ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Խնդրում եմ դադարեցնել Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը. ՄԻՊ

Խնդրում եմ դադարեցնել Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին. «Սիրելի հայրենակիցնե’ր, Մեր երկիրը գտնվում է պատասխանատու շրջափուլում՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի (COVID19) վարակի տարածման ու կանխարգելման հետ: Առաջին պահից սկսած, երբ մեր երկրում արձնագրվեց կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, ողջ գործընթացը եղել է Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա անմիջական ուշադրության ներքո: Այս պահին անհրաժեշտ եմ համարում կատարել մի շարք կարևոր արձանագրումներ՝ 1. նախ, պետք է խստորեն հետևել այս վիրուսի կանխարգելման բոլոր պահանջներին, այդ թվում՝ դրսևորել սոցիալական բարձր պատասխանատվություն, պահպանել հիգիենայի բոլոր կանոնները և սոցիալական պահանջվող տարածություն (social distancing): Պետք է խուսափել զանգվածային միջոցառումների ու մարդաշատ վայրեր այցելելուց, հատկապես, եթե դրանք փակ տարածքներ են. 2. չպետք է ուշադրություն դարձնել չստուգված կամ կեղծ տեղեկությունների: Պետք է անտեսել կամ չտարածել բոլոր այն նյութերը, որոնք հիմնված չեն պաշտոնական աղբյուրների վրա. 3. պետք է վստահել միայն համապատասխան պաշտոնական կայքերին ու սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին, ինչպես նաև պաշտոնական հաղորդագրություններին. 4. չպետք է ներքաշվել սոցիալական ցանցերի այն քննարկումների մեջ, որոնք հիմնված են կեղծ օգտահաշիվներից եկող տեղեկությունների վրա կամ նախաձեռնել են այդ օգտահաշիվները: Ակնհայտ է սոցիալական մեդիայում սուտ տեղեկությունների տարածումը, ինչը բացարձակ դատապարտելի է. 5. բոլորիս համար այս պատասխանատու շրջանում պետք է դրսևորենք քաղաքացիական բարձր գիտակցություն և բոլորս միասին ապահովենք համերաշխության մթնոլորտ: Պետք է հարգանքով վերաբերվենք իրար ու չվիրավորենք մեկս մյուսին. դիմացինին վիրավորելով՝ այս չարիքը չենք կանխի. 6. չի կարելի թիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը: Խնդրում եմ դադարեցնել Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը. 7. այս պատասխանատու ժամանակաշրջանում անչափ կարևոր է անձնական տվյալներ հրապարակելուց զերծ մնալը: Չի կարելի հրապարակել վարակակիր կամ վարակի կասկած արձանագրած մարդկանց նույնականացնող տվյալներ: Պետք է հիշել, որ բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումով ու նույնականացումով մարդու անձնական կամ ընտանեկան կյանքը դարձնում ենք թիրախավորման ու վիրավորանքի առարկա. 8. լրատվամիջոցներին ու լրագրողներին խնդրում եմ դրսևորել բարձր պրոֆեսիոնալիզմ և անկախ քաղաքական, անձնական կամ որևէ այլ հանգամանքից՝ չտարածել չստուգված կամ կեղծ տեղեկություններ. հիշե՛ք, նման նյութերը մոլորության մեջ են գցում մեր հայրենակիցներին և առաջացնում են լարվածություն. 9. մեր բուժաշխատողները կատարում են հերոսական աշխատանք։ Անգնահատելի կարևոր է այդ աշխատանքը և արժանի բացառիկ հարգանքի. 10. Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող հարցերով ներգրավված ենք երկրում տեղի ունեցող գործընթացներին ու քննարկումներին՝ սկսած երեխաների իրավունքներից, ուսումնական հաստատություններում դասերի կազմակերպումից մինչև փակ հաստատություններում գտնվող մարդկանց իրավունքները։ Այս վիրուսի արձանագրման առաջին պահից սկսած՝ իմ կողմից անընդհատ կապ է պահպանվել բոլոր իրավասու մարմինների ու ծառայությունների հետ: Մեր աշխատակազմում նշանակված են պատասխանատու անձինք. 11. հենց այսօր նույնպես անհրաժեշտ քննարկումներ եմ ունեցել մեր իրավասու գործընկերների, Ազգային ժողովի պատգամավորների, այդ թվում՝ քիչ առաջ բոլոր հարցերը մանրամասն քննարկել եմ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ: Էջմիածնում հիմա առանձնահատուկ վիճակ է, Էջմիածնի մեր հայրենակիցների հարցերը առաջնահերթ ուշադրության առարկա են. 12. շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր բոլոր հայրենակիցներին, ում մոտ արձանագրվել է կորոնավիրուս»:
13:19 - 16 մարտի, 2020
Դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա. Տիգրան Ավինյանը՝ դասերը դադարեցնելու մասին |armenpress.am|

Դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա. Տիգրան Ավինյանը՝ դասերը դադարեցնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կառավարության այսօրվա նիստում բարձրացրեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ուսումնական հաստատություններում դասերի դադարեցման հարցը։ Նրա խոսքով՝ այդ հարցով իրենց շատ են դիմում և հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում կարո՞ղ է լինել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նմանատիպ որոշումների համար կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն այն մասին, որ արդեն ունենք վիրուսի տարածում։ «Մեր դեպքերը շատ տեղայնացված ու կոնկրետ են, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ։ Եվ դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա, և խուճապի կարիք նույնպես չկա, որովհետև իրականում տարածաշրջանում  նվազագույն դեպքերով երկիրն ենք։ Եվ բավական խիստ վերահսկողություն է իրականացվում բոլոր անցակետերում։ Բայց, այնուամենայնիվ, մենք օպերատիվ ռեժիմով աշխատում ենք և Առողջապահության, և Արտաքին գործերի նախարարությունների հետ։ Եթե հարց ու կարիք լինի, նմանատիպ որոշումը հենց մեկ օրվա ընթացքում կկայացնենք»,- նշեց Տիգրան Ավինյանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախարարությունն այս հարցի հետ կապված որոշումները  կայացնում  է՝ հաշվի առնելով այն ցուցումները, որոնք կան համապատասխան գերատեսչություններից։ «Դրանք կքննարկվեն, և հասարակությունն անպայման տեղյակ կպահվի։ Զուտ բացակայությունների հետ կապված ուզում եմ ասել, որ հաճախելիությունը մոտ 90 տոկոս է, մարզերում ավելի քիչ, Երևանում՝ մի փոքր ավելի շատ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
12:29 - 12 մարտի, 2020
Այց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն․ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է խնդիրներն ու դրական տեղաշարժերը

Այց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն․ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է խնդիրներն ու դրական տեղաշարժերը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ (այսուհետ՝ Կենտրոն) կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմվել է մանրակրկիտ վերլուծություն: Այս մասին հայտնում են  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները. · Կենտրոնը գերբեռնված է, պահպանված չէ պացիենտների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. հիվանդասենյակներում արձանագրվել են իրար շատ մոտ տեղադրված մահճակալներ, · արձանագրվել են բաժանմունքի միջանցքներում տեղադրված մահճակալներ. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց միջանցքում պահելը, որտեղ ազատ շրջում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այլ անձինք՝ զրկելով նրանց մեկուսանալու և հանգստանալու հնարավորությունից, խիստ անընդունելի է, · արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ. համապատասխան մատյանները պատշաճ չեն վարվում, պացիենտի կամ զսպում իրականացնող անձի ստացած վնասվածքները, ինչպես նաև զսպման միջոցի արդյունավետության մասին տեղեկությունները պատշաճ չեն արձանագրվում, ֆիզիկական զսպման միջոցները հնամաշ են և ոչ բավարար, ֆիզիկական զսպումը հաճախ իրականացվում է հիվանդասենյակներում՝ մյուս պացիենտների ներկայությամբ և այլն, · պատշաճ չեն վարվում հիվանդության պատմության նկարագրերը, · հայտնաբերվել են ժամկետանց դեղեր և բժշկական պարագաներ, · երկար տարիներ խնամքի և հարկադիր բուժում ստացող պացիենտները չեն ենթարկվում ֆլյուորոգրաֆիկ հետազոտության, · նեղ մասնագիտներից թերապևտի, նյարդաբանի և սրտաբանի հաստիքներից համալրված է միայն թերապևտինը, · նեղ մասնագիտական խորհրդատվությունները կազմակերպվում են ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, և հոգեբույժներն իրենք են սոմատիկ հիվանդությունների պարագայում բուժում նշանակում, ինչն անընդունելի է, · բաժանմունքներն ունեն հիմնարար վերանորոգման կարիք, հիվանդասենյակների պայմաններն անբավարար են (հնամաշ մահճակալներ, կողապահարանների պակաս կամ բացակայություն, ոչ բավարար արհեստական լուսավորություն և այլն), · արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն անձանց հագուստը, ովքեր չեն կարող այն անհատականացնել, լվացվելուց հետո բաժանվում է պատահականության սկզբունքով, · Կենտրոնի որոշ բաժանմունքների սանհանգույցներ ունեն վերանորոգման լուրջ կարիք, · բոլոր բաժանմունքներում արձանագրվել են լոգարանների ոչ բավարար պայմաններ, առկա է դրանք վերանորոգելու հրատապ անհրաժեշտություն, · Կենտրոնում բացակայում են հարմարեցումները, ներառյալ՝ մուտքերը սարքավորված չեն թեքահարթակներով, ինչի արդյունքում տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող պացիենտներն ունեն սանհանգույցից և զբոսանքից օգտվելու բարդություններ, · մտահոգիչ է այն պացիենտներին սննդով ապահովելու խնդիրը, ովքեր տառապում են տարբեր քրոնիկ հիվանդություններով և ունեն դիետիկ սննդի կարիք, · բաժանմունքների ճաշասրահներում և խոհանոցներում առկա է վերանորոգման անհրաժեշտություն, · արձանագրվել են հատուկ ընթացակարգերի բացակայության պարագայում սննդից հրաժարվող անձանց հարկադիր կերակրմանն առնչվող խնդիրներ, · արձանագրվել են իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ. պացիենտները իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում և պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ, · հոգեբուժական կազմակերպություններում չափահաս կամ անգործունակ անձինք շարունակում են բուժում ստանալ իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ՝ գործնականում զրկված լինելով բուժման վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու հնարավորությունից, · խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում, խնամակալների՝ ի շահ խնամարկյալների գործելու նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվում, · բաժանմունքների մեծ մասը չունի առանձնացված զբոսաբակ անբարենպաստ եղանակային պայմաններից պատսպարվելու համար ծածկերը և նստարանները բացակայում են, զբոսանքի մատյանները պատշաճ չեն վարվում, զբոսանքի սահմանափակման վերաբերյալ գրառումները բավարար պատճառաբանված չեն եղել, · առկա է պացիենտներին զբաղվածությամբ ապահովելու հրատապ անհրաժեշտություն, զբաղմունքի հիմնական տեսակը բաժանմունքների միջանցքներում տեղադրված հեռուստացույցն է, · ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն անցնող անձանց տեսակցության իրավունքը չի ապահովվում, · անհատական բջջային հեռախոս չունեցող պացիենտները տաքսաֆոնների բացակայության պարագայում չեն կարող զանգահարել մերձավորներին կամ կոնֆիդենցիալ կապ հաստատել համապատասխան մարմինների հետ, · պացիենտները չեն ունեցել նամակներ, դիմումներ և բողոքներ գրելու համար անհրաժեշտ գրենական պարագաներ (թուղթ, մատիտ, գրիչ և այլն), · դեպի Կենտրոն չկա հասանելի հասարակական տրանսպորտային հաղորդակցություն, երբ այնտեղ պահվում է 390 պացիենտ, · որոշ պացիենտներ չունեն անձնագրեր, ինչի պատճառով չեն կարողանում ստանալ կենսաթոշակ, և նրանց նկատմամբ հաշմանդամության կարգ չի կարող սահմանվել, · առկա է Կենտրոնի բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն, · հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են: Նախորդ այցի համեմատ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների հիման վրա Կենտրոնում արձանագրվել են դրական փոփոխություններ, որոնք հիմնականում հանգում են հետևյալին. · տրամադրած տեղեկությունների համաձայն՝ պետական բյուջեից ֆինանսավորմամբ նախատեսվում է իրականացնել Կենտրոնի հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ, որոնց շինարարական նախահաշիվները գտնվում են վերջնական հաստատման փուլում, · Կենտրոնի բաժանմունքների սանհանգույցները հիմնականում վերանորոգվել են, ասիական տիպի սանհանգույցները փոխարինվել են զուգարանակոնքերով, տեղադրվել են բաժանարար միջնորմեր, լվացարաններ և աղբամաններ, · ապահովվել է տաք ջրի մշտական հասանելիությունը, պացիենտների լոգանքի կազմակերպումը բարելավվել է, · որոշակիորեն բարելավվել է սննդի որակը, · նախորդ այցի համեմատ բաժանմունքների ճաշասրահներում ավելացվել է աթոռների թիվը՝ այն համապատասխանեցնելով պացիենտների թվին և բացառելով հերթով սնվելու պրակտիկան, բաժանմունքների խոհանոցներում ալյումինե սպասքը փոխարինվել է կերամիկական սպասքով, · նախորդ այցի համեմատ Կենտրոնի ընդունարանում նախատեսվել է բժշկի հաստիք, որն այցի պահին համալրված է եղել, · Կենտրոնում իրականացվել են արգանդի պարանոցի ուռուցքային հիվանդությունները հայտնաբերելու կապակցությամբ Պապ թեսթի սկրինինգային և «հեպատիտ Ց-ի» հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ, · ողջունելի է Կենտրոնում իրականացվող գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումը, սակայն բժշկական այս միջամտության կապակցությամբ պացիենտներից իրազեկված համաձայնություն չստանալու տարածված պրակտիկան մտահոգիչ է, · Կենտրոնի հատուկ հսկողության բաժանմունքի զբոսաբակում նախորդ այցի համեմատ իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, մասնավորապես՝ մեծացվել է զբոսաբակի տարածքը, տեղադրվել են անբարենպաստ եղանակային պայմաններից պատսպարվելու համար ծածկ, նստարան և աղբաման, · բաժանմունքներում տեղադրված են փոստարկղեր, որոնք հնարավորություն են տալիս պացիենտներին նամակ ուղղել Կենտրոնի տնօրենին, սակայն այն սահմանափակում է այլ անձանց, այդ թվում՝ ազգականներին, վարչակազմի մյուս անդամներին, պետական մարմիններին և կազմակերպություններին նամակներ, դիմումներ և բողոքներ հասցեագրելու հնարավորությունը, · արձանագրվել է հոգեբանական աշխատանքների նկատելի առաջընթաց, սակայն կենտրոնում պացիենտների թվաքանակի համեմատ հոգեբանների թիվը շարունակում է մնալ ոչ բավարար (390 պացիենտ և 2 հոգեբան): Մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այս սկզբունքային մոտեցման բաղադրիչներից է իրավասու այն մարմինների աշխատակիցների, ծառայողների իրավունքների վիճակը, ովքեր իրենց գործունեությամբ կոչված են իրականացնել հասարակության անդամների իրավունքների պաշտպանությունը: Հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, ունեն շարունակական բարելավման կարիք: Այցի արդյունքներն արտացոլող հիմնարար փաստաթուղթն արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել է ՀՀ առողջապահության, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ՝ պատրաստակամություն հայտնելով քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:
11:58 - 03 մարտի, 2020
Ողջունում եմ ուսումնական հաստատություններում դասերը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը․ Արման Թաթոյան

Ողջունում եմ ուսումնական հաստատություններում դասերը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էտարածել, որ ներկայացնում ենք ստորև։ «Երեկ ու այսօր խոսել եմ ինչպես Առողջապահության նախարարի, այնպես էլ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ ու էլի կապն անընդհատ կպահպանվի:Նախ, ողջունում եմ ուսումնական հաստատություններում դասերը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը։ Այս հարցն այսօր առավոտյան քննարկել էի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ և արդեն կար նրա դրական դիրքորոշումը։Դրանից բացի, հիմա շատ կարևոր է հետևել պաշտոնական աղբյուրներին, հիմք ընդունել միայն պատասխանատու մարմիններից եկող տեղեկությունները, վստահել մասնագետներին։ Պետական մարմիններն էլ պետք է հնարավորինս մանրամասն ու հաճախ տրամադրեն հանրությանը տեղեկություններ. լավ է, որ այդպիսի մոտեցում կա։ Պետք է դա հատկապես անել ամենալայն սփռում ունեցող լրատվամիջոցներով ու մարդկանց համար մատչելի եղանակներով։Ինքս ունեմ համոզմունք, որ մեր պատասխանատու մարմինները չունեն մտադրություն որևէ տեղեկություն թաքցնելու հանրությունից ու դա լավ է։ Անհրաժեշտ է ապատեղեկատվությունը հերքել միանգամից և բացառել դրա զարգացումը։Չի կարելի խուճապի մատնվել և պետք է հետևել կորոնավիրուսի կանխարգելման կանոններին:Բոլոր հարցերը նաև իմ անմիջական ուշադրության կենտրոնում՝ են Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար»։
17:18 - 01 մարտի, 2020
Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։ Համայնքի գլխավոր քարտուղարը ներկայացրել է այցի նպատակը՝ նշելով, որ ցանկանում են լսել Կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետները Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև ընդլայնել համագործակցության շրջանակը Հայաստանի  և Ժողովրդավարությունների համայնքի միջև: Փոխնախարարը ողջունել է բարձրաստիճան հյուրերին Արդարադատության նախարարությունում և ներկայացրել նախարարության կողմից մշակված ռազմավարությունները և երկրում ժողովրդավարության խթանմանն ուղղված ջանքերը: Մասնավորապես՝ Քրիստիննե Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է Դատաիրավական, Հակակոռուպցիոն և ՄԻՊ ռազմավարություններն ու դրանց գործողությունների ծրագրերով նախատեղված բարեփոխումների ծավալուն շրջանակը: Անդրադառնալով դատական բարեփոխումների գործընթացին՝ որպես վերջնարդյունք փոխնախարարը նշել է անկախ, անաչառ և արդյունավետ դատական համակարգի ձևավորումը: Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում փոխնախարարը ներկայացրել է դրա կանխարգելիչ, կրթական ու քննչական բաղադրիչները և անդրադարձել Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ինչպես նաև կոռուպցիոն գործեր քննող դատարանի ձևավորման գործընթացներին: ՄԻՊ ազգային ռազմավարության շրջանակում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ընտանիքում բռնության կանխարգելման ուղղությամբ և անչափահասների արդարադատության ոլորտում կատարված աշխատանքները: Պատասխանելով բարեփոխումների առաջնահերթություններին առնչվող գործընկերոջ հարցին՝ փոխնախարարը նշել է, որ թեև ռազմավարությունները մշակվել են 2-4 տարիների համար, սակայն դրանց գործողությունների ծրագրերում հստակ նախանշված են բարեփոխումների առաջնահերթությունները կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջակայքերում: Ամփոփելով խոսքը՝ փոխնախարար Գրիգորյանն ընդգծել է, որ չնայած բարեփոխումների լայնածավալ շրջանակին՝ հանրության սպասումներն ավելին են, և դա ընկալելի է Կառավարության համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մի շարք այլ հարցերի ևս: Ափոփելով հանդիպումը՝ կողմերը համագործակցության խորացման պատրաստակամություն են հայտնել:
15:57 - 28 փետրվարի, 2020
Քրեական հետապնդման ընթացքում ոստիկանի նախաձեռնությամբ ծառայությունից ազատվելու հնարավորությունից զրկելը հակասահմանադրական է․ ՄԻՊ-ի դիմումը բավարարվել է |factor.am|

Քրեական հետապնդման ընթացքում ոստիկանի նախաձեռնությամբ ծառայությունից ազատվելու հնարավորությունից զրկելը հակասահմանադրական է․ ՄԻՊ-ի դիմումը բավարարվել է |factor.am|

factor.am: Փետրվարի 25-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վկայակոչված այն դրույթները, որոնց պատճառով խախտվում են քրեական հետապնդման ընթացքում ոստիկանության ծառայողների մի շարք իրավունքներ։ Մասնավորապես, խնդիրն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց: Արդյունքում, ոստիկանության ծառայողը, վերջնական դատական ակտով մեղավորությունն ապացուցված չլինելու պարագայում, իր և ընտանիքի առաջնահերթ կարիքների բավարարման խնդրի առջև է կանգնում:  
20:54 - 25 փետրվարի, 2020
ՄԻՊ-ը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում

ՄԻՊ-ը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում

 Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում՝ հանրաքվեին մասնակցելու ու քաղաքացիների մյուս իրավունքների երաշխավորման նպատակով: «1. Հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները՝ սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական տալու հանրաքվեի անցկացման սահմանադրականության հարցին կամ նպատակահարմարությանը կամ դրա հետ կապված դիրքորոշումներին: Հանրաքվեի գործընթացն իրողություն է և անմիջականորեն կապված է քաղաքացիների իրավունքների հետ: Հետևաբար, առաջանում է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների գործադրման անհրաժեշտություն՝ այդ իրավունքների երաշխավորման նպատակով: Ըստ այդմ, Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման դիտարկումը վերաբերելու է հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքին, հանրաքվեի քվեարկության օրվան և հանրաքվեի հետ կապված հնարավոր իրադարձություններին դրանից հետո: Դիտարկումն ամբողջությամբ իրականացվելու է անկախ, անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները: Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ: Հանրաքվեի կազմակերպման ու անցկացման ողջ ընթացքում և հանրաքվեի քվեարկության օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները: Ապահովվելու է Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը: Հանրաքվեի գործընթացի շրջանակներում նախատեսվում է սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու բոլոր մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ: Վերջինիս հետ արդեն տեղի են ունեցել քննարկումներ համատեղ աշխատանքի հիմնական սկզբունքների առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում սերտ համագործակցություն կիրականացնի դիտորդների, քարոզչական կողմերի ու նրանց վստահված անձանց հետ: Ակտիվ համագործակցություն կլինի նաև գործընթացին ներգրավված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ: Մարդու իրավունքների պաշտպանն առանձին դիտարկման է ենթարկելու լրագրողների նկատմամբ վերաբերմունքը՝ երաշխավորելու համար լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքն ու նրանց անխոչընդոտ աշխատանքը: Պաշտպանի ու աշխատակազմի հատուկ ուշադրության ներքո են լինելու վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող ու ատելության խոսքի հետ կապված հարցերը: Պաշտպանը հատուկ արձանագրում է անում այն մասին, որ այս երևույթները խոսքի ազատության երաշխիքներով չեն պաշտպանվում, ուստի անթույլատրելի են: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք սահմանափակված են իրենց պաշտոնական կարգավիճակով: Անհրաժեշտ է ցուցաբերել բարձր պատասխանատվություն երկրի համար կարևոր նշանակություն ունեցող այս գործընթացում: Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր պաշտոնյաներից պահանջում է խստորեն պահպանել իրենց կարգավիճակի սահմանները: Հանրաքվեի գործընթացին մասնակցող կամ չմասնակցող բոլոր կողմերին, ինչպես նաև սոցիալական մեդիայի բոլոր օգտատերերին կոչ է արվում զերծ մնալ վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ այդպիսիք խրախուսող խոսքից կամ հայտարարություններից, ինչպես նաև նման քննարկումների ներքաշվելուց: Անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել տարբերվող կարծիքների նկատմամբ ու բոլոր քննարկումները ծավալել համերաշխության մթնոլորտում: Հանրաքվեին մասնակցելու և հանրաքվեի գործընթացի հետ կապված իրավունքներին առնչվող հարցերով Պաշտպանին կարելի է դիմել 116 կամ 096116100 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարներով»,- ասված է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հայտարարության մեջ:
11:39 - 20 փետրվարի, 2020
Այց կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման այցի խնդիրներն ու դրական տեղաշարժերը

Այց կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման այցի խնդիրներն ու դրական տեղաշարժերը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ՄԻՊ կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն: Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները. բացակայում են հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերը կամ կացարանները, ինչպես նաև վերջիններիս համար հարմարեցված սանհանգույցները և լոգարանները, չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները, ինչպես նաև սննդի բազմազանությունը, առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ, օրինակ՝ չի պահպանվում ազատությունից զրկված անձանց բժշկական գաղտնիքը, բացակայում են գինեկոլոգիական բնույթի բժշկական օգնության համար նախատեսված դեղամիջոցների և հետազոտությունների համար անհրաժեշտ պարագաներն ու գործիքները, որը խոչընդոտ է պատշաճ գինեկոլոգիական ծառայությունների մատուցման համար, բացակայում են ատամնաբուժական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ նյութերը և պարագաները, առկա են սեռավարակների հայտնաբերման և ուռուցքային հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սկրինինգային հետազոտությունների կազմակերպման խնդիրներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղեր, առկա են բժշկական թափոնների խոտանման հետ կապված խնդիրներ, ոչ բավարար են կահավորված երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակները, քրեակատարողական հիմնարկում իրականացվող վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման միջոցառումները ժամանակավոր են և ոչ պարբերական, առկա են ազատությունից զրկված օտարերկրացի քաղաքացիների հաղորդակցման և դրանով պայմանավորված՝ վերջիններիս իրավունքների ապահովման խնդիրներ, միայնակ պահվող ազատությունից զրկված անչափահասները զրկված են բավարար մարդկային շփման հնարավորությունից, առկա է ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն առնչվող հսկիչների, անվտանգության բաժնի ծառայողների, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայության անձնակազմի վերապատրաստումների անհրաժեշտություն, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են: Մարդու իրավունքների պաշտպանը ողջունելի է համարում դրական փոփոխությունները, որոնք հիմնականում հանգում են հետևյալին. կանանց տեղամասի առաջին հարկում տեղակայված ընդհանուր դահլիճը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը կահավորել է մի շարք նոր մարզասարքերով և մարզական գույքով, կազմակերպել են յոգայի դասընթացներ, նույն ծրագրի շրջանակներում կազմակերպվել են նաև մի շարք այլ դասընթացներ՝ վարսահարդարման, խոհարարության (խոհանոցը կահավորվել է նոր տեխնիկայով), գորգագործության, թաղիքագործության և այլն, ծրագրի շրջանակներում վերանորոգվել է կանանց տեղամասի առաջին հարկում տեղակայված սենյակներից մեկը՝ կահավորելով այն որպես համակարգչային սենյակ, որտեղ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են մի շարք դասընթացներ, իսկ դատապարտյալ կանայք հնարավորություն ունեն հատուկ ծրագրի միջոցով սովորել անգլերեն լեզու, ազատությունից զրկված կանայք ակտիվորեն օգտվում են տեսազանգի հնարավորությունից, քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում փակցված են եղել դիմումների արկղեր, կանանց տեղամասի ընդհանուր կացարանն օրվա հերթապահ պատասխանատուների հսկիչ կետից շարունակել է առանձնացված լինել ապակե միջնորմով, որը ներկվել է՝ բացառելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կացարանի անմիջական և մշտական դիտարկման հնարավորությունը, 2019 թվականի սեպտեմբերից ազատությունից զրկված անչափահասները ստացել են միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն. քրեակատարողական հիմնարկում գործում են 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններ: Մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այս սկզբունքային մոտեցման բաղադրիչներից է իրավասու այն մարմինների աշխատակիցների, ծառայողների իրավունքների վիճակը, ովքեր իրենց գործունեությամբ կոչված են իրականացնել հասարակության անդամների իրավունքների պաշտպանությունը: Քրեակատարողական ծառայողների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, ունեն շարունակական բարելավման կարիք: Այցի արդյունքում կազմված վերլուծական փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:
12:41 - 17 փետրվարի, 2020
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին |hetq.am|

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին |hetq.am|

hetq.am: Խաչատրյանների փաստաբանական խումբը դիմել է ՄԻՊ-ին՝ Գագիկ Խաչատրյանի իրավունքները և ազատությունները խախտող գործողությունների և անգործության, ինչպես նաև նրա նկատմամբ դրսևորվող վատ վերաբերմունքի մասին հայտնելով: Փաստաբանական խմբի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը քրեական վարույթն իրականացնող մարմնի, գլխավոր դատախազության, ԱՆ քրեակատարողական ծառայության և ԱՆ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից Գագիկ Խաչատրյանի իրավունքները և ազատությունները խախտող գործողությունների և անգործության, ինչպես նաև նրա նկատմամբ դրսևորվող վատ վերաբերմունքի վերաբերյալ դեռևս սույն թվականի փետրվարի 3-ին բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկայացված բողոքում մանրամասն նկարագրվել են այն բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել Գ. Խաչատրյանի նկատմամբ սույն քրեական գործի քննության սկզբից մինչ օրս: Ըստ պաշտպանի՝ ի թիվս այլնի, նշվել է, նաև որ Գ. Խաչատրյանը 2015 թվականից կանոնավոր կերպով բուժում է ստացել Գերմանիայի Դաշնության Մամբուրգ քաղաքի Օրթոկենտրոն բժշկական կենտրոնում, որտեղ  թվով երեք վիրահատության է ենթարկվել: Վերջին անգամ ծանր և բարդ վիրահատության է ենթարկվել 2018 թվականի սկզբին՝ ողնաշարի հատվածում ինպլանտ է տեղադրվել, որից հետո պետք է պարտադիր հետվիրահատական վերականգնողական բուժում ստանար, որպեսզի խուսափեր վիրահատական բարդություններից և կրկնակի վիրահատության անհրաժեշտությունից, սակայն քանի որ ՀՀ-ում քննվող քրեական գործով հեռախոսազանգ է ստացել քննիչից և կանչվել հարցաքննության, անմիջապես դադարեցրել է հետվիրահատական վերականգնողական բուժումը, վերադարձել ու ներկայացել քննիչին, որտեղ Գ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Քանի որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է, ուստի վիրահատությունն իրականացրած բժիշկ-պրոֆեսորի կողմից գրավոր տեղեկացվել է, որ նա պարտադիր պետք է շարունակի հետվիրահատական վերականգնողական բուժումը, որպեսզի խուսափի կրկնակի վիրահատության անհրաժեշտությունից: Այդ մասին հայտնել ենք վարույթն իրականացնող մարմնին և միջնորդել ենք Գ. Խաչատրյանին մեկ շաբաթով թույլ տալ մեկնել Համբուրգ և բուժում ստանալ: Նշված միջնորդության քննարկումը քննիչի կողմից հետաձգվել է այն պատճառաբանությամբ, որ Առողջապահության նախարարին հանձնարարվել է ՀՀ առաջատար մասնագետների մասնակցության բժշկական կոնսիլիում հրավիրել և պարզել, թե արդյոք Գ. Խաչատրյանի մոտ առկա է այնպիսի հիվանդություն, որը բուժման կարիք ունի: Բժշկական կոնսիլիումն արձանագրել է, որ Գ. Խաչատրյանին անհրաժեշտ է կրկնակի վիրահատություն՝ ուղղված ստենոզի շտկմանը, որը հնարավոր չէ իրականացնել ՀՀ-ում: Շարունակությունը՝ hetq.am-ում  
12:18 - 14 փետրվարի, 2020
ՄԻՊ-ը և Հելսինկյան կոմիտեն ԵԽ են ներկայացրել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ

ՄԻՊ-ը և Հելսինկյան կոմիտեն ԵԽ են ներկայացրել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ համատեղ առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե են ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ, հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման առնչությամբ հատուկ դիրքորոշումներ ներկայացնելը նպատակ ունի նպաստել Հայաստանի իրավական համակարգում Եվրոպական դատարանի իրավական չափանիշների առավել արդյունավետ ներդրմանը։ Պաշտպանի փորձը ցույց է տալիս, որ 2018 թվականից սկսած այս պրակտիկայի ներդրումը իրական արդյունքներ է տալիս՝ շնորհիվ նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ բարձր որակի համագործակցության։ Այս հարցերում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև արդյունավետ համագործակցությունը Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի հետ։ Այս անգամ ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշումը ներկայացվում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ՝ հաշվի առնելով Հելսինկյան կոմիտեի կարևոր գործունեությունը ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերում։ Այս քայլը նաև պայմանավորված է քաղաքացիական հասարակության դերի խթանման կարևոր հրամայականից ելնելով։ Նախարարների կոմիտե ներկայացված այս համատեղ դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել տվյալ վճռի կատարման համար սկզբունքային մի շարք հարցերի, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց իրավունքները սահմանող ներպետական կարգավորումների համապատասխանությանը Եվրոպական դատարանի չափանիշներին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է՝ ազատությունից զրկվելու պատճառների մասին անհապաղ տեղեկացվելու իրավունքին, ընտրած անձին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացնելու իրավունքին, փաստաբանի իրավունքին, բժշկական զննության ենթարկվելու իրավունքին, այդ թվում` իր նախընտրած բժշկի կողմից, ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու և դատարանի կողմից ազատ արձակվելու իրավունքին, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է: Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացրել ևս երկու հատուկ դիրքորոշում: «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարմանն վերաբերյալ դիրքորոշումը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ և «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի»՝ ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ: Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կշարունակի մասնակցել՝ համագործակցելով պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:
15:54 - 03 փետրվարի, 2020
ՄԻՊ-ը և Հելսինկյան կոմիտեն առաջին անգամ ԵԽ են ներկայացրել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ

ՄԻՊ-ը և Հելսինկյան կոմիտեն առաջին անգամ ԵԽ են ներկայացրել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ համատեղ առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե են ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ, հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման առնչությամբ հատուկ դիրքորոշումներ ներկայացնելը նպատակ ունի նպաստել Հայաստանի իրավական համակարգում Եվրոպական դատարանի իրավական չափանիշների առավել արդյունավետ ներդրմանը։ Պաշտպանի փորձը ցույց է տալիս, որ 2018 թվականից սկսած այս պրակտիկայի ներդրումը իրական արդյունքներ է տալիս՝ շնորհիվ նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ բարձր որակի համագործակցության։ Այս հարցերում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև արդյունավետ համագործակցությունը Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի հետ։ Այս անգամ ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշումը ներկայացվում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ՝ հաշվի առնելով Հելսինկյան կոմիտեի կարևոր գործունեությունը ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերում։ Այս քայլը նաև պայմանավորված է քաղաքացիական հասարակության դերի խթանման կարևոր հրամայականից ելնելով։ Նախարարների կոմիտե ներկայացված այս համատեղ դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել տվյալ վճռի կատարման համար սկզբունքային մի շարք հարցերի, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց իրավունքները սահմանող ներպետական կարգավորումների համապատասխանությանը Եվրոպական դատարանի չափանիշներին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է՝ · ազատությունից զրկվելու պատճառների մասին անհապաղ տեղեկացվելու իրավունքին, · ընտրած անձին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացնելու իրավունքին, · փաստաբանի իրավունքին, · բժշկական զննության ենթարկվելու իրավունքին, այդ թվում` իր նախընտրած բժշկի կողմից, · ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու և դատարանի կողմից ազատ արձակվելու իրավունքին, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է: Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացրել ևս երկու հատուկ դիրքորոշում: «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարմանն վերաբերյալ դիրքորոշումը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ և «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի»՝ ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ: Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կշարունակի մասնակցել՝ համագործակցելով պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:
11:59 - 03 փետրվարի, 2020
Հայատյացությունն Ադրբեջանում ստացել է ահագնացող բնույթ. ՄԻՊ |armenpress.am|

Հայատյացությունն Ադրբեջանում ստացել է ահագնացող բնույթ. ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանում հայատյացությունը համարում է պետության քաղաքականության մի մասը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թաթոյանն ասաց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում: «Սա առիթ է արձանագրելու էթնիկ, ազգային հիմքով այն դաժան հանցագործությունները, որոնք ուղեկցվել են սպանություններով, խոշտանգումներով և այլ վայրագություններով: Փաստերը վկայում են, որ այդ բոլոր գործողությունները կատարվել են առանձնակի դաժանություններով, պայմանավորված են եղել էթնիկ ու ազգային հիմքով, հիմնված ատելության վրա, և ունեցել են կազմակերպված բնույթ: Հայատյացությունն այդ ժամանակներից ի վեր ոչ միայն չի պակասել, այլև գնալով ստացել է ահագնացող բնույթ, վերածվելով պետական աջակցություն ունեցող ատելության, որ խրախուսվում է երկրի բարձրաստիճան ղեկավարության կողմից, կազմում է պետության քաղաքականության մասը»,- ասաց Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այդ ատելությունն ուղղված է հայի ու հայության դեմ: «Ատելությամբ է թիրախավորվում ցանկացած երևույթ, որ առնչություն ունի հայկականության հետ: Բուդապեշտում 2004թ. ոճրագործ արարքով, կացնով դաժանաբար սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: Այս առիթը հերթական անգամ օգտագործվեց Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից՝ խրախուսելու ատելությունն ու հայասպանությունը»,- նշեց նա: Արման Թաթոյանը հիշեցրեց նաև 2016 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացված վայրագությունների մասին:
11:19 - 18 հունվարի, 2020
ՄԻՊ-ը խախտումներ է արձանագրել Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում

ՄԻՊ-ը խախտումներ է արձանագրել Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում

Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագարված խնդիրներն ամփոփվել են, և կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ վերհանվել են մի շարք խնդիրներ, ինչպես օրինակ՝ պահման պայմաններն անբավարար են, տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար կազմակերպությունում բացակայում են ողջամիտ հարմարեցումները, տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշներն անբավարար են և այլն։ Ըստ ՄԻՊ-ի, անհրաժեշտ է բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ժամկետանց կամ ժամկետն անհայտ սննդի տրամադրումը, մշակել հոգեբուժական կազմակերպություններում վնասվածքների պատշաճ հաշվառման և այդ մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելու կարգ, պետք է նախատեսել անհրաժեշտ և բավարար հաստիքներ հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու համար և այլն: Այցի ավարտին վեր հանված խնդիրները քննարկվել են Նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրինության հետ: Ինչպես տնօրենը, այնպես էլ Նյարդահոգեբուժական դիսպանսերի աշխատակիցները լիարժեք համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ իրենց լիազորություններն իրականացնելիս և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:
08:51 - 29 նոյեմբերի, 2019
Այսօրվա մարտահրավերներն են խոսքի ազատությունը, ատելության խոսքը, խոշտանգման կանխարգելումը. Արման Թաթոյան  |tert.am|

Այսօրվա մարտահրավերներն են խոսքի ազատությունը, ատելության խոսքը, խոշտանգման կանխարգելումը. Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Այս միջոցառումը նվիրված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 15 ամյա գործունեությանը: Այս մասին լրարգողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովից առաջ: «Սա կարևոր հոբելյանական թիվ է և ևս մեկ անգամ առիթ ունենք արձանագրելու մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և արդյունքները, որին մենք հասել ենք»,-ասաց նա:  Նա նշեց, որ այսօր քննարկման համար ընտրած հարցերը մարտահրավեր են ոչ միայն մեր երկրի համար՝ մարդու իրավունքների տասանկյունից, այլ շատ ուրիշ երկրների համար: «Օրինակ՝ խոսքի ազատությունը, ատելության խոսքը, որն այսօր շատ տարածված է, և կանխարգելման հարցերը պետք է քննարկենք, կանանց իրավունքների պաշտպանությունը և խոշտանգման կանխարգելումը ազատությունից զրկման վայրերում, փակ հաստատություններում, երեխաների փակ հաստատություններում... այս ամենն այսօր կքննարեկենք»,-ասաց նա և նշեց, որ մարտահրավերներն այնպիսին են, որ դժվար է դասավորել ըստ կարևորության:  
07:29 - 26 նոյեմբերի, 2019
Խախտումներ` «Գորիս» ՔԿՀ-ում․ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները |tert.am|

Խախտումներ` «Գորիս» ՔԿՀ-ում․ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները |tert.am|

tert.am: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներն Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները. · քրեակատարողական ծառայողների և ազատությունից զրկված անձանց թիվը խիստ անհամաչափ է, · պահման պայմանները խիստ անբավարար են, առկա են խնդիրներ լոգանքի կազմակերպման հետ, անհրաժեշտ են վերանորոգման և մաքրման պատշաճ աշխատանքներ, · պատժախցերի սանհանգույցները բնակելի տարածքից պատով առանձնացված չեն, · տեղաշարժման խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց համար քրեակատարողական հիմնարկում բացակայում են հարմարեցվածությունները, · չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները, · առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ (օրինակ՝ առկա են բժշկական գաղտնիքի պահպանման խնդիրներ, ոչ պատշաճ է կազմակերպվում նախնական բժշկական զննությունը և այլն), · անհրաժեշտ է ընդլայնել ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման մեխանիզմները, · բացակայում են վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման պարբերական և համալիր միջոցառումները · քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են: Նշված փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը: Միաժամանակ, Պաշտպանն ընդգծել է քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:    
12:36 - 19 նոյեմբերի, 2019