Սեյրան Օհանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խմբակցության ղեկավար։

Ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին։ Սովորել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանում։ 1992թ․ դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետ։ 1994-1998թթ. եղել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1998թ. հոկտեմբերից՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

1999-2000թթ. զբաղեցրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը,  2000-2007թթ. եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար:

2007-2008 թ․-ին եղել է ՀՀ զիված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

2008-2016թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

1995թ. արժանացել է գեներալ-մայորի, 2000թ.՝ գեներալ-լեյտենանտի, 2007թ.՝ գեներալ-գնդապետի զինվորական կոչումների:

1999 թ․-ին արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման  եւ «Ոսկե արծիվ» շքանշանի։

 

Իշխանությունը ինքը իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա․ Սեյրան Օհանյան

Իշխանությունը ինքը իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա․ Սեյրան Օհանյան

Իշխանությունը ինքը իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա, սրանից ավել չեմ կարող ոչինչ ասել։ Այս մասին խորհրդանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Ես արդեն ասացի, որ իրենք սադրեցին, դրա համար տեղի ունեցավ այս բախումը։ Նիստերի դահլիճում ծեծկռտուք տեղի չի ունեցել, բախում է տեղի ունեցել, հրմշտոցներ են եղել։ Վարչապետին չեմ տեսել, որովհետև ակնոցս ջարդվեց, հիմա էլ չեմ տեսնում»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստին ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ընթացքում դահլիճից պատգամավորի ուղղությամբ շիշ նետեցին այն բանից հետո, երբ վերջինս ասաց, որ պաշտպանության այն նախարարները, որոնց պաշտոնավարման ժամանակ բանակից փողով մարդ է ազատվել, «պետական դավաճան են»։ Այնուհետև ՔՊ և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները սկսեցին միմյանց ուղղությամբ ջրի շշեր նետել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ընդմիջում հայտարարվեց մինչև 12։00-ն, և ուղիղ հեռարձակումն ընդհատվեց։
11:43 - 25 օգոստոսի, 2021
«Պաշտպանության բոլոր այն նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են»․ ԱԺ-ում շշեր նետեցին իրար վրա

«Պաշտպանության բոլոր այն նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են»․ ԱԺ-ում շշեր նետեցին իրար վրա

ԱԺ-ում ընթանում է կառավարության ծրագրի քննարկումը։ Խորհրդարանում իր ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ վերջին օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ընդդիմադիր խմբակցությունների հարցերն ու ելույթները լսելով իր մոտ ծիծաղ ու ամոթ են առաջացել․ «Ես չեմ պատկերացնում՝ մարդ ոնց կարա տենց դատողություն ունենա։ Վերջին օրվա ընթացքում այդ խմբակցությունները փորձում են պարտության ամբողջ բեռը բարդել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։ Հիմա ես ուզում եմ թվերով արձանագրենք՝ ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարում, որպեսզի սայլը տեղից շարժվի․ 1990 թվականին ՀՀ բնակչության թիվը եղել է 3,5 մլն, 2018-ին՝ 2,9 մլն։ Այդ ժամանակ Փաշինյանը դեռ վարչապետ չէր։ Այսինքն՝ ձեր ղեկավարների պատճառով ՀՀ բնակչության թիվը պակասել է 550 հազարով։ Ադրբեջանի բնակչության թիվը 1990-ին եղել է 7մլն, 2018-ին՝ 10 մլն։ Այս ընթացքում Ադրբեջանը զինել է իր բանակը, երբ մենք գնում էինք 90-ականների զենքեր, Ադրբեջանը գնում էր ժամանակակից սպառազինություն, անօդաչուներ, երբ մենք արդեն պատերազմի ժամանակ դուրս էինք բերում 1 տանկ, Ադրբեջանը դուրս էր բերում 20 տանկ, մեր ամեն մեկ զինվորի առաջ կանգնած էր 10-ից ավելի ադրբեջանցի, թուրք, վարձկան։ Հիմա էս ամենը մենք պիտի՞ իրար հետ քննարկենք, հասկանանք՝ ինչն ենք սխալ արել, թե՞ անընդհատ մեղադրենք իրար։ Եթե մեղադրելով լինի, մենք թվերով, փաստերով մի քանի անգամ շատ կարանք ձեզ մեղադրենք»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ Փաշինյանի կառավարման տարիներին տասն անգամ շատ զենք է գնվել։ Նա հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ չեն արձագանքում ընդդիմադիրները։ Պատգամավորը անդրադարձավ նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառմանը, որտեղ նա վիրավորել էր Փաշինյանին ընտրած քաղաքացիներին, ու ասաց, որ ընդդիմությունն առիթից օգտվում է, որ Փաշինյանն իր թիմին ասել է՝ «չպետք է տալ, մեկի գլուխը ջարդել»։ Պատգամավորի այս խոսքի ժամանակ ԱԺ-ից քմծիծաղներ լսվեցին։ Սարգսյանն ասաց, թե իրենք մնալու են կոռեկտության սահմաններում։   «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց, որ Սարգսյանը «ռազբոռկա է սարքում», ինչին հակադարձեց ՔՊ-ական պատգամավորը՝ ասելով՝ «երեւի սխալ ա եղել, որ ռազբոռկա չենք սարքել», ու որ շուտով կանդրադառնա նաեւ Սեյրան Օհանյանին․ «Եթե 2008-ին մեզ մոտ ստացված լիներ հեղափոխությունը, եւ այն տեմպերով, ինչ տեմպերով զարգացել է բանակը 2018-ից հետո, զարգանար 2008-ից հետո, նման աղետալի հետեւանք տեղի չէր ունենա»։ Սարգսյանը հայտարարեց՝ պաշտպանության բոլոր այն նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, նրանք հայրենիքի դավաճան են։ Սեյրան Օհանյանը, որը նախկին պաշտպանության նախարարն է, տեղից արձագանքեց «հայրենիքի դավաճանը դո՛ւ ես, այ տղա, իմ ժամանակ․․․», եւ նրա խոսքը լսելի չեղավ, քանզի Հայկ Սարգսյանը կտրուկ արձագանքեց՝ «ես քեզ ե՞մ ասում, արա՛»։ Այդ պահին Սեյրան Օհանյանը շիշը նետեց Սարգսյանիվրա, վերջինը սկսեց բղավել, թե՝ «խելոք պահի քեզ, արա» ու ինքն էլ իր շիշը նետեց դեպի Սեյրան Օհանյանը։ ԱԺ-ում ՔՊ խմբակցության կողմից շշեր նետեցին, հետո սկսեցին տարբեր կողմերից իրար շշերով հարվածել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, նիստն ընդհատվեց։
11:02 - 25 օգոստոսի, 2021
Բանակի բարեփոխումները մեր էքսկլուզիվ օրակարգը չենք համարում և շատ ուշադիր լսելու ենք բոլոր քննադատությունները․ Նիկոլ Փաշինյան

Բանակի բարեփոխումները մեր էքսկլուզիվ օրակարգը չենք համարում և շատ ուշադիր լսելու ենք բոլոր քննադատությունները․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթից հետո տեղի ունեցած միջավադեպին՝ նշեց, որ ինքը նույնպես դատապարտում է  որը տեղի ունեցածը։  «Մյուս դատապարտման խնդիրը կայանում է նրանում, որ մեր գործընկերները այստեղ չեն և հնարավորություն չունեն հենց ծրագրի քննարկմանը մասնակցություն ունենալ։ Այս ամենը արդյունք է նաև նրան, որ ռազմաքաղաքական իրավիճակին ո՛չ Ազգային ժողովի քննարկումներում, ո՛չ այսօր ծրագրի մեջ լիարժեք գնահատական չի եղել, իսկ լիարժեք գնահատականը անհաջողությունների և  պարտությունների այն շարանն է , որն արտահայտվել է նաև մեր սահմաններում։ Հիմա հարցս հետևյալն է՝ Զինված ուժերում բարեփոխումներ են իրականացվում և դրանց շրջանակներում Դուք չե՞ք կարծում, որ թուլացնում ենք, մեր ռազմական ներուժը, ասենք ժամկետային ծառայության ժամկետը փոխելով։ Երկրորդը ի՞նչ գործընթացի արդյունքում է, կամ ի՞նչ փաստաթղթի, ի՞նչ խորը վերլուծության արյդունքում է, որ մենք կազմել ենք բարեփոխումների կամ չգիտեմ այլ պլան, որովհետև հանրությանը չի ներկայացվում»,- ասաց Օհանյանը։ Անդրադառնալով հարցին Փաշինյանը պատասխանեց, որ բանակի  բարեփոխումների գործընթացի ռազմավարությունը և ճանապարհային քարտեզը վերջնականապես ձևավորված չէ։ «Մենք քաղաքական որոշակի նպատակադրումներ ենք ձևակերպում, որը արդյունքում պետք է դառնա փաստաթուղթ, որը պետք է ընդունվի Անվտանգության խորհուրդում  և չեմ տեսնում որևէ խոչընդոտ, որ Դուք կամ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնող որևէ գործընկեր այս կապակցությամբ արտահայտի դիրքորոշումներ։ Երբ ես այս ամբիոնից որոշակի շեշտադրումներ եմ անում, դրա նպատակներից մեկը գուցե արձագանքներ լսելն է։ Մեր բանակը, Զինված ուժերը , անվտանգության օրակարգը մեր սեփականությունը չենք համարում, մենք երբեք չենք ասել՝ «վայ, մենք ամենալավն ենք դրանից հասկանում և չենք լսում այլ կարծիքներ, տեսակետներ», չենք ասել և չենք ասի»,- պատասխանեց Փաշինյանը։  Վերջինս հավելեց, որ կառավարողն ուժն ունի որոշակի պատկերացումներ, այդ պատկերացումները հիմնված են որոշակի վերլուծությունների, փորձագիտական որոշակի առաջարկությունների վրա, բայց իրենք այս  թեման երբեք փակված չեն համարել։ Վարչապետը շարունակելով իր խոսքն ասաց․ «Մենք ասում ենք այսպիսի նպատակադրում ունենք, և ենթադրվում է, որ դա որոշակի օրենսդրական փոփոխություններով պետք է ուղեկցվի և զուգակցվիա։ Դա գալու է Ազգային ժողով, անցնելու է Ձեր քննակման խողովակով։ Այդ բարեփոխումը չի ավարտվել և սկսվել է միայն նախապատրաստական շրջանը։ Պատգամավորի կարգավիճակը հնարավորություն է տալիս այդ բոլոր աշխատանքներին մասնակցել, ընդ որում առանց գաղտնիության սահմանափակման, որովհետև պատգամավորներին այդ բովանդակությունը լիարժեք հասու է։ Այո՛, մենք կարծում ենք, որ այս կառուցվածքը արդյունավետ չէ, որովհետև մենք մարդուն ասում ենք՝ 15 օր եղիր օրինակ՝ տաքսու վարորդ, փականագործ, կամ 15 օր եղիր զինվոր, դա էֆեկտիվ կառույց  չէ։  Դուք էլ եք դա տեսել, Դուք էլ եք խոսել այդ մասին։ Ես անձամբ առիթ եմ ունեցել խոսել Ձեզ հետ այդ մասին, երբ Դուք Պաշտպանության նախարար էինք, ես պատգամավոր։ Բանակի բարեփոխումները մեր էքսկլուզիվ օրակարգը չենք համարում և շատ ուշադիր լսելու ենք բոլոր քննադատությունները»։ Օհանյանը շեշտեց, որ մինչև պատերազմը ինքը վարչապետին առաջարկել է հանդիպելու և անվտանգային համակարգի վերաբերյալ առաջարկություններ քննարկելու, սակայն Օհանյանի խոսքով Փաշինյանի կողմից հանդիպելու առաջարկը չի ընդունվել։ Օհանյանը նշեց, որ իր կարծիքով մենք բանակի բարեփոխումների հիմնական ծրագիր չունենք։  «Ես նկատի ունեի, որ մինչև բարեփոխումները սկսելը պետք է պաշտպանական ռազմավարական վերանայում արվի, անվտանգության միջավայրի գնահատական տրվի, ներքին և արտաքին սպառնալիքները հաշվի առնվեն և դրանից ելնելով պլան կազմվի։ Այսօրվա մեր բարեփոխումները երբ ուզում են ներկայացնել, մենք այսպես ենք հասկանում, կամ տեսնում ենք արտաքին տեսք, կամ ասում են, որ ՌԴ-ն կամ ՀԱՊԿ-ը պետք է գան և մեր փոխարեն ինչ-որ խնդիրներ կատարեն։ Ես կարծում եմ, որ պետք է պաշտպանական ռազմավարական վերանայում  իրականացվի և լուրջ ծրագիր պետք է կազմվի։ Ես գտնում եմ, որ անչափ կարևոր ծրագիր պետք է կազմվի բանակի բարեփոխման համար»,- եզրափակեց Օհանյանը։ Փաշինյանն ի պատասխան ընդգծեց, որ ընդհանուր ծրագիրը դեռ կազմվում է և առնվազն երկու անգամ ԱԽ-ում եղել է քննարկում, այս առումով մի քանի փաստաթղթերի նախագծեր են շրջանառվում։ «Աշխատանքն արվում է և կարծում եմ, որ նաև ցանկության դեպքում կարող եք հաղորդակից լինել այդ գործընթացին»,- եզրափակեց Փաշինյանը։
16:55 - 24 օգոստոսի, 2021
Իրավիճակը լարման միտում ունի, սակայն չեմ կարծում՝ լայնամասշտաբ պատերազմ լինի․ Օհանյան  |azatutyun.am|

Իրավիճակը լարման միտում ունի, սակայն չեմ կարծում՝ լայնամասշտաբ պատերազմ լինի․ Օհանյան |azatutyun.am|

azatutyun.am:  ՌԴ խաղաղապահ ուժերի առկայությունը և մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ թույլ չի տա դա, ասաց ՊՆ նախկին նախարարը։ Ըստ պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ իրավիճակը լարման միտում ունի։ «Ազատության» հետ զրույցում Օհանյանը միևնույն ժամանակ շեշտեց՝ չի կարծում, թե լայնամասշտապ պատերազմ լինի։ Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ «Ազատություն»․ - Պարոն Օհանյան, վարչապետ Նիկլո Փաշինյանն օրերս հայտարարեց, որ պատրաստ է բարձրագույն մակարդակով բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ։ Խորհրդարանի «Հայաստան» խմբակցությունում ի՞նչ են մտածում, Դուք ի՞նչ եք մտածում այս կապակցությամբ։ Սեյրան Օհանյան․ - Ես կարծում եմ, որ մինչև բարձր մակարդակի բանակցություններ սկսելը, պետք է մեր անվտանգային համակարգը վերականգնել և ներքին համախմբվածության աստիճանը բարձրացնել, որովհետև չկան այդ խաղաղ պայմանները՝ բարձր մակարդակի բանակցություններ սկսելու Ադրբեջանի հետ։ Առաջին հերթին Ադրբեջանին պետք է պարտադրել, և այդ ուղղությամբ նաև մեր գործընկերներ ուժերը՝ ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, պետք է ուղղել, որպեսզի իրենք իրենց ուժերը հանեն Հայաստանի Հանրապետության սահմաններից, երկրորդը՝ պետք է միջազգային հարթակում ներկայացնել, որ եթե մենք ասում ենք, որ ապիկար կառավարումն է բերել պարտության, այնուամենայիվ միջազգային հարթակում պետք է ներկայացնել, որ հանցագործը այս պատերազմում Ադրբեջանի ղեկավարությունն է՝ իրենք են սադրանք կազմակերպել Արցախի խաղաղ բնակչության՝ խոշտանգումներ, զինված հակամարտությունների կանոններ խախտել, պատմամշակութային արժեքներ ոչնչացնել և այսօր էլ ոչնչացնում են, այդ ուղղությամբ մեր գործունեությունը շատ ցածր մակարդակի վրա է։ Շարունակությունը՝  azatutyun.am-ում
12:05 - 19 օգոստոսի, 2021
Ալեն Սիմոնյանը խնդրանքով դիմեց ընդդիմությանը. «Առաջարկում եմ պիտակների էջը փակենք» |hetq.am|

Ալեն Սիմոնյանը խնդրանքով դիմեց ընդդիմությանը. «Առաջարկում եմ պիտակների էջը փակենք» |hetq.am|

hetq.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով գործընկերներին, առաջարկեց զրոյացնել այսօրվա միջադեպը: Այս մասին իր արտահերթ ելությում ասաց Սիմոնյան: «Առաջարկում եմ՝ հարգելով ՀՀ քաղաքացիներին՝ համարենք, որ այսօր սպառել ենք իրենց համբերությունը և վերջացնենք այս հռետորաբանությունը:  Սա համարեք իմ ձեռքը, որ մեկնում եմ ձեզ»,-ասաց նա` դիմելով ընդդիմությանը: Սիմոնյանը խնդրեց թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորներին դադարեցնել միջադեպի վերաբերյալ ելույթները և միմյանց հասցեին վիրավորանքներ չհնչեցնել: «Դիմում եմ Ձեզ, պարո՛ն Օհանյան, իմ խաթր չէ, ՀՀ քաղաքացիների խաթր փակենք այս թեման, առաջարկում եմ պիտակների էջը փակենք, իրար ինչ-որ բան հասկացնելու, պայմանական այդ ձեռքը մեկնում եմ»,- ասաց նա: Այս ելույթից հետո թե՛ Սեյրան Օհանյանը, թե՛ հերթագրված մյուս պատգամավորները հանեցին իրենց ելույթները:
15:47 - 11 օգոստոսի, 2021
Սեյրան Օհանյանը չի կիսում իշխանության տեսակետը, թե ապաշրջափակումն օգուտ է լինելու Հայաստանին

Սեյրան Օհանյանը չի կիսում իշխանության տեսակետը, թե ապաշրջափակումն օգուտ է լինելու Հայաստանին

Խաղաղության ֆոնին Հայաստանի հակառակորդները միշտ այլ նպատակ են ունեցել և նախապատրաստվել են ապագա սադրանքների: Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սերրան Օհանյանը` անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու հարցին: Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմից հետո մեր իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման և պարտադրանքի ներքո են գտնվում։ Սեյրան Օհանյանը չի կիսում իշխանության տեսակետը, թե ապաշրջափակումն օգուտ է լինելու Հայաստանին և՛ տնտեսական, և՛ այլ առումներով։ «Մեր տեսակետն այլ է: Նախ պետք է հասկանանք, որ խաղաղության ֆոնին մեր հակառակորդները միշտ այլ նպատակ են ունեցել և նախապատրաստվել են ապագա սադրանքների։ Եթե նույնիսկ լինի իրական սահմանազատում և սահմանագծում, դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ քարի, մահակի և այլ խոշոր սադրանքների, միգուցե նաև լայնածավալ պատերազմական գործողությունների հավանականությունն իջնում է»,- նշեց նա։ Պաշտպանության նախկին նախարարի խոսքով` սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար Հայաստանը բավարար և անհրաժեշտ պայմաններ՝ իրավական հիմքեր, քարտեզներ չունի, այդ իսկ պատճառով չպետք է արագ տեմպերով մտնի այդ գործընթացի մեջ, իսկ ստեղծված իրավիճակում առաջնային խնդիր պետք է դարձնի սահմանների ամրապնդումը։ «Այսօր այդ խաղաղության պայմանները չկան, որ մենք անցնենք դրան։ Այդ իրավիճակում մեր սահմանները պետք է ամրապնդենք, և ԱԺ-ն իր գործառույթների շրջանակում պետք է այդ վերահսկողությունն իրականացնի, աջակցի զինված ուժերին։ Նաև այն ղեկավարներին, ովքեր պատասխանատու են սահմանների համար, կանչի թե հաշվետվության, թե հարցապնդումների, թե այլ գործընթացների: Նրանց հետ միասին գնա տեղում ճշտումներ կատարի և մենք մեր սահմանները պահպանենք: Այլ բան է, որ Ադրբեջանն այսօր ներխուժել է, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք գնում ենք դիվանագիտական ճանապարհով։ Միայնակ դիվանագիտական ճանապարհով այդ խնդիրը լուծելը շատ դժվար է։ Դա պետք է անենք մեր ռազմավարական գործընկերների և ՀԱՊԿ-ի հետ»,- ասաց Օհանյանը:  Պատգամավորի պնդմամբ՝ այս պայմաններում ճանապարհների ապաշրջափակում իրականացնելու դեպքում Հայաստանը, հատկապես Սյունիքի հատվածը ենթարկվելու է տնտեսական մեծ ճնշման, և այս վերջին հատվածում հակառակորդը փոխելու է ժողովրդագրական պատկերը։ «Պարզ ասած թուրքերը գալու են լցվեն և տնտեսական ճնշման ենթարկեն մեզ, մեր համերկրացիների և այլ անուններով գնելու են անշարժ գույք, ինչը մեզ ոչ մի օգուտ չի տալու»,- եզրափակեց Օհանյանը:
16:02 - 04 օգոստոսի, 2021
Սեյրան Օհանյանը պնդում է՝ պատերազմի հարցով ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը պետք է տրվի ընդդիմությանը |armenpress.am|

Սեյրան Օհանյանը պնդում է՝ պատերազմի հարցով ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը պետք է տրվի ընդդիմությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող՝ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի գործունեությունն արդյունավետ կհամարի, եթե այն տրվի ընդդիմությանը: Այս մասին ԱԺ նիստում ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝անդրադառնալով Գեղամ Նազարյանի հարցին, թե արդյոք չի՞ համարում, որ մի շարք հարցերի պատասխաններ տալու համար պետք է ԱԺ-ում ստեղծվի քննիչ հանձնաժողով: Օհանյանը հիշեցրեց, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարն ընդդիմությունը միշտ արտահայտել է, այն եղել է ինչպես «Հայրենիքի փրկության շարժման», այնպես էլ «Հայաստան» դաշինքի ծրագրերում: «Դա առաջինը ընդդիմության գաղափարն է եղել»,- ասաց նա: Անդրադառնալով իշխանական թևի կողմից քննիչ հանձնաժողով ստեղծելու արտահայտած մտքին՝ նա հավելեց, որ իշխանական թևն ամբողջությամբ ունի այն գործիքակազմը, որը կարող է գործադրել և քննել: Օհանյանը շեշտեց, որ Ապրիլյան պատերազմի ավարտից անմիջապես հետո ՊՆ-ում ստեղծել է քննիչ հանձնաժողով, որն ամբողջությամբ վեր է հանել նյութերը, որոնք հիմք են հանդիսացել հենց ԱԺ-ում քննիչ հանձնաժողովում քննարկելու համար: «Կարծում եմ, որ բավականին մեծ քանակությամբ խնդիրներ, հարցեր կան՝ վերաբերող պետական կառավարման համակարգին, գլխավոր հրամանատարի, ռազմակայանի գործունեությանը և այլն: Այդ հանձնաժողովը կարող է լիարժեք գործել և ամբողջությամբ բացահայտել և´ դրական, և´ բացասական կողմերը, եթե այդ հանձնաժողովը տրվի ընդդիմությանը, հակառակ դեպքում ես չեմ կարծում, թե ամբողջությամբ կգան այն մարդիկ, որոնք պետք է հարցաքննվեն և պատասխանեն բոլոր հարցերին»,- ասաց Օհանյանը: Եթե այդպես չլինի, ապա ընդդիմությունը փաստահավաք խումբ ստեղծելու նախաձեռնություն կանի, որտեղ, Օհանյանի կարծիքով, համաչափ մասնակցությունը կապահովի լիարժեք քննություն:
13:26 - 04 օգոստոսի, 2021
Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են, oր առաջ այս իշխանությունները նրանց պետք է ազատ արձակեն․ Սեյրան Օհանյան |tert.am|

Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են, oր առաջ այս իշխանությունները նրանց պետք է ազատ արձակեն․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: Կարծում եմ՝ մեր դաշինքի անդամ–գործընկերները, Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են, և օր առաջ օրվա իշխանությունները նրանց պետք է ազատ արձակեն: Այս մասին Սյունիքի կալանավորված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքի ժամանակ ասել է  Սեյրան Օհանյանը:Նրա խոսքով, իրենց գործընկերները, լինելով պատգամավոր, անձեռնմխելիությամբ են օժտված, և եթե օրվա իշխանությունն ազատ չարձակի, իրենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն:«Այսօրվա իշխանությունն է խոսում ատելության խոսքի, փոխադարձ հանդուրժողականության մասին և, ըստ էության, ընտրություններից հետո, երբ մենք ֆիքսել ենք բազմաթիվ թերություններ, բազմաթիվ խախտումներ, նաև վարչական ռեսուրսի կիրառման և ուղղորդման դեպքեր, այդ ամենից հետո հետապնդել մեր թիմի անդամներին, երբ նրանք արդեն ընտրվել են պատգամավոր, գնալ կեղծ քրեական գործեր կազմելուն, դա անընդունելի է այս հասարակության մեջ»,- ասել է Օհանյանը: Նրա խոսքով, քրեական գործերը համընկան հետընտրական ժամանակաշրջանի հետ, քանի որ իշխանությունն ընտրությունից հետո հետապնդում է իրականացնում: Ընտրությունների ժամանակ այսօրվա իշխանությանը ներկայացվեցին բոլոր այն կեղծ դեպքերը, որոնք եղել են, հիմա հետապնդում են մեր գործընկերներին առաջին հերթին նրա համար, որ Սյունիքն առաջինն ըմբոստացավ և ասաց ոչ պարտվող իշխանությանը»,- ասել է Օհանյանը:
18:59 - 23 հուլիսի, 2021
«Հայաստան» դաշինքը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին 50 թեկնածուների ցանկը

«Հայաստան» դաշինքը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին 50 թեկնածուների ցանկը

«Հայաստան» դաշինքը հրապարակել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություների ընտրական ցուցակի առաջին 50 պատգամավորի թեկնածուների ցանկը։ Ցանկը ներկայացնում ենք ստորև․ 1. Ռոբերտ Քոչարյան 2. Իշխան Սաղաթելյան 3. Աննա Գրիգորյան 4. Վահե Հակոբյան 5. Արﬔն Գևորգյան 6. Լիլիթ Գալստյան 7. Արﬔն Ռուստամյան 8. Սեյրան Օհանյան 9. Էլինար Վարդանյան 10. Արծվիկ Մինասյան 11. Արթուր Ղազինյան 12. Քրիստինե Վարդանյան 13. Գեղամ Մանուկյան 14. Աղվան Վարդանյան 15. Ագնեսա Խամոյան 16. Անդրանիկ Թևանյան 17. Մխիթար Զաքարյան 18. Հռիփսիﬔ Ստամբուլյան 19. Աշոտ Սիմոնյան 20. Արﬔն Չարչյան 21. Ելենա Կիրակոսյան 22. Դավիթ Սեդրակյան 23. Ալեքսանդր Խաչատուրյան 24. Արմենուհի Կյուրեղյան 25. Արամ Վարդևանյան 26. Թադևոս Ավետիսյան 27. Մարիաննա Եփրեմյան 28. Արթուր Սարգսյան 29. Արթուր Խաչատրյան 30. Արեգնազ Մանուկյան 31. Գեղամ Նազարյան 32. Առուշ Առուշանյան 33. Ասպրամ Կրպեյան 34. Արգիշտի Գևորգյան 35. Գառնիկ Դանիելյան 36. Ռիմա Ղազարյան 37. Ռուբեն Մելքոնյան 38. Մհեր Սահակյան 39. Մարիա Պետրոսյան 40. Սայադ Շիրինյան 41. Ռոբերտ Հայրապետյան 42. Արփինե Վարդանյան 43. Արման Ղազարյան 44. Դավիթ Սահակյանց 45. Իրինա Գասպարյան 46. Մհեր Մելքոնյան 47. Միհրդատ Մադաթյան 48. Անժելա Նալբանդյան 49. Գերասիմ Վարդանյան 50. Լևոն Քոչարյան
11:21 - 29 մայիսի, 2021
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից՝ ներկայացնելով գործի մանրամասներ: Ըստ այդմ, «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: Արդյունքում` պարտադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի որոշման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով: Քրեական գործով պարզվել է նաև, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարումից հետո` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Նազարյանի, նրա տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի և հանձնաժողովի անդամներ Շիրազ Կիրակոսյանի ու Մուշեղ Կոշեցյանի գործողությունների հետևանքով, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար անհիմն սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար: Վերը նշված արարքների կատարման համար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործից հիշյալ 5 մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
13:26 - 19 մայիսի, 2021
Ինչպե՞ս կարող է հակառակորդը 3.5 կմ մխրճվել մեր տարածք, և այդ մասին իմանան առավոտյան, չի բացառվում, որ դա սուսուփուս կհանձնեին, եթե լրատվամիջոցներն աղմուկ չբարձրացնեին. Սեյրան Օհանյան |tert.am|

Ինչպե՞ս կարող է հակառակորդը 3.5 կմ մխրճվել մեր տարածք, և այդ մասին իմանան առավոտյան, չի բացառվում, որ դա սուսուփուս կհանձնեին, եթե լրատվամիջոցներն աղմուկ չբարձրացնեին. Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: Սահմանային սադրանքներ լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ պատշաճ վերահսկողություն չկա: Ինչպե՞ս կարող է հակառակորդը 3.5 կմ մխրճվել մեր տարածք, և այդ մասին իմանան առավոտյան: Չի բացառվում, որ եթե լրատվամիջոցների կողմից աղմուկ չբարձրացվեր, այդ ամենը սուսուփուս հանձնեին.  ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով երեկվանից հակառակորդի կողմից Սև լիճը վերահսկողության տակ պահելու գործողությանը:«Անվտանգության խորհրդի և Կառավարության նիստից հասկացա, որ ադրբեջանցիները հետ չեն գնացել, բանակցությունները դեռ շարունակվում են: Սա սադրանք է և հնարավոր է լինի նաև բախում չնայած որ ՌԴ-ի ՀԱՊԿ-ի և նաև խաղաղապահ ուժերի առկայությունն, որոշակի չափով երաշխիք է, որ բախում չլինի»,- նշեց նա: Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ իրադրությունը չլարելու և հասարակությանը վախի մեջ չպահելու միակ ճանապարհն իշխանության, Պաշտպանության նախարարության, ԱԱԾ-ի կողմից հանրությանը ճիշտ տեղեկություն տալն է, իհարկե, հաշվի առնելով գաղտնիության ռեժիմը. «Պետք այնպես անել, որ մեր հանրությունը լիարժեք և ճիշտ տեղեկատվություն ունենա, երբ երեկ այդ ինֆորմացիան համացանցում տարածվեց, մեր իշխանությունները և նրան աջակցող մի քանի «արբանյակներ» սկսեցին հարձակում գործել լրատվամիջոցների և մի քանի անհատների հասարակական գործիչների վրա, որ սխալ ինֆորմացիա է, լարում են իրադրությունը»: Սեյրան Օհանյանը անդրադառնալով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որ այն չպահպանվող բարձունք է և այդպիսիք շատ կան, պատասխանեց. «Այն տարածաշրջանը, նաև Իշխանասարի տարածաշրջանը, որտեղ ադրբեջանցիներն առաջ են եկել, դա աջ կողմից կարող է վերահսկողություն իրականացնել Սիսիանի և Գորիս-Սիսիան ճանապարհի վրա, կենտրոնով ամբողջությամբ Վերիշեն և Գորիս համայնքի վրա վերահսկողություն և ձախից անմիջապես կախված է Խնածախ և մի քանի փոքր գյուղերի ենթաշրջանի վրա: Սև լճի սահմաններում չվերահսկվող տարածք չպետք է լինի, որովհետև Սև լիճը 2667 մ բարձրության վրա է, ես երկու անգամ եղել եմ այդ լճում, իսկ կողքի բարձունքները մոտ 3000 մետր են, իսկ 3000 մետր բարձունքները ռազմավարական են և պետք է միայն ու միայն վերահսկողության տակ լինեն և դա անհատների գործը չէ, դա պետական համակարգի Կառավարության, Ազգային ժողովի, բանակի, Ազգային անվտանգության գործն է, որ այնտեղ ռեալ, վստահ պաշտպանություն իրականացնեն»: Նախկին նախարարը նշեց, որ սահմանագծում (դելիմիտացիա և դեմարկացիա) իրականացնելու համար պետք է ստեղծվեն պայմաններ, պետք է պետությունների միջև խաղաղություն հաստատվի և միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվի։ «Առաջին գծում գտնվող մի հրամանատար կարող է GPS բերել, մեկ այլ հրամանատար՝ քարտեզ բերել, այդ ամենը պետք է մեր իշխանությունները կանգնեցնեն, իսկ դա իրենք չեն գիտակցում: Կարող է՝ մեզ մոտ էլ մեկ ուրիշ քարտեզ լիներ, որ Լաչինը մերն է: Դրա համար միջգերատեսչական, միջկառավարական երկու պետությունների հանձնաժողով պետք է լինի, և այդ ամբողջ աշխատանքն իրականացնի: Չպետք է հույսը դնել տեղական ինքնակառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակցի, համայնքի աշխատողի ավագանու անդամի կամ տեղում մի դասակի և վաշտի հրամանատարի վրա»,– ասաց նա:Սեյրան Օհանյանը նշեց, որ ադրբեջանցիների կատարած գործողություններն արդյունք են մի քանի հանգամանքի՝ հակառակորդն օգտվում է մեր ներքաղաքական իրավիճակից և սադրանքներ է կազմակերպում սահմանային հատվածներում: Շարունակությունը՝  tert.am-ում
17:14 - 13 մայիսի, 2021
Մեր քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանն արդյունավետ հետախուզում չի կարողանում իրականացնել․ մեր ձեռնարկած հակաքայլերը արդյունք են տվել. Արթուր Դավթյան |tert.am|

Մեր քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանն արդյունավետ հետախուզում չի կարողանում իրականացնել․ մեր ձեռնարկած հակաքայլերը արդյունք են տվել. Արթուր Դավթյան |tert.am|

tert.am: Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն են համարվում գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները, այդ առումով Ռուսաստանի գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է այս գործընթացում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Այդ խողովակը օգտագործելով՝ հնարավորություն է ընձեռվում և՛ ցուցակների ճշգրտումներ իրականացնել, և՛ հակառակորդի կողմից իրականացված խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ հիմնավոր տեղեկություններ փոխանցել, և՛ հստակ իրավական պահանջ դնել, որ դրան պետք է հետևեն իրավական գործընթացներ: Այդ բոլոր փաստական հանգամանքները քրեական գործերով են արձանագրվում: Ապացուցողական բազայի համապատասխան տեղեկատվությունը կիսվում ենք մեր ռուս գործընկերների հետ և նրանց միջնորդությամբ հնարավոր է դառնում նաև  ապահովվել նրանց հետևողականությունը, ձևակերպել, արձանագրել, որպեսզի Ադրբեջանը գիտակցի դրա բարձր պատասխանատվությունը»,– ասաց նա: Հարցին, թե թշնամու քանի հրամանատարների նկատմամբ ենք հետախուզում հայտարարել, Դավթյանը պատասխանեց, որ ունենք բազում հետապնդումներ, սակայն այդ մասին այս պահին հրապարակային խոսելն  արդարացված չէ: Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանի նկատմամբ, հակառակորդը հետախուզում հայտարարել էր, գլխավոր դատախազը պատասխանեց, որ եթե իրենք խոսում են, մենք չպետք է նույն կերպ վարվենք: «Խնդրին վերաբերվում ենք իրավական հարթության մեջ և մենք մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելով՝ գալիս ենք հետևության, որ դրա մասին հրապարակայնորեն խոսելը չի օգնի, ընդհակառակը՝ կվնասի: Իսկ այն, ինչի մասին իրենք խոսել են կամ այլ եղանակով մեզ հայտնի է դարձել, մենք միշտ հակաքայլերը ձեռնարկել ենք, և այդ հակաքայլերը արդյունք են տվել և նրանք որևէ արդյունավետ հետախուզում մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել»: Անդրադառնալով հարցին, թե դավաճանության և լրտեսության մեղադրանքով արդյո՞ք կան գործող կամ նախկին պաշտոնատար անձինք, Դավթյանը նշեց, որ գործով նախկին զինծառայող է անցնում:
12:40 - 07 մայիսի, 2021
Դատախազությունը բողոքարկել է Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ.Խաչատուրովի ու Ա. Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1-ով  քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը |tert.am|

Դատախազությունը բողոքարկել է Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ.Խաչատուրովի ու Ա. Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1-ով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը |tert.am|

tert.am: Դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի արդեն դադարեցված գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի ու Արմեն  Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալման հատկանիշներով  քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը: Այս մասին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:   «ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը»,-ասաց Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը ՔՕ 300.1-ը ճանաչել էր հակասահմանադրական, ինչից հետո առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ նրանց նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցրել էր և արդարացրել նրանց: Դատախազությունը միջնորդել էր կասեցնել գործի վարույթը, դիմել էր ՍԴ այլ հոդվածի սահմանադրականության հարցով:
17:34 - 22 ապրիլի, 2021