ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Մակրոնն առաջարկել է արմատապես փոխել Ռուսաստանի հանդեպ քաղաքականությունը |factor.am|

Մակրոնն առաջարկել է արմատապես փոխել Ռուսաստանի հանդեպ քաղաքականությունը |factor.am|

factor.am: Եվրամիությունը պետք է արմատապես փոխի Ռուսաստանի ու Բելառուսի հանդեպ իր մոտեցումը, քանի որ պատժամիջոցների ներկայիս մոտեցումն արդյունք չի տալիս։ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ փակուղի մտած իրավիճակին որպես պատասխան փուլ առ փուլ պատժամիջոց կիրառելու քաղաքականությունն այլևս արդյունավետ չէ։ «Եվրամիությունը պետք է ինքն իրեն հարց տա, թե ինչ տեսք կարող են ունենալ ավելի գործուն պատասխանները»,- ընդգծել է Մակրոնը։ Ըստ նրա՝ Ռուսաստանի հանդեպ քաղաքականության հարցում եվրոպացիներին անհրաժեշտ են «կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություններ», որոնք պետք է քննարկվեն մինչ ԵՄ հաջորդ գագաթաժողովը։
15:12 - 26 մայիսի, 2021
ԵՄ-ն որոշել է ընդլայնել Բելառուսի դեմ պատժամիջոցները

 |armenpress.am|

ԵՄ-ն որոշել է ընդլայնել Բելառուսի դեմ պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միության գագաթնաժողովում որոշում է կայացվել ընդլայնել Բելառուսի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները և սև ցուցակում նոր անձանց ու կազմակերպությունների անուններ ներառել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «ԵՄ-ն կարծում է, որ Մինսկում օդանավի վայրէջքի ժամանակ խախտվել են միջազգային կանոնները»,- հավելել է Մերկելը: Խոսքը Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավի մասին է, որը մայիսի 23-ին Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնելիս արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
22:00 - 25 մայիսի, 2021
ԱՄՆ-ն ԵՄ-ի և մյուս դաշնակիցների հետ համակարգմամբ Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության կենթարկի․ Սալիվան |tert.am|

ԱՄՆ-ն ԵՄ-ի և մյուս դաշնակիցների հետ համակարգմամբ Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության կենթարկի․ Սալիվան |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է պատասխանատվության ենթարկել Բելառուսի գործող իշխանություններին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ։ «Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ԵՄ-ի և մյուս դաշնակիցների ու գործընկերների հետ համակարգմամբ Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության կենթարկի»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Սալիվանը նաև դատապարտել է Մինսկի օդանավակայանում Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպը և NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունը և կոչ է արել «ԵԱՀԿ-ի հսկողության ներքո Բելառուսում նոր ընտրություններ անցկացնել»:
09:20 - 25 մայիսի, 2021
Դա պետության օժանդակությամբ իրականացված առևանգում էր․ ինքնաթիռում Բելառուսի ՊԱԿ-ի գործակալներ են եղել․ Ryanair |tert.am|

Դա պետության օժանդակությամբ իրականացված առևանգում էր․ ինքնաթիռում Բելառուսի ՊԱԿ-ի գործակալներ են եղել․ Ryanair |tert.am|

tert.am: Իռլանդական Ryanair ավիաընկերության ղեկավար Մայքլ Օ՛Լիրին Մինսկում ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հետ կապված միջադեպն անվանել է «պետության օժանդակությամբ իրականացված առևանգում», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։«Դա կառավարության աջակցությամբ իրականացված առևանգում էր», -ասել է Օ՛Լիրին և հավելել, որ մանրամասներ հաղորդել չի կարող, քանի որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամներն այժմ այս հարցով են զբաղված։Ընկերության ղեկավարը նշել է, որ ինքնաթիռի անձնակազմը ֆենոմենալ աշխատանք է կատարել 6 ժամվա ընթացքում ինքնաթիռը Մինսկից դուրս բերելու ուղղությամբ, քանի որ միջադեպը «շատ վախենալու» է եղել։ Ուղևորներն ու անձնակազմը գտնվել են զինված պահակախմբի հսկողության տակ, որը խուզարկել է ինքնաթիռից իջած բոլոր մարդկանց։Մայքլ Օ՛Լիրին նաև հայտնել է, որ ենթադրում է՝ ինքնաթիռում եղել են Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցներ, որոնք կազմակերպել են ինքնաթիռի վայրէջքը Մինսկում։«Մենք հավատում ենք, որ Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի մի քանի աշխատակիցներ իջել են օդանավակայանում», - Newstalk ռադիոկայանին տված հարցազրույցից մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
13:17 - 24 մայիսի, 2021
ԵՄ առաջնորդները Բրյուսելում նախատեսում են քննարկել հակառուսական նոր պատժամիջոցների հարցը
 |shantnews.am|

ԵՄ առաջնորդները Բրյուսելում նախատեսում են քննարկել հակառուսական նոր պատժամիջոցների հարցը |shantnews.am|

shantnews.am: ԵՄ երկրների ղեկավարները առաջիկա գագաթնաժողովում կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այս մասին ասել է Եվրոպական արժեքների և թափանցիկության հարցերով Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վերա Յուրովան: ԵՄ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 24-25-ը Բրյուսելում:«Ռուսական կողմի նկատմամբ ԵՄ օրինական պահանջները կրկնվում են. հիբրիդային և կիբերպատերազմների ավարտը, հարգել մարդու՝ առաջին հերթին Ալեքսեյ Նավալնիի  իրավունքները և Մինսկի համաձայնագրերի իրականացումը: Կարծում եմ, որ կասվի նաև, որ ԵՄ-ն ուզում է խուսափել իր մերձավոր հարևանի հետ առճակատումից: Բայց  ինչպես տեսնում եք, վերջինս որոշել է իրեն թշնամու պես պահել և այլևս ոչինչ չի մնա անել, քան արձագանքել դրան »,- ասել է Յուրովան։ Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալի խոսքով, գագաթնաժողովում ավելի շատ խոսվելու է Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ ընդունելու մասին, քան ռուս դիվանագետների հետագա համակարգված վտարման մասին: Գագաթնաժողովում, Չեխիայից բացի, Լեհաստանը և Լատվիան կարող են հաստատել իրենց վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ: Միևնույն ժամանակ, Արևմտյան Եվրոպայի երկրները Ռուսաստանի գործողություններին ավելի մեղմ են արձագանքում։
10:33 - 23 մայիսի, 2021
Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունները

Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունները

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին մասնակցել է  «Խթանելով բարեվարքության բարեփոխումների օրակարգերն Արևելյան գործընկերությունում»  ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի բարձր մակարդակի հանդիպմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ծրագիրը համատեղ իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության և Բաց կառավարման գործընկերության կողմից: Փոխնախարար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին միջոցառման հրավերի համար և ներկայացրել հակակառուպցիոն ոլորտում Հայաստանի կառավարության գրանցած ինստիտուցիոնալ հաջողությունները, որոնք արձանագրվել են 2019 թվականին ընդունված Հակակոռուպցիոն բարեփոխումների հավակնոտ ռազմավարության մեկնարկից հետո։ Արձանագրված հաջողություններից նախարարի առաջին տեղակալն առանձնացրել է հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց շրջանակի  ընդլայնումը, դատարաններում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով վերջին երեք տարիների ընթացքում վերականգնված գումարի չափը (100 մլն եվրո, այն դեպքում, երբ նախորդ ինը տարիների ընթացքում 3 անգամ պակաս միջոցների վերականգնում է արձանագրվել համանման գործերով), դատավորների, դատախազների և քննիչների թեկնածուների բարեվարքության ստուգման, ինչպես նաև դատավորների  գույքային դրության ստուգման համար ներդրված մեխանիզմները, որոնք, փոխնախարարի խոսքով, թեև 12 ամիս է, ինչ կիրառվում են, սակայն ապացուցում են դրանց արդյունավետ և հավասարակշռված բնույթը։ Այդուհանդերձ, Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ Կառավարության ռազմավարական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումն ու կոռուպցիոն դեպքերի կանխարգելման, հետաքննության և դատաքննությամբ զբաղվող ուժեղ և անկախ ինստիտուտների ստեղծումն է։ Այդ համատեքստում փոխնախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ գործում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, այս տարեվերջին կգործի Հակակոռուպցիոն կոմիտեն, իսկ 2022 թվականից՝ հակակոռուպցիոն դատարանը: «Միևնույն ժամանակ, Գլխավոր դատախազությունում ստեղծել ենք մասնագիտացված վարչություն, որը զբաղվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով»,- նշել է փոխնախարարը և կարևորել «Թրանսփարենսի ինթերնեշնլի» Կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թվականի արդյունքները, համաձայն որոնց, Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում իր վարկանիշը բարելավել է 14 կետով։ Ամփոփելով՝ Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է, որ դեռ շատ աշխատանք կա անելու, իսկ դրան հասնելու ճանապարհին կարևոր է նաև առողջ և կենսունակ քաղաքացիական հասարակության ու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։
10:22 - 21 մայիսի, 2021
Ժոզեպ Բորելն ընդգծել է բոլոր հայ գերիների վերադարձի անհրաժեշտությունը՝ անկախ նրանց գերեվարման հանգամանքներից

 |armenpress.am|

Ժոզեպ Բորելն ընդգծել է բոլոր հայ գերիների վերադարձի անհրաժեշտությունը՝ անկախ նրանց գերեվարման հանգամանքներից |armenpress.am|

armenpress.am: ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը ներկայացվել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ելույթը: Բորելը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանի անդամներին՝ 2020 թ. Ռազմական գործողություններից հետո ռազմագերիների և պահվող անձանց հարցը բարձրացնելու համար: «Մենք ուշադրությամբ ընդունեցինք ի գիտություն այդ հարցի շուրջ 120 պատգամավորների նամակը: Եվրամիությունը հստակ դիրքորոշում է որդեգրել. մենք բազմիցս երկու կողմերին էլ կոչ ենք արել ամբողջությամբ կյանքի կոչել հրադադարի պայմանագիրը: Մենք նաև կոչ ենք արել նրանց փոխանակել ռազմագերիներին և ազատել մնացած բոլոր պահվողներին՝ անկախ նրանց գերեվարման հանգամանքներից, համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և հրադադարի մասին համաձայնագրի: Բոլոր հայ գերիներին ազատելը կարևոր է վստահության ամրապնդման համար ու դա կարևոր քաղաքական ժեստ կլինի: Մենք ողջունեցինք հունվարի 29-ին և մայիսի 4-ին հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Մենք պնդում ենք, որ մնացած բոլոր ձերբակալվածներն ազատվեն առանց հետաձգելու: Եվրամիությունն ակնկալում է, որ երկու կողմերն էլ համագործակցեն ոչ միայն գերիների վերադարձի, այլ նաև այլ կարևոր հումանիտար հարցերի շուրջ: Անհայտ կորածների աճյունների հայտնաբերումն ու հայրենադարձությունը պետք է շարունակվեն: Անհրաժեշտ են անհետաձգելի և վճռական քայլեր՝ մարդասիրական ականազերծման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ, ներառյալ ականազերծված դաշտերի քարտեզի փոխանակումը՝ հակամարտության հետևանքով ավերված տարածքներ վերադառնալու հնարավորություն ընձեռելու համար»,- ասված է Բորելի ելույթում: Միաժամանակ, նա կարևորել է լարվածությունը մեղմելու և հասարակություններին խաղաղ պայմաններում առաջընթաց ապահովելու քայլերը և ընդգծել՝  հասարակական բորբոքային հռետորաբանությունից զերծն մնալու անհրաժեշտությունը: «Եվրամիությունը կոչ է արել պատասխանատվություն կրել միջազգային մարդասիրական իրավունքի ցանկացած խախտման համար: Գերիների խոշտանգումների, վատ վերաբերմունքի կամ մահապատժի ենթարկելու մասին մեղադրանքները և ցանկացած այլ ռազմական հանցագործություն, որոնք կարող էին կատարվել վերջին ռազմական գործողությունների ընթացքում, պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն: Եվրամիությունը պատրաստ է նպաստել միջազգային և անկախ արդարադատության մեխանիզմներին և աջակցել նման հայցերի անկախ հետաքննությանը: Ռազմական գործողությունների դադարեցումը և անհապաղ մարդասիրական խնդիրների լուծումը միայն առաջին քայլն է`Լեռնային Ղարաբաղի  հակամարտությունը դադարեցնելու համար: Անհրաժեշտ են բանակցային նոր ջանքեր՝ համապարփակ և կայուն կարգավորման համար: Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին` իր համանախագահների գլխավորությամբ: Եվ մենք պատրաստ ենք նպաստել տևական և համապարփակ կարգավորման ձևավորմանը, այդ թվում`կայունացման և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների միջոցով»,- ընդգծել է Բորելը:
19:40 - 20 մայիսի, 2021
Ցուցադրած քարտեզից ակնհայտ է, որ Սև լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում. ԵՄ դեսպան

 |armenpress.am|

Ցուցադրած քարտեզից ակնհայտ է, որ Սև լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում. ԵՄ դեսպան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինան հայ-ադրբեջանական սահման'  Սև լիճ տարածք այցելությունից հետո խոսեց իր այցի նպատակների և տպավորությունների մասին։ ԵՄ դեսպանը նշեց, որ ԵՄ անդամ երկրների մյուս դեսպանների հետ նպատակ են ունեցել փաստահավաք առաքելություն իրականացնել և տեղում ծանոթանալ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող  իրադարձություններին։ «Երախտապարտ եմ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին, Արտաքին գործերի նախարարությունից և Պաշտպանության նախարարությունից այցը կազմակերպելու համար»,- ասաց Վիկտորինան։ Մինչ Սև լճի տարածք այցելելը՝  ՀՀ ԶՈՒ կորպուսի հրամանատար Սամվել ՄինասյանըԵՄ երկրների դեսպաններին ներկայացրել էր Հայաստանի Սովետական Սոցիալիստական  Հանրապետության 1969 թվականի քարտեզը, որը վավերացվել էր փաստաթղթերով, ստորագրություններով, կնիքներով։ Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք է կազմել Վիկտորինան այդ քարտեզից։ Տիկին դեսպանը հարցին ի պատասխան ասաց. «Լսել եմ մի քանի քարտեզների մասին։ Մեզ այսօր ներկայացվեց 1969 թվականի քարտեզը։ Փորձագետ չեմ և կոնկրետ կարծիք չեմ կարող հայտնել, բայց  ակնհայտ էր այսօրվա ցուցադրած քարտեզից, որ Սև լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում»։ ԵՄ դեսպանը պնդեց, որ Եվրամիությունը օգտագործում է իր բոլոր լծակները խնդրի ուղղությամբ և այն, որ ԵՄ-ն տարածքային ամբողջականության կողմից է։ «Դրանով ամեն ինչ ասված է»,- եզրափակեց դեսպանը։
18:51 - 20 մայիսի, 2021