ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Ալիևն ընդունել է Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչներին, խոսել խաղաղության օրակարգից |azatutyun.am|

Ալիևն ընդունել է Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչներին, խոսել խաղաղության օրակարգից |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Բաքվում գտնվող՝ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի Եվրոպական աշխարհամասի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնին և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ալիևը շնորհավորանքներ է փոխանցել Ֆրանսիայի կողմից ԵՄ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դաշինքում Ֆրանսիայի նախագահությունը կլինի հաջող և արդյունավետ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահը «գոհունակությամբ է հիշել անցյալ տարվա դեկտեմբերին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ ունեցած հանդիպումները»։ Հաղորդագրության համաձայն, Իլհամ Ալիևը նաև բարձր է գնահատել Ֆրանսիայի և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ այդ ձևաչափով հանդիպումը՝ ընդգծելով, որ այն դրական հնարավորություններ է ստեղծում Բրյուսելում քննարկված խաղաղության օրակարգի զարգացման համար։ Ֆրանսիացի պաշտոնյայի այցը Ադրբեջան տեղի է ունենում Բաքվի և Փարիզի հարաբերություններում հերթական լարվածության ֆոնին։ Ֆրանսիայի արտգործնախարարը շաբաթասկզբին անընդունելի է որակել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Իլհամ Ալիևի կոշտ հայտարարությունները , որոնք հարուցել են ֆրանսիական քաղաքական շրջանակների զայրույթը։ Ժան-Իվ Լը Դրիանը Ադրբեջանի նախագահին հիշեցրել է, որ Պեկրեսը Ֆրանսիայի ժողովրդի կողմից ընտրված քաղաքական գործիչ է։ Ադրբեջանի նախագահը դատապարտել էր Ֆրանսիայի նախագահի թեկնածուի այցը Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ նրան անցանկալի անձ է հռչակել՝ Պեկրեսի անունը ներառելով ադրբեջանական «սև ցուցակում»։
09:31 - 21 հունվարի, 2022
ԵՄ-ում թույլատրվել է կորոնավիրուսի դեմ երկրորդ խթանիչի կիրառումը ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց համար

 |armenpress.am|

ԵՄ-ում թույլատրվել է կորոնավիրուսի դեմ երկրորդ խթանիչի կիրառումը ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց համար |armenpress.am|

armenpress.am: Դեղերի եվրոպական գործակալությունը թույլատրում է կորոնավիրուսի դեմ պատվաստման չորրորդ դեղաչափի կիրառումն այն մարդկանց համար, որոնք թույլ դիմադրողականություն ունեն: Չնայած դրան՝ գործակալությունը դեռ չի կարող խորհուրդ տալ կրկնակի խթանիչի կիրառումը Եվրամիության ամբողջ բնակչության համար, քանի որ բավարար տվյալներ չունի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին Ամստերդամում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է գործակալության ներկայացուցիչ Մարկո Կավալերին: «Մենք չունենք դասական հետազոտությունների տվյալներ կամ պրակտիկա, որոնք ցույց կտային հակակորոնավիրուսի պատվաստման կրկնակի խթանիչի կիրառման  արդյունավետությունն ու անհրաժեշտությունը, սակայն անգամ տվյալներ չունենալով՝ կարող ենք եզրակացնել, որ թույլ դիմադրողականություն ունեցող մարդիկ, որոնք արդեն ստացել են պատվաստման երեք դեղաչափը, կարող են կիրառել նաև կրկնակի խթանիչ դեղաչափը»,-նշել է նա:
21:55 - 18 հունվարի, 2022
Եվրամիությունը Մոսկվային կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |azatutyun.am|

Եվրամիությունը Մոսկվային կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը Մոսկվային կոչ անում անհապաղ ազատ արձակել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին, ով կալանավորվել է մեկ տարի առաջ՝ պայմանական վաղաժամկետ ազատման կանոնները խախտելու համար։ Բրյուսելը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է համարում այդ գործը։ «Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ և անվերապահ ազատ արձակել Նավալնիին՝ առանց հետագա հապաղման», - ասվում է ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելի հայտարարությունում։ Բորելը դատապարտել է ռուսաստանյան պետական լրատվամիջոցներում Նավալնիի և նրա համախոհների դեմ ապատեղեկատվության արշավը, ինչպես նաև նրա հետ կապված կազմակերպությունների հետապնդումը: Հունիսին ռուսական դատարանը Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն։ Անցած տարի հունվարի 17-ին Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Մոսկվա վերադառնալուն պես «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվեց, այնուհետև դատապարտվեց «Իվ Ռոշե»-ի հին գործով երեքուկես տարվա ազատազրկման։
11:35 - 18 հունվարի, 2022
ՀՀ-ի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը կարևոր քայլ էր դեպի առաջ․ ԵՄ-ն կոչ է անում ջանքեր գործադրել այդ ուղղությամբ

