Իլհամ Ալիևն Էրդողանի հրավերով Ստամբուլում է
 |armenpress.am|
13:08 - 29 ապրիլի, 2023

Իլհամ Ալիևն Էրդողանի հրավերով Ստամբուլում է |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով ապրիլի 29-ին աշխատանքային այցով ժամանել է Ստամբուլ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Trend» գործակալությունը։

Ալիևին և նրա տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը։ 

Այցի օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել