ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է․ ոստիկանությու

Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է․ ոստիկանությու

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հիշեցնում է, որ Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է։ Հաղորդագրության մեջ ասվում է, թե կան վարորդներ, որոնք առանց թույլտվության մեքենաների խլացուցիչները վերասարքավորում են բարձր ձայնով երթևեկելու համար: Աղմուկն անհանգստացնում է քաղաքացիներին, իսկ խլացուցիչից արտանետվող գազերն այլևս նորմայի սահմաններում չեն:Կան նաև վարորդներ, ովքեր մեքենան գնում են` չիմանալով, որ խլացուցիչը վերասարքավորված է: Երկու դեպքում էլ ճանապարհային ոստիկանները հայտնաբերելով նման տրասնսպորտային միջոցներ` վարորդներին հորդորում են տեխսպասարկման կետերում վերացնել թերությունները: Փորձագետները փաստում են, որ շուկայում կան հեռակառավարման վահանակով կառավարվող սարքեր, որոնց միջոցով վարորդները, սպորտային մեքենայի ձայն ստանալու համար, դարձյալ վերասարքավորում են խլացուցիչները, ինչը նույնպես անթույլատրելի է: Պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայությունների ընթացքում ճանապարհային ոստիկաններն առանձնակի ուշադրություն են դարձնում և հայտնաբերում են վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցներ: Նման մեքենաներով երթևեկող վարորդների նկատմամբ կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` 123-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, ինչպես և վերցվում է տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և վարորդին տրամադրվում է ժամանակավոր վկայական, որպեսզի տասը օրվա ընթացքում նա վերացնի թերությունը և տրանսպորտային միջոցը ներկայացնի ճանապարհային ոստիկանություն: ՃՈ-ն հորդորում է բոլոր այն վարորդներին, ովքեր առանց թույլտվության բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորել են իրենց տրանսպորտային միջոցների խլացուցիչները, վարչական պատասխանատվությունից խուսափելու համար վերացնեն թերությունները:
15:58 - 20 մայիսի, 2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման պահանջների կատարումը

Ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման պահանջների կատարումը

Հանրապետության ողջ տարածքում մայիսի 19-ի վաղ առավոտից ոստիկանության ծառայողները շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը և՛ կանգառներում, և՛ շրջիկ վերակարգերով՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։ Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանները հսկողություն են իրականացնում, որ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով տեղափոխվեն միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ի դեպ, կանգնած ուղևորներ կարող են տեղափոխել բացառապես 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցները։ «Կանգնած ուղևորների միջև պետք է պահպանվի առնվազն 1 մետր հեռավորություն։ Ոստիկանները հետևում են, որ ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ, որպեսզի ուղևորներն ախտահանեն ձեռքերը։ Հետևում են, որ ուղևորներն ու վարորդը պարտադիր կրեն պաշտպանիչ դիմակներ։ Ոստիկանության ծառայողները և՛ վարորդներին, և՛ ուղևորներին հիշեցնում են, որ անվտանգության կանոնների խախտումները կառաջացնեն օրենքով սահմանված պատասխանատվություն։ Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները. դա բխում է բոլորիս շահերից»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
19:18 - 19 մայիսի, 2020
Ոստիկանությունում կարգապահությանն ու օրինականության վերահսկողության ապահովման նպատակով տեղի է ունցել աշխատանքային խորհրդակցություն

Ոստիկանությունում կարգապահությանն ու օրինականության վերահսկողության ապահովման նպատակով տեղի է ունցել աշխատանքային խորհրդակցություն

Մայիսի 18-ին ՀՀ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն էր այցելել ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Մկրտչյանը։ Այս մասին հատնում են ՀՀ ոստիկանությունից: ՈԶ գլխավոր վարչության անձնակազմի և ենթակա զորամասերի հրամանատարների ու տեղակալների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էին ՈԶ հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Վ. Ղազարյանը և ոստիկանության ՆԱՎ պետ Ա. Մկրտչյանը։ Խորհրդակցության հիմնական թեման էր ոստիկանության համակարգում կարգապահությանն ու օրինականության ապահովմանն ուղղված ներքին վերահսկողության պահպանումը և դրա ապահովման ուղղությամբ համագործակցության կազմակերպումը: Բարձրացված խնդիրները քննարկվեցին հարցուպատասխանի միջոցով։ Ամփոփմանը ՈԶ հրամանատար Վ. Ղազարյանը հավաստիացրեց, որ Ոստիկանության զորքերն իր ծառայողամարտական գործունեության մեջ անվերապահորեն հետևում է վերոհիշյալ խնդիրների իրականացմանը։
09:04 - 19 մայիսի, 2020
Այսօրվանից ողջ ծավալով գործում են ոստիկանության՝ հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումները

Այսօրվանից ողջ ծավալով գործում են ոստիկանության՝ հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումները

Այսօրվանից ողջ ծավալով գործում են ոստիկանության՝ հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումները, այդ թվում՝ հաշվառման-քննական բաժանմունքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նկատի ունենալով տևական ժամանակ կուտակված խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունը՝ հաշվառման-քննական բաժանմունքներն աշխատում են նախատեսված աշխատանքային ժամերից ավելի ու գործելու են նաև շաբաթ և կիրակի օրերին: Արվում է առավելագույնը քաղաքացիների խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար: Ոստիկանությունն այդ հանձնառությունը կատարելու գործում ակնկալում է քաղաքացիների աջակցությունը. առանց համընդհանուր օրինահարգության անհնար է հասնել մեր միասնական նպատակների իրականացմանը: «Կոչ ենք անում մեր քաղաքացիներին անվերապահորեն կատարել համավարակի պայմաններում անձնական և հանրային անվտանգության ապահովման պահանջները՝ պահեք սոցիալական տարածություն, դիմակ կրեք, պահպանեք սպասարկվող խմբի սահմանված թվակազմը:Ամեն ոք պետք է հասկանա, որ իրավունքներից զատ ունի նաև պարտականություններ, որոնց կատարումն ուղղված է իր, հարազատների, ողջ հանրության անվտանգության ապահովմանը: Բոլորիդ մաղթում ենք համակեցության կանոնների պահպանում, արդյունավետ փոխգործակցություն և առողջություն»,- գրել է նա:
21:08 - 18 մայիսի, 2020
Ոստիկանությունը հայտնաբերել է առանց դիմակ ուղևոր տեղափոխող մի քանի տրանսպորտային միջոց

Ոստիկանությունը հայտնաբերել է առանց դիմակ ուղևոր տեղափոխող մի քանի տրանսպորտային միջոց

ՀՀ ոստիկանությունը մայիսի 18-ին հայտնաբերել է մի քանի հասարակական տրանսպորտային միջոց, որոնց մեջ կային առանց դիմակի անձինք։ Ուղևորներն իջեցվել են, իսկ ավտոբուսները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման կատարումը։ Մայիսի 18-ին հանրապետության ողջ տարածքում վերսկսվեց կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող հասարակական տրանսպորտի գործունեությունը։ Պարետի որոշման համաձայն՝միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ, ընդ որում, արգելվում է հավելյալ ինքնաշեն նստելատեղերի ավելացումը։ Կանգնած ուղևորներ կարող են տեղափոխել բացառապես 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցները։ Կանգնած ուղևորների միջև պետք է պահպանվի առնվազն 1 մետր հեռավորություն։ Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր պետք է տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ, որպեսզի ուղևորներն ախտահանեն ձեռքերը։ Ուղևորներն ու վարորդը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։ Շահագործվող բոլոր ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներում, ուղևորներին տեսանելի հատվածներում, պարտադիր պետք է փակցվեն այդ մասին տեղեկատվական թերթիկներ։ Անվտանգության կանոնների խախտումները կառաջացնեն օրենքով սահմանված պատասխանատվություն։ Մայիսի 18-ի վաղ առավոտից այս ամենի մասին ուղևորներին ու վարորդներին հիշեցնում են ինչպես կանգառներում, այնպես էլ շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանները։ Հայտնաբերվեց մի քանի հասարակական տրանսպորտային միջոց, որոնց մեջ կային առանց դիմակի անձինք։ Ուղևորներն իջեցվեցին, իսկ ավտոբուսները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։ Արտակարգ ռեժիմով ծառայության են անցել նաև Երևանի մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները։ Նրանք հետևում են, որ մետրոյից օգտվեն բացառապես պաշտպանիչ դիմակ կրող անձինք։ Հետևում են նաև, որ կայարաններում և վագոններում մարդիկ պահպանեն սոցիալական հեռավորություն։ Հարգելի՛քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները, դա բխում է բոլորիս շահերից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 
19:07 - 18 մայիսի, 2020
Տրամաբանական էր, որ քաղաքացիների կուտակումներ են լինելու, բոլորն էլ գիտեին՝ այսօր սպասարկման առաջին օրն է, և սպասելի էր, որ շատ մարդ է լինելու. Հաշվառման-քննական բաժնի պետը՝ առաջացած հերթի մասին |tert.am|

Տրամաբանական էր, որ քաղաքացիների կուտակումներ են լինելու, բոլորն էլ գիտեին՝ այսօր սպասարկման առաջին օրն է, և սպասելի էր, որ շատ մարդ է լինելու. Հաշվառման-քննական բաժնի պետը՝ առաջացած հերթի մասին |tert.am|

tert.am: Երևանի հաշվռման-քննական բաժանմունքը շուրջ երկու ամիս քաղաքացիներին չի սպասարկել, դրա մասին բոլորը գիտեն, և սպասելի էր, որ կուտակումներ էին լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Սարգսյանը՝ խոսելով Երևանի տրանսպորտային միջոցների տեխզննման կայանում կուտակված հերթերի և սոցիալական հեռավորությունը չպահպանելու մասին: «Միասին կբարձրանանք, և դուք ինքներդ կտեսնեք, թե ներսում աշխատանքը բավարար է կատարվում, թե ոչ: Մենք աշխատում ենք և քաղաքացիներին սպասարկում ենք արտակարգ պայմաններում: Այս կուտակումն առաջացել է առավոտյան իննին հինգ պակասից, և հիմա տեսնում եք 15-20 հոգի, որոնք ուզում են առաջինը և րոպե առաջ մտնել հաշվառման-քննական ստորաբաժանման տարածք»,- ասաց նա: Սարգսյանը նշեց, որ բաժանմունքն առանց ընդմիջումների է աշխատում և հնարավորինս արագ է փորձում սպասարկել: Նրա խոսքով՝ այսօր հավաքված քաղաքացիները երկու խմբով էին եկել, մի մասը՝ վարորդական իրավունքի քննություններ հանձնելու համար, իսկ մյուսը՝ հաշվառման ստորաբաժանման կողմից սպասարկվելու համար: «Վարորդական վկայականներ ստանալու համար քաղաքացիներ այլևս չկան: Տրամաբանական էր, որ քաղաքացիների կուտակումներ են լինելու, բոլոր քաղաքացիներն էլ գիտեին՝ այսօր սպասարկման առաջին օրն է, և սպասելի էր, որ շատ մարդ է լինելու: Այն քաղաքացիները, որոնք բողոքում են, որ հերթը դանդաղ է առաջ գնում, պետք է գիատկցեն, որ բացի իրենցից, նաև այլ քաղաքացիներ են սպասարկվում»,- նշեց նա: Հաշվառման-քննական բաժնի պետը նշեց, որ այն ինքնուրույն ցուցակագրումը, որը քաղաքացիներն են արել, որևէ տեղ նշված չէ, բայց քանի որ իրենց մեջ ցուցակագրվել են աշխատակազմն այդ հերթականությամբ ընդունել է նրանց:
16:40 - 18 մայիսի, 2020
Ոստիկանապետը հանձնարարել է բացառել կոռուպցիոն ռիսկներն ու ոստիկան-կրիմինալ կապը

Ոստիկանապետը հանձնարարել է բացառել կոռուպցիոն ռիսկներն ու ոստիկան-կրիմինալ կապը

  Ոստիկանությունում այսօր՝ մայիսի 15–ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Արման Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։ Ներկա են եղել ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներ, վարչությունների ու տարածքային բաժինների պետեր, ծառայության գծով տեղակալներ։ Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետը վեր է հանել արտաքին ծառայության թերությունները։ Արման Սարգսյանը խոսելով համայնքային ոստիկանների ծառայության մասին՝ նշել է, որ նրանք պետք է իդեալական տիրապետեն իրենց հատկացված տարածքների իրավիճակներին։ Արման Սարգսյանը կարևորել է հանցագործությունների կանխման ու նախականխման միջոցառումները և պրոֆիլակտիկ աշխատանքներին նոր թափ հաղորդելու համար տվել կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։ Ոստիկանության պետը խիստ հանձնարարել է բացառել կոռուպցիոն ռիսկներն ու ոստիկան-կրիմինալ կապը։ Նման դեպքեր բացահայտվելու դեպքում ծառայողը կենթարկվի խիստ պատասխանատվության։ Համավարակի դեմ պայքարի շրջանակներում հանձնարարվել է նաև անվերապահորեն ապահովել ՀՀ Պարետի որոշումների կատարումը։ Խոսվել է ճանապարհային ոստիկանության և պարեկապահակետային ծառայության աշխատանքի մասին։ Ոստիկանության պետը հանձնարարել է քաղաքացիների հետ լինել կոռեկտ, իսկ հանցագործների հետ լինել վճռական։ Խորհրդակցությանը քննարկվել են նաև ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, կադրային քաղաքականության և ծառայությանը վերաբերող այլ հարցեր։    
19:54 - 15 մայիսի, 2020
Հայաստանը բաժանվելու է 119 շրջանների, որտեղ գործելու են ոստիկանության և ԱԻՆ-ի 1-ական խմբեր |hetq.am|

Հայաստանը բաժանվելու է 119 շրջանների, որտեղ գործելու են ոստիկանության և ԱԻՆ-ի 1-ական խմբեր |hetq.am|

hetq.am: Քաղաքացիների տեղորոշման համակարգի գործունեությունը շատ կարևոր է, և շուտով ներդրվելու է նոր համակարգ, որը կնպաստի ինքնամեկուսացած կամ մեկուսացած քաղաքացիների կողմից կանոնների պահպանմանը: Ազգային ժողովի հատուկ նիստում խոսելով ներդրվելիք նոր համակարգի մասին՝ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց հետևյալը. «Հայաստանը բաժանվելու է 119 շրջանների: Այդ շրջաններում գործելու են ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակիցների 1-ական խմբեր, որոնք ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց ինքնամեկուսացման փաստը պետք է ստուգեն և համակարգին ազդանշան տան: Ինչ վերաբերում է տեղորոշման համակարգին, ապա մենք ունեցել ենք 1938 հիվանդի կոնտակտավոր անձանց տեղորոշում: Եվ մոտավորապես այդ թիվը համակարգով տված է եղել 36 հազար, այդ մարդկանցից ֆիլտրվել են այն անձանց շրջանակը, որոնց հետ հիվանդը իսկապես կոնտակտ է ունեցել»,- ասաց Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետի պնդմամբ՝ քաղաքացիների տեղորոշման համակարգը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը ավելացնում է 20-30 տոկոսով:
17:25 - 14 մայիսի, 2020
Աննա Դանիբեկյանի անձնական կյանքի եւ բժշկական գաղտնիքի մասին տեղեկություն հրապարակելու փաստով քրեական գործ է հարուցվել |armtimes.com|

Աննա Դանիբեկյանի անձնական կյանքի եւ բժշկական գաղտնիքի մասին տեղեկություն հրապարակելու փաստով քրեական գործ է հարուցվել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարության հիման վրա Քրեական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Վերջինիս խոսքով՝ քրեական գործը հարուցվել է մայիսի 7-ին՝ ՀՀ ՔՕ-ի 144-րդ հոդվածով եւ 145-րդ հոդվածի 1-ին մասով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաեւ՝ առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից անձի հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելու համար: Ջանոյանը նշեց, որ հարուցված քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմին: Ավելին՝ armtimes.com-ում
14:28 - 14 մայիսի, 2020
Առգրավված կամ կամավոր հանձնված զենքը կարող է հանձնվել կոմիսիոն վաճառքի |armenpress.am|

Առգրավված կամ կամավոր հանձնված զենքը կարող է հանձնվել կոմիսիոն վաճառքի |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը սահմանեց առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքերի ու ռազմամթերքի ընդունման կարգը: Սույն կարգով կարգավորվում է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից հանրային իշխանության մարմիններից, հասարակական կազմակերպություններից, իրավաբանական ու ֆիզիկական անձանցից առգրավված (վերցված), կամավոր հանձնված, գտնված զենքը և ռազմամթերքը Ոստիկանության տնտեսական վարչության զինապահեստ ընդունելու գործընթացը: Ոստիկանության ստորաբաժանումները պարտավոր են զենքը տասնօրյա ժամկետում ուղարկել Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ հետազոտության կամ փորձաքննության, ինչպես նաեւ համապատասխան հաշվառումներով ստուգելու համար: Ըստ հիմնավորման, Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում հետազոտված կամ փորձաքննության ենթարկված զենքը խմբավորվում ու պահեստավորվում է: Վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին կամ քրեական գործը կարճելու մասին որոշումների, դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումների կամ դատավաճիռների առկայության դեպքում, զենքը (այդ թվում՝ (իրեղեն ապացույց ճանաչված և դրա պահելու անհրաժեշտությունը վերացած) հանձնվում է զինապահեստ: Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի եզրակացության հիման վրա Ոստիկանության տնտեսական վարչությունը կազմակերպում է զենքի ընդունումը զինապահեստ: Զինապահեստ ընդունելիս զենքը հաշվառվում է Ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով: Զինապահեստ ընդունված օգտագործման համար պիտանի զենքը ոչնչացման ենթակա չէ: Օգտագործման համար պիտանի զենքը հաշվառվում է Ոստիկանության սպառազինության մեջ` հետագայում Ոստիկանության ստորաբաժանումների կողմից ծառայողական նպատակներով օգտագործելու համար: Զինապահեստ ընդունված քաղաքացիական եւ ծառայողական զենքը հանձնվում է կոմիսիոն վաճառքի (մատակարար իրավաբանական անձի համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում), որից ստացված գումարը փոխանցվում է ՀՀ պետական բյուջե: Զինապահեստ ընդունված օգտագործման համար ոչ պիտանի զենքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է ոչնչացման:
13:33 - 14 մայիսի, 2020