Արթուր Վանեցյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար։ 

Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 8-ին Երեւանում:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը անասնաբուծություն մասնագիտությամբ, 2002թ.՝ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության ակադեմիան, 2003թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի եւ իրավունքի ինստիտուտը: 

2000-2003թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի օպերլիազոր: 2003-2009թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ, 2009-2016թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ, 2016-2018թթ.՝ ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ։

2018-2019թթ. եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

2018-2019թթ. եղել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: 2020 թվականից «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Հայրենիք» կուսակցության նախագահը:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

 

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցով որոշում կայացնելու |armenpress.am|

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցով որոշում կայացնելու |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցով որոշում կայացնելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լուսինե Սահակյանը` նշելով, որ չի կարող ասել, թե երբ այն կհրապարակվի։ Փաստաբանը տեղեկացրեց, որ ներկայացվել է նաև Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն, սակայն դատարանը, նկատի ունենալով հանգամանքը, որ արդեն իսկ սկսել էր ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը, միջնորդությունը չի միացրել բողոքին և քննում է առանձին։ Ավելի վաղ Վանեցյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել՝ հայտնելով, որ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
21:18 - 15 նոյեմբերի, 2020
Արթուր Վանեցյանը չի ընդունել առաջադրված անհեթեթ մեղադրանքները․ Վանեցյանի պաշտպաններ

Արթուր Վանեցյանը չի ընդունել առաջադրված անհեթեթ մեղադրանքները․ Վանեցյանի պաշտպաններ

Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը հայտարարություն են տարածել Վանեցյանին աառաջադրված մեղադրանի վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։ Ցավոք սրտի, նախաքննական մարմինը հավատարիմ է իր որդեգրած հին, բայց ոչ բարի ավանդույթին։ Գիտակցելով ձերբակալման ակնհայտ ապօրինի լինելը ու դատարանում ապօրինությունը առաջ տանելու որևէ հնարավորության բացակայությունը՝ այսօր՝ ժամը 16.00, նշանակված դատական նիստից առաջ քննչական խումբը ձեռնամուխ է եղել Արթուր Վանեցյանին հապճեպ մեղադրանք առաջադրելուն, որ կալանավորման միջնորդություն մուտքագրեն դատարան, որպեսզի այն քննության առնվի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մեր բողոքին զուգահեռ։ Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով։ Առաջադրված մեղադրանքի համաձայն իբր. «նա, նախնական համաձայնության գալով Աշոտ Արարատի Ավագյանի, Վահրամ Վաղինակի Բաղդասարյանի և Աշոտ Հրանտի Մինասյանի հետ, դիտավորությամբ ստեղծելով այլ պայմաններ՝ նախապատրաստել է պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, որպիսի գործողություններն ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով։ Այսպես. Արթուր Վանեցյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության, վարչապետի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու և այդ կերպ պետական իշխանությունը յուրացնելու դիտավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նախկին՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Վաղինակի Բաղդասարյանի, Աշոտ Արարատի Ավագյանի, Աշոտ Հրանտի Մինասյանի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, այլ պայմաններ ստեղծելով՝ ՀՀ վարչապետի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցները, այդ թվում՝ կեցության և գտնվելու վայրերի անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցները, անվտանգության աշխատակիցների կազմը ուսոմնասիրելով և այդ համատեքստում ՀՀ վարչապետի սպանության և դրա կատարման տարբերակները, այդ թվում՝ ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող ծառայությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրենց վստահելի մարդկանց ներդնելու և այդ կերպ հանցանքի կատարման խոչընդոտները վերացնելու և դրա կատարումը հեշտացնելու հարցերը քննարկելով և համաձայնեցնելով, ինչպես նաև, խախտելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված ժամանակավոր սահմանափակումները, իրականացնելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն, քննադատելով պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները, հերքելով դրանց արդյունավետությունը, Հայաստանի Հանրապետությունում փորձելով առաջացնել խուճապային և հակաիշխանական տրամադրություններ, միջոցներ ձեռնարկելով նույն սահմանափակումների պայմաններում հանրահավաքներ և ցույցեր անցկացնելու և փողոցներում ու հրապարակներում ժողովրդի բազմություն ապահովելու ուղղությամբ, նախապատրաստել են պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի սպանությունը և իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալը, սակայն նրանց գործողություններն ավարտին չեն հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել և կանխվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»։ Արթուր Վանեցյանը բնականաբար չի ընդունել առաջադրված անհեթեթ մեղադրանքները։ Կրկին համոզված ենք, որ ապօրինի քրեական հետապնդման շրջանակում Արթուր Վանեցյանին կալանավորու փորձերը դատապարտված են, իսկ դատարանը չի միանալու Հայաստանի խայտառակ կապիտուլյացիայի ակտին ու կանգնելու այն ստորագրողի կողքին»։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Վահրամ Բաղդասարյանին, Արթուր Վանեցյանին և Աշոտ Մինասյանին։
19:49 - 15 նոյեմբերի, 2020
ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց Վահրամ Բաղդասարյանին, Արթուր Վանեցյանին և Աշոտ Մինասյանին |azatutyun.am|

ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց Վահրամ Բաղդասարյանին, Արթուր Վանեցյանին և Աշոտ Մինասյանին |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Մեղադրանքն առաջադրվեց Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։ «Քննիչներն ամեն կերպ փորձում էին անել մի հնարք, որ ձերբակալման իրավաչափությանը զուգահեռ քննվի կալանավորման միջնորդությունը, դա իրենց չհաջողվեց մեր գործողությունների արդյունքում», - ասաց Աշոտ Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում։ 
17:17 - 15 նոյեմբերի, 2020
Այսօր՝ ժամը 16։00-ին, դատարանը քննելու է Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը. փաստաբաններ

Այսօր՝ ժամը 16։00-ին, դատարանը քննելու է Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը. փաստաբաններ

Այսօր, ժամը 16.00-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Այս մասին հայտնում են Վանեցյանի փաստաբանները։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ինչպես արդեն տեղյակ ենք, ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումների շրջանակներում անազատության մեջ են բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաեւ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք։ Երեկ կրկին  ձերբակալվել է նաեւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Հայրենի դատարանները նախօրեին ցույց տվեցին, որ պատրաստ չեն օրենք խախատել ու իրենց ստորագրությամբ ու կնիքով մասնակից լինել մեր երկրի խայտառակ կապիտույլացիային։ Լիահույս ենք, որ ոչ մի ուժ չի կարող ստիպել մեր դատարաններին գործել օրենքի ու խղճի հակառակ։ Արթուր Վանեցյանի պաշտպաններ Լուսինե Սահակյան Երվանդ Վարոսյան»։
12:52 - 15 նոյեմբերի, 2020
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել. պաշտպաններ

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել. պաշտպաններ

Արթուր Վանեցյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, թե Ապօրինի խուզարկություններ են իրականացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում։ «Արթուր Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահ մարմիններն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով։ Ինչից հետո, առանց խուզարկության չհեռանալու միտումով, ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի խուզարկությանը, որի թույլտվությունը չունեն։ Այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի կասկածանքով։ Միայն պետության ներսում քաղաքական հակառակորդներին լռեցնելու ուղղությամբ «ստեղծագործելու» ունակ իշխանության մտքի թռիչքը հասել է արդեն իշխանության յուրացման ու Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք «ծննդաբերելուն»։ Այս ամենն արդեն իրավական ոլորտում որևէ կերպ մեկնաբանելն անհնար է։Սա խայտառակ քաղաքական հետապնդում է, ուղղված իշխանական աթոռներին ամեն կերպ կառչելուն, հակապետական ծրագրերն ու հայրենիքը թշնամուն հանձնելը ավարտին հասցնելուն»,- ասված է հայտարարության մեջ  
17:55 - 14 նոյեմբերի, 2020
Քաղաքական խորհրդակցությունների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ

Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին, մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ հայտարարությանը և դրան հետևած իրադարձություններին: Նախագահ Սարգսյանը կարևորել է հասարակական համերաշխության և ազգային համաձայնության մթնոլորտի առկայությունը համազգային նշանակության հարցերի լուծման գործընթացներում: «Հայրենիք» կուսակցության ղեկավարը ներկայացրել է իր գնահատականները և դիտարկումները, նշելով, որ կուսակցությունն ունի ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տեսլականը։
20:18 - 10 նոյեմբերի, 2020
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայերնիք», ՀՅԴ կուսակցությունների ղեկավարների հետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայերնիք», ՀՅԴ կուսակցությունների ղեկավարների հետ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայերնիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։ Մասնակիցները կարևորել են մեր երկրի կայունությունը, պետությունը ցնցումներից զերծ պահելը։Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն․ մենք դեռ պատերազմի մեջ ենք։ Քաղաքական կուսակցություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին։ Քաղաքական ուժերը վստահեցնում են, որ, խորհրդակցելով գործընկեր կուսակցությունների հետ, առաջիկա ժամերին հանդես կգան առկա իրավիճակի լուծման առաջարկներով»։
09:54 - 10 նոյեմբերի, 2020
Արթուր Վանեցյանը թող մտածի այն մասին, որ իր պաշտոնավարման ժամանակ գաղտնալսել են պաշտոնյաների. ԱԱԾ տնօրեն |armtimes.com|

Արթուր Վանեցյանը թող մտածի այն մասին, որ իր պաշտոնավարման ժամանակ գաղտնալսել են պաշտոնյաների. ԱԱԾ տնօրեն |armtimes.com|

armtimes.com: Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում, Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության եւ վարչապետի հեռախոսազրույցները ձայնագրել եւ գաղտնալսել են: Այս մասին այսօր, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ խոսելով Արթուր Վանեցյանի հայտարարության մասին, թե իր նշանակումն արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է: Թե որքանով Վանեցյանը կապ ունի այդ ձայնագրությունների հետ, Քյարամյանը հստակ չպատասխանեց՝ հայտնելով միայն, որ քննություն է տարվում Քննչական կոմիտեի համապատասխան բաժնում, կան նախաքննական գաղտնիքներ, որոնք ինքը հրապարակել չի կարող:  ԱԱԾ տնօրենը չբացառեց, որ հնարավոր է՝ որեւէ ժամանակահատվածում իր հեռախոսսազրույցները եւս գաղտնալսվեն: «Որեւէ մեկը երաշխավորված չէ, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացած են եւ կան մարդիկ ու կազմակերպություններ, որոնք կարող են իրականացնել այդ գործընթացը»,-հայտնեց նա:
10:51 - 21 սեպտեմբերի, 2020
Արթուր Վանեցյանի հետ պաշտոնական հանդիպում չի եղել, եկեք բավարարվենք այսքանով. Արայիկ Հարությունյան |tert.am|

Արթուր Վանեցյանի հետ պաշտոնական հանդիպում չի եղել, եկեք բավարարվենք այսքանով. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Եկեք չկարևորենք որևէ քաղաքական ուժի հանդիպե՞լ ենք, չե՞նք հանդիպել, ի՞նչ ենք խոսել, չենք խոսել, այս մասին պաշտոնավարման 100 օրը ամփոփող ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե հրաժարվե՞լ էր արդյոք պաշտոնապես հանդիպել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, չնայած մամուլը գրել է, որ ոչ պաշտոնական հանդիպում եղել է, արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ցանկացած հարց, այդ թվում և պաշտոնական հանդիպումների հարցը համաձայնեցվում է, թե ոչ և արդյո՞ք Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել են այդ հարցը:«Հաստատ ՀՀ վարչապետի հետ չենք քննարկել, որովհետև շատ ավելի կարևոր հարցեր կան. մենք խոսում ենք բանակի սպառազինության մասին, ստրատեգիական, տնտեսական ծրագրեր ենք քննարկել, ներքաղաքական այդ թեմաները երբևէ չենք քննարկել: Իհարկե, գուցե մեկ-մեկ հարցնում ենք՝ ինչ կա, չկա երկրում, բայց դա չի նշանակում, որ այդ մանրուքների մասին մենք պետք է խոսենք»,- ասաց նա:Արայիկ Հարությունյանը վստահեցրեց՝ Արթուր Վանեցյանի հետ չհանդիպելը որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ դա քննարկելու կամ չքննարկելու հետ։ «Այդպես ենք որոշել, չենք հանդիպել: Լինում է, որ հանդիպում ենք, լինում է, որ չենք հանդիպում: Այո, հանդիպում ենք այն բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ, որոնք ԱԺ-ում ներկայացված են, այն արտախորհրդարանական ուժերի հետ մտածում ենք, քննարկում ենք՝ հանդիպե՞նք, թե ոչ»,- հայտարարեց նա: Ավելին՝ tert.am-ում
17:20 - 02 սեպտեմբերի, 2020
Արթուր Վանեցյանի հիմնադրամի ֆինանսավորմամբ Լանսարոտեի կոնվենցիայի մասին մանիպուլյատիվ տեսանյութ է տարածվել |fip.am|

Արթուր Վանեցյանի հիմնադրամի ֆինանսավորմամբ Լանսարոտեի կոնվենցիայի մասին մանիպուլյատիվ տեսանյութ է տարածվել |fip.am|

fip.am: Aysor.am լրատվական կայքը օգոստոսի 24-ին հրապարակել է  «Արժեհամակարգերի առևտուր. Ի՞նչ է Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիան և որո՞նք են դրա վտանգները» խորագրով տեսանյութ, որում հերթական անգամ մանիպուլացվել և կեղծվել են Լանսարոտեի կոնվենցիայի մի շարք դրույթներ: Հոդվածը պատրաստվել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք զարգացման հիմնադրամի» աջակցությամբ: Տեսանյութում հեղինակ-լրագրողները չեն նշվում: Ի դեպ, 21 րոպեանոց տեսանյութում դրանք այնքան շատ են, որ բոլոր կեղծ պնդումները ստիպված չենք ներառել, և անգամ այդ դեպքում մեր հոդվածը վերածվել է մեծածավալ ուսումնասիրության, որը ընթերցողներին կարող է մի փոքր երկարաշունչ թվալ: Հիշեցնենք, որ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան Ազգային ժողովը վավերացրել է մայիսի 11-ին։  Սխալներ կոնվենցիայի պատմության մասին Տեսանյութի սկզբում ընդամենը 2 րոպեում անհայտ հեղինակը հասցրել է 3 սխալ թույլ տալ. «2007 թ. հոկտեմբերի 25-ին Կանարյան կղզիների կազմում ընդգրկված այս փոքրիկ կղզյակում՝ Լանսարոտեում, հավաքվել էր Եվրոպայի խորհրդարանականների ողջ էլիտան: 47 երկրների ներկայացուցիչներ ստորագրեցին փաստաթուղթ, որը պետք է կանխարգելեր երեխաների հանդեպ սեռական բռնությունները և նրանց սեռական շահագործումը»,- նշում է հեղինակը՝ հավելելով, որ թեև այդ 47 պետություններում էլ կային ներքին օրենքներ, որոնք կանոնակարգում էին այս հարցը, այնուամենայնիվ, կոնվենցիան դարձել է գերակա երկրների ներքին օրենքների նկատմամբ։  Նախ, 2007 թվականին Լանսարոտեում 47 պետություն չի ստորագրել կոնվենցիան, այլ ընդամենը 23։ Բացի այդ, ստորագրողները ոչ թե պատգամավորներ էին, այլ ԵԽ անդամ պետությունների կառավարությունների ներկայացուցիչներ, քանի որ ԵԽ շրջանակում կոնվենցիաները ստորագրվում են կառավարությունների կողմից։ (Նույն սխալը հեղինակը թույլ է տալիս Ստամբուլյան կոնվենցիայի մասին խոսելիս տեսանյութի վերջում): Ինչ վերաբերում է պնդմանը, թե այդ օրվանից կոնվենցիան դարձավ գերակա երկրների ներքին օրենքների նկատմամբ, ապա դա նույնպես կեղծ է, քանի որ անգամ նույն օրը ստորագրելը բավարար չէր, որ այն տվյալ երկրում ուժի մեջ մտներ: Ստորագրելուց հետո պետությունները պետք է վավերացնեն կոնվենցիան, որից 4 ամիս անց այն մտնում է ուժի մեջ՝ ըստ կոնվենցիայի կանոնադրության: Շվեդիայի Մալմյո քաղաքը դառնում է «Եվրոպայի բռնաբարության մայրաքաղաք» «2015 թվականին՝ Կոնվենցիայի վավերացումից ավելի քան 8 տարի անց, Շվեդիայի Մալմյո քաղաքը դառնում է «Եվրոպայի բռնաբարության մայրաքաղաք»: Սեռական բռնություններն այստեղ հասնում են աննախադեպ քանակի, ու դրանց մեծ մասը բաժին էր ընկնում երեխաների նկատմամբ կատարված սեռական բռնություններին»,- հայտարարում է նյութի հեղինակը:   «Մալմյոն՝ Եվրոպայի բռնաբարությունների մայրաքաղաք» արտահայտությունն առաջին անգամ օգտագործել է Մեծ Բրիտանիայում «Բրեքսիթի» (Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթաց) հարցում աջակողմյան դիրքորոշում ունեցող «Միացյալ Թագավորության անկախության կուսակցության» առաջնորդ Նայջըլ Ֆարաջը: Aysor.am-ը չի ներկայացրել բրիտանացի ազգայնական գործչի՝ նման կարծիք հայտնելու դրդապատճառը, այն է՝ ներգաղթի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն մտցնելու իր տեսլականը: Նա փորձում էր Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին համոզել, որ չզարգացած երկրներից միգրանտների ընդունումը նպաստել է հանցագործությունների աճին Եվրոպայում, մասնավորապես՝ Շվեդիայում, ընդ որում՝ նա որևէ անդրադարձ չէր կատարել երեխաների նկատմամբ սեռական բռնություններին: «Համաչափության (pro-rata) կողմնակից Շվեդիան ընդունել է ավելի մեծ թվով երիտասարդ արական սեռի միգրանտների, քան որևէ այլ եվրոպական պետություն։ Եվ այնտեղ սեռական բռնության դեպքերի դրամատիկ աճ է տեղի ունեցել այն աստիճան, որ Մալմյոն դարձել է Եվրոպայի, իսկ ոմանց կարծիքով՝ անգամ աշխարհի բռնաբարության մայրաքաղաքը»,- հայտարարել էր Ֆարաջը 2017 թվականին։ BBC-ի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ այդ պնդումն իրականության հետ որևէ աղերս չուներ:Իրականում, Շվեդիայի քաղաքները բռնաբարությունների և սեռական բռնությունների մասին հաղորդումների ցուցանիշներով ԵՄ-ում ամենաբարձր տեղերում են, իսկ դրա հիմնական պատճառը շվեդական օրենքների խստությունն է: Հատկանշական է, որ 2010 թվականից սկսած այդ թվերը կտրուկ սկսել են անկում ապրել: Բացի այդ, Շվեդիան դեռևս 2005 թվականից (ի դեպ, մինչև Լանսարոտեի կոնվենցիան) բավականին ընդլայնել է «սեռական բռնության» հասկացությունն իր ազգային օրենսդրությամբ այնպես, որ, օրինակ, Շվեդիայում «բռնաբարություն» հասկացությունն այլ պետությունների քրեական օրենսդրությամբ կարող է համընկնել ֆիզիկական բռնություն կամ մարմնական վնասվածք հասկացություններին: Սա է իրականում այդ երկրում վիճակագրության բարձր ցուցանիշների պատճառը Նշենք նաև, որ Շվեդիան ստորագրել է Լանսարոտեի կոնվենցիան 2007 թվականին, իսկ վավերացրել՝ 2013-ին: Հետևաբար, որևէ ազդեցություն Լանսարոտեի կոնվենցիան չէր կարող ունենալ այդ ժամանակահատվածում երկրում բռնությունների աճի վրա: Կոնվենցիայում սեռական կրթության մասին հոդվածի աղավաղումը Տեսանյութում աղավաղվում է նաև կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որը վերաբերում է երեխաների կրթությանը: «Յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական և կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության վտանգի մասին, ինչպես նաև՝ իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»,— ասվում է տեսանյութում: Հատկանշական է, որ Կոնվենցիայի բացատրական զեկույցի 58-րդ կետը ընդգծում է, որ երեխաներին սեռական բնույթի հարցերի և սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների վերաբերյալ կրթելը նախ և առաջ ծնողների պարտականությունն է: Սեռական կրթության չափանիշների մասին շահարկումներին Fip.am-ը մանրամասն անդրադարձել էր նախորդ հրապարակումներից մեկում: Կոնվենցիայի բացատրական զեկույցի 58-61-րդ կետերում ասվում է, որ երեխաներն այդ տեղեկությունները պետք է ստանան իրենց կյանքի հնարավորինս վաղ փուլերում և որ ցանկացած տեղեկություն նրանց հասանելի դարձվի «իրենց զարգացող կարողություններին հարմարեցված» ձևով, այլ կերպ ասած՝ իրենց տարիքին և հասունությանը համապատասխան:  Ավելին՝ 60-րդ կետում շեշտվում է, որ նշված տեղեկությունները պարտադիր չէ, որ դասավանդման ծրագրի մաս կազմեն, այլ կարող են տրամադրվել ոչ պաշտոնական կրթական համատեքստում:  Սեռական կրթության չափանիշների մասին «…Մտահոգությունն ավելի քան տեղին է: Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը գերմանական առողջապահական կազմակերպությունների հետ մշակել է նախագիծ, որում ներկայացված չափորոշիչներով էլ հենց պետք է կազմակերպվեն սեռական դաստիարակությունը և սեռական կրթությունը կրթական հաստատություններում»,- նշում է հեղինակը: Այնուհետև մեջբերելով այդ չափորոշիչները՝ հայտնում է, որ 0-4 տարեկան երեխաներն ուսանելու են մաստուրբացիայի մասին, սեփական մարմնին դիպչելուց հաճույքի մասին, 4-6 տարեկան երեխաները՝ նույնասեռ հարաբերությունների, սեռական տարբեր կողմնորոշումների մասին և այլն: Նշվում է, որ այս «ստանդարտը» ներդրված է Միացյալ Թագավորությունում, Նիդերլանդներում, Ալբանիայում, Մակեդոնիայում։   Իրականում, «ԱՀԿ մշակած նախագիծը» 19 տարբեր ոլորտների փորձագետների կողմից ստեղծված փաստաթուղթ է, որը նախատեսված է քաղաքականություն մշակողների, առողջապահական համակարգի ղեկավարների և առողջապահական ու կրթական ոլորտների մասնագետների համար: Այն որևէ իրավական ուժ չունի, այլ ունի խորհրդատվական նպատակ: Այն որևէ կապ չունի Լանսարոտեի կոնվենցիայի հետ: Ինչ վերաբերում է այլ երկրներում, մասնավորապես՝ Միացյալ Թագավորությունում այդ փաստաթղթի կիրառմանը, ապա դա նույնպես իրականությանը չի համապատասխանում: Միացյալ Թագավորության կառավարական կայքից տեղեկանում ենք, որ կրթական չափորոշիչում սեռականության կամ սեռական հարաբերություններին վերաբերող պարտադիր առարկայի կրթումը սկսվում է 11 տարեկանից, իսկ 7 տարեկանից այն կամընտրական առարկաների թվում է։ ՄԹ-ում պարտադիր կրթության չափորոշիչի շրջանակում սովորեցնում են վերարտադրողական առողջության, սեռականության և սեռական առողջության մասին։ Կայքում նշվում է, որ յուրաքանչյուր դպրոց պարտավոր է սեռական կրթության մասին անվճար գրավոր փաստաթուղթ հասանելի դարձնել ծնողներին։ Ու թեև չափորոշիչի միայն որոշ հատվածն է պարտադիր 11 տարեկան և ավելի մեծ երեխաների համար, այդուհանդերձ ծնողները կարող են մնացած մասի դասերին չուղարկել իրենց երեխաներին, և նրանց որևէ պատասխանատվության չեն ենթարկում: ԱՀԿ այս փաստաթղթի չափորոշիչների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր նախորդ հրապարակման մեջ:  Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի դեպքում այս հարցի պատասխանը ներկայումս քննարկումների փուլում գտնվող կրթության չափորոշիչներում է, և տեսանյութում վկայակոչվող 0-4 և 6-9 տարեկան երեխաներին մատուցվող տեղեկատվությունը դրանցում նախատեսված չէ, իսկ կրթության չափորոշիչների նախագծերը մշակվել են հենց հայաստանցի մասնագետների կողմից: Կոնվենցիան և ներազգային օրենքները «Անընդունելի է անգամ մեկ երեխայի խեղված ճակատագիրը, բայց մի՞թե Հայաստանում այն ծայրահեղ իրավիճակն է երեխաների սեռական բռնությունների առումով, որ հարկավոր էր կարգավորող օրենքներին զուգահեռ՝ վավերացնել միջազգային հավելյալ կոնվենցիա»,- ասվում է տեսանյութում։ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում պարզաբանում է, որ որևէ կոնվենցիա ուղղակի չի կիրառվում և «անհրաժեշտ է ազգային օրենսդրության մակարդակում նախատեսել կոնվենցիայից բխող կարգավորումներ, ուստի խոսքը կարող է վերաբերել մեր ազգային օրենսդրության համապատասխանեցմանը»։  «Ի դեպ, կառավարության կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ազգային օրենսդրության որոշակի փոփոխություններ անհրաժեշտ են, որոնք նաև տեղ են գտել կոնվենցիայի իրագործման գործողությունների ծրագրում»,- հավելում է Գրիգորյանը: Բացի այդ, նման հանցակազմերով որակվող դեպքերի թիվը տարբեր կարող է լինել՝ կախված նրանից, թե որ պետության ազգային օրենսդրությամբ երեխայի սեռական բռնության հասկացությունն ինչպես է սահմանված։ Ավելին՝ կոնվենցիայի հոդվածներով չէ, որ պետությունները վիճակագրություն են հավաքում, այլ բացառապես իրենց քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցակազմերով։  Աղավաղված վիճակագրություն Տեսանյութում ներկայացվում է Հայաստանում անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի վիճակագրություն 2016-2019 թվականների համար: Ըստ դրա՝ 2016-ին գրանցվել է նմանատիպ 80 դեպք, 2017–ին՝ 71, 2018-ին՝  50, 2019 -ին՝ 51: Ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական տվյալների (վիճակագրությունն ըստ Քր. օրենսգրքի 138-141 հոդվածների)՝ 2017 թվականին Քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 265 քրեական գործ, որից 101-ը սեռական բնույթի, 2018-ին՝ 317 քրեական գործ, որոնցից 76-ը՝ սեռական բնույթի։ 2019 թվականին երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնության դեպքերի թիվը կազմել է 91:     Հետևաբար, անգամ Հայաստանին վերաբերող ցուցանիշները տեսանյութում սխալ են ներկայացվում: Ստամբուլյան կոնվենցիայի մասին Տեսանյութի վերջում ծավալուն անդրադարձ է կատարվում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային», որն ավելի շատ հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անվամբ:  Հեղինակը, որպես օրինակ, բերում է Բուլղարիայի փորձը, որը կոնվենցիան ճանաչել է հակասահմանադրական։ «Այստեղ հասկացան, որ երկիմաստ է ընկալվում գենդեր բառը, որը կոնվենցիայում հիշատակվում է 28 անգամ: 2018 թ. հուլիսի 28-ին Բուլղարիայի սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց կոնվենցիան, քանի որ երկրի Սահմանադրությունը չուներ երրորդ սեռի մասին դրույթներ, ինչը պահանջում է  կոնվենցիան»,- նշում են տեսանյութում: Բուլղարիայի սահմանադրական դատարանի կողմից դիտարկված բուլղարերեն թարգմանությամբ տեքստում «սեռ» բառը գործածվել է նաև «գենդեր» բառի փոխարեն: Եվ միայն մի տեղ՝ 4-րդ հոդվածի 3-րդ մասում է «գենդեր» բառը թարգմանվել որպես «սոցիալական սեռ»՝ տարբերակելու համար նույն մասում թվարկվող խտրականության հիմքերի մեջ նշվող «սեռ» [пол] բառից։ Այս տերմինաբանական հարցն էլ ստիպել է դատարանին եզրակացնել, որ կոնվենցիան ներմուծում է «երրորդ սեռի» հասկացությունը։ Դատարանը, մասնավորապես, նշել է, որ «գործածվող հասկացություններում դրված իմաստը ոչ միայն չի խթանում սեռերի միջև իրավահավասարության ապահովման գաղափարը, այլև անորոշ է դարձնում դրանց տարբերությունները», և ընդհանուր առմամբ եզրակացրել է, որ «եթե հասարակությունը կորցնում է իր կարողությունը տարբերակելու տղամարդուն և կնոջը, ապա կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը կմնա ձևական հանձնառություն, որն հնարավոր չէ իրագործել»։ Փաստացի, այս հարցում Բուլղարիայի պաշտոնական դիրքորոշումը տեսանյութում ակնհայտորեն խեղաթյուրվել է: Ինչ վերաբերում այն պնդմանը, թե կոնվենցիայում «գենդեր» բառը հիշատակվում է 28 անգամ, ապա հարկ է հիշատակել, որ «գենդեր և գենդերային» բառերը հանդիպում են 2013 թվականին ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքում 118 անգամ։  Ստամբուլյան կոնվենցիան և նույնասեռ անձանց ամուսնությունները Հաստատված ավանդույթի համաձայն՝ տեսանյութում շահարկվեց ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց ամուսնության հարցը:  Մեջբերվում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ճեպազրույցը, ըստ որի՝ այս կոնվենցիայի ընդունման արդյունքում նույնասեռ անձինք ամուսնանալու հնարավորություն են ստանալու: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն էլ հայտարարում է, որ այս կոնվենցիայի վտանգները թաքնված են. «Ընտանիք հասկացությունը Ստամբուլյան կոնվենցիայի իմաստով չի համարվում տղամարդու և կնոջ միությունը, համարվում է նաև տղամարդու և կնոջ միությունը: Սակայն Ստամբուլյան կոնվենցիայի համաձայն՝ ընտանիք է համարվում նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների միությունը»: Իրականում, Ստամբուլյան կոնվենցիան չի պարունակում զուգընկերային կամ նույնասեռական հարաբերությունների առումով ընտանիքի որևէ սահմանում: Հայաստանում ընտանիքի հասկացությանն անդրադարձ է կատարվում Սահմանադրության 16-րդ հոդվածով, իսկ ամուսնանալու ազատությունը սահմանված է Սահմանադրության 35-րդ հոդվածում: Ըստ դրա՝ որպես ամուսնություն են գրանցվում միայն կանանց և տղամարդկանց միությունները: Ստամբուլյան կոնվենցիայում ամուսնության մասին նշվում է միայն հարկադիր ամուսնությունների համատեքստում (37-րդ հոդված)։ Դրանով կողմ պետությունների համար չի ստեղծվում պարտավորություն՝ օրինականացնելու նույնասեռական ամուսնությունները կամ ԼԳԲՏ անձանց առնչությամբ ընդունել որևէ այլ միջոց։ Հետևաբար, Ստամբուլյան կոնվենցիան ոչ մի կերպ չի հակասում ազգային սահմանադրությանը, որով ամուսնությունը սահմանվում է որպես միություն կնոջ և տղամարդու միջև։ Այս մոտեցումն արձանագրված է նաև Վենետիկի հանձնաժողովի՝ կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանին ներկայացված խորհրդատվական կարծիքում։  Ստամբուլյան կոնվենցիայի մասին տարածվող մանիպուլյացիաներին և կեղծ լուրերին կարող եք ծանոթանալ 2019 թվականին հրապարակված մեր հոդվածում: Նարինե Ներսիսյանի մանիպուլյացիաները  Տեսանյութում ներառված է նաև Լանսարոտեի կոնվենցիայի դեմ ակտիվորեն պայքարող, բժիշկ Նարինե Ներսիսյանի հարցազրույցը: Անդրադառնալով երեխաների սեռական դաստիարակությանը, նա հայտարարում է. «Մինչև 11-12 տարեկան երեխային սեռական թեմաների շուրջ որևէ տեսակի տեղեկատվության տալն արդեն իսկ երեխայի նկատմամբ բռնության գործադրում է, որովհետև երեխան այդ տարիքում գտնվում է հոգեսեռական զարգացման լատենտ վիճակում…»:  Հատկանշական է սակայն, որ ընդամենը մի քանի տարի առաջ Նարինե Ներսիսյանն այս հարցի վերաբերյալ ուներ հակասող կարծիք: 2014 թվականին հրապարակված հարցազրույցում նա պնդել էր, որ երեխայի սեռական կրթությունը սկսվում է ծնված օրվանից. «Բնական է, որ յուրաքանչյուր երեխայի մոտ հարցեր են առաջանում, սկսած ամենահասարակից՝ ինչո՞ւ է աղջկա ու տղայի մարմինը տարբեր: Առաջին կրթողները հենց ծնողներն են, և շատ կարևոր է, որպեսզի նրանք երեխային հասանելի լեզվով, բայց առանց խաբելու պատասխանեն նրա հարցերին: Չի կարելի երեխային վախեցնել, ամաչեցնել, քանի որ նրա հարցերն էլ ո´չ վախենալու են, ո´չ ամաչելու, շատ բնական են: Եթե երեխան ճիշտ ձևով է ստանում առաջին, հիմնարար ինֆորմացիան, ապա և հետագա սեռական կրթությունը բնականոն հունով կընթանա, իսկ շատ ու շատ խնդիրներ պարզապես չեն ծագի»:  Այսպիսով, «Հայրենիք զարգացման հիմնադրամի» աջակցությամբ ստեղծված Լանսարոտեի կոնվենցիային նվիրված տեսանյութը, որի հեղինակները նախընտրել են անհայտ մնալ, լի է փաստերի խեղաթյուրումներով և կեղծ տեղեկատվությամբ։  Լուսինե Ոսկանյան
13:58 - 29 օգոստոսի, 2020