ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

2017-ին 4 հայագիտական կենտրոն էր ֆինանսավորում, իսկ 2020 թ-ին դրանց թիվը հասել է 10-ի․ Արայիկ Հարությունյան |tert.am|

2017-ին 4 հայագիտական կենտրոն էր ֆինանսավորում, իսկ 2020 թ-ին դրանց թիվը հասել է 10-ի․ Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Ազգային ժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում է  «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման պատասխանը,  որով խմբակցությունը պահանջում է նախարարի հրաժարականը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը նշեց, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ելույթում իրենց հարցապնդմանը անդրադարձ չկատարեց: «Ավելի շատ տեխնիկական ուղղվածության վրա է շեշտը դրվում և չի քաջալերվում օրինակ՝ հումանիտար ուղղությունը և արդյունքում չի կարո՞ղ տուժել հայագիտությունը»,-հարցրեց նա: Արայիկ Հարությունյանը չհամաձայնեց ասվածի հետ և նշեց, որ բալանսը պահվում է: «Բացի այդ, հայագիտությանը մենք ուշադրության ենք դարձնում Հայաստանի սահմաններից դուրս ևս, իհարկե, դուք սրա մասին չեք խոսում, բայց 2017 թվականին 4 հայագիտական կենտրոն էր ֆինանսավորում, իսկ 2020 թվականին դրանց թիվը հասել է 10-ի»,-ասաց նա: Ավելին՝ tert.am-ում
15:38 - 16 սեպտեմբերի, 2020
ԼՀԿ-ի այս նախաձեռնությունն ավելի կուժեղացնի նախարարությանը. ԿԳՄՍ նախարարը՝ հրաժարականի պահանջի մասին |armenpress.am|

ԼՀԿ-ի այս նախաձեռնությունն ավելի կուժեղացնի նախարարությանը. ԿԳՄՍ նախարարը՝ հրաժարականի պահանջի մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել՝ խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժների և արագացումների կամ դանդաղումներ հարուցելու համար: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց նախարար Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխանեց «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման, որով պահանջում են Հարությունյանի հրաժարականը: Արայիկ Հարությունյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց հարցապնդման պատասխանը: «Իրականում «Լուսավոր Հայաստան»-ի այս նախաձեռնությունը սրանով ավելի կուժեղացնի նախարարությունը, որովհետև հաճախ կան դիտարկումներ, թե մենք չենք ներկայացնում մեր ամբողջ արածը, իսկ դրանք շատ են, և սա լավ առիթ է: Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, իմ կարծիքով, բնական են»,-ասաց նախարարը: Հարությունյանը նշեց՝  կրթության ոլորտից է, լավագույնս տեղյակ է եղել այն ծանրությանը, որ վերցրել է ոլորտում՝ բարեփոխումներ նախաձեռնելով, և թե դա ինչ դիմադրության է արժանանալու: Նա հիշեցրեց՝ դեռ 2018-ին խոսել է այդ ծանր բարեփոխումների մասին, երբ մեծ խմբեր զրկվելու են կոմֆորտի իրենց գոտում մնալուց կամ ստիպված էին տեղափոխվել այլ գոտի: Նախարարն անդրադառնալով՝ իր բնորոշմամբ մեծ բարեփոխումների շուրջ լարվածության պատճառներին՝  նշեց, որ կան օբյեկտիվ պատճառներ: Ըստ ամենայնի հանրության, ԱԺ-ի, մի շարք շահագրգիռ կողմերի՝ մի կողմից և նախարարության միջև մյուս կողմից՝ գոյություն ունեցող կոմունիկացիոն հարցերն են, որոնք շտկելի են: Հարությունյանի կարծիքով՝ թեպետ կան և ծայրահեղ սուբյեկտիվ պատճառներ, որոնց մեծ մասն անընդունելի է, անհասկանալի և մերժելի: «Կառավարությունը, նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժների և արագացումների կամ դանդաղումներ հարուցելու համար: Մենք նման արագացումներ տեսել ենք 12-ամյա կրթական համակարգին անցնելիս կամ Բոլոնիայի գործընթացում, երբ ձևը ստանձնել ենք, իսկ բովանդակությունը՝ ոչ: Մեր կարծիքով՝ տասնյակ և հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ իրենց վրա զգացել են բարեփոխումների կառուցվածքային, ենթակառուցվածքային, նյութականին միտված բարերար ազդեցությունները, տասնյակ նոր դպրոցներ, մշակութային հաստատություններ են ստեղծվել, նորոգվել և ստեղծվում համայնքներում»,-ասաց նախարարն ու թվեց, թե որտեղ ինչ աշխատանք է արվել: Հարությունյանը շեշտեց՝ Հայաստանի պատմության մեջ հնարավոր չի լինի գտնել մի իրավիճակ, երբ որևէ գերատեսչություն այս ծավալի հայեցակարգային ու մայր օրենքներ, փաստաթղթեր զուգահեռ մշակի ու ներկայացնի: Նախարարը թվեց դրանք՝  Նախադպրոցական կրթության մասին օրենքն ընդունվել է, Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը հաջորդ շաբաթ կլինի ԱԺ-ում, հինգ ոլորտային ռազմավարություններ, որոնց մի մասը հաջորդ ամիս կդրվի հանրային քննարկումների, Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների փաթեթն արդեն ընդունվել է: «Մենք չենք ուզում շտապել և ունենալ այնպիսի մի փաստաթուղթ, որը երբեք չի կատարվի, ինչը եղել է նախկինում: Ու մտահոգ այս «յարուսը» ժամանակին չէր մտահոգվում, որ ռազմավարությունը չկար կամ իրենց մասնակցությամբ կառավարությունը չի հետևում այդ ռազմավարությանը»,-ասաց Հարությունյանն ու շեշտեց՝ այն պահին, երբ քաղաքական թիմն արձանագրի, որ սխալ ուղղությամբ են գնում, մեկ րոպե ավելի չի զբաղեցնի այդ պաշտոնը:
15:20 - 16 սեպտեմբերի, 2020
Ծնողները, ովքեր երեխաներին ուղարկում են դպրոց, ընդունում են կանոնների անհրաժեշտությունը․ ԿԳՄՍ նախարարը՝ աշակերտների՝ դիմակ կրելու պահանջի մասին |shantnews.am|

Ծնողները, ովքեր երեխաներին ուղարկում են դպրոց, ընդունում են կանոնների անհրաժեշտությունը․ ԿԳՄՍ նախարարը՝ աշակերտների՝ դիմակ կրելու պահանջի մասին |shantnews.am|

shantnews.am: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է աշակերտների՝ դիմակ կրելու պահանջին: «Աշակերտները մեր ընտանիքներում մեծացող երեխաներ են, մեր հարազատների, իմ գործընկերների ընտանիքներում մեծացող երեխաներ են: Ես չգիտեմ՝ ինչ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նախարարությունն ընդունել է այդպիսի կանոնակարգում կամ Առողջապահության նախարարությունը տվել է այնպիսի ցուցումներ, որ ազդելու է սերունդների առողջության վրա: Խելագարության կանխավարկածը չեմ կարողանում հասկանալ: Սրան պետք է լրատվամիջոցներն էլ անդրադառնան, ֆեյք էջերում ստեղծվող էջերին չգնան: Տեսնելով ինչ խնդիրներ են առաջանում, հետևելով ընթացին՝ մենք փոփոխություններ կանենք, եթե դրա անհրաժեշտոթյունը լինի: Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց Հարությունյանը: Նա նշեց, որ հանրությունը և այն ծնողները, ովքեր երեխաներին ուղարկում են դպրոց, ընդունում են կանոնների անհրաժեշտությունը:
13:17 - 16 սեպտեմբերի, 2020
Հիմքեր լինելու դեպքում Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից հրաժարական կտա |armenpress.am|

Հիմքեր լինելու դեպքում Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից հրաժարական կտա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ հրաժարականի դիմում կգրի, եթե դրա համար հիմքեր լինեն: Նա այս մասին ասաց հրավիրված ասուլիսի ժամանակ: «Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն բանի հետ, որ բարեփոխումների արդյունքում ունենալու ենք մի սերունդ, որն իրենց հենքը չի հանդիսանալու, լինելու է քննադատող ու վերլուծող: Իսկ վերլուծող սերունդն այդ շրջանակներին չի սատարելու»,- նշեց նախարարը: Անդրադառնալով բողոքող խմբերի հետ չհանդիպելուն՝ Հարությունյանն ասաց, որ բոլոր այն դեպքերում, երբ կա օրակարգ, ինքը հանդիպում է: Նրա խոսքով՝ եթե դրվում են ծայրահեղ կետեր, ինչպիսին, օրինակ, հրաժարականն է, ինքն անիմաստ է գտնում քննարկման մեջ մտնելը: «Դա իրենց պայքարի և օրակարգի հարցն է, իմ օրակարգի հարցը չէ: Իմ օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտում նորություններ բերելը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
13:08 - 16 սեպտեմբերի, 2020
Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, ուստի նրա ընդհանրական դիրքորոշումներին չեմ պատասխանի. Արայիկ Հարությունյան |tert.am|

Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, ուստի նրա ընդհանրական դիրքորոշումներին չեմ պատասխանի. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Ասեմ, որ պատգամավոր Արսեն  Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու հետ կապված գործընթացը չի ավարտվել, և ես այս պահին զերծ կմնամ այդ հարցի մասին խոսելուց, գուցե դրան կանդրադառնամ հաջորդող օրերին: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը։ Նշենք, որ պատգամավորը նշել էր, որ մանդատը վայր է դնում ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով: «Ուզում եմ արձանագրել՝ անցած օրերին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք 0 քննարկում: Արսեն Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք հնարավոր է, որ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք և շտկումներ անեինք, մի մասի հետ կապված էլ բացատրեինք, որ իր ընկալումներում և իր դիրքորոշումներով առկա փաստերը  չեն համապատասխանում իրականությանը: Մենք նման քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել ինձ հետ քննարկումներում»,- ասաց Հարությունյանը:
11:48 - 16 սեպտեմբերի, 2020
Պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսեր իրականացնել. վարչապետ

Պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսեր իրականացնել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է 2020թ. բյուջեով, ինչպես նաև վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսային ծրագրերի միջանկյալ կատարողականը: Վարչապետին զեկուցվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող միջոցառումների մասին: Ներկայացվել է ճանապարհաշինության, էներգետիկ, ջրային, տարածքային ու քաղաքային ենթակառուցվածքների, կոշտ կենցաղային թափոնների, առողջապահության, կրթության ոլորտների կապիտալ ծախսային ծրագրերի ընթացքը, քննարկվել են միջանկյալ արդյունքները և հետագա քայլերը: Նշվել է, որ առանձնակի թափով իրականացվում է ճանապարհաշինությունը, նախատեսված մրցույթները կայացել են, շինարարական աշխատանքները բնականոն ընթանում են: Արծարծվել են ճանապարհաշինության տեխնիկական հսկողությանն առնչվող հարցեր: Վարչապետը, կարևորելով գործընթացի որակյալ և նախատեսված ծավալով իրականացումը, հանձնարարել է առաջարկ ներկայացնել ճանապարհների լոտերի խոշորացման նպատակահարմարության վերաբերյալ: Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև նշված ուղղություններով 2020թ. նոր նախաձեռնությունները: Կրթության ոլորտի ծախսային ծրագրերի շրջանակում վարչապետն առաջարկել է ուսումնասիրել որոշ համայնքներում «Մոդուլային» տիպի մանկապարտեզի կառուցման հնարավորությունները՝ բերելով Արմավիրի մարզի Արևիկ համայնքի մանկապարտեզի օրինակը: Արևիկի «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով, և շուրջ 30 տարի դադարից հետո այս համայնքը մինչև տարեվերջ 140 տեղանոց մանկապարտեզ կունենա:Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ գույքագրել այն համայնքները, որտեղ «Մոդուլային» տիպի մանկապարտեզի կառուցումը կարող է նպատակահարմար լինել՝ ելնելով համայնքի կարիքներից և հնարավորություններից: Նիկոլ Փաշինյանը նաև հանձնարարել է վերջնականացնել կրթական ու առողջապահական կապիտալ նոր նախաձեռնությունների ցանկը և տեղեկատվություն ներկայացնել դրանց ընթացքի վերաբերյալ: «Կապիտալ ծախսերի իրականացումը նշանակում է աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձով ապահովում, նշանակում է շահույթ գեներացնող և ստացող տնտեսվարողներ: Սա, իհարկե, նպաստում է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, և այս առումով մենք պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսային ծրագրեր իրականացնել», - ամփոփելով նշել է վարչապետը:
17:35 - 14 սեպտեմբերի, 2020
Չենք կարծում, թե կան այնպիսի խնդիրներ, որ անհնարին են դարձնում ԿԳՄՍ նախարարի պաշտոնավարումը. Մակունց |armenpress.am|

Չենք կարծում, թե կան այնպիսի խնդիրներ, որ անհնարին են դարձնում ԿԳՄՍ նախարարի պաշտոնավարումը. Մակունց |armenpress.am|

armenpress.am: Իշխանական խմբակցությունը չունի այն տեսակետը, թե իշխանության բոլոր ներկայացուցիչներն աշխատում են կատարյալ և քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չկա, սակայն, միևնույն ժամանակ, չի կարծում, թե կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը՝ առնվազն այս պահին: Նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Լրագրողները նկատեցին՝ «Լուսավոր Հայաստան»-ը պատրաստվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը վարչապետին ներկայացնելու առաջարկ անել ուՄակունցից հետաքրքրվեցին՝ խմբակցությունում քննարկելու հարկ տեսնու՞մ են, թե ինչպես է նախարարն աշխատում:  «Մենք չունենք այն տեսակետը, թե բոլորս աշխատում ենք կատարյալ, և մոտեցումների վերանայման, աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու կամ քննադատություններին ականաջալուր լինելու անհրաժեշտություն չունենք: Առաջինը ես իմ մասին եմ խոսում: Կարծում եմ, որ նման մերժողական մոտեցումը մեզ, իհարկե, հարիր չէ: Բնականաբար, մենք չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը առնվազն այս պահին»,-ասաց խմբակցության ղեկավարը: Մակունցի կարծիքով՝ առաջիկայում նախարարի հետ քննարկումների առիթ կունենան և կներկայացնեն իրենց դիտարկումները:
17:29 - 14 սեպտեմբերի, 2020
ՀՀ-ում 1280 ուսուցիչ և 2426 աշակերտ ուսումնական տարին կսկսի հեռավար

ՀՀ-ում 1280 ուսուցիչ և 2426 աշակերտ ուսումնական տարին կսկսի հեռավար

ՀՀ հանրակրթական դպրոցների` կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի 1280 ուսուցչի տրվել է աշխատանքի կազմակերպման ընտրության հնարավորություն, այդ թվում` համապատասխան պայմանների դեպքում հեռավար ձևաչափով աշխատելու տարբերակով: Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Ըստ մարզերի թվերը բաշխվել են հետևյալ կերպ․ Երևան՝ 419, Գեղարքունիք՝ 126, Կոտայք՝ 111, Շիրակ՝ 106, Տավուշ՝ 101, Սյունիք՝ 99, Արագածոտն՝ 96, Արարատ՝ 94, Արմավիր՝ 67, Լոռի՝ 50, Վայոց ձոր՝ 11, իսկ ըստ առարկաների` հետևյալ կերպ․ մաթեմատիկայի ուսուցիչներ՝ 160, հայոց լեզվի և գրականության՝ 145, ռուսաց լեզվի՝ 124, մյուս առարկաների դեպքում ուսուցիչների թիվը փոքր է 100-ից։ Վերոնշյալ խմբում դասվարների թիվը 202 է։ Աշխատանքի չներկայացող ուսուցիչների դեպքում դպրոցը կարող է ներգրավել փոխարինող ուսուցիչների՝ առաջացած թափուր ժամերի մասով։ Բացի այդ, 2426 աշակերտի համար ուսումնական գործընթացը կկազմակերպվի կենտրոնացված հեռավար ձևով` առաջնորդվելով հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգով։ Ըստ մարզերի թվերը բաշխվել են հետևյալ կերպ․ Երևան՝ 1207, Շիրակ՝ 211, Արարատ՝ 188, Կոտայք՝ 175, Լոռի՝ 172, Գեղարքունիք՝ 142, Արմավիր՝ 110, Արագածոտն՝ 78, Սյունիք՝ 63, Տավուշ՝ 47, Վայոց ձոր՝ 33 աշակերտ, իսկ ըստ դասարանների` հետևյալ ձև. 1-ին՝ 96, 2-րդ՝ 230, 3-րդ՝ 258, 4-րդ՝ 262, 5-րդ՝ 257, 6-րդ՝ 290, 7-րդ՝ 240, 8-րդ՝ 271, 9-րդ՝ 209, 10-րդ՝ 107, 11-րդ՝ 103, 12-րդ՝ 103 աշակերտ։ «Հիշեցնենք, որ համաձայն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կանոնների՝ սովորողը կարող է չհաճախել դպրոց, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության սահմանած ցանկի, տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ, տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, և առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից: Հավելենք, որ այս տարի ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորելու է 397607 աշակերտ, իսկ առաջին դասարան է հաճախել 38186 աշակերտ»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:16 - 14 սեպտեմբերի, 2020
Սեպտեմբերի 15-ից դպրոցականները կրկին կարող են այցելել մշակութային օջախներ

Սեպտեմբերի 15-ից դպրոցականները կրկին կարող են այցելել մշակութային օջախներ

Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 15-ից, կշարունակվի դպրոցական բաժանորդային ծրագիրը, որի շրջանակում ծրագրին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կրկին հասանելի կդառնան հանրապետության դպրոցների շուրջ 400.000 աշակերտների և ուսուցիչների համար: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Ծրագրի նպատակն է շարունակել ապահովել դպրոցականների և ուսուցիչների ազատ ընտրության սկզբունքով մշակութային օջախներ այցելությունը: Հիշեցնենք, որ դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի հնարավորություն է տալիս ` ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար մուտք գործել երեք մշակութային հաստատություն: Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների և պատանիների գեղարվեստական դաստիարակությանը և գեղագիտական զարգացմանը: Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. նոյեմբերից:Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 15-ից, կշարունակվի դպրոցական բաժանորդային ծրագիրը, որի շրջանակում ծրագրին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կրկին հասանելի կդառնան հանրապետության դպրոցների շուրջ 400.000 աշակերտների և ուսուցիչների համար: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Ծրագրի նպատակն է շարունակել ապահովել դպրոցականների և ուսուցիչների ազատ ընտրության սկզբունքով մշակութային օջախներ այցելությունը: Հիշեցնենք, որ դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի հնարավորություն է տալիս ` ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար մուտք գործել երեք մշակութային հաստատություն: Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների և պատանիների գեղարվեստական դաստիարակությանը և գեղագիտական զարգացմանը: Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. նոյեմբերից:
13:07 - 14 սեպտեմբերի, 2020
Սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում

Սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ուսումնական տարվա մեկնարկին, այցելել է Արագածոտնի և Արարատի մարզեր՝ ներկա գտնվելու նախակրթարանների բացման արարողությանը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, առաջին կանգառը Արագածոտնի մարզի Գեղարոտ համայնքն էր։ Նախարար Ա. Հարությունյանը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և ԿԾԿ ԾԻԳ-ի  տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի  ուղեկցությամբ շրջել է նախակրթարաններում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել մանկավարժների ու ծնողների հետ: Նախարարը շնորհավորել է համայնքների բնակիչներին նախակրթարանների բացման կապակցությամբ և նշել, որ առաջիկայում  կդիտարկվի  աշակերտներին, ծնողներին և դպրոցի աշխատակազմին հուզող հարցերի լուծման հնարավորությունները։ «Նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է, և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է»,-ասել է նախարարը: Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները նաև կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Գեղադիր համայնքում նորաբաց նախակրթարանի փոքրիկ սաներից մեկը՝ Աննան է ԿԳՄՍ նախարարին ցույց տվել իր և ընկերների համար նախատեսված խաղալիքներն ու գունագեղ պահարանները: ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը ՀՀ  Արարատի մարզի թիվ 4 հիմնական դպրոցն էր, որտեղ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանը իր դռները բացել է 30 սաների առաջ: Այս նախակրթարանը ևս գեղեցիկ ու գունագեղ սենյակներով, հարմարավետ պահարաններով ու խաղալիքներով լի անկյուններով սպասում է իր փոքրիկ սաներին։ Հարկ է նշել, որ նախապես իրականացվել է նաև նախակրթարաններում աշխատող դաստիարակների վերապատրաստում: Ինչպես նաև՝ պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները և նորաստեղծ նախակրթարաններն ունեն նաև հարմարեցված միջավայր, և նախակրթարաններում կրթություն են ստանալու նաև սահմանափակ հնարավորություններով երեխաների կրթության համար։ ՀՀ ԿԳՄՍ նախարարը նախակրթարաններ շրջայցն ամփոփել է Գետազատ համայնքի միջնակարգ դպրոցում։ Գետազատի նորաբաց նախակրթարանն այս տարի ընդունելու է 20 սանի: Հյուրերը նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջել են խմբասենյակներով, եղել նաև նախակրթարանի բակում: Տնօրենը ներկայացրել է նախակրթարանի ստեղծման ընթացքը, խոսել հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին: Հիշեցնենք, որ 2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականի նոյեմբերից և իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում և արդեն իսկ հիմնվել է 136 նախակրթարան։
09:47 - 14 սեպտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր համայնքներ՝ մասնակցելու նախակրթարանների բացման արարողությանը

Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր համայնքներ՝ մասնակցելու նախակրթարանների բացման արարողությանը

Այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ուսումնական տարվա մեկնարկին, այցելել է Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր համայնքներ՝ մասնակցելու նախակրթարանների բացման արարողությանը:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Նախարար Ա. Հարությունյանը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել է նախակրթարաններում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել մանկավարժների ու ծնողների հետ: Նախարարը շնորհավորել է համայնքների բնակիչներին նախակրթարանների բացման կապակցությամբ և նշել, որ առաջիկայում կդիտարկվի աշակերտներին, ծնողներին և դպրոցի աշխատակազմին հուզող հարցերի լուծման հնարավորությունները։ «Նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է, և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է»,-ասել է նախարարը: Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները նաև կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Գեղադիր համայնքում նորաբաց նախակրթարանի փոքրիկ սաներից մեկը՝ Աննան, մեծ ոգևորությամբ ԿԳՄՍ նախարարին ցույց է տվել իր և ընկերների համար նախատեսված խաղալիքներն ու գունագեղ պահարանները:ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարզային այցերը շարունակվում են:  
13:50 - 13 սեպտեմբերի, 2020
Համավարակը խթանել է Հայաստանի ներքին զբոսաշրջության զարգացումը. Արա Խզմալյան |armenpress.am|

Համավարակը խթանել է Հայաստանի ներքին զբոսաշրջության զարգացումը. Արա Խզմալյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանիհամոզմամբ` համավարակով պայմանավորված զարգացում է ապրել Հայաստանի ներքին զբոսաշրջությունը, շատերը նորովի են ճանաչել իրենց երկիրը: Մարզերում կազմակերպվել և կազմակերպվում են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ, որոնք նպաստում են դրան: Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Արա Խզմալյանն ասաց, որ մենք գնում ենք մեր համայնքներ, այցելում ենք մեր պատմամշակութային վայրերը, և համավարակը ստիպեց մեզ ավելի ուշադիր լինել մեր ներքին ռեսուրսի նկատմամբ, ավելի ուշադիր լինել մեր հայրենակից ստեղծագործողների հանդեպ: «Ընդգծեմ, որ յուրաքանչյուր տարի դրամաշնորհային ծրագրերի պարտադիր պայման է լինելու այն, որ պետական աջակցությամբ իրականացվող նախագծերը մասնակիորեն կամ ամբողջությամբ անցկացվեն նաև մայրաքաղաքից դուրս կա´մ սահմանային համայնքներում, կա´մ այլ բնակավայրերում»,-շեշտեց նա: Խզմալյանի  խոսքով` մարզային համերգները, մշակութային միջոցառումները շատ կարևոր են: «Որպեսզի մարդը կարողանա բացահայտել իր երաժշտական կարողությունները, նա պետք է ծանոթանա մշակութային իրադարձություններին: Մինչև նա չլսի Ֆիլհարմոնիկ նվագախմբին, չլսի ջազ երաժշտություն, չլսի վոկալ, գուցե նա տասնամյակներ շարունակ չիմանա, որ ինքը կոչված է երգելու, նվագելու, չափ տալու համար: Այսինքն՝ յուրաքանչյուր  մշակութային միջոցառում կարևոր է: Վստահեցնում եմ, որ  կան բազմաթիվ երիտասարդներ, որոնք առաջին անգամ են լսում «օպերա» բառը, առաջին անգամ են դիրիժորի տեսնում, տեսնում թավջութակ: Եթե մենք անգամ կրթական հատուկ ծրագրեր չմշակենք, երաժշտական խմբերի ներկայությունը համայնքներում ունի հսկայական կրթական և մշակութային ներգործություն»,-ասաց Խզմալյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է երկու կրթական ծրագրեր ներկայացնել Տավուշում: Փոխնախարարը չցանկացավ բացել փակագծերը` շեշտելով, որ այդ կրթական ծրագրերը կգան  ամրապնդելու համայնքների հետագա պրոֆեսիոնալ մշակութային գործունեությունը:
16:05 - 11 սեպտեմբերի, 2020
Փոփոխություն է մտցվել օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետներում 2020-2021 ուսումնական տարվա համար

Փոփոխություն է մտցվել օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետներում 2020-2021 ուսումնական տարվա համար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ նախարարի հրամանով փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման (վճարովի ուսուցում) ժամկետներում: Մասնավորապես, վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար ԿԳՄՍ նախարարություն փաստաթղթերի ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ: Ուսումնական հաստատությունը դիմորդների գիտելիքի ստուգումը և հրամանագրումը պետք է իրականացնի մինչև 2020 թվականի հոկտեմբերի 20-ը: Նախարարությունը նաև զգուշացնում է, որ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը, սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների (այդ թվում` նաև հետագա ուսուցման լեզվի իմացության) ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել:
11:13 - 11 սեպտեմբերի, 2020
Ուսուցչի օրվան ընդառաջ կխրախուսվեն լավագույն ծրագրերը. դրամական պարգևի առավելագույն չափը 500 հազար կամ 1 միլիոն դրամ է |armtimes.com|

Ուսուցչի օրվան ընդառաջ կխրախուսվեն լավագույն ծրագրերը. դրամական պարգևի առավելագույն չափը 500 հազար կամ 1 միլիոն դրամ է |armtimes.com|

armtimes.com: Այս տարի ուսուցչի օրը՝ հոկտեմբերի 5-ին, նախատեսվում է տարվա լավագույն տնօրեններին, ուսուցիչներին ու դաստիարակներին պարգեւատրել նոր կարգով՝ մրցույթի նոր անվանակարգերում։ Նրանց խրախուսող «Տարվա լավագույնները» մրցույթի կարգի նոր նախագիծն այժմ տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am): ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվական վարչությունից մեզ տեղեկացրին, որ մրցույթը նոր կարգով կանցկացվի ամենայն հավանականությամբ արդեն այս տարի։ Հիշեցնենք, որ տարիներ շարունակ ուսուցչի օրվա առթիվ կազմակերպվող հանդիսավոր արարողության ժամանակ պարգեւատրվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» եւ «Տարվա լավագույն տնօրեն» անվանակարգերում հաղթողները: Առաջին երկուսին շնորհվել է ավտոմեքենա, իսկ տնօրենը ստացել է համակարգիչ: Նոր մրցույթ՝ նոր կանոններով Մշակված նոր տարբերակով տարվա լավագույններին ընտրելու մեթոդաբանությունն ամբողջովին կփոխվի։ Եթե նախկինում անցկացվող մրցույթում առավել ուշադրություն էր դարձվում տվյալ մասնագետի տարիների փորձին, գործունեությանը, ստացած պարգեւներին, իսկ մրցույթը «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն տնօրեն» անվանակարգերում էր, ապա այս անգամ շեշտը կդրվի տարբեր անվանակարգերում լավագույն ծրագրային առաջարկների վրա, որոնց իրագործումը կխրախուսվի։ Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչները, տնօրենները, նախադպրոցական հաստատությունների դաստիարակները, տնօրենները, հանրակրթական կամ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։ Նրանց համար մրցույթը կազմակերպվելու է հետեւյալ առանձին անվանակարգերով․ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար, հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար, հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի համար։  նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար, նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար, նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի համար։ Ծրագրային առաջարկ եւ խնդիրներ Մրցույթի մասնակիցը պետք է ունենա տվյալ ուղղությամբ առնվազն 2 տարվա գործունեության փորձ: Ներկայացրած ծրագիրը պետք է ներառված չլինի նախորդ տարիներին անցկացված մրցույթի արդյունքում պարգեւատրված ծրագրերի ցանկում: Նշենք, որ մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի կողմից, այնպես էլ՝ համատեղ ծրագիր մասնակիցների խմբի կողմից՝ բաղկացած առավելագույնս 3 անդամներից: Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միեւնույն, այնպես էլ՝ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը պետք է կազմված լինի հետևյալ բաժիններից՝ նկարագիր, նպատակ եւ խնդիրներ, ակնկալվող արդյունքներ, իրականացման պլան ու շարունակականության ապահովում։ Մրցույթն անցկացվելու է 3 փուլով՝ ծրագրային առաջարկների ընդունում, դրանց գնահատում, մրցույթի արդյունքների ամփոփում եւ այդ արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկների պարգեւատրում։ Ըստ նոր նախագծի՝ ծրագրային առաջարկները կարող են ուղղված լինել հետեւյալ խնդիրներին. ուսուցիչների եւ դաստիարակների պարագայում՝ դասավանդման այլընտրանքային, նոր ﬔթոդների ներդրմանն ու կիրառմանը, ներառականությանը, սովորողների համապարփակ իմացական, ճանաչողական, հաղորդակցման եւ գործնական բնույթի հմտությունների զարգացմանը եւ այլն, ուսումնական հաստատությունների տնօրենների պարագայում՝ ուսուցման կազմակերպման տարբեր եղանակներին, հեռավար ուսուցման ձևերին, կրթության կառավարման նոր մեթոդների ներդրմանն ու կիրառմանը եւ այլն, ուսումնական հաստատությունների ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցների պարագայում՝ բռնությունից զերծ հաստատության ձևավորմանն ուղղված արդյունավետ մոտեցումների ներդրմանն ու կիրառմանը, սովորողների համար ապահով եւ անվտանգ միջավայրի ձեւավորմանը եւ այլն։ «Տարվա լավագույնները» մրցույթի կազմակերպման եւ անցկացման նպատակով ԿԳՄՍ նախարարի հրամանով կազմավորվելու է մրցութային հանձնաժողով ինը հոգուց, այդ թվում՝ երեք ներկայացուցիչ նախարարությունից, երկու ներկայացուցիչ մանկավարժական բուհերից, երկու ներկայացուցիչ ուսուցչական կազմակերպություններից, երկու ներկայացուցիչ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդից։ Հանձնաժողովը կազմավորվելու է մրցույթի մասին հայտարարության հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ։ Ծրագրային առաջարկը գնահատելու է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, հարյուր միավորային համակարգով։ Ստացած ընդհանուր միավորը հաշվարկվելու է հանձնաժողովի անդամների տրած գնահատականների միջին թվաբանականով։ Ընդգծենք, որ մասնակիցների յուրաքանչյուր խմբի եւ անվանակարգի համար կազմվելու է դասակարգման առանձին ցանկ՝ ըստ ստացած ընդհանուր միավորների նվազման կարգի։ Յուրաքանչյուր փուլում պարգեւատրվելու են առավելագույն միավորներ ստացած ծրագրային առաջարկները յուրաքանչյուր անվանակարգում՝ ելնելով տվյալ փուլում հատկացված միջոցների ընդհանուր ծավալից։ Ավելին՝ armtimes.com-ում
14:33 - 10 սեպտեմբերի, 2020