Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Մարիա Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Արայիկ Հարությունյանի հայտարարությունը
 |factor.am|

Մարիա Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Արայիկ Հարությունյանի հայտարարությունը |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ Քաշաթաղի երեք գյուղերն Ադրբեջանին են հանձնվել ՌԴ խաղաղապահների պարտադրանքով։ «Ես ծանոթ չեմ այդ հայտարարությունների հետ, որոնց մասին Դուք խոսեցիք, ինչպես և ծանոթ չեմ Ձեր հիշատակած պաշտոնների հետ։ Այդ պատճառով էլ դրանք անգամ չեմ մեկնաբանի։ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության մասին կարող եմ ասել, որ երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ ձևաչափով համաձայնության արդյունքներով, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Այնպես որ՝ կոնկրետ այդ հարցի մասին խոսել գործողությունների չհամաձայնեցվածության մասին, մեկ կամ երկու երկրի գործողության մասին՝ առանց հաշվի առնելու երեք կողմերից մեկին, ինձ թվում է՝ արդար չէ»,- ամենշաբաթյա ճեպազրույցում լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Զախարովան։
16:28 - 06 հուլիսի, 2023
Մոսկվան Բաքվին կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ Զախարովա
 |civilnet.am|

Մոսկվան Բաքվին կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ Զախարովա |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանը խիստ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների և Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման վերաբերյալ։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 6-ին, կայացած ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Առկա տեղեկություններով հումանիտար իրավիճակը ԼՂ-ում վատթարանում է։ Ցավով պետք է արձանագրել, որ դեպի Ղարաբաղ մատակարարումների դադարեցումից հետո բնակչությունը կարող է մնալ առանց մթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի։ Սա հակասում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- ասաց նա։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը Բաքվին և Երևանին կոչ է անում բոլոր խնդիրները լուծել բացառապես քաղաքական ճանապարհով․ «Ադրբեջանին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապավել դրանով քաղաքացիների, տրանպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը»։ Վերջին շրջանում ադրեբաջանական պետական լրատվամիջոցներն Արցախում ռազմական գործողություններ սկսելու տեղեկատվական նախապատրաստություն են իրականացնում։ Հարցին, թե հնարավոր էսկալացիայի դեպքում ռուս խաղաղապահները կպաշտպանեն արցախցիներին, Զախարովան պատասխանեց․ «Ռուս խաղաղապահների գործողությունները կհամապատասխանեն «գետնի վրա» իրավիճակի զարգացմանը»։ Մարիա Զախարովան նաև հայտնեց, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն առաջիկայում կայցելի տարածաշրջան։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ հանդիպմանը, նա նշեց․ «Եթե այդպիսի տեղեկություն լինի, մենք կհաղորդենք»։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն արձագանքել է նաև ԼՂ հարցում Ֆրանսիայի նախագահ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին՝ նշելով, որ դրանում կոնկրետ արդյունք չկա։ Ըստ Զախարովայի՝ Ֆրանսիան վարկաբեկել է իր դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ Նրա խոսքով՝ Փարիզը նույնպես իր դերն է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզման մեջ՝ Հայաստան ուղարկելով եվրոպացի դիտորդների կասկածելի առաքելություն։
15:21 - 06 հուլիսի, 2023
Չենք դադարում զարմանալ Մակրոնի պաթոսից, որով նա խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում իր անձնական դերակատարման, ավանդի մասին. Զախարովա
 |tert.am|

Չենք դադարում զարմանալ Մակրոնի պաթոսից, որով նա խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում իր անձնական դերակատարման, ավանդի մասին. Զախարովա |tert.am|

tert.am: Մեզ զարմացնելը դժվար է, բայց նախագահ Մակրոնին դա երբեմն հաջողվում է. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հունիսի 28-ին Մարսելում տարբեր ազդեցիկ շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանն արած հայտարարությունն առ այն, որ «նա Արցախի հարցով ճնշում է գործադրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ և որ Արցախի հարցում ինքը միակն է, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունի»։ «Կարող եմ ասել, որ նման հայտարարություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ պարոն Մակրոնի համեստությանը զիջում է միայն նրա խիզախությունը: Չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի տված այս բնութագրերից, այն պաթոսից, որով նա խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում իր անձնական դերակատարման, ավանդի մասին: Ափսոս, նա ոչինչ չի ասել նման արգասաբեր աշխատանքի գործնական արդյունքների մասին. գործընթաց կա, արդյունք չկա: Իսկ գուցե նա այդ մասին չի ասել, որովհետև ոչ ոք երբեք այդ արդյունքները չի տեսել: Ընդ որում, ոչ ոք որևէ արդյունք չի տեսել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում Ֆրանսիայի միջնորդության հարցում, այլև մյուս միջազգային հարցերում, որոնք նախագահ Մակրոնը բազմից հանձն է առել», - ասել է Զախարովան: Նա հավելել է, որ Մոսկվան վաղուց պատրանքներ չունի առ այն, որ Ֆրանսիան ունակ է դրական ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների լուծման հարցում: «2022-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի սաբոտաժը, իսկ իրականում խմբի փլուզումը, այդ թվում՝ Փարիզի ջանքերով, անցած աշնանը բանաձևի ընդունումը, որը դատապարտում էր, ինչպես նրանք էին գրել, Ադրբեջանի ագրեսիան և պահանջում պատժամիջոցներ երկրի ու նրա պաշտոնյաների դեմ, Փարիզի կողմից կասկածելի մանդատով և առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին որոշումների նախաձեռնումը, այս ամենը տարածաշրջանային այս հակամարտությունում ֆրանսիական օրակարգի վառ օրինակներ են»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նա նշել է, որ այդ ցուցադրական քայլերը ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ Ռուսաստանին կարգավորման գործընթացից դուրս մղելուն և սեփական քաղաքական, նախընտրական նպատակների իրականացմանը: «Դրանք ոչ միայն դրական արդյունք չեն ունեցել բանակցային գործընթացի վրա, այլև վարկաբեկել են Ֆրանսիայի՝ որպես միջնորդի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում», - եզրափակել է Զախարովան։ Հիշեցնենք, որ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ներկա է նաև պատգամավոր Սաբրինա Ակրեստի-Ռուպաշը, պատասխանելով իրեն ուղղված կոչին. «Պարոն նախագահ, մենք ակնկալում ենք ավելի հզոր նախաձեռնություն՝ գործնական և ոչ միայն բարոյական»,- Մակրոնն ասել է. «Ալիևի վրա ես ավելի շատ ճնշում եմ գործադրել և ավելի շատ ճնշում եմ գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»։ Արձագանքելով նախագահի այս պատասխանին՝ ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանն ասել է․ «Պարո՛ն Նախագահ, մենք՝ որպես Ֆրանսիայի քաղաքացիներ, դիմում ենք Ձեզ՝ որպես մեր նախագահի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահի, և ակնկալում ենք, որ դուք գործնական աջակցություն ցույց կտաք արցախցի մեր հայրենակիցներին։ Գիտենք, որ մեր ընկեր Մուրատ Փափազյանը՝ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը, տարբեր առիթներով ձեզ հետ քննարկել է Արցախում տիրող տագնապալի և խորապես մտահոգիչ իրավիճակը, նույն պահանջով և նույն մակարդակով դիմում ենք Ձեզ։ Պետք է պարզ լինի նաև, որ մեզ համար անընդունելի է հայկական դարավոր Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու ցանկացած խոսակցություն կամ մտադրություն»։ 
14:52 - 06 հուլիսի, 2023
Վրաստանն ու Ռուսաստանն աբխազական երկաթուղու վերականգնման և գործարկման շուրջ չեն բանակցում․ Ղարիբաշվիլի |news.am|

Վրաստանն ու Ռուսաստանն աբխազական երկաթուղու վերականգնման և գործարկման շուրջ չեն բանակցում․ Ղարիբաշվիլի |news.am|

news.am: Վրաստանն ու Ռուսաստանն աբխազական երկաթուղու վերականգնման և գործարկման շուրջ չեն բանակցում։ Այս մասին ուրբաթ օրը խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս հարցի շուրջ բանակցություններ չկան։ Մենք ոչ մի թաքնված օրակարգ չունենք: Աբխազական երկաթուղու վերականգնումը հնարավոր է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման դեպքում»,- ասել է վարչապետը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ գործադրում են բոլոր ջանքերը՝ Աբխազիայի միջով ՌԴ-ից դեպի Հայաստան երկաթուղային ճանապարհի բացման համար։ «Այդ ճանապարհային քարտեզը, եթե դա կարելի է այդպես անվանել, ներառում է պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրված փաստաթղթեր և համապատասխան հանձնաժողովներ՝ մեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների հովանու ներքո։ Ամենօրյա ռեժիմով արվում է ամեն ինչ, որպեսզի այդ ամենն իրականացվի»,- ասել էր Զախարովան։
11:03 - 01 հուլիսի, 2023
Ռուսաստանի դերը փաստագրված է համապատասխան փաստաթղթում, որի տակ դրված են Հայաստանի և Ադրբեջանի ստորագրությունները. Զախարովա |1lurer.am|

Ռուսաստանի դերը փաստագրված է համապատասխան փաստաթղթում, որի տակ դրված են Հայաստանի և Ադրբեջանի ստորագրությունները. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է հարցին, թե ինչ դեր է խաղացել Ռուսաստանը 2020-ի իրադարձություններում: «Ռուսաստանի դերը փաստագրված է համապատասխան փաստաթղթում, որի տակ դրված են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների ստորագրությունները, և այդ դերը չի կարող որևէ կասկածի ենթարկվել: Ես 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության վերաբերյալ նման հարցին արդեն պատասխանել եմ նախորդ ճեպազրույցում: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ դա Հայաստանի ներքին գործն է, և այն բոլոր հարցերը, որոնք ուղղվել են ՀՀ վարչապետին, տրվել են հենց ներքին ​​հետաքննության, բանավեճերի, ճշմարտությունը գտնելու փորձերի համատեքստում։ Եթե փորձեր են արվում գտնել Ռուսաստանի ինչ-որ չարամիտ դիտավորություն, ապա դա զուտ ապատեղեկատվություն է, և կարելի է պատասխանել փաստաթղթից մեջբերումով, որը ստորագրել են Հայաստանն ու Ադրբեջանը: Հենց Ռուսաստանն ու անձամբ Ռուսաստանի նախագահն են կանգնեցրել արյունահեղությունը, իսկ Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է հրադադարի ռեժիմը»,- հայտարարել է Զախարովան:
20:32 - 28 հունիսի, 2023
Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակումը կնպաստի ԼՂ-ում իրավիճակի դեէսկալացմանը. Զախարովա |armenpress.am|

Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակումը կնպաստի ԼՂ-ում իրավիճակի դեէսկալացմանը. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակումը կնպաստի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացմանը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԼՂ-ում տեղի ունեցած վերջին միջադեպը: Նրա խոսքով՝ Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հաճախակի դարձած զինված միջադեպերով և հրադադարի ռեժիմի խախտումներով: «Մենք կողմերին զսպվածության և բոլոր վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կոչ ենք անում ՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ փոխգործակցությամբ: Եվ մենք կարծում ենք, որ Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու և խաղաղ բնակչության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ քայլերի արագ ձեռնարկումը կնպաստի իրավիճակի դեէսկալացմանը»,- ասել է Զախարովան։   Հունիսի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծության են ենթարկել Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում տեղակայված հայկական դիրքերը, կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր: Զոհվել է 4 հայ զինվորական։
19:07 - 28 հունիսի, 2023
Մենք ունենք մեկ գլխավոր հրամանատար, եւ նա բոլորիս կոչ արեց միավորվել․ Զախարովա

Մենք ունենք մեկ գլխավոր հրամանատար, եւ նա բոլորիս կոչ արեց միավորվել․ Զախարովա

Մենք ունենք մեկ գլխավոր հրամանատար։ Ոչ երկու, ոչ երեք։ Մեկ։ Եւ նա բոլորիս կոչ արեց միավորվել։ Տելեգրամյան իր ալիքում այս մասին գրել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։   «Դա է հիմա գլխավորը։ Բոլորոս մեր վերաբերմունքն ունենք ամեն ինչի հանդեպ։ Բայց պատմության մեջ գալիս են պահեր, երբ անձնականը պետք է թողնել հետոյի։ Նույնիսկ եթե վստահ ես, որ 100% ճիշտ ես։ Ինչո՞ւ։ Որովհետեւ եթե մենք հիմա չմիավորվենք, եթե ամեն մեկը լինի ինքն իր համար կամ իրավիճակի իր տեսիլքով, ոչինչ այլեւս կարեւոր չի լինի։ Միայն միասնություն։ Միասնություն՝ գլխավոր հրամանատարի դրոշի ներքով։  Թշնամին միայն սպասում է մեր ներքին ընդհարմանը։  Տղամարդի՛կ, ձեր թիկունքին են երեխաները, կանայք, ձեր ծնողները։ Ձեր թիկունքին է երկիրը։ Ձեր թիկունքին է այն, ինչ դուք պաշտպանում եք զենքը ձեռքներիդ։ Ձեր թիկունքին են նրանց գերեզմանները, որոնք իրենց չափսոսացին։ Ձեր թիկունքին է ապագա սերունդը։ Դիմացեք եւ չհանձնվեք։ Միավորվեք։ Դուք եղբայրներ եք։ Դուք պաշտպանում եք ոչ թե առանձին մարդկանց հետաքրքրությունները, այլ բոլորիս։ Դուք պաշտպանում եք մեր հսկայական ընտանիքը։ Եւ մենք հավատում ենք ձեզ, ինչպես հավատացել եւ աջակցել ենք միշտ։ Այսօր բոլորիս գայթակղում են՝ ստուգելով մեր ամրությունը։ Մի տրվեք դրան։  Նախագահի հետ ենք։ Աստված մեզ պահապան»,- գրել է Զախարովան։
13:59 - 24 հունիսի, 2023
Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակելու Լաչինի միջանցքով երթևեկությունը․ ՌԴ ԱԳՆ |1in.am|

Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակելու Լաչինի միջանցքով երթևեկությունը․ ՌԴ ԱԳՆ |1in.am|

1in.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ մենք ուշադրություն ենք հրավիրում այն ​​փաստի վրա, որ նման գործողությունները խախտում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Նման քայլերը հանգեցնում են լարվածության աճի և չեն նպաստում Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացող գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը։ Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակելու Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Նաև հույս ունենք, որ Երևանը դուրս չի գա եռակողմ ձևաչափով փոխգործակցությունից։ Դադարը նրանց գործունեությունում բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և «գետնի վրա» հանգեցնում է էսկալացիայի։ Ընդգծում ենք համապատասխան հանձնաժողովի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի կարևորությունը։ Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական օգնություն: Մենք կրկնում ենք մեր կոչը՝ ուղղված երկու կողմերին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ համաձայնագրերն ամենաբարձր մակարդակով խստորեն պահպանելու կարևորության, Լաչինի միջանցքի տարածքում անվտանգության ապահովման համար զսպվածության և պատասխանատվության գիտակցման վերաբերյալ։ Ռուսական կողմը կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել իրավիճակը Բաքվի և Երևանի հետ շփումներում կարգավորելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 23-ին, Ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողության՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):
11:18 - 24 հունիսի, 2023
Ռուսական կողմի մեկնաբանության մեջ կա բացահայտ հակասություն. ԱԳՆ մամուլի խոսնակ

Ռուսական կողմի մեկնաբանության մեջ կա բացահայտ հակասություն. ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԳՆ-ն Հակարի կամրջի մոտ հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կողմից հունիսի 21-ին տրված ձևակերպումները։ Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության, ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնում է հետևյալը. Հունիսի 15-ի միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Հակարի կամրջի հայկական կողմում։ Ռուսական կողմի մեկնաբանության մեջ կա բացահայտ հակասություն: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման բացակայության պատճառով հնարավոր չէ հստակ ասել, թե որտեղով է անցնում սահմանագիծը, և դա է շարունակական խնդիրների պատճառը, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ հիմքով և սկզբունքով էր հունիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կոնկրետ այդ հատվածում՝ կամրջի այս կողմում տեղադրվում ադրբեջանական դրոշ։ Ի դեպ, արձանագրենք, որ այս նույն թեզը պարբերաբար բառացիորեն կրկնում է ադրբեջանական կողմը` Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելիս և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելիս: Պարզ չէ, թե ինչու էին Ադրբեջանի այդ գործողությանը մասնակցում ՌԴ խաղաղապահները, երբ գործողության թե՛ նպատակը, թե՛ անգամ վայրն ակնհայտորեն դուրս էին խաղաղապահների գործառույթների շրջանակից և պատասխանատվության գոտուց։ Հիշեցնում ենք, որ այդ հատվածում ռուս խաղաղապահների միակ վերաբերելի գործառույթը Լաչինի 5կմ լայնությամբ միջանցքը վերահսկողության տակ պահելն էր։ Ի դեպ, հունիսի 15-ի միջադեպից հետո ադրբեջանական կողմն ամբողջապես արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղ չեն տեղափոխվում նույնիսկ մարդասիրական նպատակով անհրաժեշտ պարագաներ, ներառյալ՝ սնունդ և դեղորայք, այդ թվում՝ անգամ ԿԽՄԿ կողմից, ԼՂ-ից ՀՀ բժշկական հաստատություններ չեն տեղափոխվում համապատասխան բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդները, շարունակում է խափանված մնալ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Եզրափակելով` ցանկանում ենք կոչ անել 2020թ. նոյեմբերի 9-ի և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարությունները ստորագրած կողմերին արդարացումներ փնտրելու փոխարեն անշեղորեն իրականացնել ստանձնած հանձնառությունները: 
18:33 - 22 հունիսի, 2023
Կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից, իսկ Բաքվին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար. Զախարովա
 |tert.am|

Կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից, իսկ Բաքվին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար. Զախարովա |tert.am|

tert.am: Կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից, իսկ Բաքվին քայլեր ձեռնարկել միջանցքի ամբողջական ապաշրջափակման համար՝ հումանիտար նպատակներով: Այս մասին մամուլի ասուլիսն հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան Բաքվին նաև կոչ է արել ԼՂ բնակչությանը չդարձնել Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ։ Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է աշխատել Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու ուղղությամբ, և ակնկալում է, որ կողմերը կկատարեն եռակողմ համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները։ «Մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Դա կարևոր է», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
20:34 - 21 հունիսի, 2023
Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության հետ. Զախարովա

Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության հետ. Զախարովա

Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպին եւ դրա առնչությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ հրավիրելուն։  «Հունիսի 15-ի միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ։ Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել մեր խորհրդատվական աջակցությամբ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքները։ Մենք պատրաստ ենք օգնել որոշելու սահմանային գծի անցումն այս հատվածում, որը դարձել է կողմերի միջև հերթական կռվախնձորը։ Ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները բացարձակապես անհիմն են, և մենք խստորեն խորհուրդ կտանք նվազեցնել այդ կապակցությամբ լրատվամիջոցների հռետորաբանության աստիճանը։ Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրադրությունը կարգավորելու համար՝ հստակ կատարելով իրավիճակը կայունացնելու, իրենց պատասխանատվության գոտում կրակի և ռազմական գործողությունների  դադարեցման ռեժիմը պահպանելու խնդիրները»,- ասել է Զախարովան։ 
20:15 - 21 հունիսի, 2023
ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ․ Զախարովա
 |1lurer.am|

ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ․ Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 20-ին Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների նիստին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նիստի մասնակիցները կամփոփեն ՀԱՊԿ-ի շրջանակում բազմակողմ համագործակցությունը, կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։ Միջոցառման ընթացքում տեղի կունենա մտքերի խոր փոխանակում միջազգային, տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ, և կազմակերպության անդամ երկրների անվտանգության վրա դրա ազդեցության մասին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի արտաքին կապերի զարգացման հետագա քայլերի վերաբերյալ»,- նշել է Զախարովան։ Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ նիստի ավարտին կստորագրվեն արդյունքներն ամփոփող մի շարք փաստաթղթեր։
13:06 - 15 հունիսի, 2023
Հենց սկզբից Հայաստանում ԵՄ առաքելությունն ամբողջապես թափանցիկ է իր ծրագրի հարցում. ԵՄ դիտորդական առաքելություն
 |tert.am|

Հենց սկզբից Հայաստանում ԵՄ առաքելությունն ամբողջապես թափանցիկ է իր ծրագրի հարցում. ԵՄ դիտորդական առաքելություն |tert.am|

tert.am: Հենց սկզբից Հայաստանում Եվրամիության առաքելությունն ամբողջապես թափանցիկ է իր՝ առավելագույնը 103 հոգանոց միջազգային անձնակազմով 6 հանգույցից աշխատելու ծրագրի հարցում: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը: «Մենք նպատակ ունենք շուտով հասնելու լիարժեք գործունեության: Հայաստանում Եվրամիության առաքելությունն անզեն քաղաքացիական առաքելություն է՝ գործարկված Հայաստանի կառավարության խնդրանքին ի պատասխան»,- ասվում է հաղորդագրությունում:Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան, պատասխանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման մասին հարցին, ասել էր, որ Հայաստանում ԵՄ «դիտորդական» բազաների թվի ավելացումը կապ չունի Բաքվի և Երևանի հարաբերություններում կայունության ու խաղաղության հաստատման խնդրի հետ։ «Մենք տեղյակ ենք Հայաստանում իր ներկայությունն ուժեղացնելու՝ Եվրամիության հայտարարած ծրագրերին, որոնց համար առաջիկայում կբացվեն Հայաստանում ԵՄ «դիտորդական» առաքելության երեք նոր հենակետերը Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում»,- ասել է Զախարոբան, որ խոսքերը մեջբերել է ՌԴ ԱԳՆ-ն։Ըստ նրա՝ ԵՄ անդամներն ի սկզբանե գործել են ծայրահեղ ոչ թափանցիկ։ «ԵՄ ներկայության տեղակայումը Հայաստանի տարածքում հարկադրված էր՝ Բրյուսելի լուրջ ճնշման ներքո։ ԵՄ-ականները գործնականում պարտադրեցին իրենց ներկայությունը։ Առաքելության մեկնարկը, որի նպատակը հայտարարվել էր Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մասին, տեղի ունեցավ միակողմանի, ոչ կոնսենսուսային հիմունքներով, առանց ադրբեջանական կողմի և տարածաշրջանային այլ խաղացողների համաձայնության և առանց պատշաճ հաշվետվողականության։ Սա միայն հաստատում է տարածաշրջանում ԵՄ քաղաքականության իրական նախապատմությունը, որի համար գլխավորը Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելն է, Հարավային Կովկասը վերածել աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի՝ ի վնաս այստեղ ապրող մարդկանց հիմնարար շահերի,- ասել է ՌԴ արտաքին քաղաքականության ներկայացուցիչը։
11:25 - 15 հունիսի, 2023