Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Հռոմի պապն աջակցում է մեզ․ Վլադիմիր Զելենսկի |azatutyun.am|

Հռոմի պապն աջակցում է մեզ․ Վլադիմիր Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոսը աջակցում է Ռուսաստանի դեմ ուկրաինացիների պայքարին։ «Ես բանակցել եմ Հռոմի պապի հետ, երախտագիտություն եմ հայտնել նրան ուկրաինացիներին ցուցաբերած աջակցության համար։ Մենք քննարկել ենք, թե ինչ համատեղ ջանքեր կարող ենք ձեռնարկել մեր խաղաղությունը մեր երկիր վերադարձնելու համար։ Ես տեղեկացրել եմ հովվապետին ռազմաճակատում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ահաբեկչության ծավալների մեծացմանն ուղղված ջանքերի մասին։ Հռոմի պապը համաձայն էր ինձ հետ և իր աջակցությունը հայտնեց», - ուրբաթ երեկոյան հեռարձակված ամենօրյա ուղերձում ասում էր Վլադիմիր Զելենսկին։ Խոսելով ռուսաստանցիներին՝ ԵՄ մուտքի վիզաների տրամադրումն արգելելու հեռանկարի մասին՝ Զելենսկին գոհունակություն էր հայտնում, որ այդ գաղափարն արդեն իսկ քննարկվում է պաշտոնական մակարդակում։ Շարունակությունը՝ azatutyun․am կայքում
16:29 - 13 օգոստոսի, 2022
Վլադիմիր Զելենսկին Արևմուտքին կոչ է արել արգելել ռուսաստանցիների մուտքը
 |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին Արևմուտքին կոչ է արել արգելել ռուսաստանցիների մուտքը |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքի երկրներին կոչ է արել մուտքի արգելք սահմանել ռուսական քաղաքացիություն ունեցող բոլոր անձանց համար։ Այդ մասին նա հայտարարել է The Washington Post-ին տված հարցազրույցում։ «Այդ ժամանակ նրանք կհասկանան։ Նրանք կասեն. «Դա (պատերազմը) մեզ հետ որևէ կապ չունի։ Ողջ բնակչությունը չի կարող պատասխանատվություն կրել, այդպես չէ՞»։ Կարող է։ Բնակչությունն ընտրել է այդ կառավարությանը և չի պայքարում դրա դեմ, չի վիճում նրանց հետ, չի բղավում նրա վրա»,- հայտարարել է Զելենսկին։ Նրա կարծիքով՝ «ամենակարևոր պատժամիջոցը սահմանների փակումն է, որովհետև ռուսաստանցիները խլում են օտար հողը»։ Զելենսկին նշել է, որ դա այն քիչ թվով միջոցներից մեկն է Ռուսաստանին կանգնեցնելու Ուկրաինայի տարածքի հետագա բռնազավթումից։ Զելենսկին նաև հայտարարել է, որ ռուսաստանցիները պետք է «ապրեն իրենց աշխարհում, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը»։ Ուկրաինայի նախագահը պնդում է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները թույլ են՝ ի համեմատ մեկ տարով ՌԴ քաղաքացիների համար սահմանների փակման և ռուսական էներգակիրների գնման ամբողջական էմբարգոյի։ The Washington Post-ը գրում է՝ որոշ քննադատներ պնդում են, որ բոլոր ռուսաստանցիների համար մուտքի արգելքը անարդար է բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք լքել են Ռուսաստանը՝ Պուտինի վարչակարգի և Ուկրաինայի վրա հարձակման նրա որոշման հետ անհամաձայնության պատճառով։ «Միթե՞ դու չես ուզում այդ մեկուսացումը։ Դու ողջ աշխարհին ասում ես, որ նա պետք է ապրի քո կանոններով։ Այդ դեպքում գնա և ապրիր այնտեղ։ Դա միակ տարբերակն է ազդելու Պուտինի վրա»,- Ռուսաստանի քաղաքացիներին դիմելով՝ ասել է Ուկրաինայի նախագահը։ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքին կոչ է անում նոր պատժամիջոցներ սահմանել այն ֆոնին, երբ ռուսական իշխանությունների կողմից Զապորոժյեի «ղեկավար» նշանակված Եվգենի Բալիցկին հրամանագիր էր ստորագրել մարզի Ռուսաստանին «վերամիավորման» հանրաքվե անցկացնելու մասին։ Հանրաքվեի կոնկրետ օր, սակայն, չէր նշվել։
16:18 - 10 օգոստոսի, 2022
Ուկրաինան պետք է վերադարձնի այն ամենը, ինչ Ռուսաստանը ժամանակավորապես զավթել է. Զելենսկին դեմ է սառեցված հակամարտությանը
 |tert.am|

Ուկրաինան պետք է վերադարձնի այն ամենը, ինչ Ռուսաստանը ժամանակավորապես զավթել է. Զելենսկին դեմ է սառեցված հակամարտությանը |tert.am|

tert.am: Պատերազմից հետո Ուկրաինան պետք է վերականգնի այն ամենը, ինչ Ռուսաստանը ժամանակավորապես գրավել է: Բացի այդ, Ռուսաստանը պետք է պատժվի իր հանցագործությունների համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված իր երեկոյան ուղերձում, գրում է dw.com-ը։«Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմից հետո չպետք է մնա հալվող կամ սառեցված հակամարտություն: Ուկրաինան պետք է վերադարձնի այն ամենը, ինչ Ռուսաստանը ժամանակավորապես զավթել է, իսկ ագրեսոր երկիրը պետք է պատժվի հանցագործությունների համար», - իր ուղերձում ընդգծել է Զելենսկին։Նրա խոսքով, «միայն ագրեսորի ակնհայտ պարտությունը, նրա զավթածի ակնհայտ կորուստը և արածի համար նրա միջազգային իրավական պատասխանատվությունը» կարող են կանխել նոր պատերազմը։
09:46 - 09 օգոստոսի, 2022
Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին երկխոսելու նպատակով կրկին հրավիրել է Թուրքիա

 |armenpress.am|

Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին երկխոսելու նպատակով կրկին հրավիրել է Թուրքիա |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նրան կրկին առաջարկել է Թուրքիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնում է TRT Haber-ը: «Ի սկզբանե ասել եմ, որ Ուկրաինայի պատերազմից շահող կողմ չի լինելու: Չնայած տեղում առկա դժվարություններին, ես նաև վստահորեն հավատում եմ, որ ճգնաժամը կարգավորվելու է բանակցությունների սեղանի շուրջ: Եվս մեկ անգամ հիշեցրի Պուտինին, որ մենք կարող ենք ընդունել նրա ու Զելենսկիի հանդիպումը»,- օդանավում լրագրողների հետ զրույցում հայտնել է Էրդողանը: Նա տեղեկացրել է, որ շարունակելու են զարգացնել երկխոսությունը Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում՝ «հանուն տարածաշրջանային ու գլոբալ խաղաղության»:
15:07 - 06 օգոստոսի, 2022
Ուկրաինան պատրաստ է սկսել հացահատիկի առաքումները. Զելենսկի
 |azatutyun.am|

Ուկրաինան պատրաստ է սկսել հացահատիկի առաքումները. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Վլադիմիր Զելենսկին հայտարարում է՝ Ուկրաինան պատրաստ է սկսել հացահատիկի առաքումները։ «Մենք պատրաստ ենք ուկրաինական հացահատիկի առաքումներին։ Մեզ համար կարևոր է մնալ համաշխարհային պարենային անվտանգության երաշխավոր։ Մինչ ինչ-որ մեկը Սև ծովն արգելափակելով այլ պետություններից կյանքեր է խլում, մենք ապրելու հնարավորություն ենք տալիս», - Օդեսայի նավահանգիստ այցելության ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահը: «Հենց թուրքական կողմը և ՄԱԿ-ը ազդանշան տան, որ պատրաստ են ընդունել բեռները, ամեն ինչ կսկսվի։ Կարծում՝ եմ այսօր-վաղը կսկսվի», - ասել է Զելենսկին: Մեկ շաբաթ առաջ Կիևն ու Մոսկվան համաձայնագիր են ստորագրել սևծովյան նավահանգիստներում արգելափակված ուկրաինական հացահատիկի անվտանգ դուրսբերման վերաբերյալ: Գործարքի համաձայն, ուկրաինական հացահատիկն արտահանվելու է Սև ծովով երեք՝ Օդեսայի, Չերնոմորսկի և Յուժնիյ նավահանգիստներից, նավերն անցնելու են նախապես համաձայնեցված անվտանգ միջանցքներով: Նավահանգիստներում հացահատիկի բեռնմանը կհետևեն ՄԱԿ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները։
16:13 - 29 հուլիսի, 2022
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել ավելի շատ զենք տրամադրել Ուկրաինային

Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել ավելի շատ զենք տրամադրել Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որոնց ղեկավարները Մադրիդում մասնակցում են դաշինքի գագաթնաժողովին՝ կոչ անելով օգնել «դադարեցնել ուկրաինական խաղաղ քաղաքների դեմ Ռուսաստանի տեռորը» և Ուկրաինայի համար «տեղ գտնել» անվտանգության ընդհանուր տարածքում, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։ Իր ելույթում Զելենսկին նշել է, որ պատերազմը չպետք է ձգձգվի, այդ պատճառով էլ Ուկրաինային անհրաժեշտ է ավելի շատ զենք, մասնավորապես՝ ժամանակակից հրետանային միջոցներ տրամադրել։ Ուկրաինային նախագահը կոչ է արել նաև օգնել իր երկրին ոչ միայն զենքով, այլև ֆինանսական միջոցներով և պատժամիջոցներով՝ «Ռուսաստանի դեմ այնպիսի պատժամիջոցներով, որոնք վերջ կդնեն պատերազմը ֆինանսավորելու նրա ընդունակությանը»։   Նորա Վանյան  
15:52 - 29 հունիսի, 2022
ՄԱԿ-ի ԱԽ վեց երկրներ դատապարտել են ՌԴ-ի հրթիռային հարվածները Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին․ Կիևը պահանջել է Մոսկվային հեռացնել կազմակերպությունից
 |factor.am|

ՄԱԿ-ի ԱԽ վեց երկրներ դատապարտել են ՌԴ-ի հրթիռային հարվածները Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին․ Կիևը պահանջել է Մոսկվային հեռացնել կազմակերպությունից |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ վեց երկրները, ինչպես նաև Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը համատեղ հայտարարություն են տարածել, որում «խստորեն դատապարտում են 2022 թվականի հունիսի 25-27-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի տարածքում ռուսական հրթիռային հարվածների ուժեղացումը՝ ուղղված բնակելի տարածքներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին», փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Հունիսի 28-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մեկնարկից առաջ հրապարակված փաստաթղթում Ֆրանսիան, Իռլանդիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ալբանիան Ռուսաստանից պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել զորքերն Ուկրաինայից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով դիմել է Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին, որը հրավիրվել էր հունիսի 27-ին Կրեմենչուկի առևտրի կենտրոնի վրա ռուսական կողմի հրթիռային հարձակման կապակցությամբ։ Մեղադրելով Ռուսաստանին «ամենօրյա հարձակումներ» իրականացնող «ահաբեկչական պետություն» դառնալու մեջ՝ նա կոչ է արել հեռացնել Մոսկվային ՄԱԿ-ից։ Կոչ անելով Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ից՝ Զելենսկին վկայակոչել է ՄԱԿ-ի կանոնադրության 6-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ կազմակերպության անդամը, որը համառորեն խախտում է սույն կանոնադրության սկզբունքները, կարող է Գլխավոր վեհաժողովի կողմից հեռացվել կազմակերպությունից՝ Անվտանգության խորհրդի երաշխավորմամբ։ Ռուսաստանին բացառելը, սակայն, գրեթե անհնար է, քանի որ նա, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կկարողանա օգտագործել իր վետոյի իրավունքը՝ արգելափակելու նրան բացառելու ցանկացած փորձ։
10:55 - 29 հունիսի, 2022
Զելենսկին ողջունել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ԵՀ-ի որոշումը |1lurer.am|

Զելենսկին ողջունել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ԵՀ-ի որոշումը |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գոհ է Եվրահանձնաժողովի մոտեցումից՝ Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ: Նա շնորհակալություն է հայտնել եվրոպական այդ կառույցի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին և մյուս ներկայացուցիչներին, որոշումն անվանել է պատմական: Կիևի՝ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը դեռ պետք է միաձայն հաստատվի Եվրամիությունում: Կան ենթադրություններ, որ այն կհաստատվի: Դա են վկայում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների աջակցող հայտարարությունները: Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինային տրամադրել ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ, քանի որ այժմ այդ երկրի տարածքում ռազմական գործողություններ են ընթանում՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ուկրաինան չէր կարող դառնալ ԵՄ անդամության թեկնածու: Բայց մենք դա անում ենք, քանի որ այնտեղ պատերազմ է ընթանում»,- նրա խոսքերը մեջբերում է BFMTV-ն: Մակրոնը նշել է, որ Կիևը պետք է երկար ճանապարհ անցնի Եվրամիության լիարժեք անդամ դառնալու համար։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ ընդգծել է, որ ամբողջ գործընթացը կիրականացվի՝ «խստորեն հետևելով հրահանգներին»։ Այսօրվա հայտարարությանը կցված են որոշակի պայմաններ՝ մասնավորապես, հետագա իրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների անհրաժեշտությունը։
19:21 - 17 հունիսի, 2022
Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է սահմանում Ռուսաստանի քաղաքացիների համար
 |news.am|

Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է սահմանում Ռուսաստանի քաղաքացիների համար |news.am|

news.am: Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է սահմանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքի համար։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մեր պետության ազգային անվտանգությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող աննախադեպ սպառնալիքներին դիմակայելու շրջանակներում նախարարների կաբինետին առաջարկել եմ մշակել Ուկրաինայի տարածք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի ռեժիմի վերանայման հարցը, ընդգծել է երկրի ղեկավարը։ Նրա խոսքով, այսօր կառավարությունը պետք է ընդունի այդ կարեւոր որոշումը՝ «Ուկրաինայի կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրի եւ Ուկրաինայի ու Ռուսաստանի Դաշնության միջեւ որոշակի միջազգային պայմանագրեր դադարեցման մասին» որոշումը: Նախարարների կաբինետի ծրագրված որոշման կապակցությամբ Ուկրաինան 2022 թվականի հուլիսի 1-ից մուտքի վիզային ռեժիմ կսահմանի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար, ընդգծել է Զելենսկին։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
16:54 - 17 հունիսի, 2022