«Թալիբան» արմատական շարժում

Թալիբանը (մեդրեսեի սովորողներ, ուսանողներ) իսլամական շարժում է, որը սկիզբ է առել Աֆղանստանում 1994 թվականին, ղեկավարել Աֆղանստանը 1996-2001 թվականներին («Աֆղանստան Իսլամական Էմիրաթ») եւ Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան շրջանը («Վազիրիստանի իսլամական պետություն») 2004 թվականից։ Աֆղանստան Իսլամական Էմիրաթը դիվանագիտորեն ճանաչել են երեք պետություններ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան։
 
2003 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Թալիբանը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։

Թալիբների պաշտոնական կրոնն իսլամի այնպիսի ուղղությունն է, ինչպիսին է աշարիականությունը. յուրաքանչյուր ոք, որ հակադրվում է այդ գաղափարախոսությանը, ըստ զինյալների, մոլորյալ է ու ենթակա է հալածանքի։ Թալիբանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ներմուծում է շարիաթի նորմերը, որոնց կատարումը խիստ վերահսկվում է։ Արգելված են հեռուստատեսությունը, երաժշտությունն ու երաժշտական գործիքները, կերպարվեստը, ալկոհոլը, համակարգիչները եւ համացանցը, շախմատը եւ այլն։ Տղամարդկանց պարտադրվում է անպայման ունենալ որոշակի երկարությամբ մորուք։ Կանանց արգելվել է աշխատել, բուժվել արական սեռի բժիշկների մոտ, բաց դեմքով եւ առանց ամուսնու կամ արական սեռի ազգականի հայտնվել հասարակական վայրերում, զգալիորեն սահմանափակվել է կրթության հասանելիությունը կանանց համար (2001 թվականին աղջիկները կազմել են դպրոց հաճախողների միայն 1 %-ը)։
 «Թալիբանը» հույս ունի, որ Թրամփը կվերընտրվի, եւ Աֆղանստանից դուրս կբերվեն ԱՄՆ-ի զորքերը |armenpress.am|

«Թալիբանը» հույս ունի, որ Թրամփը կվերընտրվի, եւ Աֆղանստանից դուրս կբերվեն ԱՄՆ-ի զորքերը |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» արմատական շարժումը հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կվերընտրվի եւ Աֆղանստանից դուրս կբերվեն ԱՄՆ-ի զորքերը: «Մենք հուսով ենք, որ (Թրամփը) կհաղթի ընտրություններում եւ Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայությունը կավարտվի»,- հոկտեմբերի 11-ին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել Է թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը: Թրամփի ընտրական շտաբի մամուլի քարտուղար Թիմ Մերթաուն գերադասել Է զերծ մնալ նման աջակցությունից: «Թալիբանը» պետք Է իմանա, որ նախագահը միշտ կպաշտպանի ամերիկյան շահերը ցանկացած միջոցներով»,-ասել Է նա: Արմատականների մի այլ ներկայացուցիչ նշել Է, որ Թրամփը «շատ ավելի ազնիվ եղավ» շարժման հետ, քան իրենք ենթադրում Էին: Ինչպես ավելի ուշ տեղեկացրել Է Աֆղանստանի Tolonews հեռուստաալիքը, Մուջահիդն ինքը, մեկնաբանելով հրապարակումը, հետագայում հայտարարել Է, թե CBS-ը սխալ Է մեկնաբանել իր ասածները: Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը Fox Business հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ ամերիկացի զինծառայողները կարող են Աֆղանստանից վերադառնալ մինչեւ տարեվերջ: Փետրվարի 29-ին Դոհայում ԱՄՆ-ը եւ «Թալիբանն» ստորագրել են հաշտության համաձայնագիր: Ըստ համաձայնությունների՝ Մացյալ Նահանգները, նրա դաշինակիցները եւ կոալիցիան մտադիր են 14 ամսվա ընթացքում դուրս բերել բոլոր զորքերն Աֆղանստանից: Իրենց հերթին թալիբները երաշխավորում են, որ իրենց երկրի տարածքը չեն օգտագործի այնպիսի գործողությունների համար, որոնք սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:50 - 11 հոկտեմբերի, 2020
 Աֆղանստանում մահափորձ են իրականացրել երկրի փոխնախագահի դեմ․ 10 մարդ մահացել է, 15-ը՝ վիրավորվել |tert.am|

Աֆղանստանում մահափորձ են իրականացրել երկրի փոխնախագահի դեմ․ 10 մարդ մահացել է, 15-ը՝ վիրավորվել |tert.am|

tert.am: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահափորձ է կատարվել երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի դեմ: Ինչպես հայտնում է BBC News-ը, հարձակումը տեղի է ունեցել ճանապարհին ռումբի պայթեցման միջոցով, երբ քաղաքական գործիչն աշխատանքի գնալիս է եղել: Կատարվածի հետևանքով փոխնախագահին, որը նաև աֆղանական հետախուզության նախկին ղեկավարն է, վտանգ չի սպառնում, նա միայն թեթև այրվածքներ է ստացել ձեռքի և դեմքի շրջանում: Սակայն ռումբի պայթյունից 10 մարդ է մահացել, ևս 15-ը՝ վիրավորվել: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ երկրի իշխանություններն ու «Թալիբան» շարժման ներկայացուցիչները նախապատրաստվում էին առաջին պաշտոնական բանակցություններին: «Թալիբանի» խոսնակը հայտնել է, որ ռազմական խմբավորումը պատասխանատու չէ պայթյունի համար:    
21:47 - 09 սեպտեմբերի, 2020
Քաջատեղյակ ենք, որ Ռուսաստանը նախկինում զինել է թալիբներին․ Փոմփեո |azatutyun.am|

Քաջատեղյակ ենք, որ Ռուսաստանը նախկինում զինել է թալիբներին․ Փոմփեո |azatutyun.am|

azatutyun.am: Ցանկացած երկիր, որ վճարում է երրորդ ուժերին ամերիկացիների սպանության համար, պատասխան է տալու նման պահվածքի համար, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում այս մասին նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն` մեկնաբանելով ամերիկյան մամուլում վերջերս ի հայտ եկած տեղեկությունները, որոնց համաձայն Ռուսաստանի ռազմական հետախուզությունը գումար է առաջարկել «Թալիբան» շարժման զինյալներին՝ Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զինվորականների դեմ հարձակումների դիմաց։ «Եթե Ռուսաստանը գումար է առաջարկում ամերիկացիների կամ արևմտյան այլ պետության քաղաքացիների սպանության համար, ապա ստիպված է լինելու շատ լուրջ պատասխանատվություն կրել դրա համար։ Ես հենց դա եմ փոխանցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովին։ Դրա հետ մեկտեղ մենք քաջատեղյակ ենք պատմությունից և հիշում ենք, որ Ռուսաստանը նախկինում զինում էր «Թալիբանին», - նշում էր Փոմփեոն։
13:26 - 13 օգոստոսի, 2020
Աֆղանստանի նախագահը անվտանգության ուժերին հրամայել է հարձակումներ սկսել թալիբների և մյուս զինյալ ուժերի դեմ |azatutyun.am|

Աֆղանստանի նախագահը անվտանգության ուժերին հրամայել է հարձակումներ սկսել թալիբների և մյուս զինյալ ուժերի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին այսօր ասել է, թե անվտանգության ուժերին հրամայել է պաշտպանական մարտավարությունից անցնել հարձակումների թալիբների ու մյուս զինյալ ուժերի դեմ: Իր հեռուստաելույթում նա նշել է, որ հարձակողական գործողությունների վերսկսումը անհրաժեշտ է պետությունը, քաղաքացիներին ու երկրի ենթակառույցները պաշտպանելու համար: Աշրաֆ Ղանիի հրամանը հաջորդում է նախօրեին զինյալների իրականացրած մահաբեր հարձակումներին: Մայիսի 12 -ին երկու անջատ հարձակումների հետևանքով առնվազն 48 մարդ է սպանվել: Առաջին հարձակումը իրականացվել է Քաբուլի հիվանդանոցներից մեկի վրա: Այսօր Աֆղանստանի առողջապահության նախարարն ասել է, որ հարձակման հետևանքով 24 մարդ է սպանվել, այդ թվում` երկու երեխա, 16 մարդ վիրավորվել է: Երկրորդ հարձակումը կազմակերպվել է բարձրաստիճան ոստիկանի հուղարկավորության ժամանակ: Հարձակման հետևանքով 24 մարդ է սպանվել, 68 -ը` վիրավորվել:
18:28 - 13 մայիսի, 2020
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԱՄՆ-ի և թալիբների միջև համաձայնության վերաբերյալ բանաձև է ընդունել |tert.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԱՄՆ-ի և թալիբների միջև համաձայնության վերաբերյալ բանաձև է ընդունել |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱՄՆ-ի և «Թալիբան» ծայրահեղական շարժման միջև ձեռք բերված համաձայնություններն աջակցող բանաձև: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Համաձայն բանաձևի նախագծի՝ Անվտանգության խորհուրդը ողջունում է հրադադարին և Աֆղանստանի ներքին բանակցություններին ուղղված զգալի քայլերը, որոնք հնարավոր դարձան շնորհիվ ԱՄՆ-ի, Աֆղանստանի Իսլամական Հանրապետության համատեղ հայտարարության, ինչպես նաև ԱՄՆ-ի և «Թալիբանի» համաձայնության: Ինչպես նշվում է բանաձևի տեքստում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ը Աֆղանստանի կառավարությանը և «Թալիբան» շարժմանը կոչ է անում ի նշան բարի կամքի հավելյալ քայլեր իրականացնել ներաֆղանական բանակցությունների և ամուր խաղաղության արագ սկսման և հաստատման համար պայմաններ ստեղծելուն ուղղված վստահության ամրապնդման համար: Այդ թվում, խոսվում է նաև բռնության մակարդակի նվազեցման և բանտարկյալների ազատ արձակման մասին:
09:12 - 11 մարտի, 2020
ԱՄՆ-ն և թալիբները պատմական համաձայնության են հասել |civilnet.am|

ԱՄՆ-ն և թալիբները պատմական համաձայնության են հասել |civilnet.am|

civilnet.am: ԱՄՆ-ը և Թալիբան արմատական շարժումը համաձայնագիր են կնքել, որը կոչված է խաղաղ գործընթաց սկսել Աֆղանստանում և վերջ դնել Ամերիկայի պատմության մեջ ամենաերկար պատերազմին, որը տասնյակ հազարավոր կյանքեր է խլել և միլիարդավոր դոլարներ արժեցել: ԱՄՆ-ն հույս ունի համաձայնագրի օգնությամբ վերջ դնել հակամարտության երկու տասնամյակին և տուն վերադարձնել Աֆղանստանում գտնվող 13 000 զինծառայողների: Համաձայնագրում ասվում է․ - ԱՄՆ-ը 14 ամսվա ընթացքում զորքերը դուրս կբերի, եթե թալիբները հետևեն պայմանավորվածություններին, - Համաձայնագրի ստորագրումից հետո պետք է բանակցություններ սկսվեն թալիբների և Աֆղանստանի կառավարության միջև, - Թալիբանը թույլ չի տա իր անդամներից ոչ մեկին, այդ թվում՝ Ալ Կաիդային, օգտագործել Աֆղանստանի տարածքը՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների անվտանգությունը խաթարելու համար, - ԱՄՆ-ը և Աֆղանստանի կառավարությունը 5 000 գերիների ազատ կարձակեն, Թալիբանը մինչև մարտի 10-ը ազատ կարձակի մինչև 1 000 գերիների։ «ԱՄՆ-ն, նրա դաշնակիցները և կոալիցիան կավարտեն Աֆղանստանից մնացած ուժերի դուրսբերումը համատեղ հռչակագրի հայտարարումից և ԱՄՆ-ի ու Թալիբանի միջև համաձայնագրի կնքումից հետո՝ 14 ամսվա ընթացքում», - ասված Է համաձայնագրի տեքստում: ԱՄՆ զորքերը Աֆղանստան են մտել գրեթե 19 տարի առաջ՝ 2001-ի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո։ Սա ամերիկյան պատմության մեջ ամենաերկար ռազմական արշավն է։ Հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 2 400 ամերիկացի զինվորական։  Շարունակությունը՝ civilnet.am-ում։
09:23 - 01 մարտի, 2020
ԱՄՆ-ը մտադիր Է «Թալիբան» շարժման հետ համաձայնագիրն ստորագրել փտրվարի 29-ին. Փոմպեո |armenpress.am|

ԱՄՆ-ը մտադիր Է «Թալիբան» շարժման հետ համաձայնագիրն ստորագրել փտրվարի 29-ին. Փոմպեո |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը մտադիր Է «Թալիբան» արմատական շարժման հետ համաձայնագիրն ստորագրել փետրվարի 29-ին: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հայտարարության մեջ, որը փետրվարի 21-ին հրապարակվել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսի Twitter-ում: «Վերջին շաբաթներին ազգային միասնության կառավարության հետ կոնսուլտացիաների ընթացքում ամերիկացի բանագնացները Դոհայում (Կատարի մայրաքաղաք) «Թալիբանի» ներկայացուցչիների հետ ըմբռնման են հասել Աֆղանստանում բռնության զգալի եւ համազգային կրճատման շուրջը: Սպասվում Է, որ այդ ըմբռնման հաջող իրականացման շրջանակում առաջ կմղվի համաձայնագրի ստորագրումն ԱՄՆ-ի եւ «Թալիբանի» միջեւ: Մենք ստորագրման ենք պատրաստվում փետրվարի 29-ին»,- նշված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:55 - 21 փետրվարի, 2020