Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

ԵԱՏՄ-ում կարող է ստեղծվել Երիտասարդական նախաձեռնությունների աջակցության եվրասիական հիմնադրամ

 |armenpress.am|

ԵԱՏՄ-ում կարող է ստեղծվել Երիտասարդական նախաձեռնությունների աջակցության եվրասիական հիմնադրամ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միությունում կարող է ստեղծվել Երիտասարդական նախաձեռնությունների աջակցության եվրասիական հիմնադրամ: Այս մասին տեղեկացնում են ԵԱՏՄ մամուլի ծառայությունից։ Նման առաջարկ է հնչեցրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի «Ապագա» երիտասարդական համաժողովի բացմանը, որն ընթանում է «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում, Ղազախստանի Հանրապետության Չոլպոն-Ատա քաղաքում: «Կարծում եմ, որ հիմնադրամը կարող էր ունենալ տարածաշրջանային բաժանմունքներ և անհատույց մատուցել խորհրդատվական, կրթական և այլ ծառայություններ, կազմակերպչական և իրավական աջակցություն ցուցաբերել երիտասարդական ինտեգրացիոն նախագծերին», - նշել է Միխայիլ Մյասնիկովիչը: Միջոցառմանը մասնակցել է նաև Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, վարչապետ Ակիլբեկ Ժապարովը: Ողջույնի խոսքում Ղրղզստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի երիտասարդական օրակարգը եվրասիական ինտեգրման նոր վեկտորներից մեկն է: «Կրթությունն ու հասարակական նախագծերը, հատկապես միջազգային տնտեսության, ռոբոտաշինության և ՏՏ ոլորտում, հսկայական հնարավորություններ են ստեղծում ստեղծարար երիտասարդների համար։ ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական օրակարգը եվրասիական ինտեգրման նոր, կարևոր ուղղություններից է։ Այդ ուղղության հետագա դիվերսիֆիկացումը թույլ կտա ընդլայնել մեր երիտասարդության շփումների աշխարհագրությունը այլ պետությունների, ինտեգրացիոն տարածաշրջանային միավորումների հետ ՝ Հարավային Ամերիկայից մինչև Հարավարևելյան Ասիա», - ասել է Ակիլբեկ Ժապարովը: ԵՏՀ խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հիշեցրել է, որ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղության համաձայն, որը հաստատվել է պետությունների ղեկավարների կողմից, նախատեսված է եվրասիական ինտեգրման գործընթացներում հանրության լայն ներգրավում: Ընդ որում, մինչև 30 տարեկան երիտասարդները իրենց արժանի տեղն են գտնում Միության սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր խնդիրների լուծման գործում: «Հաղորդակցության ուղիների ստեղծման համար մենք նախատեսում ենք ԵՏՀ –ում ստեղծել «մեկ պատուհան»՝ երիտասարդների դիմումների օպերատիվ քննարկման, երիտասարդ ձեռներեցներին, երիտասարդ մասնագետներին, ուսանողներին աջակցելու համար», - ընդգծել է ԵՏՀ խորհրդի նախագահը: Նրա խոսքով՝ հանձնաժողովը ձգտում է երիտասարդության համար աշխատանքային լրացուցիչ հնարավորություններ ստեղծել։ Անցյալ տարի գործարկվել է «աշխատանք առանց սահմանների» միասնական համակարգը։ Այսօր բազայում կա ավելի քան 500 հազար թափուր աշխատատեղ։ «Երիտասարդությանը մեծ դեր է հատկացվում Եվրասիական տնտեսական միության զարգացման հետագա ուղղությունների մշակման գործում։ Եվ դա ճիշտ է։ Մասնակցելով միութենական շինարարությանը՝ դուք ձեզ համար կենսապայմաններ եք ստեղծում, - ամփոփել է Միխայիլ Մյասնիկովիչը։
17:05 - 25 օգոստոսի, 2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Ադրբեջան
 |hetq.am|

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Ադրբեջան |hetq.am|

hetq.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 24-ի առավոտյան, պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ բանակցություններ կընթանան այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ օդանավակայանում Տոկաևին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը։ «Այցի ընթացքում նախատեսված են նեղ և ընդլայնված ձևաչափերով բանակցություններ Ղազախստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Սպասվում է, որ երկրների ղեկավարները կդիտարկեն երկկողմ համագործակցության բազմաբնույթ հարցերի լայն շրջանակ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի քանի համաձայնագրերի ստորագրում։ Ադրբեջանի նախագահական պալատում մեկնարկել է Տոկաևի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահների պատվիրակությունների ներկայացման արարողությունը։
11:56 - 24 օգոստոսի, 2022
Գնել Սանոսյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստին

Գնել Սանոսյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստին:   Քննարկվել են ԱՊՀ երկրների էներգետիկայի բնագավառում համագործակցության պլանով նախատեսված միջոցառումների ընթացքը, ինչպես նաև Վերականգնվող էներգետիկային և էներգաարդյունավետությանը վերաբերող արդիական հարցեր։   Նիստի ընթացքում ներկայացվել են էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի տարեկան հաշվետվությունը, կառույցի գործունեությանն առնչվող այլ հարցեր։ ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի էներգետիկայի ոլորտի լիազոր մարմինների ներկայացուցիչները:   Հայկական կողմից պատվիրակության կազմում է նաև ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը։   
16:42 - 14 հուլիսի, 2022
Կասպյան հնգյակի ղեկավարները հայտարարություն են ընդունել
 |1lurer.am|

Կասպյան հնգյակի ղեկավարները հայտարարություն են ընդունել |1lurer.am|

1lurer.am: v>Մերձկասպյան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները, Աշխաբադում կայացած վեցերորդ գագաթնաժողովում պայմանավորվել են Կասպից ծովն օգտագործել խաղաղ նպատակներով և ապահովել տարածաշրջանի անվտանգությունը՝ ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։   Մերձկասպյան երկրների նախագահները հաստատել են, որ իրենց պետությունների տարածքները չեն տրամադրի այլ երկրների՝ ափամերձ պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի և այլ ռազմական գործողությունների համար։   Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հարգել պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, չմիջամտել միմյանց ներքին գործերին,  ցուցաբերել փոխադարձ հարգանք, ապահովել Կասպից ծովի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:  
21:10 - 29 հունիսի, 2022
Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը ստորագրել են Բաքվի հռչակագիրը. անդրադարձ է արվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
 |tert.am|

Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը ստորագրել են Բաքվի հռչակագիրը. անդրադարձ է արվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» |tert.am|

tert.am: Բաքվում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումը։ Միջոցառումը բացման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է եռակողմ հանդիպման նշանակության մասին, ընդգծել եռակողմ և տարածաշրջանային համագործակցության կարևորությունը, գրում է haqqin.az-ը։ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը ասել է, որ համագործակցության շրջանակում նախատեսվում է ընդլայնել «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) միջանցքի հնարավորությունները։«Մենք քննարկեցինք նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել «հայկական օկուպացիայից» (չակերտները-խմբ․) «ադրբեջանական տարածքների ազատագրումից» (չակերտները-խմբ․) հետո։ «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները-խմբ․) հատուկ դեր է խաղում ԵՄ երկրների, Թուրքիայի և Ասիայի ուղղությամբ երթուղու ստեղծման գործում»,- ասել է Բայրամովը։ Հանդիպման արդյունքում ստորագրվել է Բաքվի համատեղ հռչակագիրը։ Բաքվի հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի ոլորտում պատասխանատու նախարարները։
14:02 - 27 հունիսի, 2022
ՎՏԲ-ի ղեկավարը հայտնել է, որ բանկը ծրագրում է պահպանել իր ներկայությունը Հայաստանում

 |factor.am|

ՎՏԲ-ի ղեկավարը հայտնել է, որ բանկը ծրագրում է պահպանել իր ներկայությունը Հայաստանում |factor.am|

factor.am: ՎՏԲ բանկը ծրագրում է պահպանել իր ներկայությունը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի և Հնդկաստանի բանկային շուկաներում։ Interfax-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։ «Բացառությամբ միայն մեկ դեպքի՝ մենք ոչ մի տեղ չենք վաճառի (մասնաճյուղերը)։ Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք։ Մենք ամեն տեղ կմնանք։ Մենք հեռանում ենք միայն Վրաստանից, սակայն այնտեղ մի փոքր այլ իրավիճակ է։ Իսկ Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Չինաստանում, Հնդկաստանում մենք մնում ենք և կզարգացնենք ազգային բանկերի, տեղի բանկերի հետ համագործակցությունը, որպեսզի ազգային տարադրամով իրականացվող երկկողմ առևտրում առանցքային բանկ դառնանք: Մենք այս երկրներում մեր բիզնեսի հեռանկարներ ենք տեսնում»,- ասել է նա։
16:48 - 20 հունիսի, 2022
Ղազախստանն ու Իրանը համատեղ առևտրային պալատ են ստեղծում |armenpress.am|

Ղազախստանն ու Իրանը համատեղ առևտրային պալատ են ստեղծում |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի և Իրանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Իբրահիմ Ռաիսին պայմանավորվել են ամրապնդել երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ ստեղծել համատեղ առևտրային պալատ, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Տոկաևը, ով կիրակի պաշտոնական այցով ժամանել Է Թեհրան, Ռաիսիի հետ բանակցություններ է վարել երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են ղազախա-իրանական հարաբերությունների վիճակն ու զարգացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի և լոգիստիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև մշակութային-հումանիտար կապերի ընդլայնմանը: Լուսանկարը՝ 24.kz
21:14 - 19 հունիսի, 2022
Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները պետք է նախազգուշացնող լինեն, և այս հարցը պետք է քննարկենք ՀԱՊԿ-ում. Վարչապետը՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին

Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները պետք է նախազգուշացնող լինեն, և այս հարցը պետք է քննարկենք ՀԱՊԿ-ում. Վարչապետը՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցներին՝ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, Բելառուսի ԱԽ քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչին, Ղազախստանի ԱԽ քարտուղար Գիզատ Նուրդաուլետովին, Ղրղզստանի ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովին, Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդային և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի բարեկամներ, Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստի անցկացման կապակցությամբ, որը մեր երկրում տեղի է ունենում ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակում: Իսկապես սա կրկնակի հոբելյանական տարի է մեր կազմակերպության համար. մենք նշում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ստեղծման 20-ամյակը, և մեզ համար մեծ պատիվ է այս հոբելյանական տարում նախագահել մեր կազմակերպությունում: Դուք գիտեք, և մենք բազմիցս դա քննարկել ենք՝ ՀԱՊԿ արդյունավետության բարձրացումը մեր նախագահության կարևորագույն առաջնահերթություններից է, և մենք կարծել ու կարծում ենք, որ պետք է լավարկել կոնկրետ իրավիճակներին արագ և ճգնաժամային արձագանքման մեխանիզմները: Ցանկանում եմ նշել, որ սկզբունքորեն մենք նաև իրավական դաշտ ունենք այդ առումով, և 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ընդունվել է դրույթ՝ ճգնաժամային իրավիճակներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքելու կարգի վերաբերյալ, և ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը բավական հասկանալիորեն ձևակերպում է այն մեխանիզմները, որոնք գոյություն ունեն մեր կազմակերպությունում: Մասնավորապես, այնտեղ նախատեսված է, թե մենք որը պետք է համարենք ճգնաժամային իրավիճակ, և ինչպես պետք է դրան արձագանքենք: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ այդ դրույթում կա նաև այսպիսի հասկացություն՝ «առաքելություն», որը ձևակերպված է հետևյալ կերպ. անդամ պետությունների մասնագետների խումբ՝ կազմված ՀԱՊԿ անդամ պետությունների՝ այս դրույթին համապատասխան նշանակված ներկայացուցիչներից և ժամանակավորապես ճգնաժամային իրավիճակի գոտի ուղարկվող՝ իրավիճակի մշտադիտարկում իրականացնելու, իրադրությունը տեղում որոշելու և ճգնաժամային իրավիճակի կանխարգելման և կարգավորման ուղղությամբ կազմակերպության հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկներ մշակելու, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից սահմանված այլ գործառույթներ իրականացնելու նպատակով: Ցանկանում եմ նաև ուշադրություն հրավիրել, որ այս փաստաթղթի երկրորդ գլխում կա «Մոնիթորինգ» կոչվող գլուխ, և ՀԱՊԿ քարտուղարությունը մշտական հիմունքով իրականացնում է կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի և դրա զարգացման միտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքում և վերլուծություն՝ ճգնաժամային իրավիճակների նախադրյալները վերհանելու նպատակով: Ինչո՞ւ եմ ես այս մասին խոսում: Դուք գիտեք, որ դեռևս նախորդ տարի մայիս ամսին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին մեր տարածք, և այդ կապակցությամբ մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին: Ես բազմիցս այդ մասին խոսել եմ, և որպես նախագահող՝ ցանկանում եմ ընդգծել, որ այդ հարցը պետք է քննարկել, ինչպես հարկն է: Ինչո՞ւ՝ որովհետև տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ հայտարարությունները շարունակվում են, և մենք այս հարցը պետք է քննարկենք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, քանի որ դա և՛ մեզ, և՛ կազմակերպության համար շատ սկզբունքային հարց է: Ես ցանկանում եմ նշել նաև հետևյալը. մեր տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո որոշ մեկնաբանություններ եղան առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա սահմանագծված և սահմանազատված սահման: Անկեղծ ասած, սա բավական վտանգավոր ձևակերպում է, քանի որ ահա մենք ասում ենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի: Եթե մենք ասում ենք, որ պետք է հաշվի առնվեն այն սահմանները, որոնցով իրականացվել են դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացները, դա կարող է լղոզել ՀԱՊԿ պատասխանատվության գոտի հասկացությունը, քանի որ հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ է սկսվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, և որտե՞ղ է ավարտվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի կոնկրետ սահման, քանի որ 1991 թվականին, երբ ստեղծվել է Անկախ պետությունների համագործակցությունը, ստորագրվել է միջպետական համաձայնագիր, որում հստակ գրված է, սահմանված է, որ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց միջև գոյություն ունեցող սահմանները: Այստեղ նկատի են առնվում Խորհրդային միության ժամանակաշրջանի վարչական սահմանները, և ես կարծում եմ, որ մենք պետք է այս ելակետն ունենանք: Այս իրավիճակի հակառակ մեկնաբանությունը, կարծում եմ, կնվազեցնի ՀԱՊԿ արդյունավետությունը: Հուսով եմ, որ այս հանդիպման և ձեր նիստի ընթացքում նշված նյուանսները նույնպես կքննարկվեն: Վերջերս Մոսկվայում, երբ տեղի ունեցավ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը, ես բարձրացրել եմ այս հարցը: Մենք քննարկում ենք սկսել, և ցանկանում եմ ևս մեկ անգամ, որպես նախագահող, հանձնարարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ մեր կանոնադրական փաստաթղթերին համապատասխան կազմակերպել այս հարցը, քանի որ հիմա իրավիճակը մեր տարածաշրջանում, կարելի է ասել, կայուն լարված է: Բայց այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, պետք է նախազգուշացնող լինեն, և կարծում եմ, որ այս հարցը պետք է քննարկենք ՀԱՊԿ ձևաչափում: Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել ձեզ, շատ ուրախ եմ ձեզ տեսնել: Եվ շատ ուրախ եմ այն դինամիկայի համար, որը հետքովիդային ժամանակաշրջանում ձևավորվել է ՀԱՊԿ-ում, որովհետև երկու տարվա ընթացքում փաստացի շատ քիչ ենք շփվել առկա ձևաչափերում: Իհարկե, մենք շարունակել ենք աշխատել առցանց ռեժիմով, բայց, կարծում եմ, բոլորս էլ համամիտ ենք, որ այսպիսի հանդիպումներն ու շփումները շատ կարևոր են մեր աշխատանքի համար: Ուրախ եմ, որ վերադարձանք այս ռեժիմին, և դա տեղի ունեցավ մեր նախագահության տարում, այս կարևոր հոբելյանական տարում: Շնորհակալ եմ»: Վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հետ քննարկել է կազմակերպության օրակարգին և գործունեությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ: 
17:22 - 17 հունիսի, 2022
Արմեն Գրիգորյանը հայտարարեց ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի բացման մասին

 |armenpress.am|

Արմեն Գրիգորյանը հայտարարեց ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի բացման մասին |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի հերթական նիստը: Քիչ առաջ տեղի ունեցավ նիստի բացումը, որի մասին որպես նիստի նախագահող հայտարարեց Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նիստին մասնակցում են նաև Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահի օգնական Գիզատ Նուրդաուլետովը, Ղրղզստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը, Ռուսաստանի Դաշնության Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլլո Մահմուդզոդան, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Արմեն Գրիգորյանի հայտարարությունից հետո նիստ շարունակվեց փակ դռների ետևում: ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների և գլխավոր քարտուղարի նիստից հետո տեղի է ունենալու Հայաստանի ԱԽ քարտուղարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համատեղ հայտարարությունը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:09 - 17 հունիսի, 2022