Քաղավիացիայի կոմիտե

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում նախարարությանը ենթակա պետական կառավարման մարմինն է։ Կոմիտեի ներկայիս նախագահը Տաթևիկ Ռևազյանն է:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է մարտի 30-ին նախատեսված չվերթների ցանկը

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է մարտի 30-ին նախատեսված չվերթների ցանկը

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է ավիաընկերությունների կողմից տրամադրած տվյալները՝ մարտի 30-ին նախատեսված չվերթների վերաբերյալ:«Տեղեկացնում ենք, որ ըստ ավիաընկերությունների կողմից ներկայացված տվյալների՝Ս․թ․ մարտի 30-ին• «Բելավիա» ավիաընկերությունը կիրականացնիBRU733 Մինսկ- Երևան (ժամը 23։40) և BRU 734 Երևան- Մինսկ (ժամը 03։35) չվերթերը,• «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնիAFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)- Երևան (ժամը 11։15) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 14։35) չվերթերը ,• «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնիSBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո)- Երևան (ժամը 14։00) և SBI 3206 Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը,• «Իկար» ավիաընկերությունը կիրականացնիKAR 377 Մոսկվա (Շերեմետևո)-Երևան (ժամը 16։10) և KAR 378 Երևան- Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 19։40) չվերթերը:Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը՝ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ։ Ուստի խնդրում ենք, հետևողական լինել, հետևել ժամ առ ժամ զարգացող իրադարձություններին և կապ հաստատել ավիաընկերությունների հետ»։
21:55 - 29 մարտի, 2020
Հայաստանի օդային երթևեկության կարգավարները դեռ կմնան ինքնամեկուսացման մեջ «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում

Հայաստանի օդային երթևեկության կարգավարները դեռ կմնան ինքնամեկուսացման մեջ «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և առողջապահության նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում: Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային երթևեկության հոսքերի կանոնավորության և աէրոնավիգացիոն ծառայությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ:Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի / փոխանցման վերաբերյալ առկա ոչ հստակ տեղեկատվությունը, «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը ապահովել է օպերատիվ անձնակազմի համապատասխան պահուստայնության մակարդակ, ինչը նախատեսում է լրացուցիչ մարդկային ռեսուրսների օգտագործման հնարավորություն՝ բացառելու ՀՀ օդային տարածքի օգտագործման անցանկալի սահմանափակումներ մտցնելու պահանջը: Ավիաընկերությունների կողմից օդային փոխադրումների լայնածավալ սահմանափակումների պայմաններում լիարժեք աէրոնավիգացիոն ծառայությունների մատակարարումը կարող է իրականացվել ավելի փոքրաքանակ անձնակազմով: Ընկերության միջոցներով կազմակերպված է նաև կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ։
13:00 - 29 մարտի, 2020
Ուղևորահոսքի այսպիսի նվազում երբևէ չի եղել. Ռևազյանը՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին |armenpress.am|

Ուղևորահոսքի այսպիսի նվազում երբևէ չի եղել. Ռևազյանը՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ուղևորահոսքի զգալի նվազում է նկատում, դրա վնասների մասին խոսելը, սակայն, դեռ վաղ է համարում: Ռևազյանն այս մասին ասաց Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստից հետո լրագրողներից հետ զրույցում: «Շատ շուտ է ասել, թե ինչ վնասներ կլինեն, սակայն նման բան երբևէ չի եղել ամբողջ աշխարհում: Այսպիսի հոսքի նվազում երբևէ չի եղել: Տարբեր մասնագետներ դա համեմատում են Երկրորդ համաշխարհայինի հետ»,-ասաց նա ու նկատեց, որ տնտեսությունն իսկապես կախված է այդ ուղևորահոսքից: Նա նշեց՝ իրոք շատ կտրուկ նվազում կա, սակայն խնդիրը միայն Հայաստանում չէ: Մյուս պետությունները շատ ավելի մեծ վնաս են կրել: Այսօրվա դրությամբ չվերթները չեղարկել է «RyanAir»-ը, «Wizair»-ից չեղարկում չի եղել: «Շատ լուրջ չեղարկումներ չկան,սակայն  ուղևորահոսքը հաստատ նվազել է»,-ասաց Ռևազյանը: Անդրադառնալով կորոնավիրուսի առումով ռիսկային երկրների հետ օդային սահմանը փակելու վերաբերյալ հարցին՝ նա արձագանքեց. «Դա թվում է մի քայլ, որը կլուծի մեր բոլոր խնդիրները, սակայն կարող է խնդիրը լրջացնել: Ուղևորները, որոնք արդեն եկել են, եթե գային տարանցիկ ուղիներով, շատ ավելի բարդ կլիներ իրավիճակը: Մենք ունենք ուղիղ չվերթներ, կարող ենք միջոցառումներ կազմակերպել օդանավակայանում, որ իրենք տարանջատված լինեն մնացած ուղևորներից: Տարանցիկի հարցը շատ ավելի բարդ է»,-ասաց Ռևազյանը:
13:49 - 13 մարտի, 2020
Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա, իսկ Իտալիայում գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ վերադառնալ Հայաստան

Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա, իսկ Իտալիայում գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ վերադառնալ Հայաստան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա, իսկ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ վերադառնալ Հայաստան։ Իտալիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ միջոցառումների պատճառով Ռայանէյր ավիաընկերությունը որոշում է կայացրել կասեցնել բոլոր երկրներից դեպի Իտալիա ժամանող և Իտալիայից մեկնող չվերթերը։Մասնավորապես, չվերթերը կասեցվելու են ս. թ. մարտի 14-ից սկսած (այսինքն վերջին չվերթը տեղի է ունենալու մարտի 13-ին) մինչև ապրիլի 8-ը (ներառյալ): Ինչ վերաբերում է Իտալիա-Հայաստան ավիաչվերթին, ապա ընդգծենք, որ Ռայանէյր ավիաընկերության կողմից դեպի Հայաստան վերջին չվերթը տեղի ունեցավ այսօր ժամը 21:40: Հավանականությունը մեծ է, որ այլ ավիաընկերությունները նույնպես նման քայլեր ձեռնարկեն և չեղարկեն թռիչքները Իտալիայից: Հետևաբար, կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան, քանի որ հետագայում հնարավոր է Իտալիայից մեկնող չվերթեր չլինեն: Ռայանէյր ավիաընկերությունը կտեղեկացնի բոլոր տուժած ուղևորներին չեղարկումների և հաջորդ քայլերի մասին։ Նշենք, որ այն դեպքում, երբ ավիաընկերությունն է չեղարկում չվերթը, ուղևորներին պետք է առաջարկի այլընտրանքային տարբերակներ։ Ավիաընկերությունը կտեղեկացնի, թե ինչ հնարավորություններ կամ այլընտրանքային տարբերակներ են առաջարկվում։ Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակիցները մարտի 10-ին գտնվել են Զվարթնոց օդանավակայանում, վերահսկել են Ռայանէյր ավիաընկերությամբ դեպի Իտալիա մեկնող և Իտալիայից ժամանող չվերթերը, տեղեկացրել COVID-19 կորոնավիրուսի վերջին զարգացումների մասին և հորդորել ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա։ Հարգանքով,ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
09:36 - 11 մարտի, 2020
Որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես նվազեցնել իրենց չվերթերի հաճախականությունը

Որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես նվազեցնել իրենց չվերթերի հաճախականությունը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Հարգելի քաղաքացիներ,Հաշվի առնելով ամբողջ աշխարհում COVID-19 տեսակի կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքները, տարբեր երկրների կողմից սահմանված ուղևորների տեղաշարժի սահմանափակումներն ու ուղևորահոսքի մակարդակի նվազմանն առնչվող կոմերցիոն խնդիրները՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես նվազեցնել իրենց չվերթերի հաճախականությունը, ինչպես նաև ժամանակավորապես չեղարկել որոշ ուղղությունների սպասարկումը:Ավիաընկերություններն ուղևորներին տեղեկացրել և շարունակում են տեղեկացնել չվերթերի նվազեցման և փոխհատուցման մասին էլէկտրոնային փոստի և SMS հաղորդագրությունների միջոցով։ Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել ձեր էլեկտրոնային փոստերը։Նշենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործառույթն է ապահովել թռիչքային անվտանգությունը, իսկ չվերթերի հաճախականության նվազեցման, տոմսերի փոխհատուցման կամ վերադարձի համար անհրաժեշտ է կապ հաստատել ավիաընկերությունների հետ։Հարգանքներով,Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։
09:17 - 04 մարտի, 2020
Լոուքոսթերները չեն սուբսիդավորվում հարկատուների հաշվին․ «Իրավունք» և «Հրապարակ» թերթերի պնդումը սխալ է |fip.am|

Լոուքոսթերները չեն սուբսիդավորվում հարկատուների հաշվին․ «Իրավունք» և «Հրապարակ» թերթերի պնդումը սխալ է |fip.am|

fip.am: Որոշ լրատվամիջոցներ շարունակում են պնդել, որ բյուջետային ավիափոխադրողները կսուբսիդավորվեն պետական բյուջեից։ «Իրավունք» թերթը փետրվարի 27-ին «ՀՀ բյուջեից «RyanAir»-ը կֆինանսավորվի՞» հարցադրումով նյութ է հրապարկել, որտեղ նշում է, որ ավիաընկերությունը փորձում է գերիշխող դիրք զբաղեցնել և կամաց-կամաց դուրս մղել մյուս ավիափոխադրողներին։   Թերթը, մասնավորապես, գրել է. «RyanAir-ին տված ներկայիս արտոնյալ պայմաններին (ազատված է օդի հարկից, սպասարկման վճարից և այլն) կարող են ավելանալ նաև հայաստանյան պետբյուջեից ուղղակի ֆինանսական փոխհատուցմամբ։ Խոսքը մեծ փողերի մասին է»,- գրում է թերթը՝ նշելով, որ իրենց զրուցակիցը, որի անունը գաղտնի է պահվում, ակնարկել է, որ դրանում նաև «ատկատային» հատված կա։   Թերթը նաև գրել է, որ RyanAir-ի՝ շուկա մուտք գործելուց հետո արդեն իսկ փակման վտանգի տակ են «Տարոն ավիա» և «Տարոմ» տեղական ավիափոխադրողները։ Ավելի վաղ` հունվարի 24-ին, «Հրապարակ» օրաթերթն էր նույն հարցին անդրադարձել և գրել, որ «5 մլն եվրո սուբսիդիան մնաց հարկատուների ուսերին»՝ չհիմնավորելով, թե որտեղից է վերցրել այդ 5 մլն գումարը, որի հարցադրումը նաև Քաղավիացիայի վարչության նախագահ Տաթևիկ Ռևազյանն էր նյութի հեղինակին ուղղել և պատասխան չէր ստացել։  Հիշեցնենք, որ հարցը, թե արդյո՞ք պետությունը վերացնում է ավիաընկերությունների համար օդանավակայանում սահմանված վճարները, առաջ էր եկել առաջին իսկ օրից, երբ հայտնի դարձավ, որ բյուջետային ավիաընկերությունները թռիչքներ կիրականացնեն Հայաստանից։ Այս պնդումներին նաև անդրադարձել էր FIP.am-ը և պարզել, որ բյուջեից լրացուցիչ գումար չի հատկացվելու ո՛չ «Զվարթնոց» և ո՛չ «Շիրակ» օդանավակայաններից RyanAir-ի թռիչքների համար։ Կառավարությունից հավատացնում են, որ բյուջեից որևէ աջակցություն նախատեսված չէ Ի պատասխան Fip.am-ի հարցմանը՝ կառավարությունից նշում են, որ այս պահի դրությամբ ոչ RyanAir և ոչ էլ  Wizz Air ավիաընկերություններին պետական բյուջեից որևէ աջակցություն նախատեսված չէ։ «Սույն ավիաընկերությունների համար գործում է միայն «օդի տուրքի» գծով արտոնություն, որը կտրամադրվի «Պետական տուրքի մասին» օրենքի 29-րդ հոդվածի զ) կետի պայմաններին բավարարող ցանկացած ավիաընկերության»,- ասվում է պատասխանում։   Նշենք, որ ըստ «Պետական տուրքի մասին» օրենքի վերոնշյալ կարգավորման՝ «օդի տուրքից» կազատվեն բոլոր այն ընկերությունները, որոնք վերջին 12 ամիսներին չիրականացրած ուղղություններով նոր չվերթներ կբացեն։ «Այսինքն՝ նշված արտոնությունը տրամադրվելու է ցանկացած այլ ավիաընկերության կողմից սպասարկվող ուղևորներին միայն այն ուղղությունների համար, որոնք համապատասխանում են սույն օրենքով սահմանված պայմաններին»,- նշվում է պատասխանում։ Քաղաքացիական ավիացիայից ևս հաստատում են, որ գործող «օդի տուրքի» վերացումից բացի, որը մեկ ուղևորի համար կազմում է մոտ 10 հազար դրամ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այլ պետական արտոնություններ չեն գործում։  Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի դեպքում գրության մեջ նշվում է, որ  ավիաընկերությունների համար դեպի օդանավակայան թռիչքներ կազմակերպելու և զբոսաշրջային հոսքն ավելացնելու նպատակով, ոչ պետական բյուջեի միջոցներով ֆինանսական խթանումն ապահովելու համար կառավարությունը դեռևս շարունակում է բանակցություններն իր գործընկերների հետ։ Սրանով կառավարությունը նաև հերքել է «Հրապարակ» օրաթերթի այն պնդումը, որ սուբսիդիան վճարելու հոգսն ընկել է Հայաստանի կառավարության ուսերին, քանի որ դրամաշնորհ ստանալու հարցով գործընկերների հետ բանակցություններն օգուտ չեն տվել և ծրագիրը՝ չեղարկվել է։   Իսկ թե ովքե՞ր են այդ գործընկերները՝ կառավարությունից նպատակահարմար չեն գտնում այդ մասին բարձրաձայնել։  Ինչ վերաբերում է «Իրավունք» թերթի պնդմանը, թե «Տարոն ավիա» և «Տարոմ» տեղական ավիափոխադրողները կարող են շուկայից դուրս մնալ, ապա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այդ հարցին անդրադարձել էր Ազգային ժողովի փետրվարի 12-ին կայացած նիստի ժամանակ և պատասխանելով անհավասար մրցակցությանը վերաբերող հարցին՝ նշել էր որ «Տարոն ավիան» ինքնուրույն է որոշում կայացրել փակվել՝ թռիչքային անվտանգության խնդիրների պատճառով։ Իսկ Tarom Airlines ավիաընկերության` շուկայից դուրս գալու հարցը, որը, ի դեպ, ոչ թե տեղական, այլ ռումինական ավիաընկերություն է, ըստ Ռևազյանի՝ Հայաստանի հետ կապ չունի, այլ իրենց  ֆինանսական խնդիրների հետ է կապված։ Շարունակությունը՝ fip.am-ում։
16:37 - 29 փետրվարի, 2020
Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները

Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները

Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանաբնակ քաղաքացիները: Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ Հայաստան) դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն (այսուհետ՝ Իրան) օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով՝ սկսած 2020 թվականի փետրվարի 24-ից։ Մասնավորապես, Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանաբնակ քաղաքացիները։ Հարգանքով, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»:
21:24 - 24 փետրվարի, 2020
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղևորներին չգրանցելու հարցը |armenpress.am|

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղևորներին չգրանցելու հարցը |armenpress.am|

armenpress.am:  Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորի ինքնաթիռ նստեցման/գրանցման մերժման հարցն այս պահին ուսումնասիրվում է հենց Ryanair-ի կողմից։ Ավիաուղևորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Passenger.am ընկերության գործունեության 1-ամյակի շրջանակում կազմակերպված «Հայկական Flight Mode»  խորագրով հանդիպում-քննարկման ժամանակ Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը նշեց, որ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի այդ ուղևորները ստանան փոխհատուցում: «Անձամբ ես եղել եմ Միլան-Երևան թռիչքի ուղևոր և տեսել եմ, թե ինչ է կատարվել այդտեղ: Խնդիրն այն էր, որ կար check-in-ի ընդամենը մեկ սեղան և բազմաթիվ ուղևորներ: Այնտեղ ուղղակի սխալ էր կազմակերպված գրանցման գործընթացը: Միլանում մնացել էր 31 ուղևոր, նրանք դիմել են Passenger.am-ին և մենք դեպքի հետ կապված պայքարելու ենք, որպեսզի բոլորի իրավունքները լինեն պաշտպանված և այդ չվերթով Երևան չեկած ուղևորները ստանան փոխհատուցում»,- նշեց Ղազարյանը: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը շեշտեց, որ իրենք դիմել են Ryanair ընկերությանը՝ դեպքի վերաբերյալ ուսումնասիրություններ անցկացնելու համար: «Ես հարցը բարձրացրել եմ և անձամբ տեղյակ եմ պահել Ryanair ընկերությանը, թե ինչ է տեղի ունեցել օդանավակայանում, որպեսզի իրենք հստակ իմանան խնդիրը և փորձեն ուսումնասիրել եղելությունը»,- ասաց Ռևազյանը: Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորի մերժվել էր ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Այս մասին հայտնել էր Passenger.am-ի «Ֆեյսբուք»-ի էջը։ Ըստ Միլանի օդանավակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և ուղևորների, հունվարի 28-ին Ryanair-ի Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժվել էր ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Passenger.am-ը տեղեկացրել էր, որ ըստ ԵՄ 261/2004 կարգավորման այս պարագայում ևս ավիաընկերությունը պարտավոր էր ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ, Հոգալ ուղևորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տևում ավելի քան 2 ժամ) և կացության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը։
22:00 - 21 փետրվարի, 2020
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հորդանանի միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հորդանանի միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Պայմանագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտի որդեգրած քաղաքականությանը, որն ուղղված է հավասար մրցակցային պայմաններ ստեղծելուն երկու երկրների միջև գործող ավիաընկերությունների համար: Պայմանագրում ազատականացված են ավիաընկերությունների նշանակումը, նրանց կողմից առաջարկվող տարողությունը, սակագները, չվերթների հաճախականությունը, սպասարկվող ուղղությունները և այլ կոմերցիոն դրույթները: Ներառված է նաև թռիչքային անվտանգության ապահովումը»,- ասաց Ռևազյանը: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշել էր, որ պայմանագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև պատշաճ և լիարժեք կարգավորմանը, որը հիմք կարող է հանդիսանալ կանոնավոր չվերթների իրականացման համար: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 106 կողմ, 1 ձեռնպահ ձայներ:
18:14 - 13 փետրվարի, 2020