Հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն կա. Ռուբինյան
 |civilnet.am|
18:16 - 11 ապրիլի, 2023

Հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն կա. Ռուբինյան |civilnet.am|

civilnet.am: Կա պայմանավորվածություն, որ հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին պետք է բացվի երրորդ երկրներ քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար․ ապրիլի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարա անցակետը կահավորելու, վերազինելու համար, ինչը ենթադրում է նաև ենթակառուցվածքների ստեղծում։ Այսինքն` աշխատանքներ են տարվում, որ ամռան սկզբին պատրաստ լինենք պայմանավորվածությունները մեր կողմից կատարելու համար»,– հայտնեց Ռուբինյանը։ Նրա խոսքով` թուրքական կողմը նույնպես պատրաստվում է դրան։ Ռուբինյանը նաև հավելեց, որ այս պահին հատուկ ներկայացուցիչների հանդիպում նախատեսված չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել