ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Եվրամիությունը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ռազմագործողությունները Սիրիայում |ermenihaber.am|

Եվրամիությունը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ռազմագործողությունները Սիրիայում |ermenihaber.am|

ermenihaber.am։ Եվրամիության երկրները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջել են դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում սկսած ռազմագործողությունը և ընդգծել, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: ԵՄ-ի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչության հայտարարության մեջ ասվում է. «ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային վերջ տալ միակողմանի ռազմական գործողությանը: Հյուսիս-արևելքում տեղի ունեցող նոր բախումները կխաթարեն տարածաշրջանի կայունությունը և պատճառ կդառնան մարդկանց տառապանքների և տեղահանության»: Նշվում է, որ Թուրքիայի կողմից ստեղծվելիք անվտանգության գոտի կոչված տարածքը, ուր պետք է վերադառնան սիրիացի փախստականները, հնարավոր չէ, որ կհամապատասխանի ՄԱԿ-ի փախստականների հարցով բարձր հանձնակատարության կողմից սահմանված միջազգային չափանիշներին: «Փախստականների վերադարձը պետք է անվտանգ և պատվաբեր լինի: Ժողովրդագրական պատկերը փոխող բոլոր նախաձեռնությունները չեն ընդունվելու»,-նշված է ԵՄ համատեղ հայտարարության մեջ: ԵՄ-ն նկատել է տվել, որ Թուրքիայի միակողմանի ռազմագործողությունները վտանգի տակ են դնում կոալիցիոն ուժերի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ունեցած ձեռքբերումները և փաստորեն հող նախապատրաստում ԻՊ-ի հզորացման համար: Ռազմական գործողությունների մեկնարկից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Նա ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ստեղծվելիք անվտանգությա գոտու համար ԵՄ-ն նյութական աջակցություն չի ցուցաբերելու:
07:14 - 10 հոկտեմբերի, 2019
ԵՄ-ն աջակցում է արդարադատության ոլորտում բարեփոխումների ՀՀ կառավարության ջանքերին

ԵՄ-ն աջակցում է արդարադատության ոլորտում բարեփոխումների ՀՀ կառավարության ջանքերին

Հաշվի առնելով ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգն՝ ուղղված արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխմանը, ԵՄ-ն հայտնում է իր պատրաստակամությունն աջակցելու Կառավարության ջանքերին: Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից: «Արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսությունը նպատակաուղղված է արդարադատության ոլորտի բարեփոխումների մշակմանը` եվրոպական չափանիշներին և ԵՄ-ն և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան: Շարունակելով 2018 թվականի սեպտեմբերին կայացած՝ Ռազմավարական քաղաքականության երկխոսության առաջին հանդիպման օրակարգը, այսօրվա հանդիպումը նվիրված էր վերջերս հրապարակված Դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության նախագծի և 2019-2022թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկմանը: Երկխոսությունը նպաստեց ռազմավարություններից բխող միջոցառումների և ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության փոխադարձ կապի ապահովմանը, ինչպես նաև ԵՄ այն գործիքների համաձայնեցմանը, որոնք ուղղված կլինեն վերոնշյալ գործողությունների իրականացմանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության կուռ հանձնառությունն` իրականացնելու արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումներ, որոնք կդառնան արդարադատության ոլորտում Եվրոպական միության հետ բարձր մակարդակի երկխոսության հովանին և տեխնիկական մակարդակում ավելի արդյունավետ համագործակցության հիմքը: Նախարարը կարևորել է նաև համակարգված և գերակա գործողությունների կարևորությունը՝ փոխշահավետ արդյունքներ գրանցելու համար: Անդրեա Վիկտորինը ևս մեկ անգամ շեշտել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանն արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում, ինչը կնպաստի արդարադատության ոլորտի արդյունավետ կառավարմանը և ներդրումային միջավայրի զարգացմանը: Վասիլիս Մարագոսը ողջունել է արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված Կառավարության ջանքերը և ընդգծել, որ բոլոր շահագրգիռ կողմերի և համապատասխան մարմինների ակտիվ ներգրավվածությունը կնպաստի բարեփոխումների ծրագիրն ուղղորդելու և իրականացնելու գործընթացին և կօգնի Հայաստանի քաղաքացիների համար գրանցել շոշափելի արդյունքներ : Երկխոսությունը նաև հարթակ ծառայեց քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, գործարար ոլորտի ներկայացուցիչներին և Հայաստանի միջազգային հանրությանը բարեփոխումների ձևաչափի և դրանց հետագա ուղղությունների վերջնականացման գործընթացում ներգրավելու համար»,- ասված է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ:
10:52 - 04 հոկտեմբերի, 2019
Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինին:Ողջունելով հյուրին՝ նախարար Ցոլակյանը շնորհավորեց Անդրեա Վիկտորինին ԵՄ պատվիրակության գրասենյակի ղեկավար նշանակվելու կապակցությամբ: Հիշատակելով ԵՄ աջակցությունը, նախարարը նշեց ԱԻՆ ՓԾ-ին տրամադրված 230.000 եվրո արժողությամբ գույքի ծրագիրը: Բացի այդ, ըստ նախարարի, աշխատանքներ են տարվում Հայաստան֊ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ներքո բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման և ընդլայնման ուղղություններով: Ֆելիքս Ցոլակյանի դիտարկմամբ, ներկայում առաջնահերթ խնդիր Է Հայաստանում առկա քիմիական ռադիոակտիվ թափոնների ոչնչացումը, որի համար չունենք համարժեք հնարավորություններ: Տարածաշրջանային դիրքը լրացուցիչ բարդություններ է ստեղծում: Նախարարի տեղեկացմամբ՝ Իրանի Սպահան քաղաքում կա թափոնների ոչնչացման գործարան և իրանական կողմը պատրաստ է թափոնները տեղափոխել ոչնչացման, սակայն կա ֆինանսական խնդիր: Այս հարցում շատ օգտակար կարող է լինել միջազգային համագործակցությունը:Անդրեա Վիկտորինը շնորհակալություն հայտնեց բարի և դրական ընդունելության համար և հավաստեց Հայաստանի զարգացմանն աջակցելու ԵՄ պատրաստակամությունը:Ըստ նրա, այդ դիրքորոշումն արտահայտված է ԵՄ-Հայաստան խոր և համապարփակ գործընկերության պայմանագրում, որտեղ քաղաքացիական պաշտպանության բաղադրիչը խիստ կարևորված է: Անդրեա Վիկտորինը կարծում է, որ անհրաժեշտ է բարձրացնել աղետների ռիսկի տեղեկացվածությունը և մշտապես հիշել ավերիչ հետևանքների մասին: Ի լրումն դեսպանի նկատառման, նախարարը հավելեց, որ առաջարկվել է հիշատակի օրերի մեջ ներառել դեկտեմբերի 7-ը՝ որպես հիշատակի և դիմակայունության օր: Հանդիպման վերջում ԱԻ նախարարը ևս մեկ անգամ շնորհավորեց դեսպան Անդրեա Վիկտորինին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ տիկին դեսպանի երկարամյա փորձը ավելի կնպաստի ԱԻՆ ոլորտում ԵՄ հետ համագործակցության հետագա խորացմանը։
10:46 - 01 հոկտեմբերի, 2019
ՀՀ-ում ԵՄ դեսպանն անդրադարձավ Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումներին |armenpress.am|

ՀՀ-ում ԵՄ դեսպանն անդրադարձավ Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումներին |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանում Եվրոպական Միությունը ողջունում է, որ ՀՀ կառավարությունը կամք է դրսևորում դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:«Մենք ողջունում ենք այն փաստը, որ ՀՀ կառավարությունը դրսևորում է կամք դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու համար: Մենք այս առումով աջակցում ենք փորձագիտական ոլորտում և ողջունում ենք նաև քաղաքացիական հասարակության և Կառավարության միջև երկխոսությունը»,- նշեց Վիկտորինը:Անդրադառնալով Հայաստանում անցումային արդարադատության իրականացմանը ԵՄ-ի աջակցության հարցին՝ դեսպանը նշեց, որ դա գործընթաց է, ինչի վերաբերյալ չի ցանկանում մեկնաբանություն անել:«Անգլերեն տարբերակով մենք դեռ չունենք այդ ռազմավարության նախնական տարբերակը, և, երբ ունենանք՝ մեր փորձագետները կներկայացնեն իրենց կարծիքը»,- ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպանը:
10:13 - 27 սեպտեմբերի, 2019
2.2 մլն եվրո ՀՀ-ին՝ այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի համար |panarmenian.net|

2.2 մլն եվրո ՀՀ-ին՝ այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի համար |panarmenian.net|

panarmenian.net: Հոկտեմբերի 1-ին Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միության պատվիրակությունը Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի երկրորդ փուլի (ԳԼԿ II) համակարգող կոմիտեի 1-ին հանդիպման ընթացքում կներկայացնեն 2019-2021 թթ. իրականացվող ծրագրերը։2019-2021թթ․ Հայաստանում իրականացվող երկու ծրագիր ֆինանսավորվելու են Եվրոպական միության (80%) և Եվրոպայի խորհրդի կողմից (20%): Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2.2 մլն եվրո:Նշված ծրագրերը ընդգրկում են հետևյալ ուղղությունները. կոռուպցիայի դեմ պայքար և կանխարգելում՝ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման միջոցով, աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ ամրապնդելով Հայաստանում դատական իշխանության անկախությունը և արհեստավարժությունը, աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը։Ի հավելումն Հայաստանի համար նախատեսված այս ծրագրերին, Հայաստանում նաև իրականացվում են Արևելյան Գործընկերության մի շարք երկրներ ընդգրկող 4 տարածաշրջանային ծրագիր՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքար, փաստաբանի մասնագիտության խթանում, խտրականության դեմ պայքար և կանանց համար արդարադատության մատչելիության խթանում: Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2.4 մլն եվրո։Ծրագրերը կներկայացնեն Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան,Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության ծրագրերի վարչության ղեկավար Պիլառ Մորալեսը և ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկրորդ քարտուղար, ԳԼԿ ազգային համակարգող Սուսաննա Ադամյանը:
12:03 - 26 սեպտեմբերի, 2019
Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը հավատարմագրերն է հանձնել նախագահին

Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը հավատարմագրերն է հանձնել նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ Երևան՝ ծառայելու որպես ԵՄ դեսպան. Անդրեա Վիկտորինը 2007-2009թթ. զբաղեցրել է Հայաստանում Գերմանիայի դեսպանի պաշտոնը:Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին այն հիմնարար աջակցության համար, որը ցուցաբերվում է Հայաստանին:«Այդ աջակցությունը եղել է անցյալում, կա այսօր և, հուսով եմ, կլինի նաև ապագայում»,– նշել է նախագահը։Անդրեա Վիկտորինն իր խոսքում ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին բարեփոխումների գործընթացում: «Շատ ուրախ ենք, որ ունենք համաձայնագիր, ունենք հիմք և ճանապարհային քարտեզ, որը հնարավորություն է տալիս աշխատել այդ ամենն ավելի արագ կյանքի կոչելու ուղղությամբ»,– ասել է նա: Դեսպանը նշել է, որ ունի բազմաթիվ գաղափարներ, որոնք մտադիր է իրագործել իր պաշտոնավարման ընթացքում:Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ: Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է համապարփակ և ընդլայնված համագործակցությունը Եվրամիության և ԵՄ անդամ երկրների հետ:
12:26 - 17 սեպտեմբերի, 2019
ԱԳՆ-ում կայանալու է Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման  հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը |armenpress.am|

ԱԳՆ-ում կայանալու է Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարարությունում սեպտեմբերի 13-ին կայանալու է Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը, որտեղ անդրադարձ է կատարվելու ՀՀ քաղաքացիների կողմից արտոնագրի ստացման ընթացքում առաջացող մի շարք խնդիրներին: Ինչպես տեղեկացնում է սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:«Նիստի ժամանակ քննարկվելու են Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկման հետ կապված հարցեր, ինչպես նաև քննարկվելու են դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը և անդրադարձ է կատարվելու խնդիրներին: Նշեմ, որ հայկական կողմը ԵՄ գործընկերներին ուշադրության է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ բողոքներ, որոնք կապված են ԵՄ անդամ պետությունների հյուպատոսություններում մուտքի արտոնագրի ստացման համար գրանցման խելամիտ ժամկետների ամրագրման առաջացող բարդությունների հետ, ինչպես նաև այն անհիմն մերժումների քանակի հետ, որոնք կապված են այն անձանց հետ, որոնք բավական հաճախ են շրջագայում ԵՄ անդամ պետություններում` ուսանողներ, գիտնականները, լրագրողներ և այլոք»,- ընդգծեց Նաղդալյանը:ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտեց, որ Հայաստանը ԵՄ-ի հետ համագործությունում կարևորում է մարդկանց միջև շփումների խրախուսումը և ԱԳՆ-ն մշտապես հանձնառու ենք լինելու այս հարցին:
10:54 - 13 սեպտեմբերի, 2019
Հայաստան-ԵՄ համագործակցության արդյունքում ավելի քան 501 մլն դրամ է հատկացվելու գիտության ոլորտին

Հայաստան-ԵՄ համագործակցության արդյունքում ավելի քան 501 մլն դրամ է հատկացվելու գիտության ոլորտին

ՀՀ կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում հաստատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020 հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» արտաբյուջետային հաշվի միջոցների 2019 թվականի ծախսերի նախահաշիվը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Ծրագրի նպատակն է՝ ապահովել ՀՀ գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և առհասարակ, իրավաբանական անձանց մասնակցությունը Եվրոպական միության գիտության և տեխնոլոգիաների շրջանակային Հորիզոն-2020 ծրագրին որպես ասոցացված երկրի ներկայացուցիչներ: Տեղական ընկերությունները կունենան նույն իրավունքները, ինչ ԵՄ անդամ-երկրների կազմակերպությունները, բացի այդ, մասնակից կդառնան համաշխարհային մակարդակի գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացմանը:2016-2019թթ.-ին ՀՀ գիտական կազմակերպություններից և բուհերից ներկայացվել է 103 հայտ, որից 26-ը բավարարվել է: Այսինքն` հայտերի բավարարման հաջողության գործակիցը կազմել է 14.21 տոկոս, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ նաև Հորիզոն-2020 ծրագրին ասոցացված երկրների (Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան) համեմատ: Բացի դրանից, Երևանի պետական բժշկական համալսարանը և ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը 2019 թվականին շահել են «Twinning» ծրագրեր: Համաձայն Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագրի` մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը պարտավորվում է ֆինանսական ներդրում կատարել` ՀՀ և ԵՄ ՀՆԱ-ի համամասնությամբ սահմանված գործակցի չափով: Միևնույն ժամանակ, համաձայնագիրը սահմանում է, որ Հայաստանի ֆինանսական ներդրման մի մասը` մինչև 50 տոկոսը, կարող է կատարվել Եվրամիության արտաքին օգնության միջոցների հաշվին: Համախառն ներքին արդյունքի գործակցով` 2019 թվականի համար Հայաստանի ֆինանսական ներդրման չափը կազմել է 989 մլն 813 հազար դրամ, որի 50 տոկոսը (494 մլն 906 հազար դրամ) կարող է ֆինանսավորվել ԵՄ արտաքին օգնության միջոցների հաշվին: Բացի այդ, Գիտության կոմիտեի` այդ նպատակով բացված արտաբյուջետային հաշվին առկա է 6 մլն 149 հազար դրամի մնացորդ: Այս տարվա ֆինանսական միջոցները ծախսելու համար հաստատվել է նախահաշիվ`նախատեսվող ներդրման և առկա մնացորդի հանրագումարի չափով, ընդհանուր՝ 501 մլն 56 հազար դրամ:
10:30 - 12 սեպտեմբերի, 2019
Բրիտանական խորհրդարանը պաշտոնապես դադարեցնում Է աշխատանքը |armenpress.am|

Բրիտանական խորհրդարանը պաշտոնապես դադարեցնում Է աշխատանքը |armenpress.am|

armenpress.am։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին պաշտոնապես աշխատանքը կդադարեցնի մինչեւ հոկտեմբերի 14-ը: Դա կլինի արդի պատմության մեջ ամենաերկար ընդմիջումը խորհրդարանի աշխատանքում, ինչի մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Դաունինգ-սթրիթի ներկայացուցչին: Խորհրդարանն աշխատանքը կդադարեցնի աշխատանքային օրվա ավարտին: Դաունինգ-սթրիթում կոչ են արել քվեարկել արտահերթ ընտրությունների անցկացման օգտին, որպեսզի «հասարակայնությանը հնարավորություն տրվի որոշում ընդունել»:Խորհրդարանի աշխատանքի դադարեցումը նախաձեռնել Է բրիտանական կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը: Նրա մտահղացմամբ, օրենսդիրները չեն աշխատի սեպտեմբերի 9-ից մինչեւ հոկտեմբերի 14-ը, երբ պատգամավորների առջեւ պետք Է ելույթ ունենա թագուհին, ով կհրապարակի կառավարության նոր գերակայությունները: Այդպիսով, խորհրդարանականներն զգալիորեն քիչ օրեր կունենան Բրյուսելի հետ քննարկելու գործարքը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց առաջ, որը պլանավորված Է հոկտեմբերի 31-ին:Մինչդեռ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները չեն պաշտպանել հոկտեմբերի 15-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու առաջարկը:Ավելի վաղ Daily Telegraph թերթը, վկայակոչելով Բրիտանիայի կառավարության աղբյուրներ, հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը քննարկում Է մի քանի պլաններ, որոնք պետք Է իրեն թույլ տան օրինական ճանապարհով շրջանցել Brexit-ի հետաձգման մասին օրենքի գործողությունը: Անցյալ շաբաթ Բրիտանիայի խորհրդարանն ընդունեց օրենք, որը կառավարությանը պարտավորեցնում Է Եվրամիությունից խնդրել Brexit-ի ժամկետի նոր հետաձում այն դեպքում, եթե մինչեւ հոկտեմբերի 19-ը Լոնդոնը եւ Բրյուսելն այդպես Էլ համաձայնության չգան «ապահարզանի» պայմանների շուրջը: Սակայն, հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Ջոնսոնը, ով պնդում Է, որ թագավորությունը պետք Է ԵՄ-ն լքի հոկտեմբերի 31-ից ոչ ուշ, մտադիր Է Եվրամիությանը համոզել չհամաձայնելու նոր հետաձգմանը: Պաշտոնական խնդրանքի հետ կառավարությունը կարող Է Բրյուսել ուղարկել նամակ իր դիրքորոշման շարադրանքով, որը տարբերվում Է խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումից, եւ ուղղակիորեն նշել, որ չի ցանկանում Եվրամիությունից դուրս գալու ժամկետը հետաձգել հոկտեմբերի 31-ից հունվարի 31-ը: «Մենք մտադիր ենք թույլ չտալ ցանկացած հետաձգում: Պարտվողական օրենքը նշանակություն կունենա սոսկ այն դեպքում, եթե մեզ հետաձգում առաջարկվի, սակայն, երբ մեր պլանը հասկանալի դառնա, ապա շատ հավանական Է, որ այդպիսի շարունակություն չի հետեւի»,- հայտարարել Է թերթի աղբյուրը, որի խոսքով՝ նախարարների կաբինետը նաեւ ունի պահեստային պլան այն դեպքում, եթե Բրյուսելը համաձայնի Brexit-ի հետաձգմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
14:20 - 09 սեպտեմբերի, 2019
Եվրամիությունը հանդես Է եկել ԳՀՀԾ-ի պահպանման եւ Հորմուզի նեղուցում ապաԷսկալացման օգտին |armenpress.am|

Եվրամիությունը հանդես Է եկել ԳՀՀԾ-ի պահպանման եւ Հորմուզի նեղուցում ապաԷսկալացման օգտին |armenpress.am|

armenpress.am։ Եվրամիության (ԵՄ) երկրների արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարները Հելսինկիում կայացած բանակցություններում հավանություն են տվել Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանմանը, Հորմուզի նեղուցի շուրջն իրադրության ապաԷսկալացման ջանքերին: Այդ մասին հայտնել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Հելսկինկիում տեղի են ունեցել ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների ոչ ֆորմալ բանակացություններ, որոնց արդյունքները մամուլի ասուլիսում ամփոփել Է Մոգերինին, հեռարձակումը կատարվել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) կայքում: Մոգերինիի խոսքով՝ Մերձավոր Արեւելքի իրադրության քննարկման շրջանակներում նախարարները արծարծել են, մասնավորապես, Սիրիայի իրադրությունը:«Ընդհանուր հավանություն տրվեց ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ (Գեյր) Պեդերսենի աշխատանքին, սահմանադրական հանձնաժողովի ստեղծման ջանքերին, ինչպես նաեւ անհանգստություն հայտնվեց Իդլիբի իրադրության առթիվ»,- ասել Է նա լրագրողներին: Բացի դրանից, Եվրամիության երկրները կրկին հանդես են եկել հաջակցություն «ԳՀՀԾ-ի ամբողջական կատարման եւ պահպանման»: «ԵՄ-ն բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի այդ պայմանագիրը մնա ուժի մեջ»,- ասել Է Մոգերինին: Նախարարները նաեւ արծարծել են Հորմուզի նեղուցի շուրջն ստեղծված իրադրությունը: Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «հիմնական ուղերձն այն Է, որ անհրաժեշտ Է խուսափել հետագա Էսկալացիայից, հնարավորություններ գտնել երկոսության եւ տարածաշրջանում համագործացության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/34/ 16.09
12:23 - 30 օգոստոսի, 2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կդադարեցնի աշխատանքը Brexit-ի պատճառով |shantnews.am|

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կդադարեցնի աշխատանքը Brexit-ի պատճառով |shantnews.am|

shantnews.am։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խորհրդարանի աշխատանքը կընդհատվի մինչև հոկտեմբերի 14-ը: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն: Վարչապետը զրուցել է թագուհու հետ և խնդրել նրան սեպտեմբերի կեսին դադարեցնել խորհրդարանական ընթացիկ նստաշրջանը: Կուսակցական համաժողովների ավանդական ժամանակահատվածի ավարտից հետո ներկայիս խորհրդարանի աշխատանքի երկրորդ նստաշրջանը կմեկնարկի երկուշաբթի՝ հոկտեմբերի 14-ին:Հաշվի առնելով այն փաստը, որ խորհրդարանականներն արձակուրդից կգան սեպտեմբերի 3-ին, նրանք մի քանի օր կունենան խորհրդարանի աշխատանքի այս դադարից առաջ ու հետո, որպեսզի ինչ-որ կերպ կարողանան արգելել Մեծ Բրիտանիայի՝ առանց համաձայնագրի ԵՄ -ից դուրս գալու որոշմանը:Խորհրդարանի աշխատանքի ընդհատումը պատգամավորներին հնարավորություն կտա ուսումնասիրել և հաստատել ԵՄ հետ նոր համաձայնագիրը, եթե նման փաստաթղթի շուրջ համաձայնություն լինի:
11:05 - 28 օգոստոսի, 2019
ԵՄ-ն նոր միգրացիոն քաղաքականություն կմշակի. Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն |tert.am |

ԵՄ-ն նոր միգրացիոն քաղաքականություն կմշակի. Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն |tert.am |

tert.am: Եվրամիության իշխանությունները նոր միգրացիոն քաղաքականություն կմշակեն, որպեսզի բոլոր անդամ երկրներն ավելի արդար կերպով կիսեն այդ ոլորտի պատասխանատվությունը, հաղորդում է korrespondent.net-ը՝ Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությանը հղումով: Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է փախստականների խնդրի կարգավորման նոր ծրագիր, որը պետք է լինի «բարձրորակ, բայց մարդասիրական»:Նրա խոսքով՝ անհրաժեշտ է քննել փախստականների հոսքի կառավարման քաղաքականությունը։ Իր հերթին Կոնտեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի նորընտիր ղեկավարի հետ հանդիպման ընթացքում գլխավորապես քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ տնտեսական աճը, աշխատանքի տեղավորումը, միգրացիան և կլիմայական փոփոխությունները:
06:20 - 04 օգոստոսի, 2019