ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Ատեստավորման արդյունքները կանդրադառնան ուսուցչի աշխատավարձի վրա. ԿԳՆ-ն մանրամասնում է նոր ծրագիրը |armenpress.am|

Ատեստավորման արդյունքները կանդրադառնան ուսուցչի աշխատավարձի վրա. ԿԳՆ-ն մանրամասնում է նոր ծրագիրը |armenpress.am|

armenpress.am։ Առաջիկա տարիներին հանրապետությունում կլինի ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման գործընթացի նոր մակարդակ: ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ ներկայում ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կանգ է առել, որովհետև հանդես են գալիս բարեփոխումների նոր փաթեթով: «Հանրակրթության մասին օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծ է մշակվել և արդեն գերատեսչություններից համաձայնությունը ստացվել է: Այն ուղարկվել է կառավարություն: Փոփոխություններով նախատեսված են առարկայական չափորոշիչներ, նոր ծրագրեր»,-ասաց Աշոտ Արշականը: Վերապատրաստումները կիրականացվեն նոր մոտեցումներով, նոր չափանիշներով և նոր բովանդակությամբ: Եվ քանի որ վերապատրաստումների բովանդակությունն ու մոտեցումը փոխվելու է, հետևաբար նախարարությունը նպատակահարմար չի գտնում ներկայում հին ծրագրով վերապատրաստում իրականացնել:«Նախատեսում ենք կոնկրետ առարկաների գծով բովանդակային փոփոխություն: Բովանդակությունից բացի, փոփոխությունների է ենթարկվելու նաև վերապատրաստումների գործիքակազմը: Նախկինում ուսուցչի փոխարեն նախարարությունն էր որոշում, թե ինչի կարիք նա ունի, թեման հաստատվում էր և վերապատրաստումներն անցկացվում էին: Առաջարկվող փոփոխություններով թեմաները կրկին նախարարությունը կհաստատի, սակայն ուսուցիչը հնարավորություն կունենա իր առաջարկությամբ հադես գալու՝ ասելով, թե կոնկրետ ինքն ինչ վերապատրաստում է ցանկանում անցնել: Այսինքն՝ ուսուցչին են ընդառաջ գնում»,-ասաց Աշոտ Արշակյանը:Վերապատրաստումներին հաջորդող ատեստավորման փուլում ևս փոփոխություններ են սպասվում: Աշոտ Արշակյանի խոսքով քննարկվում է, որ վերապատրաստման ու ատեստավորման վերջնարդյունքները ինչ-որ ձևով արտահայտվեն ուսուցչի վարձատրության վրա:«Մենք ունենք ծրագիր, որն արդեն ամբողջական տեսքի է գալիս և առաջիկայում փորձնական կսկսենք գործարկել: Հիմքում ընկած է կամավոր ատեստացիայի սկզբունքը: Գաղափարը հետևյալն է, մենք հայտարարում ենք «իքս» առարկայից ատեստավորում, ուսուցիչը ցանկության դեպքում կարող է մասնակցել և համապատասխան չափանիշներին բավարարելու դեպքում, նրա աշխատավարձը կարող է մինչև 50 տոկոս բարձրանալ: Սկզբում կամավոր կլինի, հետագայում արդեն տարիների ընթացքում կդառնա պարտադիր»,-ասաց Աշոտ Արշակյանը: Ավելին՝ armenpress.am
05:48 - 24 մայիսի, 2019
Հայաստանի պետական առաջատար բուհեր դիմորդների թիվն ավելացել է |armenpress.am|

Հայաստանի պետական առաջատար բուհեր դիմորդների թիվն ավելացել է |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանում միասնական քննությունների մեկնարկը կտրվի հունիսի 4-ից: Այդ օրը շրջանավարտները հանձնելու են քննություն աշխարհագրություն, կենսաբանություն, համաշխարհային պատմություն առարկաներից: Հունիսի 7-ին նախատեսված է քննություն հայոց լեզու և գրականություն, հունիսի 11-ին՝ ֆիզիկա, հունիսի 14-ին՝ օտար լեզուներ, հունիսի 18-ին՝ մաթեմատիկա, հունիսի 21-ին հայոց պատմություն, քիմիա, և հունիսի 25-ին՝ ռուսաց լեզու առարկաներից: ՀՀ վարչապետի աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը հրավիրված ասուլիսում նշեց, որ գործելու է 33 քննական կենտրոն, որից 23-ը՝ մարզերում, 10-ը՝ Երևանում:«Այս տարի ունենք 22 հազար շրջանավարտ, ինչը նույն ցուցանիշն է 2017 թվականի համեմատ: Պետք է նշեմ, որ դիմորդների թիվն է ավելացել, այս տարի Արցախի հետ միասին կազմել է 10 հազար 500 դիմորդ: Պետական առաջատար բուհեր այս տարի ավելի շատ մարդ է դիմել, դա, թերևս, պայմանավորված է այն հանգամանքով, որ քննություն տալու առարկաների թիվն է նվազել: Եթե տարիներ առաջ, օրինակ, բնագիտական ուղղությամբ բուհ ընդունվելու համար հանձնում էին մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և այլն, ապա հիմա կարելի է հանձնել մեկ առարկա, մնացածի դեպքում գնահատականները բերում են դպրոցից»,-ասաց Կարո Նասիբյանը:Ամենից շատ քննություն հանձնողները հայոց լեզու և գրականություն առարկայից են՝ 5 հազար 569 շրջանավարտ: Երկրորդ տեղում անգլերեն առարկան է՝ քննություն հանձնելու է 4 հազար 760 անձ, եռյակը եզրափակում է մաթեմատիկան՝ 4 հազար 727 հոգի: Մեկ շրջանավարտ հանձնելու է իտալերեն, 3-ը՝ պարսկերեն, 4-ը՝ իսպաներեն: Հայոց պատմություն հայտագրել է 1449, իսկ համաշխարհային պատմություն՝ 45 հոգի:«Երևանում պատկերը մի փոքր այլ է: Այստեղ ավելի շատ քննություն հանձնելու են անգլերենից: Օտար լեզվի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Դրան հակառակ զգալի նվազել է համաշխարհային պատմություն առարկայի նկատմամբ հետաքրքրությունը: Մայրաքաղաքում այս առարկան հայտագրել է ընդամենը 1 հոգի»,-ասաց Կարո Նասիբյան:
10:29 - 22 մայիսի, 2019
ԿԳՆ-ն ահազանգ է ստացել առաջին դասարանցիների ընդունելության գործում արհեստական խոչընդոտների մասին |lragir.am|

ԿԳՆ-ն ահազանգ է ստացել առաջին դասարանցիների ընդունելության գործում արհեստական խոչընդոտների մասին |lragir.am|

lragir.am։ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է դպրոցներին արհեստական խոչընդոտներ չստեղծել առաջին դասարանցիների ընդունելության գործում: Ինչպես նշեց նախարարության հանրակրթության վարչություն պետ Աշոտ Արշակյանը, մայիսի 15-ից սկսվել է երեխաների առցանց ընդունելությունը, ինչը հաջողությամբ իրականացվում է, սակայն ահազանգեր են ստացվում այն մասին, որ որոշ դպրոցների տնօրեններ արհեստական խոչընդոտներ են ստեղծում: «Մասնավորապես, մեզ զանգահարում են ծնողները և տեղեկացնում, թե որոշ դպրոցների տնօրեններ երեխայի գործերն ընդունելու համար հավելյալ փաստաթղթեր են ուզում, որոնք նախատեսված չեն կարգով: Ես հորդորում եմ բոլոր ծնողներին, որ տանեն բացառապես մեր կողմից նշված ցանկին համապատասխան փաստաթղթեր: Դպրոցի տնօրեններն իրավունք չունեն լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու: Կոչ եմ անում դպրոցների տնօրեններին զերծ մնալ արհեստական խոչընդոտներ ստեղծելուց»,-ասաց Աշոտ Արշակյանը: Հարցին, թե օրինակ, դպրոցի տնօրեններն ինչ լրացուցիչ փաստաթղթեր են պահանջում, Աշոտ Արշակյանը նշեց, որ մասնավորապես, բժշկական տեղեկանք երեխայի առողջական վիճակի մասին, ինչը վաղուց հանված է:«Այդ հայտնի 26 ձևի մասին է խոսքը: Դա նախորդ տարիներից է եկել, որը հիմա հանված է: Երբ ծնողն իր երեխային գրանցում է առցանց համակարգով, ստանում է տեղեկատվություն, թե ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ երեխայի գործերը տանելու համար: Դրանից բացի, ծնողը երեխային գրանցելուց հետո ստանում է 15 աշխատանքային օր, որպեսզի այդ գործերը ներկայացնի: Այսինքն՝ այդ 15 աշխատանքային օրվա ընթացքում, երբ ծնողը գործերը տանի, դպրոցի տնօրենը պարտավոր է գործերն ընդունել»,-ասաց Աշոտ Արշակյանը:Նախարարության ներկայացուցիչը նշեց՝ ցանկացած խնդրի դեպքում ծնողները կարող են զանգել թեժ գիծ, խնդրին շատ արագ լուծում կտրվի:
12:22 - 21 մայիսի, 2019
ՀՀ և ՉԺՀ կրթության նախարարները քննարկել են երկու երկրների տեխնոլոգիական և բժշկական համալսարանների համագործակցության հարցը |armenpress.am|

ՀՀ և ՉԺՀ կրթության նախարարները քննարկել են երկու երկրների տեխնոլոգիական և բժշկական համալսարանների համագործակցության հարցը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարար Չըն Բաոշընի հետ։ Հանդիպմանն, ի թիվս այլոց, քննարկվել է Հայաստանի և Չինաստանի տեխնոլոգիական և բժշկական համալսարանների համագործակցության հարցը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման սկզբում նախարար Չընը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՉԺՀ կառավարության կազմակերպած «Արհեստական բանականություն և կրթություն» միջազգային համաժողովին մասնակցելու և նոր ձևաչափի հիմնադիրներից դառնալու համար։ Չընի խոսքով՝ Հայաստանի և Չինաստանի հարաբերություններն այս ոլորտում դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դինամիկ զարգացում են ունեցել։ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով համաժողովին հրավիրելու և բարձր մակարդակի ընդունելության արժանացնելու համար, ընդգծել է այն հսկայական առաջընթացը, որը Չինաստանն արձանագրել է կրթության ոլորտում արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառման առումով։ Ըստ նախարար Հարությունյանի՝ հայ-չինական հարաբերությունները ներկայում լուրջ ներուժ ունեն։ Նա գոհունակություն է հայտնել Երևանում Հայ-չինական բարեկամության դպրոցի հիմնադրման վերաբերյալ: Անդրադառնալով Հայաստանում չինական մշակույթի և կրթության հանրահռչակման հարցում Կոնֆուցիուսի ինստիտուտի դերակատարմանը` նախարարը կարևորել է չինական կողմի պատրաստակամությունն ինստիտուտի հնարավորությունների ընդլայնման հետ կապված:Նախարար Չընն առաջարկել է համագործակցել արհեստական բանականության ուսումնասիրությունների հարցում՝ ընդգծելով չինական կողմի պատրաստակամությունն աջակցելու տեխնոլոգիաների զարգացման գործում։Երկու նախարարները քննարկել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ ղեկավարության հանդիպման ընթացքում արծարծված՝ Հայաստանում չինարենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ընդլայնման հնարավորությունը: Այդ համատեքստում նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է իրականացնել փորձնական ծրագիր: Նախարար Չընն իր հերթին Չինաստանի կրթության նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել առաջարկվող ծրագրին աջակցել Հայաստանի մասնագետների գործուղման և վերապատրաստումների հարցում։
15:21 - 17 մայիսի, 2019
ԿԳՆ-ն արձագանքել է Մանկավարժական համալսարանը «սև ցուցակում» ներառելու հրապարակմանը

ԿԳՆ-ն արձագանքել է Մանկավարժական համալսարանը «սև ցուցակում» ներառելու հրապարակմանը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում է տարածել այն հրապարակման վերաբերյալ, որում նշվում է, որ ԿԳՆ-ը վերջերս դիմել է ֆինանսների նախարարություն, որպեսզի Երևանի պետական մանկավարժական համալսարանին ներառեն գնումների «սև ցուցակում»։ Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է. «Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի «Սև ցուցակ» հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2019 թվականի ապրիլի 11-ին գնանշման հարցման ընթացակարգով «ՀՀԿԳՆԳՀԾՁԲ-19/5» ծածկագրով կազմակերպված սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծառայությունների գնման գործընթացի արդյունքում «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը գնահատող հանձնաժողովի կողմից հայտարարվել է 1-ին տեղ զբաղեցնող և գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հարցում է ներկայացվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացվել է համապատասխան եզրակացությունը, համաձայն որի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված շեմը գերազանցող ժամկետանց պարտավորություններ: Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետ և 6-րդ ենթակետի ա/ մասը՝ «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով նախարարությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը: Միաժամանակ նշենք, որ ներկայումս հայտարարված է նոր մրցույթ»:
08:52 - 16 մայիսի, 2019
Պաշտոն ստանալու համար դիպլոմ է կեղծել. գործի նախաքննությունն ավարտվել է |tert.am|

Պաշտոն ստանալու համար դիպլոմ է կեղծել. գործի նախաքննությունն ավարտվել է |tert.am|

tert.am։ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ինստիտուտի դիպլոմը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալին: Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալը` ծնված 1968 թվականին, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին կեղծ դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպության բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստաթուղթը կեղծելու եղանակը:Մասնավորապես՝ չունենալով բարձրագույն կրթություն և տեղեկանալով, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալը պատրաստվում է ազատվել զբաղեցրած պաշտոնից, իսկ հիշյալ պաշտոնում նշանակվելու համար պարտադիր պայման է հանդիսանում բնապահպանության կամ դրան առնչվող ոլորտներում բարձրագույն կրթության առկայությունը, 1968թ. ծնված տղամարդը մտադրվել է պատրաստել և օգտագործել բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նպատակ ունենալով զբաղեցնել այդ պաշտոնը:Իր մտադրությունն իրագործելու համար 2019թ. փետրվարի 11-ին նա դիմում է ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրենին, ապա՝ ինքնակենսագրության և անձնական թերթիկի մեջ նշումներ կատարել՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում սովորելու և ավարտելու մասին:Այնուհետև այլ անձի՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993 թվականին «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ունենալու վերաբերյալ դիպլոմի պատճենում առկա տվյալները համակարգչային եղանակով ջնջելով, իր տվյալներն ավելացրել է ձեռագիր նշումներով և պատճենահանելով պատրաստել ու «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կադրերի բաժնի է ներկայացրել իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ դիպլոմի պատճենը: Արդյունքում՝ դրա հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով նշանակվել է նույն հիմնարկի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:
08:32 - 16 մայիսի, 2019
10:45-ի դրությամբ, առաջին դասարանցիների առցանց համակարգում արդեն հայտագրված է 9 հազար 321 երեխա. Կրթության և գիտության փոխնախարար |news.am|

10:45-ի դրությամբ, առաջին դասարանցիների առցանց համակարգում արդեն հայտագրված է 9 հազար 321 երեխա. Կրթության և գիտության փոխնախարար |news.am|

aysor.am։ Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ եղավ առաջին դասարանցիների առցանց համակարգի ներդրմանը: ՀՀ կրթության և գիտության փոխանախարար Արևիկ Անափիոսյանը նշեց, որ համակարգը երեկ է գործարկվել, որը փորձնական մեկնարկել է Երևանում:«Համակարգը բազում փորձարկումներից հետո է մեկնարկել Երևանում: Կանխատեսվում է 2019-2020 ուստարվա համար ունենալ շուրջ 13 հազար առաջին դասարանցի, ու տեղերը նախատեսված են հնարավոր 14 հազար առաջին դասարանցիների համար», - ասաց նա:Փոխնախարարը նշեց, որ այսօր ժամը 10:45-ի դրությամբ՝ առցանց համակարգում արդեն հայտագրված է 9 հազար 321 երեխա:Փոխնախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ արդեն կանխատեսվող առաջին դասարանցիների շուրջ 75-ից 80 տոկոսը հայտագրված է:«ժամը 09:00-ից մինչև 09:15 ժամանակահատվածում 217 հազար քլիք անընդհատ միաժամանակ եղել է, որը բերել է համակարգի ծանրաբեռնվածության: Եղել է դպորց, որ մեկ մարդը 124 տեղը ամբողջությմաբ զբաղեցրել է, քանի որ անընդհատ քլիք է արել, բայց բոլոր հնարավոր կրկնությունները վերացված են», - ասաց նա:«Դրվեց թափանցիկ ու հաշվետու մի համակարգ, որը կփոխի մշակույթ, որ կա կարգ ու օրենք, որի առաջ բոլորը հավասար են», - ընդգծեց փոխնախարարը:
07:41 - 16 մայիսի, 2019
Հայաստանում կարեւոր է ձեռնարկատիրական հմտությունները զարգացնել դպրոցական տարիներից. Կրթության և գիտության փոխնախարար

Հայաստանում կարեւոր է ձեռնարկատիրական հմտությունները զարգացնել դպրոցական տարիներից. Կրթության և գիտության փոխնախարար

news.am։ Կարեւոր է ձեռնարկատիրական հմտությունները զարգացնել դպրոցական տարիներից: Այս մասին մայիսի 15-ին «Աշխատիր, Հայաստան» ծրագրի գործարկման շրջանակում ասաց կրթության եւ գիտության փոխնախարար Արեւիկ Անապիոսյանը:Նրա խոսքով՝ գիտության եւ կրթության ոլորտը պետք զգալի ավանդ ունենա մարդկային կապիտալի զարգացման գործում, եւ Կրթության ու գիտության նախարարությունը նպատակադրվել է կրթության այնպիսի որակյալ համակարգ ստեղծել, որպեսզի բավարարի պատրաստված կադրերի հարցում աշխատանքային շուկայի պահանջները: «Այս իմաստով կարեւոր է ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական կրթությունը: «Աշխատիր, Հայաստան» ծրագիրը կարող է հնարավորություններ ստեղծել գերատեսչությունների միջեւ համագործակցության համար: Ծրագրի շրջանակում նախարարությունն առանձնացնում է մի քանի գլխավոր փոխկապակցված տարրեր՝ գիտության համար հիմք ստեղծող կրթություն, որն, իր հերթին, տեխնոլոգիաներ եւ աշխատանքային տեղեր է ստեղծում»,- ասաց Անապիոսյանը: Փոխնախարարը կարեւորեց գործատուների եւ պոտենցիալ աշխատակիցների միջեւ համագործակցությունը: «Անհրաժեշտ է, որ գործատուները ներկայացնեն իրենց ծրագրերը, որպեսզի պետությունը 5-10 տարի հետո կարողանա զարգացնել այն գիտելիքները եւ հմտությունները, որոնց կարիքը շուկան ունի»,- եզրափակեց նա:
11:41 - 15 մայիսի, 2019
Ներառականությունը նաև երեխայի՝ ապրելու և ստեղծագործելու հնարավորությունն իրեն վերադարձնելն է. Լ. Առաքելյան |tert.am|

Ներառականությունը նաև երեխայի՝ ապրելու և ստեղծագործելու հնարավորությունն իրեն վերադարձնելն է. Լ. Առաքելյան |tert.am|

tert.am: «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոնը» ՀՀ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում իրականացրել է հետազոտություն: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ներառական կրթության որակի, համապատասխան մանկավարժական պայմանների ուսումնասիրության և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների գործունեության մարտահրավերների վերհանման նպատակով իրականացված հետազոտության արդյունքներն ու համապատասխան առաջարկներն այսօր ներկայացվել են հանրությանը: Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը:
14:11 - 14 մայիսի, 2019
ԿԳՆ-ն առանձնացրել է ավագ դպրոցներ, որոնք կաջակցեն առաջին դասարանցիների առցանց հայտագրմանը

ԿԳՆ-ն առանձնացրել է ավագ դպրոցներ, որոնք կաջակցեն առաջին դասարանցիների առցանց հայտագրմանը

Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հայտագրումը քաղաքացիները կարող են կատարել համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am/ կայքում: Նկատի ունենալով, որ որոշ քաղաքացիներ կարող են ունենալ տեխնիկական խնդիրներ, Կրթության և գիտության նախարարությունը Երևանի բոլոր վարչական շրջաններում առանձնացրել է մեկական ավագ դպրոց, որտեղ յուրաքանչյուր աշխատանքային օր քաղաքացիները կարող են ստանալ խորհրդատվություն և աջակցություն: Այդ նպատակով ընտրված դպրոցների տնօրենների հետ ԿԳ նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են համակարգի գործարկման հիմնական սկզբունքները: Աշոտ Արշակյանը տեղեկացրել է, որ դպրոցներում այդ նպատակով կառանձնացվեն համակարգչային աշխատակիցներ, ովքեր մեկօրյա վերապատրաստում կանցնեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և կաջակցեն առցանց հայտագրում կատարել, եթե քաղաքացիները կունենան դրա անհրաժեշտությունը:Ստորև ներկայացնում ենք ավագ դպրոցների ցանկը, որոնք մայիսի 15-ից տեխնիկական աջակցություն են ցուցաբերելու Երևանի հիմնական դպրոցների առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներին` առցանց հայտագրման ընթացքում. 1.«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց, տնօրեն՝ Աննա Մարուխյան, հասցե՝ Երևան, Խանջյան փող., 9 շենք (Կենտրոն վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-526471 ,+374-10-526421 2.Երևանի Ավ.Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց, տնօրեն՝ Անահիտ Կիրակոսյան, հասցե՝ Երևան, Նոր Արեշ, 9-րդ փողոց, 53 շենք (Էրեբունի վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-450730, +374-10-4589253.Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց, տնօրեն՝ Ռաֆայել Բարսեղյան, հասցե՝ Երևան, Ֆրունզեի փող., 56 շենք (Շենգավիթ վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-480922 , +374-10-4801114.Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց, տնօրեն՝ Կարինե Հովակիմյան, հասցե՝ Երևան, Արզումանյան փող., 8 շենք (Աջափնյակ վարչ. շրջան), հեռ.` +374-10-391070, +374-10-3910205.Երևանի Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոց, տնօրեն՝ Նելսիկ Էլոյան, հասցե՝ Երևան, Պարույր Սևակի փող., 11 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-281332, +374-10-2813816.Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց, տնօրեն՝ Կլարա Ջհանգիրյան, հասցե՝ Երևան, Նոր Նորքի 2-րդ միկրոշրջան, Նելսոն Ստեփանյան փող., 3 շենք (Նոր Նորք վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-635570, +374-10-6461007.Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, տնօրեն՝ Հերմինե Դավթյան, հասցե՝ Երևան, Սունդուկյան փող., 78 շենք (Արաբկիր վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-227366 , +374-10-2245818.Երևանի թիվ 170 ավագ դպրոց, տնօրեն՝ Անուշ Հայրյան, հասցե՝ Երևան,Ավան, Թումանյան թաղամաս, 30 շենք (Ավան վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-610930, +374-10-6109409.Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, տնօրեն՝ Մարիամ Կիրակոսյան, հասցե՝ Երևան, Գուսան Շերամի փող., 103/3 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-746736 , +374-10-74673610.Երևանի թիվ 195 ավագ դպրոց, տնօրեն՝ Անահիտ Պողոսյան , հասցե՝ Երևան, 15-րդ թաղամաս, Մազմանյան փող., 5ա շենք (Աջափնյակ վարչ. շրջան), հեռ.՝+374-10-35955511.Երևան թիվ 198 ավագ դպրոց, տնօրեն՝ Արտաշես Թորոսյան, հասցե՝ Երևան,Նոր Նորքի 9-րդ միկրոշրջան, Վիլնյուսի փող., 13/1 շենք (Նոր Նորք վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-667250:  
15:09 - 13 մայիսի, 2019
Հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն. ԿԳՆ-ն հայտարարում է փորձագետների դիմումների ընդունելություն

Հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն. ԿԳՆ-ն հայտարարում է փորձագետների դիմումների ընդունելություն

STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) հանրակրթության պետական չափորոշիչները կվերանայվեն, ինչի նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է ազգային փորձագետների մրցույթ։ Ծրագիրն իրագործվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Հայաստանում նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում։ Չափորոշիչների վերանայման արդյունքում կփոփոխվեն պետական հանրակրթական դպրոցներում (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (STEM) առարկաների կրթական ծրագրերը, 5-12 դասարանների առարկայական ծրագրերը, դասավանդման մեթոդներն ու դասագրքերը, գնահատման համակարգը, կներդրվեն առարկաների մատուցման նոր և ժամանակակից մոտեցումներ։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի, Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ ստեղծվել են փորձագիտական թիմեր, որում ներգրաված են ներառական կրթության, կրթական նյարդագիտության, կայուն զարգացման ապահովմամբ զբաղվող և այլ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Այժմ մեկնարկում է ազգային փորձագետների ընտրության գործընթացը:
07:26 - 13 մայիսի, 2019
Նախադպրոցական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողի աշխատանքային օրն ավարտել մեկ ժամ շուտ. նոր նախագիծ |hetq.am|

Նախադպրոցական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողի աշխատանքային օրն ավարտել մեկ ժամ շուտ. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողի աշխատանքային օրն ավարտել 17:00-ին, եթե նրա աշխատանքային օրվա ավարտը 18:00-ին է, կամ նրա տրամադրել 1 ժամ ժամանակ (17:00-ից 18:00-ն): Այս նպատակով նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծ: Ըստ ԿԳՆ-ի, այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա երեխա խնամող աշխատողներին առավել արդյունավետ և առանց խոչընդոտների կազմակերպել իրենց երեխաների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը: Բացի այդ, նախարարությունն ակնկալում է, որ նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքը, այդ հաստատությունների աշխատակիցների աշխատանքի կազմակերպումը կլինի առավել պատշաճ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցների համար առավել կանխատեսելի կլինի իրենց աշխատանքի ավարտի ժամը: Կրթության և գիտության նախարարության հաղորդմամբ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի գործող ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այնտեղ հաճախող սաների ծնողների համար:«Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը կամ խնամատար ծնողն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
09:12 - 06 մայիսի, 2019