Պուտինը հուսով է Թրամփին հանդիպել 2020-ի մայիսի 9-ին Մոսկվայում |azatutyun.am|
11:43 - 15 նոյեմբերի, 2019

Պուտինը հուսով է Թրամփին հանդիպել 2020-ի մայիսի 9-ին Մոսկվայում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ասել է, որ առաջիկայում չի ծրագրում հանդիպում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Միաժամանակ Պուտինը հույս է հայտնել, որ Թրամփը կմասնակցի հաջորդ տարվա մայիսի 9-ին նախատեսված Հաղթանակի օրվա միջոցառումներին, ինչը կընձեռի հանդիպում անցկացնելու հնարավորություն:

Պուտինի խոսքերով, «Միացյալ Նահանգները նշանակալից ներդրում ունի նացիզը պարտության մատնելու գործում»:

Այդ թեմային Պուտինն անդրադարձել է Բրազիլիայի նույնանուն մայրաքաղաքում գումարված ԲՐԻԿՍ-ի՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան հանրապետության գագաթնաժողովում:

«Դա մենք չենք որոշելու, բայց եթե ԱՄՆ նախագահը ժամանի՝ իհարկե կհանդիպենք Մոսկվայում»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Դոնալդ Թրամփն անցած շաբաթ ասել է, թե քննարկում է 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին ներկա լինելու հնարավորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել