Լեհաստան

Լեհաստան, պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում։

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը աջակցություն է ցուցաբերել Ուկրաինայից տեղափոխված հարյուրավոր հայերի

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը աջակցություն է ցուցաբերել Ուկրաինայից տեղափոխված հարյուրավոր հայերի

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված, անմիջապես ակտիվ կապ է պահպանել ինչպես Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ Լեհաստանի իրավասու մարմիների հետ՝ Ուկրաինայից Լեհաստան ՀՀ քաղաքացիների անցման դեպքում աջակցություն տրամադրելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Լեհաստանում ՀՀ դեսպանությունը: Ուկրաինայից Լեհաստան անցնող հայերին հնարավորինս արագ և օպերատիվ օժանդակելու նպատակով ԱԳ նախարարի հրամանով Լեհաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մարտի 1-ից գործուղվել է Ուկրաինայի հետ սահմանամերձ Առլամով (Arlamow) բնակավայր։ Լեհաստան տեղափոխված հարյուրավոր ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի տրամադրվել են հյուպատոսական խորհրդատվություն և աջակցություն՝ տեխնիկական հարցերով։ Համագործակցելով հայ համայնքի, ինչպես նաև «Լեհ-հայկական հիմնադրամի» հետ՝ կազմակերպվել են հարյուրավոր ՀՀ քաղաքացիների դիմավորումը, ինչպես նաև ցուցաբերվել առաջնային նշանակության աջակցություն։
19:06 - 23 մարտի, 2022
Լեհաստանի հատուկ ծառայությունները ԱԳՆ-ին խնդրում են վտարել 45 ռուս դիվանագետի
 |azatutyun.am|

Լեհաստանի հատուկ ծառայությունները ԱԳՆ-ին խնդրում են վտարել 45 ռուս դիվանագետի |azatutyun.am|

azatutyun.am: Լեհաստանի հատուկ ծառայությունները արտգործնախարարությանը խնդրում են վտարել 45 ռուս դիվանագետների, որոնցից մի քանիսը, ենթադրաբար, դիվանագիտական աշխատանքի քողի տակ աշխատում են Մոսկվայի գաղտնի ծառայություններում։ Այդ մասին այսօր հայտարարել է Լեհաստանի հակալրտեսական ծառայության ներկայացուցիչ Ստանիսլավ Զարինը: Լեհաստանի Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ ապացույցներ են ձեռք բերվել, որոնք փաստում են, որ «երկրում բացահայտված սպաների և նրանց հետ համագործակցող անձանց գործունեությունը ծառայում է ռուսական հետախուզական գործունեությանը՝ ուղղված միջազգային ասպարեզում Լեհաստանի Հանրապետության և նրա գործընկերների կայունության դեմ, և վտանգ է ներկայացնում Լեհաստանի շահերի և անվտանգության համար»։ Լեհաստանի կառավարության խոսնակի համաձայն՝ Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, և հետագա քայլերի վերաբերյալ որոշումները կհրապարակվեն հանդիպումից հետո։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ դիվանագետներին Լեհաստանից արտաքսելու դեպքում պատասխան քայլեր կձեռնարկեն: Անցած շաբաթ ռուս դիվանագետների արտաքսման մասին են հայտարարել նաև Բալթյան երկրները, Բուլղարիան։
14:34 - 23 մարտի, 2022
Լավրովը հայտարարել է, որ եթե ​​ՆԱՏՕ-ն խաղաղապահներ ուղարկի Ուկրաինա, ապա դա կլինի ուղիղ բախում ՌԴ  ԶՈՒ-ի և ՆԱՏՕ-ի միջև

Լավրովը հայտարարել է, որ եթե ​​ՆԱՏՕ-ն խաղաղապահներ ուղարկի Ուկրաինա, ապա դա կլինի ուղիղ բախում ՌԴ ԶՈՒ-ի և ՆԱՏՕ-ի միջև

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե ​​ՆԱՏՕ-ն իր խաղաղապահներին ուղարկի Ուկրաինա, ապա դա կլինի ուղիղ բախում ՌԴ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի միջև։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ «Մեր լեհ գործընկերներն արդեն հայտարարել են, որ ՆԱՏՕ գագաթնաժողով է լինելու, և պետք է խաղաղապահներ ուղարկել (Ուկրաինա- խմբ․): Հուսով եմ՝ նրանք հասկանում են, թե ինչ են խոսում։ Դա կլինի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի ուղիղ բախում, որից բոլորը ոչ միայն պարզապես ցանկանում էին խուսափել, այլև ասում էին, որ դա սկզբունքորեն չպետք է տեղի ունենա»,- ասել է Լավրովը։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին հայտարարել էր, որ երկիրը ՆԱՏՕ հաջորդ գագաթնաժողովում պաշտոնապես կներկայացնի Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը։ Այս առաջարկի մասին նա առաջին անգամ խոսել էր Ուկրաինա այցի ժամանակ։ Իսկ երեկ Ուկրաինայի և Լեհաստանի պաշտպանության նախարարները բանակցություններ են վարել ՆԱՏՕ գագաթնաժողովից առաջ։ 
13:12 - 23 մարտի, 2022
Բայդենը կմեկնի Լեհաստան՝ քննարկելու «միջազգային արձագանքը՝ ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուն»

Բայդենը կմեկնի Լեհաստան՝ քննարկելու «միջազգային արձագանքը՝ ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուն»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը կմեկնի Լեհաստան՝ քննարկելու «միջազգային արձագանքը՝ ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը, որի պատճառով հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամ է առաջացել»։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Reuters»-ը, հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։ Սպիտակ տունը նաև հայտնել է, որ Բայդենն այսօր զրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ քննարկելու «իրենց համակարգված պատասխանները՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման դեմ»։ Հինգշաբթի օրն էլ Բայդենը մասնակցելու է Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ արտակարգ գագաթնաժողովին, ինչպես նաև G7-ի հանդիպմանը։ Նա նաև կմիանա Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին։ Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակը հայտարարել էր, որ Բայդենը չի պլանավորում գնալ Ուկրաինա Եվրոպա այցի ընթացքում:
10:35 - 21 մարտի, 2022
Մոսկվան հույս ունի, որ Լեհաստանի՝ Ուկրաինա ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն ուղարկելու գաղափարը ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա

Մոսկվան հույս ունի, որ Լեհաստանի՝ Ուկրաինա ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն ուղարկելու գաղափարը ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան հույս ունի, որ Լեհաստանի՝ Ուկրաինա ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն ուղարկելու գաղափարը ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա, և որ ՆԱՏՕ-ն գիտակցում է ավելի խելամիտ և իրատեսական լինելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ «Լեհաստանի վարչապետ Մորավիեցկին առաջ է քաշում մի գաղափար, որը նրանք պատրաստվում են քննարկել մի քանի օրից՝ Ուկրաինա ուղարկել ՆԱՏՕ խաղաղապահ ուժեր։ Չեմ բացառում, որ եթե հանկարծ նման որոշում կայացվի, այն կենթադրի, որ այդ խաղաղապահ ուժերի հիմքը լինի լեհական կոնտինգենտը, որը վերահսկողության տակ կվերցնի արևմտյան Ուկրաինան և կմնա այնտ՝եղ երկար ժամանակ»,- ասել է Լավրովը «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի մասնակիցիների հետ հանդիպմանը։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին հայտարարել էր, որ երկիրը ՆԱՏՕ հաջորդ գագաթնաժողովում պաշտոնապես կներկայացնի Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը։ Այս առաջարկի մասին նա առաջին անգամ խոսել էր Ուկրաինա այցի ժամանակ։
21:02 - 19 մարտի, 2022
Լեհաստանի վարչապետը ԵՄ-ին առաջարկել է ամբողջությամբ դադարեցնել առևտուրը Ռուսաստանի հետ

Լեհաստանի վարչապետը ԵՄ-ին առաջարկել է ամբողջությամբ դադարեցնել առևտուրը Ռուսաստանի հետ

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին Եվրամիությանն առաջարկում է ամբողջությամբ դադարեցնել առևտուրը Ռուսաստանի հետ։ Այս մասին հաղորդում է ria.ru-ն։ «Ես ակնկալում եմ, որ եվրոպացի առաջնորդները կսթափվեն և Եվրախորհրդի հաջորդ նիստում կկարողանան ընդունել պատժամիջոցների նոր փաթեթ։ Լեհաստանն առաջարկում է այդ պատժամիջոցների փաթեթին շուտափույթ ավելացնել առևտրային շրջափակումը․․․Ռուսական դրոշով ռուսական նավերի մուտքի արգելք նավահանգիստներ, ինչպես նաև ցամաքային առևտրի արգելք»,- լրագրողներին ասել է Մորավիեցկին՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր շաբաթ օրը նախատեսված ակցիային՝ արգելափակելու ռուսական բեռնատար մեքենաների անցումը Լեհաստանի սահմանով։ Լեհաստանի վարչապետի խոսքով Ռուսաստանի այս ամբողջական անջատումը առևտրից ևս մեկ անգամ կստիպի նրանմտածել՝ ավելի լավ չէ՞ դադարեցնել այս սարսափելի պատերազմը․ «Եվ այստեղ ես ցուցարարների կողմից եմ»։
15:36 - 19 մարտի, 2022
Լեհաստանի փոխվարչապետի կարծիքով անհրաժեշտ է ունենալ ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն, հավանաբար ավելի լայն միջազգային կառույց, որը կգործի ուկրաինայի տարածքում

Լեհաստանի փոխվարչապետի կարծիքով անհրաժեշտ է ունենալ ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն, հավանաբար ավելի լայն միջազգային կառույց, որը կգործի ուկրաինայի տարածքում

Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին Կիևում նախագահ Զելենսկիի հետ հանդիպումից հետո կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է ունենալ ՆԱՏՕ խաղաղապահ առաքելությունն, հավանաբար ավելի լայն միջազգային կառույց, որը կգործի ուկրաինայի տարածքում, կպաշտպանի ինքն իրեն։ Այս մասին հաղորդում է Ukrinform-ը։ Կաչինսկին ընդգծել է, որ Ուկրաինան ինքնիշխան պետություն է, և եթե համաձայնի նման առաքելությանը, դա բավարար կլինի միջազգային իրավունքի տեսանկյունից, և չի լինի Casus belli (գործողություն կամ իրավիճակ, որը կհրահրի պատերազմ- խմբ․)։ Հիշեցնենք՝ երեկ Լեհաստանի, Չեխիայի, Սլովենիայի վարչապետերը՝ որպես Եվրոպական խորհրդի ներկայացուցիչներ, մեկնել էին Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և վարչապետ Դենիս Շմիհալին։ Ըստ Լեհաստանի նախարարների աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ այցի նպատակն է եղել հաստատել ողջ Եվրամիության միանշանակ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու անկախությանը։
13:26 - 16 մարտի, 2022
Բանակցություններում դիրքորոշումները հիմա ավելի իրատեսական են հնչում․ Զելենսկի

Բանակցություններում դիրքորոշումները հիմա ավելի իրատեսական են հնչում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական ուղերձի ընթացքում խոսել է Ռուսաստանի հետ բանակցությունների մասին՝ նշելով, որ հանդիպումները շարունակվում են, և բանակցություններում դիրքորոշումները հիմա ավելի իրատեսական են հնչում։ «Բայց դեռ ժամանակ է անհրաժեշտ, որ որոշումները բխեն Ուկրաինայի շահերից»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ ռուսական կողմի հրետանու հարվածներից ևս երկու լրագրող է սպանվել․ նրանցից մեկն ուկրաինացի է, մյուսը՝ ամերիկյան Fox News-ի ներակայցուցիչ․ «Եվս մի լրագրող ծանր վիրավորվել է։ Հրետակոծությունը տեղի է ունեցել Կիևի շրջանում»։ Նա նշել է, որ երեք գործընկեր և Ուկրաինայի բարեկամ պետությունների՝ Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետերն այցելել են Կիև։ Լեհաստանը ներկայացնում էր նաև փոխվարչապետը։ Զելենսկին հույս է հայտնել, որ այսօր տեղի կունենա Խարկովի շրջանի Իզյում քաղաքից բնակիչներին փրկելու գործողությունը։ Նրա խոսքով՝ մարդասիրական միջանցքի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։
10:21 - 16 մարտի, 2022
Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետերը կմեկնեն Կիև․ նրանք կհանդիպեն Զելենսկու և Շմիհալի հետ

Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետերը կմեկնեն Կիև․ նրանք կհանդիպեն Զելենսկու և Շմիհալի հետ

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին և փոխվարչապետ, Ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի նախագահ Յարոսլավ Կաչինսկին, Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան և Սլովենիայի վարչապետ Յանեշ Յանշան՝ որպես Եվրոպական խորհրդի ներկայացուցիչներ, մեկնում են Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և վարչապետ Դենիս Շմիհալին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Լեհաստանի նախարարների աշխատակազմը։Հաղորդագրության մեջ նշվում է, որ այցը կազմակերպվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համաձայնությամբ։ «Այցի նպատակն է հաստատել ողջ Եվրամիության միանշանակ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու անկախությանը։ Այս այցի նպատակն է նաև աջակցության լայն փաթեթ ներկայացնել Ուկրաինային և ուկրաինացիներին»։
12:36 - 15 մարտի, 2022
Կարծում եմ՝ այս պահին Պուտինը կարող է կիրառել հնարավոր ամեն ինչ, հատկապես, երբ դժվար իրավիճակում է․ Անջեյ Դուդա

Կարծում եմ՝ այս պահին Պուտինը կարող է կիրառել հնարավոր ամեն ինչ, հատկապես, երբ դժվար իրավիճակում է․ Անջեյ Դուդա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր ասել է, որ Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառումը «կփոխի խաղի կանոնները», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն կվերանայի իր դիրքորոշումն ուկրաինական հակամարտությանը միջամտելու վերաբերյալ։ Լեհաստանի առաջնորդը նաև կարծիք է հայտնել, որ ռուսական ղեկավարությունն ունակ է այդ քայլին դիմելու։ «Եթե ինձ հարցնում եք, թե արդյոք Պուտինը կարող է քիմիական զենք կիրառել, ապա, կարծում եմ, այս պահին Պուտինը կարող է կիրառել հնարավոր ամեն ինչ, հատկապես, երբ դժվար իրավիճակում է։ Նա արդեն պարտվել է այս պատերազմը քաղաքական տեսանկյունից, ռազմական տեսանկյունից նույնպես ակնհայտորեն չի հաղթում»,- ասել է Դուդան։ Նա զգուշացրել է, որ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման դեպքում սպառնալիքն ուղղված կլինի ոչ միայն Եվրոպային, այլև ողջ աշխարհին, և ՆԱՏՕ-ն ստիպված կլինի ինչ-որ բան որոշել։   Նորա Վանյան
17:13 - 13 մարտի, 2022
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել Լեհաստանի առաջարկած «ՄիԳ-29» կործանիչներն Ուկրաինա հասցնելու մասով շտապ որոշում կայացնելու

Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել Լեհաստանի առաջարկած «ՄիԳ-29» կործանիչներն Ուկրաինա հասցնելու մասով շտապ որոշում կայացնելու

Ուկրաինան իր գործընկերներին կրկնում է ռուսական ներխուժման առաջին իսկ օրվանից՝ եթե չփակեք երկինքը, պատասխանատվություն եք կրելու այս մեծ հումանիտար աղետի համար: Այս մասին, ինչպես փոխանցում է unian.net-ը, հայտնել է Զելենսկին։ «Աշխարհի մարդասիրական պարտքն է արձագանքել: Բայց լուծում չկա: Մենք երախտապարտ ենք Լեհաստանին այլընտրանքի՝ Ուկրաինային մարտական   ինքնաթիռներ տրամադրելու պատրաստակամության համար: Խնդիրը նյութատեխնիկական ապահովման մեջ է: Իրականում, տեխնիկական խնդիր է»,-ասել է Ուկրաինայի նախագահը։ «Լեհաստանի կողմից կա պաշտոնական որոշում՝ ինքնաթիռներ տեղափոխելու ամերիկյան բազա։ Նաև հաստատված է, բոլորս լսել ենք, կարդացել ենք լրատվամիջոցներից, որ ամերիկյան կողմի և Լեհաստանի միջև համաձայնություն է ձեռք բերվել։ Միևնույն ժամանակ, մենք լսում ենք, որ Լեհաստանի առաջարկն, իբր, հիմնավորված չէ։ Եվ դա ասում են Վաշինգտոնում: Սա նույնպես մենք կարդացել և տեսել ենք։ Այսպիսով, ե՞րբ կլինի որոշումը: Լսե՛ք, մեզ մոտ պատերազմ է։ Դա, ախր, պինգ-պոնգ չէ, խոսքը մարդկային կյանքի մասին է։ Մենք կրկին խնդրում ենք ձեզ. արա՛գ լուծեք այս հարցը»,- կոչ է արել Զելենսկին։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները մերժել էր ՆԱՏՕ դաշնակից Լեհաստանի՝ իր ռուսական արտադրության «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում գտնվող ամերիկյան բազա տեղափոխելու առաջարկը։ Հրթիռներն ամերիկյան բազա պետք է տեղափոխվեին, որ հետո համալրեին Ուկրաինայի օդուժը։   
16:18 - 09 մարտի, 2022
ԱՄՆ-ն մերժել է Լեհաստանի՝ իր ռուսական արտադրության «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում գտնվող ամերիկյան բազա տեղափոխելու առաջարկը

ԱՄՆ-ն մերժել է Լեհաստանի՝ իր ռուսական արտադրության «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում գտնվող ամերիկյան բազա տեղափոխելու առաջարկը

Միացյալ Նահանգները մերժել է ՆԱՏՕ-ի դաշնակից Լեհաստանի՝ իր ռուսական արտադրության «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում գտնվող ամերիկյան բազա տեղափոխելու անսպասելի առաջարկը։ Հրթիռներն ամերիկյան բազա պետք է տեղափոխվեին, որ հետո համալրեին Ուկրաինայի օդուժը։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։ Պենտագոնից հայտնել են, որ ՆԱՏՕ տարածքից պատերազմի գոտի մարտական ինքնաթիռներ թռչելու հեռանկարը «լուրջ անհանգստություն է առաջացնում ողջ դաշինքի համար»։ «Մեզ համար պարզապես պարզ չէ, թե արդյոք դրա համար բովանդակային հիմնավորում կա։ Մենք կշարունակենք խորհրդակցել Լեհաստանի և ՆԱՏՕ մեր մյուս դաշնակիցների հետ այս հարցի և դրա լոգիստիկ մարտահրավերների շուրջ, բայց մենք չենք հավատում, որ Լեհաստանի առաջարկը հիմնավորված է»,- անդրադառնալով Լեհաստանի առաջարկին՝ ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ պատրաստ է իր «ՄիԳ-29» ինքնաթիռները տեղակայել Գերմանիայի «Ռամշտեյն» ավիաբազայում և դրանք թողնել ԱՄՆ տրամադրության տակ։ Լեհաստանը հորդորել էր նույնն անել դաշինքի մյուս անդամներին, որոնք ունեն նման այլ ինքնաթիռներ։ «Իմ տեղեկություններով մեզ հետ նախնական խորհրդակցություն չի եղել այն մասին, որ նրանք (Լեհաստանը- խմբ․) ծրագրել են մեզ տալ այդ ինքնաթիռները։ Այսպիսով, կարծում եմ, որ դա լեհերի կողմից անակնկալ քայլ էր»,- ասել է ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը։ Լեհաստանն աջակցում է Ուկրաինային պաշտպանական զինատեսակներով, սակայն հայտարարել է, որ ինքնաթիռներ չի ուղարկի, քանի որ ոչ ՆԱՏՕ անդամ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության անմիջական կողմ չէ։
12:18 - 09 մարտի, 2022