ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեն ընդունել է «Ղրիմում և Սևաստոպոլ քաղաքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վիճակը» բանաձևը |shantnews.am|
10:37 - 15 նոյեմբերի, 2019

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեն ընդունել է «Ղրիմում և Սևաստոպոլ քաղաքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վիճակը» բանաձևը |shantnews.am|

shantnews.am։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեն ընդունել է Ուկրաինայի առաջարկած՝ «Ղրիմի ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վիճակը» բանաձևը:

Փաստաթղթի օգտին քվեարկել է 67 պետություն, 82-ը ձեռնպահ է մնացել, 23 պետություն դեմ է քվեարկել:

«Նախագծին չեն աջակցել Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, լատինաամերիկյան ու աֆրիկյան մի շարք պետություններ»,- հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ փաստաթուղթը կհաստատվի միայն այն բանից հետո, երբ Գլխավոր ասամբլեան դեկտեմբերին հաստատի այն:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել