ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Օրինագծում կան շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրումը չհիմնավորված մերժելու ռիսկեր․ ՀՀ ՄԻՊ

Օրինագծում կան շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրումը չհիմնավորված մերժելու ռիսկեր․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտին վերաբերող օրինագիծը պարունակում է տեղեկության տրամադրումը  չհիմնավորված մերժելու ռիսկեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ օրինագիծը չի արտացոլում «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության մատչելիության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» 1998 թվականի Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրական բովանդակությունը և գործնականում կարող է առաջ բերել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհիմն մերժման ռիսկեր: «Պաշտպանը կարևորում է այս ոլորտում տեղեկատվության ազատության երաշխավորումը և դրանով պայմանավորված քաղաքացիական վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում է օրենքի նախագիծը միջազգային չափանիշներին համապատասխանեցման տեսանկյունից, որի արդյունքները կներկայացվեն Ազգային ժողով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:13 - 03 ապրիլի, 2020
ՄԻՊ-ի դիրքորոշումը հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օրինագծերի վերաբերյալ

ՄԻՊ-ի դիրքորոշումը հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օրինագծերի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը ենթարկել է ուսումնասիրության հրատապության կարգով:  Մարդու իրավունքների պաշտպանի նախնական գրավոր առաջարկություններն ու դիտողությունները մարտի 28-ին՝ շաբաթ օրը ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն, իսկ մանրամասները փոխանցվել են մարտի 29-ին՝ կիրակի օրը տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ: Այդ քննարկումների ընթացքում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին վերաբերող առաջարկների և դիտողությունների մի մասն ընդունվել է: Այդուհանդերձ, նախագծի դրույթների առնչությամբ շարունակում են առկա լինել հարցադրումներ ու նկատառումներ, որոնք ունեն նաև սկզբունքային նշանակություն: Հաշվի առնելով, որ հարցը հասկանալիորեն ձեռք է բերել հանրային մեծ հետաքրքրություն ինչպես սոցիալական մեդիայում, այնպես էլ Ազգային ժողովում քննարկումների ընթացքում և առաջացրել է մարդու իրավունքներին առնչվող մտահոգություններ՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակել իր մոտեցումներն ու առաջարկությունները նախագծով սահմանվող կարգավորումների վերաբերյալ, որոնք հիմնականում հանգում են հետևյալին. Նոր կորոնավիրուսի (COVID-19) արագ տարածումը բարդ մարտահրավերներ է առաջ բերել աշխարհի, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար: Այս մարտահրավերներները բնույթով արտասովոր են, դրանք նախկինում գոյություն չեն ունեցել և, հետևաբար, պետությունները հաճախ առաջին անգամ են բախվում դրանց՝ չունենալով անհրաժեշտ միջոցներ ու անգամ հստակ պատկերացումներ այն մասին, թե ինչպես կանխարգելել ու արդյունավետ պայքարել վարակի տարածման դեմ: Ինչպես առողջապահության, այնպես էլ տարբեր բնագավառներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ և այլն) իրենք են նշում, որ պետությունները կանգնել են բարդությունների առաջ, որ մինչ այս վարակը չեն արձանագրվել: Այդ կազմակերպություններից յուրաքանչյուրն իր իրավասությանն առնչվող հարցերով հրապարակել է իրավիճակից թելադրվող կանոններ ու այդ նույն սկզբունքով մշակել վարակի կանխարգելման, դրա դեմ պայքարի վերաբերյալ սեփական դիրքորոշումներն ու քայլերը: Ակնհայտ է, որ վարակի առաջ բերած վտանգներն այնքան են ահագնացել, որ նույնիսկ հավակնում են փոխել համաշխարհային քաղաքականության առաջնահերթություններ: Աշխարհի պետությունները ձեռնարկում են տարբեր միջոցներ (սոցիալական հեռավորության կամ հիգիենայի պահանջների ապահովում, առողջապահական համակարգի հարմարեցում իրավիճակին և այլն), որոնք ուղղված են վարակի կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին: Եվրոպայի խորհրդի անդամ պետություններն, օրինակ, իրականացնում են միջոցառումներ, որոնք այս կամ այն չափով սահմանափակում են Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները։ Այս սահմանափակումներն ուղեկցվում են Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածով սահմանված կարգով շեղումների վերաբերյալ հայտարարություն անելով: Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածումը ստեղծել է համապետական նշանակության խնդիրներ, որոնք առաջնահերթ կապված են ողջ բնակչության առողջության պաշտպանության հետ ու կարող են առաջ բերել երկրի անվտանգությանն առնչվող հարցեր: Ցավոք, մեր երկրում նոր կորոնավիրուսի տարածման պաշտոնական տվյալները վկայում են, որ այն դրսևորում է աճի և վիճակի վատթարացման միտումներ. արդեն իսկ արձանագրվում են վիրուսով երիտասարդների վարակման ու անգամ նրանց առողջական ծանր վիճակի, ինչպես նաև վարակվածների մահվան դեպքեր: Այս ամենն իր հերթին հանգեցնում է մարդկանց մեկուսացումների: Իրականացվող միջոցառումներն էլ իրենց հերթին մարդկանց համար առաջ են բերում սոցիալ-տնտեսական և այլ բնույթի սահմանափակումներ: Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է, որ ստեղծված իրավիճակում ու առավել ևս հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետությանն ակնհայտորեն անհրաժեշտ են նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելման ու դրա հետագա տարածման դեմ պայքարի արդյունավետ միջոցներ:Պետությանն անհրաժեշտ են գործուն իրավական մեխանիզմներ, որոնք կոնկրետ իրավիճակներում կապահովեն անհրաժեշտ ճկունություն և արձագանքման օպերատիվություն: Ի վերջո պետության պոզիտիվ պարտավորության գաղափարն է պահանջում արագ լուծում տալու ստեղծված խնդիրներին և երաշխավորելու հանրային առողջության պաշտպանությունը: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ նկարագրված սպառնալիքները բնակչության առողջությանը, ինչպես նաև մարդու իրավունքներին և երկրի տնտեսական կյանքին ուղղված մարտահրավերները պահանջում են հասարակության համախմբում և միասնություն: Այս բարդ իրավիճակում մեզ անհրաժեշտ է համերաշխություն ու փոխադարձ հարգանք, վստահություն մեկս մյուսի նկատմամբ: Այս գործոններն այն կարևոր գրավականներն են, որ կարող են ապահովել  մեր առաջ ծառացած խնդիրներների սպառիչ լուծում միասնական ջանքերով:  Օբյեկտիվ պատճառներով առաջ եկած ու մարտահրավերներով լի այս պատասխանատու շրջափուլը հաղթահարելու համար մեզնից յուրաքանչյուրն իր առաջ կանգնած պարտականությունը պետք է կատարի լիարժեք՝ իրեն վերապահված կարգավիճակին համապատասխան: Այս կարևոր սկզբունքները աշխատանքի այն կանոններից են, որոնցով Մարդու իրավունքների պաշտպանը ղեկավարվում է մշտապես. դրանք առավել արդիական բնույթ են ստացել Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու առաջին պահից սկսած: Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման ընդունից հետո մեր երկիրը սկսել է գործադրել այնպիսի սահմանափակումներ, որի համար արել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածով սահմանված կարգով շեղումների վերաբերյալ հայտարարություն: Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո երկրում ձևավորվել է պարետատուն, որը գործում է պարետի ղեկավարությամբ: Ողջունելի պետք է համարել այս օրերի ընթացքում կիրառված սահմանափակումների, կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնների ու մարդկանց ուղղված նախազգուշացումների մասին տեղեկությունների ու պարզաբանումների անընդհատ տարածումը պարետի ու պարետատան կողմից: Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումը վկայում է, որ պարետատունն այդ հարցում ապահովում է արագ արձագանքելիություն, ինչպես նաև իր գործունեությունը կազմակերպում է տեխնիկայի ժամանակակից միջոցների օգտագործմամբ: Այս ամենն, այդուհանդերձ, չի նշանակում, թե վարակի կանխարգելման ու դրա տարածման դեմ պայքարի գործընթացները պետք է ստիպեն մոռանալ մարդու հիմնական ու այն էլ սահմանադրական իրավունքների և ազատությունների մասին: Միջազգային իրավաբանությունն այս հարցում հստակ է. որքան էլ կարող է պետության համար մեծ լինել իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու գայթակղությունը, այդպիսի բան թույլ տալ չի կարելի: Միջազգային կազմակերպություններն իրենք են (ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և այլն) այս օրերին անընդհատ արձանագրում տարբեր պետությունների կողմից այս հիմնարար պահանջներն անտեսելու անթույլատրելիությունը: Հանրային իշխանությունը պետք է միշտ հիշի, որ սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մաս):   «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով Կառավարության կողմից առաջարկվող կարգավորումները բնույթով այնպիսին են, որ առաջացնում են անձի սահմանադրական իրավունքների սահմանափակումներ և ուղեկցվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններից շեղումներով: Խոսքն այնպիսի իրավունքների մասին է, ինչպսիք են անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքները: Իհարկե, նախագծի ուսումնասիրությունը  վկայում է, որ կարող է առաջ գալ նաև այլ իրավունքների սահմանափակման հարց (օրինակ՝ պետության պահանջով մեկուսացած անձի անձնական ազատության իրավունքը): Մեր երկրի Սահմանադրությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ու Հայաստանի վավերացրած միջազգային մի շարք այլ պայմանագրեր պետությանը տալիս են առանձին իրավունքներ սահմանափակելու  հնարավորություն: Իրավունքների և ազատությունների սահմանափակումները, սակայն, չեն կարող թողնվել պետության հայեցողությանը, այլ պետք է համապատասխանեն Հայաստանի Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով ու միջազգային մյուս պայմանագրերով պահանջվող չափանիշներին: Նախ, իրավունքների սահմանափակումներ կամ իրավունքներից շեղումներ հնարավոր են միայն օրենքով և կոնկրետ իրավաչափ նպատակների համար: Ընդ որում, սահմանափակումներ նախատեսող օրենքը պետք է ունենա առավելագույն հստակություն և բացառի դրա կիրառության ընթացքում կամայական մեկնաբանության կամ անորոշ ընկալման տեղիք տվող դրույթներ: Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքներից և ազատություններից շեղումները առկա և նմանատիպ իրավիճակներում կարող են համարվել թույլատրելի, եթե դրանք խստորեն անհրաժեշտ են և բխում են իրավիճակից, ինչպես նաև չեն հանգեցնում իրավունքի կամ իշխանության չարաշահման։ Կարևոր է նաև, որպեսզի բոլոր սահմանափակումներն ունենան իրավական հիմք և համապատասխանեն վերաբերելի սահմանադրական երաշխիքներին ու պահանջներին (Mehmet Hasan Altan v Turkey, գանգատ թիվ 13237/17, 20 մարտ 2018): Պետության հայտարարած իրավաչափ նպատակին հասնելու համար գործադրվող սահմանափակումները պետք է կիրառվեն հնարավորինս նվազագույն չափով (less restrictive), իսկ պետության կողմից ձեռնարկված միջոցառումները պետք է լինեն վերջին միջոց (last resort), առանց որի հնարավոր չէ վերահսկել իրավիճակը: Պետությունը պետք է հավաստի, որ մնացած միջոցներն արդյունավետ և բավարար չեն հանրային առողջությունը պահպանելու տեսանկյունից: Պարտադիր է նաև հստակ և կանխատեսելի իրավական հիմքի առկայությունը (օրինակ՝ Enhorn v. Sweden, գանգատ թիվ 56529/00, 25 հունվար 2005): Սահմանափակումները պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում, լինեն համաչափ հետապնդվող նպատակին և կրեն ժամանակավոր բնույթ (Kuimov v. Russia, գանգատ թիվ 32147/04, 8 հունվար 2009): Այս պահանջների նկատմամբ մոտեցումն ավելի խիստ է այն դեպքերի համար, երբ խոսքը ոչ թե գործունեության առանձին տեսակների կամ առանձին խումբ անձանց նկատմամբ կիրառվող, այլ համընդհանուր նշանակության սահմանափակումների մասին է (օրինակ՝ Rotaru v. Romania, գանգատ թիվ 28341/95, 4 մայիս 2000): Պետությունը պետք է հավաստի այս բոլոր պայմանների միաժամանակյա առկայությունը: Անհրաժեշտ է նաև ղեկավարվել այն հիմնարար սկզբունքով, թե որքանով են պետության կողմից առաջարկվող սահմանափակումները նպաստում վարակի կանխարգելմանն ու դրա տարածման դեմ պայքարին, հետևաբար՝ բնակչության առողջության պաշտպանության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության ու այլ իրավաչափ նպատակների իրականացմանը: Ուսումնասիրության առարկա նախագծի կոնկրետ դրույթների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի նկատառումները ստորև ներկայացվում են՝ հենց այս չափանիշներից ելնելով: Ընդ որում, անհրաժեշտ է նշել, որ Պաշտպանը գիտակցում է, որ նախագիծն ունի իր կարգավորման առարկան և օրենքի համար անհրաժեշտ դետալացման աստիճանը: Ուստի, բոլոր նկատառումների հիմքում դրվել է նաև այն, թե նախագծով առաջարկվող կարգավորումներն ինչ աստիճանի լուծումներ են ապահովում՝ անորոշությունները բացառելու նպատակով: Պաշտպանի կողմից յուրաքանչյուր դեպքում հաշվի է առնվել նաև այս կամ այն հարցի կարգավորման հնարավորությունը ենթաօրենսդրական ակտով: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջարկում է լրացնել 9.1-րդ հոդվածով, որի 1-ին մասը սահմանում է, որ համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներն արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու պարագայում պարտավոր են այդ որոշմամբ սահմանված ձեւով եւ կարգով ու այդ որոշմամբ նշված պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց (այսուհետ. տվյալներ մշակողներ) տրամադրել նախագծով պահանջվող տվյալները: Այս նախագծով առաջարկվող կարգավորումները ենթադրում են բարձր աստիճանի միջամտություն մարդու սահմանադրական իրավունքներին, ուստի դրանք պետք է ունենան առավելագույն հստակություն: Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել, թե որոնք են Կառավարության որոշմամբ սահմանվող պետական մարմինները, որոնց վերապավելու է նման իրավասություն: Օրենքը պետք է թվարկի նախագծով նշված հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում իրավասու մարմիններին կամ առնվազն սահմանի այդ մարմինների շրջանակը կանխորոշող չափանիշներ: Այս հարցը քննարկվող նախագծի հետ կապված՝ ունի հատուկ կարևորություն: Սրան գումարվում է նաև այն, որ ՀՀ օրենսդրությունը նման իրավիճակների համար առհասարակ իրավասու մարմինների շրջանակ կամ դրանց շրջականի որոշման չափանիշներ չի սահմանում: Չնայած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ գործող օրենքի 4-րդ հոդվածը ֆորմալ առումով  նախատեսել է, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ այլ հարցերի թվում Կառավարությունը սահմանում է նաև արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց, սա չի նշանակում, թե օրենքը կոնկրետ իրավունքների դեպքում պետք է այս հարցը թողնի Կառավարության ամբողջական հայեցողությանը: Առավել ևս, այս հարցը նախագծի ընդունման հիմնավորումներով էլ բացահայտված չէ: Վերանայման կարիք ունի նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված՝ հաճախորդի հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու հետ կապված կարգավորումը: Այս կարգավորումը գործնականում խնդիրներ կարող է առաջացնել այն տեսանկյունից, թե ինչպես է որոշվելու այն անձանց շրջանակը, ում մոտ եղել են հաճախորդի հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները: Ընդ որում, հարց է առաջանում, թե ինչ է նշանակում հաճախորդի հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամար և խոսքը միջնորդավորման մինչև որ աստիճանի մասին է, միջնորդավորման մինչև որ աստիճանն է վերահսկվելու: Սա կարևոր նշանակություն ունի, քանի որ անմիջապես առաջ է գալու այդ անձանց իրավունքների երաշխավորման հարցը: Ինչպես է որոշվելու, ասենք, վարակված անձի շփումների շրջանակը, եթե նա այդ մասին մոտավոր է հիշում: Արդյոք նշանակում է, որ նշված բոլոր մարդիկ միանգամից վերահսկողության տակ են հայտնվելու կամ նրանց բոլորին ներկայացվելու է մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջ ու միջնորդավորման մինչև որ աստիճանին է դա վերաբերվելու (օրինակ՝ արդյոք մեկուսացման պահանջը վերաբերելու է միջնորդավորված հեռախոսահամարները տիրապետող անձանց շփման շրջանակին ևս, այդ թվում՝ ընտանիքների անդամներին): Նախագծի 3-րդ մասն ամրագրում է. «Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասի հիման վրա տրամադրված տվյալները (այսուհետ՝ տվյալներ) մշակվում են, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա տրամադրված տվյալները կարող են նաև բացահայտվել երրորդ անձանց` անձանց տեղաշարժման և շփումների հնարավոր և առկա շրջանակը, տեղաշարժման և շփումների արդյունքում համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմանափակելու, տեղաշարժի սահմանափակման ռեժիմի ենթարկված անձանց` այդ  ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը ապահովելու նպատակով՝ այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար»: Այս դրույթը պարունակում է ՀՀ օրենսդրությամբ չբացահայտված  և տարակարծիք մեկնաբանությունների տեղիք տվող ձևակերպումներ, որոնք առաջ են բերում մի շարք հարցադրումներ։ Օրինակ՝ ինչ է նշանակում «անձանց շփումների հնարավոր և առկա շրջանակ» կամ «շփումներ կամ համաճարակի տարածման ուղղություններ, սխեմաներ, ծավալ, աշխարհագրություն» և այն էլ հնարավոր: Պետք է նկատի ունենալ, որ այս կարգավորումները դառնալու են մարդու իրավունքների նկատմամբ բարձր միջամտության ու սահմանափակումների հիմք, ուստի այս հարցում օրենքը պետք է լինի հստակ, պարունակի առնվազն կանխորոշող չափանիշներ: Օրինակ՝ ինչ աստիճանի ինտենսիվության պետք է լինի կոնտակտը, որպեսզի կիրառվի նախագծով առաջարկվող միջամտությունն անձի հաղորդակցության ազատության և գաղտնիության կամ մասնավոր և ընտանեկան կյանքի իրավունքի նկատմամբ: Դրանից բացի, մարտի 30-ին խորհրդարանում նախագծի քննարկման գործընթացում առաջ եկան պարզաբանման կարիք ունեցող հարցադրումներ այն մասին, թե ինչպես են հարաբերակցվում վարակի կանխարգելման նպատակը և տանից դուրս չեկող մարդու հեռախոսազանգերի վերահսկման կարգավորումը: Նախագծի նույն դրույթը նախատեսում է, որ առողջապահական ոլորտի մարմինների տրամադրած համաճարակի հետևանքով հիվանդության առկայության համար ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող եւ հիվանդի հետ շփում ունեցած (կոնտակտավոր) անձանց, այդ թվում՝ բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալները կարող են նաև բացահայտվել երրորդ անձանց։ Քանի որ խոսքը վերաբերում է պաշտպանության բարձր շեմ ունեցող տվյալների (անձի մոտ վարակի առկայությանը կամ դրա առկայության վտանգին վերաբերող տվյալներ և այլն), անհրաժեշտ է հստակ սահմանել այդ տվյալներին հասանելիություն ունեցող սուբյեկտների շրջանակը և տրամադրելու [հիմնական] պայմանները։ Բացի դրանից, նախատեսված կարգավորման պարագայում հստակ չէ, թե կոնկրետ սահմանված որ նպատակին հասնելու համար և ինչ ծավալով կարող են բացահայտվել այդ տվյալները: Առկա կարգավորման պայմաններում, որպես երաշխիք, նախագծի ձևակերպումն այն մասին, որ տվյալները տրամադրվում են այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար, կարող է չծառայել նպատակին: Նախագծով առաջարկվող նոր 9.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ այդ հոդվածին համապատասխան փոխանցված կամ մշակված տվյալները ապանձնավորվում են, իսկ անձնավորված տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո. արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում եւ կարգով: Բոլոր դեպքերում անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո: Կարծում ենք, սահմանափակվող իրավունքի և սահմանվող ժամկետի տեսանկւոնից մեկ ամիս ժամանակը երկար է և այն անհրաժեշտ է կրճատել: Նախագծով առաջարկվող նոր 9.1-րդ հոդվածի 11-րդ մասում խոսք է գնում ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված էլեկտրոնային հաղորդակցության միջոցների և ծրագրային ապահովման (այսուհետ. էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ) օգտագործման և կիրառման միջոցով հսկողության իրականացման մասին: Պարզ չէ՝ ինչ էլեկտրոնային հաղորդակցության միջոցների մասին է խոսքը, կոնկրետ ինչ շրջանակի անձանց նկատմամբ են այդ միջոցները կիրառվելու, նախագծով սահմանվածից առավելագույն ժամկետից զատ ինչ կոնկրետ ժամկետով են կիրառվելու ու որ մարմիններն են դրանք կիրառելու:  Արդյոք այս միջոցները ենթադրում են կիրառություն այն անձանց նկատմամբ, ովքեր, օրինակ, ունեն այնպիսի բջջային հեռախոսներ, որոնք հնարավորություն չեն տալիս ներբեռնել և օգտագործել ծրագրային հավելվածներ: Մեկ այլ հարց է առաջ գալիս այն դեպքում, թե ինչ անել, եթե անձը մեկ վայրից մյուսը տեղաշարժվում է՝ իր հետ չունենալով բջջային հեռախոս: Պարզ չէ՝ նշված բոլոր դեպքերում ինչպես է լուծվելու այս անձանց պատասխանատվության հարցը: Դրանից բացի, Նախագծով առաջարկվող նոր 9.1-րդ հոդվածի 11-րդ մասում տեղ գտած «այն անձինք, որոնց նկատմամբ արտակարգ դրության ընթացքում կիրառվել են ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ» ձևակերպումը խիստ անորոշ է: Այն հնարավորություն չի տալիս պատկերացում կազմելու, թե կոնկրետ ում համար են նախատեսվող հավելվածները պարտադիր։ Նախագծի հետ կապված նաև առկա են մի շարք ընդհանուր բնույթի, սակայն կոնկրետ նկատառումներ: Նախագծից հստակ չէ, թե տվյալների մշակման արդյունքում վարակակիր անձին կամ նրա շփումների շրջանակը պարզելուց հետո ինչ գործողություններ են իրականացվելու։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է հավանական վարակակիր կամ վարակման հարցում կասկածելի անձի իրավունքները սահմանափակող միջոցներին։ Նախագծով նախատեսված չէ նաև կարգավորում այն մասին, թե պետության կողմից կիրառվող սահմանափակումներին ենթարկվելուց անձի հրաժարվելու դեպքում ինչ է տեղի ունենալու: Օրինակ՝ եթե անձնական տվյալների մշակման արդյունքում անձին ներկայացվել է մեկուսացման պահանջ, ապա ով է այդ պահանջը ներկայացնում նրան և չենթարկվելու դեպքում ինչ միջոցներ են կիրառվելու: Արդյոք անձի նկատմամբ կիրառվելու է հարկադրանք (օրինակ՝ ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց) և եթե այո, ապա ով է դա անելու: Օրինակ՝ եթե մարզային բուժհաստատությունում հետազոտվելիս պարզվում է, որ անձի մոտ առկա է կորոնավիրուսային վարակ կամ կան այդպիսի վարակի նախանշաններ, արդյոք բժիշկը կարող է այդ անձին մեկուսանալու պահանջ ներկայացնել և եթե այո, ապա ինչպես է դա իրագործվելու: Խնդիրն այն է, որ սանիտարահամաճարակային, այդ թվում՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների օրենքով ամրագրման բացակայության պայմաններում հնարավոր չէ այս հարցադրումներին պատասխանել:  Սա հատկապես կարևոր է, քանի որ հետագայում սահմանափակումները խախտելը կարող է առաջացնել անգամ քրեական պատասխանատվություն: Նախագծով նախատեսված չէ նաև մեկուսացված անձի կողմից մեկուսացման կանոններին հետևելու վերահսկողություն իրականացնող մարմինը։ Նախագծի կարգավորումների հետ կապված՝ մեկ այլ ընդհանուր նկատառում է նաև վերանայումների և բողոքարկման մեխանիզմի հարցը, այդ թվում՝ կապված դատական պաշտպանության իրավունքի հետ: Օրինակ՝ եթե անձը գտնում է մեկուսացման իրեն ներկայացված պահանջն ապօրինի է, ինչպես է բողոքարկելու այն: Արդյոք կարողանալու է դիմել վարչական մարմնին, թե պետք է հարցը լուծվի դատական կարգով: Եթե անձը ենթարկվում է մեկուսանալու պահանջին, դա նշանակում է, որ մեկուսացման պետք է ենթակա լինեն նաև իր հետ նույն բնակարանում ապրող մարդիկ և եթե վերջիններից որևէ մեկը համաձայն չէ մեկուսացման ենթարկվելուն, ապա արդյոք կարող է բողոքարկել այդ պահանջը: Այս մասին կարգավորում առկա չէ: Նշված բոլոր դեպքերում պետք է լինեն հատուկ կարգավորումներ՝ հաշվի առնելով հրատապությունը: Կարծում ենք, կարելի է դիտարկել այս բոլոր հարցերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով կարգավորելու հնարավորությունը՝ հղում անելով այդ օրենքին: Հաշվի առնելով, որ կարող են բազմաթիվ լինել հրատապ արձագանք կամ վարույթ պահանջող դեպքերը, ապա, օրինակ, կարելի է լուծում ապահովել՝ առանձին դեպքերում հղում անելով նշված օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասին:      Նախագծով առաջարկվող կարգավորումների պարագայում ենթադրելի տարբերակներից է այն, որ վարույթն իրականացնելու է և հարկադրանքը կիրառելու է Ոստիկանությունը, սակայն այդ մասին անհրաժեշտ է նախագծում անել հատուկ նշում: Այս դեպքում հստակ կլինի, որ, ասենք, մարզային բուժհաստատության բժիշկը, ով հայտնաբերել է կորոնավիրուսով վարակված անձի, այդ մասին տեղեկացնի Ոստիկանությանը, որն էլ իր հերթին արդեն կսկի իրականացնել իր համար նախատեսված գործողությունները: Ակնհայտ է, որ մեկուսացած կամ առանձին իրավիճակներում ինքնամեկուսացած անձինք համարվելու են ազատությունից զրկված: Ուստի, առաջ է գալու նրանց անձնական ազատության իրավունքի ապահովման երաշխիքների հարց: Օրինակ՝ մեկուսացած անձի սահմանափակման ոչ ենթակա իրավունքներից պետք է լինի փաստաբանի օգնությանը դիմելու իրավունքը: Այս դեպքում ինչպես է այս իրավունքի իրականացումն ապահովվելու: Եթե քննարկում ենք, օրինակ, առցանց կամ հեռավար եղանակով փաստաբանի խորհրդատվության հնարավորության հարցը, ապա ինչպես է դա ապահովվելու այն դեպքում, երբ մարդը չունի անհրաժեշտ էլեկտրոնային սարքավորումներ: Մեկ այլ դեպքում, եթե անձը պնդում է, որ, օրինակ, մեկուսացման ժամանակ ոստիկանության ծառայողն իր նկատմամբ գործադրել է անհամաչափ ֆիզիկական ուժ կամ ենթարկել է խոշտանգման, ապա այդ դեպքում ինչպես է ապահովվելու բժշկի մուտքը մեկուսացման վայր ու առավել ևս, եթե անձը չունի իր բժիշկը և մեկուսացած է սեփական բնակարանում: Նախագիծը չի անդրադառնում այն դեպքերին, երբ վարակակիր կոնտակտավորների շրջանակը բացահայտվել է ոչ հանրային ծառայությունների տրամադրած տեղեկությունների հիմքով։ Օրինակ` ինչ է լինելու ընտանիքի մյուս անդամների հետ, եթե հաստատվել է, որ ընտանիքի անդամներից մեկը վարակված է նոր տեսակի կորոնավիրուսով։ Արդյոք այդ անձը մեկուսանալու է ընտանիքից և տեղափոխվի այլ վայր։ Եթե ոչ, ապա ինչպես է վերահսկվելու ընտանիքի մյուս անդամների հետ նրա շփումը։ Անհրաժեշտ է լրամշակել Նախագծի ընդունման հիմնավորումներն այնպես, որ դրանք պատասխաններ ապահովեն նախագծով առաջարկվող մեխանիզմի գործադրման կամ գոնե դրա հետ կապված հիմնական հարցերին: Հիմնավորումները պետք է լինեն հստակ՝ ամրագրելով օրենքի նախագծով նախատեսվող սահմանափակումներին կոնկրետ վերաբերող վերլուծություններ, այդ թվում՝ ելնելով միջազգային կոնկրետ փորձից ու չափանիշներից:
09:50 - 31 մարտի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը |aysor.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով, ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցն ասաց, որ «Իմ քայլը» կողմ կքվեարկի նախագծին՝ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկություններով հանդես գալով։ Պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ նկատեց՝ ինքը նախագծի շուրջ հեռախոսազրույց է ունեցել ՄԻՊ-ի հետ, ով նշել է, որ լուրջ վերապահումներ և անհամաձայնություններ ունի նախագծի հետ։ Բաբաջանյանն ասաց, որ դեմ է քվեարկելու նախագծին։ Հարցի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նշել էին, որ դեմ են քվեարկելու նախագծին։  Վերջինս ենթադրում է արտակարգ դրութան ժամանակ անհրաժեշտության դեպքում միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։ Նախագծով նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում։ Հավաքագրվում են նաև հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալները, որին փոխանցվել է զանգը: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից տվյալներ տրամադրելիս արգելվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողությունը, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը: Տվյալների մշակումն իրականացվում է բացառապես մինչև արտակարգ դրության դադարեցումը, վերացումը կամ համապատասխան միջոցառման իրականացումը դադարելը։ Սահմանված նպատակներից չբխող այլ նպատակներով կամ սահմանված կարգի խախտմամբ տվյալները մշակելը, այդ թվում. պահելը, օգտագործելը կամ տարածելը, ինչպես նաև հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ստանալը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը, սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով տվյալները չապանձնավորելը և չոչնչացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Ըստ նախագծի՝ փոխանցված կամ մշակված տվյալները ապանձնավորվում են, իսկ անձնավորված տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո. արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով:Բոլոր դեպքերում անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո:
16:22 - 30 մարտի, 2020
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։ Պաշտպանի և ԲԴԽ աշխատակազմերից տեղեկացրել են, որ իր դիմումներն ստացվել են և մուտք են արվել համապատասխան բաժիններ։ Երկու գրություններն էլ վերաբերում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակին։ ՄԻՊ-ին ուղղված դիմումի մեջ Վարդևանյանը նշել է, որ ներկայացված միջնորդության շուրջ ստեղծված վիճակը Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման հերթական դրսևորումն է, և անհրաժեշտ է դրա հետ կապված անհապաղ գործողություններ ձեռնարկել։ ԲԴԽ-ին ուղղված դիմումի մեջ Արամ Վարդևանյանն աևրձանագրել է ստեղծված իրավիճակի համակարգային խնդիրը։ Այսօր պաշտպանը ևս մեկ անգամ կապ է հաստատել դատարանի աշխատակազմի հետ, որտեղ նրան կրկին պատասխանել են, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է և այլ տեղեկության չեն տիրապետում։ Նշենք, որ երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվեց  Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի մակագրելը՝ պատճառաբանելով, որ սույն քրեական գործը գտնվում է Ա․ Դանիբեկյանի վարույթում և միջնորդությունը գտնվում է բացառապես իր լիազորությունների շրջանակում։ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
18:36 - 24 մարտի, 2020
Խնդրում եմ դադարեցնել Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը. ՄԻՊ

Խնդրում եմ դադարեցնել Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին. «Սիրելի հայրենակիցնե’ր, Մեր երկիրը գտնվում է պատասխանատու շրջափուլում՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի (COVID19) վարակի տարածման ու կանխարգելման հետ: Առաջին պահից սկսած, երբ մեր երկրում արձնագրվեց կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, ողջ գործընթացը եղել է Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա անմիջական ուշադրության ներքո: Այս պահին անհրաժեշտ եմ համարում կատարել մի շարք կարևոր արձանագրումներ՝ 1. նախ, պետք է խստորեն հետևել այս վիրուսի կանխարգելման բոլոր պահանջներին, այդ թվում՝ դրսևորել սոցիալական բարձր պատասխանատվություն, պահպանել հիգիենայի բոլոր կանոնները և սոցիալական պահանջվող տարածություն (social distancing): Պետք է խուսափել զանգվածային միջոցառումների ու մարդաշատ վայրեր այցելելուց, հատկապես, եթե դրանք փակ տարածքներ են. 2. չպետք է ուշադրություն դարձնել չստուգված կամ կեղծ տեղեկությունների: Պետք է անտեսել կամ չտարածել բոլոր այն նյութերը, որոնք հիմնված չեն պաշտոնական աղբյուրների վրա. 3. պետք է վստահել միայն համապատասխան պաշտոնական կայքերին ու սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին, ինչպես նաև պաշտոնական հաղորդագրություններին. 4. չպետք է ներքաշվել սոցիալական ցանցերի այն քննարկումների մեջ, որոնք հիմնված են կեղծ օգտահաշիվներից եկող տեղեկությունների վրա կամ նախաձեռնել են այդ օգտահաշիվները: Ակնհայտ է սոցիալական մեդիայում սուտ տեղեկությունների տարածումը, ինչը բացարձակ դատապարտելի է. 5. բոլորիս համար այս պատասխանատու շրջանում պետք է դրսևորենք քաղաքացիական բարձր գիտակցություն և բոլորս միասին ապահովենք համերաշխության մթնոլորտ: Պետք է հարգանքով վերաբերվենք իրար ու չվիրավորենք մեկս մյուսին. դիմացինին վիրավորելով՝ այս չարիքը չենք կանխի. 6. չի կարելի թիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը: Խնդրում եմ դադարեցնել Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը. 7. այս պատասխանատու ժամանակաշրջանում անչափ կարևոր է անձնական տվյալներ հրապարակելուց զերծ մնալը: Չի կարելի հրապարակել վարակակիր կամ վարակի կասկած արձանագրած մարդկանց նույնականացնող տվյալներ: Պետք է հիշել, որ բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումով ու նույնականացումով մարդու անձնական կամ ընտանեկան կյանքը դարձնում ենք թիրախավորման ու վիրավորանքի առարկա. 8. լրատվամիջոցներին ու լրագրողներին խնդրում եմ դրսևորել բարձր պրոֆեսիոնալիզմ և անկախ քաղաքական, անձնական կամ որևէ այլ հանգամանքից՝ չտարածել չստուգված կամ կեղծ տեղեկություններ. հիշե՛ք, նման նյութերը մոլորության մեջ են գցում մեր հայրենակիցներին և առաջացնում են լարվածություն. 9. մեր բուժաշխատողները կատարում են հերոսական աշխատանք։ Անգնահատելի կարևոր է այդ աշխատանքը և արժանի բացառիկ հարգանքի. 10. Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող հարցերով ներգրավված ենք երկրում տեղի ունեցող գործընթացներին ու քննարկումներին՝ սկսած երեխաների իրավունքներից, ուսումնական հաստատություններում դասերի կազմակերպումից մինչև փակ հաստատություններում գտնվող մարդկանց իրավունքները։ Այս վիրուսի արձանագրման առաջին պահից սկսած՝ իմ կողմից անընդհատ կապ է պահպանվել բոլոր իրավասու մարմինների ու ծառայությունների հետ: Մեր աշխատակազմում նշանակված են պատասխանատու անձինք. 11. հենց այսօր նույնպես անհրաժեշտ քննարկումներ եմ ունեցել մեր իրավասու գործընկերների, Ազգային ժողովի պատգամավորների, այդ թվում՝ քիչ առաջ բոլոր հարցերը մանրամասն քննարկել եմ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ: Էջմիածնում հիմա առանձնահատուկ վիճակ է, Էջմիածնի մեր հայրենակիցների հարցերը առաջնահերթ ուշադրության առարկա են. 12. շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր բոլոր հայրենակիցներին, ում մոտ արձանագրվել է կորոնավիրուս»:
13:19 - 16 մարտի, 2020
Դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա. Տիգրան Ավինյանը՝ դասերը դադարեցնելու մասին |armenpress.am|

Դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա. Տիգրան Ավինյանը՝ դասերը դադարեցնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կառավարության այսօրվա նիստում բարձրացրեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ուսումնական հաստատություններում դասերի դադարեցման հարցը։ Նրա խոսքով՝ այդ հարցով իրենց շատ են դիմում և հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում կարո՞ղ է լինել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նմանատիպ որոշումների համար կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն այն մասին, որ արդեն ունենք վիրուսի տարածում։ «Մեր դեպքերը շատ տեղայնացված ու կոնկրետ են, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ։ Եվ դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա, և խուճապի կարիք նույնպես չկա, որովհետև իրականում տարածաշրջանում  նվազագույն դեպքերով երկիրն ենք։ Եվ բավական խիստ վերահսկողություն է իրականացվում բոլոր անցակետերում։ Բայց, այնուամենայնիվ, մենք օպերատիվ ռեժիմով աշխատում ենք և Առողջապահության, և Արտաքին գործերի նախարարությունների հետ։ Եթե հարց ու կարիք լինի, նմանատիպ որոշումը հենց մեկ օրվա ընթացքում կկայացնենք»,- նշեց Տիգրան Ավինյանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախարարությունն այս հարցի հետ կապված որոշումները  կայացնում  է՝ հաշվի առնելով այն ցուցումները, որոնք կան համապատասխան գերատեսչություններից։ «Դրանք կքննարկվեն, և հասարակությունն անպայման տեղյակ կպահվի։ Զուտ բացակայությունների հետ կապված ուզում եմ ասել, որ հաճախելիությունը մոտ 90 տոկոս է, մարզերում ավելի քիչ, Երևանում՝ մի փոքր ավելի շատ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
12:29 - 12 մարտի, 2020
Այց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն․ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է խնդիրներն ու դրական տեղաշարժերը

Այց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն․ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է խնդիրներն ու դրական տեղաշարժերը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ (այսուհետ՝ Կենտրոն) կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմվել է մանրակրկիտ վերլուծություն: Այս մասին հայտնում են  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները. · Կենտրոնը գերբեռնված է, պահպանված չէ պացիենտների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. հիվանդասենյակներում արձանագրվել են իրար շատ մոտ տեղադրված մահճակալներ, · արձանագրվել են բաժանմունքի միջանցքներում տեղադրված մահճակալներ. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց միջանցքում պահելը, որտեղ ազատ շրջում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այլ անձինք՝ զրկելով նրանց մեկուսանալու և հանգստանալու հնարավորությունից, խիստ անընդունելի է, · արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ. համապատասխան մատյանները պատշաճ չեն վարվում, պացիենտի կամ զսպում իրականացնող անձի ստացած վնասվածքները, ինչպես նաև զսպման միջոցի արդյունավետության մասին տեղեկությունները պատշաճ չեն արձանագրվում, ֆիզիկական զսպման միջոցները հնամաշ են և ոչ բավարար, ֆիզիկական զսպումը հաճախ իրականացվում է հիվանդասենյակներում՝ մյուս պացիենտների ներկայությամբ և այլն, · պատշաճ չեն վարվում հիվանդության պատմության նկարագրերը, · հայտնաբերվել են ժամկետանց դեղեր և բժշկական պարագաներ, · երկար տարիներ խնամքի և հարկադիր բուժում ստացող պացիենտները չեն ենթարկվում ֆլյուորոգրաֆիկ հետազոտության, · նեղ մասնագիտներից թերապևտի, նյարդաբանի և սրտաբանի հաստիքներից համալրված է միայն թերապևտինը, · նեղ մասնագիտական խորհրդատվությունները կազմակերպվում են ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, և հոգեբույժներն իրենք են սոմատիկ հիվանդությունների պարագայում բուժում նշանակում, ինչն անընդունելի է, · բաժանմունքներն ունեն հիմնարար վերանորոգման կարիք, հիվանդասենյակների պայմաններն անբավարար են (հնամաշ մահճակալներ, կողապահարանների պակաս կամ բացակայություն, ոչ բավարար արհեստական լուսավորություն և այլն), · արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն անձանց հագուստը, ովքեր չեն կարող այն անհատականացնել, լվացվելուց հետո բաժանվում է պատահականության սկզբունքով, · Կենտրոնի որոշ բաժանմունքների սանհանգույցներ ունեն վերանորոգման լուրջ կարիք, · բոլոր բաժանմունքներում արձանագրվել են լոգարանների ոչ բավարար պայմաններ, առկա է դրանք վերանորոգելու հրատապ անհրաժեշտություն, · Կենտրոնում բացակայում են հարմարեցումները, ներառյալ՝ մուտքերը սարքավորված չեն թեքահարթակներով, ինչի արդյունքում տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող պացիենտներն ունեն սանհանգույցից և զբոսանքից օգտվելու բարդություններ, · մտահոգիչ է այն պացիենտներին սննդով ապահովելու խնդիրը, ովքեր տառապում են տարբեր քրոնիկ հիվանդություններով և ունեն դիետիկ սննդի կարիք, · բաժանմունքների ճաշասրահներում և խոհանոցներում առկա է վերանորոգման անհրաժեշտություն, · արձանագրվել են հատուկ ընթացակարգերի բացակայության պարագայում սննդից հրաժարվող անձանց հարկադիր կերակրմանն առնչվող խնդիրներ, · արձանագրվել են իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ. պացիենտները իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում և պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ, · հոգեբուժական կազմակերպություններում չափահաս կամ անգործունակ անձինք շարունակում են բուժում ստանալ իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ՝ գործնականում զրկված լինելով բուժման վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու հնարավորությունից, · խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում, խնամակալների՝ ի շահ խնամարկյալների գործելու նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվում, · բաժանմունքների մեծ մասը չունի առանձնացված զբոսաբակ անբարենպաստ եղանակային պայմաններից պատսպարվելու համար ծածկերը և նստարանները բացակայում են, զբոսանքի մատյանները պատշաճ չեն վարվում, զբոսանքի սահմանափակման վերաբերյալ գրառումները բավարար պատճառաբանված չեն եղել, · առկա է պացիենտներին զբաղվածությամբ ապահովելու հրատապ անհրաժեշտություն, զբաղմունքի հիմնական տեսակը բաժանմունքների միջանցքներում տեղադրված հեռուստացույցն է, · ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն անցնող անձանց տեսակցության իրավունքը չի ապահովվում, · անհատական բջջային հեռախոս չունեցող պացիենտները տաքսաֆոնների բացակայության պարագայում չեն կարող զանգահարել մերձավորներին կամ կոնֆիդենցիալ կապ հաստատել համապատասխան մարմինների հետ, · պացիենտները չեն ունեցել նամակներ, դիմումներ և բողոքներ գրելու համար անհրաժեշտ գրենական պարագաներ (թուղթ, մատիտ, գրիչ և այլն), · դեպի Կենտրոն չկա հասանելի հասարակական տրանսպորտային հաղորդակցություն, երբ այնտեղ պահվում է 390 պացիենտ, · որոշ պացիենտներ չունեն անձնագրեր, ինչի պատճառով չեն կարողանում ստանալ կենսաթոշակ, և նրանց նկատմամբ հաշմանդամության կարգ չի կարող սահմանվել, · առկա է Կենտրոնի բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն, · հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են: Նախորդ այցի համեմատ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների հիման վրա Կենտրոնում արձանագրվել են դրական փոփոխություններ, որոնք հիմնականում հանգում են հետևյալին. · տրամադրած տեղեկությունների համաձայն՝ պետական բյուջեից ֆինանսավորմամբ նախատեսվում է իրականացնել Կենտրոնի հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ, որոնց շինարարական նախահաշիվները գտնվում են վերջնական հաստատման փուլում, · Կենտրոնի բաժանմունքների սանհանգույցները հիմնականում վերանորոգվել են, ասիական տիպի սանհանգույցները փոխարինվել են զուգարանակոնքերով, տեղադրվել են բաժանարար միջնորմեր, լվացարաններ և աղբամաններ, · ապահովվել է տաք ջրի մշտական հասանելիությունը, պացիենտների լոգանքի կազմակերպումը բարելավվել է, · որոշակիորեն բարելավվել է սննդի որակը, · նախորդ այցի համեմատ բաժանմունքների ճաշասրահներում ավելացվել է աթոռների թիվը՝ այն համապատասխանեցնելով պացիենտների թվին և բացառելով հերթով սնվելու պրակտիկան, բաժանմունքների խոհանոցներում ալյումինե սպասքը փոխարինվել է կերամիկական սպասքով, · նախորդ այցի համեմատ Կենտրոնի ընդունարանում նախատեսվել է բժշկի հաստիք, որն այցի պահին համալրված է եղել, · Կենտրոնում իրականացվել են արգանդի պարանոցի ուռուցքային հիվանդությունները հայտնաբերելու կապակցությամբ Պապ թեսթի սկրինինգային և «հեպատիտ Ց-ի» հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ, · ողջունելի է Կենտրոնում իրականացվող գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումը, սակայն բժշկական այս միջամտության կապակցությամբ պացիենտներից իրազեկված համաձայնություն չստանալու տարածված պրակտիկան մտահոգիչ է, · Կենտրոնի հատուկ հսկողության բաժանմունքի զբոսաբակում նախորդ այցի համեմատ իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, մասնավորապես՝ մեծացվել է զբոսաբակի տարածքը, տեղադրվել են անբարենպաստ եղանակային պայմաններից պատսպարվելու համար ծածկ, նստարան և աղբաման, · բաժանմունքներում տեղադրված են փոստարկղեր, որոնք հնարավորություն են տալիս պացիենտներին նամակ ուղղել Կենտրոնի տնօրենին, սակայն այն սահմանափակում է այլ անձանց, այդ թվում՝ ազգականներին, վարչակազմի մյուս անդամներին, պետական մարմիններին և կազմակերպություններին նամակներ, դիմումներ և բողոքներ հասցեագրելու հնարավորությունը, · արձանագրվել է հոգեբանական աշխատանքների նկատելի առաջընթաց, սակայն կենտրոնում պացիենտների թվաքանակի համեմատ հոգեբանների թիվը շարունակում է մնալ ոչ բավարար (390 պացիենտ և 2 հոգեբան): Մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այս սկզբունքային մոտեցման բաղադրիչներից է իրավասու այն մարմինների աշխատակիցների, ծառայողների իրավունքների վիճակը, ովքեր իրենց գործունեությամբ կոչված են իրականացնել հասարակության անդամների իրավունքների պաշտպանությունը: Հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, ունեն շարունակական բարելավման կարիք: Այցի արդյունքներն արտացոլող հիմնարար փաստաթուղթն արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել է ՀՀ առողջապահության, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ՝ պատրաստակամություն հայտնելով քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:
11:58 - 03 մարտի, 2020
Ողջունում եմ ուսումնական հաստատություններում դասերը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը․ Արման Թաթոյան

Ողջունում եմ ուսումնական հաստատություններում դասերը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էտարածել, որ ներկայացնում ենք ստորև։ «Երեկ ու այսօր խոսել եմ ինչպես Առողջապահության նախարարի, այնպես էլ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ ու էլի կապն անընդհատ կպահպանվի:Նախ, ողջունում եմ ուսումնական հաստատություններում դասերը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը։ Այս հարցն այսօր առավոտյան քննարկել էի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ և արդեն կար նրա դրական դիրքորոշումը։Դրանից բացի, հիմա շատ կարևոր է հետևել պաշտոնական աղբյուրներին, հիմք ընդունել միայն պատասխանատու մարմիններից եկող տեղեկությունները, վստահել մասնագետներին։ Պետական մարմիններն էլ պետք է հնարավորինս մանրամասն ու հաճախ տրամադրեն հանրությանը տեղեկություններ. լավ է, որ այդպիսի մոտեցում կա։ Պետք է դա հատկապես անել ամենալայն սփռում ունեցող լրատվամիջոցներով ու մարդկանց համար մատչելի եղանակներով։Ինքս ունեմ համոզմունք, որ մեր պատասխանատու մարմինները չունեն մտադրություն որևէ տեղեկություն թաքցնելու հանրությունից ու դա լավ է։ Անհրաժեշտ է ապատեղեկատվությունը հերքել միանգամից և բացառել դրա զարգացումը։Չի կարելի խուճապի մատնվել և պետք է հետևել կորոնավիրուսի կանխարգելման կանոններին:Բոլոր հարցերը նաև իմ անմիջական ուշադրության կենտրոնում՝ են Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար»։
17:18 - 01 մարտի, 2020
Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։ Համայնքի գլխավոր քարտուղարը ներկայացրել է այցի նպատակը՝ նշելով, որ ցանկանում են լսել Կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետները Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև ընդլայնել համագործակցության շրջանակը Հայաստանի  և Ժողովրդավարությունների համայնքի միջև: Փոխնախարարը ողջունել է բարձրաստիճան հյուրերին Արդարադատության նախարարությունում և ներկայացրել նախարարության կողմից մշակված ռազմավարությունները և երկրում ժողովրդավարության խթանմանն ուղղված ջանքերը: Մասնավորապես՝ Քրիստիննե Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է Դատաիրավական, Հակակոռուպցիոն և ՄԻՊ ռազմավարություններն ու դրանց գործողությունների ծրագրերով նախատեղված բարեփոխումների ծավալուն շրջանակը: Անդրադառնալով դատական բարեփոխումների գործընթացին՝ որպես վերջնարդյունք փոխնախարարը նշել է անկախ, անաչառ և արդյունավետ դատական համակարգի ձևավորումը: Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում փոխնախարարը ներկայացրել է դրա կանխարգելիչ, կրթական ու քննչական բաղադրիչները և անդրադարձել Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ինչպես նաև կոռուպցիոն գործեր քննող դատարանի ձևավորման գործընթացներին: ՄԻՊ ազգային ռազմավարության շրջանակում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ընտանիքում բռնության կանխարգելման ուղղությամբ և անչափահասների արդարադատության ոլորտում կատարված աշխատանքները: Պատասխանելով բարեփոխումների առաջնահերթություններին առնչվող գործընկերոջ հարցին՝ փոխնախարարը նշել է, որ թեև ռազմավարությունները մշակվել են 2-4 տարիների համար, սակայն դրանց գործողությունների ծրագրերում հստակ նախանշված են բարեփոխումների առաջնահերթությունները կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջակայքերում: Ամփոփելով խոսքը՝ փոխնախարար Գրիգորյանն ընդգծել է, որ չնայած բարեփոխումների լայնածավալ շրջանակին՝ հանրության սպասումներն ավելին են, և դա ընկալելի է Կառավարության համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մի շարք այլ հարցերի ևս: Ափոփելով հանդիպումը՝ կողմերը համագործակցության խորացման պատրաստակամություն են հայտնել:
15:57 - 28 փետրվարի, 2020
Քրեական հետապնդման ընթացքում ոստիկանի նախաձեռնությամբ ծառայությունից ազատվելու հնարավորությունից զրկելը հակասահմանադրական է․ ՄԻՊ-ի դիմումը բավարարվել է |factor.am|

Քրեական հետապնդման ընթացքում ոստիկանի նախաձեռնությամբ ծառայությունից ազատվելու հնարավորությունից զրկելը հակասահմանադրական է․ ՄԻՊ-ի դիմումը բավարարվել է |factor.am|

factor.am: Փետրվարի 25-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վկայակոչված այն դրույթները, որոնց պատճառով խախտվում են քրեական հետապնդման ընթացքում ոստիկանության ծառայողների մի շարք իրավունքներ։ Մասնավորապես, խնդիրն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց: Արդյունքում, ոստիկանության ծառայողը, վերջնական դատական ակտով մեղավորությունն ապացուցված չլինելու պարագայում, իր և ընտանիքի առաջնահերթ կարիքների բավարարման խնդրի առջև է կանգնում:  
20:54 - 25 փետրվարի, 2020
ՄԻՊ-ը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում

ՄԻՊ-ը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում

 Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում՝ հանրաքվեին մասնակցելու ու քաղաքացիների մյուս իրավունքների երաշխավորման նպատակով: «1. Հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները՝ սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական տալու հանրաքվեի անցկացման սահմանադրականության հարցին կամ նպատակահարմարությանը կամ դրա հետ կապված դիրքորոշումներին: Հանրաքվեի գործընթացն իրողություն է և անմիջականորեն կապված է քաղաքացիների իրավունքների հետ: Հետևաբար, առաջանում է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների գործադրման անհրաժեշտություն՝ այդ իրավունքների երաշխավորման նպատակով: Ըստ այդմ, Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման դիտարկումը վերաբերելու է հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքին, հանրաքվեի քվեարկության օրվան և հանրաքվեի հետ կապված հնարավոր իրադարձություններին դրանից հետո: Դիտարկումն ամբողջությամբ իրականացվելու է անկախ, անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները: Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ: Հանրաքվեի կազմակերպման ու անցկացման ողջ ընթացքում և հանրաքվեի քվեարկության օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները: Ապահովվելու է Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը: Հանրաքվեի գործընթացի շրջանակներում նախատեսվում է սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու բոլոր մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ: Վերջինիս հետ արդեն տեղի են ունեցել քննարկումներ համատեղ աշխատանքի հիմնական սկզբունքների առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում սերտ համագործակցություն կիրականացնի դիտորդների, քարոզչական կողմերի ու նրանց վստահված անձանց հետ: Ակտիվ համագործակցություն կլինի նաև գործընթացին ներգրավված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ: Մարդու իրավունքների պաշտպանն առանձին դիտարկման է ենթարկելու լրագրողների նկատմամբ վերաբերմունքը՝ երաշխավորելու համար լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքն ու նրանց անխոչընդոտ աշխատանքը: Պաշտպանի ու աշխատակազմի հատուկ ուշադրության ներքո են լինելու վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող ու ատելության խոսքի հետ կապված հարցերը: Պաշտպանը հատուկ արձանագրում է անում այն մասին, որ այս երևույթները խոսքի ազատության երաշխիքներով չեն պաշտպանվում, ուստի անթույլատրելի են: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք սահմանափակված են իրենց պաշտոնական կարգավիճակով: Անհրաժեշտ է ցուցաբերել բարձր պատասխանատվություն երկրի համար կարևոր նշանակություն ունեցող այս գործընթացում: Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր պաշտոնյաներից պահանջում է խստորեն պահպանել իրենց կարգավիճակի սահմանները: Հանրաքվեի գործընթացին մասնակցող կամ չմասնակցող բոլոր կողմերին, ինչպես նաև սոցիալական մեդիայի բոլոր օգտատերերին կոչ է արվում զերծ մնալ վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ այդպիսիք խրախուսող խոսքից կամ հայտարարություններից, ինչպես նաև նման քննարկումների ներքաշվելուց: Անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել տարբերվող կարծիքների նկատմամբ ու բոլոր քննարկումները ծավալել համերաշխության մթնոլորտում: Հանրաքվեին մասնակցելու և հանրաքվեի գործընթացի հետ կապված իրավունքներին առնչվող հարցերով Պաշտպանին կարելի է դիմել 116 կամ 096116100 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարներով»,- ասված է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հայտարարության մեջ:
11:39 - 20 փետրվարի, 2020
Այց կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման այցի խնդիրներն ու դրական տեղաշարժերը

Այց կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման այցի խնդիրներն ու դրական տեղաշարժերը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ՄԻՊ կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն: Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները. բացակայում են հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերը կամ կացարանները, ինչպես նաև վերջիններիս համար հարմարեցված սանհանգույցները և լոգարանները, չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները, ինչպես նաև սննդի բազմազանությունը, առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ, օրինակ՝ չի պահպանվում ազատությունից զրկված անձանց բժշկական գաղտնիքը, բացակայում են գինեկոլոգիական բնույթի բժշկական օգնության համար նախատեսված դեղամիջոցների և հետազոտությունների համար անհրաժեշտ պարագաներն ու գործիքները, որը խոչընդոտ է պատշաճ գինեկոլոգիական ծառայությունների մատուցման համար, բացակայում են ատամնաբուժական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ նյութերը և պարագաները, առկա են սեռավարակների հայտնաբերման և ուռուցքային հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սկրինինգային հետազոտությունների կազմակերպման խնդիրներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղեր, առկա են բժշկական թափոնների խոտանման հետ կապված խնդիրներ, ոչ բավարար են կահավորված երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակները, քրեակատարողական հիմնարկում իրականացվող վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման միջոցառումները ժամանակավոր են և ոչ պարբերական, առկա են ազատությունից զրկված օտարերկրացի քաղաքացիների հաղորդակցման և դրանով պայմանավորված՝ վերջիններիս իրավունքների ապահովման խնդիրներ, միայնակ պահվող ազատությունից զրկված անչափահասները զրկված են բավարար մարդկային շփման հնարավորությունից, առկա է ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն առնչվող հսկիչների, անվտանգության բաժնի ծառայողների, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայության անձնակազմի վերապատրաստումների անհրաժեշտություն, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են: Մարդու իրավունքների պաշտպանը ողջունելի է համարում դրական փոփոխությունները, որոնք հիմնականում հանգում են հետևյալին. կանանց տեղամասի առաջին հարկում տեղակայված ընդհանուր դահլիճը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը կահավորել է մի շարք նոր մարզասարքերով և մարզական գույքով, կազմակերպել են յոգայի դասընթացներ, նույն ծրագրի շրջանակներում կազմակերպվել են նաև մի շարք այլ դասընթացներ՝ վարսահարդարման, խոհարարության (խոհանոցը կահավորվել է նոր տեխնիկայով), գորգագործության, թաղիքագործության և այլն, ծրագրի շրջանակներում վերանորոգվել է կանանց տեղամասի առաջին հարկում տեղակայված սենյակներից մեկը՝ կահավորելով այն որպես համակարգչային սենյակ, որտեղ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են մի շարք դասընթացներ, իսկ դատապարտյալ կանայք հնարավորություն ունեն հատուկ ծրագրի միջոցով սովորել անգլերեն լեզու, ազատությունից զրկված կանայք ակտիվորեն օգտվում են տեսազանգի հնարավորությունից, քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում փակցված են եղել դիմումների արկղեր, կանանց տեղամասի ընդհանուր կացարանն օրվա հերթապահ պատասխանատուների հսկիչ կետից շարունակել է առանձնացված լինել ապակե միջնորմով, որը ներկվել է՝ բացառելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կացարանի անմիջական և մշտական դիտարկման հնարավորությունը, 2019 թվականի սեպտեմբերից ազատությունից զրկված անչափահասները ստացել են միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն. քրեակատարողական հիմնարկում գործում են 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններ: Մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այս սկզբունքային մոտեցման բաղադրիչներից է իրավասու այն մարմինների աշխատակիցների, ծառայողների իրավունքների վիճակը, ովքեր իրենց գործունեությամբ կոչված են իրականացնել հասարակության անդամների իրավունքների պաշտպանությունը: Քրեակատարողական ծառայողների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, ունեն շարունակական բարելավման կարիք: Այցի արդյունքում կազմված վերլուծական փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:
12:41 - 17 փետրվարի, 2020
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին |hetq.am|

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին |hetq.am|

hetq.am: Խաչատրյանների փաստաբանական խումբը դիմել է ՄԻՊ-ին՝ Գագիկ Խաչատրյանի իրավունքները և ազատությունները խախտող գործողությունների և անգործության, ինչպես նաև նրա նկատմամբ դրսևորվող վատ վերաբերմունքի մասին հայտնելով: Փաստաբանական խմբի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը քրեական վարույթն իրականացնող մարմնի, գլխավոր դատախազության, ԱՆ քրեակատարողական ծառայության և ԱՆ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից Գագիկ Խաչատրյանի իրավունքները և ազատությունները խախտող գործողությունների և անգործության, ինչպես նաև նրա նկատմամբ դրսևորվող վատ վերաբերմունքի վերաբերյալ դեռևս սույն թվականի փետրվարի 3-ին բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկայացված բողոքում մանրամասն նկարագրվել են այն բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել Գ. Խաչատրյանի նկատմամբ սույն քրեական գործի քննության սկզբից մինչ օրս: Ըստ պաշտպանի՝ ի թիվս այլնի, նշվել է, նաև որ Գ. Խաչատրյանը 2015 թվականից կանոնավոր կերպով բուժում է ստացել Գերմանիայի Դաշնության Մամբուրգ քաղաքի Օրթոկենտրոն բժշկական կենտրոնում, որտեղ  թվով երեք վիրահատության է ենթարկվել: Վերջին անգամ ծանր և բարդ վիրահատության է ենթարկվել 2018 թվականի սկզբին՝ ողնաշարի հատվածում ինպլանտ է տեղադրվել, որից հետո պետք է պարտադիր հետվիրահատական վերականգնողական բուժում ստանար, որպեսզի խուսափեր վիրահատական բարդություններից և կրկնակի վիրահատության անհրաժեշտությունից, սակայն քանի որ ՀՀ-ում քննվող քրեական գործով հեռախոսազանգ է ստացել քննիչից և կանչվել հարցաքննության, անմիջապես դադարեցրել է հետվիրահատական վերականգնողական բուժումը, վերադարձել ու ներկայացել քննիչին, որտեղ Գ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Քանի որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է, ուստի վիրահատությունն իրականացրած բժիշկ-պրոֆեսորի կողմից գրավոր տեղեկացվել է, որ նա պարտադիր պետք է շարունակի հետվիրահատական վերականգնողական բուժումը, որպեսզի խուսափի կրկնակի վիրահատության անհրաժեշտությունից: Այդ մասին հայտնել ենք վարույթն իրականացնող մարմնին և միջնորդել ենք Գ. Խաչատրյանին մեկ շաբաթով թույլ տալ մեկնել Համբուրգ և բուժում ստանալ: Նշված միջնորդության քննարկումը քննիչի կողմից հետաձգվել է այն պատճառաբանությամբ, որ Առողջապահության նախարարին հանձնարարվել է ՀՀ առաջատար մասնագետների մասնակցության բժշկական կոնսիլիում հրավիրել և պարզել, թե արդյոք Գ. Խաչատրյանի մոտ առկա է այնպիսի հիվանդություն, որը բուժման կարիք ունի: Բժշկական կոնսիլիումն արձանագրել է, որ Գ. Խաչատրյանին անհրաժեշտ է կրկնակի վիրահատություն՝ ուղղված ստենոզի շտկմանը, որը հնարավոր չէ իրականացնել ՀՀ-ում: Շարունակությունը՝ hetq.am-ում  
12:18 - 14 փետրվարի, 2020
ՄԻՊ-ը և Հելսինկյան կոմիտեն ԵԽ են ներկայացրել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ

ՄԻՊ-ը և Հելսինկյան կոմիտեն ԵԽ են ներկայացրել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ համատեղ առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե են ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ, հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման առնչությամբ հատուկ դիրքորոշումներ ներկայացնելը նպատակ ունի նպաստել Հայաստանի իրավական համակարգում Եվրոպական դատարանի իրավական չափանիշների առավել արդյունավետ ներդրմանը։ Պաշտպանի փորձը ցույց է տալիս, որ 2018 թվականից սկսած այս պրակտիկայի ներդրումը իրական արդյունքներ է տալիս՝ շնորհիվ նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ բարձր որակի համագործակցության։ Այս հարցերում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև արդյունավետ համագործակցությունը Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի հետ։ Այս անգամ ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշումը ներկայացվում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ՝ հաշվի առնելով Հելսինկյան կոմիտեի կարևոր գործունեությունը ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերում։ Այս քայլը նաև պայմանավորված է քաղաքացիական հասարակության դերի խթանման կարևոր հրամայականից ելնելով։ Նախարարների կոմիտե ներկայացված այս համատեղ դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել տվյալ վճռի կատարման համար սկզբունքային մի շարք հարցերի, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց իրավունքները սահմանող ներպետական կարգավորումների համապատասխանությանը Եվրոպական դատարանի չափանիշներին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է՝ ազատությունից զրկվելու պատճառների մասին անհապաղ տեղեկացվելու իրավունքին, ընտրած անձին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացնելու իրավունքին, փաստաբանի իրավունքին, բժշկական զննության ենթարկվելու իրավունքին, այդ թվում` իր նախընտրած բժշկի կողմից, ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու և դատարանի կողմից ազատ արձակվելու իրավունքին, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է: Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացրել ևս երկու հատուկ դիրքորոշում: «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարմանն վերաբերյալ դիրքորոշումը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ և «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի»՝ ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ: Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կշարունակի մասնակցել՝ համագործակցելով պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:
15:54 - 03 փետրվարի, 2020
ՄԻՊ-ը և Հելսինկյան կոմիտեն առաջին անգամ ԵԽ են ներկայացրել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ

ՄԻՊ-ը և Հելսինկյան կոմիտեն առաջին անգամ ԵԽ են ներկայացրել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ համատեղ առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե են ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ, հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման առնչությամբ հատուկ դիրքորոշումներ ներկայացնելը նպատակ ունի նպաստել Հայաստանի իրավական համակարգում Եվրոպական դատարանի իրավական չափանիշների առավել արդյունավետ ներդրմանը։ Պաշտպանի փորձը ցույց է տալիս, որ 2018 թվականից սկսած այս պրակտիկայի ներդրումը իրական արդյունքներ է տալիս՝ շնորհիվ նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ բարձր որակի համագործակցության։ Այս հարցերում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև արդյունավետ համագործակցությունը Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի հետ։ Այս անգամ ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշումը ներկայացվում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ՝ հաշվի առնելով Հելսինկյան կոմիտեի կարևոր գործունեությունը ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերում։ Այս քայլը նաև պայմանավորված է քաղաքացիական հասարակության դերի խթանման կարևոր հրամայականից ելնելով։ Նախարարների կոմիտե ներկայացված այս համատեղ դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել տվյալ վճռի կատարման համար սկզբունքային մի շարք հարցերի, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց իրավունքները սահմանող ներպետական կարգավորումների համապատասխանությանը Եվրոպական դատարանի չափանիշներին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է՝ · ազատությունից զրկվելու պատճառների մասին անհապաղ տեղեկացվելու իրավունքին, · ընտրած անձին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացնելու իրավունքին, · փաստաբանի իրավունքին, · բժշկական զննության ենթարկվելու իրավունքին, այդ թվում` իր նախընտրած բժշկի կողմից, · ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու և դատարանի կողմից ազատ արձակվելու իրավունքին, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է: Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացրել ևս երկու հատուկ դիրքորոշում: «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարմանն վերաբերյալ դիրքորոշումը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ և «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի»՝ ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ: Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կշարունակի մասնակցել՝ համագործակցելով պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:
11:59 - 03 փետրվարի, 2020
Հայատյացությունն Ադրբեջանում ստացել է ահագնացող բնույթ. ՄԻՊ |armenpress.am|

Հայատյացությունն Ադրբեջանում ստացել է ահագնացող բնույթ. ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանում հայատյացությունը համարում է պետության քաղաքականության մի մասը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թաթոյանն ասաց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում: «Սա առիթ է արձանագրելու էթնիկ, ազգային հիմքով այն դաժան հանցագործությունները, որոնք ուղեկցվել են սպանություններով, խոշտանգումներով և այլ վայրագություններով: Փաստերը վկայում են, որ այդ բոլոր գործողությունները կատարվել են առանձնակի դաժանություններով, պայմանավորված են եղել էթնիկ ու ազգային հիմքով, հիմնված ատելության վրա, և ունեցել են կազմակերպված բնույթ: Հայատյացությունն այդ ժամանակներից ի վեր ոչ միայն չի պակասել, այլև գնալով ստացել է ահագնացող բնույթ, վերածվելով պետական աջակցություն ունեցող ատելության, որ խրախուսվում է երկրի բարձրաստիճան ղեկավարության կողմից, կազմում է պետության քաղաքականության մասը»,- ասաց Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այդ ատելությունն ուղղված է հայի ու հայության դեմ: «Ատելությամբ է թիրախավորվում ցանկացած երևույթ, որ առնչություն ունի հայկականության հետ: Բուդապեշտում 2004թ. ոճրագործ արարքով, կացնով դաժանաբար սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: Այս առիթը հերթական անգամ օգտագործվեց Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից՝ խրախուսելու ատելությունն ու հայասպանությունը»,- նշեց նա: Արման Թաթոյանը հիշեցրեց նաև 2016 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացված վայրագությունների մասին:
11:19 - 18 հունվարի, 2020