ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ. նախանշվել են ընթացիկ տարվա ծրագրային առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ. նախանշվել են ընթացիկ տարվա ծրագրային առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները

Հունվարի 26-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախանշվել ընթացիկ տարվա ծրագրային առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել արձանագրված թերությունների ու բացթողումների վրա և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվել՝ ողջամիտ ժամկետներում դրանք շտկելու և զեկուցելու վերաբերյալ։ Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի ընթացքում գերատեսչական պարգևների են արժանացել զինված ուժերի՝ առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներն ու զինծառայողները։
18:01 - 26 հունվարի, 2022
Սերժ Սարգսյանը, նախկին նախարարները հարցաքննվել են Մեղրիի երկաթգծի հափշտակման գործով
 |civilnet.am|

Սերժ Սարգսյանը, նախկին նախարարները հարցաքննվել են Մեղրիի երկաթգծի հափշտակման գործով |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի երրորդ նախագահը, պաշտպանության նախկին նախարարներ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին պաշտոնատար անձինք հարցաքննվել են Մեղրի-Կապան երկաթգծի մի հատվածում հափշտակության գործով. ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Քրեական գործի քննության ընթացքում հարցաքննվել են ՀՀ երրորդ նախագահը, պաշտպանության նախկին նախարարները և նախարարների նախկին տեղակալը, տրանսպորտի և կապի նախկին նախարարն ու վերջինիս նախկին տեղակալը, ինչպես նաև ՀՀ ՊՆ և ԱԱԾ նախկին պաշտոնատար անձինք. նախաքննության այս փուլում որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան»,- նշում են ՀՀ քննչական կոմիտեից։ Հայտնում են նաև, որ «քննության առարկա է հանդիսացել և հաշվի է առնվել նաև երկաթգծի ապամոնտաժման աշխատանքներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության հանգամանքը»։ «ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությունը շարունակվում է՝ Մեղրի-Կապան 46,7 կմ երկարությամբ երկաթգծի մի հատվածում հափշտակություն կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ»,- ամփոփում է ՀՀ ՔԿ-ն։ 2017-ի օգոստոսին ՍիվիլՆեթը երկաթգծի թալանի վերաբերյալ հրապարակում արեց, որից հետ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմեց գլխավոր դատախազին, հարուցվեց քրեական գործ։ 2018-ի սեպտեմբերին ՍիվիլՆեթը հետաքննություն անցկացրեց՝ բացահայտելով, որ երկաթգծի ապամոնտաժմանը մասնակցել են զինվորականները։ Հետագայում ՊՆ-ից հաջողվեց ստանալ ուշագրավ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2003-ին, երբ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր (նա պաշտոնավարել է մինչև 2007-ը), գերատեսչությունը ԱՇԻԲ Մեղրու մասնաճյուղի հետ պայմանագիր է կնքել 2000տ (30,77 կմ) երկաթուղային ուղեգծերի ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 21,3 մլն դրամ։ Ապամոնտաժումից և երկաթգիծը ստանալուց հետո ՊՆ-ն երկաթուղային P-50, P-65 տեսակի ռելսերը (P-ն «Рельс» բառի սկզբնատառն է, իսկ դրան հաջորդող թիվը՝ խտությունը, երկաթուղային ռելսերը լինում են այս երկու և Р75 տեսակի)՝ մինչև 2000տ ընդհանուր քաշով, վաճառել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ ընդհանուր 320 հազար ԱՄՆ դոլարով։ 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները որոշեցին սկիզբ դնել ապաշրջափակման գործընթացին։ Մեկ տարվա ընթացքում բանակցությունները հասան այն հանգրվանին, որ հարկավոր է նախ և առաջ շահագործել երկաթգիծը։ Մեղրիի երկաթգծի վերականգնումը, նախնական գնահատականով, կարժենա 200 մլն դոլար ու կտևի երեք տարի։ Ադրբեջանն իր հերթին այս տարվա սկզբից սկսել է Հորադիզ-Մեղրի երկաթուղու վերականգնումը։  
18:34 - 25 հունվարի, 2022
ՀՀ զինված ուժերը համալրվել է նոր ուղղաթիռներով

ՀՀ զինված ուժերը համալրվել է նոր ուղղաթիռներով

ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն: Ռազմական նոր ավիացիոն տեխնիկայի ընդունման կապակցությամբ հունվարի 25-ին «Էրեբունի» օդակայանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում, որին ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ Բանակի կազմավորման տարեդարձին ընդառաջ, շնորհավորելով անձնակազմին, զորամասի հրամանատարությունը վստահություն է հայտնել, որ օդային սահմանների պաշտպանները պատրաստ են կատարել առաջադրված խնդիրները և անսասան պահել երկրի օդային դարպասները։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին են ներկայացվել ուղղաթիռների մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու առանձնահատկությունները։
17:46 - 25 հունվարի, 2022
Մեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար, համապատասխան փորձաքննություն չի կատարվել․ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբ

Մեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար, համապատասխան փորձաքննություն չի կատարվել․ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբ

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ 1/ Ձեռքբերման ժամանակ հրթիռները արտադրող երկրում գտնվել են շահագործման և պահպանման ժամկետներում, իսկ դրանց ժամկետները որոշող փաստաթղթերը ՀՀ զինված ուժերի կողմից հաշվի են առնվում որպես ուղեցույց և ոչ ավելին: 2/ Մեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար, մասնավորապես՝ համապատասխան փորձաքննություն չի կատարվել: 3/ Մեղադրանքում ընդգրկված «խմբային շահ»-ը քրեական գործով որևէ կերպ չի ապացուցվել: 4/ ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր հրթիռների որակի հետ կապված որևէ խնդիր չի տեսնում: 5/ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի հնարավորություն երկարացնելու հրթիռների պահպանության ժամկետները (եթե ընդունենք, որ դրանց ժամկետներն անցած են): 6/ Հրթիռները ձեռք են բերվել նախորդ գնումից և գրավադրման արժեքից 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան: 7/ Ձեռքբերման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունեցել է դրանց խիստ պահանջ: Դավիթ Տոնոյանը ցանկանում է հրապարակային ձևով երախտագիտություն հայտնել դատարանի բակում իրեն սատարողներին և դատարանում անձնական երաշխավորությամբ հանդես եկած անձանց: Դավիթ Տոնոյանը դատարանի փոխարեն ներողություն է խնդրում վերջիններից, քանի որ իրենց երաշխավորությունը «չի կարող անհրաժեշտ և բավարար սոցիալ-հոգեբանական և զսպիչ գործոն հանդիսանալ իր հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի սահմանափակման տեսանկյունից»»:
09:16 - 25 հունվարի, 2022
Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

 |armenpress.am|

Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին հայտնել է Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը: Պաշտպանի տեղեկացմամբ՝ անձնական երաշխավորությամբ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: Տոնոյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ին: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:
22:14 - 20 հունվարի, 2022
Դատավոր Մանվել Շահվերդյանը մերժեց Դավիթ Տոնոյանի և մյուսների ինքնաբացարկի միջնորդությունը |hetq.am|

Դատավոր Մանվել Շահվերդյանը մերժեց Դավիթ Տոնոյանի և մյուսների ինքնաբացարկի միջնորդությունը |hetq.am|

hetq.am: Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի, Ավետիք Մուրադյանի և մյուսների գործով դատավոր Մանվել Շահվերդյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել: Նշենք, որ երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը փորձել է պարզել ՊՆ-ից առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ գործը դատավոր Մանվել Շահվերդյանին մակագրվելու հանգամանքները՝ կասկածի տակ դնելով դատարանի՝ օրենքի հիման վրա ստեղծված լինելը: Երեկ նիստը հետաձգվել էր, որ Երևանի ընդհանուր իրավասությունից տեղեկություն պահանջվի՝ գործը Շահվերդյանին օրենքով սահմանված կարգով մակագրվելու վերաբերյալ: Ավետիկ Մուրադյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանի նախագահը պարզապես գրություն է ուղարկել այն մասին, որ այն օրը, երբ գործը մակագրվել է Մանվել Շահվերդյանին, 18 գործ է մուտք եղել դատարան, որոնք ըստ դատավորների՝ ազգանունների այբբենական հաջորդականության մակագրվել են: Ասվածի վերաբերյալ փաստական տվյալներ չեն ներկայացվել, իսկ դրանք ստուգելու հնավորություն պաշտպանական կողմ այս պահին չունի: Հաշվի առնելով վերը նշվածը՝ պաշտպանները որոշել են Շահվերդյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել: «Պարզ է՝ դատարանի նախագահը տվյալներ չի տվել, որպեսզի չերևա, որ մակագրումը խախտումներով է կատարվել»,- ասաց Երեմ Սարգսյանը: Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք դատարանին ներկայացրել են գործերի մակագրման հետ կապված խնդրի առնչությամբ դատավորների, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև իրավական ոլորտի այլ ներկայացուցիչների հայտնած մտահոգությունները:  Ինքնաբացարկի միջնորդություն հիմքում դրվել է նաև այն հանգամանքը, որ դատարանը միանձնյա՝ առանց պաշտպանական կողմի դիրքորոշումը լսելու դռնփակ նիստ անցկացնելու վերաբերյալ որոշում է կայացրել: Բացի այդ՝ դատարանը հայտնել է, որ գործն իրեն տրամադրվել է հունվարի 11-ին: Երեկ՝ հունվարի 19-ին, արդեն նիստ է նշանակվել: Պաշտպանական կողմն, ըստ էության, կասկածի տակ է դրել այն հանգամանքը, որ հնարավոր էր այս գործի 16 հատորներին 8 օրում ծանոթնաալ: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:08 - 20 հունվարի, 2022
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

Հունվարի 18-ին Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն: Հունվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Կիպրական կողմին են ներկայացվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում առկա մարտահրավերները: Քննարկվել են նաև երկու երկրների զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը միտված համագործակցության ուղղությունները՝ առկա մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու նպատակով: Կարևորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ 2019 թվականին նախաձեռնված Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցությունը, որի շրջանակներում 2021թ․-ին արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ: Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին Արցախի հարցում հստակ դիրքորոշման և միջազգային հարթակներում աջակցության համար, հաստատել հայկական կողմի դիրքորոշումները Կիպրոսի հիմնահարցի և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը և հայտնել հայկական կողմի պատրաստակամությունը այս ուղղությամբ ստեղծված միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ։ Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը հաստատել է բոլոր ուղղություններով համագործակցությունը զարգացնելու և նոր ոլորտներ նախաձեռնելու կիպրական կողմի պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել հետագա փոխգործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, որոնք կյանքի կկոչվեն այս տարի: Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եղել ՀՀ ՊՆ մի շարք զորամասերում:     
19:03 - 19 հունվարի, 2022
2021 թ․-ի նոյեմբերին մարտական հենկատերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող․ այդ մասին նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի եղել․ Աբրահամյանը՝ Պապիկյանին

2021 թ․-ի նոյեմբերին մարտական հենկատերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող․ այդ մասին նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի եղել․ Աբրահամյանը՝ Պապիկյանին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խոսեց 2021 թվականի ընթացքում զինծառաողների անհետացման մասին․ «2021 թվականի մայիսի 18-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանը բառիս բուն իմաստով անհետացել է մարտական դիրքերից։ 2021 թ․-ի մայիսի 24-ին Ռազմական ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ, հայտարարվել է միջպետական հետախուզում։ Մինչև այս պահը Նորիկ Մկրտչյանը չի հայտանաբերվել, ընտանիքի հետ կապ չի հաստատվել, ինչը փաստում է նաև Մկրտչյանի մոր դիմումները ուղղված Պաշտպանության նախարարությանը»։ Աբրահամյանը նշեց նաև, որ 2021 թ․-ի նոյեմբերին նաև պայմանագրային զինծառայող է անհետացել․ «Այս պահի դրությամբ նրա գտնվելու վայրի հետ կապված որևէ տեղեկություն չկա, կոնկրետ անձի անուն ազգանունը կա, ուղղակի ընտանիքի հետ կապ դեռ չեմ հաստատել, դրա համար անուն ազգանունը չեմ հնչեցնում։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ հոդվածներով են քրեական գործեր հարուցվել, հարուցվել են, թե ոչ, մեր զինծառայողների՝ անհայտ պայմաններում անհետանալը արդեն իսկ խոսում է իրավիճակի լրջության մասին։ Եթե առաջին զինծառայողի դեպքում եղել է պաշտոնական հաղորդագրություն, իսկ վերջերս դրա մասին խոսել է նաև նրա փաստաբանը, ապա երկրորդ դեպքում նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի եղել»։  Աբրահամյանը հետաքրքրվեց՝ ինչ է հայտնի Պաշտպանության նախարարությանը վերոնշյալ երկու զինծառայողների անհետացման հանգամանքների մասին, ձեռնարկվե՞լ են բոլոր հնարավոր միջոցները գործի հանգամանքները բացահայտելու և զինծառայողներին հայտնաբերելու համար։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյաննն էլ արձագանքեց, որ չի կարող նոր տեղեկություններ հաղորդել․ «Ավելի մանրամասն դեպքերի առնչությամբ կարող եմ քննարկել Ձեզ հետ հանդիպման ժամանակ։ Այստեղից բարձրաձայնելու նոր բան չեմ կարող ասել, մնացածը Քննչական կոմիտեի շրջանակներում կարող եք ստանալ ինֆորմացիան»։ Այնուհետև Աբրահամյանը զինված ուժերի վերաբերյալ այլ հարցեր ուղղեց Պապիկյանին․ «Քանի՞ ոչ մարտական կորուստ ենք ունեցել 2021 թվականի  ընթացքում, Ձեր գերատեսչությունը ունի՞ ուսումնասիրություն ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացած զինծառայողների դեպքերի դրդապատճառների մասին, եթե ունեք պատճառահետևանքային կապի մասին վերջնական վերլուծություն, ապա ի՞նչ ուղղություններով եք աշխատում՝ կանխելու կամ էականորեն նվազեցնելու նմանատիպ միջադեպերը»։ «Ինչպես հասկացա հարցերը հնչում են՝ հետո գրավոր արձագանք ստանալու համար, որովհետև դուք ցուցանիշների մասին եք խոսում։ Ես հիմա պատրաստ չեմ ձեզ ներկայացնել ցուցանիշներ։ Այո, կան մտահոգիչ բազմաթիվ հանգամանքներ, դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի ընթացքում, ավելին ասեմ՝ դուք խոսեցիք մի շրջանի մասին, որը իմ նախարար լինելու ժամանակաշրջանին չի վերաբերում, բայց, իհարկե, նաև իմ պատասխանատվության տիրույթում է,ես հետամուտ եմ, որպեսզի յուրաքանչյուրի առնչությամբ մանրամասն քննություն իրականացվի, ինտենիվ աշխատում ենք քննչական մարմինների հետ, այսինքն՝ չկա հարց, որ պետք է ծածկել, չկա հարց, որի մասին չպետք է խոսել, բայց պետք է խոսել այն դեպքում, երբ կան արդեն պարզված հանգամանքներ, այսինքն՝ ես այս ամբիոնից չեմ կարող անել հայտարարություններ կամ բերել որևէ պնդում, որը դեռևս հաստատված չի։ Հարցից չեմ խուսափում, պարզապես չկա հստակ պատասխան, այս ամբիոնից որևէ բան ասել չեմ կարող»,-նշեց Պապիկյանը։ Անդրադառնալով վերլուծության վերաբերյալ հարցին, Պապիկյանն ասաց, որ վերլուծություն կա․ «Ավելին ասեմ՝ այդ վերլուծությունը դեռևս իմ կողմից հաստատված չէ, որովհետև այն ինձ դեռևս չի բավարարում, բայց սա այնպիսի աշխատանք է, որը պետք է երկար ու տքնաջան աշխատանքի արդյունքում վերհանել»։ Պապիկյանի խոսքով՝ պատճառահետևանքային պրոբլեմները շատ են․ «Սկսած հոգեբանական խնդիրներից, հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված, պայմանավորված բանակի առնչությամբ բաց հրապարակումներից, որին շատ ջերմ նպաստում է մամուլը, մեր ընդդիմադիր գործիչները։ Այսինքն՝ այն խնդիրները, որոնք կարելի է համատեղ լուծել, դրանք դառնում են բոլորի սեփականությունը, այդ թվում՝ նաև հակառակորդի սեփականությունը։ Առիթից օգտվելով` ուզում եմ կոչ անել մեր ընդդիմադիր խմբակցության գործընկերներին, հասարակությանը, բանակի մասին ինֆորմացիայով կիսվելիս հետևողականորեն ցուցաբերել զգուշավորություն, որովհետև ձեր անզգույշ փոքրիկ քայլը կարող է ճակատագրական հետևանք ունենալ մարդկանց և իհարկե հետևանք ունենալ բոլորիս համար ու երկրի համար»։
18:06 - 19 հունվարի, 2022
Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր

Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հունվարին Տոնոյանն իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար: «Մատակարարված հրթիռների քանակիը ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցակցնելու մասին: Ուստի մեր համոզմամբ, դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը եւ մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը»,- ասված է հայտարարության մեջ: Տոնոյանի փաստաբանական խումբը հավելում է, որ  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի եւ հերքվի նաեւ այդ հանգամանքը:
10:23 - 18 հունվարի, 2022