Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց |aysor.am|
14:01 - 26 նոյեմբերի,2019

Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց |aysor.am|

aysor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մերժեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով պաշտպանական խմբի՝ մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը։

Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Պաշտպանները, հիշեցնենք, բացարկ էին հայտնել Բիշարյանին՝ նշելով, թե վերջինս կողմնակալ վերաբերմունք ունի իրենց պաշտպանյալների նկատմամբ։

Կարեն Բիշարյանը, սակայն, վստահեցրել էր՝ երբևէ կողմնակալ չի եղել։

Նշենք, որ գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 3-ին, ժամը 13։00-ին։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել