ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Անկախ Ադրբեջանի ասածից՝ վերահաստատում եմ, որ պատերազմը լուծում չէ․ Եվրախորհրդարանի պատգամավոր |aravot.am|

Անկախ Ադրբեջանի ասածից՝ վերահաստատում եմ, որ պատերազմը լուծում չէ․ Եվրախորհրդարանի պատգամավոր |aravot.am|

aravot.am: «Անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչ կասի միակողմանի, վերահաստատում եմ, որ պատերազմը լուծում չէ։ Լուծումը բանակցությունների արդյունք պետք է լինի՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահող Մարինա Կալյուրանդը։ Նրա խոսքով․ «Կարեւոր է, որ ռազմագերիները վերադարձվեն։ Շարունակելու ենք սա կրկնել, մինչեւ վերջին ՀՀ քաղաքացին կվերադարձվի ՀՀ-ին։ Ռազմագերիները, մարդկային կյանքը չեն կարող առեւտրի առարկա լինել, ուստի մենք ողջունում ենք ՀՀ-ի քայլը՝ Ադրբեջանին տրամադրելու ականապատ տարածքների քարտեզները»։ Ինչ վերաբերում  է Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը, Կալյուրանդը հույս հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը շուտով կգա տարածաշրջան։ Հայաստանյան պաշտոնյաների հետ հանդիպումներն ամփոփելով՝ Մարինա Կալյուրանդը նշեց․ «Քննարկել ենք, թե ինչ առաջխաղացման է հնարավոր հասնել ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում։ Խոսել ենք կոմունիկացիաների ապաշրջափակման, երկաթգծի մասին՝ քայլեր, որոնք աստիճանաբար կարող են բերել լուծումների։ Խոսել ենք նաեւ Թուրքիայի հետ բանակցությունների մասին։ Թուրքական ավիաընկերություններն արդեն թռնում են Երեւան։ Հաջողություն ենք մաղթում կողմերի՝ այսօր կայանալիք հանդիպմանը»։
14:49 - 24 փետրվարի, 2022
Մեր քննարկմանն ընդգծվել է հայ ռազմագերիների, պահվող անձանց վերադարձի կարևորությունը․ Կալյուրանդ

Մեր քննարկմանն ընդգծվել է հայ ռազմագերիների, պահվող անձանց վերադարձի կարևորությունը․ Կալյուրանդ

Այսօր տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի և Մարինա Կալյուրանդի մամուլի ասուլիսը: Կալյուրանդն իր ելույթում շեշտեց, որ տեսնում են ժողովրդավարության ճանապարհին Հայաստանի բարեփոխումները և ձեռքբերումները։ Այս առումով, ըստ նրա, Հայաստանն առաջատարներից է տարածաշրջանում։  Կալյուրանդը տեղեկացրեց, որ կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ հակամարտությունը։  «Ես ասացի, որ պատերազմը երբեք լուծում չէ, անկախ նրանից, թե ինչ կասի Ադրբեջանը միակողմանի։ Լուծումը պետք է լինի բանակցությունների արդյունք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։  Մենք ընդգծեցինք նաև Բաքվում գտնվող ռազմագերիների, պահվող անձանց վերադարձի կարևորությունը։ Մենք կշարունակենք սա կրկնել, մինչև ՀՀ վերջին քաղաքացին չվերադառնա Հայաստան»,- ասաց Կալյուրանդը։ Կալյուրանդի խոսքով՝ բոլորն ունեն խաղաղության ու բարգավաճման իրավունք, դրան կարելի է հասնել դիվանագիտության միջոցով։ «Ես իրապես ցավում եմ այն կյանքերի համար, որ կորսվել են, ցավում եմ բոլոր ընտանիքների տառապանքների համար»,- ասաց նա։
14:24 - 24 փետրվարի, 2022
Պուտինը պատասխանատու է պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար․ ԵՄ ներկայացուցիչ

Պուտինը պատասխանատու է պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար․ ԵՄ ներկայացուցիչ

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այսօր Բրյուսելում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով Ուկրաինայի վրա ՌԴ հարձակմանը։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը ասել է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա դասվել է վերջին 80 տարվա ընթացքում Եվրոպայի ամենածանր ժամերի շարքին․ «Սրանք Եվրոպայի համար ամենածանր ժամերից են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո», - լրագրողների հետ զրույցում նշել է նա: Բորելը խոստացել է հրատապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ինչպես նաև աջակցել մարդկանց, այդ թվում՝ ԵՄ անձնակազմի տարհանմանը։ Խոսելով Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին՝ նա ասել է, որ 27 անդամներից բաղկացած դաշինքի պատժիչ միջոցները Ռուսաստանի դեմ լինելու են պատժամիջոցների ամենախիստ փաթեթը, որը երբևէ իրականացվել է: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանատու է պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար, ինչով պայմանավորված՝ ԵՄ-ն նրան պատասխանատվության կենթարկի․ «Այս փաթեթով մենք կթիրախավորենք Ռուսաստանի տնտեսության ռազմավարական ոլորտները՝ արգելափակելով նրանց հասանելիությունը հիմնական տեխնոլոգիաներ և շուկաներ։ Մենք կթուլացնենք Ռուսաստանի տնտեսական բազան և արդիականացման կարողությունները։ Դրանից բացի, կսառեցնենք ԵՄ-ում ռուսական ակտիվները և կդադարեցնենք ռուսական բանկերի մուտքը եվրոպական ֆինանսական շուկա»,- նշել է Լեյենը։    
14:11 - 24 փետրվարի, 2022
Հակոբ Արշակյանի ելույթը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստում

Հակոբ Արշակյանի ելույթը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստում

Փետրվարի 24-ին կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստը, որի ընթացքում Հակոբ Արշակյանը հանդես է եկել բացման խոսքով: Ստորեւ՝ նրա բացման խոսքն ամբողջությամբ։ «Ողջունում եմ ձեզ Երեւանում` ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք քննարկել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության ներկա վիճակին, Ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային այլ հարցեր: Ցանկանում եմ նշել, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի համար եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության տիրույթի կարեւոր ուղղություններից մեկը: Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերն արդի միջազգային հարաբերություններում, մենք մշտապես պատրաստ ենք երկխոսություն ծավալել մեր եվրոպացի գործընկերների հետ խորհրդարանական տարբեր ձեւաչափերում` տարածաշրջանային խնդիրներ քննարկելու եւ դրանց լուծումներին աջակցելու համար: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Եվրոպական միության հետ արդեն իսկ գոյություն ունեցող սերտ գործընկերության խորացմանն ուղղված ընդհանուր օրակարգի հաստատմանը, ինչն էլ, վստահաբար, կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու զարգացմանը: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2021 թվականի մարտի 1-ից գործողության մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացել ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության նոր ծրագրեր իրականացնելու համար: Կուզենայի մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել Եվրոպական միության կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների իրականացմանը: Անցյալ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ ու արդար անցկացմամբ մենք վերահաստատեցինք ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը: Վստահեցնում եմ, որ Հայաստանի իշխանություններն առաջնահերթ են համարում ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակականության ապահովման եւ ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիության ուղղությամբ: Նախորդ տարվա իրադարձությունները նոր իրականություն են ստեղծել  մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս: 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքներն անդառնալի եղան մեզ համար: Այսօր մեր առջեւ կանգնած են անվտանգության մարտահրավերներ: Տարածաշրջանի խաղաղությունը վտանգված է, կայունությունը` փխրուն: Առավել վտանգավոր զարգացում է հանդիսանում ադրբեջանական զինուժի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է 2021 թվականի մայիսի 12-ից: Հայաստանի Հանրապետության դեմ ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի եւ լրջորեն վտանգել տարածաշրջանային անվտանգությունը: Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ եւ հասցեական արձագանք, այդ թվում`  Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցմանը եւ Ադրբեջանի կողմից սահմաններում հրահրող հետագա սրացումներին: Մեր խորին համոզմամբ, ուժի կիրառումը չի կարող նպաստել վստահության ամրապնդման միջոցառումների հաստատմանը, ինչպես նաեւ խաղաղության մթնոլորտին: Այս առումով կուզենայի իմ շնորհակալությունը հայտնել Եվրոպական խորհրդարանի անդամներին` 44-օրյա պատերազմից հետո սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար: Կուզենայի առանձնահատուկ անդրադառնալ հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձեւի համար, որով Եվրոպական խորհրդարանը պահանջում է հակամարտության ընթացքում եւ դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիների, ռազմական եւ քաղաքացիական անձանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը: 2021թ. մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության արդյունքներով հաստատվեց նաեւ Թուրքիայի վերաբերյալ բանաձեւ-զեկույցը, որում Եվրոպական միությունը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Թուրքիային նաեւ կոչ է արվում զերծ մնալ ցանկացած տեսակի հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից եւ լիարժեքորեն հարգել հայկական մշակույթը պաշտպանելու հանձնառությունը: Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ունեցած բացասական դերին: Հաշվետու զեկույցներում ԵՄ կողմը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Ցավոք սրտի, Հայոց ցեղասպանության չճանաչումը եւ ցեղասպանության ժխտումը բերում են նոր ցեղասպանությունների եւ պատերազմների: Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը, դրանց խախտումների հետեւանքների վերացումը, այդ թվում` անվերապահորեն հրադադարի ռեժիմի պահպանումը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը, ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման համար: Հայաստանը մեծապես կարեւորում է հարեւան պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալը: Մենք կողմնակից ենք եւ ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով եւ գործընկերության վրա խարսխված հարաբերություններ հաստատելուն` մշտապես պատրաստ լինելով առողջ ու իրատեսական երկխոսության: Կուզենայի ձեզ տեղեկացնել, որ իմ գործընկեր, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ հունվարի 14-ին հանդիպել է Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ: Այսօր, Վիեննայում տեղի կունենա բանագնացների երկրորդ հանդիպումը: Լիահույս ենք, որ Թուրքիան կվերանայի 1993 թվականից ի վեր անկախ Հայաստանի նկատմամբ վարվող փակ սահմանների քաղաքականությունը: Մենք պատրաստակամ ենք համագործակցության կամուրջներ ունենալ ինչպես հարեւան երկրների, այնպես էլ տարբեր ձեւաչափերում գործող միջազգային կազմակերպությունների հետ` ի նպաստ մեր երկրի զարգացման ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդման: Վստահ եմ, որ Եվրոպական միությունն այն կառույցն է, որն իր առաքելությամբ կաջակցի այդ խաղաղության ու կայունության հաստատմանը, իսկ մենք` խորհրդարանականներս, կօգտագործենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր լծակները մեր տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների հաստատման եւ հարգման ուղղությամբ: Եվս մեկ անգամ ողջունում եմ գործընկերներին Հայաստանում եւ մաղթում արդյունավետ աշխատանք: Շնորհակալություն»,- իր ելույթում նշել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
13:30 - 24 փետրվարի, 2022
Ուկրաինայի հարցով փետրվարի 24-ին ԵՄ արտակարգ նիստ կգումարվի

 |armenpress.am|

Ուկրաինայի հարցով փետրվարի 24-ին ԵՄ արտակարգ նիստ կգումարվի |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության անդամ երկրների ու կառավարության ղեկավարները փետրվարի 24-ին արտահերթ գագաթնաժողով կգումարեն՝ կապված Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հետ: Այս մասին ասվում է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարներին ուղղված նամակում: «Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Դրանք նաև խաթարում են եվրոպական անվտանգությունը:Կարևոր է, որ մենք նախկինի պես լինենք միասնական ու վճռական և համատեղ հստակեցնենք մեր հավաքական մոտեցումն ու գործողությունները: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ձեզ հրավիրել փետրվարի 24-ին Բրյուսելում կայանալիք Եվրախորհրդի հատուկ նիստին»,- ասվում է նամակում:
21:10 - 23 փետրվարի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակության հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակության հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդին և ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամ Մարկետա Գրեգորովային: Երկուստեք կարևորվել է փոխադարձ արժեքների, մասնավորապես` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված ՀՀ-ԵՄ գործընկերության ամրապնդումը, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության խթանումը: Մարինա Կալյուրանդը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և նշել, որ Եվրոպական խորհրդարանը, եվրոպական ինստիտիուտները լիովին աջակցում են դրանց: «Նախարար Միրզոյանը կարևորել է հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլված է համապատասխան բանաձևերում և զեկույցներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ որ Արարատ Միրզոյանն ու Մարինա Կալյուրանդն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Նշվում է, որ հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում շեշտվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված ընթացիկ զարգացումները:
19:16 - 23 փետրվարի, 2022
ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեն կարևոր հարթակ է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի համար. ՀՀ վարչապետ

ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեն կարևոր հարթակ է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի համար. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդին և կոմիտեի անդամ Մարկետա Գրեգորովային: Վարչապետը ողջունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի ներկայացուցիչների այցը մեր երկիր և կարևորել միջխորհրդարանական համագործակցությունը: «Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով գործընկերության սերտացումը, և այս հարթակը ևս կարևոր ձևաչափ է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջմղման համար», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել տիկին Կալյուրանդին՝ 2020 թ. պատերազմից հետո Եվրոպական խորհրդարանում հայկական կողմի համար նպաստավոր հայտարարություններով հանդես գալու, ներառյալ՝ հայ ռազմագերիների վերադարձի խնդրին անդրադառնալու համար: Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ Մարինա Կալյուրանդն ընդգծել է, որ Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի կարևոր գործընկեր է, և ԵՄ-ն սատարում է մեր երկրին բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման և ժողովրդավարության զարգացման գործընթացում: Նա արդյունավետ է գնահատել հայաստանցի գործընկերոջ` ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հայկական կողմի համանախագահ Արման Եղոյանի հետ գործակցությունը և նշել, որ կշարունակի ՀՀ-ԵՄ կապերի զարգացման ուղղությամբ ակտիվ աշխատանքը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Վարչապետն անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և նշել, որ Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի վերաբերյալ: Տիկին Կալյուրանդը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և պահվող քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և ինքը կշարունակի բարձրաձայնել այդ խնդիրը։ Երկուստեք ընդգծվել է ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով: Արծարծվել են նաև ՀՀ ժողովրդավարական օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ծանր վիրավորանքի և ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմներին, կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսությանը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածությանը և այլն:
17:28 - 23 փետրվարի, 2022
Եվրախորհրդարանի պատգամավորը չի բացառել, որ Կիեւը կարող է դուրս գալ ճգնաժամից՝ ճանաչելով Դոնբասի հանրապետությունների ինքնավարությունը |armenpress.am|

Եվրախորհրդարանի պատգամավորը չի բացառել, որ Կիեւը կարող է դուրս գալ ճգնաժամից՝ ճանաչելով Դոնբասի հանրապետությունների ինքնավարությունը |armenpress.am|

armenpress.am: Ուկրանիայի ճգնաժամի կարգավորումը հնարավոր է, եթե Կիեւն օպերատիվ կերպով ձեռնարկի Դոնբասի հանրապետությունների լայն ինքնավարության ճանաչման միջոցներ՝ Մինսկի համաձայնություններին համապատասխան: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել ֆրանսիացի եվրախորհրդարանական, Եվրախորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության կոմիտեի անդամ էրվե Ժյուվենը: «Ակնհայտ է, խաղաղ կարգավորումը հնարավոր է արեւելյան տարածաշրջանների ինքնավարությունը ճանաչելու՝ Կիեւի արագ համաձայնության միջոցով»,- ասել է նա: Քաղաքական գործիչն ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու՝ Ռուսաստանի որոշումը «կասկածանքի տակ դրեց դրա գործընթացը Մինսի համաձայնությունների շրջանակներում»,- սակայն նշել է, որ հակամարտության գրեթե ութ տարվա ընթացքում Ուկրաինայի իշխանություններն այդպես էլ չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: «Նրանք սահմանել են ռուսերենի գործածության սահմանափակումներ, այդ թվում կրթության համակարգում եւ զանգվածային լրատվամիջոցներում,- ասել է Ժյուվենը՝ նշելով, որ այդ համաձայնությունները նախատեսում են նաեւ լայն ինքնավարության տրամադրում հանրապետություններին:- Վերադարձը Մինսկի համաձայնությունների արձանագրությանը կպահանջի լուրջ փոփոխություններ Ուկրաինայի իշխանությունների կողմից»: Ռուսաստանի նախագահը փետրվարի 21-ին հայտարարել է Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքինշխանության ճանչման մասին: Դրանց ղեկավարներ Դենիս Պուշիլինի եւ Լեոնիդ Պասեչնիկի հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրեր:
10:55 - 23 փետրվարի, 2022
ՌԴ Պետդումայի 351 պատգամավոր կենթարկվի ԵՄ պատժամիջոցների

 |armenpress.am|

ՌԴ Պետդումայի 351 պատգամավոր կենթարկվի ԵՄ պատժամիջոցների |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի 351 պատգամավորի և ևս 27 ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ Ուկրաինայից անջատված Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու համար, hայտնել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը: Ռուսաստանի նախագահն, ըստ Բորելի, ընդգրկված չէ այդ անձանց ցուցակում: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ մինչ այդ Ֆրանսիայի արտգործնախարարն էր հայտարարել, որ Եվրամիության երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին ռուսաստանցիներին հասցեագրված իր հեռուստաուղերձում հայտարարել էր, որ որոշում է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին: Ելույթից հետո Ռուսաստանի նախագահը ստորագրեց համապատասխան հրամանագրեր ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու մասին, ինչպես նաև բարեկամության, փոխգործակցության և փոխօգնության մասին պայմանագրեր ստորագրեց Դոնեցկի ղեկավար Դենիսի Պուշիլինի և Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի հետ:
22:11 - 22 փետրվարի, 2022
Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստը

Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստը

Փետրվարի 22-ին Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը: Քննարկումների ընթացքում աշխատանքային փաստաթղթերի շրջանակում անդրադարձ է եղել անդամ երկրներում հանրային առողջության և պատվաստումների ծրագրերի իրականացման ընթացքին, արձանագրված արդյունքներին: Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դայանա Սարումովան, խոսելով ասոցիացիայի գործունեության մասին, ներկայացրել է համավարակի պայմաններում տնտեսական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նիստի մասնակիցները ներկայացրել են այն խնդիրները, որոնց բախվում են երկրները պատվաստման ծրագրերն իրականացնելիս: Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել, մանրամասնել համավարակի դեմ պայքարի վիճակագրական տվյալները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը նշել է, որ Արցախի բնակիչների համար հաճախ հասանելի չէ պատվաստումը, ինչը լուրջ խնդիր է: Ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է պատվաստանյութերի որոշակի չափաքանակ տրամադրել ԼՂ բնակչությանը, պատգամավորը շեշտել է, որ, այդուհանդերձ, դա խնդրի ամբողջական լուծում չէ: Այս հարցում նա կարևորել է գլոբալ համագործակցությունը: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն ու Արթուր Ղազինյանը խոսել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում Լեռնային Ղարաբաղում հրադադարը խախտելու դեպքերի, արգելված զինամթերքի օգտագործման անթույլատրելիության վերաբերյալ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովների ներկայացուցիչներին նման ծանր պայմաններում Հայաստան այցելելու և խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու, իսկ ԵՄ պատվիրակությանն ու ԵՄ դեսպանին` վեհաժողովի աշխատանքների կազմակերպչական հարցերում աջակցելու համար: ԵԽ անդամ Յուազես Օլեկասը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը ջերմ հյուրընկալության համար՝ մաղթելով հաջողություններ:
18:30 - 22 փետրվարի, 2022
Հայաստանը ԵՄ չափանիշներով դեռևս գտնվում է մուգ կարմիր գոտում |armenpress.am|

Հայաստանը ԵՄ չափանիշներով դեռևս գտնվում է մուգ կարմիր գոտում |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության չափանիշներով՝ անկախ COVID-19-ի դեպքերի նվազումից, Հայաստանը դեռևս գտնվում է մուգ կարմիր գոտում, քանի որ երկրում կա հիվանդացության բարձր ցուցանիշ և դրական թեստերի մասնաբաժինը 29 տոկոսից ավելի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նա նշեց, որ վիճակագրական տվյալներով ունեն դեպքերի մի փոքր նվազում, սակայն իրավիճակը դեռևս լարված է. «Այսօր մենք չենք կարող գնահատել ներկա իրավիճակը, որովհետև տեսնում ենք, որ գրեթե թեստավորում չի իրականացվում, եթե ընտանիքում ունենում ենք մեկ հաստատված դեպք, ապա ընտանիքի մնացած անդամները, ունենալով համապատասխան ախտանշաններ, չեն դիմում թեստավորում, ինչի պատճառով մենք չենք կարող գնահատել իրական իրավիճակը մեր ունեցած վիճակագրական տվյալներով»,- ասաց նա: Ռոմելլա Աբովյանը ասաց, որ  ամբողջ աշխարհում նույնպես իրավիճակը լարված է՝ պայմանավորված օմիկրոն շտամով: Այն ունի 3 ենթատեսակ, որոնցից ամենավտանգավոր ու ամենավարակիչն է BA2 ենթատեսակը: Այն արդեն Հայաստանում է և ընտրանքային սեկվենավորման հետազոտությունների շրջանակում անջատվել է որոշ նմուշներից: Մասնագետը հավելեց, որ հիմնականում խնդիրը կայանում է նրանում, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու դեպքում ախտանշանները սովորաբար շատ նման են լինում սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներին՝ քթից արտահոսք, ջերմություն, հազ: Դա է հիմնական պատճառը, որ շատ դեպքերում մարդիկ  ուղղակի չեն դիմում առաջնային պահպանման օղակներ: Նման ախտանշաններ ունենալու դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս  դիմել առողջության առաջնային պահպանման օղակներ ժամանակին բուժօգնություն ստանալու համար:
16:48 - 22 փետրվարի, 2022
ԵՄ-ն պետք է թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային. Աննա Գրիգորյան |armenpress.am|

ԵՄ-ն պետք է թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային. Աննա Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում շեշտեց՝ Եվրամիությունը պետք է միանշանակ ու թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային: Գրիգորյանն այս մասին ասաց Երևանում անցկացվող նիստում: «Անվտանգային մարտահրավերները մեր տարածաշրջանում շարունակում են պահպանվել, մինչդեռ Ադրբեջանը կարծում է, թե հակամարտությունը կարող է լուծվել պատերազմով: Մոտավորապես, 2 տարի առաջ Ադրբեջանը որոշեց, որ կարող է ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել, որն ինքնին ՄԱԿ-ի և Հելսինկյան եզրափակիչակտով երաշխավորված հիմնարար սկզբունքների ոտնահարում է: Պատերազմը բերեց աղետներ, բայց չլուծեց հակամարտությունը, հակամարտությունը դեռ առկա է: Թշնամությունը, հակահայկականության տարածումը և կոնֆլիկտը խաթարեցին խաղաղ համաձայնագրի հեռանկարը տարածաշրջանում»,-ասաց Գրիգորյանը: Նա հարցրեց՝ ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսության գնալ, երբ մինչև հիմա հայ ռազմագերիները և գերեվարված քաղաքացիական անձինք շարունակում են պահվել Ադրբեջանում՝ ամեն օր ենթարկվելով անմարդկային վերաբերմունքի, երբ Ադրբեջանը  բռնություն, արյունահեղություն է արել, ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում «Ինչպե՞ս կարող ենք խոսել անվտանգության մասին, երբ ամեն օր Ադրբեջանից շարունակվում են ուժի կիրառման սպառնալիքը, ցինիզմի, ռազմատենչ հռետորաբանության, այլատյացության քարոզչությունը : Դեռ ավելին՝ հենց հիմա ադրբեջանցի զինվորականները շարունակում են իրենց օկուպացիան Հայաստանի սուվերեն տարածքում՝ Սյունիքում: Ադրբեջանի վարած այս քաղաքականության պատճառով դժվար է դառնում անվտանգ միջավայրի մասին մտածել մեր տարածաշրջանում»,-ասաց Գրիգորյանը: Պատգամավորը, դիմելով գործընկերներին, ընդգծեց, որ, սակայն խորը լռությունը և Եվրոպայի անտարբերությունը , այս ամենն ավելի դժվար են դարձնում: Ըստ նրա՝ պետք է անկեղծ լինենք՝ անվտանգային հարցերի շուրջ կարմիր գծերի մասին խոսելիս: «Եթե Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված և Թուրքիայի կողմից լիովին աջակցվող պատերազմը կարմիր գիծ չէր պատերազմական հանցագործ Ալիևի և նրա ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, եթե մեր զինվորներին գերեվարելն ու տանջելը կարմիր գիծ չէ, ապա ես պետք է հարցնեմ՝ մենք կողմնակից ենք քաղաքական երկխոսությա՞ն, թե՞ ագրեսիայի, աջակցում ենք քաղաքական երկխոսությա՞նը, թե՞ ագրեսիայի քաղաքականությունը: Եթե մենք ընտրում ենք քաղաքական երկխոսությունը և անվտանգությունը և ոչ ագրեսիան, ահաբեկչությունը և քսենոֆոբիան, ապա ԵՄ-ն պետք է միանշանակ թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային, երկակի ստանդարտները, ընտրովի մոտեցումները պետք է մերժվեն, եթե մենք իսկապես ուզում են անվտանգության հասնել մեր տարածաշրջանում»,-եզրափակեց ՀՀ ԱԺ պատգամավորը:
13:58 - 22 փետրվարի, 2022
ԵՄ-ում հայտարարել են փետրվարի 22-ին Ռուսաստանի դեմ առաջին պատժամիջոցների սահմանման մասին |armenpress.am|

ԵՄ-ում հայտարարել են փետրվարի 22-ին Ռուսաստանի դեմ առաջին պատժամիջոցների սահմանման մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության առաջին պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կընդունվեն արդեն փետրվարի 22-ին, բայց դրանք չեն լինի ԵՄ-ի ամբողջ պատասխանը Լուգանսկի եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմանը, մանրամասների մասին խոսելը վաղ Է: Ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Փարիզ Եվրամիության եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների արտաքին գործերի նախարարությունների ղեկավաների ոչ ֆորմալ համաժողովին: «Ես որոշում ընդունեցի Փարիզում հրավիրելու Եվրամիության խորհրդի ոչ ֆորմալ նիստ արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին նվիրված հանդիպումից հետո: Նախարարները որոշում կընդունեն եվրոպական պատասխանի մասին, որը կլինի պատժամիջոցների ձեւով»,- հայտարերել Է Բորելն՝ ընդգծելով, որ պատժամիջոցների մասշտաբը կքննարկվի, բայց դա չի լինի Եվրամիության ամբողջ պատասխանը: Նա կարծում Է, որ ռուսական զորքերի հնարավոր մուտքը Դոնբաս լիամասշտաբ ներխուժում չԷ, բայց դրանք զորքեր են ուկրաինական հողում:
13:41 - 22 փետրվարի, 2022