ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ-ն 2022 թվականին կմշակի եվրոպական անվտանգության սեփական առաջարկությունները |armenpress.am|

ԵՄ-ն 2022 թվականին կմշակի եվրոպական անվտանգության սեփական առաջարկությունները |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը պետք Է մշակի եվրոպական անվտանգության սեփական առաջարկությունները եւ դրանով կզբաղվի 2022 թվականին, քանի որ ոչ մեկը չպետք Է Եվրամիությանը որոշումներ պարտադրի այդ ոլորտում: Հունվարի 7-ին այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած մամուլի ասուլիսում՝ Եվրամիության Խորհրդում Ֆրանսիայի նախագահության սկսվելու առանչությամբ, որը կշարունակվի մինչեւ 2022 թվականի հունիսի 30-ը: «Մենք 2022 թվականին կվերադառնանք եվրոպական անվտանգության՝ մեր գաղափարներով, մեր ճարտարապետությամբ, որը մենք պետք Է քննարկենք եւ մշակենք միասին: Մեկ անգամ եւս ընդգծեմ՝ այդ ոլորտում չեն կարող լինել Եվրոպային պարտադրված ոչ մի կարգի որոշումներ»,- ասել Է ֆոն դեր Լյայենը: Նա նաեւ ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ն «պետք Է հանգուցային դեր խաղա այդ երկխոսության մեջ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:04 - 07 հունվարի, 2022
Ըստ ԵՄ չափանիշների Հայաստանն այս պահին կանաչ գոտում է․ կորոնավիրուսիային իրավիճակը համեմատաբար հանդարտվել է |armenpress.am|

Ըստ ԵՄ չափանիշների Հայաստանն այս պահին կանաչ գոտում է․ կորոնավիրուսիային իրավիճակը համեմատաբար հանդարտվել է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսիային իրավիճակը համեմատաբար հանդարտվել է: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից ցածր է ու կազմում է 0.9: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ վարակի վերարտադրողական վերջին 14 օրվա ցուցանիշը, դրան նախորդած 14 օրվա հետ համեմատ, 54 տոկոսով նվազել է: «Դրական թեստերի մասնաբաժինը 1.3 տոկոս է: Հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը հիմա համեմատաբար թեթև է: Լավ լուրն այն է, որ Հայաստանն այս պահին, ըստ ԵՄ չափանիշների, կանաչ գոտում է»,-ասաց Ռոմելլա Աբովյանը: Չնայած դրական ցուցանիշին, Ռոմելլա Աբովյանը նշեց, որ արդեն կորոնավիրուսի տարածման տեմպի ակտիվացման միտում է նկատվում: Հաստատված դեպքերի թվի ավելացում է կանխատեսվում, քանի որ համատարած հակահամաճարակային կանոնները չեն պահվում, իսկ տոնական օրերին ակտիվ շփումներ են եղել:   Ռոմելլա Աբովյանը նշեց, որ պատվաստումների ընթացքը բավական ակտիվ է: Նա նկատեց, որ այն երկրներում, որտեղ պատրաստվածության բարձր մակարդակ կա, կորոնավիրուսի օմիկրոնի շտամի դեպքում բավական թեթև ընթացք է լինում:  
17:06 - 05 հունվարի, 2022
ԵՄ-ն Մոլդովային կհատկացնի 150 մլն եվրո մակրոֆինանսական օգնություն |armenpress.am|

ԵՄ-ն Մոլդովային կհատկացնի 150 մլն եվրո մակրոֆինանսական օգնություն |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունն ընդունել է Մոլդովային 150 միլիոն եվրոյի մակրոֆինանսական աջակցություն տրամադրելու նոր ծրագիր: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։ «Եվրահանձնաժողովն այսօր հաստատել է մինչև 150 միլիոն եվրոյի չափով մակրոֆինանսական աջակցության նոր ծրագիրը, որից 30 միլիոնը կտրամադրվի դրամաշնորհների, իսկ 120 միլիոնը՝ միջնաժամկետ վարկերի տեսքով՝ տրամադրված արտոնյալ պայմաններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մակրոֆինանսական աջակցության նոր ծրագիրը կիրականացվի ԱՄՀ-ի համանման ծրագրին զուգահեռ, գումարի հատկացման պայմանը կլինի «Մոլդովայի համար առանցքային բարեփոխումների» իրականացումը։ Ծրագիրն ուժի մեջ կմտնի Եվրախորհրդարանի և ԵՄ խորհրդի կողմից հաստատվելուց հետո։ 2017 թվականից ի վեր Եվրահանձնաժողովն արդեն 160 միլիոն եվրո է հատկացրել Մոլդովային՝ որպես մակրոֆինանսական օգնություն։
18:19 - 04 հունվարի, 2022
Ֆրանսիան դարձավ ԵՄ խորհրդի նախագահող երկիրը |hetq.am|

Ֆրանսիան դարձավ ԵՄ խորհրդի նախագահող երկիրը |hetq.am|

hetq.am: 2022 թվականի հունվարի 1-ից ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնել է Ֆրանսիան՝ փոխարինելով Սլովենիային։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ հաջորդ վեց ամիսները կանցնեն «Վերականգնում, ուժ, նվիրվածություն» կարգախոսի ներքո։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն հայտարարել է, որ «2022 թվականը պետք է Եվրոպայի համար դառնա շրջադարձային պահ»։ «Վերջին տարիներին մեր մայրցամաքն այնքան անգամ են սևացրել, ԵՄ-ին մեղադրել նրանում, որ այն մասնատված է, ունակ չէ ընդհանուր նախագծերի, գտնվում է այն ճանապարհին, որ դառնա պատմականորեն ոչ արդիական»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնի խոսքերով՝ համավարակը ցույց տվեց, որ միասնությունը ոչ միայն օգտակար էր, այլև հանդիսանում է «հույսի աղբյուր»։  Էմանուել Մակրոնը կարծում է, որ զարգացման նոր մոդելը, կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո, պետք է խթանի նորարարությունները և ստեղծի աշխատատեղեր, Եվրոպայում ապահովի մրցունակությունը և համապատասխանի կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակներին։ Ֆրանսիան ցանկանում է կենտրոնանալ շրջակա միջավայրի պահպանության և թվայնացման հարցերի վրա։  Բացի այդ, շեշտադրումը կդրվի «եվրոպական ինքնիշխանության վրա»՝ սահմանների պահպանության, ինչպես նաև պաշտպանության հարցերի։ Ֆրանսիայի նախագահությամբ պայմանավորված՝ ամանորի գիշերը ողջ երկրում մի քանի շենքեր, այդ թվում Ելիսեյան պալատը և Էյֆելյան աշտարակը, լուսավորվել են կապույտ գույնով՝ ի նշան ԵՄ դրոշի։  Դեռ դեկտեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես էր եկել Եվրամիության կողմից Շենգեն գոտու սահմանների պաշտպանության նոր մեխանիզմի մշակման օգտին։ Այդպիսի մեխանիզմը պետք է գործադրվի ճգնաժամային իրավիճակում, «երբ կպահանջվի ուժեղացնել մեր արտաքին սահմանները»,- հայտարարել էր Մակրոնը։  Քաղաքական գործչի պնդմամբ՝ խոսքը կարող է վերաբերել Եվրամիության անդամ մյուս երկրներից անվտանգության ուժերի ծառայողներին ու տեխնիկան սահման ուղարկելուն: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Եվրոպան պետք է ապահովի իր սահմանների պաշտպանությունը՝ հավելելով, որ Փարիզը կպնդի Շենգեն գոտու բարեփոխումները, այն բանից հետո, երբ հունվարին կստանձնի ԵՄ-ում նախագահությունը։ Ֆրանսիայի առաջնորդի խոսքերով՝ առաջիկա վեց ամիսներին նախատեսվում է նաև առաջ մղել եվրոպական պակտը, որը ենթադրվում է միգրանտների առավել արդար բաշխում Եվրոպայի տարածքում։ Լուսանկարում՝ FREDERICK FLORIN/AGENCE FRANCE-PRESSE/GETTY IMAGES
15:08 - 02 հունվարի, 2022
ԵՄ-ն Հայաստանի կողքին է՝ բարելավելու Հայաստանի քաղաքացիների կյանքը. ԵՄ դեսպանի ամանորյա ուղերձը

ԵՄ-ն Հայաստանի կողքին է՝ բարելավելու Հայաստանի քաղաքացիների կյանքը. ԵՄ դեսպանի ամանորյա ուղերձը

ԵՄ դեսպանի ամանորյա ուղերձը ներկայացնում ենք ստորև․ «Տոնական օրերը մոտենում են, և շուտով անցյալում   կթողնենք  մարտահրավերներով լի ևս մի տարի։ Քովիդ համավարակը շարունակում էր հետևանքներ թողնել առողջության, տնտեսական ապահովության և սոցիալական բարեկեցության վրա ամբողջ աշխարհում։ Լեռնային Ղարաբաղում պատերազմից ստացած վերքերը և փխրուն անվտանգության զգացողությունը դեռևս առկա են։ Մենք գիտակցում ենք, որ դժվարությունները դեռ չեն ավարտվել։ Խոսելով Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ամբողջ անձնակազմի անունից՝ կարող եմ հավաստիացնել, որ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվար իրավիճակում աջակցելու ուղղությամբ։ ԵՄ-ն շարունակում է աշխատել՝ մեղմացնելու համավարակի և պատերազմի հետևանքները և օգնելու բարելավել հայաստանցիների կյանքը, ստեղծել աշխատատեղեր և խթանել տնտեսական աճ։ ԵՄ-ն  արագ արձագանքեց Հայաստանի և նրա քաղաքացիների հրատապ կարիքներին Քովիդ-19 համավարակի ժամանակ։ Մոտ 100 մլն արժողությամբ «Թիմ Եվրոպա» փաթեթը տրամադրվեց ոչ միայն Կառավարությանը բյուջետային աջակցության ձևաչափով, այլև ավելի քան 3000 անապահով տնային տնտեսություններին նպատակային սոցիալական օգնության միջոցով։ Մենք դյուրին դարձրեցինք առցանց կրթությունը 350 երեխայի համար և աջակցություն տրամադրեցինք ավելի քան 1000 փոքր ու միջին բիզնեսի՝ օգնելով նրանց մշակել նոր թվային մոտեցումներ։ Հիվանդների բժշկական խնամիքի համար կարևոր բժշկական սարքավորումներ տրամադրվեցին հիվանդանոցներին և լաբորատորիաներին։ ԵՄ անդամ պետությունների հետ միասին մենք շարունակեցինք աջակցություն տրամադրել տարածաշրջանում հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչությանը։ ԵՄ-ն Հայաստանի կողքին է՝ բարելավելու Հայաստանի քաղաքացիների կյանքը սոցիալ տնտեսական զարգացման և ներդրումների ոլորտում աջակցության ցուցաբերման միջոցով։ Սիրելի՛ հայաստանցիներ, Հուսով եմ, որ նոր տարին կլինի խաղաղ և որ կվերգտնեք ձեր ուժը հանուն ձեզ, ձեր սիրելիների և Հայաստանի։ Թող Նոր տարին բոլորիս դարձնի ավելի լավը և ավելի տոկուն, և հուսով եմ՝ ավելի պայծառ օրեր կգան։ Շնորհակալություն»:
13:10 - 29 դեկտեմբերի, 2021
Եվրոպայում կորոնավիրուսային վարակի նոր ռեկորդներ են գրանցվում |azatutyun.am|

Եվրոպայում կորոնավիրուսային վարակի նոր ռեկորդներ են գրանցվում |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայում կորոնավիրուսային վարակի նոր ռեկորդներ են գրանցվում և թեստերի պահանջարկի աճ: Դանիայում, մասնավորապես, օրական վարակի ավելի քան 15 հազար նոր դեպք է գրանցվում, թեստավորումների 12 տոկոսից ավելին դրական արդյունք է տալիս։ Այդուհանդերձ, բժիշկներն ընդգծում են, որ երկրում թեստավորման մակարդակը ամենաբարձրերից մեկն է աշխարհում։ Իսպանիայում թեստերի համար մեծ հերթեր են: Այնտեղ ևս վիրուսն արագ տարածվում է, վերջին մեկ օրվա ընթացքում վարակվել է գրեթե 215 հազար մարդ։ Բժիշկներն ընդգծում են, որ «օմիկրոնը», լինելով կորոնավիրուսի շտամներից թերևս ամենավարակիչը, հազվադեպ է հանգեցնում լուրջ հետևանքների։ Այնուամենայնիվ, Իսպանիայում հիվանդանոցային մահճակալների 18 տոկոսը զբաղեցնում են կորոնավիրուսով հիվանդները։ Երկուշաբթի օրը Ֆրանսիայում նոր ռեկորդ գրանցվեց՝ վարակի ավելի քան 180 հազար դեպք մեկ օրում։ Այնտեղ արդեն թեստերը կարելի է գնել խանութներից՝ ինքնուրույն թեստավորում անցկացնելու համար: Շոտլանդիայում թեստավորման ծառայությունների ռեկորդային պահանջարկը հանգեցրել է նրան, որ արդյունքներին պետք է սպասել մինչև հինգ օր՝ սովորական երկու օրվա փոխարեն: Մեծ Բրիտանիայում Սուրբ Ծնունդից հետո հերթական ռեկորդն են գրանցել՝ օրական գրեթե 130 հազար նոր դեպք։ Ավելին, իշխանությունները շեշտում են, որ սա թերի տվյալ է՝ տոների պատճառով։
12:28 - 29 դեկտեմբերի, 2021
Ժոզեպ Բորելն արձագանքել է Ռուսաստանի պահանջին՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնումը դեպի արևելք |1lurer.am|

Ժոզեպ Բորելն արձագանքել է Ռուսաստանի պահանջին՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնումը դեպի արևելք |1lurer.am|

1lurer.am: ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը գերմանական Welt հրատարակության հետ հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի պահանջին՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնումը դեպի արևելք։ Բորելը Մոսկվայի պայմանները անվանել է «ամբողջովին անընդունելի» և նշել, որ դա «զուտ ռուսական օրակարգ է»։ Նա ընդգծել է, որ Մոսկվան առաջին անգամ է գրավոր ներկայացրել իր դիրքորոշումը։ «Միայն հաղթողներն են այդպես անում. ասում են, որ իմ պայմանները սրանք են»,- ասել է եվրոպացի դիվանագետը: Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնությունների նախագծերի մասին։ Փաստաթղթերում կոչ է արվել Մոսկվային թշնամի չհամարել, ռազմական էսկալացիայի սպառնալիք չստեղծել և հրաժարվել ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնումից։ Ռուսաստանը նաև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներին առաջարկել է Ուկրաինային չընդգրկել կազմակերպության կազմում։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ հեռախոսազրույցի ժամանակ էլ Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ Եվրոպայի անվտանգությանն առնչվող հարցերի քննարկումը չի կարող անցկացվել առանց ԵՄ-ի մասնակցության, հաղորդում է Interfax-ը։
12:13 - 29 դեկտեմբերի, 2021
Եվրոպայի անվտանգության շուրջ քննարկումները պետք է հիմնվեն ԵԱՀԿ-ի ամրապնդման վրա. Բորել |armenpress.am|

Եվրոպայի անվտանգության շուրջ քննարկումները պետք է հիմնվեն ԵԱՀԿ-ի ամրապնդման վրա. Բորել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի անվտանգության ցանկացած իրական քննարկումներ պետք Է հիմնվեն ԵԱՀԿ-ի շրջանակներում պարտավորությունների ամրապնդման վրա, այլ ոչ թե տանեն դրանց խախտման: Դեկտեմբերի 23-ին այդ մասին Twitter-ում գրել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Եվոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ (Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար) Անն Լինդեի հետ քննարկեցի անվտանգության ոլորտի իրադրությունն Արեւելյան Եվրոպայում: Եվրոպայի անվտանգության շուրջ ցանկացած իրական քննարկումներ պետք Է հիմնվեն ԵԱՀԿ-ի շրջանակներում պարտավորությունների՝ Եվրոպայի անվտանգության իրական հիմքերի ամրապնդման վրա, այլ ոչ տանեն դրանց խախտման»,- գրել Է Բորելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:29 - 23 դեկտեմբերի, 2021
Ներկայումս ռուսական զորքը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա. ԵՄ-ում Ռուսատանի դեսպան |azatutyun.am|

Ներկայումս ռուսական զորքը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա. ԵՄ-ում Ռուսատանի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը ռազմական ներխուժում չի նախապատրաստում Ուկրաինա, դեկտեմբերի 23-ին ասել է Եվրամիությունում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովը: «Ռուսաստանը ոչ մի երկրի դեմ հարձակում չի ծրագրում: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ներկայումս ռուսական զորքը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա»,- ասել է Չիժովը գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում: Արևմուտքը պնդում է, որ ռուսական կողմը մոտ 100 հազարանոց զորք է կուտակել Արևելյան Ուկրաինայի սահմանի մոտ՝ անհանգստություն առաջացնելով Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի և նրա եվրոպացի գործընկերների մոտ: Մոսկվան նախկինում հերքել էր զորքերի կուտակման վերաբերյալ Արևմուտքի մտահոգությունները՝ ասելով, որ ազատ է ուժեր տեղակայելու ցանկացած վայրում, որտեղ անհրաժեշտ է իր տարածքում: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 22-ին Մոսկվայում, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հաջորդ տարվա սկզբին ռուս և ամերիկացի բանակցողները կքննարկեն Մոսկվայի անվտանգության առաջարկները, որոնք ներառում են դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցման և Արևելյան Եվրոպայում դաշինքի ռազմական գործունեության սահմանափակումների պահանջը։ Ռուսաստանը հունվարին նաև առանձին բանակցություններ կսկսի ՆԱՏՕ-ի հետ, ասել է Լավրովը՝ հավելելով, որ առանձին բանակցություններ կանցկացվեն նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավորությամբ։
11:34 - 23 դեկտեմբերի, 2021
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել ԱլԳ գագաթնաժողովում. Բորել |tert.am|

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել ԱլԳ գագաթնաժողովում. Բորել |tert.am|

tert.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ տարածաշրջանային լարվածությունը և «Ռուսաստանի ապակայունացնող քայլերն» առանցքային տեղ են գրավել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի՝ Եվրոպայի խորհրդի նիստից անմիջապես առաջ: Ապշեցուցիչ է, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, որոնց երկրները թշնամի են Լեռնային Ղարաբաղի պատճառով, բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում։ Դա հնարավոր դարձավ նախագահ Միշելի հովանու ներքո իրականացված միջնորդական ջանքերի շնորհիվ: Նա նախորդ գիշեր լարված և արդյունավետ հանդիպում է անցկացրել երկու առաջնորդների հետ: Ես ողջունում եմ այս հանդիպման արդյունքները և կողմերի պատրաստակամությունը՝ ներգրավվելու կոնկրետ նախագծերում և աջակցելու գաղափարներին, որոնք ճանապարհ կհարթեն հաշտեցման համար։ Հանդիպմանն ընդգծվել է ԵՄ-ի հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ համագործակցությանը՝ հակամարտությունների հաղթահարման, վստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում, ինչպես նաև ԵՄ-ի պատրաստակամությունը՝ ակտիվորեն մասնակցել Անդրկովկասում հակամարտությունների կարգավորմանը»,-ասել է Բորելը։
20:08 - 22 դեկտեմբերի, 2021