Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանագետները ՀՀ-ի և Իրանի երկկողմ հարաբերությունները զարգացնելու լավ առիթ են համարում Զարիֆի այցը |armenpress.am|

Իրանագետները ՀՀ-ի և Իրանի երկկողմ հարաբերությունները զարգացնելու լավ առիթ են համարում Զարիֆի այցը |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Հայաստան հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու լավ առիթ են համարում իրանագետներ Ահարոն Վարդանյանն ու Վարդան Ոսկանյանը: Նրանք անդրադարձել են այցի նպատակներին ու հայկական կողմի ակնկալիքներին:  Ահարոն Վարդանյանն, անդրադառնալով Իրանի նախարարի` Ադրբեջան, Ռուսաստան և Հայաստան այցին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ Իրանի հետաքրքրվածությանը, նշեց, որ այն բնական է, քանի որ Իրանը փորձում է հասկանալ, թե ստեղծված նոր պայմաններում ինչպե՞ս պետք է տարածաշրջանում կառուցի իր հարաբերությունները:  «Շատ բնական է, որ ներկա պայմաններում Իրանի նման երկիրը պետք է հետաքրքրություն ցուցաբերեր: Իրանը փորձում է հասկանալ, թե ստեղծված աշխարհաքաղաքական նոր պայմաններում, ինչպես կարող է հարաբերությունները կառուցել այս տարածաշրջանում և փորձում է իր համար ճշգրտումներ անել: Կարծում եմ, այցի շրջանակներում կարող են լինել նաև առաջարկներ տնտեսական և քաղաքական ուղղություններով: Օրինակ` Իրանը կարող է առաջարկել հյուսիս-հարավի սյունիքյան հատվածի հիմնանորոգումը կամ քննարկել երկաթուղային հարցը, փորձել պարզել համատեղ շահերը, ինչպես նաև սպառնացող վտանգները»,- ասաց Վարդանյանը: Իրանագետ Վարդան Ոսկանյանը ևս Իրանի կողմից մեծ հետաքրքրվածություն է նկատում Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող գործողություններում: «Իրանական կողմը, կարծես, շահագրգռվածություն է ցուցաբերում` մասնակից լինել գործընթացին: Այժմ, փաստացիորեն, գործում են երկու ձևաչափեր` Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, որն այս պահին, ցավոք, պասիվ է, և կարիք կա դրա ակտիվացման, որովհետև բխում է Հայաստանի և նաև ռուսական կողմի շահերից, և երկրորդ ձևաչափը ռուս-թուրքականն է: Այստեղ էլ խնդիրներ կան, ռուսական կողմը փորձում է հնարավորինս սահմանափակել թուրքական ներկայությունը և իրանցիները, բնականաբար, նպատակ ունեն ռուս-թուրքական ձևաչափը փոխել եռակողմ ձևաչափի և ունենալ իրենց տեղը: Որքանո՞վ դա կհաջողվի, դժվար է այս պահին ասել: Իրանցիները, կարծես, շահագրգիռ են նաև խաղաղապահ գործընթացներին որոշակի մասնակցություն ունենալ: Այս համատեքստն առաջնային կլինի Զարիֆի այցի պայմաններում»,- նշեց Վարդան Ոսկանյանը: Հայաստանի և Իրանի վերջին երեք տարվա հարաբերություններում Ահարոն Վարդանյանը պասիվություն է նկատում, ինչը կապում է հայկական կողմի նախաձեռնող չլինելու հետ, նրա խոսքով` ԻԻՀ Արտաքին գործերի նախարարի այցը կարելի է օգտագործել և քննարկել նաև երկկողմ օրակարգի ծրագրերը: «Մենք պետք է կարողանանք մեր օրակարգն առաջ տանել: Վերջին երեք տարում հայ-իրանական հարաբերություններում հանգիստ վիճակ է և կարելի է ինչպես նախկինում եղած ծրագրերը կյանքի կոչել, այնպես էլ դրանք թարմացնել և նորերն առաջարկել: Հայ-իրանական հարաբերություններն այնքան բազմաշերտ են, որ մեկ այցը քիչ է դրանց անդրադառնալու համար: Քննարկելու շատ հատվածներ կան: Կարելի է այս այցն օգտագործել Թավրիզի հյուպատոսարանի բացման հարցը քննարկելու համար: Կարելի է հասկանալ դրա կարևորությունը Հայաստանի պետական ու ազգային շահի տեսանկյունից: Թավրիզի հյուպատոսարանի բացումն իր կարևորությամբ ավելին է, քան հյուսիս-հարավն ու երկաթուղու կառուցումը»,- նշեց Վարդանյանը: Իրանագետը նշում է, որ չպետք է բաց թողնել այս առիթը` հայ-իրանական հարաբերություններին դինամիկա հաղորդելու համար: Վարդան Ոսկանյանի կարծիքով` երկկողմ հարթությունում Հայաստանն Իրանի հետ պետք է քննարկման առաջնահերթություն դարձնի անմիջական և ուղղակի կապի ապահովումը` հայ-իրանական սահմանի և Սյունիքի մարզի հնարավորությունները նկատի ունենալով: «Ապաշրջափակում կոչվող ծրագրում նախատեսվում է նաև նախիջևանյան ուղու գործարկում, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում, որ այդ ուղու ավելի կարճ ու հարմար լինելու պայմաններում, Սյունիքի մարզով անցնող Հայաստան-Իրան անմիջական կապը կարող է ստանալ լուսանցքային բնույթ, ինչը մարտահրավեր է մեզ համար»,- ասաց Ոսկանյանը: Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին, Ոսկանյանը նշեց, որ պատերազմից հետո Իրանի համար Հարավային Կովկասը սկսել է դիտարկվել, որպես առաջնային խնդիր և ընդհանուր համատեքստում Հայաստանն ավելի առաջնային է դարձել Իրանի համար, ինչից պետք է օգտվել: «Պետք է օգտվել այս հանգամանքից երկկողմ օրակարգերն առաջ մղելու առումով: Բնականաբար, ցանկացած նման մակարդակի այցելություն կարող է խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար, առավել ևս, որ իրանցիները շահագրգիռ են, որ Հայաստանի դիրքերը մեր տարածաշրջանում պահպանվեն»,- նշեց նա: Իրանագետի խոսքով` Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցի շրջանակներում, ինչպես նաև այլ հարթակներում պետք է բարձրացնել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցը ու ամեն գնով հասնել դրա լուծմանը: «Կարծում եմ, որ մեր ռազմագերիներին ազատելու համար պետք է օգտագործվեն բոլոր խողովակները, այս համատեքստում իրանցիների հետ էլ պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի մեր ունեցած ողջ գործիքակազմը կիրառենք: Դա նաև մարդասիրական խնդիր է, Ադրբեջանը մեր քաղաքացիական անձանց օգտագործում է, որպես պատանդներ, այս խնդիրը տարբեր հարթակներում պետք է բարձրաձայնվի ու փորձ արվի դրա համար լուծումներ գտնել»,- ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
09:46 - 27 հունվարի, 2021
Իրանը Հայաստանի չորրորդ առևտրային գործընկերն է. ԱԳՆ

Իրանը Հայաստանի չորրորդ առևտրային գործընկերն է. ԱԳՆ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 26-27-ը տարածաշրջանային այցի շրջանակներում աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։ ՀՀ ԱԳՆ-ն համառոտ տեղեկանք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ (2019-2020 թթ.) Քաղաքական երկխոսություն 2019 թ․ փետրվարի 27-28-ը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրավերով։ Այցի շրջանակներում ստորագրվել է երեք փաստաթուղթ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և որակական նոր մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։ 2019 թ. հուլիսի 2-ին Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստը, որի արդյունքում ստորագրվել է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի տասնվեցերորդ համատեղ նիստի մասին փոխըմբռնման հուշագիրը։ 2019 թ. հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան էր այցելել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: Վերջինիս այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ նախագահի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:  Առևտրատնտեսական համագործակցություն Իրանը Հայաստանի չորրորդ առևտրային գործընկերն է։ 2020 թ. ընթացքում, չնայած COVID-19 համավարակի տարածման բացասական հետևանքներին, հայ-իրանական առևտրաշրջանառությունը լրջագույն փոփոխությունների չի ենթարկվել, իսկ արտահանումը նույնիսկ որոշ չափով մեծացել է՝ կազմելով 2020թ. առաջին 10 ամիսների ընթացքում մոտ 74 մլն. ԱՄՆ դոլար (2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նույն ցուցանիշը կազմել է մոտ 71 մլն. ԱՄՆ դոլար): Հայաստանում իրանական ներդրումների և Իրանում հայկական ներդրումների ցուցանիշները փաստում են, որ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները ունեն իրացման մեծ ծավալի ներուժ: Էներգետիկ ոլորտում իրականացվում է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման ծրագիրը: Շարունակվում են բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև 2021թ․ վերջը։ Ծրագրի իրականացումը շեշտակիորեն կմեծացնի գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման և վաճառքի ծավալները։ Երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման առումով կարևոր է Իրանի հետ սահմանին ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտին (մեկնարկը տրվել է 2017 թ. դեկտեմբերին). ներկայումս առկա է ԱՏԳ-ն արդիականացնելու, ինչպես նաև մի շարք տեխնիկական խնդիրներ լուծելու անհրաժեշտություն: Ներկայումս Իրանի հետ քննարկվում է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ձևավորման գործընթացը։ Երկկողմ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու տեսանկյունից կարևոր է «ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը»։ Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թ. հոկտեմբերի 27-ին:   
19:21 - 26 հունվարի, 2021
Իրանի արտգործնախարարը Լավրովին ներկայացրեց Հայաստան և Ադրբեջան իր այցերի նպատակը |armenpress.am|

Իրանի արտգործնախարարը Լավրովին ներկայացրեց Հայաստան և Ադրբեջան իր այցերի նպատակը |armenpress.am|

armenpress.am:  ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ադրբեջան և Հայաստան տարածաշրջանային այց է կատարում, որպեսզի աշխատանքներ տարվեն այն հնարավորությունների շուրջ, որոնք առկա են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության մեջ: Այս մասին Զարիֆն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում: «Ես շատ ուրախ եմ շնորհավորել ձեզ, պարոն Պուտինին` Ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու առիթով: Ամեն դեպքում, մեր ընդհանուր մտահոգությունը նրանում էր, որ այդ հակամարտությունն ընթանում էր երկուսիս հարևանությամբ, լարում էր իրավիճակը, մարդիկ էին զոհվում: Իմ տարածաշրջանային այցի նպատակներից մեկն է` աշխատել այն հնարավորությունների շուրջ, որոնք առկա են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարություններում»,- ասել է Զարիֆը:
15:17 - 26 հունվարի, 2021
Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք և թանգարան

Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք և թանգարան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-ից 26-ը գտնվում է Իրանի Իսլամակաան Հանրապետությունում։ Նախարարությունը հայտնում է, որ այցի առաջին օրը, hունվարի 22-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար համաժողովին: Նախարար Քերոբյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Մտքերի փոխանակման և քննարկումների ընթացքում արծարծվել են հայ և իրանցի գործարարների միջև առևտրային կապերի ամրապնդմանը, նրանց կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող բազմաթիվ հարցեր: «Շատ ջերմ ընդունելության եմ արժանացել։  Իմ հիմնական նպատակն է ակտիվացնել երկրում տնտեսական հարաբերությունները  ոչ միայն փոխադարձ առևտրի տեսքով, այլ միմյանց հետ համագործակցելով՝ երրորդ երկրներին ապրանք վաճառելու հարցում։ Ես ասել եմ, որ ցանկացած հարց, որն իմ ոլորտում է, պատրաստ եմ ամենաարագ ձևով լուծել, որովհետև հավատում եմ, որ փոքր խոչընդոտներ վերացնելով` մենք մեծ արդյունքների կարող ենք հասնել», - ասել է Վահան Քերոբյանը։ Հունվարի 23-ից մեկնարկել է նախարար Քերոբյանի հանդիպումների շարքն Իրանի Իսլամական Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։ ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր: Հանդիպումներին իրանական կողմից մասնակցել են պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկությունների։ Նշվում է, որ հայկական պատվիրակությունը նաև այցելել է «Mammut» արդյունաբերական համալիր և «Cinnagen» դեղագործական ձեռնարկություն: Հունվարի 24-ին Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Սպահանում  մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ նահանգապետ Աբաս Ռեզայիի, նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի, ինչպես նաև գործարար շրջանակների այլ ներկայացուցիչների (այդ թվում՝ հայ գործարարների) հետ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի և Սպահանի նահանգապետի հանդիպման ժամանակ քննարվել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Սպահան կատարած այցի ընթացքում նախարար Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը եղել է «Chika» սննդի, «Goltash» լվացման պարագաների և հարդարման նյութերի, «Zarin Iran» հախճապակյա սպասքի արտադրական ձեռնարկություններում: Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք և թանգարան: Պատվիրակության հանդիպումները շարոնակվում են։
17:41 - 25 հունվարի, 2021
«Բանակցություններ կվարենք ԼՂ վերակառուցման և տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համագործակցության հարցերի շուրջ». Իրանի ԱԳ նախարարը Բաքվում է |tert.am|

«Բանակցություններ կվարենք ԼՂ վերակառուցման և տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համագործակցության հարցերի շուրջ». Իրանի ԱԳ նախարարը Բաքվում է |tert.am|

tert.am: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Կովկասի իր շրջագայությունը սկսել է Ադրբեջան այցով: Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը, նշելով՝ Բաքվում լրագրողների հետ զրույցում Զարիֆը մանրամասնել է, որ բանակցությունների օրակարգում տարածաշրջանային համագործակցությունն է:«Տարածաշրջանային համագործակցության շուրջ խորհրդակցություններ անցկացնելը երկրների հետ, որոնք բարեկամական և սերտ երկկողմ հարաբերություններ ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, այս ուղևորության կարևորագույն նպատակներից է», – ասել է պաշտոնյան՝ մատնանշելով, որ պատրաստվում է այցելել նաև Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա:Արտգործնախարարը բացատրել է նաև, որ ինքն Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններ կվարի Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի վերակառուցման և տարածաշրջանում կայունությունը պահպանելուն ուղղված համագործակցության հարցերի շուրջ:Միևնույն ժամանակ կքննարկվի նաև Հարավ-Հյուսիս և Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքների կառուցման ավարտը:
12:39 - 25 հունվարի, 2021
Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի. Քերոբյան |1lurer.am|

Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի. Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է. «Հայաստանի և Իրանի միջև երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերից մեկն Իրանի հետ  համատեղ արտադրանքի և առևտրաշրջանառության ծավալի ավելացումն է»: Նախարարը նման հայտարարություն է արել Իրանի Սպահան նահանգի նահանգապետ Աբբաս Ռեզայիի հետ հանդիպման ժամանակ: այդ մասին հաղորդում է Pars Today-ը: Քերոբյանն ասել է. «Իրանցի արտադրողները կարող են օգտագործել Հայաստանում առկա պոտենցիալը՝ իրենց արտադրանքն ամբողջացնելու և արտահանելու համար»: Աբբաս Ռեզայիi խոսքով՝ Սպահանն ունի ավելի քան 10 հազար արդյունաբերական միավոր, որը հարմար վայր է ներդրողների համար, և հարևան երկրները կարող են այս նահանգի տարբեր ոլորտների պոտենցիալներն օգտագործել ներդրում կատարելու համար:  «Կոշտ պատժամիջոցների հետևանքով արգելքներ են դրվել առևտրային հարաբերությունների և ներդրումների վրա»,- հավելել է Սպահանի նահանգապետը:
11:56 - 25 հունվարի, 2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի և ԻԻՀ ԿԲ-ի նախագահի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի և ԻԻՀ ԿԲ-ի նախագահի հետ

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։ ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր: Հանդիպումներին իրանական կողմից մասնակցել են պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկությունների։ Հայկական պատվիրակությունը նաև այցելել է «Mammut» արդյունաբերական համալիր և «Cinnagen» դեղագործական ձեռնարկություն:
11:14 - 24 հունվարի, 2021
ԱՄՆ կառավարության համար հնարավորությունների պատուհանը միշտ բաց չի լինելու. Զարիֆ |1lurer.am|

ԱՄՆ կառավարության համար հնարավորությունների պատուհանը միշտ բաց չի լինելու. Զարիֆ |1lurer.am|

1lurer.am:  Նշելով, որ ԱՄՆ նոր կառավարության համար հնարավորությունների պատուհանը միշտ բաց չի լինելու` ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Այս պահին նախաձեռնողը պետք է լինի Վաշինգտոնը»: Այդ մասին հաղորդում է Pars Today-ը:    Foreign Affairs ամսագրում հրապարակված հոդվածում, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը գրել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կանգնած է կարևոր ընտրության առջև: Զարիֆը գրել է. «Բայդենի կառավարությունը կամ կշարունակի Թրամփի վարչակազմի պարտված քաղաքականությունը և կընթանա միջազգային համագործակցության և միջազգային իրավունքի սկզբունքներն անտեսելու ուղով, կամ կհրաժարվի անցյալի ձախողված ենթադրություններից ու հետամուտ կլինի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:   Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ միջուկային խնդրի շուրջ նոր բանակցությունները բացառված են, հավելելով. «Եթե Արևմուտքը, հատկապես՝ ԱՄՆ-ն, ցանկանում են խուսափել անցյալում արած սխալներից, պետք է վերանայեն Իրանի և տարածաշրջանի վերաբերյալ իրենց տեսակետը»:
10:57 - 23 հունվարի, 2021