Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

 |factor.am|
17:36 - 27 ապրիլի, 2023

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է CNN Turk-ը։

Թուրքիայի նախագահականը հեռախոսազրույցից նաև լուսանկարներ է հրապարակել։

Նշվում է, որ երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Գնահատվել են նաև ռուս-ուկրաինական պատերազմի զարգացումները և հացահատիկային համաձայնագրի հարցը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ առաջարկվող աշխատանքային խմբի միջոցով հնարավոր է նոր նախաձեռնությունների ուղղությամբ աշխատել։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։

Ավելի վաղ Էրդողանը հարցազրույց էր տվել տեղական հեռուստաալիքներին ուղիղ եթերում, սակայն եթերն անակնկալ դադարեցվել է, քանի որ նախագահը վատացել է։ Երկար դադարից հետո Էրդողանը վերադարձել է եթեր ու ասել, որ հիվանդացել է ստամոքսի գրիպով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել