մշտադիտարկումը»,- գրել է Իոաննիսյանը։
10:00 - 07 հունիսի, 2021