 |armenpress.am|

ՀՀ-ի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը կարևոր քայլ էր դեպի առաջ․ ԵՄ-ն կոչ է անում ջանքեր գործադրել այդ ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am:  ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը աշխատելու երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման եւ այդ նպատակով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն: «Այս ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր դեպի  առաջ, և Եվրոպական միությունը կոչ է անում Թուրքիային և Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա ցանկացած կոնկրետ քայլ լավ նորություն կլիներ տարածաշրջանային կայունության և հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար»,- նշել է Ստանոն: Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար երկու երկրների հետ նրա փոխգործակցության առումով: «2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 մլն եվրո է հատկացրել այն նախագծերի համար, որոնք ուղղված են հող նախապատրաստելուն մի շարք ոլորտներում հարաբերությունների կարգավորման համար, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը եւ տեղեկատվության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է ցուցաբերել հետագա աջակցություն, հնարավոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- եզրափակել է Ստանոն:
22:18 - 14 հունվարի, 2022
Անհանգստացած եմ ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին նոր միջադեպերի ու զոհերի մասին հաղորդագրություններից․ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Անհանգստացած եմ ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին նոր միջադեպերի ու զոհերի մասին հաղորդագրություններից․ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Խորապես անհանգստացած եմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին նոր միջադեպերի ու զոհերի մասին հաղորդագրություններից։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Կողմերի համար կարեւոր է լարվածությունը թուլացնելը եւ ամբողջությամբ օգտագործելը առկա մեխանիզմները, մասնավորապես՝ ՊՆ-ների միջեւ թեժ գիծը, որը ստեղծվել է ԵՄ հովանու ներքո 2021 թվականի նոյեմբերին»,- գրել է Կլաարը։ Նա նաեւ հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատել կողմերի հետ՝ ուժերը հեռացնելու համար, ինչպես նաեւ վերահաստատում է պատրաստակամությունը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցում։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 12-ին, Ադրբեջանը հերթական սադրանքն է սկսել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության օգտագործվել են հրետանի եւ անօդաչու թռչող սարքեր։ Ըստ այժմ առկա տեղեկության՝ հայկական կողմն ունի երեք զոհ, կան վիրավորներ։
13:10 - 12 հունվարի, 2022
Ռեադմիսիոն համաձայնագրերով ՀՀ-ն 1354 անձանց մասին ստացել է 785 հայց |armenpress.am|

Ռեադմիսիոն համաձայնագրերով ՀՀ-ն 1354 անձանց մասին ստացել է 785 հայց |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության հետ կնքված ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի միգրացիոն ծառայությունը 2021թ-ին ստացել է 785  ռեադմիսիոն հայց՝ 1354 անձանց մասին: Հայաստանի միգրացիոն ծառայությունը տեղեկացնում է, որ ստացված հայցերի թվով առաջատար երկիրը Գերմանիան է՝ 503 հայց 916 անձանց մասին, որից հաստատվել է 674 անձի քաղաքացիությունը (83,42%), այնուհետև՝ Ֆրանսիան, որտեղից ստացվել է 134 հայց 174 անձանց մասին, որից հաստատվել է 167 անձի քաղաքացիությունը (96,53%): ՀՀ կառավարության որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, որի արդյունքում ընդլայնվել է Հայաստանի Հանրապետություն վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի շահառուների շրջանակը։ Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև բնակվարձի փոխհատուցում հարկադիր, առանձին դեպքերում՝ նաև կամավոր վերադարձողներին: Ծրագրի շրջանակում՝ 2021 թվականի ընթացքում Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի կողմից ընդունվել է 25 դիմում, որի արդյունքում 21 դիմում բավարարվել է, 4-ը՝ մերժվել։ Շահառուները Գերմանիայից, ՌԴ-ից, Շվեդիայից, Ֆրանսիայից,Ավստրիայից և Շվեյցարիայից են։ Ընդ որում, 4-ը կամավոր են վերադարձել, 17-ը՝ հարկադիր։ Ընդհանուր առմամբ, բնակվարձի փոխհատուցման ծրագրից օգտվել է 66 անձ՝ 21 շահառու:
15:41 - 11 հունվարի, 2022
Պատրաստ ենք օգնություն ցուցաբերել ճգնաժամի խաղաղ կարգավորման համար. ԵՄ-ն՝ Ղազախստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ |tert.am|

Պատրաստ ենք օգնություն ցուցաբերել ճգնաժամի խաղաղ կարգավորման համար. ԵՄ-ն՝ Ղազախստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ |tert.am|

tert.am: Եվրամիությունը պատրաստ է օգնել Ղազախստանին ճգնաժամի կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԵՄ կայքում։«Մենք մտահոգված ենք խաղաղ ցույցերից հետո սկսված բռնությամբ Ղազախստանում, որը Եվրամիության համար կարևոր գործընկեր է գործող Ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագրով, ինչպես նաև տարածաշրջանի կայունության համար։Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար և խստորեն դատապարտում ենք բռնության համատարած ակտերը։ Կարևոր է կանխել հետագա էսկալացիաները, խուսափել բռնության ցանկացած դրդումից, մշտապես զսպվածություն ցուցաբերել և անկարգությունները այլ նպատակներով շահագործելուց խուսափելը: Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել ճգնաժամի խաղաղ կարգավորման համար։ Դրսի ռազմական աջակցությունը պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաև բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները»,-ասված է հայտարարությունում:
12:55 - 09 հունվարի, 2022
ԵՄ-ն 2022 թվականին կմշակի եվրոպական անվտանգության սեփական առաջարկությունները |armenpress.am|

ԵՄ-ն 2022 թվականին կմշակի եվրոպական անվտանգության սեփական առաջարկությունները |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը պետք Է մշակի եվրոպական անվտանգության սեփական առաջարկությունները եւ դրանով կզբաղվի 2022 թվականին, քանի որ ոչ մեկը չպետք Է Եվրամիությանը որոշումներ պարտադրի այդ ոլորտում: Հունվարի 7-ին այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած մամուլի ասուլիսում՝ Եվրամիության Խորհրդում Ֆրանսիայի նախագահության սկսվելու առանչությամբ, որը կշարունակվի մինչեւ 2022 թվականի հունիսի 30-ը: «Մենք 2022 թվականին կվերադառնանք եվրոպական անվտանգության՝ մեր գաղափարներով, մեր ճարտարապետությամբ, որը մենք պետք Է քննարկենք եւ մշակենք միասին: Մեկ անգամ եւս ընդգծեմ՝ այդ ոլորտում չեն կարող լինել Եվրոպային պարտադրված ոչ մի կարգի որոշումներ»,- ասել Է ֆոն դեր Լյայենը: Նա նաեւ ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ն «պետք Է հանգուցային դեր խաղա այդ երկխոսության մեջ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:04 - 07 հունվարի, 2022
Ըստ ԵՄ չափանիշների Հայաստանն այս պահին կանաչ գոտում է․ կորոնավիրուսիային իրավիճակը համեմատաբար հանդարտվել է |armenpress.am|

Ըստ ԵՄ չափանիշների Հայաստանն այս պահին կանաչ գոտում է․ կորոնավիրուսիային իրավիճակը համեմատաբար հանդարտվել է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսիային իրավիճակը համեմատաբար հանդարտվել է: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից ցածր է ու կազմում է 0.9: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ վարակի վերարտադրողական վերջին 14 օրվա ցուցանիշը, դրան նախորդած 14 օրվա հետ համեմատ, 54 տոկոսով նվազել է: «Դրական թեստերի մասնաբաժինը 1.3 տոկոս է: Հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը հիմա համեմատաբար թեթև է: Լավ լուրն այն է, որ Հայաստանն այս պահին, ըստ ԵՄ չափանիշների, կանաչ գոտում է»,-ասաց Ռոմելլա Աբովյանը: Չնայած դրական ցուցանիշին, Ռոմելլա Աբովյանը նշեց, որ արդեն կորոնավիրուսի տարածման տեմպի ակտիվացման միտում է նկատվում: Հաստատված դեպքերի թվի ավելացում է կանխատեսվում, քանի որ համատարած հակահամաճարակային կանոնները չեն պահվում, իսկ տոնական օրերին ակտիվ շփումներ են եղել:   Ռոմելլա Աբովյանը նշեց, որ պատվաստումների ընթացքը բավական ակտիվ է: Նա նկատեց, որ այն երկրներում, որտեղ պատրաստվածության բարձր մակարդակ կա, կորոնավիրուսի օմիկրոնի շտամի դեպքում բավական թեթև ընթացք է լինում:  
17:06 - 05 հունվարի, 2022