ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Միջադեպ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև. Ոստիկանությունն ահազանգ է ստացել

 |armenpress.am|

Միջադեպ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև. Ոստիկանությունն ահազանգ է ստացել |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ոստիկանությունը ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի ահազանգը՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի վրա հարձակվելու վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ «Նման բովանդակությամբ ահազանգ ստացել ենք, ոստիկանությունում համապատասխան գործողություն է իրականացվում»,- ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։  «Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»,- գրել է Բաբաջանյանը։ «Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում իր հերթին տեղադրել է «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի լուսանկարը, որտեղ երևում է Դանիելյանի վնասված և արյունոտված քիթը։ «Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»,- գրել է Տեր-Նակալյանը։ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ զբոսնելիս տեսել է «Ադեկվադ» շարժման մի քանի ակտիվիստի, որոնցից մեկը հայհոյանք է հնչեցրել, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։ Սիմոնյանը վնասվածք ունի քիմքի մասում։
18:16 - 29 ապրիլի, 2020
Գավառի ԲԿ-ում վիրավորներին հասցվել են վնասվածքներ կտրող-ծակող գործիքներով․ տուժել է նաև խնամողը |armenpress.am|

Գավառի ԲԿ-ում վիրավորներին հասցվել են վնասվածքներ կտրող-ծակող գործիքներով․ տուժել է նաև խնամողը |armenpress.am|

armenpress.am: Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավոր անձանց և նրանց մոտ գտնվող խնամողին հասցվել են վնասվածքներ՝ կտրող-ծակող գործիքներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գավառի ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արամ Ավետիսյանը։ «Ապրիլի 28-ին, դրսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեզ մոտ տեղափոխվածների վիճակները գնահատվել է որպես ծանր՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներով, կոտրվածքներով։ Նրանց հետ հիվանդանոց է տեղափոխվել նաև 2 հոգի, որոնց մոտ արդեն գրանցված է եղել կլինիկական մահ»,- նշեց Ավետիսյանը և հավելեց, որ ոստիկանական ուժերը ժամանել են ԲԿ հիվանդներին ընդունելուց անմիջապես հետո։ Բժշկի խոսքով՝ հրազենային վնասվածքներ ստացած անձանց իրենք համապատասխան բուժօգնություն ենք ցույց տվել։ Այդ ընթացքում, վիճաբանության կողմերից մեկի հարազատները՝ ճեղքելով ոստիկանության պատնեշը, մտել են հիվանդանոց և պատուհաններն ու դռները կոտրելով՝ փորձել են գտնել ԲԿ-ում գտնվող վիրավոր անձանց։ «Հիվանդանոց ներխուժած անձինք փախուստի դիմեցին այն ժամանակ, երբ հիվանդասենյակներից մեկում գտան և հարձակում գործեցին այն անձի վրա, ում փնտրում էին։ Այդ պահին այնտեղ գտնվել են ոստիկանական ուժեր, իսկ հիվանդասենյակում եղել է պացիենտի խնամողը։ Բոլոր վիարավորներին մարմնի տարբեր հատվածներին հասցվել են կտրող-ծակող գործիքներով վնասվածքներ, այդ թվում հիվանդասենյակում գտնվող խնամողին, ում վիրահատել ենք մեզ մոտ, ինչից հետո տեղափոխվել է Երևան»,- ընդգծեց Ավետիսյանը։ Բոլոր վիրավորներին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան։ Բուժանձնակազմից ոչ ոք չի տուժել և վնասվածքներ չի ստացել։
16:25 - 29 ապրիլի, 2020
Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել․ լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել․ ՀՀ Ոստիկանություն

Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել․ լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել․ ՀՀ Ոստիկանություն

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել․ լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն: Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։ Միաժամանակ նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը: Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
11:29 - 29 ապրիլի, 2020
Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավերել են հիվանդանոցը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է |armtimes.com|

Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավերել են հիվանդանոցը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է |armtimes.com|

armtimes.com: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում հնչած կրակոցներին հաջորդած վենդետայի առնչությամբ մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է, որ իրավիճակն այս պահին վերահսկվում է մեծ թվով իրավապահների կողմից. «Վիճակը կայունացել է, ոստիկանական մեծ ուժեր կան Գավառում, իրավապահ բոլոր կառույցներն աշխատում են»: ՀԺ-ի հարցին՝ ինչպես է պատահել, որ սպանվածի հարազատները ոստիկանական ուժերի կողմից հսկվող հիվանդանոց են ներխուժել ու վիրավորներին վնասվածքներ պատճառել, մարզպետը պատասխանեց, որ ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, որոնք ջարդուփշուր են արել հիվանդանոցը: «Ես ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը այդ պահին գտնվել ենք դեպքի վայրում, եւ տեղեկությունները, թե ոստիկանապետը եղել է հիվանդանոցում՝ ներխուժման ժամանակ, իրականությանը չեն համապատասխանում: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիները եղել են 500-ից ավելի, միաժամանակ ջարդել են հիվանդանոցի դռներն ու պատուհանները, սենյակները, տարբեր մուտքերից ներս են մտել»,-ասաց մարզպետը՝ չբացառելով, որ ներխուժման հետեւանքով հնարավոր է լինեն նաեւ տուժած ոստիկաններ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր կրակոցներ են հնչել, որի հետևանքով կա 2 զոհ, 4 քաղաքացու տեղափոխել էին հիվանդանոց։ Հիվանդանոցում նրանցից երկուսին սպանել են։
01:16 - 29 ապրիլի, 2020
{ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} Գեղարքունիքում հնչած կրակոցներից վիրավորում ստացած երկու քաղաքացի սպանվել է հիվանդանոցում |shamshyan.com|

{ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} Գեղարքունիքում հնչած կրակոցներից վիրավորում ստացած երկու քաղաքացի սպանվել է հիվանդանոցում |shamshyan.com|

shamshyan.com: Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոն են ներխուժել մեծ թվով քաղաքացիներ, որոնք հիվանդանոցում հաշվեհարդար են տեսել նույն օրը Գավառում հնչած կրակոցների հետեւանքով վիրավորում ստացած 2 հիվանդների նկատմամբ: Ըստ աղբյուրի՝ ոստիկանները չեն կարողացել հետ պահել հիվանդանոց ներխուժած քաղաքացիներն, վերջիններս վիրավորներից 2-ին երկաթյա ձողերով ծեծի են ենթարկել, վնասել մեկի պարանոցը: 2 վիրավորներն էլ, ըստ տեղեկությունների, մահացել են: Հիվանդանոցում դաժան ծեծի է ենթարկվել նաև սպանվածներից մեկի բարեկամը, որին ծայրահեղ ծանր վիճակում, ոստիկանների հսկողությամբ տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը:  Ավելի վաղ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր կրակոցներ են հնչել, որի հետևանքով կա 2 զոհ, 4 քաղաքացու տեղափոխել էին հիվանդանոց։ Factor.am-ը տեղեկացնում է, որ Գավառում տեղի ունեցած արյունալի այս միջադեպից շուրջ յոթ ժամ անց ՀՀ Ոստիկանությունը վերջապես պաշտոնական տեղեկություն հաղորդեց կատարվածի մասին, որը րոպեներ անց հեռացվել կամ թաքցվել է ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է եղել․ «Ապրիլի 28-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Գավառ քաղաքում, նախնական տվյալներով՝ Գավառի համալսարանի մոտակայքում։ Կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության պետն ու բարձրաստիճան սպաներ: Անհրաժեշտ գործողություններ են իրականացնում օպերատիվ-քննչական խմբեր: Ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Միաժամանակ նշենք նաև, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և նույն պահին այնտեղ է եղել ՀՀ ոստիկանության պետը: Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է դեպքի վայրում, ոչ թե` հիվանդանոցում: Նախաքննության շահերից ելնելով դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի ավելի ուշ»:
01:08 - 29 ապրիլի, 2020
Դեղատան խուզարկությունից հետո ամուսիններ են ձերբակալվել

Դեղատան խուզարկությունից հետո ամուսիններ են ձերբակալվել

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել՝  համագործակցելով ոստիկանության Մաշտոցի, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների ծառայողների հետ։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող ամուսինները ապօրինի ձեռք են բերում և իրենց դեղատանը վաճառում  լիրիկա հոգեմետ դեղահաբեր։ Հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը ամուսինների դեղատնից լիրիկա էր գնել։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին լիրիկա հոգեմետ դեղահաբեր։ Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ապրիլի 24-ին իրավապահները,  դատարանի որոշմամբ խուզարկելով Շիրազի փողոցի դեղատունը, հայտնաբերեցին և առգրավեցին լիրիկայի 70-ից ավելի հաբ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ամուսինները ձերբակալվել են։
13:54 - 28 ապրիլի, 2020
Ոստիկանության պետը տեսակապով զրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության դեսպանի հետ

Ոստիկանության պետը տեսակապով զրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության դեսպանի հետ

Ապրիլի 27-ին ոստիկանության պետ Արման Սարգսյանը տեսակապով զրույց ունեցավ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։Անդրեա Վիկտորինը ողջունելով Արման Սարգսյանին՝ շնորհավորեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ նշանակվելու կապակցությամբ։ Նա կարևորեց նաև օրերս Հայաստանի Կառավարության ընդունած՝ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը:Տիկին դեսպանը խոսեց նաև համավարակի դեմ պայքարում հայ բժիշկների ու ոստիկանների կարևոր առաքելության մասին և նշեց, որ տպավորված է նրանց աշխատանքով։Ոստիկանության պետ Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի ու գնահատականի համար` նշեց, որ ոստիկանները համավարակի դեմ պայքարի աշխատանքներին զուգահեռ պատվով իրականացնում են իրենց հիմնական գործառույթները՝ հանցագործությունների կանխումն ու բացահայտումը։Արման Սարգսյանը անդրադարձավ ՀՀ ոստիկանություն և Եվրամիություն սերտ համագործակցությանը, մասնավորապես` Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ և Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում։ Ներկայացվեցին Եվրոպոլի հետ համագործակցություն ձևավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները:Անդրեա Վիկտորինը հաջողություն մաղթեց Հայաստանի ոստիկանության բարեփոխումների աշխատանքում և աջակցության պատրաստակամություն հայտնեց։Ոստիկանության պետն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար։Կողմերը քննարկեցին հետագա համագործակցության ուղղություններին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
13:17 - 28 ապրիլի, 2020
Սեդա Սաֆարյանի դստեր ընտանիքի հետ տեղի ունեցած միջադեպի գործով երեք անձ ոստիկանությունում է |hetq.am|

Սեդա Սաֆարյանի դստեր ընտանիքի հետ տեղի ունեցած միջադեպի գործով երեք անձ ոստիկանությունում է |hetq.am|

hetq.am: Փաստաբան Սեդա Սաֆարյանի դստեր ընտանիքի հետ տեղի ունեցած միջադեպի գործով երեք անձ այս պահին ոստիկանությունում է։ Այս մասին ասաց Սեդա Սաֆարյանը։ Այսօր առավոտյան փաստաբանն ահազանգել է այն մասին, որ ապրիլի 24-ի ուշ երեկոյան Երևանի Մուշ թաղամասում, որտեղ դստեր տունն է գտնվում, ծեծի են ենթարկել իր դստերը, փեսային, վերջինիս քրոջը, մորն ու հորը։ Այս պահին հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով են երեք անձինք գտնվում ոստիկանությունից։ Նրանց կարգավիճակի վերաբերյալ Սեդա Սաֆարյանին տեղեկություններ չեն տրվել։ Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը միայն նշեց, որ Երևանի Մուշ թաղամասում տեղի ունեցած ծեծի վերաբերյալ հաղորդումը ստացվել է Ոստիկանության Մալաթյայի բաժնում՝ ապրիլի 24-ին, ժամը 23:40-ին, դեպքի հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է կատարվում։  
21:13 - 25 ապրիլի, 2020
Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում ապրիլի 27-ից նախնական գրանցմամբ մի քանի գործողություններ են իրականացվելու

Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում ապրիլի 27-ից նախնական գրանցմամբ մի քանի գործողություններ են իրականացվելու

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի ապրիլի 27-ից սկսած` նախնական գրանցմամբ կիրականացվեն հետևյալ գործողությունները. 1․ տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (ավտոսրահների) կողմից վաճառված տրանսպորտային միջոցների գրանցում (հաշվառում), գրավի իրավունքի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում, 2․ տրանսպորտային միջոցների խոտանում, 3․ ուժը կորցրած կամ ժամկետը լրացած վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի փոխանակում, ժամանակավոր (թղթից) վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի փոխարեն պլաստիկ քարտի տեսքի վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի հատկացում։ Գործողությունները տեղերում իրականացնելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ [email protected] էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։
14:39 - 25 ապրիլի, 2020
Ապօրինություններ ոստիկանության Գուգարքի և Բազումի բաժիններում․ ոստիկանության ծառայող է ձերբակալվել

Ապօրինություններ ոստիկանության Գուգարքի և Բազումի բաժիններում․ ոստիկանության ծառայող է ձերբակալվել

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի և Բազումի բաժինների ծառայողների ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Հունվարի 30-ին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչն ու տեսուչը Վանաձոր-Ալավերդի ճանապարհին փայտանյութով բեռնված տրանսպորտային միջոց են կանգնեցրել, որի վարորդը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը չստուգելու, մեքենան բաժնի հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու և սահմանված կարգով նյութեր չնախապատրաստելու համար ոստիկանության ծառայողներին առաջարկել և որպես կաշառք տվել է 30 հազար դրամ։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նախորդ տարվա նոյեմբերի 29-ին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, իր մտերմիներից մեկի միջնորդությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել և նախապատրաստվող նյութերում ապօրինի հատված ծառատեսակների, դրանց քանակի և ծավալի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել, ինչի հետևանքով քաղաքացին խուսափել է հնարավոր քրեական պատասխանատվությունից և ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Այնուհետև նույն քաղաքացին նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին համայնքային ոստիկանության տեսուչին որպես կաշառք տվել է 20 հազար դրամ։ Պարզվել է նաև, որ նախորդ տարվա հոկտեմբերին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժնի պետի ծառայության գծով տեղակալի դրդմամբ, առանց փաստաթղթերի փայտանյութ տեղափոխելու վերաբերյալ նախապատրաստված նյութերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել՝ ապօրինի հատված ծառատեսակների ծավալի և հատման վայրերի վերաբերյալ, ինչի հետևանքով խախտվել են պետության օրինական շահերը և անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու պրոֆիլակտիկայի ավագ տեսուչը թաքցրել են նախորդ տարվա հոկտեմբերի 14-ին ապօրինի հատված փայտանյութ տեղափոխող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի մասնակցությամբ ավտովթարի դեպքը և դրա վերաբերյալ կազմելով ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր՝ ավտովթարը ձևակերպել են որպես դժբախտ պատահար, ինչի հետևանքով չի արձանագրվել ապօրինի ծառահատման դեպքը, խախտվել են պետության օրինական շահերը, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Պարզվել է նաև, որ նախորդ տարվա նոյեմբերի 7-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պարեկային ոստիկանները Վանաձորում կանգնեցրել են ապօրինի հատված ծառերով բեռնված մեքենա, որը բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու, փայտանյութի ձեռք բերման օրինականությունը ստուգելու և սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու փոխարեն, Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի միջնորդությամբ, դեպքը չեն փաստաթղթավորել։ Ապօրինության հետևանքով խախտվել են պետության օրինական շահերը, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործեր են հարուցվել, Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործերը ոստիկանությունից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։ Ինքնամաքրման գործընթացը և արատավոր երևույթների դեմ հետևողական պայքարը ոստիկանության համակարգում շարունակական է լինելու»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:16 - 23 ապրիլի, 2020
Հաստատվեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը

Հաստատվեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը

Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու 2020-2022թթ․ գործողությունների ծրագիրը։ Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, աշխատանքային խմբի կողմից մշակված այս փաստաթուղթն անցել է համակողմանի հանրային քննարկում, միջազգային գործընկերների հետ ձեռք է բերվել Ռազմավարության իրականացման շուրջ մի շարք պայմանավորվածություններ, ինչպես նաև ապահովվել է ֆինանսական գնահատումը։ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման և օրենսդրական փոփոխությունների արդյունքում․ 1. Կստեղծվի ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն, 2. Կստեղծվի Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն, 3. Կվերանայվի նախաքննության արդյունավետությունը, 4. Հասարակական կարգի պահպանության համատեքստում կապահովվի ոստիկանության զորքերի կարողությունների զարգացումը, կներդրվեն տակտիկական արդյունավետ լուծումներ, աշխատանքներ կիրականացվեն բանակցային ու հաղորդակցության կարողությունների զարգացման, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության բարելավման ուղղություններով, 5. Կվերաիմաստավորվի համայնքային ոստիկանությունը, 6.  Լրջորեն կվերանայվեն ոստիկանության կադրերի պատրաստման, կարողությունների շարունակական զարգացման ու բարոյահոգեբանական պատրաստման, ոստիկանության ծառայողի բարեվարքության ու հակակոռուպցիոն կրթություն ստանալու հարցերը։ Դրա համար նախատեսված է Ոստիկանության կրթահամալիրի կրթական, վերապատրաստման ու պատրաստման ծրագրերի վերանայում, ինչպես նաև միջավայրի բարեփոխում։ Նախանշվել է նաև ոստիկանության ծառայողների  սոցիալական երաշխիքների ամրապնդմանն ուղղված կոնկրետ քայլեր։  7. Քայլեր կձեռնարկվեն նաև թափանցիկության և հանրային հաշվետվողականության աճի, միջազգային համագործակցության խթանման ուղղությամբ։
14:29 - 23 ապրիլի, 2020
«Ոստիկանապետը սպառնում, պահանջում էր էլեկտրաշոկը բերել». Սիսիանի միջադեպերով փաստաբանները մանրամասներ են հայտնում
 |armtimes.com|

«Ոստիկանապետը սպառնում, պահանջում էր էլեկտրաշոկը բերել». Սիսիանի միջադեպերով փաստաբանները մանրամասներ են հայտնում |armtimes.com|

armtimes.com: Սիսիանի ոստիկանների եւ ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի դեմ բողոքների հիման վրա Հատուկ քննաչական ծառայությունում այս պահին քննվում է չորս քրեական գործ: «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեցին Սիսիանում վերջերս տեղի ունեցած դեպքերով փաստաբանական խմբի անդամները: Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին եւ 7-ին Սիսիանում գրանցվել էին միջադեպեր, որոնց կիզակետում շոշափվում էր Մուրադյանի անունը: Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանը պատմել էր, որ տեղեշարժման թերթիկի վերաբերյալ ծագած միջադեպի ժամանակ ոստիկանապետը բռնություն է գործադրել Հարությունյանի, նրա հոր եւ հորեղբոր որդու նկատմամբ: Նույն խնդրի մասին ահազանգել էր նաեւ Սիսիանի բնակիչ 64-ամյա Գառնիկ պապը, որը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին գողության կասկածանքով, որտեղ, ըստ նրա ներկայացուցիչ Լուսինե Զեյնալյանի, նրա նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանները, այդ թվում՝ ոստիկանապետը: Վերջինիս շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը, սակայն, հայտարարել էր, որ ենթադրյալ բռնության մասին տեղեկություններ տարածողները ստեղծել են տպավորություն, թե ոստիկանապետը սադիստ, մոլագար անձնավորություն է. «Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանն այդ պաշտոնին նշանակվելուց հետո անհաշտ ու խիստ պայքար է մղել հանցավորության դեմ եւ, ըստ էության, իր այս սկզբունքային կեցվածքով անհաճո անձ է դարձել որոշ շրջանակների համար»,- ասել էր նա: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ 64-ամյա Գառնիկ Սիմոնյանի շահերի ներկայացուցիչ Լուսինե Զեյնալյանը մանրամասնեց, թե ինչ դեպքի շրջանակներում է իր վստահորդը բերման ենթարկվել. «Ապրիլի 5-ին Գառնիկ պապը իր ընկեր Աշոտի տանը մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել, խմել են, գինովցել, այնուհետեւ Գառնիկ պապը գնացել է իր տուն՝ քնելու: Որոշ ժամանակ անց զանգել է Աշոտը, տեղեկացրել, որ իր պայուսակը կորել է եւ կանչել իր բնակարան, Գառնիկ պապը գնացել է, դուռը փակ է եղել, վերադարձել է տուն, իսկ երբ երկրորդ անգամ է գնացել դպրոցի կողքի նեղ ճանապարհով, նրան հենց այդտեղից բերման են ենթարկել գողության կասկածանքով»: Ըստ Զեյնալյանի՝ իրենց վարկածն այն է, որ նրա ընկեր Աշոտն է զանգել, Ոստիկանությանը տեղյակ պահել, թե Գառնիկը գալիս է իր տուն: Փաստաբանի խոսքով՝ բաժնում արդեն առանց կարգավիճակ տալու ոստիկանները կատարել են անձնական խուզարկություն, առգրավում, այնուհետեւ ճնշում են գործադրել, որ Գառնիկ պապը իր վրա վերցնի այդ գողությունը, բայց տեսնելով, որ սեփական նախաձեռնությամբ դա չեն կարողանում անել՝ տարել են ոստիկանապետի աշխատասենյակ.«Այդտեղ արդեն տեղի են ունենում խոշտանգումները. Գառնիկ պապն ասում է՝ փայտյա քանոնով սկսում են ծեծել, դա կոտրվում է, անցնում են երկաթե քանոնի, հետո ոստիկանապետը սպառնում, պահանջում է բերել էլեկտրաշոկը, բայց պարզում է, որ դա Ոստիկանությունում չէ, սկսում է զենքի սպառնալիք կատարել՝ ասելով «ավտոմատս կբերեմ, կգյուլլեմ, կներկայացնեմ, որ հանցագործը փախչում էր, գյուլլեցի, ես դրա համար պատասխանատվության չեմ ենթարկվի»: Ըստ փաստաբանի՝ դրանից հետո արդեն Գառնիկ պապի ինքնազգողությունը վատացել է, նրան բաց են թողնել, եւ նա հայտվել է բժշկական կենտրոնում, որտեղ իրենք գտնվում էին մեկ այլ ահազանգի հետքերով: Նշենք, որ կատարվածի վերաբերյալ Գառնիկ պապը հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը) եւ 309.1-րդ հոդվածի 1-ին կետերով (խոշտանգումը): Գառնիկ պապը ճանաչվել է տուժող: Երկրորդ գործը, որ ՀՔԾ-ում հարուցվել է քաղաքացիների բողոքի հիման վրա, վերաբերում է Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպին: Դա հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը), եւ Մարտին Հարությունյանը, նրա հայրը եւ հորեղբոր որդին ճանաչվել են տուժող: Փաստաբանական խմբի անդամ Յուրա Ավայանը ներկայացրեց եւս մեկ միջադեպ, որ տեղի է ունեցել Սիսիանի մեկ այլ քաղաքացու՝ Գուրգեն Վարդանովի հետ. «Գուրգեն Վարդանովը մարտի 23-ին բերման է ենթարկվել Ոստիկանություն դարձյալ գողության կասկածանքով, այնուհետեւ ուղեկցվել է նույն ոստիկանապետի՝ Գարիկ Մարուդյանի աշխատասենյակ, որտեղ նրան հարցրել են, թե ով է կատարել տան գողությունը, վերջինս հերքել է, եւ մի քանի հարցադրումներից հետո Մուրադյանը սկսել է բռնություն գործադրել տարբեր մեթոդներով, հայհոյել, իսկ վերջում նույն գործելաոճով ձայնագրել է, ստիպել է ասել, որ իր նկատմամբ Ոստիկանության բաժանմունքում որեւէ բռնություն չի եղել, եւ վախի մթնոլորտում տեղի տալով՝ Վարդանովը տվել է խոստովանական ցուցմունք»: Ավելին կարդացեք Armtimes.com կայքում։
19:09 - 22 ապրիլի, 2020
Ոստիկանները Արմավիրի տարածքային պետական քոլեջում կատարված ապօրինություններ են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները Արմավիրի տարածքային պետական քոլեջում կատարված ապօրինություններ են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արմավիրի տարածքային պետական քոլեջում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Քննությանը հայտնի տվյալներով՝ ուսումնական հաստատության նախկին տնօրենը 2014-ից 2016 թվականների ընթացքում քոլեջի գործավարի եղբորը գրանցել է՝ որպես պահակ։ Տղամարդը աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվամբ դուրս են գրվել աշխատավարձի գումարներ։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ դպրոցի պահակ հրամանագրված և դարձյալ աշխատանքի չներկայացած մի կնոջ անվամբ ևս աշխատավարձեր են դուրս գրվել։ Ապօրինությունների հետևանքով յուրացվել է ընդհանուր 1 միլիոն 600 հազար դրամից ավելի գումար։ Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ 
19:04 - 22 ապրիլի, 2020