Անցակետի առկայությունը միջանցքի վրա հավասարազոր է Արցախի ամբողջական և վերջնական էթնիկ զտման․ Արցախի ՄԻՊ
 |azatutyun.am|
11:28 - 26 ապրիլի, 2023

Անցակետի առկայությունը միջանցքի վրա հավասարազոր է Արցախի ամբողջական և վերջնական էթնիկ զտման․ Արցախի ՄԻՊ |azatutyun.am|

azatutyun.am: Լաչինի միջանցքում բացի ռուսական խաղաղապահների անցակետից, որևէ այլ անցակետ տեղակայելն անընդունելի է, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հույս հայտնելով, որ հենց այս հարցի շուրջ են ընթանում խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիների հետ բանակցությունները։

Անցակետի առկայությունը միջանցքի վրա հավասարազոր է Արցախի ամբողջական և վերջնական էթնիկ զտման, ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Ստեփանյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Պարոն Ստեփանյան, մասնավորապես, ինչի՞ շուրջ են արդեն երկրորդ օրը շարունակվող բանակցությունները խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիների հետ։

Ստեփանյան․ - Հիմնական պահանջը, որ ներկայացվում է, այն է, որ միջանցքում բացի ռուսական խաղաղապահների անցակետից, որևէ այլ անցակետ տեղակայելն անընդունելի է։ Եվ գիտեք, սա նաև բազմիցս բարձրաձայնվել է հենց Ռուսաստանի քաղաքական, դիվանագիտական շրջանակների կողմից, և սա, կարծես թե, ռուսական կողմի համար կարմիր գիծ է եղել միշտ, և ես ենթադրում և հույս ունեմ, որ այսօր ընթացող բանակցությունները հենց այս հարցի շուրջ են, որ որևէ ձևով թույլ չտրվի միջանցքի վրա ադրբեջանական անցակետի ներկայությունը, որովհետև ռուսական խաղաղապահները, կարծում եմ, իրենք ևս հասկանում են, որ անցակետի առկայությունը միջանցքի վրա Արցախի ժողովրդի համար անընդունելի է և դա հավասարազոր է Արցախի ամբողջական և վերջնական էթնիկ զտման։

«Ազատություն»․ - Պարոն Ստեփանյան, Ձեր լավատեսությունն ինչո՞վ է պայմանավորված, եթե հենց նրանց ներկայությամբ են բերել այս անցակետը տեղադրել և չեն միջամտել, փաստորեն։

Ստեփանյան․ - Լավատեսություն չէի ասի, ուղղակի հույս արտահայտեցի։ Իհարկե, չենք կարող ասել, թե ինչպիսի հանգուցալուծում կլինի։ Ես կարող եմ ասել, թե մենք ինչ հանգուցալուծում ենք տեսնում, իսկ մեզ համար այդ հանգուցալուծումը պետք է լինի եռակողմ հայտարարության շրջանակներում, ըստ որի, այսպես կոչված, Լաչինի միջանցքը, որը որ 5 միլոմետր լայնություն ունի և ամբողջությամբ պետք է լինի ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ 

Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը:

Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։

Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել