Թուրքիայի տարածքում բռնկված հրդեհը, որ հնարավոր էր տարածվեր՝ հասնելով Շիրակի «Արփի լիճ» ազգային պարկ՝ մարվել է. ԱԻՆ
08:09 - 16 նոյեմբերի, 2019

Թուրքիայի տարածքում բռնկված հրդեհը, որ հնարավոր էր տարածվեր՝ հասնելով Շիրակի «Արփի լիճ» ազգային պարկ՝ մարվել է. ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 15-ին, ժամը 15։12-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Թուրքիայի Հանրապետության տարածքում հրդեհ է բռնկվել, առկա է տարածման վտանգ դեպի ՀՀ տարածք՝ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին: Համագործակցված աշխատանքների արդյունքում ժամը 19:30-ին հրդեհը հաջողվել է մարել:

ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի 3-րդ և 4-րդ ուղեկալների տարածքում այրվել է մոտ 320 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել են ՌԴ սահմանապահ զորքերի 40 զինծառայող, «Արփի լիճ» ազգային պարկի 3 աշխատակից և Զարիշատ համայնքի 7 բնակիչ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել