ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու համար. Արսեն Ջուլֆալակյան

Դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու համար. Արսեն Ջուլֆալակյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, ըմբշամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։ Նա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: «Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը: Հարկ եմ համարում ընդգծել, որ ՀՀ Օրենսդիր մարմնում իմ՝ շուրջ երկու տարվա աշխատանքի ընթացքում «Իմ Քայլը» քաղաքական թիմի հետ ունեցել եմ արդյունավետ գործընկերային հարաբերություններ, որոնք տեղավորվել են փոխադարձ հարգանքի, մասնագիտական հասուն քննարկումների, արժանապատիվ մոտեցումների միջակայքում: Շատ կարևոր է, որ այս ընթացքում ձևավորվել են առողջ, գործընկերային, իսկ որոշների հետ նաև ընկերական հարաբերություններ, ու անհրաժեշտ նվիրումով մինչ օրս պայքարել ենք առկա խնդիրների լուծման համար: Պատիվ է, որ հնարավորություն ստացա ծառայել հայրենիքիս նաև օրենսդիրի կարգավիճակում և կցանկանայի, որ իմ՝ մանդատից հրաժարվելու այս քայլը ևս դիտվի որպես այդ ծառայության մի մաս, որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ առ այն, որ զարգացումները Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված: Հետհեղափոխական Հայաստանում ամենից շատ հենց այս գերատեսչության ձախողումների մասին է խոսվել, ուստի առավել չմանրամասնեմ։ Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին, այն գերատեսչություններին և պաշտոնյաներին (այդ թվում ԿԳՄՍ-ից), որոնց հետ այս ընթացքում հնարավոր եղավ արդյունավետ աշխատել, պայքարել առկա խնդիրների լուծման համար։ Այն օբյեկտիվ և անաչառ լրատվականներին, որոնք այդ ամենը լուսաբանեցին։ Եվ իհարկե, շնորհակալ եմ ՀՀ քաղաքացիներին և «Իմ Քայլը»-ը դաշինքին ցուցաբերած վստահության համար»,- գրառել է մարզիկը: «ԶԼՄ-րը կարող են օգտագործել հենց այս հայտարարությունը, քանզի վերոնշյալ թեմայով այս պահին առավել ծավալվելու նպատակահարմարություն չեմ տեսնում»,- նշել է նա։
21:25 - 09 սեպտեմբերի, 2020
Շիրակի մարզի դպրոցների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել |factor.am|

Շիրակի մարզի դպրոցների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել |factor.am|

factor.am: ՀՀ բոլոր դպրոցներում, նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, աշխատակիցները COVID-19-ի թեստավորում են անցնում։ Շիրակի մարզի դպրոցներում թեստավորման գործընթացը սկսվել է։ Ընդհանուր առմամբ, մարզի 160 դպրոցի 5․848 աշխատակից է թեստավորվելու։ Գյումրիի գրեթե 10 դպրոցի աշխատակիցների թեստավորումն ավարտվել է։ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը նշեց, որ դպրոցների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեպքեր կան։ «Դեպքեր ունենք մի քանի դպրոցներում, մասնագետները դրանք գնահատում են ոչ անհանգստացնող։ Դպրոցներ կան՝ 1 դեպք, նաև 3 դեպք ենք ունեցել։ Նրանք, ովքեր դրական են, արդեն մեկուսացվել են մինչև դասապրոցեսը սկսվելը։ Չեմ կարծում, որ եթե 3 դրական դեպք է հայտնաբերվել, այդ դպրոցում դասապրոցեսը պիտի չսկսվի։  Չի կարող նման բան լինել, որովհետև երեք հոգին կմեկուսացվեն, դասապրոցեսը սկսվելուց մի շաբաթ հետո կարող են գնալ աշխատանքի։ Իհարկե, կհսկվեն նաև առողջության առաջնային պահպանման մասնագետների՝ իրենց ընտանեկան բժիշկների կողմից»,- ասաց Լեյլի Ասլանյանը։ Դպրոցների անձնակազմերի թեստավորումն իրականացվում է առաջնային օղակի մասնագետների կողմից, հենց դպրոցի տարածքում։ «Դպրոցներ կան, որոնք կցված են առողջության առաջնային օղակներին։ Կազմակերպում ենք հենց այն առաջնային օղակի մասնագետների միջոցով, որոնք կցված են տվյալ դպրոցին։ Առավոտյան խումբը գնում է դպրոց, որտեղ ցուցակը կա։ Թեստավորվում են ուսուցչական և վարչական անձնակազմերը։ Այդ ցուցակով մեր առաջնային օղակի աշխատակիցները դպրոցներում նմուշառում են իրականացնում»,- պարզաբանեց Լեյլի Ասլանյանը։ Մարզպետարանի պատասխանատուի խոսքով՝ մասնավոր դպրոցների, քոլեջների ու կրթական հաստատությունների պարագայում, որոնք կցված չեն որևէ առաջնային օղակի, տնօրենների կողմից տեղեկանք է տրամադրվում աշխատակիցներին, որով վերջինները ներկայանում են այն առողջության առաջնային օղակ, որտեղ գրանցված են։ Այնտեղ էլ նմուշառվում են։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում նմուշառումների թիվն ավելացել է, ինչը պայմանավորված է դպրոցներում իրականացվող թեստավորման գործընթացով։ Մասնավորապես, երեկվա տվյալներով՝ 204 նմուշառում է իրականացվել, արձանագրվել է 15 դրական դեպք։ Շարունակությունը՝ factor.am-ում։
16:59 - 09 սեպտեմբերի, 2020
Դատարանն անփոփոխ է թողել Գևորգ Լոռեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը |pastinfo.am|

Դատարանն անփոփոխ է թողել Գևորգ Լոռեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը |pastinfo.am|

pastinfo.am: ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Գևորգ Լոռեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և մերժել պաշտպանի ներկայացրած՝ Լոռեցյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը։ Այս մասին Ասաց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։ Փաստաբանի փոխանցմամբ՝ որոշման համար հիմք է ծառայել բացառապես այն հանգամանքը, որ Գևորգ Լոռեցյանին մեղսագրվում է առանձնապես ծանր հանցանք: Սահակյանն ուշագրավ համարեց, որ նախաքննության ընթացքում կալանքի երկարացմանը վերաբերող դատական նիստերի ընթացքում քննիչը շահարկել էր, որ դեռևս կան չհարցաքննված վկաներ, որոնք աշխատում են ԿԳՄՍ նախարարությունում և Լոռեցյանը կարող է նրանց նկատմամբ ապօրինի ազդեցություն ունենալ և դատարանը, հաշվի առնելով նաև այդ հանգամանքը, Լոռեցյանին թողնում էր կալանքի տակ: «Այսօր շուրջ 10 ամիս քննված գործի արդյունքում մեղադրական եզրակացությանը կից ներկայացված դատակոչի ցուցակում ընդգրկվել են ընդամենը 4 վկան, որոնցից միայն մեկն է հանդիսանում նախարարության աշխատակից, որն էլ որևէ էական հանգամանքի մասին ցուցմունք չի տվել: Այլ կերպ ասած՝ գործը դատարան ուղարկվելուց հետո պարզ դարձավ, որ դատարաններում շարունակ շահարկվել են իրականությանը չհամապատասխանող փաստեր Լոռեցյանի ազատությունը սահմանափակելու նպատակով և չկան վկաներ, որոնց նկատմամբ նախկին փոխնախարարը կարող է ազդեցություն ունենալ»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ դատարանի որոշումն անհիմն է, պայմանավորված է միայն առաջադրված մերկապարանոց մեղադրանքի ծանրությամբ և այն անպայման բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան: «Հույսով ենք, որ Վերաքննիչ դատարանում տվյալ հարցի քննությունը կիրականանա դռնբաց դատական նիստով ու ևս մեկ անգամ չի խախտվի Գևորգ Լոռեցյանի արդար ու հրապարակային դատաքննության իրավունքը»,- նշեց Սահակյանը: Արձանագրենք, որ թեև քրեական գործն արդեն գտնվում է դատարանի վարույթում, դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել է դռնփակ ռեժիմով քննել արդեն դատարանի վարույթում գտնվող քրեական գործով մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու, փոխելու կամ վերացնելու վերաբերյալ հարցը։ Լևոն Սահակյանն ասաց, որ թե՛ մեղադրող դատախազը, թե՛ ինքը կողմ էին, որ խափանման միջոցի հարցը քննարկվի դռնբաց ռեժիմով, ավելին՝ ինքը միջնորդություն էր ներկայացրել դատական նիստը դռնբաց ռեժիմով անցկացնելու մասին, իսկ դատախազը չի առարկել միջնորդությանը՝ գտնելով, որ նիստը պետք է դռնբաց լինի։ Այդուհանդերձ, դատարանը գտել է, որ խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի դռնփակ։ Համեմատության համար նշենք, որ մի շարք աղմկահարույց գործերով, օրինակ՝ Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործով, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով և մի շարք այլ քրեական գործերով, գործը՝ դատարան ուղարկելուց հետո դատարանը խափանման միջոցի հարցը քննել է դռնբաց ռեժիմով։ Արձանագրենք նաև, որ ՍԴ-ն իրավական դիրքորոշում է հայտնել՝ կարևորելով, որ այս փուլում դատարանը պետք է ապահովի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ անձի՝ լսվելու (անձամբ պաշտպանվելու) իրավունքի իրացումն ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ դատական բողոքարկման (ստուգման) հետագա ընթացակարգերում։ Ավելին՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ԲԴԽ-ն որոշում էր կայացրել, որ կողմնակի անձանց ներկայությունը դատական նիստերի դահլիճում բացառելու համար հանրությանը հետաքրքրող քրեական գործերով ԶԼՄ-ները պետք է ապահովեն ուղիղ հեռարձակումը և նիստերի լուսաբանումը, մինչդեռ, արդեն երկրորդ դեպքն է, ինչ դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլ չի տալիս լրագրողներին մուտք գործել նիստերի դահլիճ։ Մեկ այլ՝ Ռազմիկ Աբրահամյանի և Արսեն Դավթյանի վերաբերյալ քրեական գործով դատավորը կրկին թույլ չէր տվել ԶԼՄ ներկայացուցիչներին գտնվել դատական նիստերի դահլիճում այն դեպքում, երբ այդ քրեական գործն արդեն գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Շարունակությունը՝ pastinfo.am-ում
12:45 - 09 սեպտեմբերի, 2020
Սահմանամերձ գոտիներից պետք է հաճախ մշակութային լուրեր հնչեն. Տավուշում կմեկնարկի «Երևան ջազ ֆեստը» |armenpress.am|

Սահմանամերձ գոտիներից պետք է հաճախ մշակութային լուրեր հնչեն. Տավուշում կմեկնարկի «Երևան ջազ ֆեստը» |armenpress.am|

armenpress.am: «Երևան ջազ ֆեստը», որը մշտապես իր շուրջն է համախմբում ոչ միայն հայ, այլև օտարերկրացի ականավոր ջազմենների, սեպտեմբերի 13-ին կմեկնարկի Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում: «Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրով բացօթյա hամերգին հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյան Տրիոն, MVF Band-ը, The Birds Band-ը, The Rafael Petrossian Quintet-ը, Dialog music project-ը, Կարեն Գրիգորյան Տրիոն, Davit Melkonyan Group-ի Personal Opinion project-ը և Samvel Gasparyan Electric Trio-ն։ Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն ասաց, որ նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են, մնում է լուծել տեխնիկական հարցերը: «Մենք  ցանկանում ենք փառատոնը եզրափակել ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կամ մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: Պայմանավորվածություններ կան մի շարք արտասահմանցի երաժիշտների հետ, սակայն մենք չենք կարող հայտնել նրանց անունները, քանի որ, համավարակով պայմանավորված, ոչ ամեն բան է հստակեցված: Ճապոնիայից, Եվրոպայից երաժիշտների ենք հրավիրել, սակայն նրանք կարող են ժամանել միայն այն դեպքում, եթե բացվեն ճանապարհները, երբ թույլ տան փակ համերգասրահներում միջոցառումներ կազմակերպել: Այդ ժամանակ մենք կարող ենք օրինականացնել պայմանագրերը»,-նշեց Մովսեսյանն ու հավելեց՝ եթե այդ թույլտվությունները չլինեն, ստիպված օնլայն համերգներ կնախաձեռնեն, ինչը այնքան էլ նրա սրտով չէ, քանի որ այդ դեպքում երաժիշտների և հանդիսատեսի հաղորդակցությունբ անմիջական չի լինի: Նրա համոզմամբ՝ եթե չկա կենդանի շփում, պակասում է էներգետիկան, և ինչ-որ բան ասես կիսատ լինի: Հնարավոր է՝ սպասեն, որ վիրուսը նահանջի, ամեն բան իր տեղն ընկնի, նոր կազմակերպեն լայնածավալ համերգային ծրագրեր: Խոսելով փառատոնի բացումը Տավուշում անցկացնելու մասին՝ Մովսեսյանը հիշեցրեց՝ առաջին տարին չէ, որ Երևանից դուրս են կազմակերպում միջոցառումը: Փառատոնը մի քանի անգամ իրականացվել է Գյումրիում, հետագայում նաև Շուշիում: «Մեզ համար գեղեցիկ ավանդույթ է դարձել «Երևան ջազ ֆեստը» Երևանից բացի այլ քաղաքներում և Արցախում անցկացնելը: Կարևորում ենք, որ մեր մարզերում մշակութային կյանքը զարգանա, ակտիվանա: Իհարկե, Երևանում համերգներն ավելի շատ են: Ըստ իս՝ պետք է մի փոքր վերաբաշխում լինի: Պետք է ավելի շատ համերգներ կազմակերպել սահամանամերձ մարզերում»,-շեշտեց ասոցիացիայի նախագահը: Ըստ Մովսեսյանի՝ սահմանամեերձ գոտիներից հիմնականում կրակոցների մասին լուրեր ենք լսում, այնինչ պետք է նաև մշակութային իրադարձությունների մասին լուրեր լսենք:
11:34 - 09 սեպտեմբերի, 2020
ՏՄՊՊՀ-ն կարճել է «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը. ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն առաջարկներ են ներկայացվել

ՏՄՊՊՀ-ն կարճել է «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը. ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն առաջարկներ են ներկայացվել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ կարճվել է «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի նախագահի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: ««Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ն, որը www.dasaran.am կայքի միջոցով տրամադրում է էլեկտրոնային մատյանի, օրագրի և դրա հետ կապված մի շարք այլ ծառայություններ, դիմում էր ներկայացրել հանձնաժողով ընդդեմ  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ հայտնելով, որ նախարարության և նրա պաշտոնատար անձանց կողմից իրականացվել են մի շարք քայլեր, որոնք միտված են եղել Dasaran հարթակը շուկայից դուրս մղելուն։ Ըստ դիմումատուի՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ի («ԿՏԱԿ») Կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգի (emis.am) շրջանակում առաջարկվող էլեկտրոնային մատյանի առցանց ծառայությունը 2020 թվականի մարտից պարտադրվել է հանրակրթական դպրոցներին, տնտեսվարողների նկատմամբ սահմանվել և կիրառվել են խտրական պայմաններ՝ սահմանափակելով մրցակցությունը: Վարույթի արդյունքում հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործողություններն ու վարքագիծը չեն կարող որակվել որպես պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող: Մասնավորապես, նախարարության կողմից մատյանի լրացման հետ կապված գործունեությունը չի հանդիսանում ձեռնարկատիրական գործունեության առարկա, այդ առումով «ԿՏԱԿ»-ը չի հանդիսանում տնտեսավարող սուբյեկտ, հետևաբար մատյանները Կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգի (emis.am) միջոցով  վարելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍՆ-ի դիրքորոշումը չի  կարող ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի և «ԿՏԱԿ»-ի միջև: Միաժամանակ հանձնաժողովն արձանագրել է, որ էլեկտրոնային մատյաններում առկա տեղեկություններն օգտագործելու միջոցով հնարավոր է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, եթե այդ գործունեությունը չի ներառվում վարչական ռեգիստրների վարման և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կրթական գործընթացներում: Այս պարագայում էլեկտրոնային մատյանների միջոցով ստացվող տեղեկությունները միայն «ԿՏԱԿ»-ի կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով օգտագործվելու դեպքում «ԿՏԱԿ»-ը կունենա մենաշնորհ դիրք,  որը օրենքով նախատեսված չլինելու պայմաններում անթույլատրելի է: Հաշվի առնելով վերը նշվածը՝ հանձնաժողովը տնտեսական  մրցակցության պաշտպանության կատարելագործման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ-ին առաջարկել է դիտարկել տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում՝ «ԿՏԱԿ» ՊՈԱԿ-ի համար ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ էլեկտրոնային մատյաններում ներառվող տեղեկությունները ստանալու հնարավորություն ընձեռելու հարցը՝ հստակ տարանջատելով այդ ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու սահմանները և պայմանները վարչական ռեգիստրների վարման գործառույթի և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կրթական գործընթացում ներառվող գործունեության իրականացումից»,- ասված է հաղորդագրությունում: Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝  http://competition.am/uploads/resources/Vo325_01_09_2020.pdf :
11:58 - 08 սեպտեմբերի, 2020
Հաստատվել է Հ1-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը. ընդգրկված է նաեւ ԿԳՄՍ նախարարը

Հաստատվել է Հ1-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը. ընդգրկված է նաեւ ԿԳՄՍ նախարարը

Հաստատվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանը եւ նշել, որ հանրային հեռարձակողի խորհրդի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N36 - Լ որոշմամբ ստեղծվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով։ «Նույն որոշմամբ Հանրային հեռարձակողի խորհուրդը հաստատել է հանձնաժողովի անհատական կազմը, որը հետևյալն է․ Արա Շիրինյան՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ (հանձնաժողովի նախագահ), Տիգրան Հակոբյան՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ, Մխիթար Հարյապետյան՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ․ Արայիկ Հարությունյան՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Նունե Սարգսյան՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի գործադիր տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)»,- նշել է պատգամավորը։ Նա նաեւ հայտնել է, որ վաղը՝ սեպտեմբերի 8-ին, Հանրային հեռարձակողի խորհրդի կայքում կհրապարակվեն մրցույթի պահանջները։
17:38 - 07 սեպտեմբերի, 2020
Չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար առաջին կիսամյակում պլանավորել ենք 2 մեծ դադար․ ԿԳՄՍ փոխնախարար

Չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար առաջին կիսամյակում պլանավորել ենք 2 մեծ դադար․ ԿԳՄՍ փոխնախարար

Չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար առաջին կիսամյակում պլանավորել ենք 2 մեծ դադար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաեւ դպրոցականների արձակուրդների օրերը: Առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար՝ չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու եւ ուսումնական գործընթացը կազմակերպելու համար։ Այսպիսով, սովորողները դասի կգնան շուրջ մեկուկես ամիս եւ կունենան աշնանային երկշաբաթյա արձակուրդ՝ նոյեմբերի 2-15-ը ներառյալ, երկրորդ արձակուրդին կգնան եւս շուրջ մեկուկես ամիս դասերից հետո՝ արդեն ամանորին։ Սա թույլ կտա դեպքերի աճի պարագայում անհրաժեշտ դադար առնել, բայց նաեւ վերսկսել ուսումնական գործընթացը։ Հուսանք, որ երկրորդ կիսամյակում համաճարակային իրավիճակն ավելի բարենպաստ կլինի եւ կկարողանանք մեծ ինտենսիվությամբ լրացնել ուսումնական տարվա անելիքները»։
21:41 - 04 սեպտեմբերի, 2020
50 նոր համակարգիչ՝ սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար

50 նոր համակարգիչ՝ սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար

Գործարար համակարգը շարունակում է արձագանքել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ հեռավար կրթության կազմակերպմանն աջակցելու ամիսներ առաջ արած կոչին։ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ և Լոռու մարզի լեռնային գոտիների աշակերտները IDBank-ի և Idram ընկերության «Մի դրամի ուժը» նախաձեռնությունից կստանան ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած չափանիշներին համապատասխան 50 նոր համակարգիչ՝ հեռավար կրթությանն արդյունավետ մասնակցելու համար: Հունիսի 5-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Իդրամ հավելվածի, կայքի, IDBanking.am առցանց հարթակի, և Իդրամի տերմինալների միջոցով կատարված ցանկացած վճարման դիմաց ընկերություններն իրենց միջոցներից 1 դրամ փոխանցել են «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։ Արդյունքում հավաքվել է 5 մլն 34 հազար 750 ՀՀ դրամ, որով սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար գնել են համակարգիչներ։ Այսօր բանկի ներկայացուցիչները համակարգիչների մի մասը հանձնել են ԿԳՄՍ նախարարությանը՝ սահմանամերձ գյուղերի աշակերտներին տրամադրելու նպատակով, ապա ուղևորվել Լոռու մարզ՝ դրանք անձամբ աշակերտներին փոխանցելու: ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կազմակերպատնտեսական վարչության պետ Արմեն Ավետիսյանը, ողջունելով նախաձեռնությունը, շնորհակալություն է հայտնել նախարարության կոչին արձագանքելու համար. «Այս նվիրաբերման միջոցով կընդլայնվի հեռավար կրթության հասանելիությունը, կբարձրանա արդյունավետությունը»,- ասել է Ա. Ավետիսյանը՝ հավելելով, որ բաշխումը կիրականացվի առաջիկա օրերին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանն ընդգծել է, որ հանրակրթության ոլորտում կատարած յուրաքանչյուր ներդրում ուղղված է ապագային . «Ցավոք, կան աշակերտներ, որոնք գտնվում են ռիսկային խմբում և սեպտեմբերի 15-ից դասերին պետք է մասնակցեն հեռավար, բայց դրա համար չունեն անհրաժեշտ սարքավորումներ: Այս նախաձեռնությունը հրաշալի միջոց է նրանց տրամադրությունը բարձրացնելու և որակյալ ու հարմարավետ համակարգիչներով դասերին մասնակցելու հնարավորություն տալու համար: Շնորհակալություն եմ հայտնում և՛ նախարարության անունից, և՛ որպես ուսուցիչ: Համավարակն անցնելու է, կյանքը՝ շարունակվելու, և հանրակրթության ոլորտում կատարված յուրաքանչյուր ներդրում մեծ արդյունքով վերադառնալու է՝ այդ թվում բանկային ոլորտ: Շատ հնարավոր է՝ այսօր դուք օգնում եք մի աշակերտի, որը հետագայում մեծ գործ է անելու Հայաստանի բանկային համակարգում»,- ասել է Ա. Թորոսյանը: IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը, կարևորելով կրթության ոլորտի հետ համագործակցությունը, նշել է, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կատարած նվիրատվությամբ փորձում են նպաստել երեխաների կրթության շարունակականության ապահովմանը. «Մենք հնարավորություն ունեցանք համոզվելու, որ գուցե սիմվոլիկ թվացող 1 դրամներն իսկապես կարող են խնդիր լուծել։ Մեր հաջորդ ծրագիրը նույնքան ոգևորիչ է. հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի հրդեհ էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդի հարակից այգում և մեծ վնաս էր հասցրել շրջակա միջավայրին, օգոստոսի 24-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամակահատվածում հավաքված մի դրամների գումարը կուղղվի հենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքում ծառատունկ իրականացնելուն»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը՝ հույս հայտնելով, որ սոցիալական գործընկերության շրջանակում ծրագրերը կշարունակվեն:
16:28 - 04 սեպտեմբերի, 2020
ՀՀ բուհերի 2020-21 ուստարվա ընդունելության առցանց դիմում-հայտ են ներկայացրել օտարերկրյա քաղաքացի 84 սփյուռքահայեր

ՀՀ բուհերի 2020-21 ուստարվա ընդունելության առցանց դիմում-հայտ են ներկայացրել օտարերկրյա քաղաքացի 84 սփյուռքահայեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում սվում է․ «Ի գիտություն սփյուռքահայ ուսանողների․ Միասնական քննություններՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելու նպատակով այս տարի առցանց դիմում-հայտ են ներկայացրել օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայեր (Վրաստան` 69, Ռուսաստանի Դաշնություն՝ 14, ԱՄՆ՝ 1) և Հայաստանից դուրս գտնվող ՀՀ 11 քաղաքացիներ։ Պարետի թույլտվությամբ վերոնշյալ դիմորդները 2020 թ. հունիսի 25-ից անարգել մուտք են գործել ՀՀ տարածք՝ հուլիսի 1-ին տասնօրյակում ընդունելության քննություններին մասնակցելու նպատակով: Արդյունքում՝ միասնական քննություններին մասնակցած Վրաստանի 17 քաղաքացիներ (ազգությամբ հայ) ընդունվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ, և համաձայն Պարետի թույլտվության` ապահովվել է նրանց մուտքը ՀՀ տարածք՝ 2020 թ. սեպտեմբերի 1-ից մեկնարկած ուսումնական գործընթացին մասնակցելու նպատակով: Սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների ընդունելությունՀիմք ընդունելով ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, ինչպես նաև ՀՀ նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամանակացույցը՝ ՀՀ ուսումնական հաստատություններում ուսումնառելու նպատակով այս պահի դրությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն են դիմել օտարերկրյա պետություններում գտնվող ավելի քան 300 սփյուռքահայեր, որոնցից շուրջ 250-ը՝ Վրաստանի քաղաքացիներ:Դիմորդների մի մասը մասնակցում է նաև սփյուռքահայերին պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրիատի՝ սփյուռքի համար առաջնային համարվող հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններով, ինչպես նաև միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության մրցույթներին: Այս պահի դրությամբ ընդունելության գործընթացը շարունակվում է:Օգոստոսի 10-ից ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է համապատասխան աշխատանքներ՝ ապահովելու վերոնշյալ քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք: Համաձայն Պարետի թույլտվության՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Վրաստանում ՀՀ դեսպանության միջնորդությամբ վերոնշյալ դիմորդներին (Վրաստանի քաղաքացիներին) թույլատրվել է մուտք գործել ՀՀ տարածք: Սփյուռքահայ ուսանողների ՀՀ տարածք մուտքի թույլտվությունՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական է ուղարկել ՀՀ նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ տրամադրելու իրենց հաստատություններում սովորող և ՀՀ տարածք մուտք գործելու խնդիր ունեցող Վրաստանի քաղաքացիների մասին տեղեկատվություն՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակային իրավիճակով: Համաձայն Պարետի թույլտվության՝ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող Վրաստանի 592 քաղաքացու հնարավորություն կտրվի մուտք գործել ՀՀ տարածք՝ սեպտեմբերի 15-ից մեկնարկող ուսումնական գործընթացին մասնակցելու նպատակով:Պարետի թույլտվությամբ ապահովվել է նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորող Վրաստանի 5 քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք:ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, համագործակցելով ՀՀ ԱԳ նախարարության հետ և համաձայն Պարետի թույլտվության, շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ ապահովելու ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող կամ դիմորդ հանդիսացող Վրաստանի քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք»:
15:29 - 04 սեպտեմբերի, 2020
Բերդում կմեկնարկի «Երևանյան հեռանկարները» և ելույթ կունենա Ֆիլհարմոնիկ նվագախումբը   |armenpress.am|

Բերդում կմեկնարկի «Երևանյան հեռանկարները» և ելույթ կունենա Ֆիլհարմոնիկ նվագախումբը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայ-ադրբեջական հուլիսյան սրացումներից հետո որոշել է մշակութային բովանդակությամբ հագեցնել Տավուշի մարզը: Այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ ներկայացնելով «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի վերաբերյալ մանրամասներ, որի մեկնարկը կտրվի Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ուրույն ծրագրով կներկայանան «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումների շարքում: «Գիտեք, որ այս ծրագրի շրջանակում արդեն մի քանի խմբեր ելույթ են ունեցել Տավուշի սահմանամերձ համայնքներում, և ոգևորությունը պարզապես աննկարագրելի է: Սակայն այն, ինչ տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին, առանց չափազանցության համարում եմ պատմական իրադարձություն, որովհետև երբևէ չի եղել, որ այնպիսի ծանրակշիռ, հեղինակավոր, ահռելի պատմություն ունեցող փառատոն, ինչպիսին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն է, իր մեկնարկը տա Տավուշում՝ սահմանմերձ Բերդ քաղաքում, և երբեք չի եղել այնպես, որ մեր ամենահեղինակավոր կոլեկտիվներից մեկը՝  Ֆիլհամոնիկ նվագախումբը ելույթ ունենա սահմանամերձ համայնքում»,- ընդգծեց Խզմալյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահ է, որ այս երկու ծանրակշիռ նախագծերի համատեղ ներկայությունը սահմանագծին, նաև նախարարության աջակցությունը այս նախագծերին, չի կարող չփոխել առօրյան և չի կարող չփոխել մշակույթի հանդեպ հանրության վերաբերմունքը:
14:41 - 04 սեպտեմբերի, 2020
Ամենամսյա նպաստ կտրամադրվի Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին |armenpress.am|

Ամենամսյա նպաստ կտրամադրվի Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն ընդունեց որոշում, որով 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով ԿԳՄՍ նախարարությանը կհատկացվի 232 մլն դրամ: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ներկայումս Հայաստանում Օլիմպիական խաղերի, նաև Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին (գործող մարզիկներին), ինչպես նաև 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին ամսական խրախուսման վճար չի տրամադրվում: «Այս որոշման ընդունմամբ հնարավոր կլինի յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ տրամադրել գործող մարզիկներին, ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին և բարելավել նրանց սոցիալական վիճակը, որը միաժամանակ նշանակում է կարևորել սպորտի դերն ու նշանակությունը, աջակցել մարզաձևերի զարգացմանը, նպաստել հանրապետության հավաքականներին՝ ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցումներում ու մրցաշարերում, օժանդակել նվաճումներին»,- ասաց նախարարը: Ներկայում 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին նախապատրաստվում են 6 մարզաձևերի մարզիկներ: Մարզիկների հետ աշխատում են օլիմպիական մարզաձևերի մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի  մեկ գլխավոր և երկու մարզիչները և բժիշկները և/կամ մերսողները: Մասնավորապես, Արթուր Ալեքսանյանի հետ որպես թիմի մարզիչ աշխատում է նաև Գ. Ալեքսանյանը: Նախնական հաշվարկների համաձայն՝ յուրաքանչյուր ամիս անհրաժեշտ գումարի հաշվարկը ներկայացվում է ստորև բերված աղյուսակում: Մարզաձևի անվանումը Մարզիկների Մարզիչների Բժիշկների և/կամ մերսողների Գումար /միջին/ թիվ Ընդամենը /հազար դրամ/ Գումար /միջին/ թիվ Ընդամենը /հազար դրամ/ Գումար /միջին/ թիվ Ընդամենը /հազար դրամ/  հունահռոմեական և ազատ ոճ 1,000.0 10.0 10,000.0 500.0 5.0 2,500.0 250.0 1.0 250.0 բռնցքամարտ 600.0 5.0 3,000.0 500.0 2.0 1,000.0 250.0 1.0 250.0 ծանրամարտ (տղամարդիկ և կանայք) 1,000.0 10.0 10,000.0 500.0 4.0 2,000.0 250.0 1.0 250.0 սպորտային մարմնամարզություն 600.0 3.0 1,800.0 500.0 2.0 1,000.0 250.0 1.0 250.0 ձյուդո 600.0 1.0 600.0 500.0 2.0 1,000.0 250.0 1.0 250.0 Այլ մարզաձև 600.0 10.0 6,000.0 500.0 10.0 5,000.0 250.0 5.0 1,250.0 Ընդամենը   39.0 31,400.0   25.0 12,500.0   10.0 2,500.0 Ընդամենը ամսական                 46,400.00 Ընդամենը 5 ամիս (օգոստոս-դեկտեմբեր)                 232, 000.00 Նախարարն ասաց, որ հաշվարկները նախնական են և մոտավոր, իսկ ավելի մանրամասն հաշվարկը և նպաստի տրամադրման կարգը կհաստատվի սույն որոշման հանձնարարականի համաձայն: «Միաժամանակ հայտնում եմ, որ ծրագիրը նախատեսվում է կիրառել մեկ տարվա կտրվածքով՝ սկսած սույն թվականի օգոստոսի 1-ից և շարունակել մինչև օլիմպիական խաղերի ավարտը: Ընդ որում, 2021 թվականի բյուջետային հայտում կնախատեսվի գումար միջցառումն ավարտին հասցնելու համար՝ նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակում»,- նշեց Հարությունյանը: Վերը նշված անհրաժեշտ գումարը՝ 232 միլիոն դրամը նախարարությունն առաջարկում է տրամադրել՝ ՀՀ պահուստային ֆոնդի միջոցով։
13:28 - 03 սեպտեմբերի, 2020
Պահուստային ֆոնդը ներկա պահին ծանրաբեռնված է. Ատոմ Ջանջուղազյանը՝ հանրակրթարաններում որոշակի պաշտպանիչ միջոցների գնման նախագծի մասին |tert.am|

Պահուստային ֆոնդը ներկա պահին ծանրաբեռնված է. Ատոմ Ջանջուղազյանը՝ հանրակրթարաններում որոշակի պաշտպանիչ միջոցների գնման նախագծի մասին |tert.am|

tert.am: 33-րդ հարցով նախատեսվում է պահուստային ֆոնդից հատկացում կատարել, որը, ճիշտն ասած, չի քննարկվել՝ ենթադրում եմ հրատապությամբ պայմանավորված: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին, չզեկուցվող հարցրերին անդրադառնալով, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ այս ձևով ընդունելու դեպքում ձևակերպման և իրականացման խնդիր կառաջանա, քանի որ պահուստային ֆոնդը ներկա պահին գործնականում ամբողջությամբ ծանրաբեռնված է»,-ասաց նախարարը և նշեց, որ խոսքը ֆինանսական հատկացման մասին է և առաջարկեց մինչև վերջնական ստորագրումը լուծում գտնել պահուստային ֆոնդի ավելացման ուղղությամբ, ապա նոր նախագիծը հաստատել: Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ խոսքը հանրակրթական հաստատությունների համար որոշակի պաշտպանիչ միջոցների գնմանը և մինչև ստորագրումը պետք է փորձեն աղբյուրը հստակեցնել: Այսպիսով` նշենք, որ նախագծով նախատեսվում էր բժշկական դիմակներով ապահովել և աշակերտներին (սաներին, ուսանողներին) և մանկավարժական ու վարչական անձնակազմին (1 ամսվա հաշվարկով): Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով բժշկական դիմակի 25 ՀՀ դրամ գինը: Նախագծով նախատեսվում է նաև ձեռքերի ախտահանիչներով ապահովել և' աշակերտներին (սաներին, ուսանողներին) և անձնակազմի 100 %-ին,  ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1120 ՀՀ դրամ ախտահանիչի 1 լիտրի գինը և 1 անձի հաշվով օրը 3 մլ: Ավելին՝ tert.am-ում
12:48 - 03 սեպտեմբերի, 2020
Մեզ միասին դժվար ճանապարհ է սպասվում. պետք է կարողանանք ապահովել ուսումնական գործընթացի շարունակականությունը. նախարար

Մեզ միասին դժվար ճանապարհ է սպասվում. պետք է կարողանանք ապահովել ուսումնական գործընթացի շարունակականությունը. նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ և դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Հեշտ չտրվեց մեզ անցած ուսումնական տարին. անսպասելի մարտահրավերները, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, առաջ բերեցին նոր խնդիրներ՝ դրանց նոր ու հրատապ լուծումներ գտնելու հրամայականով։ Թերևս սա է պատճառը, որ այսօր դպրոցների բակերում երեխաների աղմուկն ու աշխուժությունը չկան, սակայն համավարակը մեզ չի կարող զրկել կրթության իրավունքն ապահովելու հաստատակամությունից, և մեր աշակերտները խորհրդանշական «Սեպտեմբերի 1-ը» դիմավորելու են 14 օրից։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ, հատկապես՝ ուսուցիչներին։ Սիրելի՛ մանկավարժներ, նվիրյալ մարդիկ, որ անցած կես տարում ուժ ու եռանդ գտաք արտակարգ պայմաններում աշխատելու և ուսումնական տարին հաջող ամփոփելու համար։ Մեզ միասին դժվար ճանապարհ է սպասվում. պետք է կարողանանք ապահովել ուսումնական գործընթացի շարունակականությունը, պարտաճանաչ անցկացնել դասերը, արագ կողմնորոշվել փոփոխությունների պայմաններում։ Մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին լինի հաղթանակի և բնականոն գործունեությանը վերադառնալու հաջող մեկնարկ։ Սիրելի՛ աշակերտներ, դուք եք մեր դաշնակիցն ու հենարանը։ Հորդորում եմ որդեգրել պատասխանատու կեցվածք, կատարել սանիտարահիգիենիկ բոլոր պահանջները, ձեր վարքով և պատրաստակամությամբ օգնել թե՛ ուսուցիչներին, թե՛ ձեր ընտանիքների ավագ անդամներին՝ օր առաջ հաղթահարելու մեր պետությանը պատուհասած այս մարտահրավերը, հաղթելու այս կռվում։ Ի վերջո, կրթությաննպատակը մեկն է՝ ձևավորել բանիմաց և օրինապահ քաղաքացի, հայրենասեր և ստեղծարար անհատ։ Կոչ եմ անում ձեզ այս օրերին հոգ տանել ոչ միայն ձեր, այլ նաև դասընկերների և ուսուցիչների նկատմամբ, կրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ՝ հանուն Հայաստանի վաղվա օրվա, հանուն յուրաքանչյուրիս բարօրության ու անվտանգ կյանքի։ Կրկին շնորհավորում եմ, թող գիտելիքի լույսն ու ուժը բոլորիս ուղեկից լինի։
11:07 - 01 սեպտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարությունը մտահոգություն է հայտնել առցանց Օլիմպիադայում ՖԻԴԵ-ի որոշումների վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարությունը մտահոգություն է հայտնել առցանց Օլիմպիադայում ՖԻԴԵ-ի որոշումների վերաբերյալ

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Շախմատի միջազգային ֆեդերացիային` մտահոգություն հայտնելով Հայաստանի շախմատի ազգային հավաքականի և ամբողջ շախմատային ընտանիքի նկատմամբ ՖԻԴԵ-ի կայացրած վերջին որոշումների կապակցությամբ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչին ուղղված նամակում մասնավորապես ասվում է.  «Իմ մտահոգությունն ու հիասթափությունն եմ հայտնում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից Հայաստանի շախմատի ազգային հավաքականի և ամբողջ շախմատային ընտանիքի նկատմամբ վերջերս կայացված որոշումների կապակցությամբ: Մասնավորապես, ՖԻԴԵ-ն մերժեց Հայաստանի բողոքարկումը հետևյալ փաստարկով. «համացանցի կապի որակի և կայունության ապահովումը խաղացողի պատասխանատվությունն է: Օլիմպիադայի ընթացքում այս կետը կիրառելու պրակտիկան արդեն հաստատվել է նախորդ միջադեպերում: Ստեղծված իրավիճակում ցանկացած այլ որոշում հակասում է մրցաշարի կանոնակարգին` ստեղծելով նախադեպ, որը կարող է հանգեցնել հետագա հակասական իրավիճակների»: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է հիմնավոր բացատրություն և բարձրացրել նաև որոշ հարցեր, ՖԻԴԵ-ն որոշում է կայացրել չդիտարկել դրանք: Ցավոք, իրավիճակն ու խնդիրները հետագա զարգացում ունեցան, և ի վերջո ՖԻԴԵ-ն չհետևեց իր նախադեպին և Հնդկաստանի դեպքում խաղերը համարեց չխաղարկված կամ թերի խաղացված, մինչդեռ Հայաստանի դեպքում՝ խաղացողը համարվեց պարտված՝ «ժամանակի» պատճառով: Արդյունքում, ՖԻԴԵ-ն հանդես եկավ աննախադեպ որոշմամբ՝ մրցաշարի հաղթող ճանաչելով և՛ Ռուսաստանին, և՛ Հնդկաստանին: Մենք դա համարում ենք անարդար և ոչ հետևողական մոտեցում, որը չի ապահովում անդամ երկրների հանդեպ հավասար վերաբերմունքը, ինչը հիմնաքարային է ՖԻԴԵ-ի՝ որպես միջազգային կառույցի պարագայում: Վստահ եմ, որ իր կայացման երկար ճանապարհի և առաքելության մեջ ՖԻԴԵ-ն փորձում է բարձրացնել մրցաշարերի նկատմամբ վստահությունը: Այն կառուցվում է բոլոր մրցակցող թիմերի համար հավասար մրցակցության պայմանների ապահովման միջոցով, որպեսզի նրանք բոլորը համարեն, թե արժանանում են հավասար վերաբերմունքի: Այնուամենայնիվ, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէ մի իրավիճակում, երբ Հայաստանի շախմատի ազգային թիմը համարում է, որ առնչվել է խտրական վերաբերմունքի: Ուզում եմ հավաստիանալ, որ ՖԻԴԵ-ն այս միջադեպի վերաբերյալ բացատրություն կտա մրցաշարի մասնակիցներին և, ընդհանուր առմամբ, շախմատային համայնքին և կձեռնարկի բոլոր հետևողական քայլերը (ներառյալ նույնիսկ միջոցառման վերսկսումը Հայաստան-Հնդկաստան թիմի խաղային փուլից): Լիահույս ենք, որ վստահության ստեղծման նմանատիպ նախաձեռնություններն ապագայում կկանխեն այսպիսի միջադեպերը և կմիավորեն շախմատային աշխարհը»։ Նախարար Հարությունյանը եզրափակել է, որ հայկական կողմը պատրաստ է մասնակցել թյուրիմացությունը լուծելուն ուղղված երկխոսությանը: 
09:20 - 01 սեպտեմբերի, 2020
Սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրեր գործուղվող ուսուցիչների համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն

Սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրեր գործուղվող ուսուցիչների համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգի նախագիծը։ Նախատեսվում է, որ ԿԳՄՍ նախարարությունն այսուհետ կստեղծի և կվարի սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարան։ Այդ նպատակով պարբերաբար (յուրաքանչյուր տարի առնվազն 4 անգամ) նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն։ Ցանկացողները կդիմեն՝ ներկայացնելով դիմումի համապատասխան ձև։ Իսկ մանկավարժական կադրերի պահանջարկի մասին հայտերը նախարարություն կներկայացնեն մարզպետարանները՝ մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 10-ը (ուսումնական տարվա ընթացքում մանկավարժական կադրերի պահանջ առաջանալու դեպքում՝ նման պահանջ առաջանալուց հետո՝ 10 օրյա ժամկետում)։ Ընդ որում, մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել: Գործուղվող ուսուցիչների համար առաջարկվում են մի շարք նոր կարգավորումներ, որոնք ավելի բարենպաստ պայմաններ կստեղծեն սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներում աշխատելու համար։ Մասնավորապես, նախատեսվում է, որ գործուղված մասնագետներին ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին լրացուցիչ կհատկացվի. Մասնագետի և ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով /նախկինում չի հատկացվել/, գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը /նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ/, տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս՝ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով /նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ/, բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով /13000-33000 դրամ, նախկինում հատկացվել է բնակարանի վարձ`ամսական 10000 դրամ /, կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10.200 դրամ /նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000/, աշխատավարձի հավելում` 30 տոկոսի չափով /նախկինում չի հատկացվել/։ Նոր կարգն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից: Իսկ մինչև այդ՝ ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերը կպահպանեն իրենց ուժը մինչև 2020-2021թ. ուսումնական տարվա ավարտը։ Ակնկալվում է, որ նոր կարգը կլրացնի հեռավոր համայնքներում ուսուցիչների պակասի խնդիրը։
16:55 - 31 օգոստոսի, 2020
Որոշ աշակերտների ուսուցումը կկազմակերպվի հեռավար, 65-ից բարձր տարիքի ուսուցիչները կարող են չներկայանալ դասի. ԿԳՄՍՆ |armtimes.com|

Որոշ աշակերտների ուսուցումը կկազմակերպվի հեռավար, 65-ից բարձր տարիքի ուսուցիչները կարող են չներկայանալ դասի. ԿԳՄՍՆ |armtimes.com|

armtimes.com: Պարետատունը հաստատել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: Ուսումնական տարվա առաջին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ: Ուսումնակրթական գործընթացը իրականացվում է ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ, որը պարտադիր է բոլոր հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից: Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։ Պահանջների կատարումը պարտադիր է դպրոցի բոլոր աշխատակիցների, ծնողների և աշակերտների համար: Դպրոցները ապահովվում են դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն 1 շաբաթվա պահուստով, օրվա ընթացքում անձնակազմը և աշակերտներն ապահովվում են անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով, հեռավար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով։ դասարանները բաժանում են առավելագույնը 20 սովորող ունեցող խմբերի: Եթե դասասենյակի մակերեսը հնարավորություն չի տալիս ապահովել սոցիալական հեռավորություն 20 սովորողի համար, դասարանը բաժանում են 10-հոգանոց խմբերի: դասագրքերի բաշխումը իրականացնում են օգոստոսի 20-ից սեպտեմբերի 10-ը՝ պահպանելով անվտանգության կանոնները: Դասացուցակ Դպրոցներում սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ, ըստ անհրաժեշտության՝ կարող է սահմանվել երկհերթ ռեժիմ։ Մինչև 20 սովորող ունեցող դասարանները դպրոց են հաճախում շաբաթվա վեց օրը՝ ըստ դասացուցակի: Երկու խմբի բաժանված դասարանի խմբերից յուրաքանչյուրը դպրոց է հաճախում շաբաթական երեք օր: Խմբերի դասացուցակը կազմվում է իրար հաջորդող դասերի և ինքնուրույն աշխատանքի օրերի համար: Ինքնուրույն աշխատանքի օրերին սովորողները ուսուցչի հանձնարարած աշխատանքը կատարում են տանը։ Ուշադրություն. Դպրոցներում բուֆետների և ճաշարանների աշխատանքը արգելվում է։ Ռիսկային խմբի սովորողը Այն սովորողները, ովքեր ունեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կորոնավիրուսի ռիսկային խմբի հիվանդություններից որևէ մեկը, չեն հաճախում դպրոց: Նրանց ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով: Այդ հիվանդություններն են. արյան բարձր ճնշում շաքարային դիաբետ, սրտի հիվանդություն, սրտի կամ գլխուղեղի կաթված (ինսուլտ), քրոնիկ շնչառական հիվանդություն, քաղցկեղ։ Դպրոց գալուց առաջ Դպրոց գալուց առաջ ծնողները կամ օրինական ներկայացուցիչները կատարում են երեխայի ջերմաչափում։ 37 և բարձր ջերմություն ունենալու դեպքում դիմում են բնակավայրի բուժհաստատություն և տեղեկացնում դպրոցին՝ երեխայի դպրոց չհաճախելու մասին: Եթե տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ, ապա բացառվում է երեխայի հաճախումը դպրոց: Սովորողի մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ կտրամադրի մեկանգամյա օգտագործման դիմակ: Ծնողները իրականացնում են ծնող-ուսուցիչ համակարգված հաղորդակցություն և աջակցում, որ ունենանք «Առողջ և ապահով դպրոց»։ Դպրոցների ախտահանումը Մինչև դասերի սկիզբը՝ նախորդ օրը երեկոյան կամ դասերը սկսելուց առաջ բոլոր դռների և պատուհանների բռնակները, սեղանները, աթոռները, գրատախտակները, սանհանգույցները ախտահանվում են: Եթե դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է հերթափոխով, ապա հերթափոխերի միջև սահմանված ընդմիջումը պետք է բավարարի ախտահանումն իրականացնելու համար։ Կատարվում է պատշաճ օդափոխություն օրը առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ: Ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։ Դպրոցի մուտքի մոտ, միջանցքներում, դասասենյակներում, ուսուցչական և այլ սենյակներում ապահովվում են ալկոհոլային հիմքով ախտահանիչներ։ Տեղադրվում են հատուկ մակնշմամբ փակ աղբամաններ՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար։ Սովորողի մուտքը դպրոց Սովորողները դպրոց են գալիս՝ ըստ ուսումնական հաստատության սահմանած ժամանակացույցի, սովորողին կարող է ուղեկցել ոչ ավելի, քան մեկ հոգի: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է։ Սովորողի մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ կտրամադրի մեկանգամյա օգտագործման դիմակ: Դպրոցի բակում, բոլոր մուտքերի մոտ իրականացվում է գծանշում։ Սովորողները դպրոց մուտք կգործեն բոլոր մուտքերից: Եթե դպրոցը ունի մեկ մուտք, պետք է սահմանել դպրոց գալու գրաֆիկ՝ ըստ դասարանների։ Դպրոց մտնելիս սովորողները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն, խուսափեն դպրոցի բակում կամ մուտքի մոտ կուտակումներ առաջացնելուց։ Դպրոց մտնելիս կազմակերպվում է սովորողների ջերմաչափում և ձեռքերի ախտահանում: Դպրոցը վարում է աշակերտների ջերմաչափման մատյան: Մատյանում գրանցվում են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող սովորողների տվյալները։ Յուրաքանչյուր մուտքի մոտ առանձնացված է սենյակ կամ տարածք հիվանդ երեխաների մեկուսացումը ապահովելու համար՝ մինչև ծնողի կամ բժշկի գալը: Այդ տարածքները արգելվում է օգտագործել այլ նպատակների և տարանցիկ տեղաշարժի համար: Դասարանում Դասասենյակում սովորողները կրում են դիմակներ։ Սովորողները դասին մասնակցում են տեղից: Գրատախտակի մոտ կանչելն արգելվում է: Սովորողներին ստուգված գրավոր աշխատանքները տրամադրելն արգելվում է, կարող է տրամադրվել գրավոր աշխատանքի լուսապատճենը: Ֆիզկուլտուրայի դասերը կազմակերպվում են դասասենյակում՝ ըստ ուսուցիչներին տրամադրված մեթոդական ցուցումների կամ բացօթյա տարածքներում և սպորտային մարզասրահներում՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա: Սովորողների գնահատումը Գրավոր աշխատանքները կազմակերպվում են թերթիկների վրա: Տետրեր օգտագործելը թեմատիկ գրավոր աշխատանքների համար արգելվում է: Կիսամյակի ընթացքում կազմակերպվում է երկու թեմատիկ գրավոր աշխատանք: Կիսամյակի վերջում կատարվում է աշակերտների գիտելիքների ստուգում՝ ամփոփիչ գրավոր աշխատանքի միջոցով: Սովորողների գնահատումը կատարվում է էլեկտրոնային մատյանում: Գնահատականները սովորողները և ծնողները կարող են տեսնել էլեկտրոնային օրագրում: Արգելվում է դպրոցում կազմակերպել զանգվածային միջոցառումներ, երկարօրյա ծառայություններ, արտաուսումնական խմբակներ, Ուշադրություն Ծնողական ժողովները կազմակերպվում են հեռավար, անհնարինության դեպքում՝ բացօթյա, դահլիճում կամ միջանցքում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։ Ռիսկի խմբի ուսուցիչները 65 և բարձր տարիքային խմբի ուսուցիչները (անկախ առողջական վիճակից) կարող են աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրում է պետությունը։ Նրանք (անկախ առողջական վիճակից) կարող են չներկայանալ աշխատանքի։ Այդ դեպքում նրանց համար դասաբաշխում չի կատարվում, աշխատավարձը պահպանվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավելի, քան մեկ հաստիքի չափով: Ռիսկային խմբի ուսուցիչները աշխատանքի չներկայանալու դեպքում դասերը կարող են վարել հեռավար եղանակով։ Եթե աշխատակազմի որևէ անդամի մոտ նկատվում է գրիպի կամ սուր շնչառական վարակների ախտանշաններ, ապա բացառվում է վերջինիս աշխատանքի ներկայանալը: Հեռախոսահամարներ Պարզաբանումների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության Թեժ գիծ ծառայությանը՝ (010) 599 – 600, հանրակրթության վարչությանը՝ (010) 599 – 618, (010) 599 – 619 հեռախոսահամարներով։ Դպրոցի աշխատակիցների մոտ հիվանդության ախտանիշների կասկածի դեպքում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով։ Բողոքների դեպքում զանգահարել պարետատան թեժ գիծ՝ 8141 համարով։
12:14 - 31 օգոստոսի, 2020