ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ-ն 6 ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները |azatutyun.am|

ԵՄ-ն 6 ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ 27 երկրների ղեկավարները, Բրյուսելում կայացած գագաթնաժողովում, միաձայն որոշել են վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական սեկտորային պատժամիջոցները։ Այդ մասին ուրբաթ գիշերը գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել գործարքի իր մասը և Մինսկի պայմանավորվածությունները», - ասել է Միշելը: Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կբախվի «լայնածավալ հետևանքների և այդ ագրեսիայի համար բարձր գնի»: 2014 թվականին Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ՝ կապված Ղրիմի հետ: Դրանից հետո քանի անգամ դրանք ընդլայնվել և երկարացվել են։ Առանց վիզայի ռեժիմի և համագործակցության նոր հիմնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կասեցվել են, արգելվել է Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների մուտքը ԵՄ երկրներ, իսկ նրանց ակտիվները սառեցվել են։ Ներդրվել են նաև առևտրային, ֆինանսական և ռազմական բնույթի սահմանափակող միջոցներ։ Ի պատասխան՝ Ռուսաստանը արգելք է դրել ԵՄ երկրներից մի շարք պարենային ապրանքների ներմուծման վրա։
10:47 - 17 դեկտեմբերի, 2021
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին

Վարչապետի լրատվական ծառայությունը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդում, մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են ԱԼԳ մասնակից պետությունների` Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի առաջնորդները, ինչպես նաև Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները: Մինչ լիագումար նիստի մեկնարկը տեղի է ունեցել ԱԼԳ մասնակից երկրների առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական միության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԵՄ-ում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ: Լիագումար նիստի սկզբում ողջույնի խոսքով գագաթնաժողովի մասնակիցներին դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, այնուհետև ելույթներով են հանդես եկել ԱԼԳ մասնակից երկրների, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավարները: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակում Եվրոպական միության հետ համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և ժողովրդավարության ամրապնդման քայլերին, փոքր և միջին բիզնեսի, ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: ԱԼԳ 6-րդ գագաթնաժողովը կենտրոնանում է առանցքային հինգ ոլորտների՝ տնտեսության, կառավարման, շրջակա միջավայրի, թվայնացման և հասարակությունների ուղղությամբ աջակցության վրա։
23:23 - 15 դեկտեմբերի, 2021
Հայաստանի և Սլովենիայի վարչապետները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև հայ-սլովենական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի և Սլովենիայի վարչապետները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև հայ-սլովենական համագործակցությանը վերաբերող հարցեր

Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միությունում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել սլովենական կողմին` ԵՄ-ում նախագահության շրջանում ՀՀ-ԵՄ սերտ համագործակցությանը նպաստելու և համատեղ ծրագրերն արդյունավետ առաջ մղելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է զարգացնելու և ամրապնդելու գործընկերությունը ինչպես Եվրոպական միության, այնպես էլ Սլովենիայի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում` տնտեսության: Միաժամանակ, կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներին և շեշտել, որ դրանք կրելու են հետևողական ու հաստատակամ բնույթ: Յանեզ Յանշան ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման կարևորությունը` հավելելով, որ Արևելյան գործընկերության շրջանակում իրականացվող ծրագրերը նոր ազդակ կարող են հաղորդել կապերի ամրապնդմանը: Սլովենիայի վարչապետի խոսքով` առկա է համագործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի Հայաստանում բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ու կյանքի կոչմանը: Զրուցակիցներն անդրադարձել են Արևելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգին, Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման արդյունքներին:
17:39 - 15 դեկտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մայա Սանդուի հետ. կողմերը կարևորել են Հայաստանի և Մոլդովայի միջև տնտեսական կապերի զարգացումը

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մայա Սանդուի հետ. կողմերը կարևորել են Հայաստանի և Մոլդովայի միջև տնտեսական կապերի զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ: Վարչապետը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և բարձր գնահատել Մոլդովայի հետ քաղաքական երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը` հավելելով, որ դրա համար կան լավ նախադրյալներ ու անհրաժեշտ ներուժ: Վարչապետի խոսքով` պետք է երկու երկրների կառավարությունները շարունակեն սերտ գործակցությունը` առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման նպատակով: Մոլդովայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ ու ամրապնդմամբ: Մայա Սանդուն ևս նշել է տնտեսության, ներդրումների ոլորտում համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը: Այդ առումով, վերջինս անհրաժեշտ է համարել բիզնես ֆորումի անցկացումը, ինչը կնպաստի գործարարների միջև նոր կապերի հաստատմանն ու ներդրումային համատեղ ծրագրերի իրականացմանը: Մոլդովայի նախագահը կարևորել է նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում` արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ռեֆորմների իրականացման գործընթացում համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը: Նիկոլ Փաշինյանը և Մայա Սանդուն անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության շրջանակում գործակցությանը, այսօր կայանալիք գագաթնաժողովի օրակարգին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
13:52 - 15 դեկտեմբերի, 2021
Բրյուսելում այսօր կանցկացվի Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը |azatutyun.am|

Բրյուսելում այսօր կանցկացվի Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի առաջնորդները այսօր Բրյուսելում կանցկացնեն Արևելյան գործընկերության ծրագրի 6-րդ գագաթնաժողովը։ Հանդիպումն առաջին անգամ կանցկացվի առանց Բելառուսի, որն այս ամառ դադարեցրել էր իր մասնակցությունը ծրագրին՝ երկրի դեմ ԵՄ պատժամիջոցների պատճառով։ Ուստի գագաթնաժողովում Բելառուսի պաշտոնական ներկայացուցիչներ չեն լինի, իսկ Մինսկը ներկայացված կլինի «դատարկ աթոռով, առանց դրոշի»։ Ինչպես նախօրեին լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, գագաթնաժողովի օրակարգում են, մասնավորապես, համաճարակի, Արևելյան գործընկերության երկրներում բարեփոխումների և ծրագրին ԵՄ հավատարմության հետ կապված հարցեր։ Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, այդ թվում՝ Ուկրաինայի, Բելառուսի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։
10:39 - 15 դեկտեմբերի, 2021
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների վերականգնումը պետք է լինի բոլոր երկրների ինքնիշխանության հարգմամբ․ Շառլ Միշելի հայտարարությունը |armenpress.am|

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների վերականգնումը պետք է լինի բոլոր երկրների ինքնիշխանության հարգմամբ․ Շառլ Միշելի հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեկտեմբերի 14-ին մեկնարկած ու մի քանի ժամ տևած հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել, նաև հանդես եկել ճեպազրույցով՝ քննարկումները համարելով նշանակալի։ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատելու Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ առկա խնդիրները հաղթահարելու, համագործակցության և վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման նպատակով, որն ի վերջո կհիմնվի խաղաղության համապարփակ համաձայնագրի վրա։ Նա նշել է, որ հանդիպմանը բոլոր կողմերը կիսել են մոտեցումը, որ պետք է կառուցել անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող ժողովուրդների: «Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը վերահաստատել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի երկու եռակողմ (ՀՀ, ՌԴ և ԱՀ- խմբ․) հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները պետք է հարգվեն, և ամրապնդվեն 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված փոխըմբռնումները։ Նախագահ Միշելը բարձր է գնահատել երկու ղեկավարների ձեռնարկած քայլերը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զինված բախումներից հետո լարվածության թուլացումն ապահովելու ուղղությամբ։ Կողմերն ընդունել են, որ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև հաջողությամբ հաստատվել է ուղիղ կապ՝ նախագահ Միշելի աջակցությամբ։ Այս մեխանիզմը կարող է ծառայել ապագա միջադեպերի կանխարգելմանն ու դրական ազդեցություն ունենալ լարվածության թուլացման հարցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մեջ։ Միշելն ընդգծել է, որ առանցքային հումանիտար խնդիրների լուծումը վճռորոշ նշանակություն ունի։ Նա ողջունել է դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից տասը հայ գերիների վերադարձը և ականապատ տարածքների քարտեզների հանձնումը Հայաստանի կողմից: «Նա կոչ է արել լիարժեք և արագ լուծել բոլոր հումանիտար խնդիրները, ինչպիսիք են կալանավորների ազատ արձակումը և անհայտ կորածների ճակատագրի հստակեցումը՝ միաժամանակ գիտակցելով, որ երկու կողմերի մարդասիրական ժեստերը նաև նպաստում են վստահությանը և խաղաղության ու հաշտեցման տանող միջավայրի ստեղծմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ տրամադրելով փորձագիտական խորհրդատվություն, կօժանդակի հակամարտությունից տուժած բնակչությանը, վերականգնմանն ու վերակառուցմանը: ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին»,- նշված է հայտարարության տեքստում։ Հայաստանի վարչապետը, Եվրոպական խորհրդի ղեկավարն ու Ադրբեջանի նախագահը քննարկել են նաև Եվրամիության և երկու երկրների միջև առկա և հեռանկարային առևտրատնտեսական գործընկերությունը: Ընդգծվել է ԵՄ-ի մտադրությունը՝ գործարկելու տնտեսական խորհրդատվական հարթակ՝ վստահություն ստեղծելու, խաղաղ գոյակցությանը նպաստելու և տարածաշրջանում տնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար: Երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների ծրագրված մեկնարկի համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել տեղում լարվածությունը նվազեցնելու, բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար։ Նախագահ Միշելը և՛ Երևանին, և՛ Բաքվին կոչ է արել ակտիվորեն ներգրավվել և բարեխղճորեն աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման էական տարր է։ ԵՄ-ն կտրամադրի փորձագիտական առաքելություն/խորհրդատվական խումբ՝ աջակցելու սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերին՝ երկու երկրներին ապահովելով տեխնիկական աջակցություն: ԵՄ խորհրդի նախագահ Միշելն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև ողջ Հարավային Կովկասում հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը՝ լիակատար հարգանք ապահովելով բոլոր երկրների ինքնիշխանության նկատմամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկաթուղային գծերի վերականգնումը՝ սահմանային և մաքսային հսկողության համապատասխան պայմանավորվածություններով՝ փոխադարձության սկզբունքով։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապերի զարգացմանը՝ իր տնտեսական և ներդրումային ծրագրերին համապատասխան: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը նույնպես կարող է աջակցել այս գործընթացին: Առաջնորդները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և մնալ ներգրավված:
09:38 - 15 դեկտեմբերի, 2021
Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը․ այն կգործի երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո

Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը․ այն կգործի երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված հայտարարությունների լիարժեք կյանքի կոչումը, մասնավորապես, ընդգծելով հումանիտար խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը` ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կումունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքներին: ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։ Կարևորվել է տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման, ինչպես նաև փոխվստահության հաստատմանը միտված հնարավոր քայլերին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։
09:28 - 15 դեկտեմբերի, 2021
Բայդենը հանդես է գալիս Եվրոպայում ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմական ներկայության օգտին. Սալիվան |armtimes.com|

Բայդենը հանդես է գալիս Եվրոպայում ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմական ներկայության օգտին. Սալիվան |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կողմ է ամերիկյան երկարաժամկետ ռազմական ներկայությանը Եվրոպայում, սակայն չի աջակցում Մերձավոր Արևելքում անվերջ ռազմական օկուպացիայի գաղափարին և արտերկրում քաղաքացիական պատերազմներին Վաշինգտոնի ներգրավմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։ Նա նշում է, որ Բայդենը համոզված է՝ արտերկրում ամերիկյան զորքեր տեղակայելու համար պետք է լինի «հստակ ձևակերպված նպատակ՝ կապված ԱՄՆ կենսական ազգային անվտանգության շահերի հետ»։ Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավարի տեսակետից՝ Միացյալ Նահանգները պետք է ռազմական ուժ օգտագործի այնպես, որ կարողանա աջակցել որոշակի ռազմական օպերացիաների: «Նախագահն այսպես է մոտենում դրան, և նա կարծում է, որ փաստարկներ է ներկայացրել Եվրոպայում ամերիկյան զորքերի երկարաժամկետ ներկայության օգտին, ինչը օգնեց կանխել հարձակումը ՆԱՏՕ-ի ցանկացած երկրի վրա»,- ասել է Սալիվանը Defense One առցանց ֆորումում։ Բացի այդ, ըստ իր տեղեկությունների, Բայդենը «կարևոր է համարում պահպանել խաղաղությունն ու կայունությունը՝ արագորեն և արդյունավետ կերպով ամերիկյան զորքեր տեղակայելով Հնդկաստանի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջաններում»։ Սա նաև պահանջվում է «Չինաստանի կողմից աճող մարտահրավերի լույսի ներքո»,- ասել է Սալիվանը: Այնուամենայնիվ, ընդգծել է նա, Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգներին պետք չէ «անվերջ, անժամկետ ռազմական օկուպացիա՝ այլ հասարակություններ վերակառուցելու համար», նրան անհրաժեշտ են միայն գործընկերների հետ ճշգրիտ գործողություններ՝ ահաբեկիչներին ոչնչացնելու և ընկերներին աջակցելու համար երկրագնդի եվրոպական հատվածում»։ Մեկնաբանելով Աֆղանստանում ամերիկյան ռազմական գործողության ավարտը՝ նա ասել է, որ, Բայդենի կարծիքով, ամերիկյան զորքերը գտնվում են հարավասիական այս երկրում՝ ի թիվս այլ բաների՝ «քաղաքական կայունությունը պահպանելու համար»: Ըստ Սալիվանի՝ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ը պահպանում է իր ուժերը հակաահաբեկչական խնդիրների լուծման համար։ «Սակայն այն մտքին, թե Միացյալ Նահանգները կմասնակցի պատերազմի կամ քաղաքացիական պատերազմի մեկ այլ երկրում՝ որպես առաքելություն համարելով այն, ինչը ներառում է ահաբեկչությունը, նախագահը եզրակացրել է, որ այս դարաշրջանը պետք է ավարտվի»,- հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
11:30 - 09 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած սկզբունքները. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ |1lurer.am|

Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած սկզբունքները. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: Դեկտեմբերի 2-ին ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության 13-րդ տարեկան համաժողովի շրջանակներում առցանց ձևաչափով տեղի է ունեցել «ԵՄ դերը Հայաստանում․ հնարավորություններ արդյունավետ գործընկերության համար» (What Role for the EU in Armenia: opportunities for an effective partnership) խորագրով քննարկումը: Քննարկմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների միջև գործընկերային հարաբերություններին, ինչպես նաև՝ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության երկկողմ և բազմակողմ ձևաչափերին։ Վերջինս մատնանշեց ընթացիկ տարվա ձեռքբերումները ՀՀ-ԵՄ իրավական համագործակցության համատեքստում։ Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ նախարարի տեղակալն ընդգծեց, որ Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած սկզբունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, տարբեր երկրների առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ կոչերը: Միևնույն ժամանակ, Պարույր Հովհաննիսյանը կոչ արեց Եվրոպական միությանը՝ ավելի հասցեական լինել իրենց հորդորներում և դատապարտել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումներն ԱլԳ որոշ գործընկեր պետությունների կողմից։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին նման ձևաչափով համագործակցությունն առավել ակտիվացնել:
16:51 - 03 դեկտեմբերի, 2021
ԵՄ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը
 |factor.am|

ԵՄ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը |factor.am|

factor.am: ԵՄ-ն կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Եվրամիության անվտանգության քաղաքականության և արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը: «Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ պահպանել հրադադարը։ ԵՄ-ն աջակցում է ու պատրաստ է ջանքեր ներդնել ԵԱՀԿ Միսնկի խմբի աշխատանքներում՝ խաղաղության հաստատման համար»,- հայտարարել է Ջոզեպ Բորելը։ Նա նաև շեշտել է, որ ԵԱՀԿ-ում մթնոլորտը գնալով ավելի հակասական ու առճակատող է դառնում։ «Ես անհանգստացած եմ Ուկրաինայում և Ղրիմում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Ուկրաինայի սահմաններին ռազմական ուժերի կուտակմամբ։ ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ճանաչում է նրա միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- հայտարարել է եվրոպացի քաղաքական գործիչը։ Անդրադառնալով Բելառուսին՝ Բորելը հայտարարել է, որ մարդու հիմնարար իրավունքներն այստեղ շարունակվում են ոտնահարվել։
18:29 - 02 դեկտեմբերի, 2021