Ճապոնիա

Կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արեւելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արեւելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչեւ Արեւելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական եւ ճապոնական գաղափարագրերի` Ճապոնիա անունը նշանակում է «արեւի ծագում» կամ «ծագող արեւի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն եւ Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։

Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։ 

Ճապոնիան G20-ին ՌԴ-ի մասնակցության հարցը քննարկում Է միավորման անդամների հետ |armenpress.am|

Ճապոնիան G20-ին ՌԴ-ի մասնակցության հարցը քննարկում Է միավորման անդամների հետ |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի իշխանությունները «Մեծ Քսանյակ»-ի (G20) անդամների հետ քննարկում են Ռուսաստանի մասնակցության հարցն այդ միավորումում: Մարտի 24-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբնետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «(…) Մենք G20-ին ՌԴ-ի մասնակցության հարցը քննարկում ենք միավորման անդամների, ներառյալ նախագահող Ինդոնեզիայի հետ: Մենք մտադիր ենք ընդունել անհրաժեշտ միջոցներ այդ հարցի վերաբերյալ՝ հաշվի անելով հետագա իրադրությունը»,- ասել է Մացունոն: Մարտի 23-ին Ինդոնեզիայում ՌԴ դեսպան Լյուդմիլա Վորոբյովան հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է այցելել «Մեծ Քսանյակ»-ի եզրափակիչ գագաթնաժողով: Ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ  ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները քննարկում են, թե արդյոք Ռուսաստանը պետք է շարունակի անդամակցել «Մեծ քսանյակ»-ին (G20) Ուկրաինա ներխուժելուց հետո։   
11:01 - 24 մարտի, 2022
ԱՄՆ-ն արել է ամեն ինչ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունը ճապոնացիների հիշողությունից ջնջելու համար․ Մարիա Զախարովա |tert.am|

ԱՄՆ-ն արել է ամեն ինչ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունը ճապոնացիների հիշողությունից ջնջելու համար․ Մարիա Զախարովա |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները ձեռնակել է բոլոր միջոցները 1945 թվականին ԱՄՆ-ի կողմից միջուկային ռմբակոծությունների թեման Ճապոնիայի բնակչության հիշողությունից ջնջելու համար։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ԱՄՆ-ն արել է ամեն ինչ, որպեսզի ջնջի ճապոնացիների հիշողությունից Միացյալ Նահանգների կողմից նրանց երկրին միջուկային հարված հասցնելու թեման։ Դասագրքերում ու թանգարաններում, որոնք բացվել էին, բացվում են և գործում են Ճապոնիայում, ոչ մի տեղ չի հիշատակվում, որ հենց Վաշինգտոնն է իրենց ռմբակոծելու որոշումը կայացրել ու իրակականացրել։ Անգամ ռմբակոծությունների տարելիցի կապակցությամբ Ճապոնիայում անցկացվող հիշատակի միջոցառումները նվիրված են լինում հարվածներին ու զոհերին, սակայն չի դատապարտվում ու անգամ չի հիշատակվում՝ ում կողմից է կայացվել որոշումն ու իրականացվել այն», - նշել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով Հիրոսիմայի և Նագասակիի քաղաքապետերն առաջարկել են կազմակերպել ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների այցն այն տարածաշրջաններ, որոնք տուժել են Միացյալ Նահանգների միջուկային հարվածների հետևանքով։
11:45 - 23 մարտի, 2022
Ճապոնիան անթույլատրելի է համարում Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դադարեցումը

Ճապոնիան անթույլատրելի է համարում Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դադարեցումը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այսօր խորհրդարանում տեղի ունեցած դեբատների ընթացքում անթույլատրելի է անվանել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները դադարեցնելու Ռուսաստանի որոշումը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք դա բացարձակ անարդարացի և անթույլատրելի ենք համարում, և այդ կապակցությամբ խիստ բողոք ենք հղում: Մենք չենք փոխում Հյուսիսային տարածքների (Ռուսաստանը դրանք անվանում է Հարավային Կուրիլներ- խմբ․) խնդրի լուծմանն ու խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված մեր քաղաքականությունը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։ Կիսիդան հայտնել է նաև, որ Ճապոնիայի կառավարությունը մտադիր չէ վերանայել 2022թ.-ի ֆինանսական տարվա բյուջեն (սկսվում է ապրիլի 1-ից), որով, մասնավորապես, ծախսեր են նախատեսված Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության համար, քանի որ «այդ միջոցներն ուղղվել են ճապոնական ձեռնարկություններին աջակցելու համար»։ Բանակցությունները դադարեցնելու մասին ՌԴ որոշումը մեկնաբանել է նաև Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն Տոկիոյում կայացած ասուլիսին։ «Ներկայիս իրավիճակն ամբողջությամբ թելադրված է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմամբ, և մենք ոչ իրավաչափ ենք համարում այն, որ Մոսկվան կատարվածի համար պատասխանատվությունը գցում է ռուս-ճապոնական հարաբերությունների վրա»,- ասել է նա։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան դադարեցնում է Տոկիոյի հետ բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ՝ հաշվի առնելով «միակողմանի սահմանափակումները, որոնք ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանել է Ճապոնիան»։ Ճապոնիայի պնդմամբ՝ Խորհրդային Միությունն «ապօրինաբար գրավել է» ճապոնական չորս կղզի՝ Կունաշիրը, Իտիրուպը, Շիկոտանն ու Հաբոմային, Երկրորդ աշխարհամարտում Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո։ Այս չորս կղզիները Ճապոնիան անվանում է Հյուսիսային տարածքներ, Ռուսաստանը՝ Հարավային Կուրիլներ։ 2018թ.-ին Ճապոնիայի այն ժամանակվա վարչապետ Սինձո Աբեի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպման ժամանակ կողմերը հաստատել են, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են վարելու 1956թ.-ի համատեղ հռչակագրի հիման վրա, որում ասվում է, որ Շիկոտան կղզին և Համոբայի կղզախումբը Ճապոնիային են փոխանցվելու խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Սակայն 2020թ.-ի հուլիսին ՌԴ սահմանադրությունում փոփոխություններ են արվել, որոնք Մոսկվային արգելում են որևէ երկրի փոխանցել իր տարածքների մի մասը։   Նորա Վանյան
12:23 - 22 մարտի, 2022
Ռուսաստանը հրաժարվել է Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի կնքումից՝ կապված Ճապոնիայի սահմանած պատժամիջոցների հետ

Ռուսաստանը հրաժարվել է Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի կնքումից՝ կապված Ճապոնիայի սահմանած պատժամիջոցների հետ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ, հաշվի առնելով Ռուսաստանի դեմ Ճապոնիայի կողմից սահմանված միակողմանի պատժամիջոցները, ռուսական կողմը չի շարունակի բանակցությունները Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։  «Ռուսական կողմը ներկա պայմաններում մտադիր չէ շարունակել բանակցությունները Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, քանի որ անհնար է քննարկել երկկողմ հարաբերությունների փաստաթղթի ստորագրումը մի պետության հետ, որը բացահայտ անբարյացակամ դիրքորոշում է ընդունում։ Ինչպես նաև Ռուսաստանը դադարեցնում է Ճապոնիայի քաղաքացիների առանց վիզայի այցելությունները հարավային Կուրիլյան կղզիներ, դուրս է գալիս այնտեղ համատեղ տնտեսական գործունեություն ծավալելու շուրջ երկխոսությունից, արգելափակում է Ճապոնիայի՝ որպես Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործընկեր ոլորտային երկխոսության կարգավիճակի երկարաձգումը։ Բացի այդ, ռուսական կողմը դուրս է գալիս Ճապոնիայի հետ Հարավային Կուրիլում համատեղ տնտեսական գործունեություն սկսելու շուրջ երկխոսությունից»։ Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ մթագնած են խաղաղության պայմանագրի բացակայության պատճառով։ Տոկիոն հավակնում է Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ և Հաբոմայ կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առևտրի և սահմանների երկկողմանի համաձայնագիրը: 1956 թվականին Մոսկվան համաձայնել է քննարկել Հաբոմայի և Շիկոտանի հանձնման հարցը՝ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։
19:26 - 21 մարտի, 2022
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի պաշտոնյաների և գործարարների նկատմամբ

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի պաշտոնյաների և գործարարների նկատմամբ

Լուսանկարը՝ ակցիա Ճապոնիայում | Reuters Ճապոնիան սառեցրել է ևս 32 ռուսաստանցի և բելառուս պաշտոնյաների և գործարարների ակտիվներն այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի ֆինանսների նախարարության հայտարարությունը։ Պատժամիջոցները կիրառվել են 20 ռուսաստանցիների նկատմամբ, այդ թվում՝ նախագահ Վլադիմի Պուտինի վարչակազմի ղեկավարի տեղակալների, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի և այն ընկերությունների ղեկավարների դեմ, որոնք սերտորեն կապված են կառավարության հետ։ Խոսքը Volga Group-ի, «Տրանսնեֆտի» և «Վագներ» ռազմական մասնավոր ընկերությունների մասին է։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև Բելառուսի 12 պետական պաշտոնյաների և գործարարների, ինչպես նաև Ռուսաստանում և Բելառուսում գտնվող 12 կազմակերպությունների դեմ։ «Ցանկում  ներառված անձանց հետ ֆինանսական գործարքներն այսուհետ պետք է իրականացվեն Ճապոնիայի կառավարության թույլտվությամբ։ Բացի այդ՝ Ճապոնիան նաև արգելք է սահմանում նավթամշակման սարքավորումները Ռուսաստան արտահանելու և ընդհանուր նշանակության ապրանքները Բելառուս արտահանելու համար, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով»,- հայտարարել է նախարարությունը։ Կարգելվի նաև Բելառուսի պաշտպանության նախարարության, զինված ուժերի և ուժային կառույցների, ինչպես նաև «Ինտեգրալ» ընկերության համար ապրանքների արտահանումը։ Ավել վաղ Ճապոնիան արտահանման արգելք էր սահմանել ռուսական 49 ընկերությունների և կազմակերությունների համար։ Ինչպես նաև սառեցրել էր մի շարք ռուսական բանկերի ակտիվները։ Անհատական պատժամիջոցներ էին սահմանվել նաև Ռուսաստանի ղեկավարության դեմ։ Նորա Վանյան
11:31 - 08 մարտի, 2022
Կառավարությունը շահագրգռված է մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ. ՀՀ վարչապետն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Կառավարությունը շահագրգռված է մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ. ՀՀ վարչապետն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ճապոնիայի միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ: Բարձր գնահատելով արտակարգ իրավիճակների և առողջապահության ոլորտներում մեր երկրին մինչ այժմ ցուցաբերված տեխնիկական օժանդակությունը՝ վարչապետը հույս է հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ ու կնպաստի այդ ուղղություններով իրականացվող բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչմանը: Դեսպան Մասանորին նշել է, որ Ճապոնիայի կառավարության համար Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացումը մեծ կարևորություն ունի: Դեսպանը հավելել է, որ ճապոնական կողմը ևս հետաքրքրված է տնտեսական համագործակցության ընդլայնմամբ ու պատրաստ է հայաստանյան գործընկերների հետ ինտենսիվ աշխատանք տանել այդ նպատակով: Ֆուկուշիմա Մասանորին վարչապետին է ներկայացրել Ճապոնիայի դեսպանության կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են տարբեր ոլորտներում տեխնիկական հագեցվածության ապահովմանը: Զրուցակիցները քննարկել են նաև կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմանը, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ուղղություններով համագործակցությանը, ինչպես նաև 2025 թվականին Օսակայում նախատեսվող էքսպո ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը վերաբերող հարցեր:
13:22 - 08 փետրվարի, 2022
Ճապոնիան հաստատել է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել |armenpress.am|

Ճապոնիան հաստատել է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի իշխանությունները հաստատում են, որ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը հունվարի 17-ին երկու բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմ: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է պաշտպանության նախարար Նոբուո Կիսին։ «Հյուսիսային Կորեան այսօր երկրի արեւմտյան շրջանից երկու բալիստիկ հրթիռներ Է արձակել արեւելյան ուղղությամբ: Դրանք թռել են շուրջ 300 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը՝ Հյուսիսային Կորեայի արեւելյան ափի շրջանում: Անկման շրջանը գտնվում Է մեր բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս»,- ասել Է նա: Նախարարի խոսքով՝ հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունն ըստ որում կազմել Է շուրջ 50 կիլոմետր: Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն նույնպես հայտնել Է երկու հրթիռների արձակման մասին Փենյանի մերձակայաքի Սուսան միջազգային օդանավակայանի շրջանից: 2022 թվականի սկզբից ԿԺԴՀ-ն արդեն չորս հրթիռի արձակում Է կատարել: Նախորդն իրականացրել Է հունվարի 14-ին: Այն ժամանակ հյուսիսկորեացի զիվորականները երկու կառավարելի տակտիկական հրթիռներ են արձակել երկաթուղային հրթիռային համալիրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը։
09:55 - 17 հունվարի, 2022
Լոռու մարզի Գարգառ գյուղի դպրոցը կվերանորոգվի․ Ճապոնիայի կառավարությունը շուրջ 97 հազար դոլար աջակցություն է տրամադրում

Լոռու մարզի Գարգառ գյուղի դպրոցը կվերանորոգվի․ Ճապոնիայի կառավարությունը շուրջ 97 հազար դոլար աջակցություն է տրամադրում

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակում Լոռու մարզի Գարգառ գյուղի հանրակրթական դպրոցի և խմելու ջրի համակարգի վերանորոգումն իրականացնելու վերաբերյալ: Ճապոնիայի կառավարությունը 96.957 ԱՄՆ դոլարի դրամական աջակցություն է տրամադրում։ Այս մասին հայտնում է նախարարության հասարակայնույան հետ կապերի եւ եւ տեղեկատվության վարչությունը։ Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը այս կարևոր նախագծի շարունակական իրականացման համար: Փոխնախարարը կարևորել է համատեղ գործակցությունը՝ միտված կրթության ոլորտում առկա խնդիրների լուծմանը և որակյալ կրթական համակարգի կառուցմանը: «Այս ծրագիրն ամբողջությամբ համահունչ է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններին, համաձայն որոնց՝ նախատեսվում է էապես բարելավել հանրակրթական համակարգի ենթակառուցվածքներն ու պայմանները, ինչը կնպաստի նաև կրթական համակարգի որակի բարելավմանը: Ապագայում կայցելենք Գարգառի դպրոց և հնարավորություն կունենանք՝ տեղում տեսնելու, թե ինչ բարերար ազդեցություն է ունեցել ծրագիրը կրթական որակի, երեխաների՝ սովորելու ցանկությունը բարձրացնելու վրա»,- ասել է նախարարի տեղակալը և նախարարության անունից պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակները և աջակցելու նմանատիպ ծրագրերին՝ ի շահ երեխաների և կրթության որակի բարելավման: Դեսպան Մասանորի Ֆուկուշիման ևս շնորհակալություն է հայտնել ծրագրում ներգրավված բոլոր կողմերին և տեղեկացրել, որ դրանից կօգտվի շուրջ 1500 մարդ:  «Խորապես համոզված ենք, որ կրթությունը երկրի ամենակարևոր սյուներից է և ապագայի հաջողության բանալին: Մեր նպատակն է այս ծրագրի միջոցով բարելավել մարդկանց կյանքի որակը»,- ասել է դեսպանը և մաղթել շարունակական հաջողություն: «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը համագործակցության համար, ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը և տեղեկացրել, որ սա 2-րդ ծրագիրն է, որ իրականացվում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան հետ:
19:13 - 22 դեկտեմբերի, 2021