Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք մեր թիմի թիվ մեկ խնդիրը չի եղել ․ Արարատ Միրզոյան |aysor.am|
12:53 - 14 նոյեմբերի, 2019

Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք մեր թիմի թիվ մեկ խնդիրը չի եղել ․ Արարատ Միրզոյան |aysor.am|

aysor.am: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը իշխող քաղաքական ուժի թիվ մեկ օրակարգը չէ, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք թիվ մեկ, ոչ էլ թիվ երկու, ոչ էլ երեք, ոչ էլ թիվ հինգ խնդիրը չի եղել: Մենք մեր առջև դրած թվով մի քանի տասնյակ խնդիրը լուծում և լուծել ենք: Չգիտեմ՝ ով իրեն ինչ է ներշնչել: Ես շարունակում եմ ՍԴ մթնոլորտը «ճգնաժամ» բառով նկարագրել», - ասաց ԱԺ նախագահը:

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հայտարարել էր, որ իր կալանավորումը Հրայր Թովմասյանի հրաժարականին հասնելու նպատակ ուներ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել