#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրեց նախընտրական ցուցակի առաջին 10 համարները

«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրեց նախընտրական ցուցակի առաջին 10 համարները

 «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը չափազանց մրցունակ է և բաղկացած է Հայաստանի լավագույն կադրերով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատուն Սոս Հակոբյանը։ «Շատ ներկայացուցչական է ցուցակը՝ կան և երիտասարդներ, և փորձառու անձինք»,- ասաց Հակոբյանը։ «Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի և մնացած «Հանրապետական» ակտիվ գործիչների մասով նշեմ, որ իրենք բազմիցս ասել են, թե ինչու ներառված չեն ցուցակում՝ նշելով նաև իրենց ցանկությունը այդտեղ չլինելու մասին։ Ինչ վերաբերում է թիմային աշխատանքին և «Պատիվ ունեմ» դաշինքին, իրենք ակտիվ ներգրավված են, և ինչպես ասվում է մեր կարգախոսում, «ակտիվ կպել են գործին»,- հավելեց կուսակցության անդամ Աննա Մկրտչյանը։  «Մշակում ենք Հայաստանի լավագույն ոլորտային մասնագետների օգնությամբ ծրագիր, որը ամփոփման փուլում է։ Կազմակերպելու ենք միջոցառում, որտեղ ամեն ոլորտի մասնագետ կներկայացնի մեր ծրագիրը»- ասաց Հակոբյանը։ Հակոբյանը ներկայացրեց նախընտրական ցուցակի առաջին 10 համարները․ 1․ Արթուր Վանեցյան 2․ Տարոն Մարգարյան 3․ Աննա Մկրտչյան 4․ Իշխան Զաքարյան 5․Հայկ Մամիջանյան 6․ Թագուհի Թովմասյան 7․ Տիգրան Աբրահամյան 8․ Մարտուն Գրիգորյան 9․ Թեհմինա Վարդանյան 10․ Արման Սահակյան:
18:11 - 26 մայիսի, 2021
Վահե Էնֆիաջյանը չի ներառվել ԲՀԿ ցուցակում․ Արման Աբովյան |tert.am|

Վահե Էնֆիաջյանը չի ներառվել ԲՀԿ ցուցակում․ Արման Աբովյան |tert.am|

tert.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբավյանը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչու ԲՀԿ ընտրացուցակում չկան առանցքային դեմքերը, Աբովյանը պատասխանեց՝ գոյություն ունի սերնդափոխության տրամաբանություն, և եթե կուսակցությունը, քաղաքական ուժը ուզում է լինել լիարժեք, պետք է միշտ փոփոխություններ լինեն։ «Պետք է ճանապարհ հարթվի նոր մարդկանց, երիտասարդների համար։ Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, որոնք այս կամ այն ձևաչափով չեն ներգրավվել այս ցուցակի մեջ, ապա խնդրում եմ «մութ սենյակում սև կատու չփնտրել»։ Գոյություն ունի պարզ գաղափար՝ մենք մեր գործընկերների հետ, ԲՀԿ անդամների հետ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,-ասաց նա։ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի վերաբերյալ հարցին`վերջինս առհասարակ չկա՞ ցուցակում, թե առաջին տասնյակում չէ, Աբովյանն արձագանքեց՝ նա չի ներառվել։ Աբովյանի ներկայացմամբ՝ ԲՀԿ ցուցակում 90-ից ավել, մինչև 100 թեկնածու կա։ Շարունակությունը՝ tert.am-ում։ 
16:45 - 26 մայիսի, 2021
«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակը

 |armenpress.am|

«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը մայիսի 26-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ցուցակը: Փաստաթղթերը հանձնելուց առաջ լրագրողների հետ զրույցում դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց, որ ցուցակում ընդգրկված է  պատգամավորի 183 թեկնածու։ «Հայրենասեր մարդկանց թիմ է հավաքվել, որոնցով իսկապես կարելի է հպարտանալ։ Կարող եմ ասել, որ մրցունակության տեսանկյունից իսկապես ստեղծված ճգնաժամային պայմաններում կառավարչական անհրաժեշտ փորձ, գիտելիքներ ունեցող թիմակիցներ ունենք»,- ասաց Վարդևանյանը։ Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքը բացառում է որևէ տեսակի համագործակցություն ներկայիս իշխանությունների և իշխող քաղաքական ուժի հետ։
16:30 - 26 մայիսի, 2021
«Արդար Հայաստան»-ը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակները |armenpress.am|

«Արդար Հայաստան»-ը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակները |armenpress.am|

armenpress.am: «Արդար Հայաստան» կուսակցությունը մայիսի 26-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ու տարածքային ցուցակները: Փաստաթղթերը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում կուսակցության անդամ Դավիթ Կարապետյանն ասաց, որ նախընտրական ցուցակում  ընդգրկված են  85 անձ։ «Մուտք արեցինք բոլոր պահանջվող փաստաթղթերը։ Ցուցակի մեջ ներգրավվել են մարդիկ, ովքեր պրոֆեսորներ են, դասախոսներ, գիտությունների թեկնածուներ, մանկավարժներ, լեզվաբաններ, դիվանագետներ»,- ասաց Դավիթ Կարապետյանը։ Հարցին, թե արդյոք կոալիցիա կկազմե՞ն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ընտրվելու դեպքում, Կարապետյանը պատասխանեց, որ քաղաքականության մեջ ոչինչ չեն բացառում, սակայն մինչև այս պահը որևէ դաշինք չեն ունեցել, մասնակցելու են առանձին որպես «Արդար Հայաստան» կուսակցություն։  «Մեր շանսերը գնահատում ենք շատ բարձր, մարտական ենք տրամադրված, վճռական ենք, հասկանում ենք, թե ինչի համար ենք մասնակցում՝ ոգևորված լինելով, որ մենք այն ուժն ենք, որն ի զորու է իր գիտելիքներով, փորձով, պրոֆեսիոնալիզմով պետական շահը առաջ տանել»,- ասաց Կարապետյանը։
16:10 - 26 մայիսի, 2021
Տիգրան Հակոբյանն անդրադարձավ հեռարձակողների անկախության հարցին |armenpress.am|

Տիգրան Հակոբյանն անդրադարձավ հեռարձակողների անկախության հարցին |armenpress.am|

armenpress.am: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը նկատել է, որ  հեռարձակողների ազատությունն ու անկախությունը նախորդ տարի ավելի շատ վտանգել են համավարակը և պատերազմը, երբ լրատվամիջոցների եկամուտները կտրուկ նվազել են: Այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը` ԱԺ  նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման ներկայացմանը:  Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը ամեն տարվա վերջում գրավոր դիմում է բոլոր հեռարձակողներին՝ խնդրելով ներկայացնել այն բոլոր միջամտությունները, դժգոհությունները, որ նրանք ունեն իշխանություններից՝ գործադիր, դատական, օրենսդիր:   «Գանգատը եղել է, որոշ պաշտոնատար անձինք, այդ թվում նաև պատգամավորներ խտրական, անհարգալից, երբեմն արհամարհական, սպառնալիքներով համեմված վերաբերմունք են դրսևորում՝ և լրագրողների, և լրատվամիջոցների նկատմամբ: Մենք գտնում ենք, որ դա իհարկե անթույլատրելի է, սակայն նաև համարում ենք, որ բացասական այդպիսի դրսևորումները համակարգված բնույթ չեն կրել և չեն վտանգել լրատվամիջոցների ազատությունն ու անկախությունը: Մեր կարծիքով` այդ ազատությունն ու անկախությունը նախորդ տարի ավելի շատ վտանգել են համավարակը և պատերազմը, որովհետև լրատվամիջոցների եկամուտների կտրուկ նվազումը շատերին կախվածության մեջ է դրել տարբեր քաղաքական ուժերի և ֆինանսական խմբավորումների ներքո: Եվ այդ վտանգները ցավոք որևէ անգամ չեն հաշվառվում և ներկայացվում»,-ասաց Տիգրան Հակոբյանը: Հանձնաժողովը հասկանում է, որ շատ դժվար է պաշտպանել ժողովրդավարական նորմերը արտակարգ իրավիճակներում, ինչպիսին էին համավարակը և պատերազմը, սակայն այդ դրական եզրակացությունը չի նշանակում, թե հանձնաժողովն այդ ոլորտում ազատության վիճակը համարում է բավարար, պատճառները շատ են: Հակոոբյանը մատնանշեց հանձնաժողովի սահմանափակ հնարավորությունները և լիազորությունները, տեղեկատվական հստակ քաղաքականության բացակայությունը և այլ գործոններ, որոնք լուրջ խոչընդոտ են հանդիսանում կայուն համակարգ ստեղծելու գործում, որը կսպասարկեր հանրային շահը: «Շատ ժամանակ մենք ուշադրություն չենք դարձնում և հեռարձակողների անկախությունը պայմանավորում ենք միայն իշխանության կամ պետության միջամտությամբ, բայց դա այդպես չէ: Առաջխաղացումն ակնհայտ է: Սակայն հիմնադիրների, քաղաքական ուժերի ազդեցությամբ խմբագրական և կադրային քաղաքականության միջամտությամբ, ստվերային ֆինանսավորմամբ ևս սահմանափակվում է լրատվամիջոցների ազատությունն ու անկախությունը: Ակնհայտ է, որ այդ ազդեցությամբ և միջամտությամբ է պայմանավորված այն, որ մի շարք հեռարձակողներ հաճախ անտեսում են հանրային շահը, քաղաքացիների իրավունքը՝ ստանալ անկողմնակալ  և բազմակողմանի տեղեկատվություն և սպասարկում են քաղաքական ուժերի և անհատների շահերը»,-ասաց հանձնաժողովի նախագահը:
15:06 - 26 մայիսի, 2021
Տիգրան Ավինյանը ընդգրկված չի լինի ՔՊ նախընտրական ցուցակում

Տիգրան Ավինյանը ընդգրկված չի լինի ՔՊ նախընտրական ցուցակում

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանըառաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված չի լինի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Արտակ Մանուկյանը և Նիկոլայ Բաղդասարյանը իրենց որոշմամբ որոշել են չընդգրկվել ցուցակում։ Ես հարգում եմ նրանց որոշումը։ Տիգրան Ավինյանը նունպես, իր որոշմամբ չի ներակռվել ցուցակում»,–ասաց նա։ Հարցին, թե արդյոք Ավինյանը և Մակունցը կդառնան դեսպաններ, վերջինս պատասխանեց, որ չունի տեղեկություն՝ Ավինյանը կլինի դեսպան, թե ոչ։ Իր՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան դառնալու հարցին անդրադառնալով, Մակունցն ասաց,  որ ամերիկյան կողմից հաստատում կա, բայց որոշումը կկայացվի ընտրություններից հետո։  
14:10 - 26 մայիսի, 2021
Մենք մեր առջև չենք դնում ոչ մի կոալիցիայի նպատակ, նույնիսկ չենք էլ դիտարկում, մենք գնում ենք հաղթելու և ձևավորելու իշխանություն. Արման Աբովյան |tert.am|

Մենք մեր առջև չենք դնում ոչ մի կոալիցիայի նպատակ, նույնիսկ չենք էլ դիտարկում, մենք գնում ենք հաղթելու և ձևավորելու իշխանություն. Արման Աբովյան |tert.am|

tert.am: Պետք է հասկանանք մի բան՝ թուրք խուժանը մտել է մեր տարածք, որի մասին մենք զգուշացնում էինք, ասում՝ անխուսափելի է, մտնելու է, որովհետև ինքը իրագործում է որոշակի նախագիծ, որի հիմնական նպատակը ՀՀ-ի մասնատումն է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: «Շանտաժիստը մտել է մեր տարածք և հիմա նախապայմաններ է դնում, եթե ինչ -որ մի քաղաքական համակարգ ենթարկվում է շանտաժիստի բոլոր պահանջներին, դադարելո՞ւ է շանտաժը, թե ոչ։ Չի դադարելու պարզ պատճառով՝ թե՛ Թուրքիան և թե՛ Ադրբեջանը նպատակ չունեն բարելավվելու Հայաստանի և Արցախի հետ իրենց հարաբերությունները, իրենք նպատակ չունեն տարածաշրջանում որոշակի դրական, դեպի կայունություն տանող քայլեր կատարելու: Եվ որքան ՀՀ իշխանությունները խոսում են դելիմիտացիայի, դեմարկացիայի մասին և ասում՝ եթե դա չլինի, զորքը չեն հանի, այդքան մեր իրավիճակը ավելի է ծանրանում»,- ընդգծեց նա: Դիտարկմանը, թե այս ամենը նաև կապված է ՀԱՊԿ-ի վարկանշի հետ, ստացվում է, որ Ադրբեջանը ոչ միայն հայկական կողմին է սադրում, այլ Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, Աբովյանն ասաց. «Ադրբեջանը և Թուրքիան գնում են լարվածության գեներացման, որը միանշանակ ձեռնտու չէ ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ Ռուսաստանին: Թե՛ ՀԱՊԿ-ն, թե՛ Ռուսաստանը շարժվում են հիմնական դերակատարի տեսլականի ներքո, Ադրբեջանը և Թուրքիան նպատակ ունեն ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, եթե մենք կարծում ենք, թե ՀԱՊԿ-ն դա չի հասկանում, մենք սխալվում ենք: Այստեղ տեղի է ունենում տարածաշրջանային խաղ, և այդ խաղում մենք չպետք է լինենք լոկ դիտորդ կամ քաղաքական միավոր, որը ենթադրվում է, որ պետք է լինի ռազմական ճնշման տակ»: Շարունակությունը՝ tert.am-ում։ 
12:57 - 26 մայիսի, 2021
«Արդար Հայաստան» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

«Արդար Հայաստան» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

«Արդար Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրենց որոշման մասին: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.  «Քիչ առաջ «Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում ընդունեց մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հաստատեց կուսակցության ընտրական ցուցակը։ Պահանջվող փաստաթղթերը վաղը՝ ժամը 14։00-ից 15։00-ի սահմաններում, կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Առաջիկա երեք օրվա ընթացքում հանրությանը կներկայացվի «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը, որտեղ ընդգրկված են գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների թեկնածուներ, փաստաբաններ, տնտեսագետներ, կառավարման մասնագետներ, ուսուցիչներ, լեզվաբաններ, ձեռնարկատերեր և այլ բնագավառների ներկայացուցիչներ։ Վճռականորեն շարժվում ենք առաջ՝ կառուցելու արդար Հայաստան․․․»,- ասված է հաղորդագրության մեջ:
23:04 - 25 մայիսի, 2021