Մենք չենք կարող ընդունել այն միակողմանի քայլերը, որոնք արվում են Ադրբեջանի կողմից․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
14:56 - 28 ապրիլի, 2023

Մենք չենք կարող ընդունել այն միակողմանի քայլերը, որոնք արվում են Ադրբեջանի կողմից․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին, Ֆրանսիան դա մենակ չի անում, այլ ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողքին, ինչպես նաև կապ պահելով ՄԱԿ- ու ԵԱՀԿ-ի հետ, որոնք կարող են օգտակար դեր խաղալ։ Այս մասին Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան։ 

«Բորորս գիտենք, որ խաղաղության ճանապարհը դժվար է, դժվար է գտնել նաև հաճախ երկար, բայց ես ասում եմ Երևանում, ես ասել են նաև Բախվում, որ դա միակ ճանապարհն է, որ հնարավորություն կտա արդար և կայուն խաղաղության հասնել, նոր հեռանկարներ ստեղծել 2 երկրների ապագայի ու հնակչությունների համար, ուստի վճռականորեն քաջալերում ենք այդ ճանապարհի վրա կանգնել»,- ասաց ԱԳ նախարարը։ 

Հիշեցնելով անցյալ տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի, ԵՄ նախագահի հետ հայկական և ադրբեջանական կողմերի համատեղ հանդիպումը՝ Կատրին Կոլոնան նշեց՝ Ֆրանսիայի նախագահը, ԵՄ նախագահը  ջանքեր գործադրեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը մի կարևոր քայլ կատարեն՝ վերահաստատելով իրենց հավատարմությունը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրին, որով նրանք փոխադարձաբար իրենց տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունն են ճանաչում, եւ դա կատարվեց, այդ հայտարարությունն արվեց։

«Կարծում ենք՝ կարևոր է ամրապնդել այս նվաճումը, շարունակել այս աշխատանքը՝ գուցե առաջնահերթ սահմանագծման աշխատանքները կատարելով, սա թերևս առաջնային կլինի, կամ այլ քայլեր, բայց անհրաժեշտ է կատարել այս աշխատանքը և շատ կոնկրետ այդ հանձնառությունը, որը Ձեր վարչապետի ու Ալիևի կողմից հայտարարվեց Պրագայում։ Բայց տարածքային ամբողջականության հարգանքը, որը բոլոր երկրների համար կարևոր սկզբունք է, նշանակում է նաև հրաժարվել ցանկացած ուժային գործողություններից․ դա ասել եմ Բաքվում, կրկնում եմ այստեղ։ Ադրբեջական ուժերի առաջխաղացման հանդիման մենք չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականությունը չհարգելը, և հակառակ պարագայում ևս նույնը կասեի, եթե դուք առաջխաղացումներ ունենայիք Ադրբեջանի տարածքում։

Միջազգային իրավունքը պետք է հարգվի, և դա միակ ճանապարհն է, որ 2 կողմերն առաջն գնան, ուստի մենք չենք կարող ընդունել այն միակողմանի քայլերը, որոնք արվում են Ադրբեջանի կողմից․ ես դա ասել եմ երեկ նաև նրանց, ովքեր ինձ ընդունեցին ամենաբարձր մակարդակով»,- ասաց ԱԳ նախարարը։ ,- նշեց ԱԳ նախարար Կատրին Կոլոնան։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել