ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Ներքին Խնձորեսկ գյուղից անհետացած ՀՀ քաղաքացու հարցով դիմել եմ Կարմիր խաչին. Արման Թաթոյան |azatutyun.am|

Ներքին Խնձորեսկ գյուղից անհետացած ՀՀ քաղաքացու հարցով դիմել եմ Կարմիր խաչին. Արման Թաթոյան |azatutyun.am|

azatutyun.am: «Ներքին Խնձորեսկ գյուղից անհետացած ՀՀ քաղաքացու հարցով դիմել եմ Կարմիր խաչին», - այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը: «Այդ պահի դրությամբ Կարմիր խաչի հայկական պատվիրակության ղեկավարն ինձ ասաց, որ իրենք բացել են գործ, նախաձեռնել են հատուկ գործընթաց և դիմել են համապատասխան հարցմամբ Ադրբեջանի Կարմիր Խաչի պատվիրակությանը և դեռ չունեն պատասխան», - նշեց Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ Ադրբեջանի հաստատելու մասին տեղեկացել են հրապարակային աղբյուրներից. «Կարմիր խաչը մեզ տեղեկացրել է, որ դեռ իրենք պաշտոնական հաստատում չունեն, մենք կապի մեջ կլինենք միջազգային մեր գործընկերների հետ՝ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում: Ես նաև քննարկել էին մի շարք այլ հարցեր, որոնց թվում էր նաև այնտեղ ազատազրկման դատապարտված մեր մյուս հայրենակիցներին <....>, մանրամասներն այս պահին չեմ կարող հրապարակել: Մենք կապի մեջ ենք նաև Ներքին Խնձորեսկի անհետացած և Ադրբեջանի տարածքում հայտնված մեր քաղաքացու ազգականների հետ»: Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե Հայաստանի 30-ամյա քաղաքացի Նարեկ Սարդարյանն ինքնակամ հատել է սահմանն ու անցել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածք։ Այսօր տեղի հեռուստաընկերությունը ցուցադրել է Սարդարյանի հետ հարցազրույցը՝ պնդելով, թե նա խնդրել է իրեն Ադրբեջանի քաղաքացիություն տրամադրել։
09:07 - 16 հուլիսի, 2020
ՄԻՊ 2-րդ զեկույցում արտացոլվել են նաև այն տվյալները, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ

ՄԻՊ 2-րդ զեկույցում արտացոլվել են նաև այն տվյալները, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ

Երկրորդ միջանկյալ զեկույցն ենք անգլերենով ուղարկում միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ։ Հատուկ շեշտադրումներ են արված քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։ Այս մասին հայտնում է ՄԻՊ-ը։Ինչպես նախորդը, այս զեկույցն էլ առանձին ընթացակարգով ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Հատուկ նշում եմ, որ այսպիսի հնարավորություն ունեն միայն «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:Զեկույցում արտացոլվել են նաև այն տվյալները, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ, բնակավայրերում, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակը ուղղվի սեփական բնակչության վրա։Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել իրավապաշտպան գործունեությունը՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար, Բերդ և մի շարք այլ համայանքների, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ:
13:15 - 15 հուլիսի, 2020
ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը

ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անգլերենով պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Բերդ բնակավայրերի հրետանակոծությունների վերաբերյալ միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։ Այս մասին հայտնում է ՄԻՊ-ը։Այսօր՝ հուլիսի 14-ին, Բերդ քաղաքից խաղաղ բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են, որ քաղաքը ենթարկվում է հրետանակոծության և ներկայացրել են մանրամասներ:Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակչությանը:Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ:Կատարված աշխատանքների մասին կհայտնենք լրացուցիչ տեղեկություններ:
12:39 - 14 հուլիսի, 2020
ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին․ Չինարի գյուղից փոխանցվել են հրետանակոծությունից փաստեր

ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին․ Չինարի գյուղից փոխանցվել են հրետանակոծությունից փաստեր

Ադրբեջանական կողմը 2020 թվականի հուլիսի 13-ին թիրախային հրետանակոծման է ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել նման ահազանգեր գյուղի բնակիչներից և Չինարի համայնքի ղեկավարից։ Ըստ այդ ահազանգերի՝ ադրբեջանական կողմից արձակվել է շուրջ մեկ տասնյակ արկ, վնասվել են գյուղի բնակելի շինություններ:  Չինարի գյուղից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել հրետանակոծությունից հետո արված լուսանկարներ, որոնք վկայում են գյուղի տներից մեկին պատճառված վնասի մասին: Մեկ այլ դեպքում վնասվել է բնակելի տան շինության տանիքը, իսկ հրետանակոծության պահին տանը եղել են երեխաներ։ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերից անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ, իսկ 120 մմ տրամաչափի ականանետից՝ 3 արկ։ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը, Հայաստանի պետական մարմինների պաշտոնական հայտարարությունները և սոցիալական մեդիայի հրապարակումները վկայում են, որ թիրախավորվել է Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրը, առկա է խաղաղ բնակիչներին, նրանց կյանքին ու առողջությանը իրական վտանգ, ինչպես նաև գույքին պատճառված վնաս։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների և համայնքների վարչական մարմինների հետ։ Իրականացվում է ամբողջական դիտարկում, տեղեկությունների և փաստերի անկախ հավաքագրում։ Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ: Դա բացարձակ դատապարտելի է հատկապես նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) գլոբալ համաճարակի պայմաններում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, դեռևս մարտի 23-ին կոչ է արել անհապաղ ամբողջությամբ դադարեցնել զինված հակամարտությունները երկրագնդի բոլոր անկյուններում։ Այս արձանագրումները ևս սահմանված կարգով կամփոփվեն և նոր զեկույցով կուղարկվեն միջազգային կառույցներին: Այս մասին կլինի Մարդու իրավունքների պաշտպանի լրացուցիչ հաղորդագրությունը:
19:32 - 13 հուլիսի, 2020
Միջազգային կառույցներին է ուղարկվել Տավուշի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ-ի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերենով․ ՄԻՊ

Միջազգային կառույցներին է ուղարկվել Տավուշի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ-ի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերենով․ ՄԻՊ

Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով: Այն կազմվել է գիշերվա ընթացքում։ Այս մասին հայտնում է ՄԻՊ Արման Թաթոյանը։ Առանձին ընթացակարգով զեկույցն ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Հատուկ նշում եմ, որ այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Միջանկյալ զեկույցը կազմվել է՝ հիմքում ունենալով տեղեկությունների և փաստերի հավաքագրման մեր ինքնուրույն աղբյուրները: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչների, քաղաքացիական համայնքների վարչական մարմինների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ: Այսօր առավոտյան ևս արձանագրվել են տեղեկություններ Մովսես և մի շարք այլ խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կողմի գնդակոծության, Հայաստանի այդ քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության համար իրական վտանգի մասին:
13:05 - 13 հուլիսի, 2020
ՀՀ ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իրականացրած գնդակոծությունը Հայաստանի սահմանին

ՀՀ ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իրականացրած գնդակոծությունը Հայաստանի սահմանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 12-ին՝ ժամը 23-ի սահմաններում սկսել են գնդակոծություն Տավուշի մարզի ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնատիպ ահազանգեր է ստացել նաև հուլիսի 12-ին՝ ցերեկային ժամերին: Ըստ Մովսես գյուղի բնակիչների՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերի՝ ադրբեջանական կողմից կրակոցներն արձակվում են գյուղին շատ մոտ հեռավորությամբ: Խաղաղ բնակչության գնահատմամբ՝ գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, որ իրական է դարձնում քաղաքացիական բնակավայրին, իրենց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու վտանգը: Նշված ահազանգերից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ ադրբեջանական կողմն իրականացնում է Հայաստանի զինված ուժերի դիրքերի հրետակոծում: Դրանից բացի, Հայաստանի պաշտպանության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հրատապ հարցմամբ հաստատել է, որ գնդակոծությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ և առկա է այդ բնակավայրերին վնաս պատճառելու իրական վտանգ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պահպանում է նաև անմիջական կապ Հայաստանի Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչների և համայնքների վարչական մարմինների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը, լինելով մարդու իրավունքների ազգային անկախ հաստատություն և առաջնորդվելով բացառապես իրավապաշտպան սկզբունքներով, խստորեն դատապարտում է գնդակոծությունը ու որ այն էլ իրականացվում է Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ, այդ բնակավայրերի բնակիչներին, նրանց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու իրական վտանգով: Այս երևույթն առավել ևս դատապարտելի է նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պայմաններում: Մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների նշված փաստերին և տեղեկացնում, որ նախաձեռնել է թիրախային դիտարկում, որի արդյունքները սահմանված կարգով կամփոփվեն ու կուղարկվեն միջազգային կառույցներին»:
00:48 - 13 հուլիսի, 2020
Մարդու իրավունքների պաշտպանը ռեստորանային ոլորտի հետ կապված գրություններ է հասցեագրել Պարետատուն

Մարդու իրավունքների պաշտպանը ռեստորանային ոլորտի հետ կապված գրություններ է հասցեագրել Պարետատուն

Ռեստորանային ոլորտի աշխատակիցների բարձրացրած հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը․ «1.   Նախ, անհրաժեշտ է նշել, որ ավելի վաղ՝ դեռ մայիսի 20-ին Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած՝ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցիայի ընթացքում նրանց բարձրացրած խնդիրներն արձանագրվել են և Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկել Պարետին: Այդ գրության հիմքում դրվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրված բողոքները: Մասնավորապես, բողոքի ակցիայի մասնակիցները, ինչպես նաև Պաշտպանին բողոք ներկայացրած անձինք խնդրել են թույլատրել նաև բացօթյա տարածքներ չունեցող ռեստորանների և սրճարանների ամբողջ ծավալով գործունեությունը՝ անվտանգության կանոնները պահպանելու պայմանով։ Ըստ բողոքների՝ իրենց մտահոգությունները պայմանավորված են ռեստորանային ոլորտի սեզոնային շահութաբերությամբ: Դրանից բացի, ռեստորանները ստացել են նաև կանխավճարներ և գործող սահմանափակումների պատճառով հնարավորություն չունեն կանխատեսելու իրենց հետագա գործողությունները: Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասեցագրվել այն մասին, որ ռեստորանների և սրճարանների չգործելու հետևանքով տուժում են ոչ միայն տնտեսվարողները, այլև դրանց հետ փոխկապակցված այլ ծառայություններ՝ շղթայական ազդեցությամբ (հարսանյաց զգեստների սրահները, դիմահարդարման, վարսահարդարման, տեսաձայնագրման ծառայությունները, պարային խմբերը, երաժիշտները, երգիչները, հանդիսավարները, խոհարարները և այլն): Կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիան գտնվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման ներքո: Նկարագրված հարցերի առնչությամբ այսօր ևս մեկ գրություն ուղարկվել է Պարետատուն։ Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու առնչությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության բաժին։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ վարչական ձերբակալման ենթարկված և Ոստիկանության բաժնում գտնվող քաղաքացիների հետ: Ուսումնասիրվել են նրանց Ոստիկանություն բերելու, վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:13 - 09 հուլիսի, 2020
Տնտեսական գործունեության տեսակներից մինչև պետության կողմից ոչ բավարար իրազեկումներ. 8-րդ միջոցառման վերաբերյալ ՄԻՊ դիտարկման արդյունքները

Տնտեսական գործունեության տեսակներից մինչև պետության կողմից ոչ բավարար իրազեկումներ. 8-րդ միջոցառման վերաբերյալ ՄԻՊ դիտարկման արդյունքները

Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակի համաճարակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու վարձու աշխատողները բախվել են ֆինանսական դժվարությունների։ Այդ դժվարությունները մեղմելու նպատակով Կառավարությունն ընդունել է հակաճգնաժամային 8-րդ տնտեսական միջոցառումը, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։  Միջոցառումն ընդունվել է 2020 թվականի մարտի 30-ին, որի շահառու են այն անձինք, ովքեր մարտի 13-30-ը եղել են միջոցառումը սահմանող Կառավարության որոշման ցանկում ընդգրկված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր և համապատասխանել են պահանջվող այլ պայմանների։Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ինչպես մյուս, այնպես էլ այս միջոցառման նկատմամբ սահմանվել է մշտադիտարկում, այդ թվում՝ լրատվամիջոցների հրապարակումների միջոցով: Դրանից բացի, Պաշտպանն իրականացրել է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր կարգով հասցեագրված բողոքների քննարկում: Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է 77 դիմում-բողոք, որից 116 թեժ գծին ահազանգերի թիվը կազմել է 28։8-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությամբ վեր հանված խնդիրները հիմնականում կապված են՝Կառավարության որոշմամբ սահմանված ոլորտների սահմանափակ լինելու հետ.հարկային հաշվարկներում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ ոչ պատշաճ իրազեկումների պատճառով դասակարգիչը փոխելու համար սահմանված ժամկետի բացթողման հետ:Ի սկզբանե Կառավարությունը միջոցառման շահառու է դիտարկել տնտեսական գործունեության որոշակի տեսակներ իրականացնող տնտեսվարողների՝ չնայած ՀՀ պարետի որոշումներով արգելված տնտեսական գործունեության տեսակների մեջ ընդգրկված են եղել տնտեսական գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ ևս, որոնք նույնպես բախվել են ֆինանսական դժվարությունների։Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել երեխաների գեղագիտական դաստիարակությամբ զբաղվող մշակութային կրթօջախներ: Օրինակ՝ նրանցից մեկի տնօրենը նշել է, որ նոր կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով կրթօջախի գործունեությունը կասեցվել է: Ըստ բողոքի՝ կրթօջախի աշխատակիցների աշխատավարձը գոյանում է բացառապես սաների վարձավճարներից, իսկ սահմանափակումների հետևանքով կրթօջախը հայտնվել է ֆինանսական ծանր դրության մեջ, չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձը և ունի աջակցության կարիք:Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ պարետին ուղղված գրությամբ բարձրացրել է նշված ոլորտի կազմակերպությունները նույնպես թիրախային ոլորտների ցանկում ընդգրկելու հարցը: Պաշտպանի առաջարկի հիման վրա մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում կրթական գործունեություն իրականացնող կազմակերպություններն ընդգրկվել են 8-րդ միջոցառումը սահմանող կառավարության որոշման ցանկում:Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են նաև բողոքներ այն մասին, որ տնտեսվարողները և վարձու աշխատողները չեն կարողացել օգտվել  8-րդ միջոցառումից՝ ժամկետը բաց թողնելու պատճառով:Այսպես, 8-րդ միջոցառմամբ սահմանված են գործունեության այն տեսակները, որոնց առնչվող վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը կարող են օգտվել միջոցառմամբ սահմանված չափով դրամական աջակցությունից։ Սակայն միջոցառմամբ հաստատված ոլորտներում գործող կազմակերպությունները, թեև փաստացի իրականացրել են միջոցառմամբ սահմանված գործունեությունը, սակայն չեն կարողացել օգտվել միջոցառումից այն պատճառով, որ հարկային հաշվարկներում արտացոլել են իրենց փաստացի գործունեությունից տարբերվող տնտեսական գործունեության այլ տեսակի դասակարգիչ:Օրինակ՝ դեպքերից մեկով Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է հասցեագրվել այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը տնտեսական գործունեության դասակարգիչն ուղղել է սահմանված ժամկետից ուշ և չեն կարողացել օգտվել միջոցառումից։Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է այս խնդրի համակարգային ուսումնասիրություն: Պարզվել է, որ Կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ կատարվել է փոփոխություն, որով տնտեսական գործունեության դասակարգիչն ուղղելու համար ժամկետ սահմանվել է 2020 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 5-ը:Բողոք ներկայացրած անձինք իրենց դժգոհություն են հայտնել, որ դասակարգիչը փոխելու համար ունեցել են ընդամենը հինգ օր ժամանակ՝ ապրիլի 30-ից մինչև մայիսի 5-ը: Ավելին՝ բողոքների հեղինակների պնդմամբ՝ այդ կարճ ժամկետի ընթացքում պետությունը չի իրականացրել պատշաճ իրազեկումներ տնտեսական գործունեության դասակարգիչն ուղղելու համար նախատեսված ժամկետների ու դրանց փոփոխության վերաբերյալ: Արդյունքում, մի շարք սուբյեկտներ զրկվել են 8-րդ միջոցառման շահառու լինելու հնարավորությունից առհասարակ:Օրինակ՝ անհատ ձեռնարկատերը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքով տեղեկացրել է, որ փաստացի իրականացնում է զբոսաշրջային ծառայություն, սակայն հարկային հաշվարկներում արտացոլել է իր փաստացի գործունեությունից տարբերվող տնտեսական գործունեություն։ Տնտեսական գործունեության դասակարգիչն ուղղելու նպատակով անհատ ձեռնարկատերը, իրազեկված չլինելով դասակարգիչն ուղղելու համար սահմանված վերջնաժամկետի մասին, Պետական եկամուտների կոմիտե է դիմել վերջնաժամկետից ուշ, արդյունքում՝ չի կարողացել օգտվել միջոցառումից։ Ըստ բողոքաբերի՝ ժամկետի ուշացման գլխավոր պատճառ են ոչ պատշաճ իրազեկումները և կարճ ժամկետը:Մեկ այլ դեպքում՝ տնտեսվարողը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ ունի ռեստորան և տնտեսական  գործունեություն է իրականացնում հանրային սննդի ոլորտում, սակայն հարկային հաշվարկներում իր գործունեության դասակարգիչն արտացոլել է որպես «այլ ծառայություն»: Վերջինս նույնպես չի կարողացել օգտվել միջոցառումից այն պատճառով, որ իրազեկված չի եղել դասակարգիչն ուղղելու համար նախատեսված ու այն էլ կարճ ժամկետի մասին և դասակարգիչն ուղղելու համար պետական իրավասու մարմին է դիմել այդ ժամկետից ուշ:Մարդու իրավունքների պաշտպանը Կառավարություն է ներկայացրել 8-րդ միջոցառման շահառու դառնալու նպատակով նկարագրված հարցերի առնչությամբ դիմելու առավել երկար ժամկետը նախատեսելու և դրա հետ կապված՝ պատշաճ իրազեկումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկներ:Թե՛ մշտադիտարկման, թե՛ բողոքների քննարկման արդյունքները պարբերաբար ամփոփվել և համապատասխան առաջարկներով ներկայացվել են Կառավարություն կամ Պարետատուն՝ ըստ խնդրի կամ առաջարկի բնույթի: Պաշտպանի առաջարկների հիման վրա կատարվել են անհրաժեշտ համապատասխան փոփոխություններ, որոնք հնարավորություն են տվել վերացնել վերը նշված խոչընդոտները։Մարդու իրավունքների պաշտպանը դրական է համարում միջոցառումների թիրախային ոլորտների ցանկի պարբերական ընդլայնումը: Հատկանշական է, որ միջոցառման սկզբնական շրջանում ընտրվել են թիրախային 5 ոլորտներ, հետագայում թիրախային ոլորտների ցանկն ընդլայնվել է, ներկայում դրանք 32-ն են:Դրա հետ մեկտեղ, սակայն, Պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ միջոցառումից օգտվելուն ուղղված որոշակի գործողություններ կատարելու համար վերջնաժամկետներ սահմանելիս պետությունը պետք է հաշվի առնի, որ նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) վարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական միջոցառումները նոր երևույթ են հանրության համար, ուստի դրանցից օգտվելու կարգի և պայմանների առնչությամբ պետությունը պետք է իրականացնի պատշաճ հանրային իրազեկումներ:Այլ կերպ ասած, ստեղծված պայմաններն ու հատկապես արտակարգ դրության փաստը մեծացնում են մասնավոր կազմակերպությունների կամ մարդկանց նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների աստիճանը և իրավական բեռը:
15:38 - 07 հուլիսի, 2020
Արտակարգ դրությանն առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 2249 բողոք

Արտակարգ դրությանն առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 2249 բողոք

Մարդու իրավունքների պաշտպանը նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը: Այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես, մարտի 16-ից հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է արտակարգ դրության առնչվող հարցերով 2249 բողոք։ 1720 դեպքով քաղաքացիներին տրվել է խորհրդատվություն։ Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են․ 794 դիմում-բողոք՝ կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա տրամադրվող սոցիալական աջակցության խնդիրներին (այդ թվում՝համակարգից օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն և այլն), 231 դիմում- բողոք՝ Հայաստան մուտք գործելուն կամ երկրից մեկնելուն, 114 դիմում-բողոք՝ ֆինանսական դրությամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով վճարումներ կատարելու անհնարինությանը, այդ թվում՝ դադարեցված կոմունալ ծառայությունների վերականգնմանը, 78 դիմում-բողոք՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում ստեղծված խնդիրներին, 57 դիմում-բողոք՝ կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարման ժամկետների ուշացումներին՝ պայմանավորված հաշվառման և փաստացի բնակության հասցեները տարբերլինելու հետ, 29 դիմում-բողոք՝ ազատությունից զրկման վայրերում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի կանխարգելման և տարածման դեմ պայքարի շրջանակներում ազատությունից զրկված անձանց մոտ առկա առողջական խնդիրների կապակցությամբ բժշկական օգնության և սպասարկման ոչ պատշաճ կազմակերպման, պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման, ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու, ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ, 23 դիմում-բողոք՝ աշխատողների վարձատրության, արձակուրդի տրամադրման խնդիրներին և այլն: Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է նաև օրենսդրական ակտերի կատարելագործման աշխատանքներ: Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ՀՀ պարետի հետ, իսկ աշխատակազմն արդյունավետ աշխատում է պարետատան հետ: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով կարող եք զանգահարել 116 հետախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։
12:18 - 06 հուլիսի, 2020
Կառավարության 9-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկման արդյունքները

Կառավարության 9-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկման արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ ՄԻՊ-ը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է 254 դիմում-բողոք, որից 116 թեժ գծին ահազանգերի թիվը կազմել է 93։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր տարբերակով քննարկել է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, ինչպես նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում: Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներով Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները կներկայացվեն առանձին-առանձին։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառում Միջոցառմամբ շահառու են եղել մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չեն ունեցել գրանցված աշխատանք և համապատասխանել են մի շարք այլ պայմանների։ Միջոցառման մեկնարկից, այսինքն՝ ապրիլի 14-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունները վեր են հանել խնդիրներ, որոնք հիմնականում կապված են՝ միջոցառման շահառուների համար համացանցի և տեխնիկական միջոցների ոչ լիարժեք հասանելիության հետ․ համացանցից օգտվելու հմտությունների բացակայության հետ․ համակարգից օգտվելու ծրագրային խնդիրների, շահառուների կողմից տվյալներ մուտքագրելու դժվարությունների հետ․ ակնհայտ շահառու համարվող անձանց համակարգի մերժելու հետ․ միանվագ դրամական աջակցության փոխանցման ուշացումների հետ և այլն։ Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված մի շարք բողոքների համաձայն՝ քաղաքացիները համակարգում մուտքագրել են իրենց երեխաների վերաբերյալ պահանջվող տվյալները, սակայն համակարգը մերժել է բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու պատճառաբանությամբ: Բողոքների համաձայն՝ իրականում, երեխաները գտնվել են Հայաստանում և ունեցել են հաշվառում իրենց մշտական բնակության հասցեում։ Մեկ այլ դեպքում քաղաքացիները տեղեկացրել են, որ հաշվառված են նպաստառու ընտանիքի բնակության վայրի հասցեում (օրինակ՝ հայրական տանը), բայց փաստացի բնակվում են այլ հասցեում։ Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգն այդ պարագայում դիմողներին դիտարկել է որպես նպաստառու ընտանիքի անդամ, չնայած նրան, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում տվյալ դիմողները նշված են որպես «բացակա անդամներ»։ Արդյունքում, դիմողները մեխանիկորեն զրկվել են աջակցությունից օգտվելու հնարավորությունից։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ երեխայի ծնողները Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենա ներմուծելու պատճառով զրկվել են պետության աջակցությունից։ Խնդիրն այն, որ ավտոմեքենա ներմուծելիս ծնողի անվամբ հարկային մարմնում հարկային հաշիվ է բացվել, արդյունքում համակարգը ծնողին որպես անհատ ձեռնարկատեր կամ վարձու աշխատող է դիտարկել, ինչի պատճառով ընտանիքը չի կարողացել օգտվել միջոցառումից: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ մարդիկ հաճախ միջոցառումից օգտվել են մասնակի: Ծրագիրը ոչ բոլոր երեխաների տվյալներն է հաստատել կամ բոլորինը հաստատել է, սակայն դրամական աջակցությունը փոխանցվել է բանկին ոչ բոլոր երեխաների հաշվարկով: Պաշտպանը քննարկել է նաև բողոքներ, որով կոնկրետ ընտանիքը 9-րդ միջոցառման շահառու է եղել, ընտանիքի անդամն ամիսներ առաջ սահմանված կարգով դիմում է մուտքագրել Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգ, դիմումը հաստատվել է, սակայն դրամական աջակցությունն ընտանիքին չի տրամադրվել բանկին փոխանցված չլինելու պատճառաբանությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կառավարության ընդունած հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական միջոցառումների հետ կապված անհատական բողոքների քննարկման շրջանակներում արձանագրված յուրաքանչյուր խնդրով ցուցաբերել է անհատական մոտեցում: Դրանք օպերատիվ կարգով բարձրացվել և լուծում են ստացել պետական համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ: Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տվել արդյունավետ աջակցություն ցուցաբերել ինչպես միջոցառումներից օգտվելու դժվարություններ ունեցող կոնկրետ անձանց, այնպես էլ համակարգային առումով պետությանը խնդիրների լուծման հարցում: Մարդու իրավունքների պաշտպանի և պետական համապատասխան մարմինների հետ համագործակցության արդյունքում համակարգային լուծում են ստացել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառումից օգտվելու անհնարինության հետ կապված խնդիրների զգալի մասը: Հատկանշական է, որ 9-րդ միջոցառման  մեկնարկի սկզբնական փուլում միջոցառումը սահմանող Կառավարության որոշումը երեխաների նկատմամբ խնամակալ ճանաչված անձանց շահառու չի դիտարկել: Թե՛ մշտադիտարկման, թե՛ բողոքների քննարկման արդյունքները պարբերաբար ամփոփվել և ներկայացվել են ՀՀ կառավարություն՝ այդ միջոցառումների կատարելագործման և մարդկանց համար առաջ եկող խնդիրների լուծման նպատակով: Պաշտպանի առաջարկների հիման վրա կատարվել են անհրաժեշտ  համապատասխան փոփոխություններ, որոնք հնարավորություն են տվել վերացնել վերը նշված խոչընդոտները։ Մարդու իրավունքների պաշտպանը դրական է համարում այն, որ միջոցառման իրավական կարգավորում պահանջող խոչընդոտներն հնարավոր սեղմ ժամանակահատվածում վերացել են: Սրա հետ մեկտեղ, սակայն, մտահոգիչ է, որ մինչ օրս ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված բազմաթիվ սոցիալական խնդիրների բախված քաղաքացիների համար թիրախում երեխային դիտարկող միջոցառումից օգտվելու կազմակերպական և տեխնիկական խոչընդոտներն ամբողւությամբ վերացած չեն: Պետությունը պետք է բոլոր միջոցառումներն իրականացնի մարդկանց համար հնարավոր բարենպաստ լուծումներով:
12:10 - 03 հուլիսի, 2020
ՀՀ ՄԻՊ-ն ու  ՄԻԵԴ-ը սկսում են նոր ծրագիր․ Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ-ն ու ՄԻԵԴ-ը սկսում են նոր ծրագիր․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով մեր երկրի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար ևս մեկ կարևոր ձեռբքերման մասին։ «Երեկ Ստրասբուրգում տեղի ունեցան իմ հերթական խորհրդակցությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Ռոբերտո Սպանոյի հետ: Խորհրդակցություններին մասնակցում էին նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանը, դատարանի քարտուղար Ռոդերիկ Լիդելլը և դատարանի նախագահի գրասենյակի ղեկավար Պատրիկ Տիտիունը: Ուրախ եմ տեղեկացնելու, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի միջազգային նշանակությունը հաշվի առնելով՝ ՄԻԵԴ նախագահն առաջարկեց դատարանի հետ նախաձեռնել ծրագիր՝ ուղղված Եվրոպայում Օմբուդսմանների և Եվրոպական դատարանի համագործակցության միջազգային նոր փորձի ձևավորմանը: Եվրոպական դատարանի նախագահն առաջարկեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը՝ որպես այդ միջոցառումների հիմնական զեկուցող։ Ընդ որում, պայմանավորվեցինք, որ դա կարող է արվել կա՛մ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, կա՛մ որևէ այլ համանման ձևաչափով: Համատեղ ծրագիր սկսելու համար հիմք է հանդիսացել այն, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը երրորդ կողմ է հանդես գալիս ՄԻԵԴ-ում, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինություն է ներկայացնում անկախ գնահատականներ՝ կապված Հայաստանի կողմից դատարանի վճիռների կատարման վիճակի հետ, մշակում է իրավական չափանիշներ, Հայաստանի դատարանների ակտերում արտացոլվում են Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները և այլն: Ստրասբուրգի դատարանի նախագահը բարձր գնահատեց նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների նշանակությունը դատարանի համար և մեր աշխատանքները երկրի ներսում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Կոնվենցիայի ներդրման հարցում։ Հանդիպման սկզբում Ռոբերտո Սպանոյին շնորհավորեցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք և նոր ձեռքբերումներ: Նշեմ, որ Եվրոպական դատարանի նախագահը նախկինում եղել է Իսլանդիայի Օմբուդսմանը, ինչն ավելի նպաստեց քննարկումների արդյունավետությանը»,- գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
14:05 - 01 հուլիսի, 2020
«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 1]․ ՄԻՊ մոռացված զեկույցը

«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 1]․ ՄԻՊ մոռացված զեկույցը

 «Եթե Վճռաբեկ դատարանի եւ նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այդ երեք նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաեւ օլիգարխներ ստեղծելու եւ պահելու այլ եղանակների հետ:»  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, 2013թ․ Այս տարվա մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկեցին վեթինգի եւ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներին վերաբերող հարցեր։  Քննարկումից պարզ դարձավ, որ էապես փոխվել է վեթինգ անելու՝ կառավարության գործիքակազմը, որի մասին Փաշինյանը խոսում էր դեռեւս 1 տարի առաջ։ Infocom-ը որոշեց անդրադառնալ վեթինգի վերաբերյալ կառավարության՝ նախկինում տված խոստումների եւ ապագայում նախատեսվող գործողությունների տրամաբանության տարբերություններին, դատական համակարգում եղած ապօրինություններին, այն դատավորներին, որոնք այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել իրենց կայացրած ապօրինի ակտերի համար՝ չնայած առկա հիմքերին։ Դատական համակարգի նկատմամբ անվստահություն կար դեռեւս 2018 թվականի իրադարձություններից առաջ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է՝ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, արդարադատության իրականացմանը որեւէ միջամտություն արգելվում է: Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաեւ վարչական եւ սնանկության դատարանները: Տարիներ շարունակ, սակայն, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, իրավապաշտպանները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի դատարանները ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ ենթարկվում են օրվա գործադիր իշխանությանը։ Սրա վերաբերյալ մամուլի հրապարակումները բազմաթիվ են։ Սակայն միայն մամուլի հրապարակումները չեն, որ վկայում են դատական համակարգի անկատարության մասին։ Դեռեւս 2013 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակեց արտահերթ զեկույց, որում կասկածի տակ էր դրվում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը։ Այստեղ Անդրեասյանը ներկայացրել էր դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները,  շրջանառվող գումարի չափերն ու տրման ձեւերը: Սակայն, բացի սրանից, զեկույցում նշվել էին նաեւ դատավորների անուններ, որոնց նկատմամբ նախկին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը երկակի ստանդարտներով իրարարմերժ որոշումներ էր կայացրել՝ որոշ դեպքերում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը մերժվելով՝ չհիմնավորված պատճառաբանությամբ։ Կոռուպցիոն մեխանիզմներ ՄԻՊ-ի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել էին դատական համակարգում առկա հետեւյալ 4 կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը եւ տրման ձեւերը: Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կայացրած վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ: Դատավորը ավելի մեծ գումար է պահանջում իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կայացրած վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջեւ: Կաշառքի սակագները տատանվում են հետեւյալ միջակայքերում. 1․ առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար, 2․ վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլար, 3․ Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար: Գործին մասնակցող անձը միանգամից կապի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որեւէ անդամի հետ: Այս դեպքում գործն ի սկզբանե վերահսկում եւ հրանգավորում է անմիջապես Վճռաբեկ դատարանի անդամը: Երկու դատական ատյաններում հաջողության չհասած կողմը, Վճռաբեկ դատարանի հետ համաձայնության գալով, հասնում է դատական ակտի բեկանմանը եւ փոփոխմանը: Այսինքն՝ գումար չի վճարում առաջին ատյանում, վերաքննիչ ատյանում եւ իր խնդիրը «կարգավորում» է միայն Վճռաբեկ դատարանում: ՄԻՊ զեկույցում ասված է, որ դատական ակտերի լայնածավալ անօրինական եւ հանցավոր համաձայնեցում է կատարվել Վճռաբեկ դատարանի եւ ստորադաս դատավորների միջեւ, ինչով էլ պայմանավորված է դատական ակտերի կայունության բարձր ցուցանիշը։ Նշված է, որ Արդարադատության խորհուրդն է հանդիսացել այն լծակը, որի միջոցով Վճռաբեկ դատարանը դատավորների նկատմամբ իրականացրել է ուղղակի եւ անուղղակի ճնշումներ: Արդարադատության խորհուրդը (ԱԽ-ին այժմ փոխարինում է Բարձրագույն դատական խորհուրդը,- հեղ․), ըստ էության, այն մարմինն էր, որը նշանակում կամ ազատում էր դատավորներին, խրախուսում կամ պատասխանատվության էր ենթարկում նրանց, իջեցնում կամ բարձրացնում դատավորների պաշտոնը: Արդարադատության խորհուրդը կազմված էր 13 անդամներից, որից 9-ը դատավորներ էին, իսկ 4-ը՝ իրավաբան-գիտնականներ: Արդարադատության խորհրդի նիստերը վարում էր Վճռաբեկ դատարանի նախագահը։ Արդարադատության խորհրդի՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը այդ ժամանակ, ըստ ՄԻՊ զեկույցի, «ամենարդյունավետ» լծակն էր դատավորներին կախյալ եւ ճնշված վիճակում պահելու համար: Այս մասին են վկայում փաստաբանների, դատախազների եւ դատավորների շրջանում իրականացված ՄԻՊ-ի հարցումները, ինչպես նաեւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության «Իրավունքի գերակայության նախաձեռնության» կողմից իրականացված ուսումնասիրությունը՝ ըստ որի Արդարադատության խորհրդի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվությունը կիրառվում էր կամայականորեն՝ դատական ակտերի կայացման գործընթացի վրա ազդելու կամ առանձին դատավորների նկատմամբ հաշվեհարդարի իրականացման նպատակով։  Քանի որ հիշյալ զեկույցը բավականին լայնածավալ եւ բազմաշերտ է, փորձենք 2018 թվականից հետո դատական համակարգում տեղի ունեցած փոփոխությունները պարզել երկու ուղղությամբ․ հասկանալ՝ ովքե՞ր են զեկույցում նշված այն դատավորները, որոնք, այսպես ասած, արտոնյալ կարգավիճակ են ունեցել՝ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի որոշումների առումով ու դեռ շարունակում են մնալ համակարգում, եւ երկրորդը՝ արդյոք 2018 թվականից հետո այս զեկույցը իրավապահների ուսումնասիրության առարկա դարձե՞լ է, թե՞ ոչ։ Այժմ ներկայացնենք այն «արտոնյալ դատավորների» ցանկը, որոնց նկատմամբ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը վարանել է կարգապահական վարույթ հարուցել։ Ցանկում ընդգրկված են այն դատավորները, որոնք մինչ այժմ շարունակում են պաշտոնավարել։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հաղորդման հիման վրա 2013թ. հուլիսին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը հրաժարվել է վարույթ հարուցել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի նկատմամբ՝ քաղաքացիական գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում քննության փուլում գտնվելու եւ դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտության արգելքի հղումով:  Բունիաթյանն այժմ շարունակում է պաշտոնավարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը վարույթ չի հարուցել նաեւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ՝ 16.08.2012թ. «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ նույն այն պատճառաբանությամբ, ինչ դատավոր Ռուբեն Բունիաթյանի դեպքում։ Ներսիսյանն այժմ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։ Նրա կայացրած խնդրահարույց դատական ակտերի վերաբերյալ հրապարակումները քիչ չեն։ Միայն հիշատակենք, որ 2019 թվականին նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել քաղաքացիական գործով վճիռը հիմնավորված եւ պատճառաբանված չլինելու հիմնավորմամբ, ինչպես նաեւ դատավորի կողմից, ըստ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, խախտվել էին վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջները: 2019 թվականի դեկտեմբերին Բարձրագույն դատական խորհուրդը՝ Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ, բավարարել է Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը․ Ներսիսյանին հայտարարվել է նկատողություն։ Թիվ ԵԿԴ/3012/02/11 եւ ԵԿԴ/0019/04/12 քաղաքացիական գործերը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում քննության փուլում գտնվելու պատճառաբանությամբ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը վարույթ չի հարուցել նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նկատմամբ՝ «Յունիբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա:  «Յունիբանկ» ՓԲԸ-ի գործով դատավոր Ա. Սուքոյանը վճիռը հրապարակել է 24.05.2012թ., իսկ կողմին վճռի օրինակն ուղարկվել է միայն 14.06.2012թ. եւ ստացվել է 15.06.2012թ., այսինքն՝ վճռի հրապարակումից երեք շաբաթ անց: Այս գործով Սուքոյանի թույլ տված խախտումը նույնական է թիվ ԵՇԴ/0865/02/11 քաղաքացիական գործով Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ի. Բարսեղյանի թույլ տված խախտման հետ, սակայն, ի հակադրություն վերջինիս, այն հիմք չի հանդիսացել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:  2013թ. մայիսի 23-ին փաստաբան Հ. Հարությունյանը դիմում է ներկայացրել Արդարադատության խորհուրդ՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 3 դատավորներին՝ այդ թվում՝ Նախշուն Տավարացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Դիմումի ներկայացման համար հիմք է հանդիսացել մեկ վարույթում միացված 2 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կազմի բոլոր երեք դատավորների կողմից ինքնաբացարկ հայտնելու մասին որոշումների ընդունումը․ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել 11.12.2012թ., առաջին նիստը կայացել է 23.01.2013թ., ինքնաբացարկի որոշումները կայացվել են 2013 թվականի ապրիլի 8-ին: Կարգապահական վարույթ, սակայն, դարձյալ չի հարուցվել։ Տավարացյանն այժմ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է: Տավարացյանի կայացրած՝ ակնհայտ ապօրինի ակտերից մեկին կարող եք ծանոթանալ Հետք լրատվականի ծավալուն եւ փաստական հոդվածում։ Նշենք նաեւ, որ Տավարացյանն այն դատավորն է, որը «Ա1+» լրատվականի եթերազրկումից հետո առանց հիմնավորման մերժել էր հեռուստընկերության հայցն ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի: Վերոհիշյալ գործով դատավորներից մեկն էլ, որի նկատմամբ եւս կարգապահական վարույթ չի հարուցվել՝ չնայած հիմքերին, Ստեփան Միքայելյանն է։ Նա հիմա եւս ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է:  2018 թվականի մայիսին էլ փաստաբան Գեւորգ Գյոզալյանն է դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կարգապահական հարցերով հանձնաժողովին՝ դատավոր Միքայելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով։ Խնդիրն վերաբերվում է նրան, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որպես նախագահող դատավոր վերջինս թույլ էր տվել օրենքի խախտում։  Կարգապահական հանձնաժողովը, թեեւ արձանագրել է, որ Միքայելյանի թույլ տված խախտումն ակնհայտ է, սակայն նշել է, որ այն կոպիտ չէ, քանի որ չի կրում պարբերական բնույթ եւ չի հեղինակազրկում դատական իշխանությունը։ Հանձնաժողովը որոշել է այս հիմնավորմամբ կարգապահական վարույթ չհարուցել։ Արման Մկրտումյան․ դատական համակարգում անպատժելիության «հայրը» Ինչպես արձանագրված է զեկույցում՝ որպես կանոն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ էր իրականացվում, եթե լինում էր դեռ այն ժամանակ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գրավոր կարգադրությունը։  Մկրտումյանի դատավորական գործունեությունը արդարադատության տեսանկյունից, մեղմ ասած, այդքան էլ հարուստ չէ, ապօրինությունների վերաբերյալ հրապարակումներն էլ՝ բազմաթիվ։ 2013 թվականին, մինչ մեկը մյուսի հետեւից հերքումներ էին պտտվում ՄԻՊ զեկույցի վերաբերյալ, Հրապարակ օրաթերթը հրապարակեց հոդված, որտեղ նշված էր, որ Արման Մկրտումյանի եղբայրը՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Մկրտումյանը, զեկույցը կարդալուց հետո որոշել է մանրամասներ հաղորդել Ա․ Մկրտումյանի նյութական առաջխաղացման վերաբերյալ, որոնք ապացուցում են, որ պաշտպանը չի սխալվում՝ դատական համակարգն իրոք կոռումպացված է: Իր եղբոր ունեցվածքը, ըստ Ռուբեն Մկրտումյանի, կտրուկ սկսել է ավելանալ՝ սկսած 1998 թվականից, երբ նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ։  2016թ. հոկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռով ճանաչել էր Վարդանյանի արդար դատաքննության, ինչպես նաեւ սեփականության իրավունքի խախտումները՝ արդարացի փոխհատուցման հարցը թողնելով հետագա լուծման: Յուրի Վարդանյանն ապրել է Երեւան քաղաքի Բուզանդի 13 հասցեում, որտեղ սեփականության իրավունքով ունեցել է 395.6 քմ մակերեսով տուն, 1,385.6քմ մակերեսով հողատարածք: Այն գերակա շահ է ճանաչվել եւ անցել պետությանը: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ վերականգնումը հնարավոր չէ, քանի որ տունը քանդված է, իսկ հողամասն օտարվել է երրորդ անձանց: Ուստի, դատարանը համարել է, որ պետք է տրվի նյութական վնասի հատուցում: ՄԻԵԴ-ն այս վճռով արձանագրել էր, որ Վճռաբեկ դատարանի այն ժամանակվա նախագահ Արման Մկրտումյանը (ՄԻԵԴ-ի վճռի տեքստում նշված է որպես judge M.) թույլ է տվել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում: Մկրտումյանը, որպես դատավոր, օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը: Արդեն 2019 թվականի հուլիսի 25-ին ՄԻԵԴ-ն այս գործով Հայաստանի դեմ աննախադեպ վճիռ կայացրեց․ Հայաստանը երեք ամսվա ընթացքում պետք է 1 մլն 608 հազար եվրո վճարեր Յուրի Վարդանյանին: Վճիռն աննախադեպ է այնքանով, որ այս մեկ գործով փոխհատուցման գումարն ավելին է, քան Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ-ի բոլոր վճիռներով փոխհատուցման հանրագումարը: Կառավարությունը, որպես փոխհատուցման գումարի չափ, առաջարկել էր մոտ 893 հազար 916 եվրո, ինչին դեմ է եղել Յուրի Վարդանյանը: Նա ներկայացրել է հաշվարկներ, որոնք մի քանի անգամ գերազանցել են կառավարության առաջարկած փոխհատուցման գումարի չափը: Փաստորեն, բացի այն, որ Մկրտումյանը խախտել է մարդու արդար դատաքննության իրավունքը, նաեւ պատճառ է հանդիսացել Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի այս աննախադեպ վճռի։ Ինչպես հայտնի է ե՛ւ դատավորների, ե՛ւ հանրության շրջանում, այս դատավորը Սերժ Սարգսյանի հովանավորյալն է, հետեւաբար՝ նախկինում նրա նկատմամբ նույնիսկ կարգապահական վարույթ չի հարուցվել։ Եւ չնայած նրան, որ, համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 153 եւ 155 հոդվածների, ՄԻԵԴ նշված վճիռը հիմք էր դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը վերապահված էր բացառապես Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին, սակայն վարույթ այդպես էլ չի հարուցվել, Իսկ Մկրտումյանը այդպես էլ որեւէ պատասխանատվության չի ենթարկվել։ 2018 թվականին Մկրտումյանը հրաժարական տվեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից։ Ըստ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու  դրությամբ ներկայացրած հայտարարագրի՝ Մկրտումյանն ունի 1 բնակարան, 1 ավտոտնակ, 1 անհատական բնակելի տուն, 2 հողամաս։ Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Մկրտումյանն ունեցել է 185 հզ 790 ԱՄՆ դոլար հանձնած փոխառություններ եւ 43 մլն 970 հզ ՀՀ դրամ դրամական միջոցներ։ Բարձրագույն դատական խորհուրդը՝ որպես Արդարադատության խորհրդի իրավահաջորդ Ինչպես արդեն նշել ենք՝ 2005 թվականի Սահմանադրության համաձայն՝ դատավորների նշանակման եւ վերջիններիս գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում էր Արդարադատության խորհուրդը։ Այն կազմում եւ նախագահի հաստատմանն էր ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակը եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում էին նշանակումները, եզրակացություն էր տալիս ներկայացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ, առաջարկում էր Վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների եւ դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի եւ մասնագիտացված դատարանների նախագահների թեկնածությունները, դատավորներին ենթարկում էր կարգապահական պատասխանատվության, եւ այլն։  2015 թվականի խմբագրության Սահմնանադրությամբ՝ Արդարադատության խորհրդ այլեւս չկա։ Դրան այժմ, ըստ էության, փոխարինում է Բարձրագույն դատական խորհուրդը՝ գրեթե նույն լիազորություններով։ Ինչպես կարելի է եզրակացնել նախկին ՄԻՊ-ի ներկայացրած զեկույցից՝ Արդարադատության խորհուրդը երկակի ստանդարտներով է առաջնորդվել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում։ Տարիներ շարունակ խորհրդի կազմում եղել են դատավորներ եւ իրավաբան գիտնականներ, որոնք, փաստացի, մաս են կազմել ե՛ւ այն դատական համակարգի, որը շարունակ անարդարացի իրավական ակտեր ու վճիռներ է կայացրել, ե՛ւ այն խորհրդի, որը հենց պետք է բացառեր նման գործելաոճն ու բարձրաձայներ այդպիսի որոշումներ կայացրած դատավորներին պատասխանատվության ենթարկելու մասին։  Վերոնշյալ գործելաոճը որդեգրած կառույցի դատավորների մի մասը ներկայումս շարունակում է պաշտոնավարել դատական համակարգում։ Նրանք են՝ Մնացական Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Կարեն Մաթեւոսյանը, Նախշուն Տավարացյանը, Սուրեն Անտոնյանը, Սամվել Օհանյանը, Գագիկ Խանդանյանը, Ռուզաննա Բարսեղյանը, Մեսրոպ Մակյանը, Կարինե Բաղդասարյանը, Սերգեյ Չիչոյանը, Արա Բաբայանը, Արմեն Խաչատրյանը, Մարգարիտա Հարթենյանը, Աղասի Դարբինյանը։ Ի դեպ՝ Գագիկ Խանդանյանի ընտանիքում դատավորի պաշտոն է զբաղեցնում նաեւ նրա որդին՝ Ռաֆիկ Խանդանյանը։ Այս դատավորները կառույցի գոյության ընթացքում  պարբերաբար ընդգրկվել են խորհրդի կազմում։ Ստացվում է, որ հիշյալ կազմը եւ խորհրդի այլ անդամներ, որոնք այս պահին չեն պաշտոնավարում դատական համակարգում, գործել են երկակի ստանդարտների մեխանիզմով եւ վերոհիշյալ զեկույցում նշված  թերությունների պատասխանատուներն են։ Նշենք, որ Արդարադատության խորհրդի 2006-2018 թվականների կազմում է եղել նաեւ  Գրիգոր Բադիրյանը, որը եղել է նաեւ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդականը։ Ըստ «Հետք»-ի 2014 թվականի հրապարակման՝ Գրիգոր Բադիրյանը նաեւ Լոռու մարզի Արջուտի ոսկու հանքավայրը շահագործող ընկերության՝ «Բակտեկ էկո» ՍՊԸ-ի խոշոր բաժնետերն է հանդիսացել՝ 65% բաժնեմասով։ ԲԴԽ-ի կազմում իրենց գործունեությունն են շարունակել, օրինակ, ԱԽ նախկին անդամներից Նախշուն Տավարացյանը եւ Արմեն Խաչատրյանը։ ԱԽ նախկին անդամներից այսօրվա դրությամբ ԲԴԽ կազմում են Սերգեյ Չիչոյանը եւ Մեսրոպ Մակյանը։ Վճռաբեկ դատարանում սերնդափոխություն չի եղել տարիներ շարունակ Այսօր Վճռաբեկ դատարանում շարունակում են պաշտոնավարել այն դատավորները, որոնց, ըստ էության, ինչ-որ առումով վերաբերելի է ՄԻՊ-ի զեկույցը։ Այդ դատավորների մեծամասնությունը դատարանում է դեռեւս 2000-ականներից։ Ներկայացնենք նրանց անուններն ու պաշտոնավարման տարեթվերը։ Վճռաբեկ դատարանի նախագահն է Երվանդ Խունդկարյանը։ Նա դատարանում է դեռ 2008 թվականից, այս պաշտոնին է նշանակվել Արման Մկրտումյանի հրաժարականից հետո՝ 2018 թվականին։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատ Ռուզաննա Սուրիկի Հակոբյան․ դատարանում է 2008 թվականից։Գոռ Գագիկի Հակոբյան․ դատարանում է 2010 թվականից։Նախշուն Գեւորգի Տավարացյան․ դատարանում է 2015 թվականից։Վարդան Ավետի Ավանեսյան․ դատարանում է 2009 թվականից։Ստեփան Կարոյի Միքայելյան․ դատարանում է 2018 թվականից։Տիգրան Ռաֆիկի Պետրոսյան․ դատարանում է 2009 թվականից։Սուրեն Ռաֆիկի Անտոնյան․ դատարանում է եղել 2004-2008թթ․, վերանշանակվել է 2009-ից։Մամիկոն Լիբկնեխտի Դրմեյան․ դատարանում է 2009 թվականից։Արտակ Հակոբի Բարսեղյան․ դատարանում է 2009 թվականից։Էդգար Ռազմիկի Սեդրակյան․ դատարանում է 2018 թվականից։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատ Լիլիթ Զելիմի Թադեւոսյան․ դատարանում է 2016 թվականից։Սերժիկ Սերգեյի Ավետիսյան․ դատարանում է 2012 թվականից։Համլետ Նորայրի Ասատրյան․ դատարանում է եղել 2003-2008թթ․, վերանշանակվել է 2009 թվականին։Արթուր Վլադիմիրի Պողոսյան․ դատարանում է 2009 թվականից։Ելիզավետա Ռեմիկի Դանիելյան․ դատարանում է 2009 թվականից։Սամվել Վլադիմիրի Օհանյան․ դատարանում է 2000 թվականից։ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վերաբերյալ մինչ օրս քրեական գործ չի հարուցվել Այն, որ Կարեն Անդրեասյանի զեկույցը նախկին իշխանության օրոք քննարկվեց միայն դրա վերաբերյալ հերքումների ու խիստ քննադատությունների կոնտեքստում, հասկանալի էր․ ի վերջո մի ողջ համակարգի կոռումպացվածության վերաբերյալ աղաղակող այդ հայտարարության հետ լռելյայն համաձայնելը ՀՀԿ-ի համար հեշտ չէր լինի։  Infocom-ը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ ՄԻՊ արտահերթ զեկույցում տեղ գտած տվյալների վերաբերյալ ոչ միայն 2013-2018թթ․, այլեւ ընդհանրապես նյութեր չեն նախապատրաստվել ու քրեական գործեր չեն հարուցվել։ Այնինչ, զեկույցը հիմնված է փաստերի վրա։ Դրա մշակման նպատակով հարցազրույցներ են անցկացվել ոլորտի շուրջ 120 մասնագետների հետ՝ փաստաբաններ, դատախազներ, դատավորներ, իրավաբան-գիտնականներ եւ այլ փորձագետներ: Պաշտպանը երաշխավորել է հարցազրույցների ընթացքում ստացված տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը: Զեկույցի ստեղծման համար ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության խորհրդի 2006-2013թթ. ընդունված բոլոր որոշումները, 270 վճռաբեկ բողոքներ, որոնք վարույթ են ընդունվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից (2012-2013թթ.), դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 500 դիմումների ընթացքը (2011-2013թթ.), 200 վճռաբեկ բողոքներ եւ դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումներ (2007-2013թթ), փաստաբանների տրամադրած շուրջ 35 դատական գործեր:  Հայաստանում տեղի ունենցած փոփոխություններից հետո, երբ սկսեց խոսվել դատաիրավական համակարգի խորքային բարեփոխման մասին, այս զեկույցում ներկայացված տվյալները դարձյալ քննարկման առարկա դարձան։ Կարեն Անդրեասյանն այս շրջանում՝ մոտ մեկ տարի առաջ, իր հարցազրույցներից մեկում, ի պատասխան լրագրողի հարցի՝ ի վերջո հիմա կարո՞ղ է կոնկրետ անուններ հնչեցնել, ասել է, որ զեկույցը բոլոր դատավորներին չէր վերաբերում, բայց կաշառքի մասով անուններ ասել չի կարող, որովհետեւ այդ տեղեկություններն իրեն վստահել են որպես պաշտպան․ «Իմ զեկույցում բազմաթիվ անուններ կան, բայց ոչ թե հենց կաշառքի հետ կապված, այլ թե ինչպես դատավորները չէին ենթարկվում կարգապահական պատասխանատվության, դատավորները մի գործում անում էին մի վճիռ, նույն տեսակի այլ գործում՝ այլ, այսինքն՝ դատական կամայականություններ էին ցույց տալիս։ Հերիք է՝ վեթինգի հանձնաժողովը վերցնի, նայի այդ զեկույցը, այդտեղ նվազագույնը տասնյակ անուններ կան, եւ հենց այդ զեկույցով նույնպես կարելի է զտել դատական համակարգը։ Այն ժամանակ, ցավոք, 2-3-րդ էջից այն կողմ չանցան, բայց տասներորդ էջից հետո տասնյակ դատավորների անուններ կան»,- շեշտել էր պաշտպանը։ Այդ նույն շրջանում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ եթե կան մարդիկ, որոնք գիտեն, որոնք ունեն փաստեր որեւէ դատավորի կողմից երբեւէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի եւ վերաբերմունքի, պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ՝ անհապաղ հրապարակեն։ Լրագրողը պաշտպանից հետաքրքրվել էր՝ թեկուզ ոչ հրապարակային, բայց այդ անունները կհայտնի՞։ Անդրեասյանը պատասխանել էր, որ քանի դեռ հստակ հանձնաժողով, չափորոշիչներ չկան, չի կարող որեւէ մեկին հայտնել, եւ կարծիք էր հայտնել, որ շատերը չեն հայտնի, մինչեւ վստահ չլինեն, որ դա ապահով կլինի իրենց աղբյուրների համար․ «Սա շատ զգայուն թեմա է, եւ պետք է այնպիսի մարմին, որ մարդիկ հանգիստ խղճով կարողանան վստահել եւ այդ տեղեկությունները հայտնել։ Հավատացեք, եթե ճիշտ մարմին ձեւավորվի, հարյուրավոր բողոքավորներ հանգիստ կներկայացնեն իրենց ապացույցներն ու փաստերը»,- ասել էր Անդրեասյանը։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ 2018 թվականի իրադարձություններից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում անտեսել է նախկին ՄԻՊ-ի ներկայացրած զեկույցը, որը, ըստ էության, հանցագործությունների մասին հաղորդում էր։ Միաժամանակ, զեկույցի գլխավոր դերակատարներ հանդիսացող դատավորներից որոշներն այսօր էլ համակարգում են, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել նախկինում կայացրած իր խնդրահարույց, որոշ դեպքերում՝ ապօրինի որոշումների ու վճիռների համար։ Ստորեւ ներկայացնում ենք հիշատակված դատավորների ներկայացրած առաջին ու վերջին հայտարարագրերի տվյալները, եւ որպեսզի դրանք համեմատելի լինեն իրենց ստացած աշխատավարձերի հետ, ներկայացնում ենք նաեւ դատավորների ամսական աշխատավարձերի փոփոխությունները՝ 2011 թվականից առ այսօր։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ աշխատավարձի նշված չափերը ներառում են նաև եկամտային հարկը, ինչպես նաեւ այն, որ ամսական այսքան եկամուտ ստանալիս յուրաքանչյուր դատավոր նաեւ ունեցել է եւ/կամ ունի ծախսեր։ Միաժամանակ նշենք, որ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը դատավորներ պաշտոնային դրույքաչափերը սահմանվել են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով և այդ շրջանում գործող Դատական օրենսգրքով։ 2014 թվականի հուլիսի 1-ից հետո դատավորների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվել են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքի համաձայն և մինչ այժմ փոփոխության չեն ենթարկվել։   «Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 2]․ Մարտի 1․ արդարացված քաղաքացիներին դատապարտած պաշտոնավարող դատավորները   «Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 3]․ վեթինգի տրանսֆորմացիաները   Հայարփի Բաղդասարյան, Արփի Ավետիսյան
21:00 - 29 հունիսի, 2020
Հաշմանդամություն ունեցող անձինք անվճար դեղերի հարցում համավարակի պայմաններում բախվում են քաշքշուկների. ՄԻՊ

Հաշմանդամություն ունեցող անձինք անվճար դեղերի հարցում համավարակի պայմաններում բախվում են քաշքշուկների. ՄԻՊ

Արտակարգ դրություն հայտարարելու օրվանից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: ՄԻՊ-ից հայտնում են, որ մարտի 16-ից մինչեւ հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) վարակի հետ կապված հարցերով հաշմանդամություն ունեցող անձանցից ստացվել է 153 դիմում-բողոք, որից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժի գծին ուղղված ահազանգերի թիվը կազմել է 74: Դիմում-բողոքներից բացի, Պաշտպանի աշխատակազմն իրականացնում է մշտադիտարկման աշխատանքներ։ Այդ հարցերի առնչությամբ բողոքների քննարկումը, ինչպես նաեւ մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ նոր տեսակի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց վիճակը դարձել է առավել զգայուն, իսկ իրավունքների իրականացման հարցերը՝ դժվար եւ խնդրահարույց: Ստորեւ ներկայացնում ենք հաշմանդամություն ունեցող անձանց համար պետության կողմից անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրման հարցում առկա խոչընդոտները, իսկ մյուս խնդիրներին անդարդաձ կկատարվի Մարդու իրավունքների պաշտպանի մյուս հայտարարություններով։ 1. Դեղեր ստանալուն վերաբերող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք հայտնվում են ամիսների քաքշուկների մեջ եւ կանգնում դժվարությունների առաջ համակարգային բնույթի խնդիրների պատճառներով: Օրինակ՝ բողոքներից մեկով անկողնային ռեժիմում գտնվող, հաշմանդամություն ունեցող քաղաքացու համար ընտանեկան բժշկի նշանակած դեղն այլ հիվանդանոցում փոխվել է եւ նշանակել է այլ, ըստ հիվանդանոցի՝ առավել արդյունավետ դեղ: Քաղաքացին դիմել է Առողջապահության նախարարություն եւ ստացել հավաստում այն մասին, որ այդ դեղն անվճար ստանալ հնարավոր է: Այս տեղեկությունը ստանալուց հետո մարդը դիմել է մարզպետարան եւ ստացել հավաստում, որ դեղի հարցով նրա հետ պոլիկլինկայից կապ կհաստատվի: Պոլիկլինկայից, սակայն, դեղը ստանալ չի հաջողվել քաղաքացուն ամեն անգամ տրամադրված տարբեր պատճառաբանություններով. մի դեպքում նշվել է, որ բժիշկը գործուղման է՝ պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսային համավարակով, երկրորդ դեպքում նշվել է, որ դեղը հնարավոր չէ ձեռք բերել պետական գնումների գործընթացի պատճառով, իսկ երրորդ դեպքում պատճառ է բերվել այն, որ դեղը նշանակվել է այլ բժշկական հաստատության բժշկի կողմից, մինչդեռ իրենք դեղերն անվճար տրամադրելու համար հիմք են ընդունում միայն իրենց պոլիկլինիկայի բժշկի նշանակումը: Այս քաշքշուկների արդյունքում հաշմանդամություն ունեցող անձն այդպես էլ չի կարողացել ստանալ իրեն բժշկի կողմից նշանակված դեղը: Հարցը դրական լուծում է ստացել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի միջամտությամբ: 2. Հաշմանադամություն ունեցող անձինք դեղեր ստանալու հարցում դժվարութունների են հանդիպում նաեւ այն պատճառով, որ բժշկական հաստատություններում արվում են ոչ հավաստի կամ սխալ իրազեկումներ Հայաստանում գործող օրենսդրության վերաբերյալ, որ նախատեսված է թե՛ քաղաքացիների, թե՛ հենց բուժանձնակազմերի համար: Արդյունքում, հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողանում ստանալ իրենց դեղերը, իսկ բուժանձնակազմերը հայտնվում են անհարմար վիճակում: Օրինակ՝ բողոքներից մեկով պարզվել է, որ հաշմանդամություն ունեցող անձն անվճար դեղ ստանալու համար դիմել է բժշկական հաստատություն, սակայն հաստատությունում իրեն տրամադրված սխալ իրազեկման պատճառով զրկվել է այդ դեղը ստանալու հնարավորությունից: Այս հարցը լուծվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի աջակցությամբ: 3. Խոչընդոտները կապված են նաեւ այն բանի հետ, որ բուժսպասարկման օղակներում բուժանձնակազմերը հաշմանդամություն ունեցող անձանց համար ոչ միշտ են հասանելի: Հաճախ բերվող պատճառներից է այն, որ երկրում առկա չէ անհրաժեշտ թվով բուժանձնակազմ՝ այլ բժշկական հաստատություն գործուղման կամ սահմանված հերթափոխերի անբավարարության հետեւանքով: 4. Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ քաղաքացին ու այն էլ հաշմանդամություն ունեցող անձը պարտավոր չէ կրել իր իրավունքների կամ ազատությունների իրականացման դժվարությունների ու քաշքշուկների բեռն այն պատճառով, որ պետությունը պատշաճ չի կազմակերպում այդ իրավունքները կամ ազատությունները երաշխավորող գործընթացները: Հաշմանդամություն ունեցող անձի եւ առհասարակ՝ մարդու նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունից է բխում, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց անվճար եւ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղորայքի հատկացումների, ձգձգումների, ոչ լիարժեք իրազեկումների կամ այլ դժվարությունների համար պետության արդարացումները ընդունելի լինել չի կարող: Պետք է նկատի ունենալ, որ այս խնդիրներն այլ իրավունքներից բացի, առաջնահերթ խաթարում են մարդու առողջության պահպանման իրավունքը, որ երաշխավորված է մեր երկրի Սահմանադրությամբ: Պետությունը պետք է բոլոր գործընթացները կազմակերպի մարդու համար հնարավոր բարենպաստ լուծումներով, հնարավոր կարճ ժամկետներում, իսկ պետության հսկողությունը դրա նկատմամբ պետք է լինի արդյունավետ: Նշված խնդիրների լուծումների կարեւոր ուղղություններից Մարդու իրավունքների պաշտպանը համարում է բուժանձնակազմերի աշխատավարձերի եւ սոցիալական երաշխիքների շարունակական բարձրացումը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը յուրաքանչյուր անհատական բողոքով արձագանքն իրականացնում է պետական համապատասխան մարմնի կամ բուժհաստատության, ինչպես նաեւ անհրաժեշտ դեպքերում նաեւ ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս արդյունավետ աջակցություն ցուցաբերել անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղորայքի հարցերում հաշմանդամություն ունեցող կոնկրետ անձի, ինչպես նաեւ համակարգային առումով պետությանը խնդիրների լուծմանը: Համակարգային մակարդակում Պաշտպանն իրականացնում է նշված բոլոր հարցերի վերաբերյալ հանրային իրազեկումներ, ներկայացնում օրենսդրական առաջարկներ եւ այլն: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ նկարագրված խնդիրները բնույթով համակարգային են եւ Պաշտպանի կողմից բազմիցս արձանագրվել են նաեւ նախկինում: Նոր տեսակի կորոնավիրուսային համավարկը պարզապես ավելի է խորացրել դրանց մի մասի դրսեւորումները՝ առավել հրատապ դարձնելով լուծումների անհրաժեշտությունը։
10:21 - 29 հունիսի, 2020
ՄԻՊ-ն անդրադարձել է վարչապետի ընտանիքին համացանցում վիրավորելու մասին պատգամավորի դիմումին

ՄԻՊ-ն անդրադարձել է վարչապետի ընտանիքին համացանցում վիրավորելու մասին պատգամավորի դիմումին

 ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբացկության պատգամավոր Արփի Դավոյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով, որ համացանցում արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի, այն է՝ երեխաների ու կնոջ վերաբերյալ սոցիալական ցանցերում հրապարակայնորեն վիրավորանք ու ատելություն սերմանող լուսանկարներ։ Այս մասին  Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։ Հովսեփյանի խոսքով՝ պատգամավորը տեղեկացրել է, որ դա կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանություն և խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն այս հարցին: «Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես նշել է, որ դատապարտելի է մարդու մասնավոր, ընտանեկան կյանքը, ընտանիքի անդամներին թիրախավորելու արատավոր երեւույթը՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը։ Ցանկացած բանավեճ կամ քննարկում պետք է ընթանա համերաշխության ու հարգանքի մթնոլորտում՝ բացառելով ատելության խոսքն ու արժանապատվության նսեմացումը: Հերթական անգամ հատուկ պարզաբանում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջեւ հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն: Բոլորին ևս մեկ անգամ հորդորում ենք ուսումնասիրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի դրույթները»,- գրել է Հովսեփյանը։
21:30 - 19 հունիսի, 2020
Խիստ մտահոգիչ երևույթ է դատավոր Արսեն Նիկողոսյանի ու իր մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքը. Արման Թաթոյան

Խիստ մտահոգիչ երևույթ է դատավոր Արսեն Նիկողոսյանի ու իր մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքը. Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1. Մեր երկրում խիստ վտանգավոր չափերի է հասնում մարդու նկատմամբ ուղղված վիրավորանքն ու ատելությունը՝ նրա մասնավոր և ընտանեկան կյանքը թիրախավորելով: Բացարձակ անթույլատրելի է, երբ անօրինական նպատակի համար օգտագործվում են երեխաները: Այս երևույթն ավելի է մեծացնում լարվածությունը, բերում է վտանգավոր հետևանքների և բազմապատկում է վիրավորանքը: Պետք է դադարեցնել, ուղղակի բացառել իրար վիրավորելու, իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը: 2. Խիստ մտահոգիչ երևույթ է Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի մասնավոր ու ընտանեկան կյանքի թիրախավորմամբ, խիստ անձնական բնույթի տվյալների օգտագործմամբ, նրան ու նրա մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքը: 3. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի դիտարկումն արձանագրել է մեծ ծավալի հասնող վիրավորանք ու սպառնալիքներ՝ ուղղված դատավորի ընտանիքին՝ նրա երեխաներին ու կնոջը, ինչպես նաև հենց անձամբ դատավորի հասցեին: Սա խիստ մտահոգիչ է, մեր երկրի արդարադատության համակարգը կործանող երևույթ է, որ արդեն վտանգավոր չափերի է հասնում: Մենք պետք է գիտակցենք, որ այս կերպ մենք վտանգում ենք դատական համակարգի հիմքերն առհասարակ, սա դատարանների հանդեպ ինստիտուցիոնալ վստահությունն ավերող ճանապարհ է: Այս ամենը պայմանավորված է այն հրամայականով, որ դատարաններն անկախ են, կոչված են երաշխավորելու երկրի իրավական անվտանգությունը և իրավական համակարգի կայունությունը: Ցանակացած հարցի կամ խնդրի լուծման պետք է հասնել բացառապես իրավական եղանակով։ 4. Հատուկ արձանագրում եմ, որ հանրային պաշտոնյաների դեպքում պահանջներն առավել խիստ են, քանի որ նրանք ունեն իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սահմաններով: Ցանկացած շեղում կարող է առաջացնել իրավական պատասխանատվություն: Նրանք պարտավոր են լինել զսպված և թույլ չտալ վիրավորանք, ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք: Ընդ որում, այս պահանջները գործում են միշտ. ոչ աշխատանքային ժամերը կամ օրերը պաշտոնյայի համար ոչ իրավաչափ արարքների արդարացում լինել չեն կարող: Հասարակությունը միշտ է նրանց ընկալում պաշտոնյայի կարգավիճակով: Բացարձակ մերժելի երևույթ է, երբ մանկահասակ երեխայի նկարն օգտագործելով՝ երկրի Հանրային խորհրդի նախագահն անում է այնպիսի գրառում, որով երեխային դարձնում է ատելության թիրախ: Առավել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքո արվող արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանությունները չեն հեռացվում: 5. Այս արատավոր երևույթը ևս մեկ օրինակ է առ այն, որ պետք է զգուշություն ցուցաբերել երեխաների նկարներ սոցիալական ցանցերում հրապարակելու հարցում կամ ձեռնպահ մնալ այդ գայթակղությունից ընդհանրապես: Պետք է միշտ հիշել, որ դրանով երեխան հեշտությամբ կարող է դառնալ վտանգավոր երևույթների թիրախ»:
10:40 - 19 հունիսի, 2020