ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից. Բորել |tert.am|

ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից. Բորել |tert.am|

tert.am: Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին հետ կանչել իր զորքերը ուկրաինական սահմանից:Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է Al Arabiya-ն: «Մենք կքննարկենք Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը, որտեղ ռուսական զորքերը տեղակայված են դաշտային զորավարժությունների համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից»,- ասել է Բորելը: Միևնույն ժամանակ, նա նշել է՝ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև լարվածությունը շարունակում է աճել  երկու երկրների հարաբերությունների շատ ոլորտներում:Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բորելը նախատեսում է այցելել Ուկրաինա և մասնավորապես Դոնբասի շփման գիծ:Նշենք՝ Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են: Ուկրաինայի իշխանությունները և արևմտյան երկրները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը ներքին ուկրաինական հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամից:2014 թվականի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են սկսել ինքնահռչակ հանրապետությունների դեմ, որոնք իրենց անկախությունն էին հռչակել 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո:ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:
13:12 - 19 ապրիլի, 2021
Զելենսկին Մակրոնին առաջարկել է քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին
 |1lurer.am|

Զելենսկին Մակրոնին առաջարկել է քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին ասել է, որ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, հաղորդում է ТАСС-ը: Զելենսկին Մակրոնին առաջարկել է ստորագրել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու հռչակագիրը: «Մի քանի երկիր արդեն ստորագրել է այս փաստաթուղթը: Կան երկրներ, որոնք այժմ ծանոթանում են հռչակագրին»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:   Զելենսկին սպասում է Մակրոնի պատասխանին: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը կոչ էր արել Ֆրանսիայի նախագահին արհեստական ​​շնչառություն հաղորդել Դոնբասի իրավիճակի կարգավորմանն ուղղված նորմանդական ձևաչափի բանակցություններին: Նորմանդական քառյակը ներառում է Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան: Քառյակի վերջին բարձր մակարդակի գագաթնաժողովը տեղի է ունեցել Փարիզում 2019 թվականի դեկտեմբերին:
21:18 - 16 ապրիլի, 2021
Սյունիքը մշտապես եղել է ԵՄ-ի ուշադրության կենտրոնում. ՏԿԵ փոխնախարար

Սյունիքը մշտապես եղել է ԵՄ-ի ուշադրության կենտրոնում. ՏԿԵ փոխնախարար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության, Սյունիքի մարզի ներկայացուցիչների հետ այսօր քննարկել է Հայաստանի հարավում ԵՄ-ի աջակցության հնարավորությունները։ Առցանց քննարկմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Անդրեա Վիկտորինին և մյուս բանախոսներին` չափազանց կարևոր թեմայի շուրջ քննարկում ծավալելու համար, ինչը նպատակաուղղված է Հայաստանի տնտեսական կայունացմանն ու զարգացմանը։ Վ․ Տերտերյանը հավելել է, որ Սյունիքը մշտապես եղել է ԵՄ-ի ուշադրության կենտրոնում, և այդ առումով ձևավորվել է եվրոպական կառույցների հետ համագործակցության բավական լավ ավանդույթ, ինչը վստահություն է ներշնչում հետագա նախաձեռնությունների հաջողության հարցում։ Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ դեսպան Անդրեա Վիկտորինը շեշտել է Հայաստանի հարավում, մասնավորապես՝ Սյունիքում առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված ջանքերի և այդ համատեքստում ԵՄ-ի ու ՀՀ-ի համագործակցության կարևորությունը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մասնակիցներին մաղթել է արդյունավետ և բովանդակալից քննարկում։ Վասիլիս Մարագոսը նշել է, որ Հայաստանի առջև համավարակով և պատերազմով պայմանավորված մարտահրավերները հաղթահարելու տեսանկյունից կարևոր է համախմբել բոլոր ուժերը, ընդլայնել համագործակցությունը՝ օգտվելով բոլոր առկա հնարավորություններից և հասանելի գործիքներից, որոնք կնպաստեն երկրում մասնավոր հատվածի զարգացմանը, արդարադատության և այլ կարևոր ոլորտների բարեփոխումներին։ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը ներկայացրել է մարզի տնտեսական առաջնահերթությունները, գերակա ուղղությունները և ոլորտները, ԵՄ ֆինանսավորմամբ ներկայումս իրականացվող ծրագրերը։ Նա առաջնային է համարել Արցախից տեղահանված և ներկայումս Սյունիքում բնակություն հաստատած անձանց բնակարանային ապահովվածության, տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, գյուղատնտեսության, ջրամբարաշինության, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներին աջակցությունը։ Մասնակիցները քննարկել և կարծիքներ են փոխանակել նշված գերակա ուղղությունների և դրանց մասով առկա համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նախատեսվող հանդիպումների շուրջ։
18:35 - 16 ապրիլի, 2021
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը չի բախի ԵՄ-ի հետ հարաբերությունների փակ դուռը |armenpress.am|

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը չի բախի ԵՄ-ի հետ հարաբերությունների փակ դուռը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը չի բախի Եվրամիության հետ համագործակցության փակ դուռը, Բրյուսելը ձեւացնում Է փոխգործակցությունը՝ կործանելով նրա ճարտարապետությունը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Բուլատովը: «Մեր երկրի հետ սերտ համագործակցության փաստական նմանակումը ոչ մի ձեւով չի կարող նենգափոխել կառուցողական երկխոսությունը»,-ասել Է Բուլատովը՝ հանդես գալով «Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարները բնապահպանության բնագավառում» առցանց-սեմինարի ընթացքում: Նա ընդգծել Է, որ թեեւ Եվրամիության ներկայացուցիչները «բարձրաձայն կրկնում են» փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության անհրաժեշտության մասին, այդ խոսքերը չեն հաստատվում գործողություններով. համագործակցության ողջ ճարտարապետությունը, որը զարգացել Է տարիներ շարունակ, կործանվել Է, հայտարարել Է դիվանագետը: Բուլատովն ընդգծել Է, որ Ռուսաստանը պատրաստ չԷ ընդհանուր շահերի բնագավառներ գտնել համագործակցության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:20 - 16 ապրիլի, 2021
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտվի քաղաքակիրթ աշխարհի կողմից. Վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտվի քաղաքակիրթ աշխարհի կողմից. Վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում և, ի մասնավորի, տեղեկացրել, որ կառավարությունը որոշել է մեկնարկել «Հյուսիս-հարավի» հարավային՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և հումանիտար խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է մնում հայ ռազմագերիների վերադարձը, ինչն ամրագրված է 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետով, սակայն Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել այդ կետի մեկնաբանությունը և ձգձգել ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձը: Նիկոլ Փաշինյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է մարդասիրական այս կարևոր հարցի վրա և կարևորել միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ կառույցների առարկայական ներգրավումը դրա լուծմանը: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից պաշտոնապես խրախուսվող հայատյացության քաղաքականությանը, որի բացահայտ դրսևորումը օրերս Բաքվում բացված Արցախյան պատերազմի թեմայով «պուրակն» է և այնտեղ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները փառաբանող «ցուցադրությունները», երեխաների ներգրավումն այդ քաղաքականությանը: Նիկոլ Փաշինյանը խորը վրդովմունք է հայտնել այս կապակցությամբ՝ այն համարելով լուրջ մարտահրավեր տարածաշրջանային խաղաղությանը և ընդգծել, որ անպատկերացնելի է 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող երկրի կողմից նման վարքագիծը, որը չի կարող հարիր լինել քաղաքակիրթ աշխարհին: Վարչապետն անհրաժեշտ է համարել միջազգային հանրության համարժեք արձագանքը Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությանը և շեշտել, որ սա ամենամեծ հիմքն է՝ Լեռնային Ղարաբաղի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը և մտահոգիչ համարել այն խաթարող մարտահրավերների դրսևորումը, ինչը հնարավոր չի դարձնում համապատասխան մթնոլորտի ձևավորումը: Տոյվո Կլաարը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանի սահմանամերձ մարզեր կատարած այցի և այնտեղ ունեցած հանդիպումների տպավորությունները: Ընդգծվել է սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանության կարևորությունը: Վարչապետը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է նաև Ադրբեջանի կողմից Արցախ մուտք գործելու հարցի շահարկման վրա, որի նպատակը միջազգային կառույցների հումանիտար գործունեությունը ԼՂ-ում խոչընդոտելն է: Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելը: Արձագանքելով հարցին՝ Հայաստանում ԵՄ դեսպանը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է մարդասիրական ծրագրեր իրականացնել Արցախում և աջակցություն ցուցաբերել: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ դեռևս չլուծված է մնում ԼՂ կարգավիճակի հարցը, և Հայաստանի դիրքորոշումն այս առնչությամբ այն է, որ պետք է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման հարցի շուրջ:
18:41 - 15 ապրիլի, 2021
Մհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները

Մհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակները և ընթացող փորձագիտական աշխատանքների բնույթը:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
16:56 - 15 ապրիլի, 2021
ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ներկա է գտնվել կոշտ թափոնների աղբավայրի շինարարության մեկնարկի միջոցառմանը

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ներկա է գտնվել կոշտ թափոնների աղբավայրի շինարարության մեկնարկի միջոցառմանը

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը ներկա է գտնվել կոշտ թափոնների աղբավայրի շինարարության մեկնարկի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ տեղակայված կոշտ թափոնների կառավարման ժամանակակից գործընթացներով հագեցած աղբավայրի կառուցումը թույլ կտա իրականացնել կոշտ քաղաքային թափոնների հավաքման ու վերամշակման աշխատանքներ, ինչպես նաև կապահովի բնապահպանական և սոցիալական մեծ օգտակարություն տեղի բնակիչների և բիզնեսների համար։ «Այս կարևոր զարգացումը համահունչ է շրջակա միջավայրի պահպանության և թափոնների կառավարման վերաբերյալ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) դրույթներին ու նպաստում է ԵՄ Կանաչ գործարքի նպատակներին: Կանաչ վերականգնումը կարևոր ներդրում է մեր ապագայի համար․ այն ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ գործարարության զարգացման և աշխատատեղերի ստեղծման համար՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների:Այս նախագիծը կօգնի Կոտայքի և Գեղարքունիքի մարզի մի քանի տեղական համայնքներին ներդնել կոշտ թափոնների համալիր կառավարման համակարգ և բարելավել թափոնների հավաքման, այդ թվում՝ տեսակավորման, վերամշակման համակարգը և նոր հնարավորություններ ընձեռել տեղական բիզնեսներին», - իր ելույթում նշել է ԵՄ դեսպանը: Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) կողմից: Հրազդանում ԵՄ չափանիշներին համապատասխան կոշտ թափոնների աղբավայրը կսպասարկի 12 քաղաքապետարանի:
22:30 - 14 ապրիլի, 2021
Միջազգային կառույցներից ակնկալում եմ հնարավորինս ակտիվ ու գործնական ջանքեր. Սյունիքի մարզպետը՝ ԵՄ ներկայացուցչին

Միջազգային կառույցներից ակնկալում եմ հնարավորինս ակտիվ ու գործնական ջանքեր. Սյունիքի մարզպետը՝ ԵՄ ներկայացուցչին

Այսօր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։  Սյունիք նրա այցի ու մարզպետի հետ հանդիպման նպատակն էր տեղում ու փաստացի հասկանալ, թե պատերազմից հետո ինչ իրավիճակ է Սյունիքում և ինչպես են մարզային իշխանություններն ու բնակիչները գնահատում այն։ Հանդիպմանը ներկա էին նաև քաղաքականության գծով նրա խորհրդականներն ու մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը։  Պարոն Կլաարը մի շարք հարցեր է ուղղել մարզպետին․ նրան մասնավորապես հետաքրքրում էին բնակչության ընդհանուր տրամադրությունը, սահմանների նոր տեղորոշումից հետո այն խնդիրները, որոնց բախվում են մարզի բնակիչները, գյուղատնտեսական աշխատանքներում ստեղծված խոչընդոտները, անվտանգային հարցերը, մարզի տնտեսության վրա հնարավոր հետագա ազդեցությունները և այլն։ Նա հետաքրքրվել է նաև ճանապարհների հնարավոր ապաշրջափակման մասին տեղեկությունների հանդեպ մարզի բնակիչների վերաբերմունքով։  Մարզպետը նշել է, որ ներկայումս մարզում առաջնայինը մարդկանց անվտանգության ապահովումն է ու կարևորել է երկու կողմերի՝ մասնավորապես հակառակ կողմի զինվորների ու մեր խաղաղ բնակչության միջև չեզոք գոտու սահմանումը, որն այժմ չկա, և դա էլ լուրջ բարոյահոգեբանական ազդեցություն է ունենում քաղաքացիների վրա։  Կողմերը քննարկել են մի շարք հարցեր ևս ու շնորհակալություն հայտնել միմյանց հանդիպման համար։ Մելիքսեթ Պողոսյանը նշել է, որ միջազգային կառույցներից ակնկալում է հնարավորինս ակտիվ ու գործնական ջանքեր՝ առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, որպեսզի մարդիկ հանգիստ ապրեն ու աշխատեն իրենց հողում: ԵՄ հատուկ ներկայացուցիչն էլ պատասխանել է, որ ամեն ինչ կանեն կոնֆլիկտները կանխելու ու ստեղծված իրավիճակում ՀՀ-ին օգնելու համար։
22:00 - 14 ապրիլի, 2021
Եվրամիությունը մեկնաբանել է Իրանի դեմ նոր պատժամիջոցները |tert.am|

Եվրամիությունը մեկնաբանել է Իրանի դեմ նոր պատժամիջոցները |tert.am|

tert.am: Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների ցուցակի ընդլայնումը կապված չէ իրանական միջուկային խնդրի լուծմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ Վիեննայում շարունակվող բանակցությունների հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:Երեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԵՄ պատժամիջոցների կիրառումը, ասել էր, որ եթե այս որոշումը դիտավորյալ է կայացվել Վիեննայի բանակցությունների ամենաթեժ պահին, ապա դա «այնպիսի սխալ է, որը հանցագործությունից էլ վատ է»:«Սա ոչ մի կապ չունի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ընթացող գործընթացի հետ, դրանք առանձին խնդիրներ են, մարդու իրավունքների ոլորտում ԵՄ պատժամիջոցների ռեժիմը ոչ մի կերպ չի փոխում մեր հավատարմությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին»,-ասել է Ստանոն:Նրա խոսքերով՝ նոր ցուցակները ընդունվել են պատժամիջոցների ռեժիմի տարեկան վերանայման շրջանակում, որն ուժի մեջ է 2011 թվականից: Ստանոն հավելել է, որ սահմանափակումների այս ռեժիմը ամեն տարի երկարաձգվում է՝ Իրանում մարդու իրավունքների շարունակական խախտումների պատճառով:
17:29 - 13 ապրիլի, 2021
Կառավարությունում կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկման ընթացքի վերաբերյալ հերթական նիստը, ամփոփվել են 2020-2021 թթ․ միջոցառումների կատարողականի զեկույցները

Կառավարությունում կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկման ընթացքի վերաբերյալ հերթական նիստը, ամփոփվել են 2020-2021 թթ․ միջոցառումների կատարողականի զեկույցները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:Նիստի ընթացքում զեկուցվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված միգրացիայի, հանրային ծառայությունների կարգավորման, տարածքային կառավարման, թափոնների կառավարման, սպառողների իրավունքների պաշտպանության, թվային ֆինանսական ծառայությունների և ճանապարհային անվտանգությանը վերաբերյալ 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը:Միջգերատեսչական հանձնաժողովն այս նիստով ամփոփել է բոլոր ոլորտների 2020 և 2021 թվականների միջոցառումների կատարողականի վերաբերյալ զեկույցները: Որոշվել է միջգերատեսչական հանձնաժողովի հաջորդ նիստին քննարկման առարկա դարձնել ս.թ. մարտի 1-ից ուժի մեջ մտած դրույթների վերաբերյալ ճանապարհային քարտեզի նախագիծը, որի առնչությամբ եվրոպական կողմն իր նկատառումները կտրամադրի առաջիկայում:
17:53 - 12 ապրիլի, 2021
Եվրախորհրդարանի պատգամավորն Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման թեմայով քննարկում է կազմակերպել |armenpress.am|

Եվրախորհրդարանի պատգամավորն Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման թեմայով քննարկում է կազմակերպել |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն ապրիլի 12-ին նախաձեռնել է առցանց քննարկում Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի թեմաներով: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում: «Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը մնում է ամենահրատապ և որոշիչ մարդասիրական խնդիրներից մեկը ու պետք է հուզի բոլորիս»,-նշել է պատգամավորը: «Ադրբեջանում հայ գերիների ճակատագիրը» խորագրով քննարկմանը կմասնակցեն նաև Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմում գերեվարությունից ազատ արձակված անձ, ում անունը չի հստակեցվում:
12:44 - 12 ապրիլի, 2021
Միցոտակիսն անդրադարձել է հույն-թուրքական հարաբերություններին |ermenihaber.am|

Միցոտակիսն անդրադարձել է հույն-թուրքական հարաբերություններին |ermenihaber.am|

ermenihaber.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունական STAR TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է հույն-թուրքական հարաբերություններին և Արևելյան Միջերկրականի հարցին: Միցոտակիսն նշել է, որ Հունաստանի կառավարությանը հաջողվել է Անկարա-Աթենք հարաբերությունները այլևս որոշիչ դարձնել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար:  Նրա խոսքով՝ Անկարան Բրյուսելի հետ հարաբերություններից օգուտներ քաղել կարողանալու համար պետք է լարվածություն չստեղծի Հունաստանի և Կիպրոսի հետ:  Հունաստանի վարչապետն ակնկալում է, որ Թուրքիան կհարգի ԵՄ-Թուրքիա համատեղ հռչակագիրը և կընդունի հունական կղզիներից վերադարձող փախստականներին: Նա նաև հույս է հայտնել, որ հարևան երկրները հակված չեն լինի իրենց երկրներում առկա ներքին ճգնաժամերն բերեն Էգեյան և Միջերկրական ծովեր:   Անդրադառնալով Թուրքիայի և Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» (ԼԱՀԿ) միջև 2019թ. կնքած ծովային սահմանազատման համաձայնագրին՝ Միցոտակիսն ասել է, որ այն  Հունաստանի համար առոչինչ է և ապօրինի, ինչպես նաև վնասում է Հունաստանի ազգային շահերին: 
16:52 - 09 ապրիլի, 2021
ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են նվիրաբերել 100 թթվածնի խտացուցիչ

ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են նվիրաբերել 100 թթվածնի խտացուցիչ

Եվրոպական միությունը (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առողջապահության նախարարությանն են նվիրաբերել 100 թթվածնի խտացուցիչ, որոնք կօգնեն պացիենտներին ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունից: Սարքերը տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության` առավել լայն փաթեթի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այցելել են ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»` սարքավորումների առաքանին ստանալու համար: Թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցողների բուժման համար: Նշենք, որ COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի սկզբից ի վեր ԵՄ-ն և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ակտիվորեն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Այս աջակցությունը տրամադրվում է COVID-19-ի համավարակին ուղղված ԵՄ արձագանքման շրջանակում։ Ծրագրի շրջանակում 2020 թվականին տրամադրվել են 100 թթվածնի խտացուցիչ, որոնք բաշխվել են COVID-19 սպասարկող հիվանդանոցներին՝ օգնելով հարյուրավոր պացիենտների։ Նաև տրամադրվել են 50 հազարից ավելի անհատական պաշտպանիչ միջոցներ, 20 էլեկտրասրտագրության սարք և 11 պացիենտի մոնիտոր։ Ազգային լաբորատորիաներին տրամադրվել է 20 հազար բարձրորակ ՊՇՌ թեստ։ Առաջիկա ամիսներին Հայաստան կառաքվեն 22 արհեստական շնչառության սարք և 7 ֆլյուրոսկոպիայի ստացիոնար սարքավորում։ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին մշտական աջակցության համար, հատկապես  կորոնավիրուսային հիվանդության համաճարակի դեմ պայքարում և  ընդգծել, որ թթվածնի խտացուցիչները կթեթևացնեն COVID-19-ով պացիենտների վիճակը և կօգնեն բուժման գործընթացում:
16:55 - 07 ապրիլի, 2021
Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը» |tert.am|

Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը» |tert.am|

tert.am: Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարներն առաջիկա նիստում կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը»: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ամփոփելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի արդյունքները: «Զրուցել եմ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Լուրջ մտահոգությամբ հետևում եմ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությանը։ Հաջորդ նիստում Դմիտրի Կուլեբայի և ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ մենք կշարունակենք քննարկել ստեղծված իրավիճակը»,- Twitter-ում գրել է նա։ Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ՌԴ-ի ուժերի ավելացման մասին ուկրաինացի զինվորականների հայտարարությունների կապակցությամբ Արևմուտքի երկրները վերջին օրերին բազմիցս մտահոգություն են հայտնել:
09:11 - 05 ապրիլի, 2021
«ԵՄ-ն մեզ հրավիրում էր ասոցացված անդամ դառնալ, մենք երբեք չենք համաձայնել դրան». Լավրովը հայտնել է, թե ինչ է մնացել ՌԴ-ԵՄ հարաբերություններից |tert.am|

«ԵՄ-ն մեզ հրավիրում էր ասոցացված անդամ դառնալ, մենք երբեք չենք համաձայնել դրան». Լավրովը հայտնել է, թե ինչ է մնացել ՌԴ-ԵՄ հարաբերություններից |tert.am|

tert.am: Եվրամիության հետ հարաբերություններից, որոնք կործանել է Բրյուսելը, մնացել է միայն առևտրի և ներդրումների պայմանների մասին փաստաթուղթը, սակայն այդ համաձայնագրի գործնական իրագործումը տեղի է ունենում միայն ԵՄ առանձին երկրների հետ երկկողմ կապերով: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:«Այն մասին, որ ԵՄ-ն մեզ հրավիրում էր ասոցացված անդամ դառնալ: Մենք երբեք չենք համաձայնել դրան, որ ասոցացման մասին փաստաթուղթ ստորագրենք: Այժմ դա արվում է Արևելյան գործընկերության՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի կողմից: Սակայն ԵՄ-ի հետ հարաբերություններից, որոնք կործանել է Բրյուսելը, մնացել է միայն մի բան՝ առևտրի և ներդրումների պայմանների մասին փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը ուժի մեջ է գտնվում: Մենք համագործակցում ենք առանձին երկրների հետ, բայց ոչ ԵՄ-ի, քանի որ պայմաններն ամրագրվել են, սակայն դրանց գործնական իրականացումը տեղի է ունենում երկկողմ կապերով»,- ասել է Լավրովը:Նրա խոսքով՝ միակ բանը, որով աչքի է ընկնում ԵՄ-ն այդ ոլորտում, պատժամիջոցների սահմանումն է, արգելքն իր անդամների իրագործել այդ համաձայնագիրը, քանի որ իրենք ցանկանում են «պատժել Ռուսաստանին»:Վերջերս Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են սրվել այսպես կոչված՝ «Նավալնու գործի» պատճառով: ԵՄ-ն հավելյալ հակառուսական պատժամիջոցներ է սահմանել:
18:26 - 01 ապրիլի, 2021